Entries' title containing ր : 10000 Results

Բարապան, աց

s.

usher, porter.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «դռնապան» ՍԳր. Եփր. մն. 479, 482. Մծբ. 112. (նոր գրակա-նում այս անունով են կոչւում Պատրիարքա-րանի դռնապանները (շաթիր), որոնց գըլ-խաւորն էլ բարապանապետ անունն է կրում)։ Այս բառին պէտք է կցել բարապետ «դռնա-պան» Մծբ. և բարաւոր «դռան վերի սեմը» ՍԳր. Մագ. Ճառընտ. «դռան երկու կողքի սե-մերը՝ աջ և ձախ» Տաթև. ամ. 390։ Բոլորի արմատն է բար «դուռ», որ առանձին գոր-ծածուած չէ։ Հմմտ. սրանց հոմանիշները դա-րապան և դարապետ։

• = Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,

• Ուղիղ մեկնեցին Պատկ. Maтepiaль 1, էջ 8 և Հիւբշ. ZDMG 36(1882), էջ 128-9։ Հիւնք. բարակ «որսական շուն» բա-ռից։

• ԳՒՌ.-Արմատր պահում է դեռ Վն. ոmր-բmր «տուն-տեղ», որ դար «դուռ» և բար «դուռ» հոմանիշների յարադրութեամբ կազ-մուած մի բառ է։

NBHL (2)

θυρωρός janitor, ostiarius Պահապան բարաւորաց կամ վերին սեմոց. այսինքն դռնապան. դէտ դրան.

Բարապան տանն։ Աղաղակեցին բարապանքն, եւ ազդ արարին ի տուն թագաւորին ի ներքս։ Բարապանք դրանց տանդ։ Առ դահճապետն երիս բարապանս։ Բարապանաց դժոխոց տեսեալ զքեզ սարսիցե՞ն. (՟Բ. Թագ. ՟Դ. 6։ ՟Դ. Թագ. ՟Ե. 21։ Եզնիկ. ՟Խ՟Դ. 11։ Երեմ. ՟Ծ՟Բ. 24։ Յոբ. ՟Լ՟Ը. 17։)


Բարապետ

cf. Բարապան.

NBHL (1)

Բարապետն զուարթ մի՛ յաղթահարեսցի ի քնոյ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բարառնական, ի, աց

adj.

personified;
— բան, prosopopoeia.

NBHL (2)

ἡθοποιητικός, ἡθοποιός morum fictione Որ ինչ ասի բարառնաբար, կամ բարառնութեամբ։

Բարառնական է, որ ըստ ժամանակի շարադրի, ի բուսոց կամ ի տնկոց առադրեալ օրինակի. (Տօնակ.։)


Բարառնութիւն, ութեան

s.

prosopopoeia;
allegory.

NBHL (12)

ἡθοποιΐα morum adfectuumve expressio, effictio Առնելն՝ այսինքն ձեւացուցանել եւ նմանեցուցանելն ստեղծաբանութեամբ զբարս մեռելոց կամ անշնչից. խօսք առ անկենդանս, կամ ի դիմաց անխօս կենդանեաց եւ տնկոց. cf. ԴԻՄԱՌՆՈՒԹԻՒՆ.

Բարառնութիւն է նմանութիւն բարուց ենթակայ դիմաց։ Եւ բարառնութեան զանազանութիւնք են երեք. (եւ այլն. Պիտ.։)

Հին առասպել ոլոմպիանու փիլիսոփայի, որ վասն առիւծուն եւ զուարակացն են բարառնութիւնք. րծր. ՟Գ. 1։)

Ամբա՛րձ զաչս քո Երուսաղէմ. (բարառնութեամբ խօսի առ քաղաքդ. Մխ. երեմ.։)

Անցցուք ի հանդիսի՝ բարառնութեան բանիւ իբր ընդ կենդանւոյ ընդ սրբոյ մօրս մերոյ (եկեղեցւոյ) խօսելով. (Անան. եկեղ։)

Այժմ ձգէ զբան ի բարառնութիւն (ի դէմս խաչի). (Շ. բարձր.։)

Լայնաբար՝ որպէս Այլաբանութիւն. նմանաբանութիւն. իմաստ խորհրդաւոր. եւ Ստեղծաբանութիւն.

Երեւեցուցանէ եւ բարբառնութիւն իմն բանդ. (Փիլ. ել. ՟Բ. 83։)

Գոյ եւ այլ բարառնութիւն ի տեղւոջն. (Եղիշ. յես.։)

Զանուն գետոյն եւ ջրոյն այժմ վկայութիւն փոխեալ՝ յայտնեաց զստուգութիւն բարառնութեանն։ Տե՛ս զբարառնութիւն առակիս։ Ոչ բնաւ շրջէ զբարառնութիւն անուանցն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Բարառնութեամբ է ասացեալդ՝ որ ճշգրտէ զճշմարտութիւնն. (Մխ. երեմ.։)

Բարացուցական բամբռան բառացի բարառնութեանց։ Խոստովանութիւն յօդակապս բարառնութեան. (Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. խչ.։)


Բարաւոր, աց

s.

lintel, door-post, door-tree.

Etymologies (2)

• տե՛ս Բարապան։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։

NBHL (5)

φλία, ὐπέρθυρον limen, superliminare Վերնասեմն. վերին մասն շրջանակի դրան. վերի շեմը.

Դիցեն ի վերայ երկուց սեղմոցն (կողմնականաց), եւ բարաւորին տանցն։ Սրսկեսջիք զբարաւորաւն, եւ զերկոքումբք սեմովքն. (Ել. ՟Ժ՟Բ. 7. 22. 23։)

Զդրունս եւ զսեամս հանդերձ բարաւորօք. (Մագ. ՟Ժ՟Ա։)

Բարաւոր՝ դրան վերի սեամն է. (Լծ. նար.։)

զերկոսին բարաւորիսն եւ սեամս. (Իսկ ՃՃ. Զքր. կամ Աթ. խչ. գրի.) փոխանակ գրելոյ, զերկոսին սեամս, եւ զբարաւորսն։


Բարաւորութիւն, ութեան

s.

manners, custom.

NBHL (3)

ἧθος, ἑθισμός mos, morum proprietas, institutum Բարք. բոյս բարուց. բնաւորութիւն. սովորութիւն.

Զբարաւորութիւն եւ զկամս նոցա. (Փիլ. քհ. ՟Թ։)

Զհաւուցն զբնութիւնն եւ զբարաւորութիւնն։ Միամտութեամբն, եւ հաւանականաւն, եւ բարաւորութեամբ։ Է սա իմաստութեամբ եւ բարաւորութեամբ քան զձուկն անմիտ. (ՃՃ.։)


Բարբանջ, ից

s.

idle tales, nonsense, tiresome repetitions, silly story, prating, gossip, dotage

NBHL (6)

ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.

Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)

Յառասպելս, եւ իբրեւ ի բարբանջս եւ ի դրդնջիւնս պառաւանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)

Իբրու զբարբաջ ծերութեան (յն. պառաւական առասպելս), որ անցեալ զառանցեալ իցէ. (Վեցօր. ՟Գ։)

Որք զիւրեանց մտաց զբարբաջ հաստատել կամէին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Է։)


Բարբանջումն, ման

s.

cf. Բարբանջ.

NBHL (7)

Զամենայն զայսպիսի ինչ բարբանջմունս ի բաց հանէ յօրէնսդրութենէ. (Փիլ. բագն.։)

Ըստ հեթանոսական բարբանջմանցն, որ բախտս եւ ծնունդս ասեն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Թողեալ զառասպելաց նոցա բարբանջմունս (կամ բարբաջմունս). (Խոր. ՟Բ. 67։)

Որ ձեզ ընդունայնութիւնք եւ բարբանջմունք թուին։ Ցանկայք մոլորութեան բարբանջմանց։ Անմիտ մարդոյ բարբանջմունք. (Փարպ.։)

Յիմարութեան, կամ ունայնաձայն բարբանջմունք. (Նար. ՟Խ՟Ը։ Լմբ. հանգ.։)

Անպէտ բարբանջումն եցոյց զարտաքին ուսմանսն. (Հ=Յ. յնվր. ՟Ի՟Ե.։)

Զըստ քնոյն զերեւութուտ բարբաջմունս. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)


Բարբաջ, ից

cf. Բարբանջ.

NBHL (6)

ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.

Համարիմ զիմաստութիւնն յունաց (արտաքնոց) յիմարութիւն եւ բարբանջ. (Վեցօր. ՟Թ։)

Յառասպելս, եւ իբրեւ ի բարբանջս եւ ի դրդնջիւնս պառաւանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Այս ի մտաց թափելոց են բարբաջանք։ Զսատանայական բարբանջս բարբանջել (որպէս զվհուկս). (Մանդ. ՟Ժ՟Զ. եւ ՟Ի՟Զ։)

Իբրու զբարբաջ ծերութեան (յն. պառաւական առասպելս), որ անցեալ զառանցեալ իցէ. (Վեցօր. ՟Գ։)

Որք զիւրեանց մտաց զբարբաջ հաստատել կամէին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Է։)


Բարբաջանք

s.

cf. Բարբանջ.

NBHL (8)

Բարբանջանացն եւ առասպելաբանութեանցն. (Պիտ.։)

Բարբանջանս, եւ խաբեբայից գրեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Այդպիսի բանք՝ բարբանջանք են, եւ խաբէութիւն սատանայի. րք. ոսկ.։)

Յեղիփազու ի բարբանջանացն զերծեալք եղիցուք. (Իսիւք.։)

Մտաց բարբաջանք են աղանդն, եւ ոչ ճշմարտութիւն. (Եզնիկ.։)

Խոնարհեալ ի նենգապատիր բարբաջանս ոմանց. (Յհ. կթ.։)

Զամենայն ինչ զայսպիսի բարբաջանս ի բաց մերժելով. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի սատանայական բաջաղմունս եւ բարբաջանս. (Ոսկ. տիտ.։)


Բարբանջեմ, եցի

va.

to make tiresome repetitions, to chat, to prattle, to bawl, to tattle.

NBHL (8)

ԲԱՐԲԱՆՋԵՄ կամ ԲԱՐԲԱՋԵՄ. παραφθέγγομαι, ληρέω inepta loquor, nugor, deliro, garrio Շաղփաղփել. շաղակրատել. աղճատանս եւ օտարոտիս բարբառել. խօսել որպէս զառանցեալ պառաւունս. առանցանել. ցնորիլ.

Արտաքոյ գրոց սրբոց բարբանջեն. (Եզնիկ.։)

Այլք արբենան, եւ բարբանջեն։ Բարբաջեմք, զայլ եւ այլս խօսիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Դ։)

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն եւ զառանցիցէ, եւ սկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)

Բարեկամք բարբաջէին. (Իսիւք.)

րբեալքն) սկսանին աղճատիլ եւ բարբաջել. (Գէ. ես.։)

Անաստուած մոլորութեամբ բարբաջեալք. (Սիսիան.։)


Բարբաջեմ, եցի

va.

cf. Բարբանջեմ.

NBHL (8)

ԲԱՐԲԱՆՋԵՄ կամ ԲԱՐԲԱՋԵՄ. παραφθέγγομαι, ληρέω inepta loquor, nugor, deliro, garrio Շաղփաղփել. շաղակրատել. աղճատանս եւ օտարոտիս բարբառել. խօսել որպէս զառանցեալ պառաւունս. առանցանել. ցնորիլ.

Արտաքոյ գրոց սրբոց բարբանջեն. (Եզնիկ.։)

Այլք արբենան, եւ բարբանջեն։ Բարբաջեմք, զայլ եւ այլս խօսիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Դ։)

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն եւ զառանցիցէ, եւ սկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Առանց առանցանելոյ եւ բարբաջելոյ զգաստաբար կերակրիմք։ Առանցանիցէ եւ բարբանջիցէ եւ խելագարիցէ։ Կրկին իրք են արբենալոյն. մին՝ բարբաջելոյ, զանցանել զգինեաւ, որ է յանցանք. եւ միւսն՝ գինելն, ոչ բարբաջելով գինեզանցութեամբ. (Փիլ.։)

Բարեկամք բարբաջէին. (Իսիւք.)

րբեալքն) սկսանին աղճատիլ եւ բարբաջել. (Գէ. ես.։)

Անաստուած մոլորութեամբ բարբաջեալք. (Սիսիան.։)


Բարբառ, ոց

s.

speech, voice, accent, language, idiom, dialect;
acclamation, exclamation;
cry, clamour;
sound;
կերկերեալ դողդոջ՝ ընդհատ սպառնալից —, a hoarse or gruff, trembling, interrupted, menacing voice;
յօդել —, to offer a word, to speak;
ածել ի —, to make one speak;
— արձակել, to cry, to raise the voice, to exclaim;
հնչեցին օդք ի — ցնծութեան, the air was filled with cries or a thousand cries of joy;
ի Հայ —, in the Armenian language;
— ամպոց, սրաման, thunder, noise;
— ամբոխին, clamour, cry;
— փողոյ, հաւուց, վահանաց, հողմոց, blast of trumpets, ruff;
cackling;
noise or clashing of shields;
whistling or bluster of the wind;
— առիւծու, դաղանաց, cf. Մռնչիւն;
— աղաղակի, rumour

Etymologies (2)

• տե՛ս բալ բայր։

• Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 95 մերժում է կցել կապադովկ. παραπουτεύω «ինքն-իրեն խօսիլ, մրթմրթալ» բառի հետ։ Դարագաշեան, Ծաղիկ 1891, էջ 13բ հանում է լն. βάτβαρος «բարբարոս» (իս-կապէս «այլալեզու») բառից։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 15 եբր. տապար։

NBHL (9)

(բառ եւ բառ՝ յօդիչ բանից) φωνή, φθογγή, φθέγμα vox, sonus Ձայն մարդկային. լեզու բանաւորաց. բան. խօսք. պատգամ. մարդու ձան.

Լեզու մի եւ բարբառ մի ամենեցուն։ Զի մի՛ լսիցեն իւրաքանչիւր բարբառոյ ընկերի իւրոյ։ Բաշխեմ զբարբառ իմ որդւոց մարդկան։ Լսելի՛ արա ինձ զբարբառ քո. զի բարբառ (կամ ձայն) քո քաղցր է։ Եւ ոչ բարբառոյ բանից ձերոց անսացից։ Բարբառ նանրութեան։ Ըստ բարբառոյ տեառն, որպէս եւ հրամայեաց նոցա տէր. եւ այլն։

Միաձայն բարբառով աղաղակեն։ Բարբառ աւետաւոր հրեշակին։ Ամովսածնին բարբառ. (Ժմ.։ Շար. եւ այլն։)

Բարբառ արձակել։ Արձակել բարբառս. (Ագաթ.։ Պիտ.։)

Կոչել գեղջն այնմիկ բարբառովն իւրեանց ակեղդամա։ Լսեմք մեք յիւրաքանչիւր բարբառս մեր։ Սկսաւ բարբառել հեբրայեցւոց բարբառովն։ Որ կոչի ի հայ բարառ կորուստ.եւ այլն։

Ի բարբառ հոռոմ։ Յասորական բարբառոյն. (Ագաթ.։ Կորիւն.։)

ԲԱՐԲԱՌ. φωνή vox, sonus, βοή clamor Ձայն ո՛րպիսի եւ իցէ. հնչիւն. գոչիւն.

Ետ տէր բարբառս (իբր որոտման), եւ կարկուտ։ Ազգ առնիցէք բարբառով փողոյ։ Քաղցրաձայն հաւուց բարբառ հնչէր։ Բարբառ ահագին գազանաց գոչելոց։ Լցցէ (առիւծ) զլերինս բարբառով իւրով։ Ձայն բարբառոյ (յն. ձայն գոչողի) յանապատի։ Լուան այլազգիքն զբարբառ աղաղակի. եւ ասեն այլազգիքն. զի՞նչ է բարբառ մեծի աղաղակին. եւ այլն։

Սուսերօք զասպարսն բախել. եւ համարէր՝ թէ որ ի սմանէ բարբառ լինիցին, սաստկագոյն իցէ քան զորոտմանն. (Եւս. քր. ՟Ա։)


Բարբառիմ, եցայ

vn.

to speak;
to cry out, to exclaim.

NBHL (12)

ԲԱՐԲԱՌԻՄ որ եւ ԲԱՐԲԱՌԵՄ. φθέγγομαι, ἁποφθέγγομαι, λαλέω vocem edo, loquor Մարդկային ձայնիւ խօսել. հանել բան ընդ բերան. արտաբերել. գոչել. խօսիլ.

Նենգութիւն բարբառիք։ Զպարկեշտս բարբառիմ։ Մեծաբանս սնոտեաց բարբառեալ։ Հարցուկք բարբառեցան աշխատութիւնս եւ այլն։

Զպիթագորեանն կարել բարբառել. (Փիլ. լին. ՟Ա. 10։)

Զպղատոնականն համարձակագոյն այժմ բարբառիմ. (Խոր. ՟Ա. 32։)

Ո՞վ զհայրականն բարբառեսցի զուարճութիւն. (Խոր. ՟Գ. 68։)

Արշաւելով (յորսս) զխիզախականն եւ զաղեղնայինն եւեթ բարբառեսցին. (Փարպ.։)

Ծածկաբար զԱստուծոյսն առ իս բարբառելով։ Բարբառելով զէլի էլին. (Յհ. իմ. ատ.։ Շար.։)

ԲԱՐԲԱՌԻՄ. չ.ձ. Յայն արձակել. կարդալ. գոչել. տալ ձայն բարբառոյ. բերան բանալ. խիզախել. ազդել.

Բարբառեցաւ Դաւիթ ի զօրն։ Բարբառէր առ նա աբեսաղոմ։ Բարբառեալ մեծաձայն՝ լացին։ Բարբառեսցին ի վերայ քո (զօրք) որ իջանեն ի քեզ։ Տէր ի սիովնէ բարբառեցաւ։ Բարբառեցաւ յիս տէր, եւ կորացոյց զիս։ Բարբառեցաւ, եւ ասէ, արի՛ կա՛ց մանո՛ւկ դու։ Բարբառեսջիք ի վերայ վիմին (յն. առ վէմն) յանդիման նոցա, եւ տացէ զջուրս իւր. եւ այլն։

Զի՞նչ արդեօք աստուածամարտդ բարբառիս յաստուածային ձայնիւ բարբառէր առ սուրբ կանայսն. (Շար.։)

Բանամ զշրթունս, բարբառիմ լեզուաւս, բողոքեմ զանձնէս. (Ժմ.։)

Յորժամ ցնծղայքն բարբառեսցին. (Վեցօր. ՟Դ։)


Բարբարանք, նաց

s.

haggling, hesitating.

NBHL (2)

Բարբարելն (զոր տեսցես)

Բարբարէիք իմնէ. բարբարանս ասէ զերկբայ կամս, զառնել եւ զոչ առնել. (Ոսկ. փիլիպ.։)


Բարբարիկ

cf. Բարբարոս.

Etymologies (2)

• «բարբարոսական, վայրենի» Ոսկ. ես. 221 կամ բարբարիկոն «վայրենա-կան, բարբարոսական» Անյ. քեր. 93. Արծր. հրտր. Պտկ. էջ 68. Մագ. և Երզն. քեր

• = Յն. βαρβαριϰὸς «բարբարոսական», որի չեզոքն է βαρβαριϰὸν. երկուսն էլ ծազում են βάρβαρος բառից, որ տե՛ս տակը։--Հիւբշ. 343։

NBHL (3)

Հեգնելով ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)

Հնազանդել ընդ ձեռամբ հեթանոսական եւ բարբարիկոն ազգին սասանականին. րծր. ՟Ա. 15։)

Անարուեստ խօսք, եւ արձակ, եւ բարբարիկոն լեզու. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բարբարիկոն

cf. Բարբարոս.

NBHL (3)

Հեգնելով ըստ բարբարիկ վայրենական մտաց. (Ոսկ. ես.։)

Հնազանդել ընդ ձեռամբ հեթանոսական եւ բարբարիկոն ազգին սասանականին. րծր. ՟Ա. 15։)

Անարուեստ խօսք, եւ արձակ, եւ բարբարիկոն լեզու. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բարբարիմ, եցայ

vn.

to hesitate, to haggle;
to be busy, embroiled, perplexed.

NBHL (4)

ԲԱՐԲԱՐԵՄ կամ ԲԱՐԲԱՐԻՄ. ἁκαιρέομαι opportuitate temporis destituor Չլինել պարապ եւ ձեռնհաս. չգտանել դիպող ժամ. կամ Պատճառել չունել զժամանակ. (ըստ յն. անժամանակիլ)

Եւ դուք զմտաւ ածէք հոգալ ինչ վասն իմ, որպէս եւ հոգայիքն, բայց բարբարէիք իմնէ. (Փիլիպ. ՟Դ. 10։)

Ուր ի Մեկն. ոսկ. յհ. ասի

Որպէս հոգայիքն դուք, բայց բարբարեցարուք իմն վասն յապաղիչ մոլորութեանցն, որ պատեալ էին զձեօք. (Եփր. փիլիպ.։)


Բարբարոս, աց

adj. s.

barbarous, savage;
barbarian, cruel.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «այլազգի, օտարազ-գի, վայրենի ժողովուրդ» (իբր գոյ.), «վայ-րենաբարոյ, բարբարոսական» (իբր ած.) ՍԳր. Կորիւն. Ագաթ. որից բարբարոսական Ագաթ. Կորիւն. Պիտ. Փիլ. բարբարոսիկ Եւս. քր. ևն։

• = Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։

• Schröder, Thesaur. 56, 57 հայերէն ռա-ռի արմատը դնում է բառ, բարբառ. հա-յերէնից է փոխառեալ յունարէնը, որից էլ անցել է միւս լեզուներին։ Ուղիղ մեկ-նեց նախ Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօ-ղոսի Ա. 957(?) և յետոյ ՆՀԲ։

NBHL (12)

Եռմոսս բարբարոսս. րք. հց. ՟Բ։)

(յորմէ պարպարըշ) Բառ յն. վա՛ռվառօս, βάρβαρος barbarus, -a, -um (իբր ծանրածանր). Օտարազգի համարեալն առ յոյնս. այլազգի. վայրենի. խուժ դուժ. խուժադուժ.

Յունաց եւ բարբարոսաց։ Մատնեցից զքեզ ի ձեռս արանց բարբարոսաց։ Մատնեցից զքեզ ի ձեռս արանց բարբարոսաց։ Բարբարոսքն շնորհեցին ոչ սակաւ մարդասիրութիւն մեզ.եւ այլն։

Առ անտեղեակս ոմանս, եւ կամ առ բարբարոսս, ո՛չ առ ստոյգ հելլենացիսն։ Տիրէր բնաւից իսկ շուրջ զիւրեւ բարբարոսացն. (Պիտ.։)

Քաղաքական կարգօք, եւ ոչ որպէս զբարբարոսս. (Խոր. ՟Բ. 57։)

Վասն ժանտագորժ ազգին բարբարոսաց. (Կորիւն.։)

Մեկնազէն բարբարոս գնդից խաւարասիրաց։ Ի խժականաց բարբարոս ազգաց։ Զհրէայն եւ զխուժն, զհնդիկն եւ զբարբարոսն։ Անարի բարբարոսս քան զտիկինն հարաւային. (Նար.։)

Ազգաւ եւ տոհմին բարբարոս, թէպէտեւ բարքն ոչ ըստ բարբարոսի. (Ճ. ՟Ա.։)

Իբր Բարբարոսական.

Քննեալ զբարբարոս զբանս աղուաներէն լեզուին՝ առնէր ապա նշանագիրս. (Կորիւն.։)

Փոխեա՛ զբարբարոս միտս սոցա. (Ճ. ՟Բ.։)

Յայսմիկ ի բարբարոս աշխարհիս, ի բարբարոս եւ յանուսումն տեղի աշխարհիս. (Ագաթ.։ Բրսղ. մրկ.։)


Բարբարոսութիւն, ութեան

s.

barbarity, cruelty, grossness.


Բարբուտ

s. mus.

cithern.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տեսակ թելաւոր նուագարա-նի». մէկ անգամ ունի Ուռհ. տպ. էջմ. էջ 79։

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։

• Առաջին անգամ ՀՀԲ դրաւ յունարէնից։ Ուղիղ մեկնեցին ՆՀԲ և ՋԲ՝ դնելով պարսկերէնից։ Lag. Arm. Stud. § 365 դնում է արաբ. և պրս. ձևերը։ Հիւբշ. 343 դնում է յունարէնից։

NBHL (2)

պ. պէրպութ, պիւրպութ. Նուագարան. ազդ քնարի.

Նստան ի գինարբուս, սիրեցին զբարբուտ, եւ զերգս գուսանաց. (Ուռհ.։)


Բարգաւաճ, ից

adj.

signal, illustrious;
cheerful;
increased, flourished, flourishing, civilised.

Etymologies (3)

• . ի հլ. «պանծալի, փառաւոր, ա-նուանի» Օր. իզ. 19. Յհ. կթ. «զուարթ, ծաղ-կեալ» Բրս. պհ. որից բարգաւաճիլ Պիտ. Նար. Կանոն. բարգաւաճանք Ոսկ. մտթ. Փիլ. (գրուած է պարգևաճանք՝ մի անծանօթ գը-ռուածքի մէջ, որ Ոսկեբերանի գործերից է թւում. տե՛ս ՀԱ 1913, էջ 55). բարգաւաճա-գոյն Պիտ. անբարգաւան Փիլ. իմաստ. նոր գրականում բարգաւաճ նշանակում է «յաջո-ղած, զարգացած, prospérè»։

• ՀՀԲ մեկնում է «աճեցեալ բարեօք». ՆՀԲ «բարեքիկ և աճեցուն»։ Կապ չունի սռոռ βrγ'ν (կարդա՛farγäw) «հարստութիւն»։

• Աղբալեան ՀԱ 1927, 406 հանում է պրս. barg «տերև» բառի գործիականից +աճ։ (Սխալ, որովհետև barg բառի հին ձևն է պհլ. valg (նաև varg), զնդ. varəka «տերև»)։

NBHL (6)

Պերճ. պանծալի. փառաւոր. փառացի. մեծանուն. վսեմ, կամ Բարեքիկ եւ աճեցուն. ուռճացեալ. մեծ. շքեղ. զուարթ. ծաղկեալ.

Արարի զքեզ անուանի, եւ բարգաւաճ, եւ փառաւոր. (յն. καύχημα որ է պարծանք) ր. ՟Ի՟Զ. 19։)

Բարգաւաճ եւ փորձեալ կարծիք (անուն)։ Գեղեցիկ եւ բարգաւաճ անուն. (Յհ. կթ.։)

Ի բարգաւաճին (Սողոմոնի) յարգաւորութիւն։ Երկուց բարգաւաճ շնորհաց։ Կրկին բարգաւաճ առնես. (Նար.։)

Բարգաւա՛ճ լեր. յն. εὑθύμησον այսինքն զուարճացի՛ր. րս. պհ.։)

Զի բնաւին ի բոլոր բարւոյական բարգաւաճիցն թափուր զմեզ թորեսցէ. (Մագ. ՟Ի՟Ե։)


Բարգաւաճանք, նաց

s. pl.

increase, abundance;
profit, improvement, bloom, lustre, splendour, renown.

NBHL (8)

εὑκλεία splendor nominis, καύχημα gloriatio, εὑθυμία laetitia animi Պերճութիւն անուան. պարծանք. մեծանունութիւն. փառաւորութիւն. աճումն փառաց եւ պատուոյ. շուք. շքեղութիւն. զուարթութիւն.

Ոմանք փառաց եւ պատուոյ բաղձացեալք, եւ բարգաւաճանաց առժամանակէիս, եւ գովութեան՝ որ յետոյ։ Պարծանք եւ բարգաւաճանք. (Փիլ. ստէպ։)

Այս իսկ են պարծանք, եւ զսոյն բարգաւանճանս համարիմ. ((յն. մեծ. լտ. բարձր) Ոսկ. մտթ.։)

Եւ ոչ պարծանք ինչ (էր) նոցա, եւ կամ բարգաւանճանք՝ օտար ազգաց քաջութիւն. (Խոր. ՟Ա. 13։)

Անստգիւտ բարգաւաճանօք։ Զմեծագոյն բարգաւաճանացն մրցանակս. (Պիտ.։)

Բարգաւաճանս հարուստս առ թշնամիսն ցուցանէր. (Յհ. կթ.։)

Զի՞նչ ինչ բարգաւանճանք քեզ լրութիւն անյագ որովայնին Բելայ իցէ. րծր. ՟Ա. 2։)

Ինձ բարգաւաճանք, եւ ոչ քեզ. (Լմբ. սղ.։)


Բարգաւաճեմ, եցի

va.

to make flourish;
to civilize.

NBHL (3)

Բարգաւաճ առնել. պերճ եւ պանծալի կացուցանել. եւ Զուարթացուցանել.

Զոր քո սիրելութեան անուամբ բարգաւաճեցեր։ Զընդ միմեանս յեռեալ իրք առաքինութեանն միով անուամբ բարգաւաճեաց. (Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. սղ.։)

Հրճուեալ բարգաւաճէ զնոսա. (Ճ. ՟Թ.։)


Բարգաւաճիմ, եցայ

vn.

to increase, to flourish, to be in repute, in honour, in vogue, to profit, to improve.

NBHL (6)

Բարգաւաճ լինել. պանծալի եւ արգոյ կամ մեծանուն գտանիլ. մեծանալ. աճել. ծաղկիլ. զուարթանալ. ճոխանալ. փառաւորիլ.

Եւ այլոց արուեստագիտացն ըստ քաղաքի քաղաքի, որք բարգաւաճեցան եւ քաջք եղեն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Որ ինչ միանգամ ոք բարուեանց ասիցէ վերաբերումն, սիրելեացն մերձաւորութեամբ յարդարեալ բարգաւաճին։ Զբարգաւաճեալ պատիւ թագաւորութեանն։ Բարգաւաճեալք ցուցանին (մեծատունք, կամ իմաստունք, կամ առաքինիք)։ Աշխարհագովութեամբ յաւէտ բարգաւաճեալ։ Ի բարգաւաճելի նահատակութիւնս. (Պիտ.։)

Յառաւելն ողորմիլ՝ կրկին բարգաւաճիս։ Որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ բարգաւաճի։ Արժանապէս բարգաւաճեցաւ բանիւ անեղին. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Է. եւ Նար. առաք.։)

Ոչ թէ Աստուած ի մեր օրհնելոյն բարգաւաճի. (Լմբ. սղ.։)

Ըստ օրինակի բարգաւաճեալ մեծի մարգարէին Մովսէսի. (Կանոն.։)


Բարգաւաճութիւն, ութեան

s.

cf. Բարգաւաճանք.

NBHL (2)

Թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի. (Նար. ՟Խ՟Ը։)

Ի ժողովսն նահատակին, յորս բարգաւաճութիւնն եւ քաջութիւնքն երեւին. (Փիլ. լին.։)


Բարդ, ից

s. adj. gr.

hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.

Etymologies (4)

• , ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։

• Պատկ. Mamep. Ii. էջ 2 պրս. pard [arabic word] «ծալք, ւիցս, անգամ» բառի հետ։ Canini Et. êtym. 113 լտ. pars, partis «մաս»։ Հիւնք. բրդել բառից։ Meillet, Fsqu'sse էջ 38 թերևս բերել բային ցեղակից, հնխ. bhrti-«բերեալ» դեր-բայից. հմմտ. սանս. bhrti «բերումն», bhrta «բերուած, լցուած, բեռնաւոռա-ած». գոթ. -baurθs, հբգ. -burt, գերմ. ge-burt։ (Նոյնը կրկնում է Scheftelo-witz BВ 29, 21)։ Թիրեաքեան, Կար-նամաև, ծան. 35 ամ-բարտ-ակ ձևի հետ։ Karst Յուշարձան 403 սումեր, bar «հաւաքել, դիզել» և հյ. պտո։ Nyberg, Hilfsb. 2. 32 կցում է պհլ. bar «եզերք», պրս. bār «եզերք», սերբ. brdo «սար, բլուր», ուկր. bèrdo «ան-դունդ» բառերին և գերմ. berg=հսլ. brègr «եզերք» բառերի հիման վրայ ենթադրում է թե հին իրանեան ձևն է *bardi «բարձունք». որից փոխառեալ են հյ. բարձ և բերձ։ (Horn, § 158 bār կցում է զնդ. para-և սանս. pará-«եզերք» բառերին)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Կր. Մշ. բ'արդ՝ (բայց Խրբ. նաև բ'արդ'ի), Մկ. պmրթ, Վն. պmռթ. այս բոլորը նջանակում են հունձքի որոշ չափ, որ է 40 խուրձ. (Չրս. նշանակում ե «30 հատ». գործածւում է ձու համրելու հա-մար)։ Նոր բառեր են բարդոց նոյն նշ. (Ալշ. Մշ. բ'արդ'ոց, Երև. բ'արթօց, Ոզմ. բ'mր-թուց), բարդակոլոն «իրարանցում, խառնա-շփոթութիւն», բարդոցել, բարդնակ, բարդակ։

• ՓՈԽ.-Լազ. bardi «խոտի դէզ», քրդ. [arabic word] part «բարդ, 30 խուրձ». (Justi, Dict. Kurde այս բառի հետ նոյն է դնում նաև վրաց. φარდი փարդի «մաս, զոյգ», որ սակայն այստեղ գործ չունի)։

NBHL (8)

στοιβή (ծ. թ. իսթիֆ. լտ. սդիբա՛դիօ) acervus, congeries Դէզ խրձանց կամ հնձոց արմտետց եւ խոտոյ. շեղջ. գադիշ.

Ի բարդից մինչեւ ցկանգնաւորն. (Դտ, ՟Ժ՟Ե. 5։)

Ընկենոյր (զխոտս) բարդս բարդս ի մէջ զօրացն. (Ագաթ.։)

Մշակն շուրջ գալով զբարդիւ միով. (Փարպ.։)

Տանց եւ բարդից վնասել հրդեհիւք. (Մանդ. ՟Ժ՟Բ։)

ԲԱՐԴ. ա. σύνθετος compositus Յիրերաց վերայ եդեալ. կրկնեալ. խառն կամ զօդեալ, հակակայ պարզ եղելումն. որպէս ռմկ. Բարդ ասին ծաղիկք բազմաթերթք. իսկ առ քերականս՝ Բառ զօդեալ յերկուց նշանական բառից. զոր օրինակ, մարդասէր, գերեվար, բարձընտիր, այրուձի, եւ այլն.

Ձեւք անուանց են երեք. (պարզ, բարդ, յարաբարդ. Թր. քեր.։)

Պարզ ասէ զմեկնակ անունն. (բարդ՝ զերկուս կցեալս յիրեարս. Երզն. քեր.։)


Բարդեմ, եցի

va.

to accumulate, to hoard;
to bind up;
to compound, to conjoin.

NBHL (7)

συντίθημι compono, congero Դիզել, եւ դիզացուցանել. շեղջակուտել. բազմապատկել. բաղադրել. շարադրել. բաղկացուցանել. յաւելուլ յիրեարս.

Դիզի բարդեցի։ Բարդիմ, եւ անդրէն տոչորիմ։ Բարդելոց ի վերայ միմեանց։ Բարիք բարդեցեալ։ Նամակ բանիւք բարդեցեալ։ Բարդեցան կուտեցան շրջանակք ամացս։ Բարդեցեր զհոտ բուրման անուշահոտ սրբութեան. (Նար.։)

Առնելն՝ զամենայն օգուտս հոգեւորականս յինքեան բարդեալ ունի. (Սարգ. յկ. ՟Է։)

Որպէս զի բարդեսցեն անձանց իւրեանց ի մարդկանէ. (Կլիմաք.։)

Բազում ախտս բարդեցեր քեզ։ Ինքն իւր բարդ է վիշտս, որ ցուցանէ զանձն իմաստուն. րք. հց. ՟Բ. ՟Ժ՟Զ։)

Բղխէ զծուխ չարութեանն, որ առաջի իմ բարդի. (Լմբ. ստիպ.։)

Եօթնն յինքն բարդեալ՝ ծնանի զյիսունն, միով պակասեալ. (Ածաբ. պենտեկ.։)


Բարդութիւն, ութեան

s.

accumulation, heap;
composition, formation.

NBHL (2)

Ծխոյն բարդութեան։ Բանիցս բարդութեան. (Նար. ՟Ա. եւ Նար. մծբ.։)

Աճումն սրտմտութեան, բարդումն ոխակալութեան։ Մոռացումն մահու, բարդումն ամբարհաւաճութեան. (Կլիմաք.։)


Բարեասաց

adj.

that speaks well of others.

NBHL (2)

(քառավանկ) Որ բարիս խօսի. գովիչ.

Ընթանան աստի եւ անտի շուրջանակի բարեկամք եւ բարեասացք. (Վեցօր. ՟Է։)


Բարեասեաց

adj.

that hates the good, evil, malicious, wicked.


Բարեացակամ

adj.

benevolent.


Բարեացապարտ

adj.

well deserved, worthy, obliging.

NBHL (6)

εὑεργέτης benemeritus, beneficus Բարերար, երախտաւոր, որում շնորհապարտ է երախտաւորեալն.

Բարեացապարտն Թէոդոս։ Բարեացապատին Վահանայ. (Խոր. ՟Գ. 46։)

Բարեացապարտ արքայն. (Կորիւն.։)

Աստուծոյ սպասաւոր, եւ մեզ ի բարիս բարեացապարտ. (Յհ. կթ.։)

Ամանայն ուրեք բարեացապարտ զինքն ցուցանէ. րծր. ՟Բ. 4։)

Ամենայն բարեաց պատճառ, ամենայն բարեացապարտն Մարիամ. (Ճ. ՟Գ.։)


Բարեաւ

adv.

well, right;
safely;
— եկիք, be welcome;
— նմա՜, adieu ! — մնալ ասել, to bid farewell, to take leave;
to renounce, to forsake.

NBHL (11)

(ի գործիականէ բառիս Բարի) καλῶς bene Բարւոք, բարիոք (որ է իբրու բարեօք) լաւ. եւ Ողջամբ. բարով, աղէկ.

Յարուցեալ գնացից առ հայր իմ բարեաւ, ուստի ելին չարապէս. (Ոսկ. ղկ.։)

Երկրաքարշ մտօք ի ստացուածսն ունի զյոյսն, թէ զսոսա ունելով՝ բարեաւ եմ, եւ ի զրկելն՝ չարեաւ. (Լմբ. առակ.։)

Ե՛րթ բարեաւ ի քո ընտանիս եւ յաշխարհն. (Փարպ.։)

Բարեաւ եկիր. րք. հց. ՟Ժ՟Թ։)

Բարեաւ գնացին։ Հասեալ բարեաւ ի նաւահանգիստն. (Լմբ. սղ.։)

Արձակիցէ զնա բարեաւ ընդ ճանապարհ. յն. ի ճանապարհ բարի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 20։)

ԲԱՐԵԱՒ կամ ԲԱՐԵՕՔ ՄՆԱԼ ԱՍԵԼ. χαίρειν εἱπεῖν valedicere, negligere Հրաժարիլ, հրաժեշտ տալ սիրով. մնաս բարով՝ կեցի՛ք բարով ըսել, ընել.

Ամենայն կենցաղական հոգոց բարեաւ մնալ ասացեալք. (Սահմ. յռջբ։)

Որոց բնութիւնն ոչ փութացաւ (յուսումն) առ կարգեալ ամօքդ, բարեաւ մնալ ասելով՝ թողուլ։ Այնոցիկ բարեաւ մնալ ասել. (Պղատ. օրին. ՟Է. ՟Ը։)

Բարեօք մնալ ասացեալք (խնդրոյս զաստուածոց՝) առ օրէնս միւսանգամ դարձցուք. (Պղատ. օրին. ՟Թ։)


Բարեբախտ

adj.

fortunate, lucky;
prosperous, happy, favourable, propitious.

NBHL (7)

εὑτυχής, εὑδαίμων secunda fortuna utens, fortunatus, felix, faustus որ եւ ԲԱՐԵԲԱԽՏԻԿ. ԲԱՐԵԲԱՂԴ. ԲԱՐԵԲԱՍՏ. Որ ունի զբարի՝ այսինքն զյաջող բախտ. բարերջանիկ. բախտաւոր.

Ի ձեռին քաջին եւ բարաբախտին Ներսէսի. (Խոր. ՟Գ. 56։)

Զմարմին հովուին մեր քաջի՝ հովուաց բարեբախտաց գտեալ. րդն. լս.։)

Բարեբախտ ճոխութեամբ զիւրեանցն վարեն ժամանակ կենաց. (Պիտ.։)

Ոչ երբէք կարասցէ (ախտաւորն) բարեբախտ գոլ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Շնորհաւոր եւ բարեբախտ առ ամենեսեան երեւելին. (Սարգ. յկ. ՟Թ։)

Հաստատուն կայցէ մնասցէ բարեբախտ կեալն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բարեբախտիկ

cf. Բարեբախտ;
բարեբախտիկ լինել, cf. Բարեբախտիմ.

NBHL (9)

Բարեբախտ. եւ իբր Բարեբախտական.

Ո՛չ բարեբախտիկ է մարմին՝ յերկնայնոյն եղեալ գոյացութենէ։ Բարեբախտիկ եւ երջանիկ։ Երջանիկք եւ բարեբախտիկք։ Բարեբախտիկ հանդիպութիւն (յն. բարեբախտութիւն). (Փիլ.։)

Ըստ ժամանակին չարաբախտ զոք լինել, եւ բարեբախտիկ. (Իգն.։)

Բարեբախտիկ կեանք. (Շ. յկ. ՟Ժ։)

Արտաքոյ բարեբախտիկ ասպարիզին խայտալով՝ ըստ օրինի խստերախաց կենդանեաց. (Սարկ. աղ.։)

ԲԱՐԵԲԱԽՏԻԿ ԼԻՆԵԼ. Բարեբախտանալ. երջանկանալ. յաջողութիւն գտանել.

Բարեբախտիկ եղեալ քաջափառութեամբ՝ հանդիպի ամենայն խնդրոցն. (Խոր. ՟Գ. 48։)

Եւ բարեբախտիկ եղեալ՝ մեռանի. րդն. ծն.։)

Յորս եւ բարեբախտիկ եղեալ՝ թագաւորաց. րք. սեղբ.։)


Բարեբախտաբար

adv.

fortunately, happily, luckily.

NBHL (2)

εὑτυχῶς feliciter, prospere, τυχηρῶς forte Իբրեւ բարեբախտ. յաջողութեամբ. աջողակի. ըստ բախտի.

Ոչ գործէր (ինչ) բարեբախտաբար (ի պատերազմի). (Սոկր.։)


Բարեբախտանամ, ացայ

vn.

to prosper, to be fortunate, to succeed, to be happy.

NBHL (2)

Բարեբախտ եւ երջանիկ լինել.

Մարդկայինս բարեբախտանալ բնութիւն. (Պիտ.։)


Բարեբախտութիւն, ութեան

s.

fortune, happiness, prosperity, chance, destiny.

NBHL (4)

εὑτυχία, εὑτύχημα, εὑπραγία fortuna secunda, felicitas, prosperitas Ունելն զբարի կամ զյաջող բախտ. երջանկութիւն. յաջողութիւն. բարօրութիւն.

Հանդուրժել բարեբախտութեան եւ վատաբանութեան։ Ոչ բարեբախտութիւն, ոչ անբախտութիւն կարելն բերել. րիստ. առաք.։)

Եւ այսպիսի դիպուածս ի բարեբախտութիւն յաւելեալ՝ փառս յաճախէ Տիգրանայ։ Ո՛վ սողոն սողոն, գեղեցիկ բարբառեցար՝ ոչ երանել զբարեբախտութիւն մարդոյ մինչեւ ցվախճան. (Խոր. ՟Ա. 28։ ՟Բ. 12։)

Բարեբախտութիւն ո՛չ է արժանի կարծել զմարդոյ առողջութիւն։ Որ բարեբախտութեամբ են յաջողեալք, եւ որ ի վատաբախտութեան են. (Փիլ.։)


Բարեբաղդ

cf. Բարեբախտ.

NBHL (1)

Իբր զխաչին տէրունի նշան բարեբաղդ պանծալի. (Նար. ՟Ժ՟Ա։)


Բարեբան, ից

adj.

that praises.

NBHL (4)

εὕλογος beneficus, re rationalis որ եւ ԲԱՐԵԲԱՆԱԿԱՆ. Գովասանական, օրհներգական. քաջավայելուչ բանիւ.

Բարեբան գովութիւնք միմեանց, եւ թշնամական ձաղութիւնք. (Պիտ.։)

Երգեմ բարեբան գոհաբանութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)

Բարեբան փառաւորութիւն. րդն. սղ.։)


Բարեբանակից

adj.

that praises with another or together.

NBHL (2)

Ձայնակից ի բարեբանել եւ օրհնել.

Սերովբէիցն բարեբանակից. (Սհկ. կթ. արմաւ.։)


Բարեբանեմ, եցի

va.

to bless, to praise.

NBHL (16)

εὑτυχέω benedico, laudo Բարիս խօսել կամ ասել. գովել. օրհնել.

Լուտացեալք՝ բարեբանեմք (այսինքն զորս բամբասեցին զմեզ՝ օրհնեմք). (Առ որս. ՟Ը։)

Բարեբանելն, եւ բարեբանիլ յայնմանէ՝ որ զհաստատութիւնն ունի բոլորեցունց. (Փիլ. լին.։)

(Մին) դսրովի ... (միւսն) բարեբանեալ լինի. (Յհ. իմ. երեւ.։)

Սիրելիք բազմաց, եւ բարեբանեալք յամենեցունց. (Իգն.։)

Ի տէրունականս երանութենէ բարեբանի հեզն. (Շ. մտթ.։)

Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր։ Զարմանալի մասամբք երանեալք եւ բարեբանեալք. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)

Մանաւանդ՝ Օրհնել զԱստուած, օրհնաբանել. գոհաբանել, փառաբանել. փառատրել.

Զքեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց։ Զքեզ բարեբանեն մանկունք եկեղեցւոյ. եւ այլն. (Շար.։)

Ուր եւ ստէպ ասի.

Օրհնել զհայր, գովել զորդի, բարեբանել զսուրբ հոգին. որ ի նոյն միտս հային։

Սրովբէական ձայնիւ զքեզ բարեբանեմք։ Որ բարեբանեալդ ես ի դասուց քերովբէից։ Տղայքն եբրայեցւոց բարեբանեն։ Բարեբանեցար ի տղայոց. եւ այլն։

Ասի եւ զսրբոյ կուսէն, եւ զխաչէն.

Զքեզ բարեբանեմք աստուածածին կոյս. (եւ այլն. Շար.։)

Ի զուարթնոց միշտ բարեբանեալ սուրբ Աստուածածին։ Բարեբանեալ ես նշան փայտիդ փրկութեան. (Նար. կուս.։ եւ Նար. խչ.։)

Զօրհներգութիւն երից մանկանցն ընդ սերովբէսն բարեբանեմք, (այսինքն եղանակեմք, երկրորդեմք). (Շար.։)


Բարեբանութիւն, ութեան

s.

benediction praise, encomium.

NBHL (12)

εὑλογία benedictio, laus Բարիս խօսելն զումեքէ, օրհնելն. բան բարի. քաղցրաբանութիւն.

Բարկութեանն՝ զհեզութիւնն ... թշնամանաց՝ զբարեբանութիւն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Ոչ լսէ բարեբանութիւն ի յանցաւորաց. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Գիտէ բարեբանութիւն յօժարագոյնս առնել եւ զյաղթեալն. (Նեղոս.։)

Մանաւանդ՝ Օրհնութիւն, որպէս օրհնաբանութիւն Աստուծոյ, գովաբանութիւն, օրհներգութիւն, գովութիւն. փառաբանութիւն.

Սաղմոսին բարեբանութիւն։ Գովեստ բարեբանութեան։ Երգողաբարբառ բարեբանութիւնս. (Նար.։)

Շատխօսութեամբ անցուցանեմք զժամանակ բարեբանութեանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

ՕՐ ԲԱՐԵԲԱՆՈՒԹԵԱՆ. բարեբանեալ օր. բարեբանօղ օր. Օր արմաւենեաց. ողոգոմեան. ծաղկազարդն.

Իսկ միաշաբաթն է բարեբանութեան օր, եւ աշակերտացն բազմութեան զեկսն յԵրուսաղէմ բարեբանելով. (Մամբր.։)

Եւ զօր բարեբանութեանն նոյնպէս պահեն անլուծելի. (Խոսրովիկ.։)

Ողոգսմեանն մեծ, որ կոչի բարեբանեալ օր. (Կանոն.։)

Որ այսպիսի տիեզերագով եւ բարեբանօղ հանդիպեցաք աւուրս. (Սհկ. կթ. արմաւ.։)


Բարեբաշխ

adj.

beneficent, bounteous, that does good, liberal.

NBHL (3)

Բաշխող բարեաց, եւ բարւոք բաշխեալ.

Բարեբաշխ լերինն ձիթենեաց քատակեալ. րզն. լս.։)

Իւղոյն բարեբաշխ բացատրութեամբ ի մասունս եօթանց առաջադրութեանց գնդիցն վառելոց. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բարեբաշխութիւն, ութեան

s.

bounty, benefit, favour, liberality.

NBHL (2)

Բաշխումն բարեաց. առատաբաշխութիւն.

Խնամովք աջոյդ բարեբաշխութեան առ իս ժամանեալ. (Նար. ՟Կ՟Բ։)


Բարեբաստ

cf. Բարեբախտ.

NBHL (5)

(ծ. լտ. ֆա՛ճսդուս) որ եւ ԲԱՐԵԲԱՍՏԻԿ. εὑδαίμων felix, faustus Բարեբախտ, բարեվիճակ, բարերջանիկ.

Զբարեբաստից եւ զերջանկաց զմաքրութիւն անախտութեան. (Սկեւռ. լմբ.։)

Զանիրաւութիւն եւ զամբարհաւաճութիւն ունելով՝ ոչ արդեօք բարեբաստ է, այլ եղկելի լինել հաւաստի. (Պղատ. օրին. ՟Բ։)

Պատմել վասն բնակութեան բարեբաստիս (գարնայնոյ). (Պիտ.։)

Պա՛րտ է զաստուածայինն խնդրել (պատճառ) յամենայնի ի սակս բարեբաստ կենցաղոյս ստացման. (Պղատ. տիմ.։)


Բարեբաստիկ

cf. Բարեբախտ.

NBHL (9)

Ըստ եբր. Որդի.

Բարտիմէոս. որդի Տիմէի։ Բառնաբաս, որդի մխիթարութեան. եւ այլն։

Բարն որդի ասէ. րզն. մտթ.։)

Մասնիկ մակբայացուցիչ ի վերջէ, իբրու Պէս, (որ եւ պրս. վար) կա՛մ է եզականն բառիս Բարք, որպէս եղանակ, կերպ, եւ կամ է նոյն ընդ ձայնիս Իբր, իբրեւ, իբրու։

Մինչդեռ բարեբաստիկն ջուանշիր զաշխարհակալ տէրութիւնն վարէր. (Կաղանկտ.։)

Քանզի յայսոսիկ քաջահաճոյ՝ բարեբաստիկք, եւ ոչ նոյնպիսիքն՝ եղկելիք անուանին. (Սկեւռ.։)

Որ պարտեցաւն՝ թշուառական է, իսկ որ վարեցաւն՝ բարեբաստիկ։ Սոդովմայեցւոց գաւառն յառաջ քան զբոցակէզ լինել կարի յոյջ բարեբաստիկ էր։ Կատարած է բարեբաստիկ կենաց՝ առ ի յԱստուածն նմանութիւն. (Փիլ. ստէպ։)

Ընդ հրեշտակացն բարեբաստիկ կենացն հանդիսանալ. (Շ. բարձր.։)

Բարեբաստիկ վայելչանաց ամբարումն. (Պիտ.։)


Բարեբաստանամ

vn.

cf. Բարեբախտանամ.

NBHL (2)

cf. ԲԱՐԵԲԱՍՏԻՄ. Երջանկանալ.

Բարեբաստանալ, կամ բարեբաստեալ ի կենցաղումս. (Պիտ.։)


Բարեբաստիմ, եցայ

vn.

cf. Բարեբախտանամ.

NBHL (2)

εὑδαιμονέω Երջանկանալ. բարեբախտիլ.

Մինովս զայսոսիկ օրէնս եդ իւրոցն քաղաքացւոց, ի ձեռն որոց կրետէ զամենայն ժամանակս իւր բարեբաստի. (Պղատ. մինովս.։)


Definitions containing the research ր : 10000 Results

Մոգեմ, եցի

va.

to practise or profess magic, to exercise the magic art, to bewitch, to enchant;
— զուշ եւ զուրուշ, to cast a spell upon;
to delight, to charm, to fascinate.

NBHL (4)

եւ ն. μαγεύω artes magicas calleo, vel exerceo. Մոգութիւն առնել, եւ կախարդել.

Այր ոմն սիմոն ... մոգէ՛ր, եւ ապշեցուցանէր զազգն սամարացւոց. (Գծ. ՟Ը. 9։)

Որպէս բարեյուսուն այն, եւ սիմոն գեթացին, որք մոգէին, եւ ապշեցուցանէին զտեսողսն. (Զքր. կթ.։)

Ի պատիրս արկանել, զուշ եւ զուրուշ մոգել. (Ոսկ. եբր. ՟Ի՟Զ։)


Մոլեգին

adj.

furious, raging, mad, outrageous, demoniacal, fanatical, enraged, desperate, rude, violent;
cf. Մոլեգնաբար.

NBHL (6)

ἑμμανής, μαινόμενος, ἁπομαινόμενος furiosus, insanus, demens δαιμονῶν daemoniacus. Մոլի յոյժ. կատաղի. վայրենամիտ. անկեալ ի մտաց. ցնորեալ. այսահար. եւ Ցնորական. մոլեկան.

Կամ զմոլեգին յայլոց կրօնից անառակութիւնս բերեալ։ Ազգ եղեւ նմա մոլեգին գնացքն փիլիպպեայ. (Իմ. ՟Ժ՟Դ. 23։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 23։)

Ո՞վ իցէ ասեն այնչափ մոլեգին, որ ոչ սիրիցէ զտէրի իւր։ Մոլեգին եւ մոլորեցուցիչ կոչէին զնա, սամարացի եւ դիւահար. (Ոսկ. յհ. ՟Ա. 19։ ՟Բ. 42։)

Հեբրայեցիք սպանանեն զմարգարէս նորա որպէս զմոլեգինք ապականիչք. (Եփր. ծն.։)

Այս ամենայն են մոլեգին (նեռին) արուեստքն. (Ճ. ՟Ա.։)

Ուր յասոնն մոլեգին յանխնայ անկեալ գործէր մեծամեծ կոտորած. իմա՛ մ. մոլեգնաբար. զի ի յն. դնի լոկ, անխնայաբար։


Մոռանամ, ացայ

va. vn.

to forget, to be forgetful or unmindful of, to neglect;
— զասելին, to be at a stand, to stop short, not to know what to say, to be put to a stand or to an ou-plus;
մի՛ մո ռանար զիս, don't forget me;
to be forgotten, to fall into oblivion.

NBHL (12)

եւ հ. ՄՈՌԱՆԱՄ լինի կր. նաեւ ՄՈՌԱՆԻՄ. (որպէս թէ մեռանիլ իրաց ի յուշն) λανθάνω, λήθομαι, ἑπιλανθάνω, -ομαι obliviscor, oblitus sum, latet me. Հանել յուշոյ. չյիշել. անյիշատակ թողուլ եւ մնալ. զանխուլ լինել. (լտ. մէ՛մօռ է յիշօղ, եւ իմմէ՛մօռ, մոռացօղ) մոռնալ.

Ընդէ՞ր զտէր մոռացան ամբարհաւաճք։ Մոռա՛ զժողովուրդ քո եւ զտուն հօր քոյ։ Ոչ մոռացաւ տէր զաղօթս տնանկաց։ Մի՛ մոռանայցես զամենայն բանս զայսոսիկ։ Զօտարսիրութիւն մի՛ մոռանայք.եւ այլն։

Թէ մեք յիշիցեմք զմեղսն, աստուած մոռանայ. ապա եթէ մեք չյիշեմք, եւ ո՛չ աստուած մոռանայ. (Ոսկ. եբր.։)

Արարե՞ր բարի ինչ. մոռա՛. զի տօրն քո ինքնին յիշեսցէ. (Ճ. ՟Ժ.։)

Զչարեացն իմոց մոռացեալ՝ զբարեացդ քո յիշեսցես. (Նար. ՟Հ՟Ա։)

Մոռանայցի բանն յաչաց ժողովրդեանն։ Անունս մեր մոռասցի ժամանակաւ. (Ղեւտ. ՟Դ. 13։ ՟Ե. 14։ Իմ. ՟Բ. 4։)

Ապաքինեսցի ամօթն, մոռասցին պատկառանքն. (Նար. ՟Ղ՟Է։)

Լքեալ մոռանի. (Նար. ՟Զ։)

Մօրն նեղութիւնքն եւ տրտմութիւնքն մերժեալ մոռանին նմա վասն ծնանելոյն մարդ յաշխարհ. (Նանայ.։)

Լիութիւնք աշխարհիս յակնարկելն մոռանին. (Վանակ. յոբ.։)

Ծանեար ո՛վ մարիամ, որ ինչ հայրապետացն եւ մարգարէիցն մոռանիւր. (յն. ոճով. այսինքն ծածկիւր) (Ճ. ՟Գ.։)

Թոյնք իժի արկեալ ի փոր՝ ոչ կարեն մոռաանիլ ի բազում ժամս. (այսինքն թաքչել) (Իսիւք.։)


Մոռացումն, ման

s.

forgetfulness, want of memory;
ի — գալ, անկանել, to fall into oblivion;
ի խորանկանել, ի մոռացմունս խորոց մատնիլ, to be buried in oblivion.

NBHL (12)

Ընդէ՞ր ոչ արարեր մոռացումն անօրէնութեան իմոյ. (Յոբ. ՟Է. 21։)

Աստուծոյ՝ մոռացումն ոչ է, այլ ձեւացուցանէ. (Մխ. երեմ.։)

Մի՛ զինէն մոռացումն եղիցի քեզ տէր. (Սարկ. աղ.։)

Մոռացումն արար զպատուիրանսն աստուծոյ. (Եղիշ. յես.։)

Սփոփանօք լցուսցէ զձեզ, մոռացումն առնելով ծանր եւ մեծ վշտացդ. (Յհ. կթ.։)

Իսկ կր.

Մոռացումն արարեալ մանուկ՝ ընկէց զինքն ի հուր. (Ճ. ՟Ա. իմա՛ թողեալն մոռացմամբ։)

Մոռացումն առնումք բազում ժամանակօքն զգործոց մերոց։ Մոռացումն զաշխատութեան առնուիր վասն եկելոյն ի վերայ քո հանգստին։ Մի՛ ի մոռացումն առցուք զարարիչն. (Իսիւք.։)

Քա՛ւ լիցի ինձ տալ ի մոռացումն՝ զոր ասէն, թէ որ սիրէ զկին եւ զորդիս եւ այլն. (Փարպ.։)

Զի մի՛ ի խոր մոռացումն անկանիցին. (Իմ. ՟Ժ՟Զ. 11։)

Ի մոռացումն եկն արդեօք (մեզ) յաղագս սենեքերիմայ. (Խոր. ՟Ա. 22։)

Ի մոռացումն անկաւ նա, եւ որ ի նմանէն են։ Ի մոռացումն եկեսցեն անէծքն՝ որ եդան ի վերայ մեր. (Իսիւք.։)


Մոռացօնք

s.

forgetfulness;
—նս առնել, ի —նս դարձուցանել, արկանել, to forget, to leave or bury in oblivion;
— լինել, գալն, to forget, to forget oneself, to put out of oneʼs memory;
ի —նս ածել, to cause to forget.

NBHL (13)

λήθη oblivio. Նոյն ընդ Մոռացումն. եւ ընդ բայի՝ որպէս Մոռանալ, մոռանիլ. (գրի առ յետինս եւ Մոռացունք)

Ուրանալն է զինքն՝ ամենեւիմս անցելոցն մոռացօնքն, եւ կամաց իւրոց մերժումն. րս. հց.։)

Մոռացօնք են նոցա, զոր միայն յիշել արժան էր, կամովին արարեալ զայս մոռացօնս թշուառականքն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յորժամ յաստուծոյ երախտիսն վայելեսցեն, մոռացօնս առնիցեն. քանզի սովոր են պարգեւք բարութեանց ածել զմեզ ի մոռացօնս. (Ոսկ. ես.։)

Կոյր է եւ զաչացու, ի մոռացօնս դարձուցեալ զսրբութիւն առաջնոց իւրոցն յանցանաց. (՟Բ. Պետ. ՟Ա. 9։)

Ի մոռացօնս դարձուցեալ զկենսաբեր աւետիսն յառաջադիրս. (Ագաթ.։)

Անցեալ դարձեալ ի մոռացօնս՝ զամենայն կարգեալսն տապալէր յետ նորա ելիցն յաշխարհէս. (Բուզ. ՟Ե. 31։)

Մոռացօնք եղեն նմա գալուստ որդւոյն աստուծոյ. (Եղիշ. ՟Դ։)

Ոչ գիտեմ զիա՛րդ նոցին գիտակացն այսոքիկ մոռացօնք եղեն (կամ են). (Նիւս. կուս.։)

Մոռացօնք տիրեալ են, կամ տիրեն։ Աստուծոյ՝ մոռացօնք ոչ է, այլ վասն անտես առնելոյն ասէ. (Խոսր.։)

Ի մոռացօնս եղեւ մեզ այս։ Ի մոռացօնս եղեւ սաղմոսական երգն. (Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Մի՛ մոռացօնս առներ գործելեաց իմոց ընդ քեզ երախտեաց՝ իմ անօրէնութեամբս. (Նար. երգ.։)

Բնաւ գիտես իսկ ոչ, թէ մեղար. քանզի մոռացօնս առնես ամենայնիւ (կամ ամենայնի). (Ոսկ. մ. ՟Ա. 3։)


Մոցեմ, եցի

va.

to remove, to put or set aside, to separate;
— ի կաթին սովորութենէ, to wean.

NBHL (2)

ՄՈՑԵԼ. ἁφίστημι, -μαι amoveo, abscedo. Ի բաց հեռացուցանել, կամ հեռանալ. քեցել, իլ.

Զերնջոցն զորթսն անջրպետեալ քեցիցեն, զի ժամանակաւ ընդելուզանիցեն (իմա՛ ընդելացուսցեն) մոցել ի կաթինն սովորութենէ. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Մութն, մթան

s. adj. adv.

obscurity, darkness, night;
dark, obscure, gloomy;
— անհնարին, frightful or thick darkness, impenetrable gloom;
— ընդ —, ի մթան, ի մթի, in darkness, in the dark, in the gloom.

NBHL (19)

Մթով դիւացն խաւարեալք. (Եզնիկ.։)

Դադարումն եւ մութ գիշերոյ։

ՄՈՒԹ ՄՈՒԹՆ. μυχός penetrale, intimus, recessus σκότος tenebrae θύελλα, γνόφος, ζόφος caligo ἁόρια situs invisibilis, obscuritas. Խաւար. աղջամուղջ. մէգ. մթութիւն ի մուտս խորշից. վայր անլոյս. ալք. մութ.

Խաւար եւ մէջ եւ մութ։ Կալաւ զիս մութ անհնարին։ Գիշերի ծածկեաց զնա մութ։ Ընդ մութ շրջեցան։ Յարեան եւ փախեան ընդ մութն։ Յանմատուցից մթից դժոխոցն, եւ այլն։

Դադարեալ ի մթոց գիշերոյ.

Հայեցեալ ի ներքս ընդ մութ գիշերոյն. (Եղիշ. ՟Ը։)

Կեդար՝ խաւար եւ մութն թարգմանի. (Զքր. կթ.։)

Գերանաւ կուրացելոյս զմութ այլոց սրատեսել. (Յհ. կթ.։)

Բազում մութ ածեալ ունի։ Մութ մեղացն փարատի։ Ընդ մութ շրջել։ Զերծանի ի մթոյն։ Զմութս վշտաց եւ նեղութեանց։ Կրկին իսկ մութ յանձին կորզեն։ Գուցէ որպէս ի մթի այսր անդր ծփիցիմք. (Ոսկ. մտթ. Ոսկ. սղ. Ոսկ. ես.։)

Մութ ընդ մութ մածեալ նսեմ (ի թաբոր՝) լոյս եղեւ ծագմամբ լուսոյն. (Շ. տաղ.։)

Մեկնէ իսկ, թէ յորո՛ւմ մթի էին. (Սեբեր. ՟Գ։)

Կամ աղտեղի կոյր խըլըրդան, որ կայ յանլոյս խաւար մըթան։ Եւ նստուցէր զիս ի մըթան, իբր ըզմեռեալ ի գերեզման. (Շ. եդես.։)

Չհամարին զմութն մութ, զի պայծառ քո լուսովդ աչք մտացս զուարթանայ. (Գէ. ես. (որ լինի եւ ածական)։)

Մութն անհնարին (խորհրդոց) անկաւ ի վերայ պիղատոսի. (Զքր. կթ.։)

ՄՈՒԹ ա. γνοφώδης caliginosus, tenebrosus եւ այլն. Խաւարին. մթին. աղջամղջին. միգապատ. մթագոյն. թխագոյն. նսեմ. տխուր. եւ Բոսորային.

Իբրու ի մութ խաւարի լոյս խաղաղութեան ծագեաց մեզ. (Եւս. պտմ. ՟Թ. 9։)

Մութ է գոյն դիմաց մերոց. վասն զի ոչ զուարթացան երեսք մեր ի խորհուրդս սրբութեան. (Եղիշ. միանձն.։)

Ի մութն տուն ղօղէ. (Լմբ. պտրգ.։)

Բոսորդ կոչի ի մեր լեզուս մո՛ւթն. (Կոչ. ՟Ժ՟Գ. (իբր ռմկ. պօզարախ, պօզլախ։))


Մունջ, մնջոյ

adj.

dumb, mute;
cf. Համր;
— առնել, to strike dumb;
— լինել, to be mute, to become dumb or speechless.

NBHL (6)

ռմկ. մունճ. Համր. անխօս. անբարբառ. պապանձեալ լեզուաւ. լուռ.

Համրեալ լիջիր իբր զմունջ, եւ մի՛ լինիր նոցա յանդիմանիչ. (Մծբ. ՟Ժ՟Թ.)

Եղիջի՛ր դու համր։

Զոմն մի մոգ աղօթիւք մունջ արար վասն անառակ խօսիցն. կապեցաւ լեզուն, եւ եղեւ մունջ. (Ճ. ՟Բ.։)

Կայր անդ եւ կին մի մունջ. (Հ. նոյ. ՟Ա.։)

Խուլ եւ համր եւ մունջ դեւ։ Խուլ եւ մունջ գոլով ի դիւէն. րսղ. մրկ.։ (Արմատն է Ունչ. որպէս թէ ընդ ունչս եւեթ մրմռացօղ. ուստի եւ Մնչել. եւ Մնջիկ։))


Մուռունէս

s.

cf. Մորէ;
sea-eel.

NBHL (2)

ՄՈՒՌՈՒՆԷՍ ՄԵՌԻՆԷՍ ՄԻՒՌԵՆԷ. Բառ յն. միռէ՛նի կամ մի՛ռօս. μυραίνη, -να, -νος, μύρος murena, myrus. որպէս Մորէ. որ է մէրսին պալըզե. եւ ազգ ինչ նորա կամ օձաձկան՝ զօրաւոր եւ ատամնաւոր.

Դրակոնատէս եւ մուռունէս։ Իժ ընդ մեռինէս զեռնոյ։ Շչէ, եւ ածէ ի ներքուստ ի խորոցն զեռինէսն. (Վեցօր. ՟Է։)


Մռնչեմ, եցի

vn.

to roar;
to bellow, to low;
to rage, to chafe, to fume, to burst into roaring;
մռնչէր առ հեծութեան իմոյ, I have roared by reason of the disquietness of my heart.

NBHL (9)

μυκάω, -ομαι, ὡρύομαι, ἑρεύγομαι , ἑμβριμάομαι mugio, fremo, increpo, rugio, eructo. Մռմռալով գոչել կամ ձայն հանել գազանաց, բոռալ. գոռալ. ուժգին հեծել. մնչել զայրագին. շնչել փչել. սպառնալ. ահեղ բարբառիլ.

Մռնչել առիւծու, կամ կորեանց առիւծու։ Մռնչէի առ հեծութեան սրտոյ իմոյ. (Սղ. ՟Լ՟Է. 8։)

Ի մռնչել բարկութեան իւրոյ. (Ողբ. ՟Բ. 6։)

Մռնչելով բարբառ արձակեաց, եւ ասէ. (Եղիշ. ՟Բ։)

Մռնչեաց ասորեստան երկիր, եւ ձայնն յունանու մռնչեաց ի նա. (Եփր. նին.։)

Մռնչեաց ի չար գազանսն, եւ ցրուեցան. (Ճ. ՟Բ.։)

Տեսեալ զնոսա զի լային, մռնչեաց (յիսուս) հոգւովն. զի՞նչ է մռնչեաց հոգւովն. իմա՛ զայրացաւ յոգի իւր. (Ճ. ՟Գ.։)

Ոչ մռնչէր ամենազդեցիկ փողդ մեծութեան. (Նար. ՟Հ՟Է։)

Ի ծանրութենէն մռնչեաց ողորմագին. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Բ.։)


Մսեղէն, ղինի, նաց

adj.

made of flesh, fleshly, carnal, corporeal, earthly, mortal;
— յարկ, mortal coil;
— բլուր, man-mountain, giant.

NBHL (5)

Ոյր նիւթն է միս կամ մարմին. մարմնեղէն. մսէ.

Դաւիթ ի մանկութեան ժամանակին քարիւ կործանեաց զմեծ բլուրն մսեղէն (զհսկայն գողիադ). (Եղիշ. ՟Ե։)

Ի ձեռն փոքր տղայոցն սպան զմսեղէն բլուրն. (Գէ. ես.։)

Մարգարէք՝ մսեղէնք էին, եւ ազգակիցք մերոյ սեռիս. (Հին քեր.։)

Ոչ եմք արժանի մսեղէն յարկիւ ծառայել. րզն. մտթ.։)


Մաշեմ, եցի

va.

to use up, to consume, to wear out, to waste;
to corrode, to gnaw, to eat;
to spoil, to destroy;
to make thin or lean, to emaciate, to extenuate;
to afflict, to mortify;
— զժամանակ, to employ, consume, spend, or waste one's time;
— զոգիս, to harass, to vex, to tease the mind with longing;
— զխորհուրդս, to thwart, to baffle.

NBHL (16)

ἁναλίσκω, ἑξαναλίσκω consumo δαπανάω , καταδαπανάω impendo, insumo τήκω, ἑντήκω liquefacio βρώσκω edo φθίνω tabesco, deficio. (լծ. հյ. Հաշել. թ. աշըթմագ, ... լտ. մաչէ՛ռօ )) Վատնել զթանձրութիւն կամ զգիրութիւն. տկարացուցանել. հնացուցանել. եղծանել. լուծանել. հալել. ծախել. ուտել. հիւծել, իլ։

Որպէս Հալել, կամ հաշել, (ըստ յն) տե՛ս (Ղեւտ. ՟Ի՟Զ. 39։ Օր. ՟Լ՟Զ։ 24։ Սղ. ՟Լ՟Ը. 12։ ՟Հ՟Դ. 3։ ՟Ճ՟Զ. 26։ ՟Ճ՟Ժ՟Ը. 129. 158։ ՟Ճ՟Լ՟Ը. 21. եւ այլն։)

Որպէս Ծախել, վատնել. (Իմ. ՟Ե. 13։ ՟Բ. Մակ. ՟Ա. 22. 32։ ՟Բ. 10։ Յկ. ՟Դ. 3։)

Որպէս Լուծանել, եղծանել, սատակել։ (Եզեկ. ՟Ժ՟Թ. 12։ Նաւ. ՟Ա. 15։ Երեմ. ՟Գ. 24։ Սոփ. ՟ա. 18։ Թուոց. ՟Ժ՟Դ. 33։ ՟Բ. Մակ. ՟Բ. 10. 11։ Ողբ. ՟Գ. 66։)

Որպէս Հիւծել, իլ։ (Յոբ. ՟Լ՟Ա. 26։)

Որպէս Ուտել։ (Ես. ՟Ծ՟Ա. 8։)

Որպէս Հնացուցանել, հնանալ παλαιόω, -όομαι antiquo, -or;
veterasco։ (Յես. ՟Թ. 15։ Ողբ. ՟Գ. 4։ Ես. ՟Ծ՟Ա. 6։ Սղ. ՟Զ. 8։ ՟Ժ՟Է. 49։ ՟Լ՟Ա. 3։ ՟Խ՟Ը. 15։ ՟Ճ՟Ա. 27։)

Որպէս Մանրել. փշրել. κατατρίβω contero. ր. ՟Ը. 4։ ՟Ի՟Թ. 5։ Առակ. ՟Ե. 11։)

Իսկ ՀՐՈՎ ՄԱՇԵԼ՝ է Այրել. տոչորել καταφλέγω comburo։ (Սղ. ՟Ժ՟Ե. 18։)

Սոցին հանգոյն եւ յայլ գիրս պէսպէս ոճով.

Զսեամս դրանց նորա մաշեսցէ ոտն քո. ((յն. ἑκτρίβω ) Սիր. ՟Զ. 36։)

Որ զանձն մաշիցէ, ոչինչ զգայ զանձկութեանն ճանապարհի. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)

Մաշել զխորհուրդս (այսինքն խափանել)։ Մաշել զերկայնութիւն գիշերոյ յերգս արբեցութեան, կամ զաւուրս ի դպրոցս, կամ զժամանակս. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։ Փարպ.։ Կոչ. ՟Ժ՟Ա։)

Մաշել զծով, կամ զնեռն։ Մաշիլ ամպոց, կամ գեղեցկութեան, կամ մարմնով. (Իսիւք.։ ՃՃ.։)

Զմեղսն մաշէ, եւ զյանցաւորն ի խրատ ածէ. (Կիւրղ. ծն.։)

Ի ձեռն ծագելոյ նորա մաշեցաւ սպառեցաւ մոլորութիւնն։ Տեսին վերինք, եւ զարմացան. եւ ներքին, եւ յիմարեցան. սատանայ, մաշեցաւ։ Զի՞ այսպէս մաշեալ մաշիս յառաւօտէ յառաւօտ. (այսինքն է՝ զի՞ օրըստօրէ երթաս եւ տժգունիս։) Չիք իբրեւ զեզն ի վար լծոյ. եւ էշ տկարանայ եւ մաշի. (Եփր.։)


Մաշկեղէն, ղինի, նաց

adj. s. fig.

cf. Մաշկեայ;
garment of skins;
գօտի —, leather girdle;
ոտք —ք, web-footed;
մարմին —, human skin;
mortal coil.

NBHL (14)

ՄԱՇԿԵԱՅ ՄԱՇԿԵՂԷՆ. Որ ինչ է ի մաշկէ. մորթեղէն. կաշեայ. մորթէ, կաշիէ.

Զմաշկեայ պատմուճանսն (ադամայ) պատուականագոյն ստացուած համարելի է. (Փիլ. լին. ՟Ա։)

Զոր եւ մաշկեայ պատմուճան առակէր՝ դիմահար եղեալ փառացն աստուծոյ. րզն. ՟ժ. խորան.։)

Աբրաամու ի մաշկեայ խորանին ընդունել զտէրի. (Յհ. իմ. եկեղ.։)

Եւ արար տէր աստուած ադամայ եւ կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս։ Գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր։ Ծածկեսցէ զնա մաշկեղէն նուարտանաւ կապունակաւ։ Յամենայն մաշկեղէն նիւթոյ։ Անօթ մաշկեղէն։ Ամենայն մաշկեղէն անօթոյ.եւ այլն։

Անօթից եւ ընչից երկրագործաց վաճառումն, մաշկեղինից, եւ ամենայն օթոցաց. (Պղատ. օրին. ՟Ը։)

Զայն մաշկեղէն մորթս։ Մաշկեղէն պատմուճանս. (Իսիւք.։)

Որք զմաշկեղէնն զգենուն պատմուճան. (Կլիմաք.։)

Մարմնանայ ոչ յեղափոխմամբ, այլ ի մարմին մաշկեղէն բովանդակի. իբր մորթապատ. (Լմբ. հանգ.։)

Ունի ոտս լայնշիս մաշկեղէնս. իբր թաղանթաւորս, կամ մաշկաթեւս. (Վեցօր. ՟Ը։)

Կամ գ. Մաշկեղէն հանդերձ կամ վերարկու. մաշկեակ.

Ագանելիք նոցա՝ ցերեկն մաշկեայս, եւ գիշեր՝ այծեայս. րք. հց. ձ։)

Զգեցուցանեն նմա մազեղէնս եւ մաշկեղէն ըստ աւանդութեան սուրբ հարցն։ Այլ ոչ ինչ ունէր, բայց միայն երկու մազեղէն, եւ մի մաշկեղէն. րք. հց. ձ։)

Հեղիաս մաշեալն սրտիւք, մաշկեղինաւ պարածածկեալ՝ մարմնով։ Հաւանեալք զգեստու մաշկեղինաց, եւ մորթոց այծեաց։ (Մագ. ՟Լ՟Ա. ձ։)


Մառախուղ, խղոյ, խլոյ, խղոց, խլոց

s.

fog, haze, mist;
darkness, obscurity;
օր ամպոյ եւ —խղոյ, cloudy and tempestuous or stormy day.

NBHL (7)

γνόφος, ὀμίχλη , ἁχλύς caligo, nebula, tenebrae θύελλα procella. (գրի եւ վրիպակաւ Մարախուղ. ի ձայնիցս՝ մառ, մառն. եւ խուղ. կամ խուլ կամ հոյլ եւ այլն) Մէգ. բալ. շոգի. օդ թանձր՝ որպէս գոլորշի վերացեալ, կամ ամպ վայրիջեալ եւ զնստեալ իբրեւ զծուխ եւ զշամանդաղ, խոնաւ եւ խոնաւացուցիչ, մթագին եւ մթագնիչ՝ որպէս աղջամուղջ. եւ Մէգ մրրկեալ. մրրիկ. մշուշ, բալ.

Տէր ասաց բնակել ի մառախղի։ Խաւար ծածկեաց զերկիր, եւ մառախուղ զհեթանոսս։ Մէգ եւ մառախուղ։ Խաւար եւ մէգ եւ մառախուղ։ Օր խաւարի եւ միգի, որ ամպոյ եւ մառախղոյ.եւ այլն։

Մառախուղ է խոնաւ գոլորշի անծննդական ջրոյ (կամ անձրեւի), քան զօդ թանձրագոյն, եւ քան զամպ անօսրագոյն։ Պարզութիւն՝ օդ առանց ամպոյ եւ մառախղի։ Միգաց եւ մառախղաց. րիստ. աշխ.։)

Սուլմամբք բքոցն, եւ յիրերաց վերայ կուտակեալ մառախղիցն թունիւք։ Յանկարծակի պարփակեալ մառախղով (կամ մառաղխով). (Պիտ.։)

Լապտերն յորժամ շիջանի, ոչ այլ ինչ է, բայց մառախուղ եւ մէգ. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Հեթանոսք զերծեալք ի մարախղէ մեղաց ծագմամբ լուսոյ նորա. րշ.։)

Մառախուղ տեսանեն, ործան. րս. արբեց.։)


Մասնեմ, եցի

va.

cf. Մասնաւորեմ.

NBHL (4)

ՄԱՍՆԵՄ ՄԱՍՆԻՄ. cf. ՄԱՍՆԱՒՈՐԵՄ, cf. ՄԱՍՆԱՒՈՐԻՄ. ըստ յն. ոճոյ, Հաղորդել, իլ. վիճակել, իլ. մասն մասն բաժանել, իլ.

Եւորպիա մասնեալ ասի. քանզի մասնեաց նոյ զարեւմուտս. րդն. պտմ.։)

Ոմն ի ծանր, եւ առ ի խոնարհ ձգողն, զոր մասնեցաւ երկիր եւ ջուր։ Զարժանաւոր զօրհնութիւնն մասնեցաւ. (Փիլ. ել. ՟Բ. 56. եւ 87։)

Ո՛վ անհուն ունակութեանս ծովական մասնեալ շաղկապիս ըստ մեզ, եւ ոչ անդնդական խորոցն գիտակ. (Քեր. քերթ.։)


Մատաղ, ոյ

adj. s.

young, tender, new, fresh;
child, little child;
mortuary festival for the poor;
— հասակաւ, յաւուրց, very young;
ի — տիս, in infancy, at so tender an age;
որթ —, milk-fed calf.

NBHL (8)

ἀπαλός mollis, tener, delicatus νήπιος, νέος, νεώτερος, νεώτατος novus, juvenis, infans եւ այլն. (լծ. տղայ. իսկ ըստ վարդանայ ի ծն. ստուգաբանի մատո՛ աղ) ռմկ. մատղաշ. Փափուկ. կակուղ. գիրգ. նորածին. նորաբողբոջ.

Մանուկ մատաղ։ Մանկունքս մատաղ են։ Իբրեւ զմարմին մանկան մատաղոյ։ Որդեա՛կ իմ մատաղ։ Որթ մի մատաղ եւ բարի։ Քան զորթ մատաղ, եւ այլն։ Եթող որդի մատաղ հասակաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Աղջիկ մի մատաղ. րք. հց. ՟Ի՟Զ։)

Մատաղոցն եւ տղայոց ոչ գիտնական բանս ինչ պարտ է ասել. (Եւագր. ՟Գ։)

Կորիւն առիւծու մատաղ յաւուրց. (Եղիշ. դտ.։)

Մինչդեռ մատաղն իցեն սերմանիք՝ հատցուք. (Եփր. համաբ.։)

ՄԱՏԱՂ. գ. Ռամկօրէն՝ որպէս Որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ. (թո՛ղ զաւելորդ արարս յետնոց ի տգիտաց)

Ի տօնսն տէրունականս՝ նաեւ յամենայն տօնս երեւելիս ըստ սովորութեան ոմանց՝ ընդունելութիւն եւ ճաշ դնեն աղքատաց. որ ըստ հայոց մատաղն է. (Մաշտ. ջահկ.։)


Մատանակ

s.

finger, hand;
ի — արկանել, to seize, to take possession of, to subject, to subdue;
to win complete power over.

NBHL (1)

Երբ կամեցաւ զսաւուղ ի մատանակ որովայնակոչին արկանել. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)


Մատանի, նւոյ, նեաց

s.

ring;
signet-ring, seal, stamp;
cf. Մատնոց;
ոսկի, ադամանդեայ —, gold-ring;
diamond-ring;
— պատկերեալ, cameo-ring;
հարսանեկան —, wedding-ring;
— կրել, to wear a ring;
կնքել —նեաւ, to seal with a ring.

NBHL (8)

δακτύλιος annulus σφραγίς sigillum, signaculum. Ի մատն դնելի օղ ոսկի կամ ոսկեզօծ, յոր ագուցեալ է եւ քար պատուական, կամ դրոշմ կնքոյ. վասն որոյ նշանակէ եւ Կնիք. մատնի

Զմատանիդ եւ զգինդդ եւ զգաւազանդ։ Ո՞յր իցէ մատանիդ։ Զգինդս եւ զմատանիս։ Հանեալ փարաւոնի զմատանին իւր ի ձեռանէ իւրմէ՝ եդ ի ձեռին յովսեփայ։ Տո՛ւք զմատանին ի ձեռն նորա։ Կնքեաց թագաւորն մատանեաւ իւրով, եւ մատանեօք մեծամեծացն։ Կնքեցաւ մատանեաւ նորա։ Դի՛ր զիս իբրեւ զկնիք ի սրտի քում, եւ իբրեւ զմատանի (յն. դարձեալ կնիք) յաջոյ ձեռին քո, կամ ի վերայ բազկի քոյ. եւ այլն։

Ի բոլորեսին յայն թուղթսն վաւերական մատանին վասակայ եդեալ էր. (Եղիշ. ՟Է։)

Զայս ամենայն բարութիւնս նոցա վճիռ տալով դնէ իբրեւ մատանի ի վերայ զաղօթսն առ հայր. րշ.։)

Կնքեցին զինքեանս երրորդական զօրութեամբ հօր եւ որդւոյ եւ սուրբ հոգւոյն. եւ զսուրբ խաչն ի վերայ մատանի եդին (կամ ըստ նոր ձ. եդին մատնահար եւ կնիք). (Մանդ. երրորդ.։)

Զգաւազանն հովուական (սրբոյն գր. լուս) , եւ զմատանին պատկերեալ. (այսինքն յորում քանդակեալ էր պատկեր). րծր. ՟Ա. 15։)

ՄԱՏԱՆԻ. որպէս ռմկ. Մատնոց.

Զդերձակաց մատանիս հրացուցին, եւ արկին ի մատունս նորա. (Հ=Յ. ապր. ՟Գ.։)


Մատենակալք, լաց

s.

library;
փոքրիկ —, book-case, book-shelves.

NBHL (1)

Յաղեքսանդրացւոց քաղաքին ի մատենակալս դիւանացն եդեալ պահէին. (Եւս. քր. ՟Ա։)


Մատնեմ, եցի

va.

to betray, to denounce, to discover;
to deliver up, to surrender;
to abandon, to allow, to permit;
— ի ձեռս ուրուք, to give into the hands of, at the mercy of, to deliver up;
— ի վտանգս, to endanger, to expose to peril, to put in jeopardy;
— զոք գազանաց, to throw to the wild beasts, to give as a prey to -;
— զոք սրոյ, to kill, to slay;
— զանձն յանարգութիւն, to debase, degrade or disgrace oneself;
— ի կամս փառամոլ հաճոյից իւրոց, to sacrifice to one's ambition;
զոք ի ծաղր եւ յայպանումն, to quiz, to burlesque, to ridicule;
— զոք ամօթոյ, to cover with shame or confusion;
— զոք սատանայի, to excommunicate;
— զխորհուրդս իւր, to unbosom oneself to, to open one's mind to;
ոչ — զհամբերութիւն, to be patient.

NBHL (6)

ἁποδίδωμι, παραδίδωμι, ἑνδίδωμι prodo, trado διαγγέλλω, ἑνδιαβάλλω defero, enuncio, traduco. Մատամբ նշանակել զոք ի վնաս. մատն եւ գուշակ լինել. չարախօսել. եւ Ի ձեռս տալ ոսոխաց. խամզել, ձեռք տալ.

Մատնեսցէ եղբայր զեղբայր։ Մատնեսցեն զմիմեանս։ Մատնեցից զնա ձեզ։ Յուդա իսկարիովտացի, որ եւ մատնեացն զնա.եւ այլն։

Տէր մատնեաց զնա առ մեղս մեր։ Մատնեաց զանձն իւր վասն մեր։ Մատնեցայ, եւ ոչ ելանէի. եւ այլն։

Մատնել գազանաց ի մահ. ի ձեռս նեղչաց, կամ թշնամեաց կամ աւարառուաց՝ զմարդիկ կամ զերկիր կամ զքաղաք։ Մատնեցի առաջի ձեր զերկիրն։ Ի սուր մատնեսցին. եւ այլն։

Մ՛ եթէ ի զո՞ւր արդեօք մատնեաց աստուած զյոբ ի կռիւն։ Ո՛րչափ չարչարեցաւ, սակայն նա ոչ մատնեաց (այսինքն չկորոյս) զհամբերութիւնն. (Իսիւք.։)

Ոչ մատնեցեր ամօթոյ զմատնիչսն զքեզ տանջանաց մահու. (Նար. ՟Հ՟Է)


Մատչիմ, եայ, տուցեալ

vn.

to gain access, to approach, to draw near, to advance, to present or offer oneself, to come, to appear;
to be presented, offered, celebrated;
յառաջ —, to advance, to come or go forward;
cf. Հուպ, cf. վեր.

NBHL (11)

ἑγγίζω, προσεγγίζω accedo, appropinquo προσέρχομαι advenio ἄπτομαι haereo, tango, attingo. Մօտ երթալ. մօտիլ. մերձենալ. եւ իբր մատամբ հպիլ, շօշափել. մօտենալ, քովը երթալ, դպչիլ.

Մատեաւ յակոբ առ իսահակ հայր իւր։ Եւ մատուցեալ աբրաամ՝ ասէր։ Մատեան աղախնայքն, եւ որդիք նորա, եւ երկիր պագին նմա։ Մատեաւ լիա։ Յետոյ մատեաւ յովսէփ եւ ռաքէլ։ Ի վարագոյրն մի՛ մերձեսցի, եւ առ սեղանն մի՛ մատիցէ։ Մատի՛ք առ տէր, եւ առէ՛ք զլոյս։ Մատիցէ այր ի խորութիւն սրտի իւրոյ։ Մատիցէ սրով եւ ի կաղս եւ ի կոյրս։ Մատեաւ եւ յարդարսն երբեմն փորձ մահու։ Ոչ էք մատուցեալ առ լեառն շօշափելի։ Մատուցեալ էք ի սիովն լեառն։ Իբրեւ յորդիս մատուցեալ է ի ձեզ աստուած.եւ այլն։

Իբրեւ ի մարդ մատուցեալ՝ ըմբնի յաստուծոյ. (Իսիւք.։)

Յառաջ մատուցեալ՝ տային պատասխանի թագաւորին։ Թէ կարի շատ յառաջ մատուցեալ ծերացոյց։ Մատիր յառաջեա՛ց դու ընդդէմ սրոյն. (Եղիշ. ՟Բ. ՟Է. ՟Ը։)

Մատեաւ (կամ մատեւ) վաղվաղակի եդ ձեռս ի վերայ (անարժանին). (Սարկ. քհ. (կամ մատ, եւ իբր ի մօտոյ անդանդաղ։))

Որ հարկանէ զկաղ կամ զկոյր յեբուսացի, ի դաւթի անձն մատչի։ Զի մատեալ (կամ մատուցեալ) յակոբ օրհնեսցի փոխանակ եղբօր իւրոյ. (Կիւրղ. թագ. եւ Կիւրղ. ծն.։)

ՄԱՏՉԻՄ. προσάγομαι, προσφέρομαι, εἱσφέρομαι adducor, adferor. որպէս Մատուցանիլ. ընծայիլ. առբերիլ, նուիրիլ, պատարագիլ.

Յամենայն տեղիս մատչին քունկք անուն իմոյ։ Որք ըստ օրինացն մատչէին։ Որոց անասնոց մատչէր արիւնն ի սրբութիւնսն վասն մեղաց ի ձեռն քահանայապետին. (Մաղ. ՟Ա. 11։ Եփր. ՟Ժ. 8։ ՟Ժ՟Գ. 11։)

Դու ես, որ մատուցանես, եւ մատչիս։ Պատարագ քրիստոս մատչի գառն աստուծոյ. (Պտրգ.։)

Ճշմարիտ պատարագին՝ որ մատեա՛ հօր. (Ագաթ.։)

Ի վերայ սիրոյ սեղանոյդ մատեար մաքուր պատարագ. (Նար. կուս.։)


Մացառք, ռաց

s.

thicket, covert, copse, wood;
brushwood, underwood, bush, tuft;
—ք աչաց, thick eye-lashes;
սեւացուցանել թխացուցանել զ—ռսն առ բբօքն՝ ծարրօքն, to paint one's eye-lashes.

NBHL (6)

Միացեալ կամ մած ծառք. որ եւ Անտառ (որպէս համծառ). խիտ առ խիտ տունկք, թուփք, բոյսք եւ փուշք. եւս եւ ոստք եւ արմատք. որպէս եւ ռմկ. մոցառ ասի բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց.

Զուրուկս փախստեայս առնէին. որոց դադարք՝ անապատք եւ ամայիք, եւ ծածկոյթք՝ վէմք եւ մացառք. (Խոր. ՟Գ 20։)

Ամենայն օձք ընդ մացառս եւ ընդ քարածերպս մտեալ՝ մերկանան զհնութիւն իւրեանց. (Կոչ. ՟Գ։)

Ծառ որքան ի խոնարհ զմացառսն արձակէ, այնքան ամրագոյն եւ բարձրագոյն լինի. րզն. մտթ.։)

Նմանութեամբ՝ Թաւ եւ հոծ մազք արտեւանանց, եւ այլն։

Յեզաբէլ պաճուճեաց զանտառս արտեւանանցն, եւ սեւացոյց թխացոյց զմացառսն առ բբօքն։ Պառաւն սեւացուցանէր զմացառս աչացն առ բբօքն ծարրօքն. (Մծբ. ՟Ժ՟Թ։ Եփր. թագ.։)


Մաքառեցուցանեմ, ուցի

va.

cf. Մարտուցանեմ.

NBHL (2)

ἑρέθω irrito. Գրգռել ի մաքառումն.

Դաստիարակել պարտ է հրահանգիւք, եւ ոչ դեղիւք զչար եւ զդժուարագոյն (ախտ) մաքառեցուցանել. (Պղատ. տիմ.։)


Մեծ, աց

adj. adv.

great;
large, big;
strong, powerful, mighty;
rich, opulent;
important, serious, considerable, momentous;
—, — իմն, —ս, —աւ, —ու, greatly, highly, much, very much, too much, excessively;
— օր, feast day, high-day;
— դաշտ, vast, spacious field or plain;
— ժամս, ժամանակս, during many hours;
for a long time;
զ— ժամս գիշերոյ, a great part of the night;
ո՞չ է քեզ —, is it not important?.

NBHL (25)

(յորմէ յն. մէ՛ղաս, մի՛զօն. լտ. մա՛կնուս, մա՛յօռ ). μέγας, -άλη, -γα magnus, -a, -um. սանս. մահաթ. Առաւելեալն ըստ քանակի. որպէս եւ ըստ որակի, ըստ բնութեան, ըստ ժամանակի, եւ ըստ ո՛ր եւ է հանգամանաց. մենծ ... եբր. կապօլ, րապա եւ այլն. cf. ՄԵԾԱՄԵԾ. որ փոխանակ յոգնականիս Մեծք՝ ստէպ թարգմանի ի մեզ.

Քաղաք մեծ։ Գետ մեծ՝ եփրատ։ Վէմ մի մեծ։ Ազգ կամ բանակ մեծ։ Ուրախութիւն կամ կոծ կամ սուգ մեծ։ Զարմացաւ զարմացումն մեծ յոյժ։ Աղաղակեաց ի ձայն մեծ.եւ այլն։

Իբրեւ եղեւ մեծ մովսէս։ Ի փոքուէ մինչեւ ցմեծն։ Եղբայրս դորա կրտսեր՝ եղիցի մեծ քան զդա։ Մեծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս։ Մեծ է ինձ, եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ յովէսփ։ Մեծ ե՛ւս ինչ ուրախութիւն քան զայս ոչ ունիմ։ Մեծ է տէր, եւ օրհնեալ է յոյժ։ Մեծ ես դու տէր. եւ այլն։

Մեծ ոմն զինքն կարծէր քան զբնութիւն հայրենի կարգին։ Մեծ է սէրն աստուծոյ քան զամենայն մեծութիւնս երկրաւորս։ Մեծաւ անարգանօք տանջէր։ Դուք ե՛ւս մեծի մասին վիճակի հասեալ էք։ Կայր ցմեծ ժամս յանհնարին պրկոցսն. (Եղիշ.։)

Աղաղակէին ցմեծ ժամս։ Զարմանայ մեծ ժամս։ Մեծ ժամանակ պահեցին զհօտ քո ի լերին աստ. այսինքն երկար. (. Ա։ րդն. ծն։ Եփր. թագ.։)

Մեծամեծ մարտն՝ մեծացն վայել էին։ Եհար զյովբ մեծօք հարուածովք։ Ամենայն մարդիկ ընդ մեղօք են, ոմանք ընդ մեծիւ՝ ոման ըննդ փոքու. (Իսիւք.։)

Մեծիւ յաղթութեամբ. րծր. ՟Բ.)

այլ սովորականն է

Մեծաւ յաղթութեամբ։ Ուրախութեամբ մեծաւ։ Մեծաւ փառօք, եւ այլն։

Վասն մեծ հացին (այսինքն կոչնոց), զոր արար յովաբու. (Եփր. թագ.։)

Մեծ է (այսինքն ի վեր է) քան զմեզ՝ պատմել զնմանէ, որպէս արժանի է նա. (Եւս. պտմ. ՟Ը. 1։)

ՄԵ՛Ծ ՄԵԾ ԻՄՆ, ՄԵԾՍ, ՄԵԾԱՒ ՄԵԾԱՒ. մ. Մեծապէս. յոյժ. կարի. շատ.

Բեկանէր անկանէր ի մեծ խրոխտալոյն. (Եղիշ. ՟Է։)

Եբաց զբերանն, եւ գոդեաց յոյժ մեծմեծ. (Ոսկիփոր.։)

Մեծ իմն յուսացեալ էին ի տաճարն. (Գէ. ես.։)

Մի՛ համբարձցիս մեծս, զի մի՛ մեծագոյնս ի վայր անկցիս. (Ածաբ. նոր կիր.։)

Մի՛ համբարձցիս մեծս, զի մի՛ եւ դու անկցիս յերկնից որպէս փայլակն. (Աթ. համբ.։)

Չիք յարդարոց կա՛մ մեծաւ, կամ փոքու, որ ոչ էանց զօրինօքն. (Եփր. գղ. (այսինքն ի մեծ կարգի, կամ մեծաւ մեղօք։))

Փոքու իմն հաւանեցուցանես ... խնդրէի յաստուծոյ՝ ե՛ւ փոքու ե՛ւ մեծաւ. (Գծ. ՟Ի՟Զ. 28.) այսինքն ըստ յն. սակաւուք, կամ բազմօք (բանիւք եւ իրօք)։

Մեռեալն՝ կենդանւոյն ոչ մեծաւ եւ ո՛չ փոքու վնաս կարէ առնել. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Որ վաճառէն, մեծու ասէ, եւ փոքու վաճառէ. եւ որ գնեն, փոքու ասէ, եւ մեծու գնէ. (Ոսկ. ապաշխ.։)

ՄԵԾ ՍԿԱՅԱԶՕՐ կամ ՄԵԾՍԿԱՅԱԶՕՐ ա. Սեպհական զօրութեան սկայի մեծի.

Մեծսկայազօր սրիութեամբ յաղթող գտանէի անմահն տեսակի. (Պիտ.։)

ՄԵԾՕՐ կամ ՄԵԾ ՕՐ. ա.գ. Օր մեծ. այսինքն երկայն տիւ.

Բացագոյն էր իբր մեծօր հասարակօրոյ միոյ հետեւակագնացի առնն ճանապարհի. (Խոր. ՟Ա. 11։)


Մեծաբեռն

cf. Ծանրաբեռն.

NBHL (3)

Ունօղ զմեծ բեռն. ծանրաբեռն. ծանրակշիռ.

Գտեալ լցեալ մեծաբեռն խստաբերունս. (Ագաթ.։)

(Ոտք փղի յարմարեալ են) բառնալ զեծաբեռն ծանրութիւնն բազմադէզն մարմնոյն. (Վեցօր. ՟Թ։)


Մեծախոհ

cf. Մեծախորհուրդ.

NBHL (4)

μεγαλόφρων sapientissimus, prudentissimus. որ եւ ՄԵԾԱԽՈՐՀՈՒՐԴ. Մեծն խորհրդով. խոհական եւ գիտնաւորյոյժ. իմաստուն ամենայնիւ.

Մեծախոհն եսայի. (Կիւրղ. ի կոյսն.։)

Մեծախոհից օրէն վարկայ, որք իմաստիւք են գերակայ. (Լմբ. ի շնորհ.։)

Մեծութիւն առ իմաստնոց՝ ոչ զփարթամութիւն ընչից ասէ, այլ զմեծախոհ լինելն ի բանս եւ ի գործս. (Լմբ. առակ.։)


Մեծահաց

s. adj.

grand dinner, magnificent repast;
sumptuous, splendid;
— գործել, to give a grand dinner-party.

NBHL (2)

Մեծածախ հացկերոյթ՝ սեղան. կոչունք.

Պատրաստիցէ առնել ուրախութիւն կոչնոց ընկերաց, մեծահաց գործիցէ. յն. լոկ, կոչունք, կամ գիներբուք. συμπόσιον. (՟Բ. Մակ. ՟Բ. 28։)


Մեծաձայն

adj. adv.

loud, noisy, sounding, sonorous, resounding;
aloud, with loud cries or shouts, noisily, with hue and cry, clamorously;
— աղաղակել, կարդալ, to cry with might and main, to roar out, to cry with all one's strength.

NBHL (7)

μεγαλόφωνος magnam vocem habens. Բարձրաձոյն. մեծաբարբառ. համարձակաձայն.

Մեծաձայն քարոզ քրիստոսի։ Մեծաձայն բարբառով, կամ հրամանաւ. (Ճ. ՟Բ.։ Արշ.։ Տօնակ.։)

Իբրեւ զձայն փողոց մեծաձայնից. (Հ. Կիր. երզն.։)

Եւ մ. μεγαλοφώνως, -φωνῆ կամ ἑν φωνῇ μεγάλῃ, μέγα alta, magna, clara voce. Ի ձայն մեծ. ի ձայն բարձր. մեծաձայնապէս. բարձր բարբառով.

Մեծաձայն հնչել, կամ աղաղակել, լալ, երդնուլ. (ասել եւ այլն. ստէպ ի սուրբ գիրս.)

Մեծաձայն գոչէ աւետարանիչն փոփոխումն զմահ նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 24.) (ըստ այլ յն. մեծախորհրդաբար. μεγαλοφρώνως )

Մեծաձայն դատախազեն. (Նար. ՟Հ՟Թ։)


Մեծամեծ, աց

adj. s. adv.

very great, grand, important, considerable;
— վարուք զարդարեալ, virtuous;
egregious, eminent;
—ք, the great;
high life, fashionable society;
great deeds, great things, great enterprises;
—, —ս, greatly, extremely, very much, excessively;
—ս գործել, to perform great actions;
—ս վազել, to run swiftly;
to gallop;
—ս խօսել, բարբառել, կոտորել, cf. Մեծաբանեմ.

NBHL (21)

μέγας, μείζων, μέγιστος, εὑμεγέθης magnis, major, maximus, permagnus. Մեծ մեծ. մեծք. մեծապէս մեծ. երեւելի. նշանաւոր. ականաւոր. մեծն, մենծ մենծ.

Զերկուս լուասւորսն զմեծամեծս։ Կէտս մեծամեծս։ Քաղաքք մեծամեծք յոյժ։ Նշանս եւ արուեստս մեծամեծս։ Աւարօքն մեծամեծօք։ Մեծամեծ դատաստանօք։ Մեծամեծ հարուածս առնէին։ Ածեր ի վերայ իմ մեղս մեծամեծս։ Մեծամեծքն եւ պատուական աւետիք.եւ այլն։

Ի փոքունցն մեծամեծ մուծանէ չար՝ դեւն, եւ ի մեծամեծացն զանյուսութիւն. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)

Պատրէր զոմանս պատուով եւ իշխանութեամբ մեծամեծիւք։ Մեծամեծ պարգեւօք։ Խնդիրս (այսինքն խոյզս) մեծամեծս արարին. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։ Եզնիկ.։)

Անձրեւք մեծամեծք. (Շիր.։)

Եւ իբր գ. μεγαλείον, μεγαλεῖα, -λα magna, magnifica. Մեծ իմն. իրք մեծք. մեծն բան, մենծ մենծ բաներ.

Ամենայն ինչ յոբայ մեծամեծ է, ամենայն սքանչմանց արժանիք։ Այս է արդարեւ մեծամեծ, քանզի ոչ իսկ ապականի. (Իսիւք.։)

Արար ինձ մեծամեծս հզօրն։ Պատմեա՛ դու ինձ զամենայն մեծամեծն՝ զոր արար եղիսէէ։ Արար ի քեզ զմեծամեծսն եւ զփառաւորս՝ զոր տեսին աչք քո.եւ այլն։

ՄԵԾԱՄԵԾՍ մ. Մեծապէս. յոյժ. կարի.

Մեծամեծս վազիցեն։ Մեծամեծս փքայր. (՟Ա. Թագ. ՟Ժ. 2։ ՟Բ. Մակ. ՟Թ. 4։ եւ Ագաթ.։)

Կարի իսկ մեծամեծս սխալէ յայսոսիկ. (Եւս. քր. ՟Ա։)

Մեծամեծս ըստ արժանաւորութեան մեծապատուեալ. (Ագաթ.։)

ՄԵԾԱՄԵԾՍ ԲԱՐԲԱՌԵԼ, կամ ԽՕՍԵԼ, կամ ԿՈՏՈՐԵԼ. cf. ՄԵԾԱԲԱՆԵՄ. մենծ մենծ խօսիլ՝ ջարդել.

Լեզու՝ փոքր ինչ անդամ է, եւ մեծամեծս բարբառի. (Յկ. ՟Գ. 5։)

Հպարտութեամբ մեծամեծս բարբառին։ Մեծամեծս խօսին. (Իսիւք.։)

Զի լսելիս լսողացն՝ մեծամեծս կոտորելով՝ խախտիցէ։ Ոչ եթէ մեծամեծս ինչ կոտորելով պատրէ. (Սեբեր. ՟Գ։)

Մեծամեծս կոտորեն, թէ ուխտաւոր եմք ... եւ ապա լուծանեն զուխտս. (Եզնիկ.։)

ՄԵԾԱՄԵԾՔ գ. μεγιστᾶνες magnates πλούσιος, ἀδρός dives, potens. Աւագանի. աւագորեար. իշխանք. ճոխք. գլխաւորք. փարըամք. մեծատունք. եւ Մեծահասակք, երիցունք հասակաւ. մեծերը.

Մեծամեծք նորա։ Մեծամեծք չուառացան։ Ինեւ մեծամեծք մեծանան։ Զսեդեկիա արքայ յուդայ, եւ զմեծամեծս նորա։ Բաղտասար արքայ արար ընթրիս մեծամեծաց իւրոց։ Եհար զամենայն մեծամեծս նորա։ Ընկճեսցին մեծամեծք։ Նստի դարանեալ ընդ մեծամեծս.եւ այլն։

Հաճոյ թուցեաւ խորհուրդն՝ թագաւորին եւ մեծամեծացն. (Եղիշ. ՟Ա։)

Ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս։ Ի փոքրկանց մինչեւ ի մեծամեծս նոցա. եւ այլն։


Մեծապատիւ

adj. adv.

very honorable, very glorious;
honorably, splendidly, with great honour;
— մեծարել, առնել, to load with honours;
to welcome, to receive with honor, with open arms, to treat with great honour, to feast, to entertain.

NBHL (15)

μεγαλότιμος qui in magno est homore μεγαλόδοξος magnifice gloriosus σεβάσμιος venerandus, colendus եւ այլն. Մեծապէս պատուեալ, եւ պատուելի. մեծաշուք. մերծարգի. մեծամեծար, շքեղ. փառաւոր.

Բարձրեալն փարօք, մեծապատիւ ամենակալ ճշմարիտն աստուած։ Վասն մեծապատիւ շքեղ տաճարին։ Մեծապատիւ մեծապարգեւ արարաք զամենայն կողմանս քաղաքացն. (՟Բ. Մակ. ՟Գ. 12։ ՟Գ. Մակ. ՟Զ. 14. եւ 10։)

Յանպատճառէն եւս ծնելութեան իրք այնպէս եւ այնպիսի մեծապատիւ. (Առ որս. ՟Գ։)

Զվերին մեծապատիւ (յն. մեծի) թագաւորութեան ճառս ի միտ արկանէ. (Ոսկ. ես.։)

Մեծապատիւ փարք, կամ աթոռ, կամ թագաւոր, դշխոյ. (Կոչ. ՟Դ։ Ագաթ.։ Պիտ.։)

Մեծապատիւ սիրով, կամ վայելչութեամբ. րծր. ՟Դ. 4։ Ճ. ՟Բ.։)

Մեծապատիւ իշխանն մագիստրոս որդի վասակայ մարտիրոսի. րզն. քեր.։)

Զի արասցես մեծապատիւս զանտոհմս. (Սարկ. աղ.։)

Մեծապատիւ գոհութեամբ երկիր պագանեմք. (Աթ. խչ.։)

Մեծապատիւ գիտացեալ զաստուծոյ փառաբանիչն լինել. այսինքն պատուաւոր յոյժ. (Խոսր.։)

Եւ որպէս մ. μεγαλοτίμως magno cum honore եւ այլն. Մեծաւ պատուով.

Զքահանայապետն զոնիա մեծապատիւ մեծապարգեւ մեծարր. (՟Բ. Մակ. ՟Գ. 35։ Բուզ. ՟Գ. 10. 21։)

Յորժամ մեծապատիւ մեծարիցին, յայնժամ առաւել խոնարհութիւն ցուցանեն. (Ոսկ. ես.։)

Մեծապատիւ զնախարարսն արձակեալ. (Խոր. ՟Գ. 64։)

Մեծապատիւ զարդարեցար. (Կոչ. ՟Դ։)


Մեծապէս

adv.

greatly, much, very, too much, extremely, beyond measure, infinitely;
remarkably, considerably;
— սխալիս, you are greatly mistaken;
եւ այս նոցա — տագնապ, it is a great embarrassment for them;
եւ այս — է, it is a great advantage;
վկայութիւն նորա — է յայսոսիկ, his testimony is highly important in this cause.

NBHL (9)

μεγάλως magnopere, maxime, magnifice, valde, vehementer. Մեծ իմն օրինակաւ. առաւել. յոյժ. կարի. եւս քան զեւս.

Ուրախ եղեւ մեծապէս։ Մեծապէս զոսկերս իմ շարժեցին։ Պաշարեալ եմ մեծապէս յամենեցունց։ Մեծապէս գոհանամք։ Մեծապէս կարօղ լինել յամենայն ժամ առ քեզ է.եւ այլն։

Մեծապէս զարմանային. (Եղիշ. ՟Բ։)

Մեծապէս հարստանայ. (Իսիւք.։)

Մեծապէս պատերազմեալք, կամ պանծացաւ. (Շար.։)

եւ մ. Առընթեր անուանց եւ բայանուանց՝ իբր ա. եւ մ. անխտիր.

Մեծապէս յայտնութեամբ անցուցանել զօրհասն. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։ (յն. մեծամասնեայ. μεγαλομερής amplus ).)

Շինէ մեծապէս ծախիւք։ Ընդունելութիւն մեծապէս արար. (Խոր. ՟Ա. 11։ ՟Գ. 60։)

Մեծապէս լինի դիւացն խնդութիւն։ Մեծապէս վիշտ հասանէ։ Մեծապէս սատակումն ի վերայ մոգուց հասուցանել։ Ո՛վ քաջք, մեզ այս մեծապէս է, զոր կատարեաց աստուած ի ձեռն մերոյ բնութեանս. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Ե։)


Մեծասքանչ

cf. Մեծահրաշ.

NBHL (9)

θαυμαστός admirabilis, mirus եւ այլն. Սքանչելի մեծութեամբ, եւ մեծի սքանչանաց արժանի. մեծահրաշ. հրաշալի.

Մեծասքանչ ճարտարապետին արարած է աշխարհս։ Մեծասքանչ իմաստութեամբն աստուծոյ։ Զարմանք մեծասքանչ են այս. (Վեցօր. ՟Ա։)

Մեծասքանչ զօրութեամբ. (Ղեւոնդ.։ Ասող.։)

Մեծասքանչ զօրութիւն. (Խոսր.։)

Մեծասքանչ ծնունդ՝ կամ յարութիւն քրիստոսի. (Ոսկ. մ. ՟Ա. 4։ Ճ. ՟Ա.։)

Մեծասքանչ խորհուրդ. (Իգն.։)

Չկարացին ծածկել զմեծասքանչ նշանին զօրութիւնն. (Նանայ.։)

Այն իսկ էին մեծասքանչ զարմանալիք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Հեզութիւն՝ մեծասքանչ շուք եւ պատկառ է ի մէջ բազմամբոխ հրապարակաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)


Մեծեղեռն

adj.

execrable, abominable;
very wicked, heinous;
— ամբարըշտութիւն, horrible crime;
— յանցանք, crime.

NBHL (2)

Եղեռնական յոյժ. չարագոյն.

Մեծեղեռն քան զայս թշուառութիւն չիք յաշխարհի։ Այր է հէգ եւ մեծեղեռն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Մեծութիւն, ութեան

s. fig.

greatness, thickness, size, capaciousness;
volume;
grandeur, greatness, power, magnificence, majesty, elevation, exaltation;
capacity;
մեծափարթամ —, great fortune, wealth;
աշխարհական —ք, human greatness;
լնուլ մեծութեամբք, to load with riches;
ի — հասանել, to attain to dignity or honours;
կորուսանել զ—ս իւր, to lose one's fortune;
մերկանալ ի մեծութեանց, to sacrifice one's fortune;
—դ, Your Grace.

NBHL (11)

μέγεθιος magnitudo μεγαλείον, -εῖα magnificum, -ca αὑθεντία auctoritas. Մեծն գոլ յո՛ր եւ է կարգի. առաւելութիւն. բարձրութիւն. ճոխութիւն. փառաւորութիւն. իշխանութիւն. եւ այլն։ մենծութիւն.

Բարձրացաւ մեծութեամբ ի մէջ դատաստանաց։ Ոչ խորշի ի մեծութենէ, զի զփոքր եւ զմեծ ինքն արար։ Մեծութեամբ բազկի քո։ Ըստ սրտի քում արարեր զամենայն զմեծութւնդ քո տէր։ Պատմեսջի՛ր զայդչափ մեծութիւն զօրութեանցն աստուծոյ։ Մեզէն եղեալ ականատեսք նորա մեծութեանն.եւ այլն։

Ի մարմինս բարձրաւանդակք, եւ խորագոյնք ինչ, մեծութիւնք եւ փոքրութիւնք. (Ածաբ. աղք.։)

Թէպէտ եւ յաճախ դիմէր ի հայր, սակայն ի մէջ դնէր եւ զիւպ մեծութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

ՄԵԾՈՒԹԻՒՆ. πλοῦτος divitiae ὔπαρξις, ὅλβος substantia, opes. որպէս Մեծատնութիւն. փարթամութիւն. եւ Ինչք. գոյք. հարստութիւն.

Ամենայն մեծութիւն եւ ճառք՝ մե՛ր եղիցի։ Յուսացաւ սա ի բազում մեծութիւն իւր։ Ի մեծութենէ վատք կարօտեալ լինին։ Լա՛ւ է անուն բարի քան զմեծութիւն բազում։ Մեծութիւն խռկեալ անիրաւութեամբ՝ պակասեսցէ, եւ այլն։ Քրիստոնեայն յաղքատութեանն առաւել պայծառանայ քան ի մեծութեան։ Տեսանե՞ս, զի յաղքատութեան քան ի մեծութեան դիւրին է զառաքինութիւնն կատարել. (Ոսկ. եբր.։)

Նոցա մեծութիւնքն աճէին, եւ սորա ախքատութիւնս յոլովէր։ Զընդունայն մեծութենէս բազմա՛ց է փոյթ. (Իսիւք.։)

Արդարակորով մեծութեամբն ոչ զրկի ի մշտնջենաւոր մեծութենէն. (Յճխ. ՟Է։)

Մեծ է սէրն աստուծոյ քան զամենայն մեծութիւնս երկրաւորս , այսինքն զինչս եւ զփառս. (Եղիշ. ՟Ե։)

ՄԵԾՈՒԹԻՒՆ. որպէս Մեծամտութիւն. ամբարհաւաճութիւն.

Սկիզբն մեծութեան այս է, որ զաստուած ոչ ոք քննէ. այսինքն խնդրէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։ (որ ի Սիրաքշ ՟Ժ. 14. Սկիզբն ամբարտաւանութեան եւ այլն։))


Մեկնեմ, եցի

va.

to separate, to divide, to detach, to loose, to remove;
to explain, to expound, to develop, to resolve, to interpret, to comment upon;
to hold out or stretch forth;
— ի ստենէ, to wean;
թուղթ մեկնելոյ, bill of divorce;
cf. Թիւր.

NBHL (12)

χωρίζω, διαχωρίζω, ἁφορίζω , διορίζω separo, sejungo διαστέλλω discerno, distinguo ἁποσπάω abstraho, evello διαστημάζω intervallum facio, disjungo. Մեկին առնել, որպէս մեկուսացուցանել. անջրպետել. անջատել. զատուցանել. որոշել. զատել, բաժնել.

Զոր աստուած զուգեաց, մարդ մի՛ մեկնեսցէ։ Ո՞վ մեկնեսցէ զմեզ ի սիրոյն քրիստոսի։ Մեկնեցէ՛ք զդոսա ի միմեանց ի բաց, եւ քննեսցուք զդոսա։ Մեկնեաց աստուած ի մէջ լուսոյն եւ ի մէջ քաւարին։ Մեկնեսցեն զչարս ի միջյ արդարոց։ Մահ մեկնեսցէ ընդ իս եւ ընդ քեզ։ Մեկնեսցուք զնոսա ի քաղաքէ անտի.եւ այլն։

Աստուածոյ փառաւորութիւն այն էր, թէ յարարածոցն մեկնեալ էր զպատիւ արարչին. (Եզնիկ.։)

ՄԵԿՆԵԼ. ἑκτείνω extendo. Մեկին առնել, որպէս պարզել, տարածել, սփռել, ձգել կարկառել, երկայնել զձեռն կամ ձեռամբ. ռմկ. եւս. մեկնել, երկնցընել.

Նաեւ այլ աշակերտքն մեկնէին զձեռն իւրեանց ընդ նմա ի սկաւառակն. այլ յորժամ մեկնէր զձեռն իւր յիսուս, վերացուցանէին նոքա։ Առաջին ձեռն մեկնեցաւ ի փայտն, եւ էառ զմահն. երկրորդ մեկնումն ձեռացն՝ զկեանքն, զոր կորուսաք, եգիտ. րսղ. մրկ.։)

(Զմեղրն մատամբ) երբ մեկնես, մեկնի դերձանի նման. (Վստկ.։)

Մեկնէ զխորհրդական սնդուն ի վերայս սեղանոյն զգուշութեաբմ. (Աթ. պտրգ.։)

ՄԵԿՆԵԼ. φράζω, μεταφράζω dico, indico, doceo, interpretor ἑπιλύω dissolvo, resolvo, explico διασαφέω declaro, explano συγκρίνω dijudico, conjecto եւ այլն. Մեկին առնել, ըստ որում պարզ եւ յայտնի կացուցանել. պարզել զմթութիւն բանից. յայտնաբանել. բացայայտնել, վերլուծանել. թարգմանել. խելամուտ առնել. մեկնիլ, բացատրել, հասկըցընել պարզ կերպով.

Մեկնեա՛ մեզ զառակ որոմացն, կամ զառակս զայս։ Առաձինն առակերտացն իւրոց մեկնէր զամենայն։ Առն ըստ իւրաքանչիւր երազոյ մեկնեաց։ Մեկնէ զերազս, եւ պատմէ զառակս։ Կարօղ է մեկնել մեկնութիւնս։ Սկսաւ մովսէս մեկնե զօրէնս զայսոսիկ.եւ այլն։

Միտք գրոց ի բազում մեկնին. (Նար. երգ.։)

Եւ ἐρμηνεύω, μεταβάλλω . Յեղուլ թարգմանութեամբ.

Մեկնեցան սոքա ի հռոմ լեզուէ։ Մեկնեցաւ յունարէն. (Եւս. պտմ. ՟Է. 12։ եւ ՟Բ. 2։)


Մեհենակապուտ

adj.

cf. Մեհենազերծ.

NBHL (4)

ἰερόσυλος sacrilegus. Կապտիչ կողոպտիչ սպասուց մեհենին. գողացօղ նուիրական իրաց. մեհենազերծ. տաճարակապուտ. սեղանակապուտ.

Մչ մեհենակապուտս, եւ ոչ հայհոյիչս աստուծոյն մերոյ. (Գծ. ՟Ժ՟Թ. 37։)

Անարգող եղեալ դիցն, եւ մեհենակապուտ. (Ճ. ՟Ա.։)

Կարդարցէ՛ք զթեկղ մեհենակապուտ դիցն. (Ճ. ՟Գ.։)


Մեհենապետ

cf. Քրմապետ.

NBHL (1)

Պետ մեհենից եւ մեհենակալից. քրմապետ.


Մեղու, աց

s.

bee;
ձագ —աց, drone maggot;
գունդ, պարք —աց, swarm of bees;
գործասէր, ճարտար —, diligent, industrious bee;
— բզզէ, the bee buzzes.

NBHL (5)

(լծ. յն. մէ՛լիսսա. μέλισσα apis. Մեղրագործ ճանճն ոսկեգոյն՝ գործասէր եւ միաբանակեաց. ոյր զէնն է խայթոց իւր. թո՛ղ զվայրենի մեղուս ազգի ազգի. եբր. տէպպօրա.

Ի թռչունս փոքր է մեղու, եւ պտուղ նորա գեղեցիկ։ Ե՛րթ առ մեղունմեղուն, եւ ուսի՛ր։ Գունդ մեղուաց ի բերան առիւծուն, եւ մեղր. (Սիր. ՟Ժ՟Ա. 3։ Առակ. ՟Զ. 8։ Դտ. ՟Ժ՟Դ. 8։)

Հալածեաց զձեզ, որպէս պատիցի մեղու, եւ խոցոտեցին զձեզ։ Շրջեցան զինեւ որպէս մեղուք. ր. ՟Ա. 44։ Սղ. ՟Ճ՟Ժ՟Է. 12։)

Շչեսցէ տէր ճանճռանն եւ մեղուին. ճանճ զեգիպտացին ասէ ... եւ մեղու զբաբեղացւոց ազգն. զի զանազան գունովք ծաղկեալ են մեղուք ընդ խայթոցօքն. (Գէ. ես.։)

Անգործ մեղու. այսինքն պիծակ. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։) յն. κηφήν fucus


Մեղք, ղաց

s.

sin, crime, iniquity, transgression, trespass;
fault, error;
offence, evil, malice;
— փոքր, թեթեւ, peccadillo, venial fault;
եօթն մահուչափ —, the seven capital sins;
մահուչափ or մահացու, սկզբնական, ներգործական, վերապահեալ —, deadly or mortal, original, actual, reserved sin;
վկայք մեղաց, false witnesses;
վասն մեղացն, sin-offering or trespass-offering;
անկանել ի մեղս, մեղս առնել, գործել, to sin, to transgress;
ի մեղս արկանել, to cause to sin;
խոստովանել զմեղս իւր, to confess one's sins;
թողուլ զմեղս, to remit, to absolve sin;
մեռանել ի մեղս, to die in sin;
ի մեղս գրել զիմն, to impute a thing as a crime to;
մեղս դնել, cf. Մեղադրեմ.

NBHL (14)

ՄԵՂՔ ἀμαρτία, ἀμάρτημα, -ατα peccatum, -ta ἁδικία injustitia, injuria, iniquitas. որ եւ ՄԵՂ, ՄԵՂԱՆՔ, ՄԵՂԱՆՉԱՆՔ. Յանցանք. անրիաւութիւն. ապիրատութիւն. խոտորումն յօրինաց աստուծոյ, կամ ի կանոնէ ուղիղ վարուց. (լծ. լտ. մա՛լում, մա՛լա. այսինքն չար, չարիք)

Մեղք՝ է ըստ յայտնի բառի մեղկութիւն, որ լսի հեշտութիւն։ Մեղկութիւնն մեղք առասի. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ։)

Մեղքն ստուգաբանի մեղկութիւն, եւ հոսումն մտաց ի խոտորնակ հեշտութիւնն. (Լմբ. անառակ.։)

Մեղք նոցա մեծացան յոյժ։ Ածեր ի վերայ իմ եւ ի վերայ թագաւորութեան իմոյ մեղս մեծամեծս։ Ի մեղս եմք վասն եղբօր մերոյ։ Թողցես դոցա զյանցանս եւ զմղես իւրեանց։ Մի՛ հայիր յամպարշտութիւնս եւ ի մեղս դոցա։ Ըստ ամենայն ապիրատութեան, եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց՝ զոր մեղանչէ.եւ այլն։

Մեղս զայն ասէ, որ գիտելով մեղանչէ. եւ յանցանս զայն՝ որ անգիտութեամբ. (Կիւրղ. ղեւտ.։)

Զմեղս սորա՝ զկամայ եւ զակամայ. (Մաշտ.։)

Եւ մեղօք հանդերձ՝ եւ ի սկզբանցն մեղացն զգուշասցուք. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)

Զմեղսն չհամարել մեղս՝ առաւել չար է. (Գէ. ես.։)

Եգիպտոս, որ է մսըր. որ ըստ մեզ թարգմանի մեղք. (Միխ. աս.։)

Մի՛տ դիր եւ ցանկութեանն, մի՛ այնմ՝ որ ի մեղս արկանիցէ. (Սեբեր. ՟Ա։)

ՎԿԱՅՔ ՄԵՂԱՑՆ. ԶՎԱՍՆ ՄԵՂԱՑՆ. որ եւ ՄԵՂՔ կոչի. այն է Զոհ վասն մեղաց. տե՛ս եւ ՄԵՂԱՑԱՅԻՆ.

Մատուսցէ վասն մեղաց իւրոց՝ զոր մեղաւ, զուարակ յանդոյ անարատ տեառն վասն մեղացն։ Ի տեղւոջ՝ ուր սպանանիցեն զողջակէզն, սպանանիցեն եւ զվասն մեղացն.եւ այլն։

Վասն մեր մեղս արար զնա. այսինքն խաչ արար զմարմին նորա. (Եփր. ՟բ. կոր.։)

Ո՛վ որ վասն մեր մեղս եղեր, զի մեք լեցուքվասն քո արդարութիւն աստուծոյ. (Լմբ. պտրգ.։)


Մենակռիւ

adj.

cf. Մենամարտ.

NBHL (2)

Մենամարտիկ. ըմբիշ.

Մենակռիւ մենամարտիկ։ Գիշերամարտ մենակռիւ. (Ագաթ.։)


Մենաստան

cf. Մենարան.

NBHL (5)

μοναστήριον monasterium;
locus, ubi vita solitaria agitur. Մենարան. միայնանոց. վանք միանձանց.

Առեալ զոմանս յաշակերտացն յիւրաքանչիւր մենաստանաց. (Ագաթ.։)

Շինէ եղբայրանոցս, եւ մենաստանս. (Խոր. ՟Գ. 20։)

Առ կրօնաւորսդ, որք ի վանորայս, եւ ի մենաստանս բնակէք. (Շ. ընդհանր.։)

Առաքեաց ի վերայ մենաստանեաց կուսանացն. կամ գրելի է՝ մենաստանաց, եւ կամ ուղղականն թերեւս իցէ Մենաստանիք, կամ Մենաստանեայք։


Մեռանիմ, ռայ

vn.

to die, to expire, to breathe one's last, to give up the ghost, to depart this life, to pay the last debt to nature;
to mortify one's body;
մահու —, to be punished with death, to suffer capital punishment;
— ի մարտ պատերազմի, to die on the breach, to be slain in action;
— ի վերայ ազգին, ի սէր հայրենեաց, to die for one's country;
— քաջութեամբ, պատուով, to die on the field of honor;
մերձ է ի —, he is at the last gasp, he is expiring, dying;
որպէս կեայ ոք այնպէս եո մեռանի, people generally die as they live.

NBHL (13)

θνήσκω, ἁποθνήσκω morior τελευτάω vitam finio, decedo, defungor νεκρόομαι emorior, demorior. պ. միռ. միւռտէն. լտ. մօ՛ռիօր. դաղմ. մռու. Մահանալ. անշնչանալ. վախճանիլ. փոխիլ յաստեացս. ննջել արդարոց ի տէր. եւ Սատակիլ անբանից կամ չարաց. կոտորիլ. եւ Ապականիլ. մեռնիլ, անցնիլ, հոգի տալ՝ փչել.

Մահու մեռանիցիք։ Եկեաց, եւ մեռաւ։ Գիտեա՛, զի մեռանիս դու, եւ ամենայն որ ինչ քո է։ Մեռաւ ի բարւոք ծերութեան։ Մեռան ամենայն արք՝ որ խնդրէին զանձն քո։ Եւ ետես իսրայէլ զեգիպտացիսն մեռեալս առ ափն ծովու։ Եկաց ի մէջ մեռելոց եւ կենդանեաց.եւ այլն։

Ոչ թէ մեռանելն չար իցէ, այլ չարեօքն մեռանիլ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Յորժամ հոգին արձակի ի մարմնոյն, մեռեալ կոչեցաւ. (Յճխ. ՟Ժ՟Է։)

Մեռանի այն՝ որ շնչէ, եւ շարժի եւ գնայ, ուտէ եւ ըմպէ. (Եղիշ. ՟Ը։)

Վասն քո մեռանիմք զօրհանապալ։ Մեռանիլ մեղաց կամ աշխարհի.եւ այլն։

Մեռանել զմեղացն մահ։ Կելով կեցցէ զարդար կեանսն, եւ մի՛ մեռցի զմեղացն մահ. (Յճխ. ՟Բ. ՟Ժ՟Է։)

Մեռեալ եմ հոգւովս։ Մեղօք մեռելոյս անախտ կեանք. (Ժմ.։ Նար.։)

Փափկութիւն կերակրոյ ամենեւին մեռեալ էր ի նոցանէ. այսիքն պակասեալ բարձեալ. (Մանդ. ՟Գ։)

(Կրակն) անյագ ուտէ, եւ հանապազ մեռանի. (Եղիշ. ՟Ը։)

Ո՞չ տեսանես զարեգակն ծագեալ, եւ մեռեալ. րս. յուդիտ.) այսինքն ի մայրն մտեալ. δυόμενον occidentem.

Իսկ բարբառեսցուք, զի՞նչ. արբեցելո՞ցն. այլ ի մեռեալ լսելիս հնչեմք. րս. արբեց.։)

Այն՝ որ կարողն եղեւ պապանձեցուցանել զխօսուն բնութիւնն, եւ զարգանդ մեռեալ կարող էր նորոգել. (Եփր. համաբ.։)


Մեռեալ, ելոց

adj. s.

dead, deceased, defunct;
dead body, corpse;
ընդ —ս համարել, to believe or take for dead;
օր մեռելոց, All Soul's day;
ցուցակ մեռելոց, register of the dead;
պաշտօն մեռելոց, office for souls in purgatory;
cf. Ննջեցեալ.

NBHL (6)

Յարեաւ աբրաամ ի մեռելոյն իւրմէ։ Թաղեցից զմեռեալս իմ։ Թաղեա՛ զմեռեալն քո։ Մերձենայցէ ի վիրաւոր կամ ի մեռեալ։ Ի մեռեալս ազատ։ Յարիցեն մեռեալք։ Եհերձ ճանապարհ ընդ մէջ կենդանեաց եւ մեռելոց։ Վասն կենաց զմեռեալն աղաչէ.եւ այլն։

Շիրիմ մեռելոյ, եւ յարութիւն մեռելոց (գերեզման փրկչին). (Մեկն. ղկ.։)

ՄԵՌԵԱԼ. որպէս θνησιμαῖον morticinum. Մեռելոտի. գէշ կենդանեաց, կամ մարդոյ.

Յամենայն գազանաց ... որ մերձեսցի ի մեռեալ նոց, եւ որ բառնայցէ ի մեռելոց նոցա։ Ի մսոյ նոցա մի՛ ուտիցէք, եւ ի մեռեալ նոցա մի՛ մերձենայցէք։ Տեսին մեռեալ ընկեցեալ ի ճանապարհին. եւ առիւծն կայր առընթեր մեռելոյն. եւ այլն։

ՄԵՌԵԼՈՑՆ գ. ՄԵՌԵԼՈՅԹՔ. որ եւ ասի ՄԵՌԵԼՈՑՆ. Ծախք ի թաղումն եւ ի հոգեւոր օժանդակութիւն մեռելոյն. եւ Որ ինչ իցէ վախճանելոյն.

Թէ ո՛րպէս արժան է զմեռելոցն առնել։ Թէ ձեռնհաս իցէ այրն, զմեռելոյթսն արասցէ (կնոջն). եւ եթէ ոչ իցէ, յիւրոցն (յընչից կնոջն), եւ առն ի ժառանգութիւն մի՛ լիցի. (Մխ. դտ.։)


Մեռելութիւն, ութեան

s.

deadness, want of animation, privation of life;
mortality;
mortification;
— արգանդի, the being past bearing, impotence, sterility.

NBHL (12)

Յորժամ մեռելութեան մեռելոյն հաւատասցեն, ապա եւ ի յարութեանն չլինիցի երկմիտ. (Սեբեր. ՟Բ։)

Ի վերայ խաչին՝ ձայնին եղելոյ, ոչ որոշումն աստուածութեանն յայտնեալ, այլ մեռելութիւն մարմնոյ նշանակեալ. (Աթ. ՟Դ։)

Զմուռս՝ մեռելութեան քրիստոսի նշանակ է, եւ թաղմանն. (Նար. երգ.։)

Որդին աստուծոյ մեռաւ, զի զմեռելութիւն արարածոց կենդանացուսցէ։ Որք կենդանի են առ աստուած ... քանզի վասն աստուծոյ մեռան, կարօղ են զմեռելութիւն բազմաց կենդանացուցանել. (Ագաթ.։)

Ի գերեզմանի եդար անապական, զի զմեռելութիւնս մեր բարձեր. (Շար.։)

Զմեռելութիւն նորա պատուական արար աստուած քան զմեր կենդանութիւն. (Յհ. կթ.։)

Զի՞նչ քան զմեռելութիւն քառօրեայն դիոյ առ կենդանութիւն մեզ անյուսագոյն. (Նար. ՟Ժ՟Ա։)

Քրիստոսի չիք կրկին մեռելութիւն. (Լմբ. պտրգ.։)

Ի մեռելութիւն արգանդին սառայի. (Հռ. ՟Դ. 19։)

Նախ քան զմահ՝ մեռելութիւն, անփառութեամբ յաթոռոյն ի վայր կործանեալ. (Խոր. ՟Գ. 68։)

Մեռելութիւն ախտից, կամ երկրաւոր անդամոց։ Աշխարհի մեռելութիւնդ, Զկիրս մեռելութեան կոչեաց խաչ։ Երկուս կենդանութիւնս, եւ երկուս մեռելութիւնս նշանակէ. (Սահմ. ՟Ե։ Իգն.։ Լմբ.։ Բրս. հց.։ Անան. ի պետր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Վախճան մարմնոյ ընդ հոգւոյն մեռելութեան հասանէ նմա. (Շ. ընդհանր.։)


Հոսանուտ

adj. fig. s.

flowing, running, fluid;
transitory, transient;
fluid;
ելեկտրական — electric fluid.

NBHL (11)

ՀՈՍԱՆՈՒՏ χυτός fluidus. որ եւ ՀՈՍԱԿԱՆ. Որ ինչ հոսի առ լուծականութեանն. հեղուկ. լոյծ. եւ Յորդահոս։ Նմանութեամբ՝ Անցաւոր. վաղանցուկ. դիւրասահ. դիւրագայթ. վազօղ անցնօղ բան.

Ջրոյն՝ երկակի, ոմն գէջ, եւ ոմն հոսանուտ՝ սեռք սորա. (Պղատ. տիմ.։)

Կարծրն քեզ հոսանուտ է, եւ լոծն քեզ պնդակազմ։ Հոսանուտ եւ ստորածորելի նիւթից գերափառ. (Նար. ՟Ծ՟Գ. ՟Ղ՟Գ։)

Զհոսանուտ եւ զլոյծ բնութիւնն ջուրց բարւոք պնդեաց. (Իգն.։)

Ընթացուցանելով ի ժամս հոսանուտ անձրեւաց, եւ արեգակնակէզ տօթոյ. րք. ոսկ.։)

Հոսանուտ բնութիւն ծովու։ Անլիր է ծով, եւ հոսանուտ մարմին. (Պիտ.։ Նախ. ժող.։)

Ո՛չ կերակուր հոսանուտ առ ի լրութիւն անապականին. րծր. ՟Ա. 1։)

Այսչափ շահք օգտից ի զղջմանէ արտասուաց, որ շարժեն զբարս հոսանուտս ի գիւտս փրկութեան. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Հոսանուտ եւ եղական բնութեանս. (Սարգ. յկ. ՟Դ։)

Հոսանուտ բնութեամբս յար փոփոխիմք. (Լմբ. սղ.։)

Ի հոսանուտ վայրէ կենցաղոյս (հանգոյն գետոյ). (Յհ. իմ. եկեղ.։)


Հոսանք, նաց

s. phys.

stream of water, watercourse;
overflowing, flowing out;
water-fall;
current, stream;
— հոգւոյն, the gifts of the Spirit;
— հրոյ, volcanic eruption;
torrent of flame;
— չարեաց, a torrent of ills;
—նս ջուրց իջուցին աչք իմ, my eyes have become water-brooks, my eyes run down with rivers of water.

NBHL (11)

ՀՈՍԱՆՔ ῤύσις, ῤοή, ἅφεσις flxus, effluentia, remissio νάμα fluentum, latex σύρτις syrtis եւ այլն. որ եւ ՀՈՍՔ, ՀՈՍՈՒՄՆ. Խաղացք եւ վազք, ուղխք, յորձանք. բղխումն. զեղումն. յորդութիւն ջուրց, նմանութեամբ՝ եւ ամենայն իրաց.

Զհոսանս սաստիկ անձրեւաց։ Իբրեւ ջուրց բազմաց բռնութիւն հոսանաց։ Հոսանս ջուրց իջուցին աչք մեր. (Յոբ. ՟Լ՟Ը. 25։ Ես. ՟Ժ՟Է. 13։ Ողբ. ՟Գ. 48։)

Հոսան բացան յերկնից, եւ առ ծովս ժողովեցան. (Եփր. ծն.։)

Հոսանք ականակիտն աղբերաց։ Բնութիւնս (գետոյ) հզօրապէս զ՝ի վայր հոսանից ունի կարգ. (Պիտ.։)

Յաչաց հեղուլ զարտասուաց հոսանս։ Անսուրբ վարուք ապականեալ են ի հոսանս չարեացն. (Յճխ.։)

Լցեալք անկարօտ հոսանօք հոգւոյն. (Ագաթ.։)

Շատախօսութեանն հոսանք. (Ածաբ. ժղ.։ եւ Յհ. իմ. երեւ.։)

Հոսանք ջուրց բարեհամաց ի լեռնէն իջանելով. (Խոր. ՟Ա. 15։)

Որք զքաղցրահամս աղբիւրացուցանեն զհոսանս (իբր վտակս). (Կիւրղ. ի կոյսն.։)

Զարձանսն երկաթի թողլով, ուր ասացաք գոլ զհոսանս. ((որպէս ռմկ. աթէշ փիւսկիւրմէսի ). Արծր. ՟Ե. 11։)

Եռացեալ ցանկութիւն որովայնամոլութեամբն հեղու զհոսանս, եւ այրէ զորս գտանէ ախտին սիրովն. (Յճխ. ՟Թ։)


Հոսեմ, եցի

vn.

to shed, to spill, to pour out;
to flow, to fall, to drop;
to gush, to stream, to run;
to scatter, to disperse;
to winnow, to fan;
to precipitate;
— յորդաբուխ արտօսր, — իբրեւ զհեղեղ զարտասուս, to shed tears abundantly, in torrents;
— հողմոյ, to cast to or throw to the winds;
cf. Հոսիմ.

NBHL (29)

ῤύω, ἑκχέω effluo, effundo κατάγω deduco. Հեղուլ առատութեամբ. վայթել յորդութեամբ. բղխել, ի վայր իջուցանել զլոյծ իրս. վազցընել, թափել.

Ամպք հոսեցին զանձրեւ։ Հոսեաց որպէս զգետս զջուրս (ի վիմէ)։ Հոսեսցեն իբրեւ զհեղեղ զարտասուս. (Առակ. ՟Գ. 20։ Սղ. ՟Հ՟Է. 16։ Ողբ. ՟Բ. 18։)

Հոսել վտակս յաւէտախաղացս, կամ յորդաբուխ արտօսր. (Պիտ.։)

Զանձրեւն կենաց ... հոսեցեր ի յերկիր ծարաւուտ. (Շար.։)

Հոսել զզօրութիւն պատգամաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Հոսեալ լինի եւ սաստիկ լուսոյ պայծառութիւն յերկնից ի յերկիր. (Իգն.։)

ՀՈՍԵԼ λικμάω ventilo, evacuo, dispergo. Հոսչաւ կամ հեծանոցաւ՝ հողմոյ տալ զկասեալ կամ զլոսեալ եւ զմանրեալ նիւթս. ցրել, ցրուել զոր ի՛նչ եւ է. ցնդել. ցանել. սրսկել. երնել.

Ցրուեցից զձեզ ընդ ամենայն ազգս, զոր օրինակ հոսի հոսչաւ։ Իբրեւ զփոշի հոսեալ ի կալոյ։ Իբրեւ զունգ յարդի հոսեալ յերեսաց հողմոյ։ Հոսեսցէ զնոսա յայնկոյս գետոյն։ Հոսեցից զնոսա ընդ գաւառս։ Մանրեսցէ եւ հոսեսցէ զամենայն թագաւորութիւնս։ Զչորրորդ մասն հոսեսցես հողմոյ։ Որպէս փոշի՝ զոր հոսէ հողմ ի վերայ երեսաց երկրի.եւ այլն։

ՀՈՍԵԼ. κρημνίζω, κατακρημνίζω praecipito βάλλω mitto, ejicio. Վերուստ ի վայր ցնդել, գահավիժել. զընկենուլ. թօթափել. կործանել. թափել. վար ձգել, նետել.

Զմանկունսն ի պարսպաց անտի ի վայր հոսեցին։ Զանձն ի բարձուէ ընդ պարիսպն հոսել։ Հոսել վիրգս մեծամեծս. (՟Բ. Մակ. ՟Զ. 10։ ՟Ժ՟Դ. 43։ ՟Ա. 16։)

Հոսէր ընկենոյր բարդս բարդս ի մէջ զօրացն։ Զաշտարակն վերուստ ի վայր փլուզեալ հոսեաց. (Ագաթ.։)

Արս եօթն եւ տասն նետիւք հարեալ՝ վերուստ ի վայր հոսեաց. միմեանց զկնի՝ իբր ի սաստիկ մրրկէ վաղահասուկ ի թզենեաց. (Խոր. ՟Գ. 40։)

Մի՛ զամենայն դժուարակիր բեռինս վարուց ի վերայ ամեհելոցն հոսեսցեն. (Մանդ. ՟Ը։)

ՀՈՍԵՄ եցի. չ. ՀՈՍԻՄ եցայ. ձ. ῤυέω, ἑπιχύομαι, καταφέρομαι fluo, infundor, deferor ἑμπηδάω insilio, irruo. Ծորիլ. բղխել. յորդել. իջանել. վայրաբերիլ. եւ Վերուստ ի վայր՝ ի վերայ յարձակիլ. գրոհ տալ. անկանիլ. վազել, թափիլ.

Հոսեաց առժամայն արիւն եւ ջուր ի կողից պատկերին. (Ճ. ՟Բ.։)

Յորմէ հոսեաց անձրեւն կենաց. (Շար.։)

Բովանդակ աղիտիցն առիթ ի մերս հեղեղաբար հոսեաց գաւառ. (Պիտ.։)

Հարկանէր զվէմն, եւ հոսէին ջուրք։ Ջուրն հոսէր յաջմէ կողմանէ։ Արիւնն գունդագունդ արտաքս հոսէր։ Իբրեւ զջուր հոսեալ ընդ զառ ի վայր.եւ այլն։

Վասն որ յերազս հոսին (գիջութեամբ). (Նախ. ղեւտ.։)

Ընդ քեզ եւ զօրք վերին հոսին, մինչ զի թափուր մնալ երկին. (Յիսուս որդի.։)

Բազմութիւնն ի միմեանց վերայ կուտեալք ի ներքս հոսէին. (Ճ. ՟Ա.։)

Յանդգնաբար յապաշխարութեան հոսելով վտանգս. (Յհ. իմ. ատ.։)

Հոգին սուրբ ի վերայ ամենայն հաւատացելոցն հոսեցաւ. (Կոչ. ՟Գ։)

Հրացայտ ցոլմունք ի վայր հոսեալ. (Յհ. կթ.։)

Իբրեւ զհուր հոսեցաւ. (Մանդ. ՟Բ.)

Բազում մարդիկ ի վայր հոսեցին. (Եղիշ. խրատ.։)

Որ ոչ թողեր հոսել վիմին՝ ի խոր մեղաց անդնդային։ Զոր պահեցեր ի հոսելոյ, եւ կանգնեցեր ի գլորելոյ. (Յիսուս որդի.։ Շար.։)

Ոչ ի բարձրութեանն կայից հոսեցան։ Եթէ ի շարս գումարտակին՝ յորմէ հոսեցայ. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Դ։)

Հոսեցան յովնաթան, եւ որ ընդ նմա էին, ի դարէ անտի. (՟Ա. Մակ. ՟Թ. 48։)


Հովանի, նւոյ, նեաւ

s. fig. adv.

shadow, shade, umbrage;
auspice, conduct, shield, defence, guard;
— ընդ —նեաւ, in the shade, under the shadow of;
with the protection or under the auspices of;
— լինել, առնել, cf. Հովանաւորեմ;
աւուրք իմ որպէս — անցին, my life has passed away like a shadow.

NBHL (14)

σκιά (լծ. ընդ հյ. Շուք) umbra σκέπη tegumentum, operimentum . Որ ինչ հոգ եւ զով առնէ. Ստուեր ծառոց եւ այլոց իրաց՝ հովարար կամ զովացուցիչ ի տապոյ. նմանութեամբ՝ Ծածկոյթ կամ յարկ ապաւինի. թեւարկութիւն. խնամարկութիւն. պաշտպանութիւն. շուք.

Ծածկեաց զլերինս հովանի նորա Եկա՛յք ծածկեցարո՛ւք ընդ հովանեաւ իմով։ Սփռեաց ամպ՝ հովանի առնել նոցա։ Ընդ հովանեաւ վիմիդ։ Աւուրք իմ որպէս հովանի անցին.եւ այլն։

Արար իւր հովանի, եւ նստաւ ընդ հովանեաւն. իմա՛ որպէս յն. սքինի՛. (լծ. հյ. շէնք), այսինքն տաղաւար.

Տիրապէս ստուեր իմա՛ զհովանին։ Զհիւանդն հովանեաւ բժշկել. (Լմբ. ժղ. եւ սղ։)

Հովանի իմն են կեանքն աշխարհիս, եւ երազ. (Ոսկ. ես.։)

Ի հովանի թեւոց քոց յուսացոյց։ Ընդ հովանեաւ ձեռին իւրոյ թաքոյց զիս։ Կեցցուք ընդ հովանեաւ նաբուքոդոնոսորայ. եւ այլն։

Ընդ հովանեաւ աջոյ քոյ պահեա՛ զմեզ։ Քառակուսի ազանց հովանի եւ պահապան. (Շար.։)

Ի վանս ծործորու կոչեցեալ՝ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս (եկեղեցւոյ). րզն. մտթ.։)

ՀՈՎԱՆԻ ԼԻՆԵԼ. ՀՈՎԱՆԻ ՈՒՆԵԼ. σκιάζω obumbro ὐπερασπίζω, σκεπάζω tego, operio, protego sicut scuto. Հովանանալ (ըստ ՟Ա նշ). հովանաւորել. զստուեր իւր արկանել ի վերայ այլոց. եւ պաշտպանել. խնամարկել.

Հովանի լիցին նմա ամենայն անտառք։ Լինել նմա հովանի ի վերայ գլխոյ նորա։ Ամպ լուսաւոր հովանի եղեւ ի վերայ նոցա։ Հովանի ունիցի ամպն ի վերայ խորանին։ Քերովբէքն հովանի ունէին ի վերայ տապանակին.եւ այլն։

Եցոյց նոցա այնուհետեւ անձեռագործ խորան, որ հովանի լինէր, եւ ստուեր ոչ ունէր. (Իգն.։)

Կամ նմանութեամբ, Պաշտպանել, խնամարկել որպէս թեւարկելով.

Աստուած հովանի լիցի նմա զամենայն աւուրս. Զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո։ Հովանի լիցի տէր զօրութեանց ի վերայ երուսաղէմի։ Աջով իւրով հովանի լիցի նոցա։ Հովանի լինէր ամենայն գնդին նիզակաւն. եւ այլն։

cf. ՊԱՏՍՊԱՐԵՄ. իբր պատել ասպարաւ, այսինքն վահանաւ, որ է լծորդ ընդ Հովանի. որպէս եւ Ասպարն ընդ ռմկ. սիբեր յն. ասբիս.


Հովասուն

adj.

airy, well-aired, fresh, cool;
brought up in a fresh, breezy place;
— վայրք, cool, airy places.

NBHL (4)

ՀՈՎԱՍՆՈՒՆԴ ՀՈՎԱՍՈՒՆ. Սնեալ ի հով եւ ի զով տեղիս. եւ Ուր իցէ տեղի հով.

Զհովասնունդ եւ զփափկասէր արս. ր. երէց.։)

Հովասուն եւ բարեկեցիկ կոյսք եւ կանայք. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Վասն տենչանաց կնոջ իւրոյ ի լեռնային հովասուն վայրաց, որ ի մարաց աշխարհին հովասուն սնեալ էր. (Եւս. քր. ՟Ա։)


Հունձք, հնձոց

s.

harvest;
crop;
summer;
— խոտոյ, hay-making;
ժամանակ հնձոց, reaping, harvest-time, mowing-time;
(խոտոյ) hay-time;
երգ հնձոց, harvest-home;
առատ —, abundant harvest;
ոսկեփայլ, — փունջ —, golden harvest;
յաւուրս հնձոց, in harvest-time.

NBHL (3)

θερισμός, ἁμητός messis եւ θέρος aestas. (արմատ բայիս Հնձել) Հասուն արմտիք քաղելիք, եւ քաղումն նոցին. հնձումն ցորենոյ, եւ ժամանակ նորին, այսինքն Ամառն. (յն. թէրիսմօ՛ս եւ թէ՛րօս. լծ. ընդ հյ. ջեր) հունծ.

Հնձել զհունձս։ Յաւուրս հնձոց ցորենոյ։ Հնձոցն գարեաց։ Սերմն եւ հունձք։ Աղաչեցէ՛ք զտէր հնձոց, զի հանցէ մշակս ի հունձս իւր։ Բազում համբարս դնէ ի հունձս։ Որպէս ցօղ ամարայնի, եւ անձրեւ ի հունձս.եւ այլն։

Գարուն, հնձունքն։ Գարուն, հունձք, աշուն, եւ այլն. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)