Definitions containing the research եհ : 1801 results

Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «արջ գազանը» ՍԳր. Ագաթ. Եզն. «Բևեռի մօտ գտնուած և եօթ-եօթը աստղերից բաղկացած երկու համաստեղութիւն, որոնք զանազանւում են իրարից՝ Մեծ Արջ և Փոքր Արջ անուննե-րով» Շիր. 49. Խոր. աշխ. «հիւսնի մեծ յըղ-կիչ գործիք, խարաբուզ» ՋԲ (իբրև ռմկ.) և ԱԲ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. Արրտ. 1894, 257 և 259։-Երկրորդական նշանակութիւնները ծագած են թարգմանաբար. հմմտ. յն. ἀρϰτος «արջ և Մեծ Արջ ու Փոքր Արջ համաստեղութիւննե-րը», իտալ. orso «արջ և յղկիչ գործիք»։ Այս արմատից են ծագում մկնարջ Բռ. ստեփ. լեհ. կամ արջամուկն «մի տեսակ անասուն» ԱԲ. արջենի «արջի մորթուց զդեստ» ԱԲ, արջային «հիւսիսային» Խոր. աշխ. (իբր թրգմ. յն. ἀρϰτιϰός «հիւսիսային» բառի), արջտակ կամ արջատակ «թաղթ, վայրի շող-գամ, cyclamen» Բժշ. (հմմտ. պրս. [arabic word] xirs-giyāh, յն. ἀρϰό-πους, ἂρϰὸ-φυτον, ἂρϰτιον, որոնք այլևայլ բոյսերի անուններ ևն և բոլորն էլ կազմուած «արջ» բառից. այս-պէս նաև հյ. արջախստոր, արջու ականջ, ար-ջու աչք, արջընկոյզ, արջի հատ, արջու խա-ղող ևն)։ Նոր բառեր են արջապան, արջմե-ղու, արջամագիլ ևն։-Ունինք գրուած առջ Վրդ. առ. 84։


Արօս, ի

s.

bustard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-ի) «մի տեսակ ջրային մեծ թռչուն, outarde» Սմբ. պտմ. 92, Ուռհ. տպ. Եմ. 446, տպ. էջմ. էջ 355. Մագ. թղ. 70. Թովմա վրդ. նկր. Կիլիկ. Տաղ. Բառ. ստ. լեհ. (վերջին վկայութիւնները յիշում է Նո-իայր, Հայկ. բառաքնն. էջ 108)։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։


Ապատ

cf. Շէն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շէն, շէն տեղ» Եղիշ. գ. էջ 46. Յհ. կթ. ուրիշ տեղ չկայ. գտնում ենք նաև զանազան տեղական յատուկ անուանց ծայ-րը. ինչ. Վաղարշապատ, Ներսեհապատ, Պե-րոզապատ, նորերից Խանապատ, Ղազարա-պատ, Կորիւնապատ. գրուած է պատ Մագ. խէ և ծ։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։


Առաւօտ, ուց, իւ

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. առավօտ (բայց նաև Երև. առավօդը), Ջղ. առավոտէնց, Մկ. m-ռmւոտուն, Շմ. առօօտ, Մրղ. Սլմ. առատուն (սեռ. Մրղ. առատվա), Ոզմ. առավտօն, Ննխ. առավդուն, առադուն, Սչ. առվադու, Վն. ա-ռատուն, առավտուն, առատման. Սեռ առ-դըվանց, Զթ. առդըվօնց, Մշ. յառդու, Պլ. Ռ. առդու, առդըվան, Ասլ. առդիւ, Ակն առդօնց, առդիւ, Ղրբ. ըռութա՛նա, Գոր. ըո-վըտա՛նա, Տփ. արուտեհան, արուտիան, ա-րուտնիրը, արուտվա, Մժ. ըռվօտ «առաւօտ». րովօտաց «առաւօտեան», իսկ Ագլ. գործած. ւում է քշm՛րmվ, Տիգ. գանուխ, սրանց մօտ առաւօտ բառը գոյութիւն չունի։ Նոր գաւա-ո սկան բառեր են՝ առաւօտադէմ, առաւօ-տականչ, առաւօտախառն, առաւօտահան, առաւօտահով, առաւօտմեց, առաւօտատեղ ևն։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. reug'-«մռըն-չել» արմատից, որ տալիս է հյ. ռեւծ և ռ-ի պատճառով՝ ա լաւելուածով՝ տռե. ծ. ժառանգ ձևերից հմմտ. յն. ερεῦγομαι (ερυ-γοντα, ἔρυγμηλος) «ցուլի բառաչել, առիւծի մռնչել», ὥρυγή «ոռնոց», ὥρυγιιός «մռնչիւն», լտ. rugio «մռնչել առիւծի», հոլ. rъzati, լեհ. rzae, ռուս. pжaть «խրխնջել», միռլ. rucht «ոռնոց, աղաղակ», անզլսք. rēoč «վայրի, վայրենի», գոթ. in-rauhtjan «կա-տաղիլ» ևն։ Այս բոլորը կազմուած են պար-զական reu-«ոռնալ, դոչել, մռնչել» ար-մատից՝ g' աճականով։ Նոյնից k աճակա-նով ունինք հսլ. rykati, ռուս. pmкaть, pu-чaть, հբգ. ruhen, լեթթ. rucu, ruču, լիթ. rukti «մռնչել, բառաչել»։ Պարղական ար-մատի համար հմմտ. յն. ὥούω «ոռնալ (գալ-լի և շան), մռնչել (առիւծի)». միւսները տե՛ս օռնալ սառի տակ (Pokorny 2, 350, Wald︎ 6c1, loisacq 285, Trautmann 21z 8, lruout-Meillet 835)։-Աճ.


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։


Առատ, աց

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. rat «վեհանձն, բարեբարոյ», rātih «վեհանձնութիւն», պազենդ. rādī «վեհանձ-նութիւն», պրս. [arabic word] rad «առատաձեռն, քաջ, կորովի, մտացի», զնդ. ratā «շնորհ», սանս. rati-«առատասիրտ, բարեբարոյ», որոնք բոլոր ծուգում են rā «տաղ, բսշխել, շնորհել» արմատից. ինչպէս ունինք սանս. ratá-ոնո. rato տտրուած. մատուցուած». բառիս եւրոպական ցեղակիցներն են իռլ. rath «շնորհ», գալլ. rhád «շնորհ», rhoddi «տալ», լտ. rēs «բան, իր, տրուած բան» ևն (տե՛ս Walde 650)։-Հիւբշ. 107։


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,


Աղէ

int.

now ! now then ! come on !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օ՜ն, հապա դեհ, բայց արդ», ՍԳր. Եզն։


Աղի, աղւոյ

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։


Աճառ, աց

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Իբրև միջին հյ. բառ ունինք ո-ճոռք «առիք (Նորայր, Բառ. ֆր. 584 ա), որ կայ նաև արդի գաւառականներում. ինչպէս՝ ոհոռք Ախք. Լ. Թեհ. Ղզ. Ղրբ. Մկ. Տփ. ուռ-ճունք Ագլ. որճունք Հջղ. ուռճօնք Աստ. (Բառ. երեմ. էջ 189 յիշում է ոճոռք, որճունք ձևերոմ այժմ Երևանի բարբառով օ՛ջօրք). բայց այս բոլորը նո՞յն է վերի աճառ ձևի հետ։


Ամբար, ոյ, ոց

s.

provision;
cf. Համբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. պազ. anbār «հաւաքում, պաշար». anbarakpat «համբարակապետ», սրա հնա-գոյն համբար ձևի հետ նոյն է պհլ. hanbār «ատեւեղէնի պաշար». օր. hanbār i zamis-tān «ձմեռուայ պաշար» (Nyberg, Hilfsbuch 2, 99). պրս. [arabic word] anbār «շտեմարան» իրա-նեանից փոխառությամբ նաև թրք. [arabic word] ambar, քրդ. anbār, ասոր, լ. bit ambāre, նյն. ἀμπάρι, ալբան. ambar, chambar, բուլգար. ambar, hambar, սերռ. hambar, ռուս. aмбаръ, լեհ. ambar, imbar, հունգ. hambár, վրաց. ამბარი ամբարի (նաև համբարի), ուտ. համբար և վերջապէս ա-րաբ. [arabic word] anbar «մթերանոց», որ արաբ բառագիրները բնիկ կարծելով համարել են յոգնակի և ենթադրել են եզակի [arabic word] nibr «ամբար» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 118)։ Այս բոլորի արմատն է սանս. [other alphabet] č par և զնդ. [syriac word] par «լցնել», sam-մաս-նիկով՝ սանս. sampurag-զնդ. hampar-«լցնել». պհլ. anbārīt «լցնում է», պրս. [arabic word] anbāram «լցնում եմ» ևն։ -Հիւբշ. 95, 178։


Անոպայ, ից

adj.

untoward, rude, rough, rustic;
uncivil, disobliging;
awkward, unbecoming.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «անխելք, անմիտ» Ոսկ. ես. Կռչ. 228. «դաժան, ժանտ» Նար. Սկևռ. յար. Սարգ. յուդ. «տգէտ, գռեհիկ, վայրե-


Անձն, ձին, ձամբ, ձանց

s.

person;
hypostasis, personality;
creature, being;
soul;
mind;
heart;
myself, thyself, himself;
անձամբ, personally;
անձամբ անձին, by one's self, personally;
զանձամբ դառնալ, to turn back;
զանձամբ արկանել, to put on, յանձին բերել, to imitate;
յանձին ունել, to accept, to approve;
չառնուլ յ—, to refuse, to deny;
սիրէ նա զ— իւր, he loves himself;
վասն անձին եւեթ տամ պատասխանի, I only answer for myself;
երգնում յ— իմ, թէ այդ այդպէս է, on my soul, it is so;
զգաստանալ յանձին, to revive, to recover one's senses;
փոյթ ունի նա վասն անձին, he takes care of himself;
անձին առնել, to commit suicide;
եռն յանձին հարկանել, to boast of, to flatter one's self, to prick one's self;
յ— առնել, to recommend, to confide;
յ— լինել, to commend one's self, to have confidence in, to confide in, to be committed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ձին, -ձինք, -ձանց, կայ նաև հյց. անձունսl Եփր. համաբ. 207) «մարդ, մարդ ինքը» ՍԳր. Ագաթ Եզն. Ոսկ ևն. բազմաթիւ ոճերով ու դարձուածներով. ինչ. անձամբ, անձամբ անձին «ինքնին», ան-ձին առնել «անձնասպանել», զանձամբ առ-նու «հագնիլ, վրան առնել», ըօտ անձինձ առնուլ «ստանձնել», յանձն բեկանիլ, զան-ձամբ դառնալ «իր շուրջը պտտիլ», յանձին ունել «վրան առնել, ընդունիլ, խոստանալ», ձեռն յանձին հարկանել «պարծենալ», յան-ձըն առնել «յանձնել», յանձն առնուլ «իր վրայ վերցնել». բոլորն էլ հին և ընտիր։ Ածանցման մէջ մտնում է անձն ձևով, յօդակապով կամ առանց յօդակապի և խիստ քիչ անգամ մի-այն անձ կամ անձին ձևով։ Այսպէս 1. ան ձըճ ձևից՝ յօդակապով. անձնագով «ինքնա-գով» Ոսկ. մ. բ. 10. անձնադիւր «թուլամորթ, հեշտասէր» Ոսկ. եբր. Եզն. անձնակամ «ան, կախ» Բուզ. դ. 5. Ագաթ. անձնակից Կնիք հաւ. 31, անձնամատն Ա. թագ. ի. 30. անձ-նապահ ՍԳր. անձնապահապետ Ա. թագ. իը. 1 անձնատուր ՍԳր. Ոսկ. մ. բ. ստանձնակիր, ստանձնաւոր «բեռնակիր, մշակ» (նորագիւտ բառեր) Բ. մնաց. բ. 18, լդ. 13 (ըստ նորպ-գիւտի).-2. առանց յօդակապի, ձայնաւորի մօտ կամ բառավերջում. ինչ. անձնգովութիւն Ոսկ. անձնհանոյ Բրս. հց. յանձնապաստան ՍԳր. Կոչ. անձնսիրութիւն Ոսկ. մ. ա. 16. անձնտէր Պիսիդ. անձնդիւր Առակ. ծդ. 23 Ոսկ. ա. տիմ. անձնապուր Ոսկ. ես. Եզն. անձներ «մեծամարմին, խոշոր» Ոսկ. մ. բ. 22. անձնընտիր Եղիշ. անձնիշխան Երն անձ-նիք «իրան» Ճառընտ. անձնիկ (չունի ԱԲ) Թլկր. 29. առանձնել «ընդունիլ» Սեբեր. ըս-տանձնել «շալկել» Ագաթ. Բուզ. յանձնել Ե-ղիշ. Խոր. անձնիւր (գրուած սովորաբար անցնիւր) «իւրաքանչիւր, ամէն մէկը իր» Ոսկ. Եզն. Սեբեր. Եւս. քր. անցնուրոյն «ա-մէն մէկինը զատ զատ» (փխնկ. գռեւու անձ-նուրոյն) Յհ. կթ. դատարկանձն Ա. տիմ. ե. 14. միանձն Վեցօր. կոպտարանձն Խոր. հա-մանձն «ընկերակից» Պրպմ. 423ա (նորագիւտ բառ), կիսանձն Շիր. մեծանձն Պիտ. Կաղկնտ. վեհանձն կղկնտ. անանձն Ոսկ. ես.-3. անձ-ձևից են՝ յանձանձել ՍԳր. Ոսկ. յանձանձիչ Երեմ. Խթ. 1. Ոսկ. ես. Կիւրղ. Ծն. Եւս. քր. անձնուէր, անձնուիրութիւն, անձնուիրաբար (նոր գրականում կազմուած՝ փխ. հնաձև անձնանուէր ևն).-4. անձին ձևից կայ մի-այն առանձին, առանձինն «մինակ» ՍԳր. Ա-գաթ. Ոսկ. Սեբեր.-Նոր գրականում կազ-բաած ոարեր են՝ անձնականութիւն, անձնա-պաշտպանութիւն, անձնապատւութիւն, անձ-նավստահ, անձնատուութիւն, անձնազոհ, անձնափոխանորդ ևն.


Անճարակ

cf. Անճար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] ︎ anǰarak «մի տեսակ ռեհան, մարզանգոշ»։


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ձախ» ՍԳր. Ագաթ. որից ահեկակողմն Յհ. իմ. ահեկան Յհ. իմ. երև. անեկեայ, ահեկիք, ահեկին «ձախակողմեան» Խոր. Եղիշ. դատ. Յհ. իմ. երև. Փիլ. ահեկու-թիւն «ձախորդութիւն» Մխ. ապար. որ և ան-կութիւն Հայել. 146. -այս բառից պէտք է դնել նաև ահեկորդ «չար, սատանայի զա-ւակ», որ աղաւաղեալ ահկէորդ ձևով գործա-ծուած է մէկ անգամ Անկ. գիրք հին կտ. էջ 394. «Ապա յայնմ ժամանակի նեղեսցի վեշա-պըն և յառաջնորդաց իւր ըմբռնեսցի, և յահ-կէորդացն կապեսցի, և մի՛ ոք ընկալցի զնա-զի եհեղ զարիւն սրբոցն ի քաղաքս և ի գա-ւառս» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մտ. հտ. բ)։


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (տղիւս բառի տակ) լծ. է դնում յն. πλίνϑος «աղիւս»։ Հիւնք. թլիփ բա-ռից։ Bugge, Btrg. 35 յն. ἂλφιτον «գա-րեհաց», ալբան. el'p (սեռ. el'bi) «գա-րի» բառերի հետ ցեղակից։


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։


Բորենի, նւոյ

cf. Բորեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։

= Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։


Զափրան

s.

saffron;
cf. Քրքում.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] za'faran «քրքում», որ փոխառութեամբ տարածուած է նաև Ասիոյ և Եւրոպայի բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. թրք. [arabic word] safran, ռմկ. zafran, քրդ. za-firan, վրաց. ზაურანი զափրանի, թուշ. զափրան, ռուս. шафрaнъ, հսերբ. šafran, savran, նսերբ. zaferan, zoforan, zapran լեհ. szafran իտլ. zafferano, սպան. zafran, azafrano, ֆրանս. գերմ. safran, հֆրանս. safleur, zaflor, պորտ. acafrāo, անգլ. sa-tiron, մբգ. safrān, ռում. šofran, նյն. σασράνι ևն ևն։-Հիւբշ. 279։


Գարուն, րնան

s.

spring

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։


Երշիկ, շկի

s.

sausage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէն խաչերկաթ «թոնիրի բե-րանը դրուած խաչաձև երկաթը» գւռ. բառից փոխառեալ են Կեսարիոյ թրք. և յն. xecirget, Եւդ. թրք. գւռ. [arabic word] xäcurget, արաբ. գւռ. Սղերդի xačərget նոյն նշ. (տե՛ս Բիւր. 1898, 712, 1899, 116 և Յուշարձան, 330ա)։ Հայերէնից են նոյնպէս ռուս. кoчeprá «փու-ռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթեայ ևեռ». ուկր. kocérha, kucurha, լեհ. koczar-ga, գւռ. koczerka, kaczerka, koczerga, koc-zerha, koszor, kosior և Սպիտակ ռուսևտէնի միջոցով լիթ. kaczárga նոյն նշ.-այս բա-ռերի ծագումը Berneker, Slawisches ety-mologisches Wörterbuch, էջ 536 համարում է մութ և թերևս օտար փոխառութիւն։ Փո-խատուն է հայերէնը կա՛մ ուղղակի և կա՛մ թերևս թաթարների միջոցով։ Յատկապէս նը-կատելի է որ հյ. բառի կ ձայնը վերոյիշեալ-ների մէջ ներկայանում է թէ՛ k և թէ նորա-գոյն (արևմտեան) g հնշումով։ -Արդեօք հայերէնի՞ց է առնուած նաև կապադովկ. յս. ngáthi «հալոցից դուրս եկած մաքուր փայ-լուն երկաթ» (որ թուրքերը polát են կոչում և որից պատրաստում են հրահան, դանակ, սուր ևն). Kαρο-ίδης, Γλωτν. συγϰρ. էջ 199-200 սրա աւելի հին ձևը համարում է *αγϰάϑι և հանում է սանս. anյ «փայլիլ» արմատից։


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պարզ արմատն է երկ-, որի վրայ աւելացել է -այն մասնիկը. հմմտ. մի-այն, ուն-այն, միանգամ-այն, զնանա-պարհ-այն ևն. նոյն արմատից -ար մասնի կով կազմուած է երկ-ար. հմմտ. մեծ-ար-ել, ևն։ Բոլորի արմատն է հնխ. dewə, որի ձայն-դարձներն են dowə, dwā, du. այս առմա-տից զանազան մասնիկներով յառաջանում ևն յն. δfαρόν, հոմեր ἰη ό, δfāլίς δηρίς. δfāν, ղո.. δάν, հոմեր. δfήν. δηὶ ά, δαίν, δ.č, (O աստիճանով) «երկար ժամանակ, երկարատև, վաղուց, շատոնց», երկար u ձայնդարձով՝ հսլ. davš «էր երբեմն», dovī-nu«հին, հնուց», ռուս. давe«երեկ, քիչ առաջ». павно«վաղուց», սլով. davi «քիչ առաջ, այս առաւօտ». լեհ. dávno «վաղուց», ուկր. dá-viky «այս առաւօտ», լատ. dūdum «ի վա-ղուց հետէ, շատոնց», duro «տևել, տոկալ, դիմանալ» (ստորին ձայնդարձով՝ du ձևից)։ Համեմատութեանց վրայ աւելացնել կամես. tuwa «հեռու», tuwaz (a) «հեռուից», tuwa-las «հեռաւոր» (Benveniste, BSL, հտ. 33, ❇ 99, էջ 142. տե՛ս և Pokorny, 1, 779, Er-nout-Meillet, 275)։ Հիռլ. doe «կամաց» թերևս նաև գերմ. zaudern «վարանիլ, ձգձո-գել, ժամանակ անցկացնել» (տե՛ս Walde, 245, Boisaeq, 183, Berneker, 181)։ Ըստ ո-րում՝ հնխ. dw տալիս է հյ. երկ-(հմմտ. եր-կու, երկնչել), ուստի և հնխ. dwāro-տալին է հայ. երկար, ro-ի փոխարէն ռնգային մաս-նիկով՝ երկայն (իբր յն. δfα). միևնոյն ժա-մանակ dewə ձևից տևել և dowə ձևից տո-կալ։ Այսպէս ուրեմն հնխ. երկավանկ ար-մատների և ձայնդարձի օրէնքների համա-ձայն նոյն ծագումն ունին և նոյն արմատից են բխում հյ. երկայն, երկար, տևել և տոկալ բառերը։


Գահ, ուց, ից

s.

throne;
seat, chair;
dignity;
precipice, high and very steep place;
անկանել ի —է, —է ի ժ կործանիլ, հտիլ ի —ից, ի —իցն վիժել, to be precipitated, to be thrown or to fall from one precipice to another;
ի —ից մղել, to precipitate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տե՛ս գեհ։


Բանգ

s. bot. hen-hane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։


Իժ, ից

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset, JAs, 14 (1834), 383, սանս. grah, վրաց. քիրա «վարձք» և պրս. [arabic word] girev «գրավ» բառերի հետ։ Lag. Arm. Stud. § 477 զնդ. gar, aibigar «բռնել»։ Մորթման, ZDMG, 26, 551 բևեռ. garri։ Սրա համեմատ նաև Մասիս. 1872, փետ՛՛ 1, ︎ 1196 և Սիօն. 1872, K 2, էջ 40 դնում են բևեռ. դարի «գերի»։ Տէրվ. Նախալ. 54, 80 սնս. har, harana, հայ. ձեռն, ընձեռել, յն. čεἰρ, γειρός բառերի հետ՝ հնխ. ghar արմատից։ Հիւնք. յն. ϰαριϰός «Կարիա-զի» ձևից։ Bugge, KZ, 32, 36 յն. εἰρερος «գերութիւն» բառի հետ՝ գ լա-ւելուածով։ Meillet, MSL, 8, 290 հնխ ger «բռնել» արմատից. որի gor, gr ձայնդարձներն են՝ զնդ. gar, aibigar «բռնել», ալբան. ngrē «վերցնել», հսլ. grusti, ռուս. gorsti, լեհ. gars'c' «մի բուռ», յն. ἀfείρω «վերցնել, բարձրաց-նել»։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկնու-թիւնը, որովհետև ըստ օրինի հնխ. ger պիտի տար հյ. կեր։ Patrubány, SA 1. 210 յն. ονρος «պահապան», οραω «տեռնել, նայիլ», հբգ. wara «խնամք», որով հնխ. ver-lo «պահապանին պատ-


Գի, ոյ

s.

juniper-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

3 Արշէզ, Բազմ. 1899, 104=վրաց. ղվիա. այս մասին աւելի ընդարձակ տե՛ս գինի բառի տակ։-Lidén, IF, 18 494-8 նախաձևը դնելով *viso-(*vei-so-. *yoiso-) կամ *vito-(*voito-) հա-մեմատում է առաջին պարագային սանս. vèsta-tē «ոլորուիլ, գալարուիլ», լիթ. yys-t-yti «բալուլել», սանս. vès-ká-s «խեղդելու չուան», հհիւս. visk «յարդի կապոց», նիսլ. visk «յարդէ խցան», շվէդ. viska «փոքր աւել»։ հբգ. wisk «յարդե խցան», չեխ. vich նոյն նշ., լեհ. wlecha «ծաղիկների ող-կոյզ», սլով. vèchet «խուրձ» ևն.-


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-նւոյ, ւով, եաւ, ւոց, եաց, եօք) «գինի» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. Մծբ. ածանց-ման մէջ մտնում է սովորաբար գինե-ձևով. ինչ. գինեակ Սեբեր. Ոսկ. ա. տիմ., գինեզէն Գ. մակ. ե. 1, 5. Ոսկ. մ. բ. 23, գինեհարիլ «հարբիլ» Ես. ժզ. 12, գինեմոլ Եզեկ. իգ. 41. Տիտ. բ. 3. Ոսկ. մ. բ. 23, գինեսէր Ա. տիմ. գ. 8, սակայն կայ նաև գին-ձևով. ինչ. գին-ըմպելիք Ոսկ. մ. բ. 23, գինըմպուք Ոսկ. մ. բ. 23, գինարբուք «խնջոյք» ՍԳր. գինաւէտ Ես. լզ. 17. նոր բառեր են՝ գինեպան, գինե-տուն, գինեգործ, գինեգործութիւն, գինեգոր-ծական, գինեվաճառութիւն ևն։


Գիր, գրոց

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-


Գոլ, ոյ

s. vd.

being, existance, that is;
to come;
coming.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց Bugge, BВ, 3, 121 (տե՛ս Pokorny, 1, 298, 302, 306)։ = Շէֆթէլովից, KZ, 53(1925), 257 և 269 դնում ալբան. vale, «տաքութիւն», մբգ. walm «տաքութիւն», հֆրիզ. wal-la «եփել», սանս. ulkā, ülmukam «հըր-դեհ» բառերի հետ, որոնք Pokorny դնում է ուրիշ արմատի տակ։ Oanini, Et. etym. 4 կիմր. gal «պայ-ծառ», իռլ. gal «տաքութիւն» բառերի հևտ։ Տէրվ. Մասիս, 1881 մայ. 6 ծա-դամով նոյն է գնում ջեր բառի հետ։


Գոլ, ի

s.

heat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց Bugge, BВ, 3, 121 (տե՛ս Pokorny, 1, 298, 302, 306)։ = Շէֆթէլովից, KZ, 53(1925), 257 և 269 դնում ալբան. vale, «տաքութիւն», մբգ. walm «տաքութիւն», հֆրիզ. wal-la «եփել», սանս. ulkā, ülmukam «հըր-դեհ» բառերի հետ, որոնք Pokorny դնում է ուրիշ արմատի տակ։ Oanini, Et. etym. 4 կիմր. gal «պայ-ծառ», իռլ. gal «տաքութիւն» բառերի հևտ։ Տէրվ. Մասիս, 1881 մայ. 6 ծա-դամով նոյն է գնում ջեր բառի հետ։


Գոռեխ, ի

s.

wasp;
gad-fly;
horse-fly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իշամեղու, վայրի մեղու» Եզն. Վրք. հց. Վրք. և վկ. Բ. 10, 105. Ճառոնա Վրդն. առ. 316. Յայսմ. դեկ. 15։ Գրուած է նաև գոռող Վրք. հց. Ա. 90, գոռոխ, գոռեղ, գոռեհ Ուռհ. տպ. էջմ. էջ 405.-հին հոլով-մամբ՝ ո հլ.։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։


Դագ

cf. Դեգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։

= Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,


Դաշտ, աց

s.

field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«այրել», daxša «հրդեհ» բառից՝ պհլ. dašt «այրած, չորացած երկիր»։


Դուստր, դստեր, աց

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *dusrav բառից, որ աւանդուած է dusrub գրչութեամբ և «վատահամռաւ. ան-պատիւ» նշանակոթեամբ (Nyberg, Hilts-buch, 2, 61). հմմտ. պազենդ. dusrav (գրուած է dusrub) «վատահամբաւ, ան-պատիւ», զնդ. dəušsravā «վատահամբաւ». նախաւոր ձևն է զնդ. *duš-srava-, որ կազ-մուած է duš «դժ, վատ, զէշ» և sray «խօ-սիլ» բառերից (հմմտ. հսլ. slovo «խօսք»). ճիշտ ինչպէս սրանց հականիշը պազենդ. պհլ. xusrav (գրաած xusrub) «րարեհամ-րաւ, լաւանուն» = սանս. suçrávas-«անաւա-նի, հոչակաւոր»՝ կազմուած է hu-(su-xu-) «լաւ» և srav «խօսիլ» բառերից (հայ. փոխառութեամբ Խոսրով յատուկ անունը)։ Հայուն նախաձևն էր *դուսրաւ>*դսրաւ, որից դսրով և շրջեալ ձևով դրսով։-Հիւրշ. 145։