va.

to bless, to praise.

ն.

εὑτυχέω benedico, laudo Բարիս խօսել կամ ասել. գովել. օրհնել.

Լուտացեալք՝ բարեբանեմք (այսինքն զորս բամբասեցին զմեզ՝ օրհնեմք). (Առ որս. ՟Ը։)

Բարեբանելն, եւ բարեբանիլ յայնմանէ՝ որ զհաստատութիւնն ունի բոլորեցունց. (Փիլ. լին.։)

(Մին) դսրովի ... (միւսն) բարեբանեալ լինի. (Յհ. իմ. երեւ.։)

Սիրելիք բազմաց, եւ բարեբանեալք յամենեցունց. (Իգն.։)

Ի տէրունականս երանութենէ բարեբանի հեզն. (Շ. մտթ.։)

Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր։ Զարմանալի մասամբք երանեալք եւ բարեբանեալք. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)

Մանաւանդ՝ Օրհնել զԱստուած, օրհնաբանել. գոհաբանել, փառաբանել. փառատրել.

Զքեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց։ Զքեզ բարեբանեն մանկունք եկեղեցւոյ. եւ այլն. (Շար.։)

Ուր եւ ստէպ ասի.

Օրհնել զհայր, գովել զորդի, բարեբանել զսուրբ հոգին. որ ի նոյն միտս հային։

Սրովբէական ձայնիւ զքեզ բարեբանեմք։ Որ բարեբանեալդ ես ի դասուց քերովբէից։ Տղայքն եբրայեցւոց բարեբանեն։ Բարեբանեցար ի տղայոց. եւ այլն։

Ասի եւ զսրբոյ կուսէն, եւ զխաչէն.

Զքեզ բարեբանեմք աստուածածին կոյս. (եւ այլն. Շար.։)

Ի զուարթնոց միշտ բարեբանեալ սուրբ Աստուածածին։ Բարեբանեալ ես նշան փայտիդ փրկութեան. (Նար. կուս.։ եւ Նար. խչ.։)

Ոճով ասի.

Զօրհներգութիւն երից մանկանցն ընդ սերովբէսն բարեբանեմք, (այսինքն եղանակեմք, երկրորդեմք). (Շար.։)