Definitions containing the research պէտք : 567 results

Բանջար, ոց, աց

s.

herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «բան ճարակեւու».-Մորթման ZDMG 1870, 80 համեմա-տում է թրք. [arabic word] panǰar «ճակնդեղ» բառի հետ։ Սրան պատասխանելով Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 93 առում է, թէ պէտք է համեմատել ո՛չ թէ panjar, այլ թրք. [arabic word] banǰar «մո-լոշ, բանջարեղէն, բոյս»։ Հիւնք. թրք. panǰar «ճակնդեղ» բառից փռխ առ-նուած և ընդհանրացած։ Patrubány, Բանաս. 1902, 80 և IF 14, 58 բանալ= յն. φαἰνω բայից, իբր «բացուած», ջ և ար մասնիկներով. հմմտ. ջին-ջ, ար-դար, դալար։


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ ջրային բոյս է. acorus calamus L» (ըստ Արթինեան, Անահիտ 1907. л 1) Բժշ. Գաղիան. ունի միայն ՀԲուս. § 311 (սրա մօտ սխալ է բաշխէ ձևը և պէտք է կար-դալ բաշխ է). նոյն բառից բարդուած հոմա-նիշ է բաշխտակ, որ և բաշղտակ, բաղշտակ Բժշ. Ամիրտ.։

«Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։


Բարապան, աց

s.

usher, porter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դռնապան» ՍԳր. Եփր. մն. 479, 482. Մծբ. 112. (նոր գրակա-նում այս անունով են կոչւում Պատրիարքա-րանի դռնապանները (շաթիր), որոնց գըլ-խաւորն էլ բարապանապետ անունն է կրում)։ Այս բառին պէտք է կցել բարապետ «դռնա-պան» Մծբ. և բարաւոր «դռան վերի սեմը» ՍԳր. Մագ. Ճառընտ. «դռան երկու կողքի սե-մերը՝ աջ և ձախ» Տաթև. ամ. 390։ Բոլորի արմատն է բար «դուռ», որ առանձին գոր-ծածուած չէ։ Հմմտ. սրանց հոմանիշները դա-րապան և դարապետ։


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։


Բիլ

s.

azure, bright blue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է բառս «բաց կապոյտ» և սրանից է հանում պլուզ կամ բլուզ մատում է իտալ. blu «կապոյտ», թրք. buludī «ամպագոյն, կապոյտ» բա-ռերի հետ։ Աւելի խոհեմ է ՋԲ, որ դնում է «թուի բացագոյն կապուտակ»։ Երկու-սըն էլ հաւասարապէս սխալ են։ Վերի հատուածում գոյների մասին խօսք չը-կայ բնաւ, այլ բոյսերի և կենդանիների։ Հեղինակը շարում է նախ մարդկային սեռի անուններ, յետոյ բոյսեր և յետոյ, ձկներ. այսպէս ձկան անուն են յայտ-նապէս՝ դլփին, սղոց (սղոցաձուկ), լոք (այժմ լոքօ) և կապոյտ. ձկներ պէտք է լինին նաև դալ և ովկիան բառերը և մանաւանդ բիլ, որ երկու ձկների միջև բառից՝ առնելով գոյնի իմաստով, որին


Բիտ

s.

spur of a cock, etc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաւի ոտքի ետևի մատը. մահմուզ» Կիւրղ. ղևտ. որից հաստաբիտ «հաստ ճան-կերով (մագիլ)» Վեցօր. 162 (տպ. հաստա-բեստ, պէտք է սրբագրել այսպէս. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. 159)։


Բիւր, ուց, ոց

s. adj. adv.

myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Իրանեան ա-ի անկման պատճա-ռաւ հայերէնից փոխառեալ պէտք է համա-րել վրաց. ბევრი բեվրի «տասը հազար, շատ, առատ», ბევრნი ბევრთანი բեվընի բեվրթանի «բիւրք բիւրուց», ბევრეული բեվրեուլի «բիւրաւոր, բազմաթիւ», ვაბე-ვრება գաբեվրեբտ «բազմապատկել»։ Այս-պէս է ընդունում նաև Մառ Ипnoл. 62։


Բնդեռն

s.

cantharides.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (ռան, ռունք, ռանց) «աղբերում ապրող մի տեսակ սև բը-զէզ» Նիւս. Երգ. Մագ. թղ. 113. Վրդն. ծն. Սկևռ. աղ. 38. գրուած է նաև բնդերն Առաք. մու. փնդեռն Ոսկ. Եզեկ. Տօնակ. նոր գրա-կանում ընդունուած է միայն բնդեռ ձևով։ Ո-րից փնդեռնաքատակ «կեղտոտ բզէզի պէս» Յիշատ. պրպմ. էջ 515 (նորագիւտ բառ), կո-յադնդիռ «աղբի բզէզ» Ոսկ. մ. բ. 15, որ պէտք է կարդալ կոյաբնդիռ։


Բոյն, բունոց

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

[hebrew word] bānā «շինեց» բառից։ Müler SWAW 38, 578 պրս. [arabic word] buna «տուն, հալրենիք»։ Lag. Arm. Stud. § 406 զնդ. buna բառից, ինչպէս ունինք գոյն պէտք է հասկանալ բոյն, որ արդարև ունի նաև «որջ» նշանակութիւնը։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «իշամեղու, բորեխ, պիծակ» Վրք. հց. Բ. 184. Նեղոս 674. Մարթին. Պի-սիդ. Վեցօր. տող 970. Վստկ. 210. որին պէտք է միացնել նաև բրէտ, ի-ա հլ. «իշամեղու» Եւագր. 127, 128. Վեցօր. 175. Մխ. առկ. ա-ռաջինի հետ նոյն է բորեղ Յայսմ. ապր. 30 (գւռ. բոռեխ), երկրորդի հետ կրէ՞տ. շրթնա-կանի այսպիսի փոփոխութեան օրինակ լի-նի թերևս պիտի>գւռ. կիտի, տիկի (մասնիկ ապառնիի)։


Բորակ, ի, աւ

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] porak հայերէնից փո-խառութիւն պէտք է դնել նախաձայն ր-ի պատճառաւ՝ փոխանակ b։


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] būsī̄nā «փղոմոս, φλόμος, verbascum, խռնդատ, եզան ագի կամ ձկան մահարար կոչուած խոտը» (Brockelm. 34ա). այս խոտը իբրև պատրոյգ էին գործածում. հմմտ. արաբ. [arabic word] būsīr կամ [arabic word] bu-sira «խռնդատ», այս բառերը իրանեանից փոխառեալ պէտք է կարծել. հմմտ. պհլ. būčin(ā) կամ boč̌in(ā) «վարունգ»-Հիւբշ. 301։


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վեռօաձայնի պատճառաւ հայերէ նից փոխառեալ պէտք է դնել ուտ. բիրինծ. խինն. պարինց։


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։


Գարուն, րնան

s.

spring

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վերոյիշեալ բառի հետ ձևով և ի-մաստով նոյն է Հմշ. գեհ «բարձունք», պէտք է դնել գահ «բարձունք, ժայռերի գլուխը» բառից. ըստ այսմ եբր. բառը, ինչպէս ասեր ենք, գործ չունի հյ. գեհ բառի հետ, բայց ձևափոխուած է նրա համեմատ՝ անշուշտ յետնաբար։ ԳԵՀ «ոչխարի հօտ» Վստկ. 215, 216, 217. Թր. քեր. 20. Սիւն. քեր. 210. Սմբ. դատ. 211. Վրդ. առ. 238, 256, 259 (չորս անգամ). Տաթև ոսկիփ. 480, «ոչխար» Բրս. մրկ. 78, որ և գիհ Վրդն. առ. 160, 188 (ձեռագիրնե-րից ոմանք ունին գեհ, ոմանք՝ գիհ)։-Սրանց հետ հմմտ. գհուկ Լ. Ղզ. կամ գվուկ Երև. «ոչ-խարների փարախ», որ դարձած է Ղրբ. կհօկ։


Գեր

s.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ողբ, լաց, կոծ» (ունի միայն ԱԲ), որից գեր գործել «լալ, ողբալ» Ոսկ. պօղ. հտ. Ա. էջ 260, 492, 751, 832։ Բառս գտնում ենք նաև Գ. մակ. դ. 2 «Եւ քաջացն սուգ անհնա-րին և գեր արտօսրալից գոչմամբ եռանդն ի վեր հասեալ՝ զսիրտս ճմլէր» =յն. τοῖςδε *lουδαίοις (քաջացն) ἀνήϰεστον (անհնարին) πένϑος (սուգ) ὴν ϰαὶ (և) πανόδυρτος μετն δαϰρύων (գեր արտօսրալից) βօղ (=գոչ-մամբ)։ ՆՀԲ գրելով մէ՛կ բառ (գերարտօս-րալից), թարգմանում է «սաստիկ առ։ տառուიօ լի», իբր կազմուած գեր-ոչ-ոսկե-դարեան մասնիկով և համապատասխան յն. λανόδυοτος «յոյժ ողբալի» բառին։ Սակայն այս պարագային առանց թարգմանութեան է մնում με τα δαϰρύων «արտօսրալից»։ Նո-րայր, Կորիւն վրդ. և թարգ. էջ 455 ուղղում է հատուածը՝ «Եւ քաջացն սուգ անհնարին և գեր՝ արտօսրալից գողմամբ..», գեր առնե-լով իբր առանձին բառ և գոյական՝ «ողբ» նշանակութեամբ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ, 1911, 48-49 ցոյց է տալիս, որ յունարէնին համապատասխան լինելու համար պէտք է առնել գեր (ածական) «πανόδυρτος, յոյժ ողբալի», որով արտօսրալից ճշտիւ լինում է μετά δαϰούων։ Գեր ածականը գտնում ենք նաև Եղիշ. գ. էջ 44 «Ոմանք զգեր արտօսրն եբրև յաղբերականց հոսէին յաչաց իւրեանս» (ՆՀԲ գրում է իբրև մի՛ բառ՝ գերարտօսր, որ շատ անյարմար է գալիս տեղին)։ Նոյնը նաև Ոսկ. փիլ. էջ 482 «Մի ծոյլո, մի՛ մեղկս, մի՛ ի զեր մտաց», ուր յունարէնը երեք բառի դէմ ունի միայն օῦϰ ἀναπεπτωϰιτα «մեղկ, թոյւ»։ (Բայց ինչպէ՞ս պէտք է հասկանալ այստեղ հյ. գեր, «ողբալի՞» թէ՜ «ծոյլ»)։

Տէրվ. Նախալ. 51, 55, 81 տե՛ս գեղգե-ղել բառի տակ։ Նորայր, Կորիւն վրդ. և Առոմ. էջ 455 վերի ձևով պարղաբանե-լով բառը՝ կցում է պրս. [arabic word] γiri բառին. այսպէս [arabic word] γiri kardan «լալ գոչմամբ և աղաղակաւ» (ճիշտ ինչպէս հյ. գեր գործել), [arabic word] γaran «ի ձայն լալ և ողբալ», [arabic word] γiri «լալիւն՝ որ լինի գոչմամբ և աղաղակաւ», [arabic word] γarang «լաց՝ որ լինի տրտմութեամբ. կերկե-ռումն յորկորի, որ լինի ի լալոյ կամ ի նեղանալոյ»։ Հայերէնը պէտք էր դնել իրանեան այս ձևերից փոխառեալ. բայց ոչ նրանց ծագումն է յայտնի և ոչ էլ գոնե պահլաւերէն ձևը կայ։ Բառասկզբի γկարող է տալ հյ։ գ (հմմտ. [arabic word] γund> գունդ), բայց ձայնաւորները համաաա-տասխան չեն։


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնեկ հայ բառ՝ հնխ. dwo, dwou ձևից. որ յատուկ էր տրականին (իգականը լինելով dwai և չեզոքը dwoi). ժառանգորդ լեզունե-րի մէջ պահուած է հետևեալ ձևերով.-սանս. š dvá, ❇ dva, [other alphabet] dvaú, [other alphabet] dvi, թո-խար. wī, wi, բոշայ. լվի, զնդ. [arabic word] dva. հ. պրս. duvitiya-«երկրորդ», պազենդ. do, պրս. [arabic word] du, աֆղան. dva, քրդ. du, զազա di du ռեւուճ. do. du. օսս. duvà, մինջ. lo, յն. δόω, լատ. duo, հիռլ. dāu, da, di, հիսլ. tveir, tvau, անգլ. two, լիթ. du, գոթ. twai, twa, հբգ. zwene, zwō, zwei, գերմ. zwei, հսլ, dva, düva, ալբան. dü, di ևն (Walde 247, Boisacq 205, Berneker 247. Trautmann 64)։ Այս բոլորի մէջ ամէնից աւելի ձևափո-խեալը հայն է, այնքան, որ հնդևրոպական կերպարանքը բոլորովին անճանաչելի է դարձած։ Բայց ըստ որում հայերէնի բոլոր թուականները բացատրւում են հնդևրոպա-կանով, ըստ այսմ պէտք է որ երկու բառն էլ բացատրուի վերի ձևերով։ Հայերէնի մէջ եր-կու հին երկակի թուի մնացորդներից է. իր ընկերներից մի եզակի, երեք և չորք յոգնա-կի լինելով՝ այս էլ բնականօրէն երկակի մի-այն կարող էր լինել։ Երկակի թուի նշանն է -ու. արմատական երկ-


Գաղձն, ձին

s. bot. monks rhubarb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ պատատուկ, գայլ-խոտ, որ ուրիշ բոյսերի վրայ փաթաթուելով՝ նրանց հիւթը ծծում և չորացնում է. cuscuta» Ագաթ. Մանդ. սիր. 34. Գր. տղ. էջ 68. Կա-նոն. էջ 58. Վստկ. 86. Սարգ. յկ. Ճառընտ-Մխ. երեմ., «մի տեսակ ծովային առի խոտ» Վստկ. 29, որից գաղձնաւոր «գաղձ վնասա-կար բոյսով վարակուած» (այգի) Նար. է։ 142։-Բոբորովին տարբեր բառ է դառձն «վայրի անանուխ» և պէտք չէ կարծել, թէ նախաձայնի շփոթութեամբ իրարից են յա-ռաջացած։


Գամ, եկի, եկ, եկայք, եկեալ, գալ

vn.

to come;
to arrive, to attain;
to behave, to demean one's self, to act;
to be inclined;
to apply ones self with ardour;
յառաջ —, to spring, to proceed, to emanate, to rise, to derive, to result;
— ի միտս, յինքն, to recover one's senses;
— ի լաւութիւն, to amend, to reform;
— ի յառութիւն, to grow worse;
ընդ արհամարհանս —, to be despised;
եկն ի վախճանել, he was near death;
— աւուրն, it is getting light;
ի — աւուրն, at the break of day, at dawn;
ի — երեկոյին, towards evening;
— ի վտանգ, to run into danger or peril;
— ի զարմացումն, to admire;
— ի հարցումն, to interrogate;
յերկիւղ — to fear;
— յոզորմութիւն, to have pity;
— ի զղջումն, to repent;
— յիմն, to undertake;
ի քնին —, to examine;
— ի կարծիս ուրուք, to consent;
յաղերս —, to grant, to become compassionate;
ընդ ձեռամբ —, to fall into the hands of;
— ընդ աղբ or ապաւառ, to stain, to soil one's self;
— ընդ ծուխ, ընդ փոշի, to be smoked;
to cover with dust;
— ընդ կուսական արգանդ, to be born of a virgin;
ընդ ուրուք կեանս —, to examine the life of some one;
— ըստ կամաց or ըստ բանի ուրուք, to listen, to give attention;
ըստ կարծեաց ուրուք —, to speak according to the opinion of some one;
սիրով — զմատնըչաւ, to love traitors;
— զայլ արամբ, to love another persons husband;
— զտամբ իւրով, to take care of one's own household;
զերկրաւ —, to turn, to travel round the world;
— զիւիք, to applicate one's self, to give one's self to;
գինւոյ — զտկամբ, to see double from wine;
զօրինօք —, to keep the laws;
զանառակութեամբ —, to be inclined to debauchery;
— զարբեցութեամբ, զընչիւգ —, to give one's self to drink, — to avarice;
զբանիւք —, to chatter, to tattle;
որքան — է քեզ, according to your strength;
որչափ իւր — էր, as much as he could;
— ի վերայ, to assail, to come upon;
to happen some misfortune.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Իբրև շինարարական բառ՝ մեզա-նից փոխառեալ է թրք. [arabic word] qama (գրուած նաև [arabic word] ) «գամ, բեւեռ, երկաթէ գամ» (Будa-говь 2, 25), քրդ. ❇ kam «զօդ, կցու-ածք»։-Պատահական պէտք է համարել կիւր. քուօմ, վարկ. գումուլ, կայտ. գամուլ «գամ» բառը կովկասեան կամ խալդիական ծագու-մից է։


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Իբրև շինարարական բառ՝ մեզա-նից փոխառեալ է թրք. [arabic word] qama (գրուած նաև [arabic word] ) «գամ, բեւեռ, երկաթէ գամ» (Будa-говь 2, 25), քրդ. ❇ kam «զօդ, կցու-ածք»։-Պատահական պէտք է համարել կիւր. քուօմ, վարկ. գումուլ, կայտ. գամուլ «գամ» բառը կովկասեան կամ խալդիական ծագու-մից է։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max


Բանդ

cf. Բանտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Ժիտ

adj.

that searches, inquisitive;
bold, brazenfaced, impudent, importunate, troublesome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հետարորիր, հետամուտ, յանդուգն չիրբ» Ոսկ. ա. թես. և Բ. կոր. Սամ. երէց. ո՛րից ժտել «պաղատիլ, առանց ձանձրանա-լու՝ երեսը պնդած աղաչել» Սղ. լղ. 4. «յան-ղըդնիլ» Ոսկ. մ. ա. գ. 37. Օրին. ժբ. 17. ժզ. 5. «ի վերայ հասանել, լաւ հասկանալ» Մագ. գամագտ. ժտիլ ՍԳր. Ոսկ. Եղն. Եւս. քր. ժտե-ցուցանել Եզն. ժտազոյն Ոսկ. մ. բ. 10. ժտութիւն Ղկ. ժա. 8. Ոսկ. ես. անժտելի ԱԲ. նխալմամբ գրուած է ժխտիլ Վեցօր. Ոսկ մտթ., որ պէտք է ուղղել ժտիլ։


Ժոյժ

s.

patience, long-suffering;
power, strength;
hardihood, boldness;
— ունել, առնել, to be patient, to endure suffering, to tolerate, to sustain, to bear, to suffer, to support;
— ունել արտասուաց, to withhold one's tears;
— ունել պաշարման, to sustain a siege;
մեզ առ նոսա մերձենալ ոչ գոյր —, it was impossible for us to approach them;
ոչ ունիմ — ի նայելոյ, I cannot refrain from looking at, or contemplating him;
չկալան — ճշմարտութեան, they could not endure or suffer the truth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տոկալու՝ համբերելու ուժ, կարո-ղութիւն» Վրք. հց. Ճառընտ. հների մէջ ու-նինք միայն ոճով ժոյժ ունել «համբերել, առևաւ» ՍԳր. Սեբեր. Ոսկ. Մտթ. Եւս. քր. ո-րից ժուժալ Եզն. Ոսկ. մ. ա. 22. Ագաթ. ժու-ժել Տոբ. ժա. 13. Սեբեր. ժուժկալ ՍԳո. եւ։ պտմ. Սեբեր. Բուզ. Ոսկ. ա. թես. ժուժ. կալել ՍԳր. Վեցօր. Եզն. անժոյժ ՍԳր. Ադաթ. անժուժիլ Եփր. Բ. կոր. 110. դժուա-բաժուժալի Փիլ. իմաստ. Պիտ. պարաժոյժ (կարդա տարաժոյժ?) «տկար, անզօր, ւռև-մացող» Եփր. վկ. արև. 17. տե՛ս նաև ապա-4ուժ.-գրուած է ժուժ ունել Կոչ. 305. -ժո-ղովրդական սիրուն մի բառ է երևում չեմ-ժուժուկ «վատուժ, տկար» նորագիւտը՝ սր մէկ անգամ գտնում եմ գործածուած Բառ. երեմ. էջ 297 վատուժ բառի բացատրութեան մէջ։ (Եթէ միայն պէտք չէ կարդալ չիմ ժու-ժուկ. տպագիրը անորոշ է)։


Ժուռ, ժռի

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազոխ, խակ խաղող» Բժշ. «տհաս, խակ» Ոսկիփ. որից ժուռուժուռ մեռանիլ «վաղամեռիկ լինել» Ոսկիփ. ժռութիւն Լծ. նար. ժռատ «ազոխ» Մխ. հեր. 123։-ՆՀԲ ունի նաև ժիռ բառը, ի հլ. որ մեկնում է «կա՛մ է ճիռ ողկուզոյ և կամ այգի ժայռոտ. որ և յոմանց ժուռ ասի»։ Սրանից առնեւոմ ԱԲ ժիռ «ճիռ», երկուսի մէջ էլ սխալ է բա-ռը՝ թէ՛ ձևով և թէ նշանակութեամբ։ Այս ձևը հանուած է Ոսկիփորի հետևեալ հատուածից. «Թէ համբերես և ոչ շտապես, ի ժըռէն հա-լուա զուգես», ուր ի ժըռէն պէտք է հասկա-նալ «ազոխից, խակ խաղողից» (ժուռ բառի բացառականը). որի համար հմմտ. թրք. ժո-ղովրդական առածը՝ sabr əlan qoruqdan helva olur-«համբերութեամբ ազոխր հրու-շակ կը դառնայ». (ակնարկելով ազոխից խաղողը, խաղողից ռուպը և ռուպից պատ-րաստուած հրուշակը)։


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ver «կապ, չուան, չուանով կապել» արմատից, ի մասնիկով, իբր «կապեալ»։ Յեղակից ձևերից յիշում ենք միայն լեթթ. werens «թել», լիթ. virtinis «թակարդ», virvē «չուան», apvarē «կապ». հպրուս. wirbe «հաստ չուան», հսլ. obora (*ob-vora «չուան»), ռուս. oбopa «կապ», вepиra, вepyra «շղթայ», вepèвкa «չուան». յն. ἀρτάνη «չուան թակարդ», ալբան. avarī' «միասին» (ի-ր թէ «ընդ-կապեալ») (Po-korny, 1, 263-6). սրանց միացնել պէտք է թերես յն. ἀεἰρω «' ապել, կցել» (այլ է ἀέιρω «բարձրացնել», որին միանում է հյ. սեր «վեր»), որից յառաջանում են τετραορος «չորոցք, չորս ձի լծուած», συνωρίς «ամոլ (յատկապէս իրար կապուած մի զույգ ձի), զոյգ, ոտնակապ, ձիակապ», συνկορος «միա-նին կապված, միացած ամուսին», ταράορος «մօտիկ կապուած կամ լծուած», ἀπάορος «բաժանուած» ևն (Boisacq, 15)։-Աճ.


Գէզ

cf. Գեզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։


Գող, ոց

s.

thief, robber, bandit;
sharper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արտաքին նշաններից երևում է, որ բնիկ հայ բառ է. իր հետ անձուկ կերպով կապուած գաղել «ծածկել» և գւռ. գեղել «ծածկել, թագ-ցընել» բառերի հետ երևան է հանում գող, գեղ, գաղ ձևերը, որոնք մատնանիշ են անում հնխ. vol, vel, vl ձայնդարձները։ Հայե-րէն բառերը՝ իրար հետ կանոնաւոր համա-պատասխանութեամբ՝ աճած ենք գտնում նաև տ աճականով. այսպէս՝ գողտ-(որից գողտուկ), գաղտ և գեղտ (տե՛ս վերը գաղել և գաղտ բառերի տակ), որոնք ցոյց են տալիս հնխ. vold, veld, vld ձևերը։-«Գող» և «գաղտնի» իմաստների առնչութեան համար հմմտ. գերմ. stehlen «գողանալ» և ver, štohlen «ռաղտնի, ծածուկ», գոթ. Biubs «գող» և θiubjo «գաղտնի», գոթ. hlifa «գո-ռանալ» և պրուս. auklipts «գաղտնի, ծա-ծուկ», լտ. fur «գող» և furtim «ծածուկ», հսլ. tati «գող» և tai «գաղտնի», taiti «ծած. կել, կեղծել»։-Բայց հնխ. vol, vold ևն ար. մատները, որ այնպէս գեղեցիկ կանոնաւո-րութեամբ պահուած են հայերէնում, չեն գտնւում միւս ցեղակից լեզուներում. այստեղ են պատկանում թերևս միայն լեթթ. wilt «խաբել», welts «սնոտի, փուճ», լիթ. pri-vilti «խաբել», viltis «յոյս» (որ է «ինքնա-եւառէութեւն»). yeltui «սնոտի, անպէտք», հպրուս. prawilts «խաբել, մատնել», ս-րոնք յառաջանում են հնխ. vel արմատի ա-ճած velt ձևից։ Ըստ Pokorny, 1, 298 նոյն vel-արմատին են պատկանում նաև յն. οῦλος «խաբուսիկ (երազի համար ասու-ած)», իռլ. fell «կեղծութիւն, խարէութիւն», և bh աճականով՝ vele-արմատաձևից՝ յն. ἔλεσαιρομσι «խաբել, պատրել», լիթ. vilbinti «հրապուրել» (Boisacq, 243)։


Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

s.

buffalo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Գուշ

cf. Գոյշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։


Գուլ

adj.

blunt, dull.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։


Դագ

cf. Դեգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։


Դահիճ, հճաց

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։


Դուժ, ից

adj.

barbarous;
savage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարճ սուսեր» ՋԲ կամ «դաշոյն» ԱԲ. չունի ՆՀԲ. թուի թէ պէտք է կարդալ դան, որ տե՛ս։


Դուռայ

s.

coat, dress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, խարդախութիւն. 2. նենգող, խարդախ». այս իմաստներով նշա-նակում է ԱԲ, բայց մատենագրութեան մէ» առանձին չէ գործածուած, այլ բարդութեանս և ածանցմանց մէջ. այսպէս՝ ուխտադրուժ Երեմ. գ. 7, 10. Հռ. ա. 31. Ոսկ. հռ. Փարպ., տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ., բարեդրուժ Ոսկ. հռովմ. Բ. տիմ., դրժել (<*դրուժել, «խաբել, դաւաճանել, ուխտը մերժել» Փիլ. լին. Յհ. կթ., դրժողութիւն Խոր. Յհ. իմ. պաւլ., դրժութիւն Պիտ., դրժումն Փիլ., դըր-ժադաւ Յհ. կթ., դաւադրժող Յհ. կթ. գրուած է նաև շրջեալ -ժր-ձևով. ինչ. դժրել Փարպ., դժրանք Իգն. Նիւս. երգ., դժրութիւն Ոսկ. ա-նոմ. դ. (իսկ Զգօնի դժրամիտ, դժրեալ ձևե-րը (էջ 284-5) ասորի բնագրին համաձայն պէտք է ուղղել դժուարամիտ, դժուարել՝ ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 120)։-Նոր գրա-կանում՝ երդմնադրուժ, խոստմնադրուժ ևն.-հմմտ. նաև դրուժ «դև», դրուժան և դրաժել բառերը։


Ել

cf. Ելք;
—ի աղագ means, expedient;
—ի աղագս գտանել, to devise, to find means, to remedy;
ոչ էր նոցա ոչ եւ ոչ մուտ, they could not neither get out nor in;
ոչ գիտեմ զ— եւ զմուտ իմ, I do not know how to act.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

դր. լեզ. 144 յն. ἐλαύνω «յառաջ մղել» = ելանել, ἔλενσομαι «պիտի գամ» =հլ. ելուզանել։ (Ըստ այսմ առաջին ուղիղ մեկնիչը պէտք է հաշուել Pedersen)։ Scheftelowitz, BВ, 28, 300 ելուզանել = սանս. rohayati «աճեցնել», ruh «ճիւղ» ևն։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. elu «վեր բարձրանալ», elenu «վերին», 405 սումեր. il «բարձրացնել», 407 սո.-մեր. sil «վեր հանել», zil, sil «մեծ, վեհ», 419 ալթայ. al, ol, ul, il «բարձր, բարձրանալ», ույգուր. uluk «մեծ», ul-kamak «բարձրանալ», չաղաթ. olgay-mak «աճիլ» ևն։ Վերի ձևով մեկնեց բառս Meillet, BSL, л 79, էջ 7։ Pokor-ny, 1, 155-6 մերժելով այս բոլորը՝ դր-նում է հնխ. elā-«վարել, շարժել, եր-թալ» արմատը, որից սանս. iy -ar-ti «շարժել», յն. ἰάλλο «ուղարկել», հյ ելանել, ելանիլ, յն. ἐλάω «վարել», ελαόνω «վարել, քշել», կելտ. elwyf, կորն. yllyf «գնում եմ», անգսք. lanu «նեղ ճանաաաոհ». հոլլ. lann «ճեմելիք» ևն։ Շէֆթէլովից, KZ, 53 (1925), էջ 268 ե-լուզանել դնում է=սանս. rukša «ծառ». rohati «աճումն», որ Pokorny, 2, 416 դնում է ledh-«աճիլ, բարձրանալ» ար-մատի տակ։


Ել, ոյ, ով

cf. Եմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

դր. լեզ. 144 յն. ἐλαύνω «յառաջ մղել» = ելանել, ἔλενσομαι «պիտի գամ» =հլ. ելուզանել։ (Ըստ այսմ առաջին ուղիղ մեկնիչը պէտք է հաշուել Pedersen)։ Scheftelowitz, BВ, 28, 300 ելուզանել = սանս. rohayati «աճեցնել», ruh «ճիւղ» ևն։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. elu «վեր բարձրանալ», elenu «վերին», 405 սումեր. il «բարձրացնել», 407 սո.-մեր. sil «վեր հանել», zil, sil «մեծ, վեհ», 419 ալթայ. al, ol, ul, il «բարձր, բարձրանալ», ույգուր. uluk «մեծ», ul-kamak «բարձրանալ», չաղաթ. olgay-mak «աճիլ» ևն։ Վերի ձևով մեկնեց բառս Meillet, BSL, л 79, էջ 7։ Pokor-ny, 1, 155-6 մերժելով այս բոլորը՝ դր-նում է հնխ. elā-«վարել, շարժել, եր-թալ» արմատը, որից սանս. iy -ar-ti «շարժել», յն. ἰάλλο «ուղարկել», հյ ելանել, ելանիլ, յն. ἐλάω «վարել», ελαόνω «վարել, քշել», կելտ. elwyf, կորն. yllyf «գնում եմ», անգսք. lanu «նեղ ճանաաաոհ». հոլլ. lann «ճեմելիք» ևն։ Շէֆթէլովից, KZ, 53 (1925), էջ 268 ե-լուզանել դնում է=սանս. rukša «ծառ». rohati «աճումն», որ Pokorny, 2, 416 դնում է ledh-«աճիլ, բարձրանալ» ար-մատի տակ։