adj.

evident, clear, manifest, notorious, recognisable, obvious, explicit, apparent, palpable, visible;

adv.

cf. Յայտնապէս;
— է, it is clear, it is evident, that is of course;
— լինել, to be manifest, to appear;
— առնել, to manifest.

adj.

φανερός, ἑμφανής, δῆλος , προδήλος, σαφής, γνωστός, εὕγνωστος եւ այլն. manifestus, patens, perspicuus, notus եւ այլն. Յայտ եղեալն. ծանուցեալ. ծանօթ. ի վեր երեւեալ. երեւելի. նշանաւոր. բացերեւ. ակներեւ. պայծառ. պարզ. հաւաստի. համարձակ. (լծ. թ. այտընլը. այսինքն լուսաւոր) այան, պէյան, պէլլի, աշիքեար.

Պարզ, անարատ, յայտնի։ Յայտնի եղէ այնոցիկ, եւ այլն։ Յայտնի է ի Հրէաստանի Աստուած։ Յայտնի լիցին բանք ձեր, կամ փառք ձեր ընդ ամենայն երկիր։ Որոց մեղքն յայտնի են, եւ բարի գործքն յայտնի են։ Ամենայն գործք խոնարհին յայտնի են առաջի աստուծոյ։ Զեղխ են ճանապարհք նորա, եւ ոչ յայտնիք։ Որ ինչ ծածուկ՝ եւ որ ինչ յայտնի, գիտացի.եւ այլն։

Արգել ի նոցանէ զյայտնի պաշտօնն. (Եղիշ. ՟Գ։)

Զանմեղութիւնն Շուշանայ զքեզ միայն յայտնի՝ ի ձեռն մանկանն Դանիէլի յայտնեցեր ամենեցունց. (Սարկ. աղ.։)

Ի յայտնւոյն զանյայտն յայտնի արար. (Ոսկ. մ. ՟Ա. 21։)

Ճառդ յայտնի է։ Ճառիդ յայտնի եղելոյ։ (կամ որ նոյն է), Ճառիդ յայտնոյ. (Փիլ.։)

Սակաւ էիր յայտնովք (զօրօք), եւ անթիւ եղեր անյայտիւք (հրեշտակօք). (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Հաւատարիմ եղեւ այն՝ որ ծածուկն էր, յայտնեաւն. (Եփր. համաբ.։)

Նշանաւ յայտնեաւ ամենեցուն քարոզել. (Բրս. թղթ.։)

Դուք ինքնին իսկ վկայէք վասն յայտնեաց մերոց, եւ Աստուած վասն գաղտնեաց մերոց. (Եփր. ՟ա. թես.։)

Իշխանք եւ գործակալք եւ գլխաւորք, եւ որք միանգամ յայտնիք էին ի կողմանն (այսինքն երեւելի անձինք)։ Կապումն գլխաւորաց, եւ բանտք յայտնեաց. (Խոր. ՟Գ. 58. 68։)

Բովանդակ զ՝ ՟Ի՟Բ. յայտնիսն, եւ զնոր կտակս յեղուլ ի հայ բան. անդ. 53. այն են ՟Ի՟Բ. գիրք հնոյ կտակի ի սկզբանէ հետէ ծանուցեալք իբրեւ ընդունելի ի կաթողիկէ եկեղեցւոջ. որ եւ կոչի կանոն եբրայեցւոց ըստ ՟Ի՟Բ տառից նոցա. որպէս եւ արտաքոյ մնացեալքն կոչին անյայտք, կամ ծածուկք, կամ ծածուկ յայտնութիւնք. յորոց ոմանք յետոյ ընդունելի եղեն, եւ ոմանք անընդունելիք։

adv.

ՅԱՅՏՆԻ՛. մ. ՅԱՅՏՆԱՊԷՍ. φανερῶς manifeste ὀμολογουμένως ut in confesso est.

Ել ի տօնն՝ ո՛չ յայտնի, այլ իբրեւ ի ծածուկ։ Եւ յայտնի իսկ (այսինքն հաւաստեաւ՝ ըստ խոստովան լինելոյ ամենեցուն) մեծ է խորհուրդն աստուածպաշտութեան. (Յհ. ՟Է. 10։ ՟Ա. Տիմ. -գ. 16։)

Ոչ յայտնի ինչ յանդիմանէր։ Ոչ յայտնի յանդիմանէր զոք. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Վկայք՝ յայտնի մեռեալք, եւ ի ծածուկ կենդանիք. որք քարոզենն յայտնի զկենդանութիւնն իւրեանց. (Ագաթ.։)

Մարտեաւ յայտնի ընդ անմեղս, եւ ի ծածուկ ընդ խորհրդականս։ Որ յայտնի ուրացեալ են զճշմարիտն Աստուած, ոչ գիտեն զի՛նչ գործեն եւ կամ զինչ խօսին. (Եղիշ. ՟Դ. ՟Ը։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակն յայտնի

Յայտնիչ

Նախայայտնի

Voir tout