Definitions containing the research ք : 10000 results

Արիացուցանեմ, ուցի

va.

to encourage, to embolden, to strengthen.

· Calfa

NBHL (2)

Տալ արիանալ. զօրացուցանել. սրտապնդել. քաջալերել. սիրտ տալ.

Փոխանակ արիացուցանելոյ հատեր զյոյս նորա. (Վրք. հց. ՟Զ։)


Արիութիւն, ութեան

s.

valour, courage, bravery, boldness, firmness, steadiness.

· Calfa

NBHL (6)

ἁνδρεία fortitudo, γενναιότης enerositas որ գրի եւ ԱՐՒՈՒԹԻՒՆ, ԱՐՈՒԹԻՒՆ. (քանզի եւ ըստ յն. է այրութիւն). Քաջասրտութիւն. անվեհեր ոգի.

Արիութիւն է առաքինութիւն ցասմնատեսակին։ Արիութիւն (կամ արութեան) է հեղգ գոլ առ զարհուրանսն երկեղիցն, որ մահ սպառնայ. (Արիստ. առաք.։)

Առաքինութիւն ցասմնականին՝ արիութիւն. (Գր. հր.։)

Յաղագս համբերութեան եւ արիութեան ասէ տէր, եղիցին գօտիք ձեր պնդեալք ընդ մէջս. եւ առաքեալն, առէ՛ք զզրահս հոդւոյն, եւ կացէ՛ք հաստատունս եւ անշարժս. (Վրք. հց. ՟Ա։)

Կամ Քաջութիւն. զօրութիւն. եւ Գործ քաջութեան.

Արիութեանց պարառական, նախնեաց քաջացըն գոլ նկման. (Շ. առ ապիրատ.։)


Արիւն, րեանց

s.

blood, kin;
— խաղողոյ, unpressed wine, must, wine;
արեամբ ներկել՝ շաղախել, to imbrue with blood, to spot with blood;
— հեղուլ, to shed blood, to kill, to wound;
— հանել, to bleed;
հոսումն արեան, hemorrhage;
կցորդ արեան, who sheds blood with another, consanguineous, of the same blood, related;
cf. Ապաժոյժ.

· Calfa

NBHL (18)

αἶμα sanguis, cruor Հիւթ կենդանական կարմրորակ՝ սփռեալ երակօք յամենայն մասունս մարմնոյ կենդանւոյն. արուն.

Շունչ ամենայն մարմնոյ արիւն իւր է։ Զմիս արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք։ Ձագք նորա թաթաւին արեամբք.եւ այլն։

Փոխարկին կերակուրք յարիւն, եւ արիւն ի մարմին, եւ յայլ մասունս մարմնոյն. (Նիւս. բն.։)

Արեան արտասուք. (Նար. ՟Ի՟Թ։)

Թէ ոք ՛տ վերայ մեռելոյ կոծ դնէ, եւ արիւն հանէ. (Կանոն.։)

Մի՛ հեղցուք արիւն։ Որ հեղու զարիւն։ Մեղանչել յարիւն արդար։ Չգալ յարիւն արդար։ Չերթալ յարիւն։ Մի՛ անկցի արիւն իմ յերկիր։ Թաքուցանիցեմք զարիւն նորա։ Արիւն նորա խնդրի Յարիւն ընկերի մի յօժարիցիս։ Յարիւն համարեսցի մարդոյն այնմիկ։ Կցորդ արեան։ Պարտական արեան։ Այր արեանց։ Արեամբ չափ (այսինքն մինչեւ ցմահ).եւ այլն։

Որ զրկէն զնոսա, այր արեանց է. այսինքն արիւնահեղ եւ մահապարտ. (Սիր. ՟Լ՟Ա 25։)

Եղէք պատճառք բազում արեանց։ Հեղան անթիւ արիւնք. (Փարպ.։)

Վասն եղբարից իւրեանց գրգռութեանն, զի արիւն մեծ անկեալ է ի վերայ. այսինքն արիւնհեղութիւն բազում է լեալ. (Բուզ. ՟Ե 37։)

ԱՐԻՒՆ. իբր ազգականութիւն. համարիւն մերձաւորք.

Արիւն եւ հարազատութիւն արտաշիսի։ Արիւն վաղարշակայ են, այսինքն զարմ արշակայ մեծի։ Որպէս մտերմաց եւ արեանց կցորդաց. (Խոր. ՟Բ 26. 27. 35. 39։)

Արիւն ձեր եմք. (Փարպ.։)

Հարազատութեան արեան զարմին եսաւայ։ ի յարենէ արքայից։ Ընտանի արեանն երջանկի. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

Որք ազգասէրք եւս ի յարենէցն (այսինքն յարեանց) էին։ Որք հարազատ առ ի յարենէցն ազգականութենէ էին մարդիկ. (Պիտ.։)

Կայլակ կողիդ զաքիւն խաղողոյ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Կանխագոյն է ծաղիկն հինգ ամսովք քան սկիզբն լինել արեանն որթոյ. (Եփր. համաբ.։)

Զփուշսն ուստի՛ եւ ունիցի ոք, յարեան առնեն զձեռս ունելեացն. (Ոսկ. մ. ՟Բ 19։)

Կարե՞ս զօտարն սիրել իբր զյարենէ. (Վրք. հց. ձ։)


Արիւնագոյն

adj.

of a blood colour, red, sanguine.

· Calfa

NBHL (1)

Արիւնագոյն երեւէր երկնայնոցն Քրիստոսի, զի յայտ արասցէ թէ ի պատերազմէ եկն ... զոր տեսեալ երկնայինքն արիւնագոյն մարմնով. (Վահր. յար.։)


Արիւնաթաթաւ

adj.

bloody, dyed, stained with blood.

· Calfa

NBHL (1)

Գանալից եւ արիւնաթաթաւ առնեն. (Վրք. ոսկ.։)


Արիւնախառն

adj.

bloody, mixed with blood.

· Calfa

NBHL (3)

Արիւնախառա միս, կամ ջուր, կամ մարմինն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ։ ՃՃ.։)

Աչք բարկացողի հանապազ պղտոր եւ արիւնախառն լինի. (՟Ը. խհ։)

Դէմք խոժոռք, աչք արիւնխառն. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Է։)


Արիւնակալ, աց

s.

vessel to hold blood, cup of libation.

· Calfa

NBHL (1)

θυΐσκη mortriolum կամ ըստ եբր. քաֆ acerra Անօթ զոհից, որպէս ընդունարան արեան ի ձեւ սանդի կամ անկանի. ըստ այլոց՝ տուփ կամ խնկաման.


Արիւնահան

adj. s. sanguinary;
murderous, bloodshedder.

· Calfa

NBHL (2)

Այդպիսի ողբովք, եւ զազրալի խայտառականօք արիւնահան եւ արիւնահեղ լինիք։ Հալածեցէ՛ք զարիւնահանսն. (Մանդ. ՟Ի՟Գ։)

Եթէ արիւահան ոք իցէ։ Ամենայն գողք եւ աւազակք արիւնահանք. (Բուզ. ՟Դ 12։)


Արիւնահեղ

cf. Արիւնահան.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ ցե՞րբ իցեմք յահի եւ ի դողման արիւնհեղ թագաւորիս. (Կաղանկտ.։)


Արիւնահոս

adj.

bleeding, bloody.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ հոսումն արեան իւիք օրինակաւ.

Յարիւնահոսն յարուցանեն քրտունս։ Ծիւրական ախտիւք պաշարեալ, դեղոց եւ արիւնահոսն օշոտելոց կարօտանայ. (Պիտ.։)


Արիւնանամ, ացայ

vn.

to be turned or changed into blood;
to become rod.

· Calfa

NBHL (2)

Զիա՞րդ կերակուրքն՝ կէսքն արիւնանան. (Կոչ. ՟Թ։)

Բիբք աչացն արիւնանան. (Ոսկ. յհ. ՟Ա 25։)


Արիւնաներկ

adj.

coloured with blood.

· Calfa

NBHL (1)

Արիւնաներկ շրթամբք, կամ հանդերձիւք. (Խոր. հռիփս.։ Գանձրն.։)


Արիւնապարտ

adj.

responsible for blood shed.

· Calfa

NBHL (2)

Փախստականք յաշխարհէն՝ արիւնապարտք. (Փարպ.։)

Արիւնապարտք լինին ըստ մարգարէին ի ծուլանալն. (Խոսր.։)


Արիւնասէր

adj.

that loves blood, sanguinary.

· Calfa

NBHL (2)

Սիրօղ արեան այսինքն արիւնհեղութեան, այր արեանց.

Թէպէտ յեղանակաւ ոք գազանանման եւ արիւնասէր ունիցի զձեռս. (Մեկն. ղեւտ.։)


Արիւնարբու

adj.

blood-sucking, bloody, sanguinary, bloodthirsty.

· Calfa

NBHL (1)

Արիւնարբուք գաղանցեալ. (Շ. վիպ.։)


Արիւնհեղութիւն, ութեան

s.

cf. Արիւնահեղութիւն.

· Calfa

NBHL (4)

Հեղուլն զարիւն այլոց. մարդասպանութիւն. կոտորած. արեան ճապաղիք.

Բազում ոճիրս արիւնհեղւթեան գործեաց։ Առնուլ վրէժս զսաստիկ արիւնհեղութեանցն զքրիստոնէից. (Արծր. ՟Բ 2։)

Ուր բազում արիւնհեղութիւնք եղեն. (Լաստ. ՟Ի։)

Ոչ սուր սրեալ, ոչ արիւնհեղութիւնք. (Սարգ. յկ. ՟Դ։)


Արիւնոտ

adj.

sanguine, full of blood.

· Calfa

NBHL (1)

Դառնամազձքն բարկացկոտք լինին, եւ արիւնոտքն ցանկասէրք. (Լմբ. առակ.։)


Արիւնռուշտ

adj.

bloody, full of blood;
sanguinary, bloodthirsty.

· Calfa

NBHL (4)

(Աչք ի բարկութե) շառագոյն արիւըռուշտ լինին։ Արիւնըռուշտ աչօք հայելով (շան ի թշնամին՝) փրփրով բերանն լի. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լիւս.։)

Զոմանց աչս (տեսանէր) արիւնռուշտս եւ կարմիրս։ Ոմանց սեւ լեալ դէմք, ոմանց արիւնռուշտ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Եղնգամբք իբրեւ երկաթի քերչօք արիւնռուշտ առնէին. (Վրք. ոսկ.։)

Զարիւնռուշտ մամոնայսն անդր ի ներքս խճողէր. (ՃՃ.) իմա՛, զարեամբ այլոց շաղախեալս յանիրաւութենէ։


Արծաթագին

adj. s.

bought for money;
slave.

· Calfa

NBHL (2)

Արծաթագին ծառայք նոցա. (Յուդթ. ՟Դ 9։)

Ընդոծնին ասէ, եւ արծաթագնին տացէ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)


Արծաթազօծ

adj.

silvered.

· Calfa

NBHL (1)

Դրունս ձուլածոյս ի յոսկեգոյն պղնձոյ արծաթազօծս. (Մաթին.) ուր վրիպակաւ գրի՝ ԱՐԾԱԹԱԶՕԹՍ, զոր կարէ ոք ընթեռնուլ եւ Արծաթազօդ։


Արծաթածրար

adj.

that hides or has hidden the money.

· Calfa

NBHL (1)

Մշակք նենգաւորք՝ արծաթածրարք. (Մծբ. ՟Ժ՟Բ։)


Արծաթաձոյլ, ձուլից

s. adj.

melter of silver, silversmith;
melted or mado with silver;
that is entirely of silver.

· Calfa

NBHL (3)

Զձեռս եւ զգործիս հիւսանց ... քաջ ի բաց զոսկեգործաց եւ զարծաթաձուլից, եւ որոց նկարելն հաճոյ եղեւ ուսումն. (Սարկ. հանգ.։)

Արծաթաձոյլ կուռք. (ՃՃ.։)

Պաղպաջունք ոսկիափայլք եւ արծաթաձոյլք. (Տօնակ.։)


Արծաթապատ

adj.

silvered.

· Calfa

NBHL (5)

Ամենայն սիւնք սրահին շուրջանակի արծաթապատք. (Ել. ՟Ի՟Է 17։ եւ ՟Լ՟Ը 17. 19։)

Թեւք աղաւնոյ արծաթապատ. (Սղ. ՟Կ՟Է 14։)

Հուր անկանի ի տուն դիցն ոսկիապատացն եւ արծաթ ապատացն. (Թղթ. բարուք.։)

Դրամբք արծաթապատս մի՛ առնիցես. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Արծաթապատ տապան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Արծաթառու

adj.

that has received or borrowed money.

· Calfa

NBHL (2)

Վաճառականք իմաստունք արծաթառք։ Արծաթառուքն ցուցցեն զօգուտ եւ զշահ քսակին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Վաճառականք իմաստունք արծաթառք։ Արծաթառուքն ցուցցեն զօգուտ եւ զշահ քսակին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Արծաթասէր, սիրաց

adj.

that loves money, avaricious, covetous, too fond of money.

· Calfa

NBHL (2)

φιλάργυρος pecuniae amans, avarus Մոլեալ ի սէր արծաթոյ. ընչասէր. ընչաքաղց. ագահ. Տե՛ս (Ղկ. ՟Ժ՟Զ 14։ ՟Բ. Տիմ. ՟Գ 11։)

Արծաթասէրն զհարկաւոր կարիսն առաջի արկանէ։ Ցանկութիւն արծաթասիրի ոչ յագի ի բազմութենէ ընչիցն։ Բարիոք թուի արծաթասիրացն՝ նիւթոյն գեղեցկագունութիւն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Բ։)


Արծաթավաճառ, աց

s.

silversmith, who sells silver-plate;
money-changer.

· Calfa

NBHL (1)

Արծաթավաճառ ոմն մանուկ հասակաւ. (Վրք. հց. ՟Ը)


Արծաթափայլ

adj.

shining or polished like silver, silvery, having the colour of silver.

· Calfa

NBHL (1)

Արծաթափայլ մաքրութիւն. (Նար. կուս.։)


Արծաթեղէն, ղինի, նաց

adj. s.

silvery, made of silver;
silver plate.

· Calfa

NBHL (3)

Մահարձանօք արծաթեղինօք. (Նար. գանձ եկեղ.։)

Ընդ ինքեան ունելով զխաչն արծաթեղէն ոսկեխաղաց տեսակաւ. (Կաղանկտ.։)

Ոչ ապականացու արծաթեղինօք. (՟Ա. Պետ. ՟Ա 18.) իմա՛, դրամովք, ընչիւք։


Արծաթի, թեաց

adj. s.

silvery, made of silver;
silver-coin.

· Calfa

NBHL (2)

Զսկիհն իմ արծաթի։ Որ ոսկի՝ ոսկի, եւ որ արծաթի՝ արծաթի։ Խարիսխ արծաթի։ Կոնք արծաթիք. տաշտք արծաթիք։ Փողս կռածոյս արծաթիս։ Ջահիւք, եւ լապտերօք արծաթեօք. եւ այլն։

Ոմն պղնձի, ոմն արծաթի։ Արծաթի եղջիւր, կամ կանթեղք. (Ագաթ.։)


Արծաթունակ

s.

trunk;
poor-box.

· Calfa

NBHL (1)

Ուօղ յինքեան զարծաթ. այն է դարձանակ. եւ Որ ինչ անկ է գանձանակի.


Արծաթսիրութիւն, ութեան

s.

love of money, avarice.

· Calfa

NBHL (2)

Յարգի եղեւ արծաթսիրութիւն քան զաստուածսիրութիւն քան զաստուածասիրութիւն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Արծաթսիրութիւնն ոչ ի բազումն, այլ ի կամս սիրողին դատեսցի. (Վրք. հց. ՟Բ։)


Արծարծանեմ, ծի

va.

to stir, to poke, to blow the fire;
to incense, to animate, to irritate;
to revive, to renovate, to renew.

· Calfa

NBHL (10)

ԱՐԾԱՐԾԱՆԵՄ ԱՐԾԱՐԾԵՄ. ἁναζωπυρέω exsuscito, ἕξω πύροω excito, accendo, φυσάω sufflo, spiro Իբրու Արթնացուցանել կամ զարթուցանել ստիպաւ. այն է Կրկին վերսին բորբոքել զառկայծեալ հուրն՝ փչմամբ կամ փքովք. հրահրել, վառել.

Որ փքովք կայծակունս արծարծանէ. (Ես. ՟Ծ՟Դ 16։)

Հուրն՝ որ երբեմն արհամարհեցաւն եւ շիջաւ, սկսաւ վերստին արծարծիլ զճառագայթս ճրագի. (Զքր. կթ.։)

Զփոքր խա՛րոյկն արծարծէ. (Լմբ. սղ.։)

Առաքեաց զնա, զոմանս՝ որ տակաւին ճանաչէին զԱստուած՝ արծարծել նորոգել. (Կիւրղ. ծն.։)

Այչափ նշանօքն արծարծէր զնոսա ի հաւատս։ Վերստին արծարծել զխորթացեալ բանս հռետորին. ((լուսաբանել). Ոսկ. գծ.։)

Զայս զնորագործեալ ձայն փչեցեալ Աստուծոյ զօրութիւն յարոյց եւ արծարծեաց։ Որք ի հիւանդութեանց արծարծին յառողջութիւն. (Փիլ.։)

Արծարծեալ զմնացեալ իշխանսն գնալ ի վերայ արքային. (Զենոբ.։)

Թոյնք մահուն ինձ արծարծեցաւ. (Նար. ՟Ի՟Դ։)

Զքեզ իմով իսկ առասութեամբք արծարծեմք։ Ի կենդանութիւն դարձեալ զիս արծարծեաց։ Սոքա արծարծեցին զկարգ եւ զօրէնսդրութիւն մեծին սահակայ. (Մագ.։)


Արծարծումն, ման

s.

rekindling.

· Calfa

NBHL (3)

Ընդ զգալի խնկոյս, եւ զհոգւոյս ծուխ արծարծման նուիրեմ քեզ. (Լմբ. պտրգ.։)

Խունկն յետոյ արծարծմամբն ի բուրումն փոխադրեցաւ. (Կլիմաք.։)

Զարծարծումն ցանկութեանց բորբոքէ խօսք կանանց. (Նեղոս.։)


Արծիւ

cf. Արծուի.

· Calfa

NBHL (1)

Արծիւ սրաթեւ։ Քաջութիւն կամ տեսութիւն արծուի. (Մագ. ՟Լ՟Ի. ՟Ծ՟Ե։ Նար. յովէդ.։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Բազմագանձ

adj.

wealthy, opulent, very rich;
precious, very dear.

· Calfa

NBHL (1)

Լի գանձիւք կամ հարստութեամբ. խիստ հարուստ.


Բազմագէտ

adj.

very learned.

· Calfa

NBHL (2)

Չզօրեմ ուսանել զիմաստս նոցա, վասն զի եւս հին են քան զիս, եւ բազումք, եւ բազմագէտք. (Ոսկիփոր.։)

Զզօրութիւնս նոցա (սուրբ գրոց) ասեմք մեք, եւ ո՛չ զբազմագէտ երեսս նոցա. (Եփր. հռ.։)


Բազմագթելի, լւոյ, լեաց

adj.

very slippery, where one slips, stumbles often or very easily.

· Calfa

NBHL (1)

Ճշմարտեսցի բան քո ... ի բազմագթելին դարձաւորութիւն պատկերի զղջման մեղաւորին. (Նար. լ։)


Բազմագին, գնի

adj.

very dear, precious.

· Calfa

NBHL (8)

ԲԱԶՄԱԳԻՆ ԲԱԶՄԱԳՆԻ. πολύτιμος, πολλοῦ ἅξιος magni pretii Որ ինչ ունի զգին եւ զյարդ բազում. մեծագին, ծանրագին. պատուական. սուղ, գնոջ. Զի մի՛ զրկեսցի նա ի բազմագին մարգարտէն. (Վրք. ոսկ.։)

Կազմեաց դեղ ինչ բազմագին, եւ նախ ինքն ճաշակեաց. (Ոսկ. փիլիպ. ՟Ծ՟Ա։)

Մարգարիտս բազմագինս։ Ակն բազմագին. (Վրք. հց.։)

Հանդերձք բազմագինք. (ՃՃ.։)

Մատանեաւ բազմագնով (կամ բազմագնեաւ) շքեղացոյց զնա. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

ԲԱԶՄԱԳԻՆ. մ. (ի գին սաստկական մասնկանէ). Վարի ի քերթողականս՝ որպէս Ուժգին. սաստկագին. բազմագոյն. սաստիկ. շատ, խիստ.

Արբցէ ասէ գան բազմագին՝ քան զայն որ ոչ գիտէր բնաւին. (Շ. եդես.։)

Աւուրոք իցեմ ես բազմագին, ամաց յոլով եմ ծեր եւ հին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Բազմագնի

cf. Բազմագին.

· Calfa

NBHL (5)

ԲԱԶՄԱԳԻՆ ԲԱԶՄԱԳՆԻ. πολύτιμος, πολλοῦ ἅξιος magni pretii Որ ինչ ունի զգին եւ զյարդ բազում. մեծագին, ծանրագին. պատուական. սուղ, գնոջ. Զի մի՛ զրկեսցի նա ի բազմագին մարգարտէն. (Վրք. ոսկ.։)

Մարգարիտս բազմագինս։ Ակն բազմագին. (Վրք. հց.։)

Հանդերձք բազմագինք. (ՃՃ.։)

Կազմեաց դեղ ինչ բազմագին, եւ նախ ինքն ճաշակեաց. (Ոսկ. փիլիպ. ՟Ծ՟Ա։)

Մատանեաւ բազմագնով (կամ բազմագնեաւ) շքեղացոյց զնա. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)


Բազմագլուխ

cf. Բազմագլխեան.

· Calfa

NBHL (5)

πολυκέφαλος multa habens capita Որոյ են բազում գլուխք. որ եւ ասի ԲԱԶՄԱԳԼԽԵԱՆ, ԲԱԶՄԱԳԼԽԻ. շատ գլխով, գլուխը շատ.

Գօտի ածել ընդ մէջ. քանզի տեղին այն ի մսուր համարեալ է բազմագլուխ պաճարին՝ ի մեղն ցանկութեան։ Վասն բազմագլուխ գազանին՝ ցանկութեան. (Փիլ. ել.։)

Զոր ոմանք բազմագլուխ գազան կարգեցին զպարարումն մարմնոյն, տե՛ս զի նոքա նախ զնա սպանին. (Եղիշ. երէց.)

Գլխատեսցո՛ւք այսուհետեւ զբազմագլուխ գազանն (զնախանձ). քանզի բազում կերպարանք են չարակնութեանն։ Չա՛ր է փառաց ցանկութիւն, եւ բուռն գազան է զայրացեալ եւ բազմագլուխ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Բազմագլուխ ախտք. (Պիտ.։)


Բազմագնաց

adj.

very frequented (road).

· Calfa

NBHL (1)

Դատարկասցին ճանապարհք բազմագնացք առ ի չգոյէ մարդկան. (Ճ. ՟Բ.։)


Բազմագոյն, գունից, աց

adj.

of many colours;
more, much, various.

· Calfa

NBHL (4)

Մեծարեաց զբազումս ի մոգուց, եւ զբազմագոյնս ի մոգպետաց։ Հարկք աշխարհին բազմագոյն քան առ հարբն նորա երթայր յարքունիս. (Եղիշ. ՟Ա.՟Բ։)

Որ բազմագոյն օրինակօք գուշակեցեր. (Շար.։)

Թէպէտեւ վկայք բազումք էին ասացելոցն, սակայն եւ թշնամիքն ե՛ւս բազմագոյն. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Ջուրք անձրեւաց միանգամայն (յն. միատեսակ) իջանեն, եւ բազմագոյն զօրանան (այսինքն ներգործեն). (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Բազմագութ

adj.

very mild, merciful, full of fondness, compassionate.

· Calfa

NBHL (2)

Բազմագութ մարդասէր շնորհեա՛ զթողութիւն։ Որ զբազմագութ ողորմութիւնդ քո ցուցեր առ ազգս մարդկան. (Շար.։)

Բազմագութ խնամով սնուցանէին (տարերք բանիւ տեառն) զիմաստիցն զարմն. (Պիտ.։)


Բազմագումար

adj.

of a great assembly.

· Calfa

NBHL (4)

Յոքնախումբ. բազմաժողով. յոքնաթիւ. շատւոր, շատ.

Բազմագումար զօրօք գայր հասանէր յաշխարն հայոց. (Կաղանկտ.։)

Զայսքանեաց բազմագումար դասուց ընտրելոց՝ ո՞ր բան զօրեսցէ ի նիւթ ներբողենի. (Նար. առաք.։)

Բազում ծախիւք, եւ բազմագումար արուեստաւ որօք յերեւելիս հրաշակերտէ շինուածս. (Արծր. ՟Ե. 3։)


Բազմագունակ

adj.

that has many colours or shapes, diverse, multifarious.

· Calfa

NBHL (4)

Բազմագունակ ողկուզօք. (Տօնակ.։)

Զանազանեալ լինին կերպարանաք, եւ բազմագունակ զարդք փառաց նորա. (Ոսկ. ի նեռն.։)

Բազմագունակ եւ բազմապատիկ է արտաքնոցն վարքն, եւ այլ երբէք այլ առ հաճոյսն հանդիպեցելոցն ստեղծանեն. (Բրս. հց.։)

Բազմագունակ չարչարանք, կամ չարիք. (Ճ. ՟Ա.։ Նչ. եզեկ.։)


Բազմագունեան

cf. Բազմագունակ.

· Calfa

NBHL (1)

Բազմագուեան գործ հրաշալին, այն որ ի քղանցըս հանդերձին. (Շ. եդես.։)


Բազմագունդ

adj.

very numerous, of many forces.

· Calfa

NBHL (2)

Բազում պաշտօնէիւք, եւ բազմագունդ քահանայիւք. (Եղիշ. ՟Ա։)

Նմանօղք լիցուք այնպիսւոյ բազմագունդ միայնացելոց. (Եղիշ. միանձն.։)


Բազմագունի

adj.

of several colours or shapes, diverse, multifarious;
— ակն, succinum (yellow amber), cf. Սաթ.

· Calfa

NBHL (5)

Զտիպքն եւ զբիծքն եւ զխարանս ... զկտեալ խածուածս բազմագունիս. (Նար. ՟Ձ՟Է։)

Բազմագունի բարեացն՝ որ ի քէն մեզ ընձեռեցաւ, զորպիսի ընծայս նուիրեսցուք. (Երզն. լս.։)

Դարձեալ վառեալ առ նա չարին՝ զիւր մեքենայս բազմագունին. (Յիսուս որդի.)

ԲԱԶՄԱԳՈՒՆԻ ԱԿՆ, ական, ականց, Ի սուրբ գիրս վարի որպէս ἥλεκτρον electrum ելեկտռոտ. որ եւ Սաթ անուանեալ քարն պատուական, դեղին գունով եւ դիւրաբեկ, որ ի շփիլն յինքն ձգէ զյարդ եւ զշիւղ.

Սեղան չորեքկուսի ականակապ՝ ի բազմագունի ականց ընդելուզեալ։ Ի սուրբ սեղանն՝ որ էր ընդելուզեալ ի բազմագունի ականց. (Փարպ.։)


Բազմադարման

adj.

that is carefully nourished, of which much care is taken.

· Calfa

NBHL (2)

πολύτροφος alimenti abundans Առատ կամ լի դարմանօք, քաջ բուծիչ ամենայն փութով, եւ բուծեալ.

Ի խնամս բազմադարմանս վայելեսցէ յուսով երանելի կենացն։ Բազմադարման երախտիքն. (Յճխ. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Ա։)


Բազմադեւ

adj.

who is possessed by demons;
idolator of many gods.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն զբազմադեւ պատանին բժշկեալ տեսանէք, այլեւ զդեւսն ի ծովն հեղձուցեալ. (Եղիշ. մատն.։)