Definitions containing the research անդ : 9178 results

Քօղէք, էից

s.

ruffle.

· Calfa

NBHL (1)

Զքօղէս, եւ ապարանջանս, եւ զմեհեւանդս. (Ես. ՟Գ. 3։)


Օգնական, ի, աց

adj. s.

aiding, assisting, helping, auxiliary;
aid, helper, assistant, adjutant, coadjutor, colleague;
— զորք, auxiliary forces, reinforcements, auxiliaries;
— լինել, to help, to aid, to give help to, to succour;
— լինել միմեանց, to help one another;
— իւր առնուլ, to profit by, to avail oneself of զխաւար — առեալ, under cover or favour of the darkness.

· Calfa

NBHL (2)

Մանաւանդ զի զգիշեր եւս իւր օգնական գործակից գտանէր. (՟Բ. Մակ. ՟Ը. 7։)

βοηθός, -θή, -θῶν auxiliator, adjutor, -trix συμβοηθός coadjutor եւ այլն. Որ ոք կամ որ ինչ օգնէ. ձեռնտու. գործակից. նպաստիչ. ապաւէն. օժանդակ, նիզակից. օգնօղ


Օգնեմ, եցի

va.

to aid, to succour, to assist, to second, to back;
to be good for, to serve, to favour, to sustain;
— միմեանց, to help one another.

· Calfa

NBHL (1)

βοηθέω auxilior, adjuvo ἁντιλαμβάνομαι suscipio, assumo, apprendo. Յօդն՝ ի թիկունս հասանել. նպաստամատոյց՝ ձեռնկալու՝ սատար լինել. օժանդակել. որ ասի եւ Ընդունել. օգնել, օգնութիւն ընել.


Օգոստոս, ի

s.

august, empress;
— Տիրուհի, Holy Virgin, Queen of heaven & earth.

· Calfa

NBHL (2)

Օգոստոս ինքնակալ կայսր կոստանդոս։ Ինքնակալի օգոստոս վաղեսի. (Խոր. ՟Գ. 5. 28։)

Նախ քան զտասն կաղանդին օգոստեայ. (Ճ. ՟Գ.։)


Օգոստափառ

cf. Օգոստական.

· Calfa

NBHL (1)

Ինքնակալ եւ մշտայաղթ կայսեր կոստանդիանոսի՝ մեծ եւ օգոստափառ, թագաւորաց թագաւորի. (Թղթ. դաշ.։ Շ. թղթ.։ Նար.։)


Օգուտ, օգտի

s. adj.

utility, profit, interest, advantage, emolument, gain, lucre;
useful, advantageous;
great, much;
v. imp. — or յ— է, օգտի է, են, it is good for, it is useful, profitable;
գտանել զ— իւր, to find one's interest;
— քաղել, to derive or reap benefit from;
— լինել, to be useful, advantageous, to serve;
յ— արկանել, յ—ի կիր or ի վար արկանել, յ— անձին վարել, յ— իւր շրջել, առնուլ, to profit by, to avail oneself of, to turn to account, to turn to the best account;
յաչս դնել զամենայն ի շահ օգտի անձին, to sacrifice all to one's interest;
վասն օգտի քո է, յ— քոյին է, it is for your good, for your interest;
զ— ժամս աւուրն, the greater part of the day;
cf. Շահ.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ շահ է, կամ զի՞նչ օգուտ, զի հանդիպեսցուք նմա։ Զի՞նչ օգուտ է՝ թէ հանդիպեսցուք նմա։ Զի՞նչ օգուտ է՝ թէ պարզեսցես զճանապարհս քո։ Զի՞նչ օգուտ է քեզ յարենէ իմմէ։ Օգուտ ոչ եղեւ քեզ (ի դեղոյ)։ Ոչինչ են քեզ աւետիքն յօգուտ՝ երթալոյ (յն. երթողի)։ Խօսիւք՝ որ ոչ իցէ յօգուտ։ Զի այն ո՛չ յօգուտ ձեր է։ Այրն այն ո՛չ օգտի եւ խաղաղութեան բանս խօսի։ Առնուն ակն երեսաց՝ վասն օգտի։ Վասն օգտի հասարակաց եւ շինութեան. եւ այլն։

տացէ նմա զօգուտ պատասխանին։ Եւ զայսպիսի օգուտ բանս անդ եւ ես լուայ։ Ո՛դ թէ ի պատիշաճ եւ յօգուտ ինչ իրաց. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։ Ոսկ. մ. ՟Բ. 2։)


Օգտաժողով

adj.

self-interested, selfish, covetous.

· Calfa

NBHL (1)

Չար ախտիւն ագահութեան ընչաքաղց եւ օգտաժողով էին. (Մանդ. ՟Ի՟Ա։)


Օգտախնդիր

cf. Օգտաժողով.

· Calfa

NBHL (1)

Հպատակել զցայգ եւ զցերեկ օգտախնդիր թագաւորութեանդ. (Փարպ.։)


Օգտեմ, եցի

vn.

to profit, to boot, to be advantageous or profitable, to fructify.

· Calfa

NBHL (1)

Օգնութիւն ինչ ոչ օգտեսցեն ժողովրդեանդ այդմիկ. (Երեմ. ՟Ի՟Գ. 32։)


Օգտեցուցանեմ, ուցի

va.

to interest, to give an interest, to advantage, to profit, to benefit, to improve.

· Calfa

NBHL (1)

Զի զմարգարիտն՝ աղտեղացոյց, եւ զանհնազանդսն ոչ օգտեցոյց. (Կրպտ. ոտ.։)


Օգտիմ, եցայ

vn.

profit, to derive use or advantage from, to take advantage of, to turn to account, to reap benefit from.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ օգտեցան ի հազարապետն լինելոյ, այլ մանաւանդ վնասեցան. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)


Օդամուտ

adj. s.

open, aired, ventilating;
air-hole, casement, window, door.

· Calfa

NBHL (1)

Երկուս դուրս օդամուտս արարեալ էր։ Ըստ օդամտի խցկանդ երեւեալ. (Վեցօր. ՟Թ։ Եւագր. ՟Ի՟Գ։)


Օդենի, նւոյ, նեաց

s. adj.

sheepskin with the wool on;
sheepskin, of sheepskin.

· Calfa

NBHL (2)

Սոքա օդենօք (այսինքն հանդերձիւք ոչխարաց) կարպարանեալք՝ զհօտսն փողոտեն։ Դաւաճանօղ նենգաւոր, եւ գայլ օդենեօք զինեալ. (Երզն. մտթ.։ Դիոն. թղթ.։)

ասու հանդերձիցն նմանել, որք յոլովակի մեռեալ օդենացն են պտուղք. (Մեկն. ղեւտ.։)


Օթեկ

adj.

stale, hard.

· Calfa

NBHL (1)

ՕԹԵԿ եւ ՕԹԵԿԱՆ. որ եւ ռմկ. օթէկի. Մնացեալ յերիկէ եւ յեռանդէ. հին, հնացեալ. պայաթ, խարթ, գարթ,


Օթեկան

cf. Օթեկ.

· Calfa

NBHL (1)

ՕԹԵԿ եւ ՕԹԵԿԱՆ. որ եւ ռմկ. օթէկի. Մնացեալ յերիկէ եւ յեռանդէ. հին, հնացեալ. պայաթ, խարթ, գարթ


Օթեմ, եցի

vn.

cf. Օթեվանեմ.

· Calfa

NBHL (2)

Որ ամենայն արածոց է տէր, յայրի օթէ։ Օթեա՛ առ մեզ խաղաղարար։ Չգոյր տեղի. եւ նոքա յայր անդր գնացին օթել։ Ո՛չ է պարտ ի չարազանդ մծղնէիցն տեղիս օթել ումեք։ Հուպ առ հանգիստ սրբոյն օթեալ. (Նիւս. երան.։ Ժմ.։ Իգն.։ Յհ. իմ. ատ.։ Շ. վիպ.։)

Թէ օթէ (կամ օթի) մարդ ի պանդոկ. (Մխ. դտ.։)


Օթեվան

s.

inn, hostelry;
dwelling, lodging, habitation, convent;
a day's journey;
երանաւէտ — արդարոց, the happy abode of the just;
օթեւանս առնել՝ առնուլ՝ ունել, to lodge in, to dwell in, to reside in, to live in, to inhabit;
ո՞ւր են —ք քո, where do you live ? հեռի երեսուն —օք, thirty days journey distant.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զպանդուխտ յերկրի, կամ իբրեւ զբնակ երկրի՝ որ դառնայցէ յօթեվանս։ Ո՞ տայր ինձ յանապատի դոյզն օթեվանս։ Ու՞ր են օթեւանք քո։ Ի տան հօր իմոյ օթեւանք բազում են.եւ այլն։

Օթեւան եւ ասպանջական լեր ճանապարհորդաց. (Մանդ. ՟Ը։)

ՕԹԵՎԱՆ ՕԹԵՒԱՆ. κατάλυμα diversorium, hospitium. (ուստի իտ. osteria. գաղղ. hotel). յն. μονή mansio, habitatio σταθμός statio. բայիւ μένω maneo. Վանք օթելոյ, այսինքն տեղի ագանելոյ. օթանոց. իջեւան. իջեվան. պանդոկի. հիւրանոց. եւ Բնակարան, օթարան. կայք. կայան. դադարք. տուն.


Օթեվանաւոր

adj. s.

hospitable;
host, innkeeper.

· Calfa

NBHL (1)

Որ ունի օթեվանս առ ընդունել զանցաւորս. վանատուր. պանդոկապետ.


Օթոց, աց

s.

sleeping-place, bedroom;
blanket;
carpet, tapestry, hangings, arras;
cf. Վերարկու.

· Calfa

NBHL (3)

Նոքա ննջէին յիւրաքանչիւր վրանաց օթոցի։ Զհիւանդութիւն կերծաւորեալ ի տեղւոջ օթոցին անկեալ դնէր. (Արծր. ՟Գ. 10. 15։)

Անօթից մաշկեղինից, եւ ամենայն օթոցաց. (անդ. ՟Ը։)

ՕԹՈՑ. ἰμάτιον ἁμπεχόνη, ἑσθής cultus corporis vestitus, vestis. Ծածկոյթ ո՛րպիսի եւ է. արկանելի. վերարկու. ձորձ. զգեստ. հանդերձ. կրակոց.


Օծակից

adj.

anointed together.

· Calfa

NBHL (1)

Վասն սիրելի որդւոյդ քրիստոսի քո օծելոյ մի՛ դարձուցաներ զերեսս քո յօծակից անդամոց նորին քրիստոնէիցս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Օձ, ից

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

· Calfa

NBHL (1)

Զսկզբնաչար զդրախտին օձն իբրեւ զաւազակապետ ժանդատեսիլ կալեալ, եւ ձաղածանակ արարեալ ... ուր թագաւորն փառաց պսակեալ ի խաչին՝ յանդիման առնելով զնա ի հայհոյութենէն ի խոստովանութիւն արքայութեանիւրոյ՝ լուծանէ զանէծս, ընդ իւր տանելով ի դրախտն. (Արշ.։)


Օձակոխ

adj.

trampling serpents under foot.

· Calfa

NBHL (1)

որ կոխէ զօձս կամ զգլուխ օձի. Խրոխտք միանգամայն եւ հանդարտք ըստ օձակոխն զարմի որթուցն (կամ որդւոցն) եղջերուաց. (Նար. առաք.։)


Օձապաշտ, աց

adj.

worshipping serpents, ophialatrous.

· Calfa

NBHL (1)

Եթէ հեթանոս իցէ ... յանդիմանեսցի յիւրոց արուեստակցացն օձապաշտացն. (Եզնիկ.։)


Օձապաշտութիւն, ութեան

s.

serpent-worship, ophialatry.

· Calfa

NBHL (1)

պաշօն օձից, աղանդ օձախաղաց ովփիտեանց, եւ այլոց հեթանոսաց.


Օձիք, ձեաց

s.

collar;
— շապկաց, shirt-collar;
զօձիս պատառել, to rend one's garments.

· Calfa

NBHL (1)

περιστόμιον peristomium, orificium. Օձաձեւ դալար հանդերձից ի ձագ վերին, որ պատէ զպարանոցն. վերնաբերան կամ շուրթն պատմուճանի. ժապաւէն. ափն. եախա, եագա (լծ. վակաս).


Օձտեմ, եցի

va. vn.

to divide, to disunite, to separate, to detach, to sever, to part, to distract, to divert from;
to dissipate, to disperse, to scatter;
to sow discord or strife;
to tear, to lacerate;
to be divided, dissipated, to dissent.

· Calfa

NBHL (4)

Հասարակացն շաղկապէ, եւ յատուկն օձտէ զքաղաքն. (անդ. ՟Թ։)

Մի՛ օձտեսցուք զանդամս մեր, որ է գործ մոլեաց։ Օցտելն եւ ճեղքել։ Եւ ոչ մի ի նշանացն այնչափ օձտէր զնոսա՝ իբրեւ զղազարուն։ Չէ՛ հնար դիւի զդեւ հանել. Զի ժողովել սովոր է զիւրսն, եւ ո՛չ օցտել. (Ոսկ. յհ.։)

Դեւն հրապուրէ, եւ օցտէ ի ճշմարիտ աւանդիցն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Օձտեալ ի նմանէ՝ ուսցին զանհնազանդութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Օճան, ի

s.

assistance, favour, protection, goodness, grace;
առնուլ —, to gain one's cause.

· Calfa

NBHL (1)

προστασία praesidium, auxilium, favor. բայիւ ἑπιλαμβάνω opem fero . Օգն. օգնութիւն. օժանդակութիւն. նպաստ. ձիրք. բարիք. երախտիք. այցելութիւն. պաշտպանութիւն. ներողութիւն. վերակացութիւն. հանգամանք. առիթ. յաջողութիւն.


Օճառ, աց

s.

soap;
cf. Օշնան;
cf. Աճառ;
bride's dress, furniture, ornaments;
means, remedy.

· Calfa

NBHL (1)

Իբր նոյն ընդ օճան, եւ ժպիտ կամ հանդերձանք. առիթ. պատճառ. նիւթ.


Օ՜շ

int.

would to God ! Please God ! God grant it !

· Calfa

NBHL (3)

Տրտընջէին, եւ ասէին, օ՛շ թէ մեռեալ էաք։ Օ՛շ թէ անսայիք փոքր մի։ Որոյ օ՛շ թէ՝ ըստ ասողին՝ լինէր արգանդ անորդի. (Պրպմ՞ ձ։ Ոսկ. ՟բ. կոր.։ Սկեւռ. աղ.։)

Մակբայք ըղձիցն նշանականք են, իբրու թէ, իցի՛եւ, օ՛շ, գու՛շ, մարտան։ Իսկ օ՛շն, որ երանութեամբ ցանկայ ըղձալւոյն. օ՛շ թէ լինէր ինձ զայս ինչ տեսանել կամ գործել. օ՛շ թէ յաջողեալ էին ճանապարհք. (Քեր. թր։ Երզն. անդ։)

Կամ զմարմինս իմ օշ օշ կոտորեսցես։ զամենայն անդամս քո օշ օշ արարից։ Ետ կոտորել կացնով օշ օշ զմարմին որդոյն իւրոյ. (ՃՃ.։ եւ Հ։)


Օշարակ, աց

s.

syrup, sherbet.

· Calfa

NBHL (1)

Արբուցից ձեզ ի գինւոյ իւղագործաց, յօշարակէ նռնենեաց իմոց. (Երգ. ՟Ը. 2։ Նար. անդ։ եւ Խոսրովիկ.։ Բժշկարան.։ ստէպ։)


Օտարաբար

adv.

strangely;
like a stranger.

· Calfa

NBHL (1)

ἁλλοτρίως, ξένως aliene, alia ratione, peregrine. Իբրեւ օտար. օտար օրինակաւ՞ տարօրինակ. եւ Պանդխտաբար.


Օտարական, ի, աց

adj. s.

foreign, alien;
stranger, foreigner.

· Calfa

NBHL (1)

ἁλλότριος, -ή, -όν alienus ξενικός peregrinus, -a, -um. Օտար եւ պանդուխտ ոք. օտարազգի.


Օտարակերպ

adj.

of another form or appearance, diverse, different.

· Calfa

NBHL (1)

Յորոց ծնանել արուեստք (կամ հրէշք) օտարակերպք այլանդակատեսիլք. (Փիլ. ՟ժ. բան.։)


Օտարակերպութիւն, ութեան

s.

extravagance.

· Calfa

NBHL (1)

Օտարութիւն կերպի եւ կերպարանաց. այլանդակ կերպարանք.


Օտարահալածութիւն, ութեան

s.

inhospitaly.

· Calfa

NBHL (2)

Օտարահալածութեամբն վարելով, եւ եղանակօք՝ որ են յանդգունք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

պատուելով զհիւրընկալն Զեւս՝ ո՛չ կերակրօք եւ զենլեօք, զօտարահալածութիւնսն առնելով. (անդ։)


Օտարաձայն, ից

adj.

of a different language;
disagreeing, dissenting;
— ուսմունք, strange doctrines.

· Calfa

NBHL (2)

Օտարաձայն այլամիտ խորհուրդս ունել նմա ընդ օրէնս արքունի։ Յուսմունս պէսպէս եւ յօտարաձայնս դանդաչէք. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 16։ Եբր. ՟Ժ՟Գ. 9։ Օտարաձայն բանից. զի՞նչ օտարաձայն ինչ է՝ զոր մեք պատմեմք։ Յաշխարհս հեռաւորս եւ օտարաձայնս առաքէի զքեզ։ Եւ ոչ այլ ումեք օտարաձայնից. Կոչ. ՟Ժ. ՟Ժ՟Բ։ Կանոն.։ Գէ. ես.։ Ոսկիփոր.։)

Ահիւ տագնապեալ այլալեզու հրէիցն ... սարսեալ դողային յօտարաձայն լեզուացն. (Տաղ անդրէի.։)


Օտարամահ լինիմ

sv.

to die in a foreign land or country, to die abroad.

· Calfa

NBHL (2)

ՕՏԱՐԱՄԱՀ ԼԻՆԵԼ. Մեռանիլ յօտարութեան կամ ի պանդխտութեան.

Լինի օտարամահ, եւ ոչ տեսանէ զտուն. Զօտարամահն իւր լինել։ Քահանայք եւ կրօնաւորք եղեն օտարամահք. (Մանդ. ՟Ժ՟Զ։ Յհ. կթ.։ Ուռհ.։)


Օտարամուտ

adj.

adventitious, foreign.

· Calfa

NBHL (1)

Օտարամուտ մարդ ոք մտեալ (անդր) ի գրնանային աւուրսն՝ հիւանդանայ. (Կաղանկտ.։)


Օտարանամ, ացայ

vn. fig.

to become a stranger, to adopt foreign manners & customs;
to estrange oneself, to go away, to leave;
to be alienated, estranged, disunited, disaffected.

· Calfa

NBHL (2)

Օտարանալ ի խռովութենէ, կամ յապաշխարութենէ, կամ ի հայրենեաց։ Օտարացեալ յառ նմա նմանութենէ։ Օտարացեալք աշխարհի, եւ որ ի սմա։ Օտարացեալն իմ ալեքսիանոս (այսինքն կամաւոր պանդուխտ). (Ոսկ. Ոսկ.։ Յճխ.։ Սարգ.։ Կիւրղ. գանձ.։ Վրք. հց.։)

ἁλλοτιόομαι, ἁπαλλοτριόομαι, ἁποξενόομαι alienor, abalienor, peregrinor եւ այլն. Օտար լիել. հեռանալ. վտարիլ. պանդխտիլ. եւ անծանօթ լինել կամ ձեւանալ.


Օտարանոց, աց

s.

place where strangers are lodged, guests house, residence for foreigners;
hospice for pilgrims or other travellers.

· Calfa

NBHL (4)

ξενοδοκεῖον կամ ξενοδοχεῖον hospitium, diversorium. Տեղի ընդունելութեան օտարաց. հիւրանոց. Իջեւան պանդխտաց.

Ո՞չ գոյ օտարանոց։ Յօտարանոցի անդ էր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Յամենայն գիւղս վանս շինել, զի լինիցի օտարանոցք։ Վանորայս, օտարանոցս, եւ հիւանդանոց. Զվանորայսն քակել, եւ զօտարանոցս. (Խոր. ՟Գ. 20։ Յհ. կթ.։ Մեսր. երէց.։)

Ո՞չ տեսանես, ո՛րչափ օտարանոցք ընդ ամենայն տեղիս շինեալ են ի դարմանս հիւանդանաց. (Գէ. ես.։)


Օտարաշխարհացի, հեայ

adj.

exotic, foreign;
օտարաշխարհիկ երթանալ, to become a pilgrim.

· Calfa

NBHL (1)

թէեւ ինձ ոչ հաւատս իբր օտարաշխարհացւոյ, հա՛րց զգաւառականդ քո. (Եղիշ. յար.։)


Օտարաշխարհիկ

cf. Օտարաշխարհացի.

· Calfa

NBHL (1)

թէեւ ինձ ոչ հաւատս իբր օտարաշխարհացւոյ, հա՛րց զգաւառականդ քո. (Եղիշ. յար.։)


Օտարասիրութիւն, ութեան

s.

kindness to strangers, hospitality.

· Calfa

NBHL (1)

Ընդարձակագոյն բացեր զօտարասիրութեանդ զգոգ։ Զօտարասիրութեանն, զհիւրընկալութեանն։ Օտարասիրութեամբ ժողովել։ Մշակելի ծանօթիցն ե հեռաւորացն առատաբար զօտարասիրութեանն հատուցմունս. (Պրողբ. ներբ. ղկ։ Մագ. ՟Ի՟Զ։ Վրդ ոսկ։ Պիտ.։)


Օտարատեաց

adj.

hating strangers, inhospitable.

· Calfa

NBHL (1)

Օտարատեացք եղեն։ Զհիւրամերժս եւ զօտարատեացս առակս յանդիմանէ։ Ապաշնորհ եւ օտարատեաց է ազգն եգիպտացւոց։ Օտարատեաց գոլով գերդեսացւոցն՝ ոչ ելին ընդառաջ նորա. (Լմբ. իմ.։ Մխ. առակ.։ Վրդն. ել.։ Երզն. մտթ.։)


Օտարատեսուչ

adj.

meddling with anothers things, bearing envy, envious.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զչարագործ, կամ իբրեւ զօտարատեսուչ. (՟Ա. Պետ. ՟Դ. 15։) ( Սարգիս իմանայ զկախարդս եւ զվհուկս. Իսկ ի Հին բռ. դնի որպէս աղանդաւոր եպիսկոպոս։)


Օտարատուն

cf. Օտարանոց.

· Calfa

NBHL (1)

Էին շինեալ օտարատունք, հիւանդանոցք։ Հարկատուք են միմեանց սիրով. քանզի գոն ի միջի նոցա օտարատունք. (Բուզ. ՟Ե. 31։ Եղիշ. երէց.։)


Օտարացեղ, ից

adj.

of another tribe, foreign, heterogeneous.

· Calfa

NBHL (1)

ἐτερόφυλος diversae gentis, vel naturae. Որ է յօտար ցեղէ. օտարասեռ. օտարազգի. եւ Օտարաբուն. օտարօտի. այլանդակ.


Օտարութիւն, ութեան

s.

condition of a strange;
alienation, estrangement, separation;
unlikeness, difference;
strangeness, extravagancy;
elimination, proscription;
absence, pilgrimage;
abroad, foreign lands.

· Calfa

NBHL (2)

ՕՏԱՐՈՒԹԻՒՆ. Պանդխտութիւոն. նժդեհութիւն. վտանգութիւն. եւ Հրաժարումն յաշխարհէ.

Օտարութիւն է՝ թողուլնանդարձ զորս ի հայրենականսն. (Կլիմաք.։)


Օրագնաց

s.

a day's journey.

· Calfa

NBHL (1)

Երից աւուրց ճանապարհ արար (հանդարտ քարոզութեամբ) ընդ լայնութիւն քաղաքին, որ էր օրագնաց մի. (Լմբ. յովն.։)


Օրահմայք

s.

ephemancy.

· Calfa

NBHL (1)

Իբր Օրահմայութիւն. հմայք՝ խարանօք աւուրց. Յաստեղագիտութիւնս, յօրահմայս, ի լուսնախտիրս։ Յօրահմայս ամբարշտել։ Ընդէ՞ր յօրահմայս եւ ի խտիրս անկանիս. ի՞ւ վնասակար է շաբաթն եւ չորեքշաբթին. (Մանդ. ՟Ի՟Զ։)