Definitions containing the research դա : 10000 results

Վայրավատին

adj.

scattered about, dispersed, sporadical.

· Calfa

NBHL (1)

Ի վայրավատին անդամոց՝ որ աստ անդ դնիցին։ Ցիր եւ վայրավատին կայ ամենայն։ Զոմանս՝ կիսամահս ի միջոցին վայրավատինս կացուցանէր։ Կապեսցուք զնա ընդ անիւն, եւ արձակեսցուք վերուստ ի վայր, եւ այսպէս վայրավատին արասցուք զմարմինս նորա. (Վեցօր. ՟Գ։ Սեբեր. ՟Գ։ Պիտ.։ Ճ. ՟Գ.։)


Վայրենաբնակ

adj.

living in the wilds, savage.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զվայրենաբնակս ոմանս գոչեն ի մէջ դաշտի զկնի այնոցիկ՝ զորս հալածեն. (Վրք. ոսկ.։)


Վայրենական, ի, աց

adj.

wild;
barbarous.

· Calfa

NBHL (1)

Ի չարեացն ցածնուցուն, եւ դադարեսցեն ի վայրենական մտացն. (Մեկն. ղկ.։)


Վայրենակեր

adj.

feeding on venison.

· Calfa

NBHL (1)

Ոմանք մարդակերք են. եւ այլք վայրենակերք. (Խոր.։)


Վայրենամիտ

adj.

fierce, wild, savage, brutal, barbarous, ferocious, cruel.

· Calfa

NBHL (1)

Յայսմ վայրի ճառեցից զվայրենամիտ ազգին զխստասիրտ դառնութիւն ի գլուխ ելեալ. (Ղեւոնդ.։)


Վայրենանամ

vn.

to become savage, to grow inhuman, brutal, ferocious, cruel.

· Calfa

NBHL (1)

Զվայրենացեալ սիրտն դարձոյց ի մարդկային բնութիւն. (Եղիշ. ՟Գ։)


Վայրենութիւն, ութեան

s.

savage nature, inhumanity, fierceness, ferocity, cruelty, brutality.

· Calfa

NBHL (1)

Զաստուած գտի վայրենութեանս ջատագով. ընդ Բեթղեհեմի դասեցայց, ընդ մսրից անպատուեցայց. (Առ որս. ՟Ը։)


Վայրի

adj.

wild, savage.

· Calfa

NBHL (1)

Տնասուն կենդանեացն մարդիկ խնամօղք, իսկ վայրեացն՝ աստուած. (Վանակ. յոբ.։)


Վանական, ի, աց

s. adj.

cenobite, monk;
prior, superior, abbot;
conventual, claustral, monastical, cenobitical.

· Calfa

NBHL (1)

Վանական վարդապետ. այսինքն յովհաննէս վարդապետ տաւուշեցի՝ հիմնադիր եւ առաջնորդ գետկայ վանից. (Վրդն.։ Կիր.։ Մաղաք.։)


Վանատու, աց

cf. Վանատուր.

· Calfa

NBHL (1)

Իւր դայեակ եւ վանատու խոստովանեսցի։ Ոչ զի միա՛յն բնակիցես, այլ զի եւ այլոց վանատու լինիցիս։ Թէ օտարին՝ լինիս վանատու, Քրիստոսի ես ասպնջական։ Տկարացն օգնական լինել, օտարացն վանատու. (Ոսկ. մ. ՟Գ. 26. եւ փիլիպ. ՟Ժ։ Մանդ. ՟Ե։ Սարգ. ՟բ. յհ. ՟Բ։)


Վանատուր, տրի

s.

inn-keeper, host, hospitable person;
— դիք, Jupiter hospitalis.

· Calfa

NBHL (3)

cf. ՎԱՆԱՏՈՒ. մանաւանդ որպէս մակդիր արամազդայ դիոսի՝ եւ այլոց դից, զի առ մեհենիւք նոցա կայր օտարանոց.

Զբարեկամս եւ զվանատուրս նոցա (գողոց եւ մարդասպանաց). (Մանդ. ՟Ի։)

Հիւրասէր որմզդական դիցն վանատրի (կամ վանաւորի). (՟Բ. Մակ. ՟Զ. 2։)


Վանատրութիւն, ութեան

s.

hospitability.

· Calfa

NBHL (1)

Սերմանեսջի՛ր դու զգործս ձեռաց ի մարդասիրութիւն. (զի այն օտարաց վանատրութիւն իցէ. Եւագր. ՟Ժ։)


Վանգեմ

va.

to syllable.

· Calfa

NBHL (1)

Վանգ, իբր թէ ի միոջէ կողմանէ ձայնաւորն վանգեալ իցէ. իսկ փաղառութիւն՝ որ է հեգ, շուրջանակի պտտեալ ունի զձայնաւորն։ Վանգ ասի, յորժամ ձայնաւորն ի միոջէ կողմանէ ի ձայնորդացն վանգեալ իցէ՝ յառաջոյ կամ ի վերջոյ. իսկ փաղառութիւն՝ որ շուրջանակի պատեալ է ձայնաւորն ի ձայնորդացն։ Որ է ըստ մտի մեկնութիւն. ուր ի յն. մի եւ նոյն է վանկ կամ փաղառութիւն, այսինքն ի միասին առումն տառից ինչ։ Տարտամ է եւ միտ բանիցս.


Վանդեմ, եցի

va.

to undo, to destroy, to ruin, to upset, to overthrow, to overcome.

· Calfa

NBHL (2)

Որ այնպիսի ժանտ ախտիւք վանդակեալ իցէ. յն. ըմբռնեալ, կամ պնդեալ, վարակեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)

κατέχω teneo. Պատել պաշարել պնդապէս. կաշկանդել (իբր վանդակաւ. լծ. հյ. պնդել. պ. պէնտ կապ) կամ վկանդել. յաղթահարել. աշխատ առնել, վտանգել, տկարացուցանել. (իբր արմատ բառիս հիւանդ. որպէս եւ պ. վէնտ, է աշխատութիւն, տարժանումն).


Վանեմ, եցի

va.

to drive out, to expel, to thrust or push back or aside, to chase, to drive away, to pursue;
to repel, to beat off or back, to attack, to defeat, to rout, to conquer.

· Calfa


Վանորայ, րէից, այոց

s.

cf. Վանորեայ.

· Calfa

NBHL (1)

Արդարեւ տուն սգոյ է վանորայն։ Վանորայովն իբրեւ պարսպօք եւ աշտարակօք ամրացեալ էին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ Վրք. հց. ձ։)


Վանումն, ման

s.

expulsion;
repulsion.

· Calfa

NBHL (1)

Ցուպ առ ի յենուլ է օգտակար, եւ առ ի վանումն թունաբեր սողնոց եւ այլոց գազանաց։ Զէն հոգեւոր յաստուծոյ առ վանումն չարին։ Ի վանումն հոգեմարտին մակեդանի. (Փիլ. ել. ՟Ա. 19։ Յճխ. ՟Ի՟Գ։ Գր. տղ. թղթ.։)


Վանք, նաց, նից, նուց

s.

convent, monastery, cloister, friary;
lodging, dwelling, home, habitation, abode;
house, mansion;
hotel;
inn, hostelry;
cabin, hut;
— կուսանաց, nunnery, convent;
վանս ունել, to stay, to lodge, to take up one's lodgings, to dwell, to stop;
փակել ի վանս, to cloister, to shut up in a convent.

· Calfa

NBHL (3)

Հրամայէ եւ յամենայն գիւղս վանս շինել, զի լիցի օտարանոցք։ Վասն այսորիկ եւ դիպողագոյն եդաւ անուն վանք, զի անտրտում որոց պիտոյ իցէ՝ տայցեն (օթեվանս կամ զպէտս). (Խոր. ՟Գ. 20։)

Տարաբերեալ միանձունք վանաց ի վանս՝ ոչ ունին ուր դադարեն եւ հաստատեսցին. (Նեղոս.։ տե՛ս եւ Վրք. հց. ստէպ.) ուր եւ ասի Վանք, վանաց, վանից, վանուց։

ՎԱՆՔ κατάλυμα diversorium ξενία hospitium μονή mansio σκήνωμα tabernaculum μάνδρα caula, ovile. որ եւ ՎԱՆ. Օթեվան. իջաւան. բնակարան. կայան. դադարք. վրան. հիւրանոց. փարախ. տաղաւար.


Վառարան

s.

cf. Կրակարան;
— ապակւոյ, focus;
— օդամուղ, draught chimney.

· Calfa


Վառեմ, եցի

va. fig.

to light up, to set fire to, to fire;
to fire, to inflame, to enliven, to inspirit, to vivify, to cheer, to raise the spirits of, to urge on, to excite, to rouse;
to arm, to equip, to fit out;
to put on, to attire, to dress, to bedeck;
վառեալ բորբոքել, to inflame, to heat, to electrify, to fill with enthusiasm, to enrapture, to fire;
— զդրօշս, to hoist the colours.

· Calfa

NBHL (5)

Վարդագոյն վառեալ ծաղիկ. (Շար. այսինքն հրափայլ եւ արծարծ։)

Վառեցէ՛ք ի ձէնջ արս՝ ճակատել առաջի տեառն ի վերայ մադիամու։ Զմի մի ի նոցանէ առաւել վառէր մխիթարութեան բանիւք՝ քան զինուքն։ Առցէ սպառազինութիւն զնախանձ իւր, եւ վառեսցէ զարարածս առ ի խնդրելոյ զվրէժս ի թշնամեաց։ Վառեցարուք անցէ՛ք առաջի եղբարց ձերոց։ Անցցեն վառեալք եւ կազմեալք առաջի տեառն ի պատերազմ։ Անցցէ ձեր ամենայն վառեալ ընդ յորդանան։ Վառեալք զինու։ Արքն վառեալք։ Վառեսցարու՛ք պատրաստեցարու՛ք։ Քրիստոսի չարչարիլն մարմնով վասն մեր, եւ դուք ի նոյն միտս վառեցարու՛ք.եւ այլն։

ՎԱՌԵԼ. որպէս Զարդարել, պճնել. յարել ի զարդ. (իբր յն. ա՛բդօ՝ որ է վառել, եւ յարել)

Յորժամ կին մարդ զամենայն ինչ զառնն առեալ՝ զանդամօքն վառիցէ, տառապանք են առնն։ Յորժամ զոսկին ի գլուխ եւ յականջս եւ ի բազուկս վառիցէ, կարճին այնուհետեւ ձեռք առնն յողորմութիւն. (Ոսկ. ես.։)

Սովն բռնադատեալ յորովայն՝ վառէ զաջ գողոյն կարկառուլ ի քո տուն. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Վառվառիմ

vn.

to be on fire;
to shine out, to blaze, to glow.

· Calfa

NBHL (1)

ՎԱՌՎԱՌԻԼ. Վառելով վառիլ ստէպ ստէպ եւ յորդալոյս փայլմամբ. արծարծանիլ. վառվոռիլ.


Վաստակաւոր

adj. s.

fatiguing, labouring, giving oneself trouble, laborious;
meritorious, well deserving;
tired, weary;
husbandman;
— այր, a man of merit, a deserving man.

· Calfa

NBHL (1)

Զվաստակաւորսն մեր զվարդան եւ զայլ ընկերս։ Սիրել զվաստակաւորսն, եւ ատել զանվաստակն։ Ընտրել զվաստակաւորն յանվաստակէն. (Փարպ.։)


Վաստակեմ, եցի

va. vn.

to work, to labour at, to do;
to gain, to acquire, to earn;
— զերկիր, to till, to dig, to cultivate. cf. Վաստակիմ.

· Calfa

NBHL (2)

Քեզ որդի վաստակեցեր։ Վաստակէր նա աւուր միոյ իւրովն արուեստիւ դրամս դանկոյ միոյ. (Վրք. հց. ՟Ը. ՟Ժ՟Դ։)

Ոչ երբէք զարդարութեամբ վաստակեալ էր ի մանկութենէ. (Եղիշ. ՟Է։)


Վատագրոհութիւն, ութեան

s.

lowness of birth, low extraction;
abjectness, vileness.

· Calfa

NBHL (1)

Եթէ զտնանկութիւն թշնամանիցէ, կամ զվատագրոհութիւն (կամ զվատգրոհութիւն), ծա՛ղր արա դարձեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)


Վատախառն

adj.

of bad constitution, quality or temper;
bad, hurtful;
unhealthy.

· Calfa

NBHL (1)

Ինն գոլով խառնուածոցն, եցոյց գաղինոս ութ զվատախառնիցն, եւ մի զբարեխառնին. ըստ բարեխառնին ասէ խառնիլ զմարդն, իսկ ըստ այլոց վատախառնիցն զայլս կենդանիս ըստ տեսակկին. (Նիւս. բն. ՟Բ։)


Վատախառնութիւն, ութեան

s.

bad temperament, evil disposition, ill nature;
— օդոյ, inclemency of the weather;

· Calfa

NBHL (2)

Է՛ որ ի տարեւոր եղանակաց զքաջախառնութիւն քաղցրութեան մատոյց, եւ է՛ որ զդժնդակութիւն վատախառնութեան հիւանդութիւն գործէ. (Փիլ. այլաբ.։)

Ի վեր մղէր զդառնութիւն ժահու մաղձոյն չարաթոյն վատախառնութեան. (Արծր. ՟Գ. 5։)


Վատախորհուրդ, հրդաց

adj.

evil-minded, wicked, malicious;
wanting in judgment, silly, stupid, foolish.

· Calfa

NBHL (2)

Որ առ նմա նախարարքն են, եւ պաշտպանք վատախորհուրդք։ Յիրաւի վատախորհուրդ խորհրդակցացն ընդդէմ դարձցի։ Ժողովուրդ վատախորհուրդ եւ անմիտ։ Վատախորհուրդք են՝ վատանշանք։ Այդ բանք եւ խորհուրդք՝ արանց վատախորհրդաց են. (Պտմ. աղեքս.։ Եւագր. ՟Ժ։ Մծբ. ՟Ժ՟Ը։ Բուզ. ՟Դ. 55։ Փարպ.։)

κακογνώμων improbus, pravus consiliorum, imprudens. Վատթար եւ անպիտան խորհրդով. չարախոհ. չարամիտ. անմիտ. խորհրդակորոյս. անխոհեմ.


Վատախտարակ

adj.

ill-starred, luckless, unfortunate;
— առնել, to render unhappy, to oppress, cf. Թշուառացուցանեմ, cf. Վատթարեմ;
to discomfit, to overcome.

· Calfa

NBHL (2)

Անձուկ լաշկարաւ վատախտարակ արարեալ՝ այսրէն դարձուցանէր. (Եղիշ. ՟Ը։)

Վատախտարակ. որ ի քմէ (այսինքն ի դարանի) կացեալ՝ ընդ կրուկն դարձուցեալ շփոթէ։


Վատանամ, ացայ

vn.

to be or become cowardly, pusillanimous, faint-hearted;
to grow idle or lazy, slothful.

· Calfa

NBHL (1)

ὁκνέω pigror, cunctor ἁργέω iners efficior, otior. Վատ եւ ծոյլ եւ վեհերոտ գտանիլ. դանդաղիլ. հեղգալ. յապաղել.


Վատանշան

adj.

notorious, infamous, disgraceful, ignominious.

· Calfa


Վատասիրտ, սրտաց

adj.

fainthearted, chickenhearted, fearful, timid, timorous, pusillanimous, cowardly, craven;
ընդէ՞ր —ք էք, why are you fearful?.

· Calfa

NBHL (1)

Այր ոք՝ որ երկնչիցի, եւ վատասիրտ սրտիւ իցէ։ Ո ոք վատասիրտ իցէ. դարձցի։ Պատուէր տային վատասրտացն, զի դարձցին ի տունս իւրեանց։ Ընդէ՞ր վատաստիրտք էք սակաւահաւատք։ Ընդէ՞ր այդպէս վատասիրտք էք. (Օր. ՟Ի. 8։ Դտ. է. 3։ ՟Ա. Մակ. ՟Գ. 56։ Մտթ. ՟Ը. 26։ Մրկ. ՟Դ. 40։)


Վատթարագոյն

adj.

worse, more wicked.

· Calfa

NBHL (1)

Ոչ ոք ի գովեստ մերձակայիցն ի վեհագունէն առ վատթարագոյնն դարձցի. (Բրս. հց.։)


Վատթարեմ, եցի

va.

to render worse, to cause to degenerate, to debase, to corrupt, to deteriorate, to alter;
to weaken, to abase, to undo, to defeat, to rout;
to insult, to defame, to dishonour;
to despise.

· Calfa

NBHL (1)

κακίζω vitupero. կր. ἤττων γίνομαι minor fio, ignavus fio, superor ὁνειδίζω exprobro τροπάω in fugam verto. Վատթար կացուցանել, եւ որպէս զվատթար թշնամանել. նկուն առնել. տկարացուցանել. յանպիտանութիւն դարձուցանել. յամօթ առնել. կորանօք ի բաց վանել. անարգել. ընդ վայր հարկանել. նախատել. խաղք ընել. սըմքեցնել. կր. նկուն լինել. խաղք ըլլալ. սըմքել.


Վատնեմ, եցի

va.

to dissipate, to consume, to use up, to lavish, to scatter, to dilapidate, to fritter away, to waste, to run through, to exhaust;
— զինչս, to waste one's substance or goods, to squander away one's fortune.

· Calfa


Վատնութիւն, ութեան

s.

cf. Վատնումն.

· Calfa

NBHL (1)

Զի թէ եղիցի ծովակուր ընկղման մատնել, եւ թէ ոմանց մարդախոշոշ գաղանացն վատնումն։ Սրոյ վատնումն։ Զաշխարհս հայոց մի՛ տար ի վատնումն. (Պիտ.։ Յհ. կթ.։ Փարպ.։)


Վատնումն, ման

s.

dissipation, waste, dilapidation, prodigality;
loss, havoc, dispersion.

· Calfa

NBHL (1)

Զի թէ եղիցի ծովակուր ընկղման մատնել, եւ թէ ոմանց մարդախոշոշ գաղանացն վատնումն։ Սրոյ վատնումն։ Զաշխարհս հայոց մի՛ տար ի վատնումն. (Պիտ.։ Յհ. կթ.։ Փարպ.։)


Վատութիւն, ութեան

s.

laziness, idleness;
cowardice, dastardliness, poltroonery, pusillanimity;
vileness, meanness, cringing;
worthlessness;
ingratitude;
wickedness;
վատութեամբ, cowardly, unmanly, basely, meanly;
անուն վատութեան, ignominy, shame, dishonour, stain, slur, stigma, opprobrium;
ի — հատանիլ, to give oneself up to idleness or sloth;
— յանձն առնուլ, ի — խոնարհիլ, to bow and cringe, to be guilty of meanness, to behave meanly.

· Calfa

NBHL (1)

ἁργία inertia, otium, segnities, desidia δειλία timiditas, pavor ἁνανηρία invirilitas αἱτία culpa. Ծուլութիւն. անգործութիւն. դանդաղկոտութիւն. թուլամոծթութիւն. անարութիւն. կնատութիւն. վեհերոտութիւն. երկչոտութեւիւն. վատասրտութիւն. եւ Վատթարութիւն.


Վարակ, աց

s.

knot;
knob;
զ—ն կապանաց արձակել, to untie or loosen a knot.

· Calfa

NBHL (1)

Ոստ՝ գնդակ՝ ծունր՝ բուսոց եւ տնկոց. կապ. ոլորք. ... (որպէս եւ պ. պարագ, վարագ. թ. եաբրագ. տերեւ, սաղարթ, ծղօտ).


Վարակեմ, եցի

va.

cf. Վարակեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Ընչիցն ծառայ կապանս վարակէ զանձամբ։ Իբրեւ զբազում չարեաց պարտական վարակեն ի դժուարարձակ շղթայս։ Գելոցօք վարակել եւ խորտակել։ ԿԱպեաց զսպանօղն զհերովդդէս՝ զանդամս նորա որդամբք վարակելով. (Ոսկ. մ. ՟Բ. 26։ Պիտ.։ Յհ. կթ.։ Ոսկիփոր.։)


Վարան, ի

cf. Վարանք.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ այնչափ ի վարան տագնապի մտանէր այրն։ Ի վարանի եւ ի տարակուսի կային։ Եւ էին ի վարանս եւ ի մեծ տարակուսանս։ Լի եղեալ յիմարութեամբ՝ ի վարանս մտանէր։ Ու՞մ դժնդակութիւնք եւ վարանք.եւ այլն։

եւ ի սուրբ գիրս կից ընդ բայի. ՎԱՐԱՆ եւ ՎԱՐԱՆՔ. στενά angustiae ἑπήρεια molestia. եւ ի սուրբ գիրս կից ընդ բայի περικατάληπτος γίνομαι circumprehensus sum ἁθυμέω animum despondeo, consternor եւ ταπείνωσις humiliatio λέσχη futilis sermo. կամ λόχος եւ λοχεία insidiae եւ dolor puerperis. (լծ. որոնումն, եւ պարան, եւ վարակումն). Պաշարումն խորհրդոց ի դժուարութեանց. հոգ. տատամսութիւն. տարակուսանք. անձկութիւն. յոյզք. ծուփ. տագնապ. երկունք. շուարում, մտմտուք, յուսահատութիւն, ո՛ր դին դառնալը՝ ընելիքը չընելիքը չգիտնալը, չորս դին ջուր կտրիլը.


Վարանեմ, եցի

va.

to entwine in, to wind around, to involve, to tangle, to knot;
to lay snares, to wait in ambush;
cf. Վարանեցուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Խեղգիւք շրթանց իւրոց վարանեաց զնա։ Այր զընկեր կամ վարանեալ սպանանէ։ Զօրացան ի վերայ քո արք խաղաղութեան քո, վարանեցին զքեզ։ Որ էին լեալ ժողովրդեանն յորոգայթ գայթագղութեան, վարանել զնոսա ի ճանապարհս իւրենաց։ Զի զբարին ի չար դարձուանելով վարանէ։ Վրէժխնդրութիւն իբրեւ առիւծ վարանեսցէ զնա. (Առակ. ՟Ե. 21։ Իմ. ՟Ժ՟Դ. 24։ Աբդ. 7։ ՟Ա. Մակ. ՟Ե. 4։ Սիր. ՟Ժ՟Ա. 33։ ՟Ի՟Ե. 31։)

ՎԱՐԱՆԵՄ ՎԱՐԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑξοκέλλω alio averto, pertraho λοχάω , ἑνεδρεύω insidior. Ի վարանս արկանել. պարանել. վարակել. տատամսեցուցանել. այսր անդր տարաբերել. մանաւանդ՝ Պատել դարանակալութեամբ. պաշարել եւ տագնապել իբրեւ ի դարանի.


Վարանեցուցանեմ, ուցի

va.

to throw into uncertainty, to render perplexed, to embarrass, to puzzle.

· Calfa

NBHL (2)

Խեղգիւք շրթանց իւրոց վարանեաց զնա։ Այր զընկեր կամ վարանեալ սպանանէ։ Զօրացան ի վերայ քո արք խաղաղութեան քո, վարանեցին զքեզ։ Որ էին լեալ ժողովրդեանն յորոգայթ գայթագղութեան, վարանել զնոսա ի ճանապարհս իւրենաց։ Զի զբարին ի չար դարձուանելով վարանէ։ Վրէժխնդրութիւն իբրեւ առիւծ վարանեսցէ զնա. (Առակ. ՟Ե. 21։ Իմ. ՟Ժ՟Դ. 24։ Աբդ. 7։ ՟Ա. Մակ. ՟Ե. 4։ Սիր. ՟Ժ՟Ա. 33։ ՟Ի՟Ե. 31։)

ՎԱՐԱՆԵՄ ՎԱՐԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑξοκέλλω alio averto, pertraho λοχάω , ἑνεδρεύω insidior. Ի վարանս արկանել. պարանել. վարակել. տատամսեցուցանել. այսր անդր տարաբերել. մանաւանդ՝ Պատել դարանակալութեամբ. պաշարել եւ տագնապել իբրեւ ի դարանի.


Սայրասուր

adj.

well pointed, sharp, cutting, piercing, trenchant;
— սուսեր, trenchant glave.

· Calfa

NBHL (1)

Իսկ մարդադէմըն գազանաց ըզսայրասուրըն քարշէին (զսուսեր). (Շ. եդես.։)


Սանձ, ուց, օք

s. fig. mech.

bit, curb, bridle, rein, snaffle;
check, curb;
— զօրութենաչափ, dynamometrical brake, friction-brake;
—ս դնել, to put a check upon, to curb, to put a term to;
—ս արկանել, cf. Սանձեմ.

· Calfa

NBHL (3)

Ի սանձ ձիոց։ Ձիոց սանձս ի բերան դնեմք։ Ի սանձս եւ ի դանդանւանդս ճմլեսցես զկզակս նոցա։ Սանձս երեսաց իմոց առաքեաց. (եւ այլն ։)

Անստամբակելի երասանաւ սանձաց կրթութեան։ Եւ ոչ զձի խստերախ հանդարտեցուցանել բռնութեամբ սանձաց. (Նար. ՟Հ՟Է։ Շ. թղթ.։)

χαλινός frenum, fraenum κημός camus. Բերանակապ երիվարի, կամ դայլ բերանոյ երկաթի կամ պղնձի. cf. ԴԱՆԴԱՆԱՒԱՆԴ, եւ ԵՐԱՍԱՆԱԿ.


Սանձաբեկ առնեմ

sv.

cf. Սանձակոծեմ.

· Calfa

NBHL (1)

Զայնպիսիսն իբրեւ զխռովարարս դարձուցանել եւ սանձաբեկ առնել արժան է. (Կանոն.։)


Սանձակոծ առնեմ

sv.

cf. Սանձակոծեմ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ երկուք սրտմտականն եւ ցանկականն սանձակոծիցին եւ վարիցին իբրեւ ձիք ի բանականէն, յայնժամ լինիարդարութիւն. (Փիլ. այլաբ.։)


Սանձակոծեմ, եցի

va.

cf. Սանձահարեմ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ երկուք սրտմտականն եւ ցանկականն սանձակոծիցին եւ վարիցին իբրեւ ձիք ի բանականէն, յայնժամ լինիարդարութիւն. (Փիլ. այլաբ.։)


Սանձահարեմ, եցի

va.

to bridle, to curb, to check, to rein;
to subdue, to break in.

· Calfa

NBHL (3)

Յետ սանձահարելոյ զմակեդոնացիս, եւ դադարելսյ պատերազմացն։ Զի եւ ոչ զլեզուս չարս, եւ զտգիտութիւնս սանձահարեցէք. (Խոր. ՟Բ. 3։ եւ 89։)

Ահիւն աստուծոյ սանձահարել զանձն ի զգաստութիւն։ Սանձահարել զդժնդակ բարսն. (Յճխ. ՟Դ. եւ ՟Ը։)

Յեսու զյորդանան սանձահարելոց. (Կիւրղ. ղկ.։)


Սանձումն, ման

s.

check, restraint, curb.

· Calfa

NBHL (1)

Ով հանդարտութիւն, պահոց հիմն, սանձումն լեզուի. (Վրք. հց. ՟Գ։)


Սանտրեմ, եցի

va.

to comb.

· Calfa

NBHL (1)

ՍԱՆՏՐԵՄ կամ ՍԱՆԴՐԵՄ. κτενίζω, πείκω peto, pectino. Սանարով յարդարել.