Entries' title containing ա : 10000 Results

Ասղանոց, աց

s.

needle-case.


Ասղնագործ, աց

s. adj.

embroiderer;
embroidered;
—ք, embroidery;
lace;
vellum lace.

NBHL (3)

ῤαφιδευτός. acu pictus, consutilis. Գրի եւ ԱՍԸՂՆԱԳՈՐԾ, ԱՍՂՆԵԳՈՐԾ, ԱՍԵՂՆԱԳՈՐԾ. Գործեալն կամ կիտեալն ասղամբ.

Վարագոյր նկարէն յասղնագործաց։ Պարգօտք ասղնագործ. (Եւ. ՟Ի՟Է 16։ թգ. ՟Ժ՟Գ 18։)

Խորան նկարակերտ ասեղնագործ. (Ճ. ՟Թ.։)


Ասղնագործեմ, եցի

va.

to embroider;
to purfle or purflew.


Ասղնագործութիւն, ութեան

s.

embroidery.

NBHL (2)

Եործելն ասղամբ. գործ ասղնագործ. τὸ ῤαφιδευτόν.

Որ ճարտարապետէր զոստայնանկութիւն եւ զասղնագործութիւն. (Եւ. ՟Լ՟Ը 23։)


Ասղնանի, նեաց

s.

amulet.

NBHL (2)

περίαμμα. amuletum. Բժժանք, յուռութք յասղանւոյ կամ ի թելոյ.

Ասղնանօք, եւ պառաւանց առասպելօք. (Ոսկ. կողոս. ՟Ը։)


Ասղնեգործ

cf. Ասղնագործ.


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

Etymologies (2)

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Ասորերէն

adj. s.

syriac.

NBHL (2)

συριστί syriace. Ի լեզու ասորւոց. ասորի բարբառով.

Խօսեա՛ց ընդ ծառայս քո ասորերէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը 26։ Ես. ՟Լ՟Զ 11։)


Ասուեայ, էից

cf. Ասուի.


Ասուեղ

adj.

woolly, fleecy.

NBHL (2)

Որ ունի ասր առատ. բրդոտ

Որպէս նայն թաւ եւ ասուեղ է. (Եզնիկ.։)


Ասուի, ուոյ, ուեաց

adj. s.

woollen;
blanket;
cloth, stuff;
flannel;
drapery.

Etymologies (1)

• տե՛ս Ասր։

NBHL (9)

ԱՍՈՒԻ ἕριος laneus որ եւ ԱՍՈՒԵԱՅ, ԱՍՐԵԱՅ, ԱՍՐԵՂԷՆ. Այն՝ որոյն նիւթն է ասր. բրդեղէն.

Ձորձ ասուի։ Զպատմուճանս կտաւիս, եւ մի՛ ասուիս. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. Եղեկ. ՟Ի՟Դ 17։)

ἕριον laneum Հանդերձ յասույ. բրդի լաթ

Եթէ ի կտաւիս, եւ եթէ յասուիս։ Թեզան յասուեաց, կամ ի կտաւեաց. (Ղեւտ. ՟Ժ՟Գ 48. 51. 52։)

Իբր ասուի ի ցեցոյ հալեցայ. ար. ՟Ի՟Ա։)

ԱՍՈՒԻ, կամ ԱՍՈՒՈՑ, վարի եւ իբր Ասու, այս ինքն որպէս սեռական բառիս ԱՍՐ.

Իբր ասուի իջելոյ, կամ իջանելով։ Եդիր զիս ի քրձին ասուի. (ՃՃ.։)

Գզաթ մի ասուի. (Դտ. ՟Զ 37։)

Ի բեռանց ասուոյն. ար. երգ.։)


Ասուն, ասնոց

adj.

that is endowed with the faculty of speaking, reasonable, gifted with reason.

NBHL (5)

cf. ԲԱՆԱԿԱՆ. (որում հակակայի Անասուն, անբան)

Հոգի եւ մարմին, եւ անասուն եւ ասուն։ Անասնոցս, ասնոց, առաքինեացս, վատթարացս։ Բաղկացեալ յասնոյ եւ յանասնոյ. (Փիլ.։)

Զասունս եւ զանասունս. (Եզնիկ.։)

Ունայնացեալ ի բոլոր ստացուածոց ասնոց եւ անասնոց. (Յհ. կթ.։)

Ասուն կենդանեաց. ար. կ. եւ Նար. խչ.։)


Ասուպ

s.

shooting star.

Etymologies (2)

• «թռիչ աստղ». ըստ ՀՀԲ և ՋԲ ի-ա հլ. ՀՀԲ իբր վկայութիւն դնում է Ալպերտ աառ. ոստ ՆՀԲ բառ ռմկ. գործածական է արդի գրականում։

• ՆՀԲ արաբ. շիհապ, շիւհիւպ բառից. (ի-մա արաբ. [arabic word] šahab, šihāb «ա-սուպ», յգ. [arabic word] šuhub «ասուպներ», որոնք չեն կարող տալ մեր ասուպ ձևը)։

NBHL (1)

Բառ ռմկ. առեալ ի յարաբ. ... cf. ԹՌԻՉ։


Ասպազէն

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ձիու զենք և զարդե-րը» Ագաթ. Խոր. Արծր. յետնաբար նաև «ձի-աւորուած ու զինուած» Յհ. կթ. գրուած է նաև ասպիզէն. որից ասպազինեալ «ձին զինելով ևռուի պատրաստած» Արծր.։

• = Պհլ. *aspzēn «ձիու զէն ու զարդ» բա-ռից, որ սակայն աւանդուած չէ պահլաւ գը-րականութեան մէջ. կազմուած է պհլ. asp «ձի» և zēn «զէնք» բառերից. պրս. կայ [arabic word] zin-i asb «թամբ». սակայն այս նշանակութեամբ գործածուած չէ հայե-րէնի մէջ։-Հիւբշ. 108։

• ՀՀԲ և ՆՀԲ մեկնում են հյ. ասպ և զէն բառերով։ Այսպէս է նաև Տէրվիշ. Մա-սիս 1882 յուլ" 24։ Laqarde., Arm stud § 199 համեմատում է պրս. zīn-i-asb ձևկ հետ։

NBHL (7)

Զէն եւ զարդ երիվար.

Իսկ նորա առեալ զերիվարն, եւ զասպազէնն առեալ կապէր ի թիկունս իւր. (Ագաթ.։)

Հանեալ յասպազինէն ըզներդեայ քեմխտապատ պարանն. (Խոր. ՟Բ 82։)

Մերկանան ի զինէ եւ յասպազինէ։ Յասպազինէ երիվարին ի վայր արկեալ զինքն։ Կորովի յաղեղն եւ ի ղէն եւ յասպազէն։ Տունս գանձուց եւ ասպազինաց. (Արծր. ՟Ա 5. 7. 9։ ՟Ե 7։)

Քաջ սպառազէն՝ որպէս ձիաւոր. եւ Հանդերձ զինուք ձիոց.

Վաղիւ առաւօտունցուցանեմ ձեզ փիղս վառեալս եւ ի վերոյ ասպազէնս ի քաջացն, որ տեղասցեն ի վերայ ձեր անձրեւս նետս երկաթեղէնս. (Արծր. ՟Բ 3։)

Ասպազէն առնազէ՛ն զնոսա վառեալ։ Արիաբար ասպազէն ի վերայ շահատակեալք. (Յհ. կթ.։)


Ասպազինեմ, եցի

va.

to caparison (a horse).

NBHL (2)

Զինել զձի. սպառազինել զերիվար պատերազմական.

Թագաւորն լիդէացւոց ասպազինեալ զերիվարն զուրջանակի պղնձի արկանելեօք։ Կարթակոտոր զասպազինեալ երիվարն արարեալ։ Մտրակեալ զիւր ասպազինեալ երիվարն. (Արծր. ՟Ա ռ. 14։ ՟Գ 17։)


Ասպականասպաս

s.

hound

NBHL (3)

Որ կայ ի սպասու ասպականւոյ, այս ինքն որսորդի. որսորդ շուն. բարակ որսական.

Սովեցելոյս ասպականասպաս կաղկանձողական ամենաթշուառ վտանգաւորիս ապրուստ կերակրոյ փշրանաց հացի մասնաւորեսցես. ար ՟Շ՟Ե։ Իսկ Լծ. նար. առեալ որպէս գոյական՝ դնէ.)

Ասպականասպաս, լափն է՝ զոր տան շանն։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

Etymologies (3)

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպաանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից

այսպէս նաև Հիւբշ. 108 կասկածով։ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 467 զնդ. spaka «շնիկ» պրս. isba [arabic word] «շուն», յգ. [arabic word] isbagān «շներ»։ Այս մեկ-նութիւնը շատ ուղիղ պիտի լինէր (հմմտ Հերոդոտոս Ա. 110 σπάϰα τὴν ϰνα ϰαλζουσι οί Νήδοι Մարք զշուն սպակա

• կոչեն), եթէ սակայն ասպականի իրօք նշանակէր «շուն», ինչպէս ունի Պիտ. և ոչ թէ «որսորդ», ինչպէս ցոյց է տա-լիս Փիլ. որ աւելի վստահելի է։

NBHL (3)

Որսորդ՝ որ գնայ յորս երիվարաւ եւ շամբք.

Իսաւ ասպական էծ, եւ վայրագ։ Ասպականին ընդ շունս եւ ընդ գազանս առնէ զիւր զդեգերումն վարուց. (Փիլ. լին.։ Իսկ Պիտ. ՟Թ 5.)

Եւ նոքա յարձակէին ի ներքս՝ հետավորեալ զասպականեացն հոյլս. մարթ է իմանալ զորսորդս, կամ զորսորդ շունս։


Ասպահապետ, աց

s. adj.

cavalry general.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև աանց վկայութեան) «զօրապետ, սպարա-պետ». երկու անգամ միայն գործածուած է Խոր. բ. 68 և 28 և այն էլ իբրև ազգանուն կամ տիտղոս. «... և քոյր նոցա՝ ասպահապե-տի պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա»։

• = Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ պրս. էսփէն-պէտ ձևից փոխառութիւն է դնում։ Յե-տոյ գալիս են ՆՀԲ և Lagarde, Gesam, Abhd. 186։-Dulaurier JAs. 18(1861), էջ 291 համարում է հայակերտ ձև, կազ-մուած ասպ բառից. իսկ արաբ. asbah buδ հայերէնից տառադարձուած է դնում։

NBHL (3)

Բառ պրս. էսպ. այս ինքն Ձի, երիվար. վարի ի մեզ ի բարդութիւնս եւեթ։

Պետ սպայից. սպարապետ. զօրադլուխ՝ մանաւանդ հեծելազօրու. պրս. էսփէհպէտ

Քոյր նոցա՝ ասպահապետի պահլաւ. քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա. (Խոր. ՟Բ 65 եւ 27։)


Ասպանդակ

s.

stirrup;
փոկ —ի, stirrup-strap or — leather.

Etymologies (3)

• «հեծեալի ոտնատեղերը՝ որ թամբի երկու կողքից կախուած են». այս ձե-վըն է, որ ընդունուած է արդի գրականում. բայց հնապէս գրւում էր նաև ասպանտակ, ասպատան, ասպատանգ, ասպատանկ, և իբր յգ. ասպատանք, հյց. ասպատանս Վրք. հւ ա. 218։

• = Անշուշտ պահլաւական փոխառութիւն է կազմուած asp «ձի» բառից. բայց նոյն իսկ հայերէնի ձևը անորոշ լինելով՝ կարելի չէ որոշել թէ յատկապէս ի՛նչ պահլաւերէն բա-ռից է. հմմտ. միայն պոհեմ. span «ասաան-դակ» (տե՛ս Vaillant, Gram. Dialegues et Voc. de la langue des Bohimiens ou Ci-gains, Paris 1868, էջ 128), նաև վրաց, ავჟანდა ավժանդա, մինգր. աբժանդ, աբ-ժանդի, սվան. ավժանդ «ասպանդակ»։-Աճ.

• ՆՀԲ «ի ձայնէս ասպ և ոտն» կամ թրք. бzengi «ասպանդակ»։ Հիւնք. պրս. asb angīz [arabic word] «կօշիկի խթանը՝ ձի քշելու համար»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 69 պհլ. asp «ձի» +vandak, պրս [arabic word] ︎ band «կապ» բառերից։

NBHL (3)

ԱՍՊԱՆԴԱԿ կամ ԱՍՊԱՆՏԱԿ. ԱՍՊԱՏԱՆ, եւ ԱՍՊԱՏԱՆԳ (ի ձայնէս Ասպ, եւ ոտն կամ էօզէնկ). Ոտնատեղի հեծելոյն յերկուս կողմանս թամբի ձիոյն. լտ. ստա՛բէս. իտ. ստա՛ֆֆա

Խնդրեաց գրաստ (կամ ոստս ինչ սակաւ) յերիցոէ անտի, եւ ասպատանգ (կամ ասպատանս՞ տպ՞ ասպանդակ) արարեալ ոտիցն՝ նստաւ ի վերայ նորա։ Մերձեցան ոտք նորա յասպատանն (տպ. յասպանտակն), ուր եդեալ էին ոտք սրբոյն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ուղիղ գրչութիւն է եւ յընտիր օրինակն (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ասպատանգ, աց

cf. Ասպանդակ.

NBHL (3)

ԱՍՊԱՏԱՆ կամ ԱՍՊԱՏԱՆԳ. cf. ԱՍՊԱՆԴԱԿ.

ԱՍՊԱՆԴԱԿ կամ ԱՍՊԱՆՏԱԿ. ԱՍՊԱՏԱՆ, եւ ԱՍՊԱՏԱՆԳ (ի ձայնէս Ասպ, եւ ոտն կամ էօզէնկ). Ոտնատեղի հեծելոյն յերկուս կողմանս թամբի ձիոյն. լտ. ստա՛բէս. իտ. ստա՛ֆֆա.

Խնդրեաց գրաստ (կամ ոստս ինչ սակաւ) յերիցոէ անտի, եւ ասպատանգ (կամ ասպատանս՞ տպ՞ ասպանդակ) արարեալ ոտիցն՝ նստաւ ի վերայ նորա։ Մերձեցան ոտք նորա յասպատանն (տպ. յասպանտակն), ուր եդեալ էին ոտք սրբոյն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ասպաստան, աց

s.

stable;
drove of horses, horses.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ախոռ», Երեմ. լա. 40. Բուզ. դ. 16 (քանիցս). Եփր. թգ. 423, 426. 457. Պտմ. աղէքս. Փիլ. լիւս. Արծր. Ճա-ռընտ. որից շինուած կեղծ ձևեր են ասպաս-տանի «ախոռ» Մխ. Երեմ. (իբրև թէ մեկնե-լու համար Երեմ. լա. 40 ասպաստան բառը)։ ասաաստանեակ «արածող ձիոց կամ դառ մանող երիվարաց» ՀՀԲ, ասպաստանք «երկ-րորդական ձի ճանապարհորդաց» ՓԲ։

• = Պհլ. aspastān, պրս. ︎ asbis. tan «ախոռ», զնդ. asəōstana-, սանս. aç-vasthāna «ախոռ», կազմուած asp «ձի» և stān «-արան» ձևերից։-Հիւրշ. 108։

• ՀՀԲ հյ. ասպ և -ստան ձևերից։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ Müller SWAW 38. 575, որիզ Justi, Zendsp. 38։

NBHL (8)

ԱՍՊԱՍՏԱՆ ԱՍՊԱՍՏԱՆԻ ἰπποστασία, -σιον equile, stabulum vel statio equorum. Կայան կամ ախոռ ձիոց. (թերեւս նաեւ կոյտ կամ երամակ ձիոց).

Մինչեւ ցանկիւն դրան ասպաստանացն արեւելից. (Երեմ. ՟Լ՟Ա 40։ Ուր Մխ. երեմ.)

Ասպաստանի՝ տուն ձիոյ. այլ ի յն. լոկ, ձիոց։

Ձիոց ասպաստանս կազմելով, կերակուրս պատրաստելով։

Պատրաստ իցեն քեզ ձիք յիմոց ասպաստանաց։ (Պտմ. աղեքս.։)

Շրջել զասպաստանաւ միով արքային պարսից։ Նստէր ի տան ասպաստանին։ Գլխատէր ի ներքս յասպատանի անդ. (Բուզ. ՟Դ 16։)

Մտեալ յասպաստանն՝ ոչ հանդիպեցան ձիոյ. (Արծր. ՟Բ 3։)

Յարքունի ասպաստանէ ձիս սպիտակս ընտրեալ. (Ճ. ՟Գ.։)


Ասպաստանիկ

adj.

brought up in a stable (horse).

Etymologies (2)

• «ախոռի մէջ պահուած, բաւ խնամուած ձի». մէկ անգամ գործածուած է հայ մատենագրութեան մէջ՝ Ա. մակ. գ. 39։

• = Պհլ. *aspastānīk > պրս. *asbistāni ենթադրեալ ձևերից, որոնք կագմուած են նախորդից՝i. > մասնիկով։-Հիւբշ. 108։

NBHL (2)

Յասպաստանի պահեալ դարմանեալ. իսկ ՁԻ ԱՍՊԱՍՏԱՆԻԿ, ըստ յն. է լոկ՝ Ձի.

Քառասուն հազար հեծեալ, եւ եօթն հազար ձի ասպաստանիկ. Ա. Մակ. ՟Գ 39։)


Ասպատակ, աց

s.

straggler, marauder;
inroad, incursion;
— ծովու, corsair, pirate, sea-robber;
առնել՝ դնել՝ տալ՝ արձակել՝ սփռել, to go marauding, to infest, cf. Ասպատակել, cf. Արշաւել.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ձիով արշաւանք կամ յարձակում. 2. ձիով արշաւող, յարձա-կուող» ՍԳր. Եւս. քր. Բուզ. դ. 58. Ոսկ. ես. ոճով ասւում է ասպատակ գծել, տալ, սըփ-ռել, արձակել, առնել «արշաւել». նոյն ար-մատից են ասպատակաւոր Յոբ. ա. 17. Եդիշ. ասպատակել ՍԳր. ասպատակի կամ յաս-պատակի «արշաւակի» Վեցօր. 153, 16Ո դիւրասպատակ ԱԲ. նոր բառեր են ծովաս-պատակ, ձիասպատակ։ Ըստ ԱԲ կայ և աս-պատ «ասպատակ», որ անշուշտ մի յետին ձև է, ուր ակ սխալմամբ նուազական կար-ծուելով՝ ջնջուած է։

• = Իրան. *aspataka-ձևից, իբր պհլ. *asptak «ձեռմ առշաւանք, ասպատակութիւն» և զնռ. *aspotaka-այս բառերը կազմուած են a «ձի» և tak «վաղել» բառերից. հմմտ. զնդ. aspa-«ձի», tač «վազել, արշաւել», taka-«վազող (ինչ. dərəzitaka «արագընթաց»), պհլ. tak «վազք, արշավ» պրս. takidan «արշաւել», tak կամ tag «յարձակում, ար-շաւանք», tēztak «սրընթաց, արագավազ». tagāvar «լաւ վազող» (Շահն. է. 1046), որ մեր ասպատակաւոր բառի վերջին մասն է։ -Հիւբշ. 108։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ սակայն դնում է նաև լտ. expedi-tio «արշավանք»։ Müller, Kuhns u. Schleich. Beitr. 5. 106 և SWAW 88. 16 օսս. afsad «բանակ» և զնդ. spaōa «սաալ» բառերի հետ։ Lagarde, Bktr. Lex. 64 զնդ. *aspotāka ձևից։ Հիւնք. տապաստ-ից։

NBHL (19)

(ի պրս. էսպ, ձի. եւ թախիտէն, թէքիտէն արշաւել, ընթանալ. լծ. եւ լտ. էքսբէտի՛ցիօ) Որ ձիով արշաւէ. յարձակօղ երիվարաւ. որ եւ ԱՍՊԱՏԱԿԱՒՈՐ. ձիով վրայ վազօղ.

Այլ առաւել վարի որպէս Ասպատակութիւն. արշաւանք ձիով. յարձակումն երիվարաւ. ձիարշաւք. ձիընթացք. ὀρμή, ὄρμημα impetus, πάροδος transitus եւ transiens (անցք, եւ անցաւոր).

Մի՛ երկնչիք յասպատակէ քաղդէացւոցն, ի ձայնէ ասպատակի նորա։Եկին յասպատակէ։ Ասպատակք քո ի վերայ ծովու։ Ի վերայ նոցա հեղից իբրեւ զջուր զասպատակ իմ. (՟Գ. Թագ. ՟Ի՟Ե 24։ Երեմ. ՟Խ՟Է 3։ ՟Բ. Թագ. ՟Գ 23։ Ամբ. ՟Գ 8։ Ովս. ՟Է 10։)

Ամազոնաց յասիա ասպատակ։ Մինչեւ ցհերակղիտացւոց ասպատակն. (Եւս. քր.։)

Զամենայն կանայս ասպատակն ժողովէր. (Բուզ. ՟Գ 58։)

Առաքէ զզօրս ասպատակաւ հինից։ Հինից եւ ասպատակաց պարապեալք. (Խոր. ՟Բ 26. 56։)

Ասպատակաւ արշաւէր. (Եղիշ. ՟Ե։)

Յետ միանդամ եւ երկիցս ասպատակի իսմայելեան զօրուն ի հայս. (Յհ. կթ.։)

Այսու զհինին այլազգեաց զասպատակն յայտ առնէ։ Կարծէին իբրեւ յասպատակէ իմն զամենայն առնուլ։ Հինից ասպատակօք երկեցուցանէ զնոսա. (Ոսկ. ես.։)

Իբրեւ ասպատակն խառն ընդ միմեանս հարան, կամ զմիմեամբ սփռեցաւ. (Յհ. կթ.։)

Ասպատակք այլոց վայրենեաց ըստ նմանութեան դիւաց. ար. ՟Կ՟Թ։)

ԱՍՊԱՏԱԿ ՍՓՌԵԼ կամ ԱՐՁԱԿԵԼ. ԱՍՊԱՏԱԿ ԴՆԵԼ, ՏԱԼ, ԱՌՆԵԼ. ἰππεῖς ποιέω equites facio, ἑπιβάλλω, ἑπιπίπτω, ὀρμάω aggredior, procedo, cado super Ասպատաութիւնս կամ ասպատակաւորս արձակել. յարձակել ի վերայ, վազել՝ դիմել՝ անկանիլ.

Ասպատակ սփռէր ընդ աշխարհն, կամ զկողմամբքն ասորեստանի, կամ ի հայս, կամ ընդ երեսս գաւառին. Ա. Մակ. ՟Ա 24։ Ագաթ.։ Յհ. կթ.։)

Ասպասատակ արձակէծ գաւառաց, տեղեաց, վայրաց. (Եղիշ. ՟Բ։)

Սոքա ասպատակ եդին ի կողմն մի։ Անտի ասպատակ դնէին ի քաղաք մի սկիւթացւոց։ Յօժա՟Էին այնուհետեւ ասպատա՛կ տալ ի հեթանոսսն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ 13. 29։ ՟Ա. Մակ. ՟Գ 25։)

Նախ ինքն իսկ արքայ, ապաեւ այլք ոմանք ղկնի ասպատակ աուեալ. (Յհ. կթ.։)

Ասպատակ տուեալ առնուին զամենայն երկիրն. (Բուզ. ՟Դ 25։)

Հանէր զզօրս հոնաց՝ ասպատակ առնել ի կողմանս պարսից։ Ասպատակ եւս ի յոյնս արարին. (Ասից։ Ասպատակ եւս ի յոյնս արարին, Աբաթ։ Խոր. ՟Բ 51։)

Ասպատակ առնէին ի միջնաշխարհն. (Բուզ. ՟Ե 4։)


Ասպատակաւոր, աց

s.

marauder, freebooter, straggler.

NBHL (4)

ἰππεύς eques. Արշաւօղ ձիով. ձիարշաւ ընթացօղ. հէն ձիով. ձիարշաւ ընթացօղ. հէն ձիաւոր.

Ասպատակաւորք ասպատակեցին ի մեզ. (Յոբ. ՟Ա 17. յն. ասպատակ արարին։)

Սկսաւ այնուհետեւ ի բազում տեղիս արձակել ղասպատակաւորսն. (Եղիշ. ՟Է։)

Ասպհատակաւորաց նորա ընդդէմ նորա զինեալ. (Յհ. կթ.։)


Ասպատակեմ, եցի

va.

to go marauding, to go plundering, to plunder, to infest.

NBHL (8)

ἰππεῖς ποιέω equites facio, ἑπιτίθημι, ἑκάλλομαι , ἑκκλίνω impetum facio, exilio, declino Երիվարօք ի վերայ յարձակիլ, արշաւել. ձիարշաւ լինել, ի վեր կամ ի վերայ վազել .... որ եւ ասի ԱՍՊԱՏԱԿ ԴՆԵԼ, ՏԱԼ, ԱՌՆԱԼ.

Ասպատակաւորք ասպատակեցին ի մեզ։ Դարձան արք Իսրայէլի ասպատակեալքն զհետ այլազգեացն։ Ասպատակէին ի վերայ գեսերացւոյն։ Եւ ամաղէկ ասպատակեաց ի հարաւակողմն եւ ի սիկելակ. ( Յոբ. ՟Ա 7։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է 53։ ՟Ի՟Է 8։ Լ. 1։)

Իբրեւ ըզշաչիւն կառաց ի վերայ գլխոց լերանց ասպատակեսցեն. ( Յովէլ. ՟Բ 5։)

Ընդ գաւառն ասպատակեալ. ( Խոր. ՟Բ 18։)

Անդր ասպատակողացն. ( Պիտ.։)

Նմանութեամբ ասի.

Ասպատակէ փայլակն, եւ ոչ հասանէ նմա. ( ՃՃ.։)

Եղիաս կառավարեալ ասպատակէր յերկինս. ( (այս ինքն ձիավարէր) Կանոն.։)


Ասպատակի

adv.

runing, rusbing.

NBHL (2)

ԱՍՊԱՏԱԿԻ ՅԱՍՊԱՏԱԿԻ Իբրու ասպատակաւ. արշաւակի ընթանալով. վազելով.

Գոգս առեալ ուռուցեալ (նաւ) առագաստիւք ասպատակի ի վերայ մկանաց ծովուն։ Մինչդեռ յասպատակի երթայր բանս յանկարծակի էառ զկայ. (Վեցօր. ՟Է. ՟Ը։)


Յասպատակի

cf. Ասպատակի.

NBHL (2)

ԱՍՊԱՏԱԿԻ ՅԱՍՊԱՏԱԿԻ Իբրու ասպատակաւ. արշաւակի ընթանալով. յվազելով.

Գոգս առեալ ուռուցեալ (նաւ) առագաստիւք ասպատակի ի վերայ մկանաց ծովուն։ Մինչդեռ յասպատակի երթայր բանս յանկարծակի էառ զկայ. (Վեցօր. ՟Է. ՟Ը։)


Ասպատակութիւն, ութեան

s.

cruise, excursion, incursion, descent, irruption, marauding, plundering;
— ի ծովու, piracy.


Ասպար, աց

s.

shield, buckler.

Etymologies (4)

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վաան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վաան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։

• = Պհլ. գւռ. *aspar ձկից, որի հետ բոլո-րովին նոյն է նորագիւտ մանիք. պհլ. [arabic word] *aspar «վահան» (ИАН 1912, 46). միւս ի-րանեան լեզուներն ունին պհլ. spar, պա-զենդ. spar, պրս. ❇ sipar կամ [arabic word] ispar «վահան», հպրս. σπαρα-(Հեսիքիոս), Արմատական բառարան-18 սանս. phara-, և փոխառեալ ձևով՝ sphara-«ասպար». (զնդ. spāra-ձևը, որ տալիս է llorn § 700, ուղիղ չէ ըստ Barlholomae 1618)։-Հիւբշ. 108։

• Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քերակ. 1815, 314, որ փոխառեալ է դնում պրս. սիփէր ձևից։ ՆՀԲ «լծ. յն. ἀστίς, պրս. ևսփէր, սիփէր, հյ. պատսպար և հովա-նի»։ Ուղիղ են նաև Muller SWAW 42, 253 և Justi, Zendsp. 303։-Jensen ՀԱ 1904, 184 հաթեան արձանագրութեանց մէջ գտնելով ..ri կամ ...ar «մահան» ձևոմ մի բառ, կարծում է թէ մեր աս-պարն է և չի ընդունում որ հայերէնը ի-րանեանից փոխառութիւն լինի։

• ԳՒՌ.-Մշ. ասպար «վահան», որից աս-պարեցուկ «թրով և վահանով մենամարտու-թիւն»։

NBHL (4)

Զինու եւ ասպարաւքով օգնեա՛ մեզ. (Եղիշ. ՟Բ։)

ἁσπίς, πέλτη scutum, clypeus, pelta, sive scutum brevius (լծ. յն. ասբի՛ս, պ. իսփէր. սիփէր. լծ. ընդ Պատսպար. եւ Հովանի Վարհան. Գալգան.

Սրով եւ գեղարդեամբ եւ ասպարաւ։ Ասպականեցաւ ասպար զօրաւորաց. Ա. Թագ. ՟Ժ՟Է 45։ ՟Բ. Թագ. ՟Ա 21։)

Ոչ զինուց պետք են, եւ ոչ ասպարոյ։ Ասպար զնետն առնո, եւ չապականի. (Վրդն. սղ.։)


Ասպարաբեկ, աց

s.

fragment of a shield;
small shield.

NBHL (2)

πέλτη. pelta, scutum. Բեկոր ասպարի, այս ինքն փոքրիկ վահան.

Այրեսցեն զզէնս, զնիզականբեկս, զասպարաբեկս. (Եղեկ. ՟Լ՟Թ 9։)


Ասպարակիր, կրաց

s.

bearing a shield.

NBHL (2)

θυρεσφόρος scutifer, scutatus pedesամ δορυφόρος hastatus, satelles, spiculator). Վահանակիր. սպասաւոր ատենի, որ միանգամայն լինէր եւ նիզակաւոր, կամ բրաւոր հանդերձ ոսկեզօծ վահանաւ.

Ազգի ազդի դասուք զօրականաց, գունդ գունդ ասպարակրօք. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Գ։)


Ասպարապետ

cf. Սպարապետ.

Etymologies (1)

• տե՛ս Սպարապետ։

NBHL (2)

Որ ի ժամուն ասպարապետ էր անտիոքայ։ Մուշեղ ասպարապետն հայոց. արպ.։ ՃՃ.։)

Ասէ ցնա միքայել. ես ասպարապետ եմ՝ զօրութեանցն Ատուածոյ. (Մծբ.։)


Ասպարաւոր, աց

cf. Ասպարակիր.

NBHL (1)

Ասպարաւորք եւ աղեղնաւորք. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ 8։ ՟Ժ՟Է 17։)


Ասպարափակ

adj.

surrounded, protected by shields or bucklers.

NBHL (3)

cf. ՎԱՀԱՆԱՓԱԿ. (իբր վահանաւ փակեալ, փակօղ, եւ փակումն).

Յասպարափակ բազմութենէ պահապանացն։ Ասպարափակ ռամ. (Փրապ։ Յհ. կթ.։)

Ի ծովէ մինչեւ ի ծով ասպարափակ արարեալ։ Ասպարափակ եղեալ շուրջանակի լեգէոն հետեւակ զօրուն։ Զբազմութիւն վահանակիր զօրուն իբր ասպարափակս իմն ընդդէմ նոցա տուեալ. (Ճ. ՟Ա.։ Յհ. կթ.։)


Ասպարեմ, եցի

vn.

to use a buckler.

NBHL (2)

Գիտել վարել զասպար. վահան ի կիր արկանել.

Զդիպողաբար շարժմամբ ասպարելն. (Պիտ.։)


Ասպարէզ, իզի, իզաց, իզից

s.

career, course, horse-race;
furlong;
field, place, area, arena;
— ըմբշամարտութիւն, wrestling place;
դիմել, իջանել, խոյանալ, ելանել յ—, to throw self, to brave, to descend, to fling, to rush, to hurl in the arena.


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

Etymologies (4)

• , ի-︎ հ. «ձիարձակարան, կրկէս, հրապարակ» ՍԳր. Բուզ. «Երկայնութեան չափ, վտաւան, մէկ ձիրնթաց, որ է 1/2 մղոն կամ 125 քայլ կամ 625 երկրաչափական քայլ» ՍԳր. «բաց դաշտ. հրապարակ, հանդիսարան» Ոսկ. մտթ. պ. Չ. Գ. մակ. դ. 9. որից ասպարիսել «արշաւել» Պիտ. ասպարիսախաղաց Վրք. դիոն. ասպա-րիսական Խոր. աշխ. հին հայերէնի մէջ գոր-ծածական էին թէ՛ ասպարէս և թէ ասպարէզ, քանի որ երկու ձևերն էլ կան արդեն պարս-կերէնում. ածանցների մէջ գտնում ենք մի-այն ասպարէս, իսկ արդի գրական լեզուի մէ» ընդունուած է միայն ասպարէց։

• = Պհլ. asprēs, aspras, asp(u)ras «ձիար-ձակարան, հրապարակ», պրս. [arabic word] asbrez, aspres, asprēz, aspras, aspraz, aspares, as-parēš, siparēš «ձիարձակարան», կազմուած asp «ձի» և պրս. rēxtan, ներկ. rēzam «հե-ղուլ, թափել» բառերից. վերջինը պիտի նշանակեր նաև «վաղել, ընթանալ» հմմտ. հյ. թանալ և ընթանալ, աշխ. վազել «հոսիլ և ընթանալ», զնդ. taē «վազել, արշաւել և հոսիլ»։ Իրանականից փոխառութիւն է և ասոր. [syriac word] ︎ asprisā «ձիարձակարան, կրկէս»։-Հիւբշ. 109։

• Ուղիղ մեկնեց նախ S։ Martin, Mémo-ires sur I'Arménie, հտ. Բ. Paris 1819, էջ 381։ Նոյնը յետոյ Աւգերեան, Բաատր. չփ. և կշռ. Վենետ. 1821, էջ 46։ Այսպէսնաև ԳԴ, ՆՀԲ ևն։ Justi, Zendsp. 249 մեկնում է բառս ասպ+ զնդ. rai-ϑya «ճամբայն».

• ՓՈԽ.-Վրաց. ას3არეზი ասպարեզի «ձիար-շաւարան, մրցարան ևն», ახმარეზობა աս-պարեզոբա «հասարակաց խաղեր, ըմբշաարտութիւն». սրանք կարող են ուղղակի իրանեանից էլ փոխ առնուած լինել։-Մտած է Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ Ղուկ. իդ. 13. ժը՝ Գուտսէ սատուշէսթ ասպա-րէզ տուր պու (հեռի էր յԵրուսաղեմէ 160 աս-պարիսաւ)։ Այսպէս նաև Յովհ. զ. 19. Պիսթ ու բենճ եախօտ կասասի ասպարէզան (իբրև ասպարէզս 25 կամ 30)։

NBHL (18)

ԱՍՊԱՐԷԶ ԱՍՊԱՐԷՍ. ἰπποδρόμος, στάδιον, κίρκος, παραδρομή, διάστημα. cursus equorum, stadium, circus, intervallum. պ. եսփէրիյզ, եսփէրիյշ, ասֆէրիս, իսփէրիս. եւ այլն. Ըստ հյ. Ձիընթաց. եւ Ձիարձակարան, կրկէս. հրապարակ. մրցարան. ստադ. աթ մէյտանը, մեյտան.

Ի մերձենալ ինձ յասպարէզ երկրին քաբրաթայ։ Թաղեցի զնա յերկրի ասպարիսին։ Իբրեւ զթագաւոր թադ ի գլուխ յասպարէսս։ Որ յասպարիսին ընթանան. եւ այլն։

Մտրակեա՛ զերիվար լեզուդ առ ի յասպարէս. (Ածաբ. ծն. (յն. նպատակ).)

Մտրակեալ յընթացս սորա ասպարիսի զշրթունս գրչիս։ Այս մարտիկ բարեփառ այսմ ասպարիսի. ար. յիշ. եւ Նար. մծբ.։)

στάδιον. stadium. Չափ հեռաւորութեան միոյ ձինթացի, իբր 125 քայլ երկրաչափական. որ եւ կոչի ՎՏԱՒԱՆ. եւ յոմանց շփոթի ընդ մղոնի. եւ ընդ այլ չափմունս. Տե՛ս (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա 5։ Ղկ. ՟Ի՟Դ 13։ Յհ. ՟Ժ՟Ղ. 19։ ՟Ժ՟Ա 18։ Յայտ. ՟Ժ՟Դ 20։ Խոր. աշխարհ.։ Շիր.։ Երզն. մտթ.։ Արիստ. աշխ.։ Պտմ. աղեփս. եւ այլն։)

Ութսնօք ոմամբք ասպարիզօք. (Պղատ. օրին. ՟Դ։)

στάδιον. stadium. Որ եւ է միջոց ընդարձակ. տեսարան. հանդիսարան. կրթարան. ճեմարան. հանդիսարան. ատեան. դաշտ. եւ Ընթացք. մեյտան.

Արտաքոյ քաղաքին յասպարիսի անդ յընդարձակ տեղւոջ. (՟Գ. Մակ. 9։)

Ճախր առեալ ճեմէր յասպարիզի։ Տանէին յասպարէզ կատարմանն. (Յհ. կթ.։)

Յերդս արուեստականացն ... առաաւել տեղի. (Ոսկ. յհ. ՟Ա։)

Այս է ասպարէզենթակայս իրի հռետորական հանդիսավորաց։ Յառաքինաւէտն ասպարէզս. (Պիտ.։)

Զթելադրեալսն ի հոգւոյն սրբոյ պատմեաց առաջի խմբեալ ասպարիսին (ժողովոյ հարց). (Ճ. ՟Բ.։)

Ընդ ծիրանածավալ ծովային ծոցոյն ասպարէզ. ար. խչ.։)

Ընդ երկայն ասպարէզս ծովածուփ կենցաղոյս. ար.։)

Ըստ շրջագայութեան ճախարակեալ փայտի, զոր ոչ արտաքոյ թողացուցանեն ասպարիզին ի կարակնակերտ բոլորակին. ագ. ՟Թ։)

Ո՛չ տեսանեն զանդադար ասպարէզս տունջեան ի գործառնութիւնս եւ ի վայելսամենայն կենդանեաց. (Շիր.։)

Ոչ հիւսեցաք յասպարիսի աստ պատմութեեան. (Արծր. ՟Ե 5։)

Թաղեցին յասպարիսին՝ որ մերձ ի բերթղահէմ. (Ոսկ. մ. ՟Ա 9։)


Ասպարընկէց

adj.

who throws away, who abandons his shield or buckler.

NBHL (3)

ԱՍՊԱՐԸՆԿԷՑ ῤίψασπις scuti vel armorum abjector որ եւ ՎԱՀԱՆԸՆԿԷՑ. Որ ընկենու ի բաց զասապար իւր.

Առն՝ որ ասպարընկէց իցէ։ Ո՛չ որ ի բաց ելեալ լինի վայելչական բռնութեամբ, անուանեսցի թերեւս ասպարընկէց. (՟Ժ՟Բ։)

Ոչ է փոքր վտանգ ասպարընկէց լինել ի պատերազմին. (ՃՃ.։)


Ասպարիղաճեմ

adj.

that walks in the lists.


Ասպարիսեմ, եցի

vn.

to run in the race.

NBHL (2)

Ընթանալ յասպարիսի. արշաւելընդ ասպարէզ.

Միոյն ի ճահ ասպարիսել ի հարթարդակ դաշտսն. (Պիտ.։)


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

Etymologies (5)

• , ի-ա հլ. (ըստ ՆՀԲ նաև ի հլ. «ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր» Բուզ. Փարպ. Խոր. Սեբ. (բառիս նշանակու-թեան և գործածութեան վրայ տե՛ս Նորայր, Կորիւն վրդ. 284). որից ասպետութիւն Աաթ. Խոր. Նոր գրականում ասպետական. ասպետաբար, ասպետօրէն «ասպետի վայել ազնուութեամբ»։ Տարօրինակ կազմութիւն ունի վերջասպետ «այծքաղ» Փիլ. ել. 533։

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. açvapati, հպրս. *aspapati-«ձիատէր» (կազմուած aspa-«ձի» և pati «տէր, պետ» բառերից), որ համառոտուելով դարձել է *aspati, ինչպես որ հպրս. *hamamātā «հաամայր» եղել է hamatā'-Հիւբշ. 109։

• Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն

• կազմուած լինէր մեր բառը, պիտի ունե-նար «*սուկպետ, *ասուկպետ կամ ասկ-պետ ձևը և ո՛չ բնաւ ասպետ)։ Ադոնց, Յուստ. էջ 400-1 մեկնում է աս+պետ, որի մէջ աս միացնում է սե-պուհ բառի առաջին մասի հետ.

• ՓՈԽ.-Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ հայերէնից յունարէնի տառադար-ձուած է բառը ασπετ, ἀσπετων ձևով (հրտր. Lagapde, § 164, էջ 83, 95 և § 135, էջ 68, 46). սրանից էլ ձևացել է արաբ. ❇ dsbāta «ասպետ»՝ Ագաթանգեղոսի արաբաան թարգմանո։թեան մէջ (Մառ ЗВО 16, 201)։

NBHL (3)

ἰππεύς eques իտ. cavalliere Ձիաւոր ազնուական. իշխանաւոր հեծեալ. որ եւ ՍՊԱՅ .... եւ առանձին առմամբ՝ Կոմս. աւագ իշխան. ազատ. բարեկամ կամ թագադիր արքայի.

Կոչիլ նմա թագադիր եւ ասպետ։ Բագարատաւ ասպետիւ։ Ինձ ասպետիս պարտ է զքեզ պսակել. (Խոր. ՟Բ 7։ ՟Գ 9. 37։)

Սքանչելի ասպետաւն սահակաւ. արպ.։)


Ասպետութիւն, ութեան

s.

knighthood.

NBHL (3)

Իշխանութիւն ասպետի. պատիւ ասպետաց.

Իշխանն թագակապ իշխանութեան ասպետութեան. (Ագաթ.։)

Զթագակապ ասպետութիւնն ոչ հանէ. (Խոր. ՟Բ 13։)


Ասպնջական, ի, ից, աց

s. adj.

receptacle, dwelling, inn, shelter;
hospitable, who willingly shelters strangers.

NBHL (13)

ξένος իբր πρόξενος, ξενοδόχος hospes իբր hospitio excipiens Հիւրընկալ. օտարընկալ. վանատուր. (ի պրս. սիփէնջ, որ է հիւր. որպէս եւ իսփէնջ. է տուրք առեալ յօտարականէ).

Գայիոս ասպնջական իմ. (Հռ. ՟Ժ՟Զ 23։)

Ասպնջական աստ զօտարընկալն ասէ։ Ասպնջական աստ զօտարընկալն ասէ։ Ասպնջական վասն այնորիկ անուանեաց զնա, զի զօտարս ընդունէր. (Ոսկ. հռ.։)

Եթէ զհիւրս ընդունիս, զՔրիստոս ընդունիս. եւ թէ օտարին լինիս վանատու, Քրիստոսի ես ասպանջական. անդ. ՟Է։)

Զքրիստոսամեծար ասպանջականիցն իւրոց բազում գովութիւնս փոխանակ մեծարանացն կարգէ. (Կորիւն.։)

Ասպնջական լինել. յն. ընդունել ի տուն իւր, կամ ընդ առաջ ելանել. (Նիւս. ի սքանչ.։ Ոսկ. յհ. ՟Բ 14։ Մանդ. ՟Ը։ Կորիւն.։)

ԱՍՊԱՆՋԱԿԱՆ. լայնաբար՝ Ընդունակ. ընդունարան.

Ասպնջական հոգւոյ աստուածութեանն, կամ էին սիրոյ, կամ չարեաց. (Ագաթ.։ Շ. ոտ. առ ապիրատ.։ Եզնիկ.։)

(Ծով) ասպնջական է հիւրամեծար գետոց բազմաց. (Վեցօր. ՟Դ։)

Որոց ասպնջական է տարտարոսն յաւիտենական. (Շ. թղթ.։)

Ըզհայրն ասպնջականին իւրոյ բժշկեաց. (Ոսկ. գծ.։)

Գործ՝ տեսութեան ասպնջական է. (Ածաբ. մկրտ.։)

Դուք էք յորդորիչք կուսանաց, եւ ողջախոհութեան ասպնջականք. (ՃՃ.։)


Ասպնջականեմ, եցի

va.

cf. Հիւրընկալեմ.

NBHL (1)

Թէ իցէ ոք, որ ասպնջականիցէ զնա ի ի տուն իւր. (Բրսղ. մրկ.։)


Ասպնջականութիւն, ութեան

s.

reception;
hospitality;
lodging.

NBHL (7)

ξενιτεία որպէս ξενοδοχία hospitum receptio, peregrinatio Հիւրըիկալութիւն. ընդոնելութիւն, իմա՛ ընդունելն, եւ ընկալեալ լինելն. իջեւանս տալն, եւ իջեւանիլն. օտարընկալութիւն, եւ օտարութիւն, ըստ հոմաձայնութեան յունին.

Զարեգակն անվնաս ետուր առատ ասպնջականութեան. (Իմ. ՟Ժ՟Ը 3։)

Զի եւ ասպնջականութեան զոք ար ժանի մի՛ արասցեն. (Եղիշ. ՟Դ։)

Սրբազան կրօնաւորացդ ելանել յիւրաքանչիւր խրճթէ սակս ասպնջականութեան. ագ. ՟Լ՟Դ։)

Իբր ոչ եթէ փոփոխումն ինչ ասացի, այլ՝ ասպնջականութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա 10։)

Անդ ժամանակաւ արար ասպնջականութիւն, եւ աստ յաւիտենական բնակութիւն. (Սեբեր. ՟Գ։)

Ոչ կամէին ծանրանալ եկեղեցւոյն, այլոյ ումեմն գոլով նոցա հիւրընկալ ասպնջականութեամբ. (Ոսկ. գծ.։)


Ասպուզան

s. bot.

marigold.

Etymologies (2)

• «մի տեսակ լեռնային գեղե-ցիկ ծաղիկ» (psyllium ըստ Շէհրիմանեանի և Տիգրանեանի՝ էջ 16, soldanelle ոստ Նս. րայր, Բառ. ֆր. mélilot bleu ըստ Ո.ղուրի-կեանի, տե՛ս ԳԲ էջ 175 և 1405) Մխ. առակ. Համամ. քեր. 258= Երզն. քեր. Վստկ. 142 միևնոյն բառն է ասպազան Ագաթ. տպ. 1909, էջ 331 (ուր երկու ձեռ. ունին նոյնպէս ասպուզան). աւելի յետին հեղինակներ գրում են՝ ասաացալ ԱԲ, ասբօսան Դաւ. սաաձ. (այլ ձ. սապուսան), ասպոնան Բժշ. ասպուզանուկ Բժշ. ամէնից ուղիղ ձևն է աս-պուզան, որից ու=ա տառերի շփոթութեամբ յառաջացել է ասպազան գրչութիւնը՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 3 և Բանաս. 1901, էջ 101։

• Ըստ ՀԲուս. § 174 պարսկերէն է հնչում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 79 ասպազէն բառից՝

NBHL (4)

ծաղիկ ինչ.

Հօրուտն եւ մօրուտն, եւ ասպուզանն. (Մխ. առակ. լ։)

Զվարդ, զմերուշան, զասպուզան. (Երզն. քեր։)

Վարդենիք, մնթուր, ասպուզան. (Վստկ. իսկ Ագաթ. գրի Ասպազան. եւ յայլ ձ. Ասպուզան. Այլ ի Բժշկարանս՝ ԱՍՊՈՒԶԱՆ մեկնի՝ Խաղավաթի քամումս. եւ ԱՍՊՈՒԶԱՆԱԿ. խափիթ.)


Աստ

adv.

here, in this place;
— է, he or it is here;
— եւ անդ, here and there, this way, that way.

Etymologies (2)

• «ուժ» տե՛ս Ազռ։

• Karolides 98 հյ. աստի «հաստատուն» կցում է կպդվկ. στί, στή «յատակ, գե-տին» բառին (Γλωσσ. συγϰριτ.)

NBHL (22)

յայտարար կալոյ ի տեղւոջ ուրեք. (լծչ ընդ յն. պ. սդօ՛, իստամէ, իստադէն. եւ հյ. ստոր, ըստ, նիստ, հաստատ եւն) Որպէս ἑνθάδε, ἑνθαῦτα, αὑτοῦ, ὦ hic, istic. Յայսմ ետեղ. ի տեղւոջս յայսմիկ. հոս, հոստեղը.

Է՞ ոք քո աստ՝ փեսայ, կամ որդիք։ Նի՛ստ նստ առ իս։ Չէ՛ աստ։ Ունի՞ք ինչ կերակուր աստ։ Ամենեքին աստ եմք։ Յերուսաղէմ, եւ աստ։ Մատիցու՛ք աստ առ աստուած։ Զի՞ դու աստ ե՛ղիա։ Նի՛ստ դու աստ։ Ագարու՛ք աստ զայս գիշեր։ Դու աստ կա՛ց առ իս. եւ այլն։ Որպէս եւ զոյգ ընդ բացայայտիչ անուան.

Աստ ի հայս էին։ Աստ ի դաշտիս ցո՛յց մեզ։ Գոյ աստ յաշխարհիս մերում. արպ.։ Յհ. կթ.։)

ԱՍՏ. որպես Յայսմ վայրի՝ միջոցի. յայսմ բանի. ի նոր օրէնս. եւ այլն.

Աստ է համբերութիւն եւ հաւատ սրբոց։ Աստ է իմաստութիւն. եւ այլն։

Աստ աճապարեալ արտաշէս։ Աստ խորհուրդ ի մէջ առեալ։ Աստ ապա ի վերջ հասեալ դադարէր թագաւորութիւն։ Աստ ապա ի բաց կացեալ հայք. (Խոր.։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Աստ յառաջագոյն է տեսականն քան զգործականն։ Են աստ պէտք բազում երկիւղագին պատրաստութեան. արպ.։)

ԱՍՏ. որպէս Յայսմ աշխարհի՝ կամ վիճակի. յաստի կեանս.

Աստ վայելել։ Աստ մարմնաւոր պտղով, եւ անդ յարքայութեան։ Աստ կարծիս, եւ անդ կատարած. աստ խէթ, եւ անդ հատուցումն. եւ այլն. (Ագաթ.։ Նար. ՟Կ՟Է։)

Աստ սերմանսցուք, զի անդ հերձեսցուք, եւ ուրախասցուք. անձ.։)

ԱՍՏ. իբր Այսր. յայս տեղի. huc. հոս.

Աստ մտեալիցէ. յն. իջեւանեալ իցէ. (Գծ. ՟Ժ 18։)

Իբրեւ ելի ես աստ։ Նախ քան զգալն իմ աստ։ Եթէ բերես զամենայն ինչս քո աստ. (Վրփ հց։)

Ե՛կ աստ, ե՛կ աստ, ե՛կ եւ բնակեսցուք ընդ միմեանս. (Կլիմաք.։)

ԱՍՏ. ա. իբր նոյն ընդ դերանուանս՝ Յայսմ, յայսմիկ. կամ որպէս յօդ՝ ս.

Ի դրախտի աստ։ Ի տօնի աստ։ Ի ժամանակի աստ յայսմիկ. եւ այլն։

Եւ իբր՝ Որ ինչ աստ է. որ ինչ յաստի կեանս իցէ. cf. ԱՍՏԱՆՕՐ.

Հանդիպեսցուք ամենեքեան եւ ա՛ստ քաղցրութեանցս, եւ ա՛նդ թողութեանցն. (Առ որս.։ ՟Ժ՟Ա։)

cf. ԱՍՏ, մանաւան ըստ ՟Բ նշ. յայսմ վայրի եւ միջոցի. յետոյ ուրեմն.

Զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին։ Զոր աստ ուրեմն զրադաշտ մոգ ասաց։ Որք աստ ուրեմն յետ սրբոյն Տրդատայ բարձեալ. (Խոր. ՟Ա 4. 5. 11։ ՟Բ 7. 31։)

Աստ ուրեմն ապա ոմանք դժգմնեալ. (Յհ. կթ.։)

Նստ ուրեմն դաւիթ ոչ դանդաղի, նախանձեցայ ես. ագ. ՟Ի՟Ը։)


Աստակոս

s.

lobster.

Etymologies (2)

• «խեցգետին» Նեմես. էջ a0 ուրիշ տեղ չէ գործածուած։

• = Յն. ἀαταϰός «խեզգետին», որից փոխա-ռեալ են նաև լտ. astacus, թրք. cstaqoz, ռմկ. բստախոզ։ Յոյն բառը յառաջանում է ἀσταϰός ձևից և ծագում է ὄστέον «ոսկը», ὄστραϰον «խեցի», ὄστρεον «ոստրէ» բառերից (Boisacq 90-91)։

NBHL (3)

ԱՍՏԱԽՈՏՈՍ եւ ԱՍՏԱԿՈՍ Բառ յն. ասդագօ՛ս. ἁστακός cancer. ռմկ. ըսդախօզ. Խեցգետին կամ խեցեմորթ ծովային.

Պասպայիճ, աստախօտօս. եւ այլն. (Մխ. բժիշկ.։)

Այնպէս եւ ամենայն խեցեմորթքն, որպէս կարկինոսքն, եւ աստակոսքն. (Նիւս. բն.։)


Աստանդական, ի, աց

adj.

wandering, vagrant, vagabond;
— շրջիլ, cf. Աստանդիմ.


Աստանդեմ, եցի

va.

to lead about, to lead np and down, to walk about.

NBHL (8)

Այսր անդր տանել, ձգձգել, թիւրել. տատանել.

Որք ըստ իւրեանց չարութեան կամաց աստանդնեն զբանն ճշմարտութեան. (Վեցօր. ՟Բ։)

Աստանդել շփոթել զճշմարիտ խորհուրդ վարդապետութեանն. (Եփր. թագ.։)

Արբեցողն աստանդէ զբան բերանոյն. (Ոսկ. գծ.։)

Անուսումն այս եւ անդր աստանդելով, ինքեան ընդդէմ եւ կռուօղ. (Փիլ. լին.։)

Յոյժ իմն երկուացեալ աստանդին միտք եւ խորհուրդք։ Աստանդեցան կառքն երագախաղացք. (Մծբ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Բ։)

Ոչինչ այնուհետեւ խռովիցիս, եւ ոչ ցնորեալ այսր անդր աստանդիցես. (Ոսկ. ես.։ Իսկ Եւս. պտմ. ՟Է 20.)

Ոչ գտանեն ի նմա պատգամս խժդուժս, կամ աստանդեալս, կամ տգէտս. իմա՛ խոտորնակս, կամ շաղփաղփս. որպէս յն. σολοικισμός soloecismus.