Definitions containing the research ել : 10000 Results

Հեղձամահ

adj.

choked;
strangled;
drowned;
— լինել, to be -;
— առնել, to choke, to stifle, to suffocate, to drown.

NBHL (2)

(լինել) Հեղձմամբ ի մահ մատնիլ. խեղդմամբ մեռանիլ.

Չոգար խեղդեցար. սատանայ ստիպեաց հեղձամահ արագ լինել քեզ. (Զքր. կթ.։)


Հեղձամղձուկ

adj.

suffocated, choked, oppressed, agitated, disquieted, grievous, anxious;
suffocating, stifling;
— օդ կամ ջերմութիւն, sultry weather or heat;
— հազ, a stifling cough;
hooping cough;
— ձայնիւ, in a stifled voice;
— ի վշտացն, loaded with grief;
woe-begone;
— արտասունք, repressed tears;
— առնել, to stifle, to choke;
to smother, to suffocate;
to drown;
— լինել ի բարկութէնէ, to be half choked with rage or anger;
— լինէր սիրտ իմ, my heart was ready to break, was oppressed with grief;
cf. Հառաչանք.

NBHL (5)

Հեղձեալ եւ մղձկեալ. ի տագնապ մահու անկեալ իբր հեղձմամբ. շնչասպառ. խեղդեալ. խեղդղդած, խըղդըւած, շունչը գոցուած, աքախան եղած, սիրտը ճաթելով.

Ընդ այսակիր քարակոշկոճ հեղձամղձուկ եղկելի անձանցն. (Նար. ՟Ժ՟Ը։)

Հեղձամղձուկ լինել (ի) ծովին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

ՀԵՂՁԱՄՂՁՈՒԿ. Որ ինչ հեղձուցանէ մղձկելով. խեղդիչ. խեղդղդօղ, սիրտ ճաթեցնօղ.

Զերծանել ի հարկէ հեղձամղձուկս նախանձու. (Փարպ.։)


Հեճուկք

s.

spite, despite;
—կս առնել, to do any thing out of spite or through spite, to despite, to spite, to vex;
իբրեւ ումեք —կս առնելոյ, in spite of one, to vex one.

NBHL (1)

Առ վայրենի բարուցն ... իբրեւ նմա հեճուկս առնելոյ, ութ հարիւր այր ի ծով անդր հոսել։ Զայն չար ինչ կամացն, հեճուկս ներսիսի առնիցէ վասն թշնամութեանն. (Բուզ. ՟Գ. 10։ ՟Ե. 31։)


Հեռի

adj. adv.

remote, distant;
far;
— առնել, տանել, to remove far off;
to scatter;
to turn aside or away, to avert, to ward off;
— ունել, to keep away, or at a distance;
— ունել զանձն յիմեքէ, to keep off, to avert;
to abstain, to refrain;
— առնիմ, լինիմ, cf. Հեռանամ;
աստուած իմ, միʼ — առնիր յինէն, remove not Thyself, o God, from me!.

NBHL (3)

Հեռի առնել յանձնէ կամ ի յարկէ եւ կամ յայլմէ զանօրէնութիւն. զանիրաւութիւն. զօգնականութիւն. զծանօթս կամ զանձն յաստուծոյ։ Աստուած իմ մի՛ հեռի առնիր յինէն։ Յիրաւանց քոց հեռի եղեն։ Հեռի եղեն յինէն եղբարք իմ, կամ մխիթարիչք իմ։ Հեռի եղիցի ի նմանէ օրհնութիւն։ Սուր եւ թշնամի հեռի լիցի ի նոցանէ։ Որպէս հեռի են երկինք յերկրէ, այնպէս հեռի են ճանապարհք իմ ի ճանապարհաց ձերոց։ Հեռի իցէ ի քէն ճանապարհն։ Հեռի եմք ի ձէնջ յոյժ։ Հեռի եմք ի միմեանց։ Հեռի է ի մեղաւորաց փրկութիւն։ Հեռի լիցին ի փրկութենէ։ Առ ի քէն իմաստութիւնդ հեռի է ի նմանէ։ Խորհուրդ ամպարշտաց հեռի է ի նմանէ։ Մերձ ես դու տէր ի բերանս նոցա, եւ հեռի յերիկամանց նոցա, եւ այլն։

Մի՛ ուրեք հեռի ձգիցիք երթալ։ Վասն հեռի բնակելոյ։ Ոչինչ կարի հեռի էր ի տանէն։ Չէին հեռի ի ցամաքէն.եւ այլն։

Տեսանել զնա հեռի յապստամբացն. (Իգն.։)


Հետ, ոյ, ոց

s.

trace, track, print, foot-mark;
vestige, footstep;
pace, step;
way, path;
—ք, iron rail, rail;
ի —ոյ, from behind, from the rear;
—ք նաւու, track of a ship;
—ք կառաց, cart-rut, wheel-rut;
—ք ամպոց, traces of cloud;
—ք գազանաց, trail, track or scent of animals;
—ք վիրաց, cicatrix, scar;
վաղվաղակի կամ զ—, quick ! come on ! courage !
կորուսանել զ—ս, to lose the traces of;
զ— լինել, to apply oneself, to give or addict oneself;
ընդունայն զ— եղեն, they have attempted or tried in vain.

NBHL (8)

Հետ ոտին տեառն շրջեցան։ Հետաքրքիր շրջելն հետ ոտին ոտին սրբոյն. (ՃՃ.։)

Ի հետ անցանել բարբանջանացն եւ առասպելաբանութեանց (այսինքն զհետ լինելով)։ Թռնամին յարգանդէ ի հետ մտեալ հալածէ. (Պիտ.։ Լմբ. սղ.։)

Փութացան վաղվաղակի գաղթել փախստեամբ. այս է վաղվաղղակի հետեւելն ... վաղվաղակի զհե՛տ արա, առանց յապաղման զհե՛տ երթ։

Զչարիսն՝ որ հետ ընդ հետ հասանելոց էր. (Գէ. ես.։)

ՀԵՏ մանաւանդ ՀԵՏՔ. ἵχνος vestigium. (լծ. թ. իզ. հյ. ոտ, եւ ետ, յետ. ուստի Զհետ, Հետեւել, եւ այլն) Ոտնատեղի. նշան ոտից յետ կոխելոյ եւ անցանելոյ. շաւիղ. նիշ եւ մնացորդք իրաց. նմանութեամբ՝ Օրինակ հետեւելի.

Ո՞յր է հետ այդ։ Տեսանեմ հետ արանց, կանանց, եւ մանկտւոյ։ Զտեղի հետոց ոտից իմոց։ Ոչ գոյ զհետսն գտանել։ Ի ծովու հետք քո ոչ եւս երեւին։ Իբրեւ զհետս ամպոց։ Հետք անդնդոց։ Հետք տեառն։ Կաղալ յերկուս հետս։ Երթալ ընդ հետս հաւատոց աբրահամու։ Ձեզ եթող օրինակ, զի զհետ երթայցէք հետոց (կամ զհետոց) նորա. (Ճ. ՟Բ.։)

Ըստ քրիստոսի հետոցն վարել. (Կորիւն.։)

Ըստ քրիստոսի հետոցն ընթանայ։ Ի բարիդ քո հետս լուսոյ։ Անհաստատ հետովք։ Ընդ արտուղի հետս հետեւել. (Նար.։)


Հետամուտ, մտից

adj. s. fig.

pursuing, hunting;
eager, forward, aspiring or longing for;
candidate, competent, concurrent;
rival, emulous;
— լինել, to pursue, to run after, to chase, to give chase to, to follow close;
to aspire, to aim at, to concur, to compete;
— լինել թշնամւոյն, to fall upon the enemy.

NBHL (3)

Զերծանել ի հետամտիցն։ Հետամտացն մտեալ խնդրէին զծառայն. (Սոկր.։)

ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. διώκω, καταδιώκω persequor. Ի հետ կամ զհետ մատնել. պնդիլ զկնի. հալածել. վարել. ետեւէն վազել, առջեւէն քշել.

Ոչ ստրջացան, այլ հետամուտ եղեն կոտորել զիսրայէլ. իբր ռմկ. ետեւէն ընկան։


Հետաքնին

adj.

inquisitive, curious;
— լինել, to be -;
to examine, to investigate, to search into.

NBHL (3)

Պա՛րտ է կրօնաւորի, զի մի՛ եղիցի հետաքնին (կամ ոչ լինել հետաքննին). (Վրք. հց. ՟Բ։)

Մի՛ հետաքնինք առաւել քան զպատշաճն իցեմք. (Ածաբ. պասեք.։)

Որք կամիցին զանձինս ցուցանել հետաքննինք ... եւ պարսաւագէտք. (Մխ. դտ.։)


Հետեւակ, աց

adj. fig. s. adv.

going on foot, pedestrian;
four-footed;
hackneyed, trite, common-place, trivial, ordinary;
in prose, prosaic;
foot-soldier;
quadruped;
ի — ուց, on foot, afoot;
—ք, — զօրք, infantry, foot-soldiers;
— արձան, անդրի, pedestrian statue;
— կրթութիւն, pedestrian exercise;
— որսորդութիւն, hunting on foot;
— ձաղումն, infantry triumph;
— բանք, trite, hackneyed or common-place saying, vulgarity of expression;
— գովութիւնք, vulgar praises;
— երթալ, to go on foot;
—ս խօսել, to talk common-place.

NBHL (3)

Վեցհարիւր հազար այր հետեւակ։ Քսան հազար արանց հետեւակաց։ Զօրս բազումս հեծեալս եւ հետեւակս։ Զհետեւակն եւ զհեծելազօրն։ Ամենայն զօրականի հետեւակաց իմոց։ Ել արքայ, եւ ամենայն ծառայք նորա հետեւակք, եւ այլն։ Հետեւակ զօրօք։ Մարտիկ հետեւակօք։ Ընդ հեծեալ եւ ընդ հետեւակ. (Փիլ.։ Պիտ.։ Եղիշ.։)

եւ ա. ՀԵՏԵՒԱԿ. մ. եւ ա. πεζός, πεζικός pedestris. որպէս Հետի. հետիոտս. եւ իբր Հետեւական. cf. Ի ՀԵՏԵՒԱԿՈՒՑ. ոտքով, քալելով.

Զքերթողաց իսկ ե՛ւ զքերդուածս պատմելով, եւ զգրեալ հետեւակ բանիւ. (Պղատ. օրին. ՟Է։)


Հետեւակեմ, եցի

vn.

to go on foot, to walk;
կորուսանել զկիրթ —կելոյ, to lose the habit of walking.

NBHL (2)

πεζεύω pedibus iter facio, pedito, gradior. Հետի ընթանալ. քայլել. ընդ ցամաք գնալ.

Ծովագնաց ընդ երկիր բերեալ լինէր, եւ ընդ ծով՝ հետեւակելով. (Խոր. ՟Բ. 12։)


Հետեւանք, նաց

s. geom.

consequence, result;
corollary;
—նս հանել, to deduce, to infer;
ծանր լիցին — գործոյս, this affair will have unpleasant or serious consequences.

NBHL (1)

Ոչ երկրորդել միւսանգամ զհետեւանս զրուցաց շապհոյ։ Ոչ յաջողեցան հետեւանք արշաւանց աշոտի որպէս յերէկն եւ յեռանդն. (Յհ. կթ.։)


Հետեւող

s.

follower, imitator;
— լինել, գտանել, to follow, to imitate.

NBHL (1)

Երանոսի հետեւողի առաքելոցն։ Կղեմայ հետեւողին պետրոսի առաքելոյ։ Հակառակ յիսուսին հետեւողաց. (ՃՃ.։ Աթ. ՟Ը։)


Հերիք

adj.

sufficient, enough;
capable, able;
— է, it is enough, sufficient, it suffices;
— համարիլ, to be content, to content oneself;
— լինել յամս, to be adult, of age;
երբեք — ոչ ասէ, he never says, hold! enough!.

NBHL (2)

Հերիք լուժոյն դնելով պնդութիւն. (Պիտ.։)

Չեմ հերիք դմա։ Որք ոչ են հերիք տանել զշնորհս նորա. (Վրդն. սղ. եւ Վրդն. յանթառամն.։)


Հերկ, ի

s.

tillage, plough, culture, tilth;
ploughed land;
— or —ս հարկանել, —ս հերկել, cf. Հերկեմ.

NBHL (6)

νέωμα novalis, renovatio agri ἅροσις aratio. (լծ. երկ. երկիր. ագարակ. հերձ) Վարումն երկրի. արօրադրելն. հերձումն արօրով. եւ Անդ հերկեալ. վար.

Ո՛չ հարցես հերկ աս եզամբ եւ իշով ... զի չունի իւր զուգան. (Կիւրղ. ել.։)

Առ թշնամիսն զհերկն հարկանելով. (Ոսկ. ես.։)

Հերկս հարցուք, եւ պատրաստեսցուք երկնային սերմանցն ընդունելութեան. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Հերկս հարկանել (կամ հերկել). (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Հարկանել հերկս, եւ սերմանել. (Լծ. կոչ.։)


Հերձուած, ոյ

s.

division, separation;
scission, rupture, disunion, discord, dissent, schism;
sect;
heresy;
— առնել, to bring about a scission;
to sow discord;
եղեւ — ի ժողովըրդեանն վասն նորա, there was a division among the people because of him;
դարձեալ — լինէր ի մեջ հրէից, there was a dissension therefore again among the Jews;
— անկեալ էր ի մէջ նոցա, they were divided among themselves;
they were at variance.

NBHL (1)

σχίσμα schisma, scissura, fissio, dissidium, discordia, ruptio unionis. Հերձումն. պատառումն. եւ առաւել նմանութեամբ՝ Բաժանումն մտաց եւ անձանց. որպէս երկպառակութիւն. անմիաբանութիւն. տարաձայնութիւն .... եւ սեպհական առմամբ, Բաժանումն ի միութենէ մարմնոյն քրիստոսի, այսինքն յեկեղեցւոյ, կամ ի գլխոյ նորա, կամ յանդամոց նորա. (ըստ յն. սխի՛սմա. որ է նոյն ընդ հյ. ձայնիս խզումն).


Հիացումն, ման

s.

admiration, astonishment, surprise, wonder;
charm, enchantment;
ecstasy;
աստուածահրաշ —, rapture, trance, divine ecstasy;
— or ի — ածել, — արկանել, cf. Հիացուցանեմ;
լինել ի —, to be the admiration of;
արկանել — ի վերայ ուրուք, to plunge into ecstasies, to enrapture;
— է մտաց լսել, it is surprising to hear.

NBHL (5)

Սոսկալի հիացմամբ զայլակերպութիւն քո տէր՝ առաքելոցն տեսեալ. (Շար.։)

Սոսկալի հիացմամբ եւ դողութեամբ հեծեմ, որ եւ պատմելս ինձ յոյժ հիացումն արկանէ. (Մանդ. ՟Ժ՟Թ։)

Ի հիացումն երկիւղի կացուցանել։ Ի հիացումն ածել։ Հիացումն զարմացման բերել. (Պիտ.։)

Ի հիացման լինել. (Խոր. ՟Ա. 25։)

Զոր եւ մարգարէն հիացմամբ ասէ։ Զի՞նչ հիացումն՝ քան աստուծոյ մարդ լինել։ Հրաշափառապէս են աստուածայինքն ամենայն եւ բարձրագոյն, եւ մեծաց հիացմանց առիթ. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)


Հինահար, աց

s.

marauder, plunderer, robber, brigand;
— առնել, to go marauding, to plunder, to pillage, to sack, to ravage, to rifle.

NBHL (2)

Որ հարկանէ որպէս զհէն. հէն. յելուզակ.

ՀԻՆԱՀԱՐ ԱՌՆԵԼ. Ասպատակել. աւար հարկանել.


Ծնանիմ, ծնայ

va. vn. fig.

to beget;
to give birth, being or life to, to bring forth a child, to lie in, to be delivered;
to procreate, to produce;
to be begotten, engendered, produced, born;
to originate, to arise, to spring;
to pullulate, to bloom;
to emanate, to issue, to proceed;
— — կենդանեաց, to engender, to litter, to bring forth;
վերստին —, to be regenerate, born again;
to revive, to come to life again;
— Հօր, to procreate;
վերստին — մկրտութեամբ, to be new-born or regenerated by grace;
որդիս —, to bring forth a child, to be delivered of a child;
ծնաւ որդի or մանուկ արու, she brought forth or was delivered of a male;
գոգցես յայն ծնեալ էր or թուէր իմն յայն ծնեալ he seemed born for;
գետք զխորս ծնանին, the rivers nourish the sea;
երեսք որ ծնանիցին ի հայելւոջ, a figure horn or reflected in a mirror;
այտի ծնաւ քերթուղութիւն, thence poetry was born.

NBHL (11)

իսկ ծնցես, ն. Ծնցիս. ն. ծնեաւ, ծնիցեալ. τίκτω pario γεννάω, γένναμαι, γίνομαι gigino, genero, gignor, nascor, fio, factus sum. Արտադրել կենդանւոյ զնման իւր. ի լոյս ընծայել. ծագել. յառաջ բերել, եւ գալ. եղանիլ. լինել. ծնանիլ, ծնիլ. (եբր. եալատ. իբր ելանել, ելուզանել. ուստի՝ վէլէտ, էվլատ, եւ այլն)

Տխրութեամբ ծնցես որդիս։ Յղացաւ, եւ ծնաւ զկային։ Եւ յաւել ծնանել զեղբայր նորա զհաբէլ։ Սէթ ծնաւ զենովս։ Ծնեաւ ուստերս եւ դուստերս։ Ծնան իւրեանց որդիս։ Օրն, յորում ես ծնայ (ի մօրէ)։ Մարդ աշխատութեամբ ծնանի։ Զամենայն արու՝ որ ծնանիցի եբրայեցւոց, ի գետ ընկեսջիք։ Ոչխար կամ այծ՝ յորժամ ծնանիցին.եւ այլն։

Զքարբսն ասեն զորովայն մօրն ուտելով ծնծնիլ. (Բրս. վաշխ.։)

ծնեաւ մովսէս։ Եւայ ոչ ծնեաւ, այլ հրաշագործեցաւ. (Նախ. ել.։ Աթ. ՟Ը։)

Յարդի ծնելոցս։ Հոգեւոր երկամբք ծնիցեալ. (Նար.։)

Ի բեթղէհէմ ի կուսէ ծնիցելոյ (փրկչին). (Խոր. առ արծր.։ Պրպմ.։)

Անկարութիւն է զմահու փորձ առնուլ՝ ոչ յառաջագոյն ծնիցելումն. (Բրս. մկրտ.։) այլ անսովոր է ասել.

Ծնողիդ, եւ ծնիցելոյդ. (Նար.։)

ԾՆԱՆԵԼ. որպէս Ստեղծանել աստուծոյ զմեզ, եւ վերածել յորդեգրութիւն շնորհօք, եւ մկրտութեամբ եւ այլն.

Ո՞վ է՝ որ ծնաւ զշաղս ցօղոյ. զեղեամն ո՞ծնաւ յերկինս։ Երկիր ծնանիցի արդիւնս շահեկանս։ Ոչ գիտես, զի՞նչ ծնանիցի քեզ վաղիւն։ Պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ. եւ այլն։

Ոչ կարէին շրթունք զաքարիայ ծնանել բան. (Եփր. համաբ.։)


Ծնօտ, ից

s.

jaw;
cheek;
edge;
frieze;
brim;
cornice;
parapet, breastwork;
ապտակ ածել ի —սն, հարկանել զ—ս ուրուք, to slap the face, to box the ear;
cf. Իջանեմ.

NBHL (1)

σιαγών, γνάθος maxilla, mala, gena, mentum. ծամելիքն ողջոյն, ներքոյ եւ արտաքոյ. ոսկրն ատամնաշար, եւ տեղի մօրուաց. երեսք. այտք. կզակ. կլափ.


Ծովագնաց, ից

adj.

that voyages or goes by sea, sailing;
ploughing the sea;
— լինել, to sail, to navigate;
— ընդ երկիր բերեալ լինել, to pass over the sea as if by a bridge.

NBHL (2)

ծովագնաց ընդ երկիր բերեալ լինէր, եւ ընդ ծով հետեւակելով. (Խոր. ՟Բ. 12։)

այսր անդր երերեալ տատանի՝ զօրէն ծովագնացիկ նաւի ընդդէմ հակառակ շնչոց. (Փիլ. ել. ՟Բ. 45։)


Ծովակ, աց

s.

sea-pool, lake, pond;
կաթ մի խելք ինձ մանւանդ եւ ոչ —ս բախտից, a drop of sense rather than a sea of fortune.

NBHL (3)

Զկորստեան ծովն՝ վայելչութեան ծովակս անուանեն. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)

Ոսկի լականաւ ջուր պատրաստել առ ի լոգանալ ի նմա. եւ իբրեւ եմուտ յոսկի ծովակն, եւ այլն. (Լաստ. ՟Ը։)

Կաթ մի խելք ինձ մանաւանդ, եւ ոչ ծովակս բախտից. (Ոսկիփոր.։)


Ծովակուլ

adj.

engulphed by the sea;
— լինել, to be swallowned up by the sea.

NBHL (1)

Զի՞նչ շահ իցէ ի յօրինել նաւի, եթէ նաւավարն ծովակուլ լինիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)


Ծովակուր

adj.

immersed, drowned, wrecked, lost;
— լինել, to be the prey of the sea;
— կորնչել, to perish among the waves.

NBHL (2)

Ոմանք հրկէզ լինէին, ոմանք ծովակուր։ Ծովակուր առնել (այսինքն ընկղմել) զնոսա ի խորս ծովւկն. (ՃՃ.։)

Ծովակուր եւ հեղձամղձուկ լինել։ Ծովակուր առնեն զանձինս բազմաց։ Ծովակուր ընկղման մատնել. (Պիտ.։)


Ծովահեղձ

adj.

drowned;
— առնել, to drown;
— լինել, to be drowned.

NBHL (5)

Միթէ ի ձովահեղձիցն կրկի՞ն ես խնդրելոց վրէժս. (Ոսկ. ամբակ.։)

Ծովահեղձ արարեալ զփարաւոն քենքեռէս. (Նախ. ել.։)

Ծովահեղձ լինել. (Զքր. կթ.։ Լմբ. իմ.։)

Ծովահեղձիկ առնել զփարեւոն, կամ ի պտոյտս ջուրցն. (ՃՃ.)

Ծովահեղձոյց առնել զբազումս՝ վիժելով ի նաւաց ի վայր. (Պիտ.։)


Ծովամուխ

adj.

submerged in the sea;
— լինել, to go to sea;
to stand out to sea.

NBHL (1)

ԾՈՎԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. Մխիլ կամ մտանել ի ծով. նաւարկել կամ իջանել ի խորս ծովու.


Ծովավաստակ

adj.

living by the sea, (sailor, fisher, &c.);
— լինել, to labour on the sea, to exercise the calling of sailor, fisher.

NBHL (1)

Քեզ ի գանձ յաւելցուք ի մերոց ծովավաստակ նաւաստեացս. հին տպ. ծովակուտակ. (Ագաթ. յռջբ։)


Ծորեցուցանեմ, ուցի

va.

to set running, to cause to flow;
զմտաւ իսկ ածելն —նէ զբերանս, the mere thought of it makes my mouth water.

NBHL (2)

ԾՈՐԵՄ, եցի. ն. ԾՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. καταρρυέω defluo. Հոսել. թորեցուցանել. կաթեցուցանել. վայթել. Վազցընել, կաթեցնել, վոթել

Զամենայն պտուղն յառաջ քան զհասանել՝ ծորել եւ ի բաց թօթափել. (Փիլ. լին. ՟Գ. 10։)


Ծուէնք

s. pl.

piece of linen, bits, cuttings, shreds, strips, rags, tatters;
ի ծուէնս ծուէնս պատառե, to tear, to rend, to pull to pieces;
յերկուս ծուէնս պատառել, to tear in two parts or pieces.

NBHL (3)

ῤῆγμα scissura, fissura, rima եւ ῤάκος (լծ. թ. եարըգ, էըրըգ ). lacera vestis, pannus. Արմատն երեկի լինել ռմկ. Ծիւ ծիւ, բզիկ բզիկ. Հերձիք. ցելումն. ճեղք. պատառուած, եւ պատառեալ կապերտ, փայտ, եւ այլն. կտոր, քուրջ. քարչէ, քարէ.

Յանկարկատելի ծուէնս պատառեցաւ. (Նար. ՟Ի՟Ե։)

ծանուսցե՛ս մեզ զծուէնս քանակութեան (ծառոյն հատելոյ). (Մագ. ՟Ժ՟Գ։)


Ծունր

s. bot.

"knee;
— դնել՝ կրկնել, ի— իջանել, to kneel, to bend the knees, to fall on one's knees, cf. Ի գուճս իջանել, cf. Ի գուճս հարկանել, cf. Ի գուճս կալ, cf. Ի գուճս անկանել, cf. Խոնարհեմ, cf. Ընդգճիմ;
առ — լալ, to weep all alone;
— ածել, to adore, to worship;
արկանել — զծնգաց եւ զսրտի, to worship on bended knees;
հապա ի — ! down on your knees! ի — խոնարհեալ աղաչեմ զքեզ, I entreat it on my knees, or with bended knees;
— կապել, to be knitted, to be formed with knots or joints." knot.

NBHL (4)

cf. ԾՈՒՆԳՆ. Ուստի ԾՈՒՆՐ ԿՐԿՆԵԼ, կամ ԴՆԵԼ, կամ Ի ԾՈՒՆՐ ԻՋԱՆԵԼ եւ այլն, է Կրկնել զծունգս, ի գուճս անկանիլ, խոնրհիլ ի վերայ ծնկաց, եւ երկիր պագանել. κάμπτω τὰ γόνατα genuflecto, flecto genua. Ծունկ չոքիլ.

Յամենեցունց ի հնազանդելոցն ծունր եւ երկրպագութիւն առցէ. (Երզն. մտթ.։)

ԾՈՒՆՐ ԿԱՊԵԼ. Ծունկ՝ այսինքն յօդ կապել բուսոց.

Զեղեգանն ստէպ ստէպ առ միմեամբք զծունր կապելով. (Կոչ. ՟Թ։)


Կաթնաբոյծ

adj.

fed with milk;
— լինել, to suck, to be suckled.

NBHL (1)

ԿԱԹՆԱԲՈՅԾ ԼԻՆԵԼ. Կաթամբ բուծանիլ, սնանիլ. դիել զկաթն.


Հակառակ, աց

adj. prep. adv. adv. fig.

contrary, opposite;
adversary, hostile, unfavourable, inimical;
discordant;
incompatible;
against, contrary to;
opposite, facing, in front of;
զնորին —ն, նմին or նորին —, ի —էն, ընդ —ն, on the contrary, on the wrong side;
against the grain, in a contrary sense, backwards;
ամենեւին իսկ —, directly or diametrically opposite, quite the reverse;
— ուղիղ մտաց, in spite of sense and reason;
— կամաց նորա, against his will or grain, in spite of him;
forcibly;
— կալ, to stand, remain, stay or stop in the face of, in front;
to oppose, to withstand, to resist, to make head against, to cope with;
— լինել, to be contrary, to oppose;
ընդ —ս լինել միմեանց, to be at variance;
—, ի —ն or ընդ —ս ելանել, մտանել, ընթանալ, լինել, to oppose, to form an opposition to, to rise up or against, to go against, to run counter, to withstand, to counteract, to thwart, to cross;
ընդ —ս ելանել, cf. Հակամտեմ.

NBHL (12)

Ամենայն ինչ հակառակ է անզգամի։ Զբազում ինչ հակառակ անուանն յիսուսի նազովրեցւոյ գործել։ Ամենայն մարդկան հակառակ եղեն. եւ այլն։

Յաւելու ղուկաս եւ այլ իմն ի բանս հակառակին (այսինքն սատանային). (Շ. մտթ.։)

Ի հակառակացն սիրեաց աղարտ վարել ձեռանէ. (Պիտ.։)

Հակառակ քո համբարձելոյն. (Նար. ԺԶ։)

ԸՆԴ ՀԱԿԱՌԱԿՍ կամ Ի ՀԱԿԱՌԱԿՍ ելանել. կամ մտանել, գործել, կամ ընթանալ, կամ լինել, է Հակառակ կալ, հակառակիլ, բերիլ ի հակառակութիւն. եւ Դէմ ընդդէմ ճգնիլ. մրցիլ. καθίσταμαι եւ այլն.

Սիմովն ընդ հակառակս ել քահանայահետին. (՟Բ. Մակ. ՟Գ. 4։)

Ընդ հակառակս ելեալ ատէին զնա. (Նախ. եզեկ.։)

Լաւն քաջութեամբ ընդ վատթարիկն ի հակառակս ելեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Մի՛ ընդ հակառակս ելանել հրամանին. (Վրք. ոսկ.։)

Ընդ հակառակս ելանել աստուածայնոյն խորհեցար գրոց. (Յհ. իմ. երեւ.։)

Զսքանչելիսն տեսեալ՝ ընդ հակառակս ելանէին։ Ընդ հակառակս հանիցեն զնա մովսեսի. (Երզն. մտթ.։)

Այսօր վիմին հաւատոյ եւ յովհաննու սիրելւոյ ընդ հակառակս ընթացեալ ի գերեզման յարուցելոյն. (Շար.) այսինքն մի քան զմի եագելով, կամ մին որպէս ծեր, եւ միւսն որպէս երիտասարդ, եւ այլն։


Հակառակութիւն, ութեան

s.

contrariety, opposition, resistance, hostility, adversity;
contestation, dispute, quarrel, contest;
combat, conflict;
— յուղել զիմեքէ, to strive for;
— կրել, to experience adversities;
եղեւ — մէջ նոցա, a dispute arose between them;
—ի ներքս անկեալ, in consequence of disagreement;
— ձիոց, horse-racing.

NBHL (2)

κατάστασις, νείκος, μάχη resistentia pugna ἁντιλογία contradictio φιλονεικία contentio, rixa եւ այլն. Հակառակելն. հակառակ կալն. ընդդիմամարտութիւն. թշնամութիւն. կագ. կռիւ. մաքառումն. վէճ. բանակռուութիւն.

Չարիս խորհել հակառակութեամբ։ Հակառակութեամբ հակառակ կացից նմա։ Զատելութիւն գրգռէ հակառակութիւն։ Երկոքին արքն, որոց հակառակութիւնն իցէ։ Ի հակառակութիւն ապստամբութեան։ Ո՛վ գայցէ ընդ քեզ ի հակառակութիւն։ Հա՛ն զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա հակառակութիւն.եւ այլն։


Հաղբք, բից

s. fig.

springe, snare, noose, trap;
snare, toils;
արկանել ի —բս, to draw into snare, to entrap, to inveigle;
անկանել ի —բս, to fall into a snare.

NBHL (1)

Այծեամն անըմբռնելի է ի հաղբից սրութեամբ տեսանելեացն. (Բրս. հայեաց.։)


Հաղորդ, ից

adj. s.

participating, sharing;
sociable, social;
Holy Communion;
—ս առնել, to share, to give a share, to acquaint with, to impart, to communicate, cf. Հաղորդեցուցանեմ;
— լինել, to participate in, to share in, to partake of, to have a share or hand in;
— չարեաց, accomplice;
— տալ, to administer the Holy Sacrament to;
— առնուլ, to communicate, to receive the Holy Sacrament.

NBHL (6)

Հաղորդ կռոց եփրեմ։ Հաղորդ էի ես ամենայն երկիւղածաց քոց։ Հաղորդք են սեղանոյն։ Հաղորդս դիւաց լինել։ Փառացն հաղորդ։ Հոգեւորացն նոցա հաղորդ եղեն։ Սպանութեանն հաղորդք եղեն.եւ այլն։

Հաղորդս լինել՝ հաւասարորդ է լինել. (Խոսր. պտրգ.։)

Հաղո՛րդս արա եւ զմեզ տէր ընդ սրբոց քոց առաքելոց։ Անպատում պարգեւացն հաղորդ գտանիլ. (Շար.։ Ժմ.։)

Տուր միայն զկամսդ՝ իմ աւետեացս հաղորդ, եւ ա՛ռ զօրութիւն բարձրելոյն ի ծոցդ. (Շ. տաղ.։)

Ի հաղորդիցն եւ ի հաղորդեցելոցն օրհնաբանին անհաղորդաբար հաղորդեալքն. (Դիոն. ածայ.։)

Դու ի հաղորդն կոչես ճաշակել. (Լմբ. պտրգ.։)


Հաճոյ, ից

adj.

agreeable, pleasant, pleasing, complaisant, grateful, acceptable;
— լինել, to please, to humour, to agree, to have pleasure;
զի՞նչ — է ձեզ, what do you think of it ?
որպէս — թուեսցի քեզ, as you please or choose, as you like;
—աչաց հայելոյ, comely to the eye;
— եղեւ նա աչաց իմոց, he or she pleased me;
—թուեցաւ նմա, it pleased him, he thought fit or proper, he approved of it;
—եւս էր նմա, he preferred;
արա նմա զինչ — է առաջի աչաց քոց, do with him as you will.

NBHL (7)

ἁρεστός, -ον gratus, placitus, -um. բայիւ εὑαρεστέω complaceo եւ այլն. Հաճելի. հաճոյական. կամակ. գովելի. ընդունելի. սիրելի. ցանկալի. սրտին ուզածը.

Կամքն աստուծոյ բարին եւ հաճոյն եւ կատարեալն։ Հաճոյ էր աստուծոյ եւ մարդկան։ Հաճոյ եղեւ ենոք աստուծոյ։ Հաճոյ աչաց հայելոյ։ Զբարին եւ զհաճոյսն առաջի տեառն աստուծոյ քոյ։ Զհաճոյս առաջի նորա արասցես։ Այր իւրաքանչիւր զհաճոյս աչաց իւրոց առնէր։ Առնեմք իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր։ Եղիցին քեզ հաճոյ բանք բերանոյ իմոյ։ Հաճո՛յ լեր առաջի իմ։ Հաճոյ թուեցաւ բանն առաջի յաչս նորա, կամ ի միտս բազմաց։ Հաճոյ թուեցաւ արքայի իրքն։ Հաճոյ եղեւ նմա աղջիկն, եւ եգիտ նա շնորհս առաջի նորա։ Արարէ՛ք զնոսա, զինչ հաճոյ է առաջի ձեր։ Ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ.եւ այլն։

Գնացին զհետ հաճոյից սրտից իւրեանց չարաց. յն. հաճելեաց, կամ ցանկալեաց. (Երեմ. ՟Թ. 14։)

Խօսելով յիս զարժանն եւ զպիտանիսն եւ զհաճոյսն քո. (Նար. ՟Լ՟Դ։)

Զարթուսցուք զմիտս մեր ի հաճոյս կամացն աստուծոյ։ Տացէ տէր ըստ հաճոյից յարմարել զառաջարկութիւնս. (Խոսր.։)

Մատուցանել ի հաճոյս աստուծոյ ի ձեռն յիսուսի քրիստոսի. (Սարգ. ՟ա. պետր. ՟Դ։)

Որպէս հաճոյ է ձեզ, արարէ՛ք։ Զետեղեսցի՝ ո՛ւր եւ հաճոյ իցէ նմա։ Եթէ չիցէ քեզ հաճոյ, դարձայց անդրէն։ Որոց հաճոյ թուեսցի։ Հաճոյ թուեցաւ մեզ՝ առնուլ։ Հաճոյ թուեցաւ նոցա առնել այսպէս.եւ այլն։


Համազօր

adj.

equal in power;
equivalent, equipollent, adequate;
— լինել, to be equivalent.

NBHL (1)

Է ինչ՝ զոր որպէս ասացելոցս համազօրս՝ թողաք. (Դիոն. երկն.։)


Համախորհուրդ

adj. s.

of the same opinion or mind, unanimous, agreeing, concordant;
adherent, partisan;
— լինել, to agree with, to be of the same mind.

NBHL (1)

Ջանային համախորհուրդ զնա իւրեանց առնել. (Խոր. ՟Գ. 63։)


Համաձեւ

adj.

of the same form or shape, conform;
— առնել զկամս, to be of one mind.

NBHL (1)

ՀԱՄԱՁԵՒ ԱՌՆԵԼ. Կերպարանակից առնել, միաբանել.


Համայն, ից

adj. adv.

whole, entire, total, complete;
all, entirely;
together, all together, together with;
even, yet, still;
—, —իւ, totally, completely, wholly, thoroughly;
— եւ այնպէս, even though, even if, however, nevertheless;
— եւ այնպէս ոչ յագեցա՞ր, what, and you are not yet satiated?
— ասել, ասացեալ, in short, in a word.

NBHL (7)

Համայն շնորհօքն՝ որ տուաւ առաքելոցն, եւ նոքօք աշխարհի. (Խոսր.։)

Զհամայնն ընկալար ի քեզ զբերս գործոց։ Համայն եղելոց, կամ մեռելոց։ Բովանդակ մարմնովն, եւ համայն աստուածութեամբն. Համայնից գործոց։ Էից համայնից։ Համայնդ յամենայնում. (Նար.։)

Զանձն իւր օրինակ բարեաց համայնից կացուցանելով. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ։)

Եւ համայն ասել օրէն թագաւորութեան։ Համայն եւ յետ նորա օտար յօտարաց. (Խոր. ՟Բ. 7. 72։)

Զբնաւն համայն տեսանես։ Զնմանիսն իմ յիշատակել համայն աստանօր։ Համայն մաքրեցաւ։ Համայն ախտացեալ կամ մեղուցեալ։ Համայն անքննին։ Համայն կենդանարար. (Նար.։)

Եւ համայն սկսայց, ուստի սկսանելն վայելուչ է. (Փիլ. նխ. ՟բ.։)

Թէեւ այլ ինչ լսելութեան պատճառս ինչ չունիմ, համայն (տպ. սակայն) զի առ քեզ դիմեցի, պարտիս ունկն դնել։ Թէեւ յանձնաց չունիք համարձակութիւն, համայն վասն սրբոցն բարեխօսութեան ողորմի. (Խոսր.։)


Համաջինջ

adj.

destroying, exterminating all;
— կործանումն, entire destruction, extermination;
— առնել, to exterminate, to root out, to utterly destroy;
— լինել, to be totally exterminated.

NBHL (1)

Համայն ջնջօղ, ջնջեալ, ջնջելով. որ եւ ՀԱՄԱՋՈՒՆՋ.


Համառօտ, ից

adj. adv. s.

brief, short, abridged, concise, succinct, summary;
peremptory;
—, —ս, —աբար, succinctly, briefly, summarily, precisely;
peremptorily;
compendium, abridgement;
final or irrevocable sentence;
— հատանել, to cut short;
— ասել, ասացից, եւ — իսկ ասացեալ, in short, in a word.

NBHL (10)

ՀԱՄԱՌՕՏ σύντομος, συντετμημένος, ἑπίτομος brevis, concisus, praecisus, compendiosus, compendiarius. որ եւ ԿԱՐՃԱՌՕՏ. (իբր ի կարճոյ համօրէն առեալ, կամ առյօդեալ) Կարճ. սուղ. ամփոփ. բովանդակեալ. ի կարճոյ եւ փութով եղեալ կամ լինելի. եւ Վճռական. հատու. եւ կտրուկ

Զկարճառօտ բանն ի համառօտ կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Բ. 29։)

Հանդերձեալ է որդի աստուծոյ գալ փառօք, եւ առնել զհամառօտն յաւիտենից. (Ճ. ՟Է.։)

Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց եւ մեղաւորաց. (Եղիշ. ՟Գ։)

Համառօտ ասէ, քանզի ոչ ըստ օրինի մարմնաւոր դատաւորաց ի դատել յերկարի ժամանակն կամ քննութիւնն, այլ համառօտ եւ կարճ բանիւ ունի լուծանել զսահման դատաստանին։

Ցուցցուք համառօտ. յն. համառօտելով. (՟Բ. Մակ. ՟Ժ. 10։)

Համառօտ յիշատակել, կամ ասել, գլխաւորել, դնել. (Խոր. ՟Բ. 31։ Եզնիկ.։ Խոսր.։ Բրս. հց.։ Լմբ. պտրգ.։)

Իւրաքանչիւր ի նոցանէ աղաչէր զդահիճսն համառօ՛տ մահ ածել ի վերայ նոցա։ Պետրոս համառօ՛տ ընծայեաց զզղջումն։ Աստուածասաստ բարկութեամբ համառօտ դատել։ Համառօտ ածէ զբարկութիւնն. (Ճ. ՟Ա.։ Ճ. ՟Գ.։ Ագաթ.։ Սարգ. յկ. ՟Ժ։)

Համառօտաբար զեկուցանել, կամ զգացուցանել, տեանել, ի մէջ ածել, ընձեռել, յառաջ վարել, կամ վերստին առնուլ (զբան). (Պիտ.։ Գր. սքանչ.։ Դիոն. Շ. բարձր.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 12։ Ոսկ. ծն.։)

Առ ի համառօտաբար ասել. (Շիր.։)


Կաթոգի

adj. adv.

passionately or dot-ingly fond, amorous, very affectionate;
languishing, eager, very anxious;
passionately, lovingly, fondly, eagerly;
— սիրել, to love to excess;
— տենչացեալ, eagerly desired, longed for;
— են ընդ միմեանս, they tenderly love each other;
— լինել, cf. Կաթոգնիմ.

NBHL (2)

ԿԱԹՈԳԻ եւ ԿԱԹՈԳԻՆ. Որոյ ոգին եւ սիրտն կաթէ կղկաթի. սրտակաթ. խանդակաթ. կարօտեալ առ սիրելին. անձկայրեաց. մեծափափաք. սրտառուչ.

Որ զնմանէ կաթոգին լինեցի, փախչել (սովոր է՝ մամոնայն). (Ոսկ. մ. ՟Ա. 9. յն. հետամտեսցի։)


Կալանք, նաց

s.

arrest, caption;
detention;
prison;
ի կալանս արկանել, cf. Կալանեմ.

NBHL (1)

σύλλιψις captio եւ φυλακή custodia. Կալումն. ըմբռնումն. կապումն. եւ Կապանք, արգելաքն կալանաւորաց. բանտարկութիւն. դութմասը, հապս էթմէսի, զընտան.


Կախաղան, աց

s.

gibbet, gallows;
հանել ի —, to hang by the neck, to hang up a criminal;
արժանի —ի, that deserves hanging;
criminal;
գործ —աւ, hanging, suspended or pensile work.

NBHL (3)

ξύλον, σταυρός, ἰππάριον lignum, crux, patibulus, equulus, equuleus (իբրու Կախարան. գրի եւ ԿԱԽԱՆ) Տանջանարան կախման. տեղի կամ գործի կախելոյ. որպէս ծառ, փայտ, խաչ. մեքենայ քերանաց եւ լլկանաց. պրկոց. եւ Կախումն.

Սկսաւ խօսել ի կախաղանին. (Ագաթ.։)

Արար երկուս եւս վանդակս՝ ծածկել զերկրորդ խոյակն, գործ կախաղանաւ։ Նռնաձեւ պղինձս ի վանդակապատսն՝ գործ կախաղանաւ. (՟Գ. Թագ. ՟Է. 17. 18։)


Կակղագոյն

adj.

very soft, tender or delicate;
gentle, mild, meek;
—ս յանդիմանել, to reprove gently.

NBHL (2)

μαλακός, μαλακότερος mollis, -llior Առաւել կամ յոյժ կակուղ. փափկիկ. մեղմ. կակուղիկ.

Որք ի կակղագոյն նիւթիցն յոմանս ընձեռեն ձեւ ինչ տպաւորել. (Պղատ. տիմ.։)


Կահաւորութիւն, ութեան

s.

conveniency;
— համարել, to judge suitable.

NBHL (4)

ԿԱՀԱՒՈՐԵՄ ԿԱՀԱՒՈՐԻՄ, ԿԱՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՐԻՄ, ԿԱՀԵՄ ԿԱՀԻՄ. κατασκευάζω, -ομαι paro, instruo, -or. Հանդերձել կազմել՝ զիրս եւ զանձն իւր. Ճահաւոր եւ կարեւոր համարել. ջանալ. հնտրիլ. յարմարել. կազմել.

Ի պարոյկս բանին կահաւորելով. (Երզն. քեր.։)

Կահաւորութիւն համարեցայ, մանաւանդ թէ օգուտ իսկ, եւ կարեւոր պէտս՝ համառօտիւք զամենեսին ի կիր արկանել. (Եւս. քր. ՟Ա։)

Կահեմ զկարգս կահաւորելոց. (Երզն. քեր.։)


Կրուկ, կրկան, կրկունք

s.

heel;
back, hind part;
ընդ — դառնալ, դարձ ընդ — առնել, to fall or go retreat back, to recede, to go backwards, to retreat;
յետս ընդ — դառնալ, to turn back, to retrace one's steps;
cf. Կորանամ.

NBHL (1)

ԿՐՈՒԿ կամ ԿՐՈՒԿՆ. (որ առ յետինս առաւել գրի ԿՐՈՒՆԿ կամ ԿՐՈՒՆԿՆ, կրնկան եւ այլն) πτέρνα calx, calcaneum. (լծ. եւ crus, σκέλος սրունք. ար. քիւրա ). Յետակողմն ոտից. գարշապարք. եւ Յետին կողմն. կուռն. թիկունք. ոտքին ետեւի կողմը. կէրի (լծ. ընդ կրուկ).


Կրօնաւոր, աց

s.

friar, monk, cenobite;
— նորընծայ, novice;
— ուխտեալ, professed monk;
— լինել, to enter a convent, to take the cowl, to turn monk.

NBHL (4)

θρῆσκος, ἁσκητής, ἑγκρατής religiosus, temperans եւ այլն. Առանձին փութով եւ կարգոյ ճգնօղ ի կատարեալ կրօնս աստուածապաշտութեան հրաժարեալ յաշխարհային կարգաց. վանական. միաձն, միաբանակեաց կամ միայնակեաց. Սօֆի, փարսա, րուհպան, րահիպ, քեշիշ. (իբր կրօղ. ի քեշիտէն, քաշել, կրել. որպէս եւ կրօնաւորն է կրօղ, ժուժկալ, համբերօղ, խաչակիր)

Եթէ ոքկամիցի կրօնաւոր լինել. (Յկ. ՟Ա. 26.)

Կրօնաւորութիւնն ժուժկալութեան անուն է ... ահա զայս ամենայն ի կրելոյն՝ է կրօնաւոր.

Քահանայ կամ կրօնաւոր լինել. (Խոսր.։)


Կցորդ, աց

adj. s.

participating, partaking, having part or share in;
party, companion, associate;
partaker, partner, consort;
cf. Կցուրդ;
կենաց —, living together;
consort, husband, wife;
կարեաց —, compassionate;
assisting, helping, relieving;
արեան —, consanguineous, related;
— չարեաց, accomplice, accessory;
— առնել, to impart, to acquaint with, to inform, to oommunicate;
— լինել, cf. Կցորդիմ.

NBHL (7)

Եդի ի մտի զնա ածել ինձ կենաց կցորդն էր. այսինքն լծակից. (Ուռպ.։)

Օելոյ ... ո՞չ կցորդի գերութեանս մերոյ, այլ փրկողի. (Աթ. ՟Բ։)

Զադամ կցորդ արար աստուած արարչութեան իւրոյ՝ անուանս դնել կենդանեաց։ Կցորդ առեալ քրիստոսի զսրբոյսն. (Շ. մտթ.։ Լմբ. պտրգ.։)

Կցորդ է նա արանց ամպարշտաց։ Կցորդ եղէց նմա։ Որպէս կցորդ եմք չարչարանացն, նոյպէս եւ մխիթարութեանն։ կցորդս ինձ շնորհեաց զձեզ ամենեսին լինել։ Արտասուաց կցորդ լինել։ Մի՛ կցորդ լինիք անպտղութեան գործոցն խաւարի։ Կցորդքեղերուք ինձ ի նեղութեանս։ Մերձաւորութեամբ կցորդ եղեւ նոցունց։ Ոչ եղէց կցորդ ընտրելոց նոցա (յն. կապակցեցայց)։ Ամբիծք եւ ուղիղք կցորդ եղեն ինձ (յն. կցեցան, կամ յարեցան). եւ այլն։ Կցո՛րդ լեր կարեացս, կամ տկարութեան, ուղւոյն, եւ այլն։ Կցո՛րդ է (այսինքն կից է) սմին եւ յոյժ նմանատիպ՝ հաւատալն իսկապէս. (Նար.։)

Ի ձեռն մարմնաւոր պիտոյիցն կցորդ լինել սուրբ կապելոցն. (Եղիշ. ՟Ը։)

Որոց հայցէ կցորդ լինել ի բարիսն. (Խոսր.։)

Սաղմոսելով, եւ կցորդս ասելով ըստ ամենայն տեղիս. (Փարպ.։)


Կցորդութիւն, ութեան

s. mus.

communication, participation, relations, connexion, association;
accompaniment, concert;
— կենաց, company, society;
— արեան, consanguinity, affinity;
— չարեաց, the being an accomplice;
ճանապարհ կցորդութեան, roads, means of communication;
— ունել ընդ ումեք, to be connected, in communication with, to form a connexion with;
in compliance with.

NBHL (1)

ԿՑՈՐԴՈՒԹԻՒՆ κοινωνία communio, consortium, participatio. որ եւ ԿՑՈՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ. Կցորդն լինել. հաղորդութիւն. մասնակցութիւն. ձայնակցութիւն. գործակցութիւն. միաբանութիւն.


Հալածական, ի, աց

adj.

persecuted, expelled, fugitive;
— առնուլ, տանել, արկանել, to persecute, to pursue, to expel, to chase, to give chase to, to thrust or push back or aside, to scatter, to dislodge, to drive out or away, cf. Հալածեմ, cf. Վարեմ, cf. Քշեմ;
— լինել, երթալ, to be persecuted, driven away, expelled, to flee, to flee away, to take to flight.

NBHL (5)

Ատելի հալածական յամենեցունց. (՟Բ. Մակ. ՟Ե. 8։)

Զայս թեկղ զհալածական օտարաշխարհիկ։ Կոչել զաստուած յօգնութիւն, զոր հալածական կինն պաշտէր. (Ճ. ՟Ա.։ Սոկր.։)

Զիա՞րդ մարթ էր լինել ի միում բազմականին զօրութիւն հալածիչ, եւ բորոտութիւն հալածական. (Եփր. համաբ.։)

ՀԱԼԱԾԱԿԱՆ ԱՌՆԵԼ, ՏԱՆԵԼ, ԱՐԿԱՆԵԼ. կամ ԼԻՆԵԼ, ԵՐԹԱԼ, եւ այլն. διώκω καταδιώκω, -ομαι persaequor, expello, -or Հալածել, վարել, իլ. քշել, քշուիլ. ... Տե՛ս (Յես. ՟Ժ՟Ա. 8։ ՟Ա. Մակ. ՟Բ. 47։ ՟Ե. 21։ ՟Ժ՟Ա. 73։ Սղ. ՟Ժ՟Է. 4։ Առակ. ՟Է. 23։)

Բաւական է միայն երեւելն լուսոյ հալածական առնել զխաւար. (Ոսկ. ես.։)