Entries' title containing ա : 10000 results

Գարշիմ, եցայ

vn.

to abhor, to abominate, to detest, to hate.

· Calfa

NBHL (11)

βδελύσσομαι, μυσάττομαι Abominor, detestor, aversor, fastidio Յետս քարշիլ՝ իբրեւ ի գիշոյ, կամ խորշիլ. զզուիլ. տաղտկալ. նողկալ՝ գարշ եւ պիղծ համարելով. գանիլ. իյրէնմէք, իսթիքրահ՝ մէքրուհ դութմագ, իքրահ էթմէք.

Գարշիմ ի սմանէ որպէս ի կապերտէ։ Գարշեցայ ի նոցանէ։ Գարշեցան յինէն։ Յամենայն կերակրոց գարշէին սիրտք նոցա, եւ այլն։

Գարշեցան անձինք նոցա ի սեղանոյ նորա, որպէս եւ հարքն նոցա ի մանանայէ անտի. (Եփր. համաբ.։)

Եմուտ յարգանդ կուսին, եւ ոչ գարշեցաւ. վասն զի ինքն է սրբիչ ամենայնի. (Ագաթ.։)

Գարշեցար յաղքատէն, գարշեսցի ի քէն՝ որ յաղագս աղքատին աղքատացաւ. (Սարգ. յկ. ՟Զ.)

Գարշեցեալք եւ ի բաց կացեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ամենաթագաւորն ոչ գարշի զմեզ մշակել. (Լմբ. ժղ.։)

Մերթ որպէս կր. բայիս Գարշեմ. այսինքն Գարշանալ. զզուելի լինել. պղծիլ.

Պղծեալ գարշեցեալ իբրեւ գաւառի եւ քաղաքի եւ գնդի մատնիչ եւ դահիճ. (՟Բ. Մակ. ՟Ե. 8։)

Ո՞վ ոք զազրացաւ, եւ ոչ ամաչեաց. ո՞վ ոք գարշեցաւ, եւ ոչ պատկառեաց։ Որպէս զգարշեցեալ, որպէս զխոտան գտեալ։ Խորտիկ խանգարեալ, ճաշակ գարշեցեալ. (Նար.։)

Գարշեցայ անսրբական. (Սկեւռ. աղ.։)


Գարշութիւն, ութեան

s.

abomination, detestation, horrour, execration;
ugliness, deformity, the act of growing ugly;
dirt, filth, ordure, stain, nastiness, filthiness.

· Calfa

NBHL (4)

βδέλυγμα Abominatio. Պղծութիւն. զազրութիւն. գարշանք. իրք գարշելիք. աղտեղութիւն. աղտ. իքրահ, իսթիքրահ, փիսլիք, մուրտարլըգ, նէճասէթ.

Յամենայն գարշութեանց։ Ըստ գարշութեան ազգացն։ Եղեալ իցէ գարշութիւն ի ձեզ։ Իւրեանց գարշութեամբքն տանջեցեր։ Ի գարշութիւն համարեցաք նմա։ Ոչ գտան իրք գարշութեան ի նմա.եւ այլն։

Գարշութիւն մեղաց, կամ անառակ վարուց, կամ գունոց, կերակրոց, կռոց, ձուլածուին, գորտոց, որդանց, եւ այլն. (Նար.։)

Որովայնն հաշեալ եւ հարեալ ընդ հարկաւոր պիտոյս գարշութեան խառն ի վայր վայթի. (իբր աղբիք. Յհ. կթ.։)


Գարշումն, ման

s.

disgust;
abhorrence.

· Calfa

NBHL (2)

cf. ԶԶՈՒՈՒՄՆ. գանիլը.

Կենցաղոյս գարշումն, եւ ատելութիւն նորա օծութեան է ներգործութիւն. (Լմբ. սղ.։)


Գարշունակ

cf. Գարշելի.

· Calfa

NBHL (2)

Ունակ գարշութեան. գարշելի. գարշ.

Զբռեալ որմս գարշունակ. (Նար. ՟Ի՟Է։)


Գարուն, րնան

s.

spring

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(սեռ. գարնան, բայց հների մօտ իբրև սեռական գործածւում է գարնայնոյ. ինչ. «Աւուրք գարնայնոյ» Թուոց ժգ. 21, «Ծաղիկ գարնայնոյ» Իմ. բ. 7, «Բոյսր բողբոջաց գարնայնոյն» Ագաթ. «Ի սկզբան գարնանոյն» Եւս. քր.) «գարուն, առջի պա-հար» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով.-1. առանց սղման, այն է գարուն ձե-վով, միայն գարունաբեր (Ագաթ.) բառի մէջ. 2. սղմամբ՝ գարն-. ինչ. գարնայնի Ագաթ. Կոչ., գարնանալ Փիլ. նխ., գարնագուշակ Նար. առաք. 424.-3. -ան մասնիկով՝ գար-նան-ինչ գարնանաբեր Լաստ. Սկևռ. Շար., գարնանալ Փիլ. նխ., գարնանամուտ Երզն երկն. գարնանազայր Նար. ևն։

= Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «որ գայ ի յարումն» (Ալիշան, Հին հաւ. 136)։ Նոյնը նաև Տաթև. հարց. 197։ Ոմն Գ. Կ (Արշալոյս արարատեան թերթում, 1843, л 130)՝ գեղուն բառից։ Win-dischmann, 7 մեկնում է ուղիղ կեր-պով՝ լտ. ver, յն. ἐαρ։ Նոյնը կրկնում են Lag. Urgesch. 878, Տէրվ. Altarm.

51, Նախալ. 65 և այլն։ Հալաճեան, Արևելք, թ. 1893, նոյ՛՛ 10 գայ արիւն։ Հիւնք. գառն բառից։ Յ. Դ. Մ. Պաամ գրակ. էջ 16 ճապոն. [other alphabet] haru «գա-րուն»։ Karst, Յուշարձան, 416 մոնգոլ. xabur, բուրեաթ. kabar, xabar ճա-պոն. haru «գարուն»։ Մարտիրոսեան, ՀԱ, 1924, 455 հաթ. kāru «կանուխ գալը»։-Patrubánu, IF, 14, 60 կցում է սանս. ghrāti «փչել» և յն. ὄσφρήσεσ-λαι «հոտուտել» ձևերին։-Պատահական նմանութիւն ունի չեչէն. ինգուշ. gura «ռարուն»։

ԳՒՌ (dialectal) Տփ. գարունք, Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'արուն (սեռ. Ալշ. գ'արունքվա), Սչ. առչի գ'արուն (ազդուած թրք. ilk bahar հոմանիշից.-bahār բառը թէև պրս. նշա-նակում է «գարուն», բայց թուրքերէնում յատկացուած է թէ՛ գարնան և թէ՛ աշնան. զանազանելու համար ասում են ilk bahar «գարուն», son bahar «աշուն», բառացի «առջի գարուն, վերջի գարուն»), Երև. Ջղ. գ'արունք, Հմշ. կարուն, Տիգ. քmրուն, Զթ. գ'արոն, գ'այօն, Ոզմ. զ'νmրուն, Ագլ. գაm՛-րունք, Մկ. կ'mրուն, Ղրբ. կ'm՛րունք, Սլմ. Վն. կ'mրիւն, Մրղ. կ'mռիւն, Մղր. գեօ-րունք, Հճ. գ'այուն։ Նոր բառեր են՝ գարըն-ցան, զարնանի, գարնավար, գարունքադեմ, գարունքահան, զարունքանալ, գարնագա-րի, գարնակ ևն։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] ։ kernamut «դար-նանամուտ». յատկապէս Justi մեկնում է «մարտի 20-ի տօնի անունը, երբ քրդերը գնում են վրանները բնակելու և ուր տանում են իրենց հօտերը արածացնելու»։ Քրդ. բառը յայտնապէս փոխառեալ է հյ. գարնամուտ ձևից, որ համառօտուած է գարնանամուտ բառից։ (Justi մեկնում է քրդ. ❇ ker «էշ» և արաբ. [arabic word] mavt «մեռանիլ, մահ» բա-ռերից, իբր «l'áne ne meurt, էշը չի՛ մեռ-նիլ»111)։

NBHL (6)

ԳԱՐՈՒՆ որ եւ ԳԱՐՆԱՅԻՆ, այնոյ. ἕαρ ver Եղանակ տարւոյ բարեխառն՝ կանաչագեղ ծաղկաւէտ. առջի գարուն. իլք պահար, պահար ֆասլը, րէպի.

Ամառն եւ գարուն։ Զգարուն եւ զամառն. (Ծն. ՟Ը. 22։ Սղ. ՟Հ՟Գ. 16։)

Զամառն եւ զգարուն նոյնպէս եղիցի. յն. յամարան եւ ի գարնան. (Զաք. ՟Դ. 8։)

Նոյնպէս ասի իբրեւ ռմկ.

Որ գարուն ի հանգստեան կայ, ձմեռն ի սովոյ եւ ի սառնամանեաց սատակի. (Նեղոս.։)

Յեղանակս գարնանն մօտ. (Նար. ՟Ի՟Ե։)


Գարունաբեր

cf. Գարնանաբեր.

· Calfa

NBHL (1)

Զգարունաբեր բուսոցն. (Ագաթ.։)


Գարօզի

s.

beer.

· Calfa


Գաւազ

s.

small hawk.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի) «բազէի էգ ձագ». մէկ անգամ ունի Մագ. քեր. 240= Երզն. քեր. «բազէի արական՝ ճուռակ... իսկ շահենի և գաւազի՝ քուպիճ»։

= Պրս. *gavaz հոմանիշ ձևից փոխառեալ. այս ձևը աւանդուած չէ պարսիկ գրաևանաւ-թեան մէջ, բայց հաստատւում է հայերէնի հետ նաև վրաց. გავაზი գավազի «բազէ» բառով։ Պարսկերէն կայ [arabic word] guvaš «փոքր որձ բազէ», որ թերևս ուղղելու է ❇ gavāz. ՆՀԲ էլ ունի պրս. կիւվէզ ձևը (իմա՛ guvaz), որ սակայն բառարաններին անծանօթ է։-Հիւբշ. 264։

NBHL (2)

պ. կիւվէզ. Փոքր բազէ. ձագ բազէի.

Բազէի արական ճուրակ (պրս. ճիւրրէպազ) ... իսկ շահենի եւ գաւազի՝ քուպիճ. (Երզն. քեր.։)


Գաւազան, աց

s.

stick;
rod, switch, whip;
wand;
cudgel;
crook;
flail;
bar;
sprig, shoot;
twig;
stock, lineage;
— իշխանութեան, sceptre;
— եպիսկոպոսական, crosier.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. «անասուն քշելու փայտ. 2. մարդ ծեծելու փայտ. 3. ծեծ, հա-րուած. 4. խրատ. 5. իշխանի կամ թագաւորի մական, կրօնաւորի գաւազան. 6. եշևանո-թիւն». ՍԳր., «7. ծառի ճիւղ, ոստ» Վրք. հց. «8. ցեղ, զարմ, ցեղաբանական ցուցակ» Սե-բեր. Բրս. յուղիտ. Սամ. երէց., «9. եպիսկո-պոսի կառավարած թեմը» Օրբ. հրտր. Էմինի. էջ 101, «10. ծիածանի իւրաքանչիւր գոյնի շերտը» Վեցօր. 115 («Յորժամ աղեղն յամպս երևեսցի երփն երփն գունովք զգաւազանսն ձգելով.-ըստ գեղեցիկ դիտողութեան Ս. Վ Նազարէթեանի, Պատկեր, 1893, էջ 132)։ Նոյնը նաև Շիր. 45. որից գաւազանակիր Մ. Մաշտ. 184 ա, գաւազանաբուղխ, գաւազա-նահերձ, գաւազանահմայութիւն, գաւազանա-ձև, գաւազանասաստ, գաւազանաւոր, գաւա-զանել, գաւազաներգութիւն, գաւազանա-գիրք, բոլորն էլ յետին։

= Պհլ. *gavāzan «եզ քշելու գործիք, որ մի երկար փայտ էր՝ ծայրը խթան անց-կացրած». այս պհլ. բառը աւանդուած չէ, բայց նրա դէմ կան պրս. [arabic word] gavāza, որ և [arabic word] gāvzana, [arabic word] gavaz «էշ կամ եզ քշելու խթան», ղնդ. gavāza «եզ քշելու գործիք», երկակի գործածությամբ՝ «եզ քշելու խթան և մտրակ» (Bartholmae, 511), սանս. gááǰana (արջառ քը-շող». մեկնւում է gāo, gāv «եզ, կով, ար-ջառ» և az, aǰ «վարել, քշել» բառերից։ Իրանեանից փոխառեալ է նաև ն. ասոր. gāvāzá, lävázá «գաւազան»։ Հմմտ. խա-րազան։-Հիւբշ. 126։

Իրանեան ծագումը նշանակում է հնե-ոից Մագ. քեր. 229 «Իսկ մեր ի Պար-սից բազում ինչ ընտանեբար ուսեալ բռեստս, որպէս դուռա և ռիդէ, մարքաբ, աւազան .. գաւազան՝ որ է վարիչ արջա-ռոյ, խարազան՝ որ է վարիչ իշոյ և այլք այսպիսի բազում, որ գրեթէ հասարա-կորդ է լեզուիս մերոյ. սոյնպէս և մեր առ նոսա»։ Համամ. քեր. 268 արմատր դնում է գաւ նախդիրը։ Ուղիղ է Տաթև. ձմ. լգ. «գաւազան, այսինքն որ հարկա-նէ զանբանս»։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ՝ դնելով պրս. gavāza, բայց սխալ է սրա հետ յիշել նաև պրս. ջէվ-կեան։ ՆՀԲ-ից յետոյ է Botticher, A-rica, 75, 221, որին յաջորդում են Lag UIrgesch. 951, Muller, SWAW. 42, 253, Justi, Zendspz. 103, Պատկա-նեան, Փորձ, 1880 մարտ, էջ 84, Տէրվ. Մասիս, 1882 ապրիլ 26 ևն։ Կուրտի-կեան, Արևելք, 1899, Թ 4060 պրս. քե-վազէ կամ խեվազէ «հովուական ցապ» (ԳԴ քեվազէ «կուժ», իսկ խեվազէ չու-նի)։ Այս համեմատութիւնը մերժելով 3. Վ. Յակոբեան, Ծաղիկ, 1899 նոյ՛

4 դնում է պրս. gā̄vzana։ Թիրաքեան, Արիահայ բռ. 114 զնդ. gavasna «ար-ջառաջիլ» (ըստ Bartholomae, 510 բա-ռիս իմաստը անյայտ կամ անստոյգ է)։

ԳՒՌ (dialectal) Գրեթե ամէն տեղ պահուած է «կրօ-նաւորի գաւազան» նշանակութեամբ. այս-պէս՝ Տփ. գավա՛զան, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. գ'ավազան, Մրղ. կավա-զան, Ննխ. Պլ. Ռ. քավազան, Շմ. կ.ավա-զան, Ոզմ. գ'mվmզան, Մկ. տmվmզmն, Տիգ. քmվmզmն, Ղրբ. կ. ըվա՛զան, Հմշ. կավազօն ևն։ Բնիկ «հովուի գաւազան» իմաստով է Սլմ. կ mվmզան. յատկապէս Զէյթունի բար-բառը որոշում է գ'ավազօն, գ'ավազոն «վար-դապետի գաւազան» և գ'ազվօն, գ'ազվոն «հասարակ գաւազան, փայտ, ցուպ»։ Նոր բառեր են՝ գաւազան Ղրբ. «որթատունկի մաա կամ վազ, որ նոր են տնկում», գաւաղանա-սլտուղ, գաւազանափոս։

ՓՈԽ (borrowing) Ուտ. käväzán «գաւազան» (եկե-ղեցական բառ)։

NBHL (11)

ῤάβδος Virga, βακτηρία baculus, σκῆπτρον sceptrum պ. կէվազէ, վարիչ արջառոյ. եւ ջէվկեան, ցուպ խաղու կեռ ի գլուխն։ Ի մեզ Որ եւ է ոստ, շառաւիղ. ցուպ. բիր. մահակ. մական. վարիչ հովուական, իշխանական, թագաւորական. լըպուգ, տէյէնէկ, ասա. եւ նմանութեամբ՝ Շառաւիղ ազգի. զարմ. սօյ. եւ Իշխանութիւն. եւ Խրատ. գան. մասնուպ, փայէ, քէօթէկ.

Եւ առ յակոբ գաւազան.. եքերծ զդալարն ի գաւազանացն։ Բղխեսցէ գաւազան յարմատոյն յեսսեայ։ Դալարացաւ գաւազանն ահարոնի։ Հարկանել գաւազանաւ զծառայ, զէշ, եւ այլն։ Հովուեսցես զնոսա գաւազանաւ երկաթեաւ։ Գաւազան եղեգնեայ, ընկուզի։ Ձգեաց արքա առ եսթեր զգաւազանն ոսկի։ Որ խնայէ ի գաւազան, ատեայ զորդի իւր. եւ այլն։

Գաւազան իշխանութեան եգիպտացւոց։ Փոքու գաւազանի ցեղի իսրայէլի։ Ըստ իշխանութեանց ձերոց եւ գաւազանաց ձերոց։ Եբեր նմա գաւազան թագաւորութեան. եւ այլն։

Անկաւ գաւազան ինչ ի ծառոյն. (Վրք. հց. ՟Ի։)

Գաւազանն՝ նշանակ խրատու. (Մխ. երեմ.։)

Ցուպ՝ նեցուկ եւ գաւազան, մական տուեալ հաստատութեան. (Մագ. ոտ. խչ.։)

Գաւազան ի ձեռին ճանապարհորդի առ ամենայն ինչ օգտակար է. (Նեղոս.։)

Միոյ քրիստոսական գաւազանին յարդարեսցին լինել հօտ. (Յհ. իմ. ատ.։)

Գաւազանիս խորհուրդ կրկին ունի ցուցանել զճշմարտութիւնն. նախ հովուական, եւ ապա վարդապետական. (Շ. բարձր.։)

Ազգք ընդ իւրեանց գաւազանաւ անկեալք. (Բրս. յուդիտ.։)

ԳԱՒԱԶԱՆ ասի եւ Կարդ եւ աղիւսակ նահապետաց, թագաւորաց, իշխանաց, հայրապետաց, եւ այլն։ (Վրք. հց. ժա։ Սամ. երէց.։ Սեբեր. եւ այլն։)


Գաւազանագիրք

s. pl. book containing the history or the series of kings and patriarchs of a nation, catalogue, list, index, series;
chronicle.

· Calfa


Գաւազանակիր

s.

crosier-bearer;
verger, mace-bearer.

· Calfa


Գաւազանահերձ

adj.

divided by the rod (sea, stone).

· Calfa

NBHL (2)

Հարմամբ գաւազանի հերձեալ.

Ի գաւազանահերձ վիմէն զծարաւ նոցա արբուցանէր. (Ճ, ՟Թ։)


Գաւազանաձեւ

adj.

in the form of a rod.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ է ի ձեւ եւ ի նմանութիւն գաւազանի.

Գաւազանաձեւ երեւեալ եգիպտական ազգին. (Շար.։)


Գաւազանասաստ

adj.

that has punished or is punished with a rod.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ սաստն կամ սաստկութիւն բախման գաւազանի.

Գաւազանասաստ հերձմամբ զլեռնացեալ զկուտակումն ջուրցն ի կարծրութիւն փոխարկեալ վիմի. (Շար.։)


Գաւազանաւոր

adj.

that carries a'stiek or sceptre;
cf. Գաւազանակիր.

· Calfa

NBHL (2)

Ունօղ կամ կրօղ գաւազանի՝ ըստ ամենայն առման. տէյէնէկլի, ասալը.

Դառն կշտամբութեան գաւազանաւոր գործավար։ Եւ անպատսպար գաւազանաւոր, հոգեզրահ շնորհիւ զինաւոր. (Նար. ՟Ծ՟Ե. եւ Նար. մծբ.։)


Գաւազանեմ, եցի

va.

to beat with a stick, to whip, to cudgel.

· Calfa

NBHL (3)

Գաւազանաւ գան հարկանել. ծեծել. տայագ լալմագ, տէօրմէք.

Նախ գաւազանել ըստ օրինաց ... եւ յետ այսր ի խաչ հանիցեն. (ՃՃ.։)

Ի գաւազանելն մի խնայեր. (Ոսկիփ.։)


Գաւազաներգութիւն, ութեան

s.

rhapsody.

· Calfa

NBHL (2)

Որպէս նիւթական թարգմանութիւն յն. բառիս՝ ῤαβδῳδία, ῤαψῳδία Rhapsodia, cantum cum virga in manu Երգ՝ գաւազան կամ ոստ ի ձեռին. որ եւ ի մեզ՝ Հագներգութիւն.

Հագներգութիւն ըստ հոռոմին լսի գաւազաներգութիւն. վասն զի սարդենի գաւազանաւ՝ պար գալով ապողոնի երգեն զհոմերական քերթածսն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գաւաթ

cf. Բաժակ.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«բաժակ». Բրս. սղ. ա. ուրիշ վը-կայութիւն չկայ։-Այժմ սովորական է արև-մտեան գրականում, մինչդեռ արևելեան գրա-կան լեզուն ունի բաժակ։

-Յն. γαβάϑα «ափսէ՝ խոր պնակ, թաս կամ չանաղ, bowl» (Sophocles, էջ 322. արդէն գործածուած 301 թուականից), նյն. γαβαϑα «չանաղ», γαβάϑι, γαβαϑάϰι «փոքր չանաղ», որոնք ծագում են լտ. gabata, gavata հոմանիշից։ Լատին բառի ծագումը անստոյգ է (տե՛ս Walde 331)։ Նրանից են յառաջացած ֆրանս. jatte, հբդ. gebiza, ge-bita, թրք. [arabic word] ︎ qavata, ռմկ. gavata «լայն, մեծ գավաթ» և ուրիշ զանազան ձևեր (հմմտ. Gustav Meyer, Turkise Studien, SWAW. 1803, 128, Marcel Cohen, BSL, ж 81, էջ 110)։-Աճ.

ՆՀԲ (ճաշակ րառի տակ) լծ. յն. ϰնαϑος «գաւաթ»։-Հիւնք. լտ. cavatus «գոգեալ, գոգաւոր», čcaveus «աման խեցեղէն՝ գոգաւոր», յն. ϰύαϑος «բա-ժակ, ջրոյ, զինւոյ», տճկ. գավաթա։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն, N 742 եբր. կապիա, արաբ. քուպաթ «գա-ւաթ»։ Patrubány, ՀԱ, 1908, 154 հնխ.

vəbha-«հիւսել» արմատից։ Ուղուրի-կեան (տե՛ս ԳԲ էջ 307 և 1405) լտ. գապաթան

ԳՒՌ (dialectal) Ննխ. գավաթ (գիւղերը՝ գ'ավադ՝), Խրբ. Կր. Ջղ. Սեբ. Սչ. գ'ավաթ, Ռ. քավաթ, Շմ. կ.ա՛վաթ, Ագլ. գա՛վաթ, Գոր. կ. mվmթ, Տիգ. քmվmթ, Ղրբ. կէ՛վաթ։-Նոր բառեր են՝ ծննդգաւաթ, հարևանգաւաթ, գաւաթլա-կօտ. հմմտ. նաև գաւաթ Պռ. «աղբիւրի առա-ջի աւազանը, գուռ», ոճով՝ գաւաթի մօտիկ ննխ. «հարբեցութեան ետևից է ընկած, գի-նեմոլ» (հմմտ. նյն. γαβάβισμα «հարբեցո-ղութիւն»)։

ՓՈԽ (borrowing) Ուտ. գամաթ «ջրաման»։

NBHL (1)

Զկծուագոյնս դեղոցն տալով ըմպել հիւանդաց (բժիշկք), մեղու բազում անգամ զգաւաթն օծանեն. (Բրս. սղ. ՟Ա։)


Գաւակ, աց

s.

croup.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։

ՆՀԲ, որից նաև Հիւնք. լտ. cauda «պոչ» բառի հետ։ Bugge, IF, 1, 445 և 454 համարում է *գանակ ձևից յառաջացած և համեմատում է սանս. jaghána-«յե-տոյք» և յն. ϰοχωνη «աճուկ, ցայլք» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 48 սրանց ուզում է աւելացնել սանս. janghā «ոլոք», զնդ. zanga «կոճ», լիթ. žengiu «քայլել»։ Lidén, Arm. Stud էջ 32 ենթադրում է *գաւ արմատից (որ ուղիղ է. նոյնը նաև Petersson, KZ, 47, 247) և համեմատում է կիմր. gafl «եղան, իգական անդամ», մ. իռլ. ga. bul, gobul, ն. իռլ. gabhal «եղան, ցայլք», հբգ. gabala, գերմ. Gabel «ե-ղան», սանս. gabhá-«բունոց» ևն ռա-ռերի հետ, իբր հնխ. g2habh-արմա-տից։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kafal «գաւակ» (Կամուս, թրք. թրքմ. Գ. 338)։ ռունի գաւակ, ողնաշարի ծայրը». փոխառեալ են մեր գաւ արմատից։

ԳՒՌ (dialectal) Ռ. քավագ, Ախց. Կր. գ'ավակ, Ղրբ. գmվակ, Զթ. գ'ավօգ. գ'ավոզ։

NBHL (3)

Յետին կողմն գրաստու եւ ամենայն չորքոտանեաց, ուստի տգին (լտ. գաւտա) բուսանի. սաղրը, քեֆէլ, քէֆլէլ.

Ընդ գաւակ ձիոյն հարեալ. (Խոր. ՟Գ. 9։)

Շունս չորեքմարմինս. որոց ձետքն իբրեւ զձկանց ատունս յետոյ կուսէ ի գաւակացն արձակիցին. (Եւս. քր. ՟Ա։)


Գաւառ, աց

s.

province, region, country;
sky, climate;
native land.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

ե-ա հլ. «նահանգ կամ նահանգի մի բաժինը» ՍԳր. Կոչ. Փարպ. Եղիշ., որից գաւառակ Բուզ., գաւառական Յես. թ. 22, Եւս. քր., գաւառակողմն Բուզ., գաւառակոյտ Ա. մակ. դ. 1, գաւառապետ ՍԳր., գաւառա-պետութիւն Եւս. պտմ., բարձրագաւառ Եփր. պհ., բնագաւառ Խոր., չարագաւառեայ Առ որս., վերնագաւառ Ա. մկ. գ. 37, զ. 1. Բուզ.։ Նոր բառեր են՝ ծայրագաւառ, գաւառաբար-բառ, գաւառաբանութիւն ևն։

= Կովկասեան կամ խալդեան ընտանիքից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. ვვარი գվարի «տեսակ, ցեղ, սեռ, ընտանիք», ვვა-რიანი գվարիանի «ազնիւ ընտանիքից, ըն-տիր, ցեղընտիր», ვვარობა գվարոբա «սեռ. բնակիլ, ապրիլ», ვვარტომობა գվարտոմոբա «ծագում». թուշ. ვორ գոր «ընտանիք, ցեղ»։ Այս բոլորը ունենալով աւելի ընդհանուր և նախնական նշանակութիւն, չեն կարող հայե-րէնից փոխառեալ լինել։-Աճ.

Klaproth, Asia polygl. 102 պրս. kureh (իմա՛ [arabic word] kūra «նշանակէ զմի մասն ի հնգից մասանց աշխարհին պարսից») ՆՀԲ լծ. յն. χώρ︎ «երկիր, գաւառ», Müller, SWAW, 88 (1877), էջ 13= գոթ. gauja, իսկ յն. χαμαι «յերկիր» կասկածելի է։ Մորթման, ZDMG, 26, 601 բևեռ. kaur։ Մառ, ЗВО, 5, 319 իբր *զահւառ ձևից՝ կր-ցում է զնդ. karšvarə, պհլ. պրս. kiš-var «աշխարհամասն» բառերին։ Հիւնք. պրս. [arabic word] xāvar «արևմուտք»։ Schef-telovitz, BВ, 28, 310 գոթ. gawi, գերմ. Gau «գաւառ» բառերիզ՝ առ մասնիկով. նոյնը BВ, 29, 68 գերմա-նականից օսս. լեզուի մէջ մտած է հա-մարում γau «գիւղ» բառը։ Ենսէն, Hitt. ս. Arm. հաթ. waparā (?) ձևի

հետ. Patrubány. SA 1, 190 զնդ. karš-varə, պրս. kišvar «աշխարհամաս»։ Նոյն ՀԱ, 1908, 213 հնխ. ghabh-«բըռ-նել» արմատից. հմմտ. լտ. habeo ևն։ = Պատահական նմանութիւն ունին ա-սուր. kapru, ասոր. արամ. [syriac word] ︎ kafrā, երը. [hebrew word] kāfār «գիւղ»։ ԳԻՌ.-Ալշ. Երև. գ'ավառ «յետ ընկած տեղ», Մշ. գ'ավառ (Սասնոյ յատուկ անունն է)։ Նոր բառեր են՝ գաւառագիտուն, գաւոցի ըջ,

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. gaväri «տեռ վայր» ըստ Kαρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 168։-Բայց այս բառը սովորական ձև չէ, այլ գրեթէ իբրև յատուկ անուն է գործածւում, ինչպէս Մուշի կամ Նոր-Բայազետի Գավառը.

NBHL (7)

(լծ. յն. խօռա) χώρα, περίχωρος, -ον, πατριά Regio, provincia, patria Նահանգ. աշխարհ առանձինն. երեւելի մասն ինչ երկրի կամ տէրութեան, ուր են քաղաքք եւ գիւղք. կողմն աշխարհի, մանաւանդ հայրենի երկիր. վիլայէթ, մէմլէքէթ, էյալէթ, նահիյէ, սանճագ, դարաֆ, վաթան.

Որպէս Թեմ կամ իշխանութիւն եպիսկոպոսի. παροικία Paroecia (ուստի իտալ. parocchia ժողովրդապետութիւն)

Բնակչաց գաւառաց։ Զգաւառս հեթանոսաց։ Ի գաւառէ անտի։ Ընդ ամենայն գաւառն։ Շուրջ զգաւառաւն։ Ոչ եցոյց եսթեր զազգն, եւ ոչ զգաւառն։ Հայրենի գաւառին իմոյ։ Եկեալ ի գաւառ իւր։ Մարգարէ յիւրում գաւառի պատիվ ոչ ունի։ Յայտ առնեն, եթէ գաւառ իմն խնդրեն (յն. հայրենիս). եւ այլն։

Տարածանէր ընդ գաւառս գաւառս աշխարհին՝ առ ի հանգիստ ձմերոցին. (Եղիշ. ՟Գ։)

Մեղուք արագաթեւք զգաւառին վայրօք եւեթ կարեն շրջել. (Եղիշ. դտ.։)

Այրարատեան կամ այրարատ կամ այրարատու գաւառ. (Փարպ.։)

Քանի՞ քրիստոնեայք են գաւառիս այսորիկ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Գաւառակ, աց

s.

small province.

· Calfa

NBHL (2)

յն. խօռիօն. χωρίον Գաւառ փոքրիկ. շէնք. ագարակք. գիւղք եւ աւանք.

Ետ զմանաւազակերտ ամենայն սահմանօքն, եւ գաւառակաւն հանդերձ՝ որ շուրջ զնոքօք էր։ Ետ զջրաբաշխիս եւ զցլուգլուխ ամենայն գաւառակօքն հանդերձ. (Բուզ. ՟Գ. 4. եւ 8։)


Գաւառակալ, ի, աց

s.

cf. Գաւառապետ.

· Calfa

NBHL (3)

Որ ընդ ձեռամբ ունի զգաւառ ինչ. կուսակալ. ոստիկան. այան, վէլի, միասէլլիմ.

Զիշխանս՝ որ գաւառակալք էին, ի նոյն հաստատեաց. (Լաստ. ՟Ե։)

Կացոյց զնոսա ի վերայ ամենայն գաւառակալաց եւ գործակալաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Է.։)


Գաւառական, ի, աց

adj.

provincial;
native.

· Calfa

NBHL (7)

ἑγχώριος, αὐτοχθόνος Indigena Սեպհական գաւառի. գաւառային. մանաւանդ Բնակիչ գաւառին. որ եւ ասի ԲՈՒՆ ԳԱՒԱՌԱԿԱՆ, ԲՆԱԿ. երկրցի. վիլայէթլի, եէրլն.

Եւ πάτριος Patrius Հայրենական. ազգային. կամ ἑγχώριος Domesticus, familiaris Առտնին. բնածին.

Եւ դուք գաւառականք էք բնակչացս՝ որք ի միջի մերում. (Յես. ՟Թ. 22։)

Բազումք ի գաւառականաց վկայէին։ Զբուն գաւառականօքս զանցուցանեմք. (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Ի սադրելոյ գաւառականացն. (Խոր. ՟Գ. 7։)

Գրեաց զիւր գաւառական պատմութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)

Գաւառական շրտումն հպարտութեան. (Փիլ. քհ. ՟Ա։)


Գաւառակից, կցի, կցաց

adj. s. of the same province, compatriot.

· Calfa

NBHL (3)

συμπατριώτης Conterraneus, popularis Որ է ի նմին հայրենի գաւառէ. տիյարլը, հէմշեհրի.

Գաւառակից մե՞ր է, եթէ հեռաւոր ոք. (Ճ. ՟Բ.։)

Գիտեն ամենայն գաւառակիցք նորա։ Եկեալ իւրովք գաւառակցօք. (Փարպ.։)


Գաւառակոյտ

adj.

provincial;
assembled from several provinces.

· Calfa

NBHL (2)

δημοτελής Publicis expensis factus, publicus Կուտեալ ի գաւառէ. հաւաքեալ հանգանակաւ յերկրէն.

Գաւառակոյտ քաղաքաժողով ուրախութիւն լինէր. (՟Ա. Մակ. ՟Դ. 1։)


Գաւառապետ, ի, աց

s.

governor of a province, prefect;
agent, manager;
— միմանձանց, provincial.

· Calfa

NBHL (7)

ἑπίτροπος Procurator, οἱκονόμος dispensator, κωμαρχῆς praefectus vici Վերակացու գաւառի, աւանի, տան. հազարապետ. գործակալ. տնտես. գեղապետ. հաքիմի էյալէթ, վէքիլխարճ, սու պաղը. տես (Մտթ. ՟Ի. 8։ Գաղ. ՟Դ. 2։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 9։ Եսթ. ՟Բ. 3։)

ԳԱՒԱՌԱՊԵՏ (որբոց). ἑπίτροπος Adjutor Հոգաբարձու կամ խնամակալ որբոց. վասի.

Մատակարար իմն, կամ գաւառապետ, կամ հազարապետ։ Վերակացուի, եւ գաւառապետի, եւ խնամածուի. (Փիլ. լին.։)

Գովի հաւատարիմ եւ իմաստուն գաւառապետն։ Խնդիր է ի գաւառապետս, եթէ ոք հաւատարիմ գացի. (Նիւս. երգ.։)

Որպէս թագաւորն զգաւառապետին զգործոն քննել պահանջէ։ Որպէս ձեր գաւառապետքն ընդ ձեր հրամանաւ. (Լմբ. իմ.։)

Եթէ որբոց գաւառապետն վախճանիցի, զայլ ոք կարգել՝ ներքոյ աւուրց տասանց ... Մինչեւ հաստատիցեն զմանկանցն գաւառապետսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Որոց մանկունք գաւառապետաց կարօտանան։ Գաւառապետք մանկանցն։ Եթէ այր եւ եթէ կին գաւառապետ գոլով։ Եթէ պարտապան ոք իցէ ի գաւառապետացն, հանդիսարանն առնէ զընտրութիւն. (անդ. ՟Ժ՟Ա։)


Գաւառապետութիւն, ութեան

s.

dignity of a provincial;
prefecture;
— վանորէից, provincialship.

· Calfa

NBHL (3)

ἑπιτροπή, ἑπιτροπεία Procuratio, praefectura, եւ Tutela Գործակալութիւն. տնտեսութիւն. եւ Վերակացութիւն որբոց.

Գործէր նա զգործս գաւառապետութեան ի վարձու միում ումեմն ի գլխաւորաց. (Եւս. պտմ. ՟Զ. 41։)

Մինչեւ հնգից ամաց հասանելով գաւառապետութենէն։ Ամենայն գաւառապետութենէն, եւ որբոցն փոյթ արասցեն օրինապահք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Գաւառատէր, տեառն

s.

master, prefect, governor of a province.

· Calfa

NBHL (1)

Տէր գաւառի իրիք։ (Կանոն.։)


Գաւարս, ից

s.

yellow millet.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«խոշոր դեղին կորեկ. holcus lanatus L (ըստ Տիրացուեան, Contributo alla flora dell' Armenia, էջ 31)» Ագաթ. գրուած կավարս, կապարս Բժշ.։

= Պհլ. gavars, պրս. [arabic word] gāvars, քրդ. gāriz, gāris «կորեկ». պարսկերէնից փոխ-առեալ են նաև ասոր. [arabic word] gāvars, ա-րաբ. [arabic word] ǰavars «կորեկ»։-Հիւբշ. 126։

Ուռիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ La-oarde. Gesam. Abhd. 27։ -ՀԲուս § 434 յիշում է նաև իռլ. coirce, cuirce, curca «վարսակ», հգերմ. hirse, hirs. «կորեալ»։

ԳՒՌ (dialectal) Մշ. գավարս, գվարս (գ և ո՛չ թէ գ՝) «մի տեսակ կորեկ է՝ խոշորահատ, դեղնա-գոյն և քաղցրահամ»։

NBHL (3)

Կորեակ դեղնագոյն խոշոր. որ եւ ռմկ. ճապարս. պ. կեավէրս. թ. սարը, տարը.

Գարին եւ կորեակն եւ գաւարսն. (Ագաթ.։)

Կորեկ, կապարսն, տուխն։ (Բժշկարան.)


Գաւիթ, ւթի, ւթից, ւթաց

s.

vestibule, court, forecourt, porch, portico, —, — ոչխանրաց, sheepfold, sheepcote;
— եկեղեցւոյ, parvise.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի, ի-ա հլ? «տան, ապարանքի կամ տաճարի բակ կամ նախասենեակ» ՍԳր. «ոչխարի փարախ» Յհ. ժ. 1. 16. նմանո։ թեամբ «եկեղեցի, երկնից արքայութիւն» Կիւրղ. գանձ. Լմբ. սղ. և ժղ., որից՝ վայրա-գաւիթ Եզեկ. խէ. 1 (ի-ա հլ.), սրովբէագա-ւիթ Նար. խչ., նախագաւիթ (նոր գրակա-նում), Նորագաւիթ (գիւղի անուն՝ Երևանի մօտ)։

Հներից Համամ. քեր. 268 արմատը դնում է գաւ նախդիրը (?)։-Նորերից Lag. Btrg. bktr. Lex. 29 զնդ. gaoуa-oiti «արօտ», սնս. gavyuti «արօտա-

մայր» բառերի հետ։ Պատկանեան, Փորձ, 188Ո մարտ, էջ 84 պրս. gāv «կով» բա-ռից։-Տէրվ. Նախալ. 108, vas «բնակիլ» արմատից, իբր> գահ-իթ> զաւիթ. «կրնայ նաև զնդ. գաւյա-իտի, հնդ. գա-ւյու տի «մակաղատեղի» բառերուն հետ համեմատութեան բերուիլ և այն թերևս աւելի հաւանականութեամբ»։-Հիւբշ. 126 մերժում է զնդ. և սնս. բառերի հա-մեմատութիւնը, որոնք ո՛չ նշանակու-թեամբ և ո՛չ էլ ձայնապէս համաձայն են հայերէնին.-Հիւնք. գօտի բառից։-Datrubány, ՀԱ, 1908, 154 հնխ. vəbhā-«հիւսել» արմատիզ։ ԳԻՌ.-Առհասարակ պահուած է «եկեղե-ցու գաւիթ» նշանակութեամբ. այսպէս՝ Պլ. գավիթ (հին լեզւով), քավիթ (նոր լեզւով։, Ախց. Երև. Զթ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ա-վիթ, Ռ. քավիթ, Ասլ. գ'ավիթ, գ'ավի՝ ևն։

NBHL (9)

αὑλή Atrium Բակ տան եւ ապարանից եւ տաճարի, եւ այլն. որմեալ բացօթեայ կամ սրահ՝ արձակավայր յարտաքին դրաց ցներքին դրունս բնակութեան. բակ. հայաթ, այաթ, ավլու.

Արտաքին գաւիթ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 68.) ըստ յն. նախագաւիթ προαύλιον

Եւ որպէս Փարախ. ἁγέλη թ. աղըլ. գոմ.

Գաւիթ տանն արքունի։ Գաւիթ թագաւորին։ Կոխել զգաւիթս իմ մի յաճախէք։ Նստէր արտաքոյ ի գաւթին։ Գաւիթ քահանայապետին։ Զգաւիթն՝ որ արտաքոյ տաճարին.եւ այլն։

Գաւիթ ոչխարաց։ Որ ոչ են յայսմ գաւթէ. (Յհ. ՟Ժ. 1. 16։)

Նմանութեամբ, Արքայութիւն. վերին յարկք. եւ Եկեղեցի.

Զի՞նչ եղիցի հաւասար գաւթից յերկինս. (Կիւրղ. գանձ.։)

Փափագ այնմ գաւթաց. (Լմբ. սղ.։)

Հելլենացի փիլիսոփայիցն կարծիք (վասն աշխարհի) արտաքոյ է մերս գաւթաց։ Այս կորուսանէ զանձն իշխանականն, եւ արտաքոյ է գաւթացս մերոց. (Լմբ. ժղ.։)


Գբայաթ

s.

home, house.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«տուն, բնակարան». անստոյց բառ, որ մէկ անգամ ունի Լաստ. ժը. տպ. 1844, էջ 78 «Ջայս լուեալ իշխանացն, գնա-ցին առանց պատասխանի տալոյ յիւրաքան-չիւր գբայաթ» (մէկ ձ. «գբայաթ, այն է տե-ղիս», իսկ մէկ ձեռ. բառի վրայ սրբագրում է «ի պալատ». տպուած է պալատս)։

Կալ արաբ. [arabic word] bayt «տուն, բնակա-րան», յգ. [arabic word] buyut կամ [arabic word] aby-āl «տներ»։

NBHL (2)

Բառ անյայտ՝ որպէս տուն, բնակարան. (զոր իմաստակ գրիչն գրէ՝ պալատ. )

Զայս լուեալ իշխանացն՝ գնացին առանց պատասխանի տալոյ յիւրաքանչիւր գբայաթ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Գբացի, ցւոյ

adj.

that dwells in a pit.

· Calfa

NBHL (1)

ԳԲԱՑԻ կամ ԳԲԵՑԻ. Բնակեալն ի գուբ (ճգնաւորն յովհաննէս)։ (Վրք. հց. եւ ժմ.) ըստ ձ։ (տպ. գբնեցի։)


Գգուանք, նաց

s. pl. caresses, cajolery, flattery, endearments.

· Calfa

NBHL (2)

ԳԳՈՒԱՆՔ որ եւ ԳԳՈՒՈՒՄՆ. Ողջագուրումն.

Ի մէջ դաստակաց ձեռաց որպէս զմանուկ զծերն հին աւուրց գգուանօք ընկալար. (Նար. կուս.։)


Գգուեցուցանեմ, ուցի

va.

cf. Գգուեմ.

· Calfa

NBHL (2)

Փայփայել. գրգել. մեղկել.

Ցանկութեամբ գգուեցուցանէ զնոսա. (Մծբ. ՟Զ։)


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ ? «գլխարկ» Սեբ. հրտրկ. Պատկ. էջ 65. Պտմ. աղէքս. Յայսմ. Շնորհ. ընդհ. Լմբ. պտրգ., «ծաղիկների ընդունարա-նը, որի մէջ ծլում է ծաղիկը» Վստկ.։ Հին մատենառոութեան մէջ աւելի սովորական է գտակ ձևը, որից գտակկարոց «գլխարկա-վաճառների շուկայ» Արձ. 1348 թ. (Վիմ. տար. 169). կայ և քդակ Հ. Կիլիկ., իսկ արդի գրական լեզուի մէջ ընդունուած է գդակ, ո-րից գդակավաճառ, գդակակար նոր բառերը։

= Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։

ՆՀԲ լծ. քսակ, գտակ, կտակ։ Schef-teloyitz. BВ, 29, 41 սանս. gudhyati և բելուճ. gud «հագնուիլ» բառերին ցե-ղակից՝ իբր բնիկ հայ բառ։

ԳՒՌ (dialectal) Տփ. գդակ, Ախց. Կր. գ'դակ, Ննխ. Պլ. գդագ, Խրբ. Մշ. Սչ. գ'դագ, Ջղ. գ'դ'ակ. գ'ուդ'ակ, Վն. կտակ, Ոզմ. գ'բտակ, Մկ կ'ըտmկ, Զթ. գ'օդօգ, գ'օդոգ, Շմ. քթակ, Երև. քթագ, Տիգ. քդmգ, Սլմ. ք'րդmգ, Ագլ. ք'ե՛դmկ, Մրղ. ք'իդmյ. քմիթայ.-Ուրմիայում նշանակում է «սիւնի գլխափայտ».-նոր բա-ռեր են՝ գդակածալ, գդակաւոր։


Գելաթիւր

cf. Խոտորնակի.

· Calfa


Գելակի

cf. Խոտորնակի.

· Calfa


Գելանիմ, ելայ

vn.

to twist, to wring, to writhe;
to distress, to break one's heart;
to grow tender, to be moved, to pity.

· Calfa

NBHL (2)

ԳԵԼԱՆԻԼ կամ ԳԵԼԱՐԱՆԻԼ. Գելեալ լինել գելոցօք. գելարանօք պրկիլ, տանջիլ.

Կարօղ եմք մեք եւ յանիւ մտանել եւ գելանիլ (կամ գելարանիլ), եւ ոյրիլ. (Բրս. ՟խ. մկ.։)


Գելարան, աց

s.

an instrument of torture, press, gag, torture, fetters.

· Calfa

NBHL (6)

ԳԵԼԱՐԱՆ որ եւ ԳԵԼՈՑ. իբր στρεβλωτής Tortura, eculeus եւ corum եւ այլն. Պրկոց, ոլորան. գործի եւ մեքենայ պրկիչ, եւ ոլորմամբ ճնշիչ եւ ճմլիչ. որպէս կոճղ, մամուլ, փոկ, լար, եւ այլ տունջանարան երկաթի կամ փայտեղէն. իսքէնճէ, շիքենճէ.

Արկանել առասանս ի կապանս կրծիցն գելարանաց. (Ագաթ.։)

Ի բանտս, ի տանջանս, ի գելարանս. (Կորիւն.։)

Չարչարանաց, գելարանաց եւ հարուածոց։ Գանից եւ գելարանաց, եւ կապանաց, եւ խոշտանգանաց. (Յհ. կթ.։)

Հրամայեաց զսուրբն իջուցանել ի գելարանաց անուոյն. (Ճ. ՟Ա.։)

Գելարանն ( ի գիրս Ագաթ.) ոլորան է կրծիցն, որպէս մամուլ. (Վանակ. հց.)


Գեհեան

s.

furnace.

· Calfa

NBHL (2)

Իբր Հնոց հասարակ. քիւլհան.

Հրով զյարկ տանն այ լուցանէին, եւ գեհեան հրոյն ունէր զբաբելոնական բոցոյն նմանութիւն. (Ճ. ՟Ա.։) Իսկ իբրեւ Դժողք՝ ըստ ձեռագրաց հասարակօրէն գրի ԳԵՀԵՆ։


Գեհենաժառանգ

adj.

heir or worthy of hell.

· Calfa

NBHL (2)

Որ բերի ի ժառանգել կամ ստանալ զդժոխս.

Իվիհս անկանգնելին կորստեան գեհենաժառանգ սատակման. (Անան. եկեղ։)


Գեհենական, ի, աց

adj.

infernal, hellish

· Calfa

NBHL (3)

Դժոխական.

Դառնագոյն է քան զկիզանօղ հուրն գեհենական. (Մարաթ.։)

Տանջանք գեհենական հրոյն. (Մխ. ապար.։)


Գեհենահոտ

cf. Գեհենական.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զհոտ կամ զնմանութիւն դժոխոց.

Մտեալ ի փորձ հնոցի գեհենահոտ հրոյն բորբոքման. (Վրդն. պտմ.։)


Գեղաբնակ

adj.

countryman.

· Calfa

NBHL (2)

Գիւղաբնակ. բնակեալ ի գեղջ. գեղը նստօղ. քէօյլիւ.

Այր գեղաբնակ էր, այլ մեծատուն էր յոյժ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Գեղագոյն

adj.

very handsome.

· Calfa

NBHL (2)

Իբր Գեղեցկագոյնս. աւելի աղուոր, տեսքով.

Վարազ եւս զօրագոյն. (Ոսկ. փիլիպ. է։)


Գեղագրեմ, եցի

va.

to paint, to adorn;
to write beautifully.

· Calfa

NBHL (2)

Գեղեցիկ գրել, նկարել, յօրինել.

Գեղագրեցին ի զարդս պայծառս զքրիստոնէիցս եկեղեցի. (Նար. խչ.։)


Գեղագրութիւն, ութեան

s.

caligraphy.

· Calfa


Գեղազան

adj.

handsome, charming, polite, pretty, genteel, graceful.

· Calfa

NBHL (4)

ԳԵՂԱԶԱՆ ԳԵՂԱԶԱՆԱԿ. Գեղեցիկ որակաւ, զանազանութեամբ. պայծառ. վայելուչ. եւ Վայելչութիւն.

Այսօր ցնծան բերկրական կցորդիւք, եւ գեղազտնակ պարախնդութեամբ երկնայինք եւ երկրաւորք. (Գանձ.։)

Ի նիւթս վեհագունիցն եւ գեղազանիցն զոսկին սոփերայ. (Նար. ՟Ծ՟Բ։)

Եբրայեցւոց ամիսք ցուցանեն.. զախտարաց եւ ժամուց տուրեւառիկ գեղացանակս. (Սարկ. տոմար.։)


Գեղազատ

s.

coursor, steed.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արու ձի». մէկ անգամ ունի Մագ. քեր. 240= Երզն. քեր. հոմանիշների պարզ մի շարքի մէջ՝ «Եւ ձիոց՝ յովատակ, նժոյգ, փահլ, երիվար, գեղազատ (կամ գելազատ). այսոքիկ արականք են».

ՆՀԲ և սրանից առնելով ԱԲ մեկնում են «արու ձի ընտիր, իբր ազատ ի գելո-ցե կամ սեպհական ազատաց»։

NBHL (2)

Արու ձի ընտիր, իբր ազատ ի գելոցէ, կամ սեպհական ազատաց. ճինս աթ, քէօհէյլան.

Արականք ձիոյ, յովատակ (կամ յովտակ), նժոյգ, փահլ, երիվար, գեղազատ (կամ գելազատ). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գելազատ

cf. Գեղազատ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արու ձի». մէկ անգամ ունի Մագ. քեր. 240= Երզն. քեր. հոմանիշների պարզ մի շարքի մէջ՝ «Եւ ձիոց՝ յովատակ, նժոյգ, փահլ, երիվար, գեղազատ (կամ գելազատ). այսոքիկ արականք են».

ՆՀԲ և սրանից առնելով ԱԲ մեկնում են «արու ձի ընտիր, իբր ազատ ի գելո-ցե կամ սեպհական ազատաց»։