Definitions containing the research երկ : 8150 results

Տարադէմ

adj.

far, far off, far distant, remote;
— գնալ, դէմ եդեալ — գնալ, to go afar, abroad, to be estranged, to leave one's native land, to go from home.

· Calfa

NBHL (3)

ՏԱՐԱԴԷՄ ԳՆԱԼ. Դէմ եդեալ գնալ ի տար աշխարհ. դիմել ի վայրս հեռաւորս կամ յօտարութիւն. ճանապարհ առնել հեռի. խոյս տալ յօտար երկիր.

Դէմ եդեալ տարադէմ գնայր յօտար երկիր. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)

Ի յերկրէ ի յերկինս տարադէմ գնացին փախտեայք. (Շար.։)


Տարազ, ուց

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

· Calfa

NBHL (1)

Թեպէտեւ տարազ բանիս այլապէս է։ Զպէսպէս տարազս նոցա նուիրագործութեան։ Զոհ պէսպէս տարազովք։ Ի մարտ դիմեն պէսպէս տարազաւ խորհրդոցն։ Պէսպէս դրութեամբ անուանցն զտարազս բնութեանցն ճշմարտելով։ Չեմ կարօտ ուսանելոյ յումեքէ զտարազս մեղաց։ Ո՛վ, ըստ երկուց տարազ լսի, կամ զարմացումն, կամ հենգնումն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ. Լմբ. ստիպ.։)


Տարազարդ

adj.

ungraceful, unadorned;
deformed, ugly.

· Calfa

NBHL (1)

Օտար եւ մերկ ի զարդուց. անզարդ. անշուք. տգեղ.


Տարազգեստ

adj.

unclothed.

· Calfa

NBHL (1)

Մերկեալ ի զգեստուց. անհանդերձ.


Տարածական, ի, աց

adj.

ductile, extensive, extensible, dilatable, expansible;
— հեղուկ, elastic fluid.

· Calfa

NBHL (1)

Նոյնպէս եւ հողմն եւ օդ սփռեալ տարածական. (Երզն. ոտ. երկն.։)


Տարածանեմ, եցի

va.

cf. Տարածեմ.

· Calfa

NBHL (3)

Ի տարածանելն ազգի մարդկան ընդ լայնութիւն ամենայնի երկրի։ Ամենեցուն հասարակաց հնարէր զխնամոցն իւրոց ի վերայ տարածանել (կամ տարածել) զգեստս։ Քրիստոնէութիւնն տարածանէր ընդ ամենայն կողմանս։ Չեւ եւս սփռեալ տարածանէր համբաւս այս ի դվին։ Ուստի՞ բան հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ. (Խոր. Եղիշ.։ Փարպ.։ Եզնիկ.։)

Սաղարթ տարածէ ընդ տիեզերս երկրի. (անդ։)

ՏԱՐԱԾԱՆԵՄ ՏԱՐԱԾԵՄ. διαπετάννυμι, διαπετάζω , ἑκπετάζω expando ἑκτείνω, ἑπιτείνω, προτείνω extendo, intendo, protendo δρωννύω sterno ἁνοίγω aperio եւ այլն. Ի տար կամ տարեալ՝ ածել. Ընդարծձակել. բանալ. սփռել. ծաւալել. լայնել՝ երկայնել. պարզել. ձգել. ձկտել. տարածել. փռել. երկնցընել.


Տարակասկած

adj.

unsuspecting, unsuspicious;
unexpected.

· Calfa


Տարակարծ

adj.

unthought of, unlooked for, unforeseen;
absurd, strange, extraordinary;
— լինել, to form strange suspicions.

· Calfa

NBHL (1)

Յերկնային հրաւիրեալ են ի բնակութիւն՝ մարդկան տարակարծ. (Յհ. իմ. յիշ. կան.։)


Տարակացութիւն, ութեան

s.

distance.

· Calfa

NBHL (1)

Վասն յոյժ աւելի ի միջոցին տարակացութեան առ ոլորտս աշխարհիս գոլ։ Եւ կամ տարակացութեամբս երկրի, որպէս երկրաչափականն. (Արիստ. քանակ.։ Սահմ. ՟Ժ՟Է։)


Տարակուսիմ, եցայ

vn.

to doubt, to have doubts, to question, to hesitate, to be irresolute, embarrassed, to demur;
— ի դիւէ, to become furious, to rage like a madman.

· Calfa

NBHL (3)

Տարակուսելով տարակուսեսցի երկիր։ Զահի հարաւ յակոբ, եւ տարակուսեալ էր։ Որդիքն ձեր տարակուսեալք, որ ննջեն ի կիցս ամենայն ճանապարհաց։ Յանաբժշկական ցաւս սրտից տարակուսելոց։ Կարօտեալք, այլ ոչ տարակուսեալք։ Տարակուսեալ եմ ես վասն ձեր.եւ այլն։

Տարակուսեալ թախծիւր՝ անզաւակութեանն տենչանօք տոչորեալ։ Տարակուսեալք էին ի հարկաց անտի ծառայութեան։ Նոքա մեծատանն տանջանօք տարակուսեսցին ... մի՛ սոքա տարակուսեսցին ի նեղութեան իւրեանց։ Զարհուրեալ յերկիւղէ մահու, եւ տարակուսեալ տատանէր յինքեան։ Երանելին մեսրոպ տարակուսեալ ի խորհուրդս իւր՝ առ աստուած ապաւինի. (Անան. եկեղ.։ Մծբ. ՟Ժ՟Ը։ Իգն.։ Խոսր.։ Շ. բարձր.։)

ՏԱՐԱԿՈՒՍԻԼ. Երկբայիլ. յերկուանալ. երկմտիլ.


Տարակուսութիւն, ութեան

s.

cf. Տարակուսումն.

· Calfa

NBHL (2)

Տեսանելով զչքաւորութիւն եւ զտարակուսութիւն պատապանին։ Ելոյծ զնորա տարակուսութեան տխրութիւն։ Ըստ երկրաւորս դեղատութեան. առ որս միշտ է վրիպութիւն, եւ ամենասխալ տարակուսութիւն։ Տեսանելով զտարակուսումն եւ զվրիպումն բժշկացն. (Մանդ. ՟Զ։ Ճ. ՟Գ.։ Նար. ՟Խ՟Գ։ Վրք. ոսկ.։)

Չորրորդ տարակուսութիւն հանդիպի ընդդիմակացուաց իմաստասիրութեան։ Զայս տարակուսութիւն լուծանելով ասեմք։ Որով եւ երկրորդ տարակուսումն լուծանի. (Սահմ. ՟Ա։ Անյաղթ պորփ.։)


Տարակուսումն, ման

s.

cf. Տարակոյս;
argument, objection.

· Calfa

NBHL (2)

Տեսանելով զչքաւորութիւն եւ զտարակուսութիւն պատապանին։ Ելոյծ զնորա տարակուսութեան տխրութիւն։ Ըստ երկրաւորս դեղատութեան. (առ որս միշտ է վրիպութիւն, եւ ամենասխալ տարակուսութիւն։ Տեսանելով զտարակուսումն եւ զվրիպումն բժշկացն. Մանդ. ՟Զ։ Ճ. ՟Գ.։ Նար. ՟Խ՟Գ։ Վրք. ոսկ.։)

Չորրորդ տարակուսութիւն հանդիպի ընդդիմակացուաց իմաստասիրութեան։ Զայս տարակուսութիւն լուծանելով ասեմք։ Որով եւ երկրորդ տարակուսումն լուծանի. (Սահմ. ՟Ա։ Անյաղթ պորփ.։)


Տարաձայնեմ, եցի

vn.

cf. Տարաձայնիմ.

· Calfa

NBHL (1)

Եւ իբր կր. Գոյ անհամաձայնութիւն. լինի անհաւանութիւն կամ երկպառակութիւն կարծեաց.


Տարաձայնութիւն, ութեան

s.

dissension, disagreement, variance, discord, strife.

· Calfa

NBHL (1)

διαφωνία dissonantia. Անհամաձայնութիւն. անմիաբանութիւն. երկպառակ կարծիք.


Տարաշխարհ

s.

distant country, remote region, abroad, foreign lands;
cf. Տարաշխարհիկ.

· Calfa

NBHL (1)

Ոչ զտար աշխարհ ուրեք հատի անցի. յն. զերկայն ճանապարհորդութիւն, կամ ուղի. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)


Տարաշխարհեայ

cf. Տարաշխարհիկ.

· Calfa

NBHL (1)

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)


Տարաշխարհիկ

adj. s.

cf. Տար;
foreign, exotic;
foreigner, stranger, traveller, pilgrim.

· Calfa

NBHL (1)

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)


Տարապարհակ վարեմ

sv.

to oppress, to compel, to constrain, to vex, to tax unmercifully.

· Calfa

NBHL (1)

Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա եւ երկուս. (Մտթ. ՟Ե. 41։)


Տարափեմ, եալ

vn.

to rain or to snow heavily.

· Calfa

NBHL (1)

Բան քո ցօղալի՝ տարափեալ յերկրի. (Գանձ.։)


Տարափումն, ման

s.

heavy fall of rain.

· Calfa

NBHL (1)

Որպէս աստիճանք եւ սանդուղք առ երկնաւոր վերելումնն՝ քարանցն տարափմունքն քեզ երեն. (Ժմ. յն.։)


Տարեւոր

cf. Տարեւորական.

· Calfa

NBHL (2)

Զերկուս ամս՝ որ իբրեւ զտարեւոր տղայ անմեղ էր ի չարեաց. (Սկեւռ. յար.։)

Միոյն տարեւոր ասաց ունել զնա ի վերայ երկրիս, եւ միւսոյն տարեւոր պահել ի դժոխս. (Նոննոս.։)


Տարիչ

adj.

carrying away, leading into captivity.

· Calfa

NBHL (1)

Տարող. վարօղ յերկիր օտար.


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

NBHL (1)

Թռչունք երկնից տարմ տարմ երամ երամ խոյանային ի վերըայ շաղղոցն անդամութուին. եւ նստէր աբրահամ եւ քշէր. (Եփր. ծն.։)


Տարմալ

s.

cf. Տարմալակ.

· Calfa

NBHL (1)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարմալակ

s.

sack;
pocket;
skirt.

· Calfa

NBHL (1)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարորոշ, ից

adj.

distinct, different, separate.

· Calfa

NBHL (1)

Զմարմին գոլ տարորոշ՝ եռամսնեայ քո սահմանեալ. այսինքն բունն խաչի հանդերձ երկու թեւօք կցելովք. (Մագ. ոտ. խչ.։)


Տարուբեր, աց

adj. s.

agitated, tossed about, driven here and there;
carrying or bringing merchandise;
agitation;
— բանից, messenger.

· Calfa

NBHL (2)

Կորեան, եւ այլ ոչ եկեսցեն յերկրէ կիտացւոցն (այսինքն) ի տանէ տարուբերին։ Որ գերեցանն ի տանէ տարուբերին։ Տուն զնաւահանգիստն կոչէ, եւ տարուբեր զնաւսն թարշշի. (Գէ. ես. ՟Ի՟Գ. 1.)

Յերկրէն կիտացւոց, ի լս. դնի.


Տարուբերեմ, եցի

va.

to agitate, to toss about, to stir, to drive here and there;
to repeat.

· Calfa

NBHL (1)

στρέφω, περιστρέφω verso περιφέρω circumfero. Տարաբերել. յեղյեղել. ստէպ երկրորդել. յուզել. խուզարկել. կր. ծփիլ. շարժիլ. տատանիլ. դեգերիլ. երթեւեկել. պատգամաւորիլ. տուրեւառ ունել.


Տարրական, ի, աց

adj.

elemental, elementary, uncompounded.

· Calfa

NBHL (1)

Ամենայն տարրականացս նիւթք։ Մարմինք տարրականաց. (Ճ. ՟Ա.։ Երզն. երկն.։)


Տարրատռփութիւն, ութեան

s.

immoderate love or desire of terrestrial things;
idolatry.

· Calfa

NBHL (1)

Տարրատռփութեան դեւն ստիպէ՝ բարեքաձեւաց տարերց երկիրպագանել. (Յհ. իմ. պաւլ.։)


Տարրեղէն, ղինի, նաց

adj.

cf. Տարրաւոր.

· Calfa

NBHL (1)

Եղեալն ի տարերաց. տարրաւոր. տարրեղէն. նիւթեղէն. հիւթաւոր. հողեղէն. երկրաւոր. զգալի.


Տարրութիւն, ութեան

s.

elementariness, elementarity, substance, existence;
elements, rudiments.

· Calfa

NBHL (1)

Աստղ սահմանիչ երկակշիռ տարրութեանց (տուընջեան եւ գիշերոյ, այսինքն արուսեակն՝ որ լինի եւ գիշերավար). (Նար. ՟Ղ՟Գ։)


Տարրումն, ման

s.

incorporation, union, constitution.

· Calfa

NBHL (1)

Կրկին յիշեաց զտառս. ցուցանէ զտարրումն եւ զմիաբանութիւն գրոյ եւ ձայնի հանգոյն տարերց երկրի։ Տարրումն. զի միաբանին գիր եւ ձայն հանգոյն տարերացդ. (Երզն. քեր.։)


Տարփանք, նաց

s.

love, passion, ardent desire, over-eagerness;
բայց զի՞նչ — քեզ առասպելքն իցեն, why are you so fond of fables?.

· Calfa

NBHL (1)

Ոչ վայելիցն տարփանօք հեծեմ, այլ հանդերձողին տենչանօք յերիկամանց աստի կականիմ։ Խրախացի՛ր համայն տարփանօք բերկրեալդ ի կանայս. (Նար. ՟Ժ՟Բ. եւ Նար. կուս.։)


Տոռական

cf. Տաւրիկեան.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՏԱՒՐԻԿԵԱՆ. Սեպհական տաւրիկ գաւառին քերսոնի կամ երկրին խրիմու. ուր էր մեհեան արտեմեայ, որում զոհէին զօտարս.


Տափակատես

adj.

plane figured, plane.

· Calfa

NBHL (1)

Բակլա պատասխանեաց, թէ ո՛չ երկնչելոյ աղագաւ եմ տափակատես. (Մխ. առակ.։)


Տափարակ, աց

adj. s.

flat, level, plane, smooth, even, shorn;
plain;
esplanade, glacis.

· Calfa

NBHL (3)

Յերկիր տափարակ եւ դաշտաձեւ։ Զամենայն տափարակ տեղիս՝ ագարակս եւ գոմս դնէր. (Մամիկ.։ Յհ. կթ.։)

Գոմս զերկուս տափարակսն անտառախիտս հանդերձ լերամբքն կազմելով, եւ որսոց տեղիս. (Խոր. ՟Բ. 6։)

Ուսումն չափական երկայնութեան եւ տափարակի եւ խորութեան. (Պղատ. օրին. ՟Է։)


Տափեմ, եցի

va.

to harrow.

· Calfa

NBHL (2)

Տափանել. հարթել զանդս տափանաւ, որ է բահաձեւ կամ վանդակաձեւ երկաթի ժանեօք.

Եթէ զերկիրն պատառելով թողուն, եւ չտափիցեն. (Ոսկ. ՟բ. թես.։)


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

· Calfa

NBHL (1)

Ջուրն տաք գայ ի վեր. (Երզն. երկն.։)


Տաքութիւն, ութեան

s.

warmth, heat, caloric.

· Calfa

NBHL (1)

Ջերմն յերկար, եւ տաքութիւն անչափ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Տգեղութիւն, ութեան

s.

ugliness, deformity, ill-featuredness, unsightliness;
անհնարին —, frightful ugliness, hideousness.

· Calfa

NBHL (1)

Տգեղութիւն եւ խանգարումն։ Մերկացեալ ի գեղեցկութենէն, ունելով զառ ի բնութենէ տգեղութիւն՝ լի եղեւ ամօթով։ Յճխ. (՟Ե։ Նոննոս.։)


Տեառնագրեմ, եցի

va.

to sign with the cross, to make the sign of the cross.

· Calfa

NBHL (1)

Մի՛ իբրեւ զկուսաց պսակս օրհնեսցեն, այլ իբրեւ երկակին տեառնագրեսցեն։ Որպէս երկակի՝ ուռ տեառնագրեալ՝ ի գլուխ դիցեն. (Կանոն.։)


Տեղական, ի, աց

adj. med.

local;
topical;
— դեղ, topic.

· Calfa

NBHL (1)

Գտցի նոյն ինքն տեղական մարմին ի տեղւոջ։ Ոչ տեղական փոփոխումն, այլ ի բարձրութենէ ի նուաստութիւն։ Եթէ երկինք է, տեղական՝ է ելումն, ուստի եւ իջումն կարծիցես։ Եւ այս ոչ է տեղական կործանմամբ, որպէս զառաջինն. (Անյաղթ վերլծ. արիստ.։ Երզն. մտթ.։ Շ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։ Լմբ. յայտն.։)


Տեղամ, ացի

va.

cf. Տեղում.

· Calfa

NBHL (3)

Չի եւս էր տեղացեալ տեառն աստուծոյ ի վերայ երկրի։ Եւ տէր տեղաց (կամ տեղեաց) ի սոդոմ եւ ի գոմոր ծծումբ եւ հուր ի տեառնէ յերկնից։ Եւ տեղաց (կամ տեղեաց) տէր կթարկուտ ի վերայ ամենայն երկրին եգիպտացւոց։ Տեղաց (կամ տեղեաց) ի նոսա մանանայ ի կերակուր։ Տեղեաց ի նոսա միս որպէս հող։ Ի մի քաղաք տեղացից, եւ ի միւս քաղաք ոչ տեղացից։ Ահա ես տեղացից ձեզ հաց յերկնից։ Ո՞ պատրաստեաց զհոսանս ... տեղեալ (այսինքն տեղալ) յերկիր.եւ այլն։

Առանց աշխատութեան յերկնից տեղեաց նոցա (զմանանայ). (Եփր. ծն.։)

Տեղասցէ ձեզ անձրեւ կանուխ եւ անագան։ Ոչ տեղեաց յերկիր զերիս ամս եւ զվեց ամիս։ Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ՝ հուր եւ ծծումբ.եւ այլն։


Տրամախոհութիւն, ութեան

s.

judgment, reasoning.

· Calfa


Տրամախօսութիւն, ութեան

s.

dialectics;
dialogue.

· Calfa

NBHL (1)

Տրամաբանութիւն, ըստ որում խօսակցութիւն ի մէջ երկուց.


Տրամանկիւն

s.

diagonal.

· Calfa

NBHL (2)

Բաղկանան ընդ միմեամբքն (ի ծառն պորփիւրի), եւ մի այն՝ որ ի տրամանդեանցն է. իսկ ոչ բաղկանան ընդդիմակք, եւ մի ի տրամանգեանցն ... եւ ո՛չ մի ի տրամանկեանցն, որ ասէ այլանջատական։ Յերիցն երկուքն գտանին ընդ միմեամբք, եւ մինն տրամանգիւնի. իսկ եթէ չորք են բաղկացելիք երկու տրամանգիւնիքն, եւ երկու ընդմիմիեամբքն. (Անյաղթ պորփ.։)

ՏՐԱՄԱՆԿԻՒՆ ՏՐԱՄԱՆԿԻՒՆԻ գրի եւ ՏՐԱՄԱՆԳԻՒՆ ՏՐԱՄԱՆԳԻՒՆԻ. διαγώνιος diagonalis, ab angulo ad angulum perductus. Ձեւ երկարչափական, յորում իցէ գիծ խոտորնակի ձգեալ ի մէջ քառանկեան՝ անկիւն յանկեանէ. որ եւ ասի (առաւել ի բոլորակն՝) ՏՐԱՄԱԳԻԾ.


Տրամանկիւնի

adj.

diagonal.

· Calfa

NBHL (2)

Բաղկանան ընդ միմեամբքն (ի ծառն պորփիւրի), եւ մի այն՝ որ ի տրամանդեանցն է. իսկ ոչ բաղկանան ընդդիմակք, եւ մի ի տրամանգեանցն ... եւ ո՛չ մի ի տրամանկեանցն, որ ասէ այլանջատական։ Յերիցն երկուքն գտանին ընդ միմեամբք, եւ մինն տրամանգիւնի. իսկ եթէ չորք են բաղկացելիք երկու տրամանգիւնիքն, եւ երկու ընդմիմիեամբքն. (Անյաղթ պորփ.։)

ՏՐԱՄԱՆԿԻՒՆ ՏՐԱՄԱՆԿԻՒՆԻ. գրի եւ ՏՐԱՄԱՆԳԻՒՆ ՏՐԱՄԱՆԳԻՒՆԻ. διαγώνιος diagonalis, ab angulo ad angulum perductus. Ձեւ երկարչափական, յորում իցէ գիծ խոտորնակի ձգեալ ի մէջ քառանկեան՝ անկիւն յանկեանէ. որ եւ ասի (առաւել ի բոլորակն՝) ՏՐԱՄԱԳԻԾ.


Տրամատեմ, եցի

va.

to divide equally.

· Calfa

NBHL (2)

Եռակի տրամատի ամենակացն զանազանութիւն, ի ներկայս, յանցեալն, յապառնին. (Խոսրովիկ.։)

Էութիւն տրամատի յերկուս. ի գոյութիւն (այսինքն գոյացութիւն), եւ պատահումն։ Զմին ի յոլովս տրամատել ( Դամասկ.։ Նչ. եզեկ.։)


Տրամատութիւն, ութեան

s.

equal division.

· Calfa

NBHL (1)

Իմաստասէրս քառորդ տեսակի որակութեանս առնէ տրամատութիւն։ Արարեալ զտրամատութիւնս առ ի տեսակս որակութեան։ Տրամատութիւն առնէ ներհակացն՝ երկակի տրամատելով. (Անյաղթ ստորոգ.։)