Definitions containing the research հանդերձ : 1401 results

Ապահար, ից

adj.

menstrual;
having menses;
excrement;
privy.

· Calfa

NBHL (1)

Ընդ ապահարին՝ քղանցիւ հանդերձին՝ լե՛ր բուժիչ ախտին. (Գանձ.։)


Ապառնի, նեաց

s. adj. gr.

futurity;
future;
— ժամանակ բայից, future tense.

· Calfa

NBHL (3)

Զապառնեացն եւ զհանդերձելոցն օրհնութեանցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Մինն աստեացս, եւ միւսն ապառնեացն։ Պտմել յապառնիսն։ Աստ եւ ի հանդերձեալն ապառնի. եւ այլն. (նար։)

μέλλων, -ον. futurus, -um, ἕπειτα, posterum. Որ ինչ ապա առնի, կամ առնելի է. որ յետոյ ունի լինել. լինելոց. գալոց. հանդերձեալն. ըլլալու, ըլլալիք, մեկալ.


Ապաստան, աց

s.

asylum, refuge, place of safety, shelter;
a. sheltered, placed uuder protection;
— առնեմ, to confide, to intrust, to secure, cf. Ապաւինեմ, cf. Յանձնեմ;
— լինիմ, to take refuge;
to confide, to trust, to be confident, cf. Ապաստանել, cf. Պատսպարել, cf. Ապաւինել, cf. Վստահել;
յոգիս — լինել, յոգւոցն պարզել — լինել, to be in the last agonies, to be at the point of death.

· Calfa

NBHL (1)

Որք ապաստան եղեաք բուռն հարկանել զհանդերձեալ յուսոյն. (Եբր.։ ՟Զ. 18։)


Ապարահ, ից

cf. Ապահար.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զհանդերձս ապարահից։ Ի կին իւր ապարահ ոչ մերձենայցէ։ Ըստ պղծութեան ապարահի (կամ ապահարի) եղեւ ճանապարհ դոցա. (Ես. ՟Ձ՟Դ. 6։ Եզեկ. ՟Ժ՟Ը. 6։ ՟Լ՟Զ. 17։)


Աստուածամայր, մօր

s.

Mother of God.

· Calfa


Աստուածացուցանեմ, ուցի

va.

to make a god of any thing, to deify, to admit into the number of gods, to idolize.

· Calfa

NBHL (1)

Եկեալ Աստուած հանդերձ առեցելովն, յորոց մինն աստուածահանդերձ առեցելովն, յորոց մինն աստուածացոյց, եւ միւսն աստուածածացաւ. (Ածաբ. ծն.։)


Աստուածուստ

adv.

heavenly, by God, of God, divinely.

· Calfa

NBHL (1)

Յաստուածուստ անտուստ հանդերձ եւ այս։ Որք յաստուածուստ երեւեցաւ քեզ։ Ոչ ստեղծեալ յաստուածուստ. (Մագ. ՟Ա. ՟Ե։)


Աստստին

adv.

hence;
here.

· Calfa

NBHL (1)

Դասեալ աստստին ի սոյն։ Աստստի ի դատաստանի։ Աստստին ի յիմում մարմնի։ Աստստին կիզեալ։ Կերպարանեցեր հրաշիւք աստստի զհանդերձելոցն նմանութիւն. (Նար.։)


Ասր, րու, րոյ, սու

s.

fleece, wool.

· Calfa

NBHL (1)

(իսկ ասուի եւ ասուոյ՝ են կրկին սեռական, եւ ածական՝ իբր ասրեղէն) ἕριον lana Բուրդ ոչխարաց. գեղմն. գզաթ. մանաւանդ կտրեալ եւ մաքրեալ՝ սպիտակափայլ. որպէս եւ հանդերձն ասրեղէն։ (Սղ. ՟Ճ՟Խ՟Է 14։ Առակ. ՟Լ՟Ա 13։ Ես. ՟Ա 18։ եւս եւ Ղեւտ. ՟Ժ՟Գ 53։)


Ասրեայ, էի, ից

adj.

lanigerous, woolly;
woollen.

· Calfa

NBHL (1)

Զցեցակեր ասրեղէն հանդերձն. (Եղիշ. յես.։)


Ասրեղէն, ղինի, նաց

cf. Ասրեայ.

· Calfa

NBHL (1)

Զցեցակեր ասրեղէն հանդերձն. (Եղիշ. յես.։)


Ատեան, տենից

s.

tribunal, court, audience, auditory, assembly of judges, seat, bar;
magistrate;
senate;
յ— մատնել, to call before a tribunal or council;
գումարել զ—, to convoke, to call together an assembly.

· Calfa

NBHL (1)

Հան զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա եւ հակառակութիւն. զի յորժամ նստիցի յատենի, զամենեսեան անարգէ։ Եթէ հարկանես զանզգամ ի մէջ ատենի։ Այր երկխօս յայտնէ զխորհուրդս յատենի։ Ոչ նստայց յատենի այպանողաց։ Պարտաւոր լիցի յատենի։ Մատնեսցեն զձեզ յատեան։ Քահանայապետքն եւ ամենայն ատեանն։ Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան։ Հրամայեցին նոցա արտաքս քան զատեանն ելանել։ Կոչեցին միաբան զատեանն։ Ածեալ զնոսա կացուցին յատեանն։ Գնացին խնդալով յերեսաց ատենին։ Զգացուցէ՛ք հազարապետին հանդերձ ատենիւ, եւ այլն։


Արած, ոց, ից

s.

ulcer, ulceration;
cicatrice;
spot, stain.

· Calfa

NBHL (1)

Արած բորոտութեան։ Մազ արածին։ Արած հարածին։ Ըստ ամենայն արածոյ բորոտութեան եւ հարածի։ Արած կանաչացեալ կամ կարմրացեալ ի մորթ կամ ի հանդերձ։ Արած յորմս տանն. եւ այլն։ Ուստի նմանութեամբ ասի.


Արբանեկութիւն, ութեան

s.

service;
— հարկանեմ, cf. Սպասաւորեմ, cf. Ծառայեմ.

· Calfa

NBHL (1)

Պահպանութիւն առիւծուն՝ հանդերձ արբանեկութեամբ գայլուն. (Խոր. ՟Բ 67։)


Արդեօք

adv.

perhaps, never, if, not, still, even;
certainly, undoubtedly, indeed;
կամիք —, will you ? ոչ կարեմ —, I Cannot;
այնչափ իմաստուն է, որպիսի ոչ ոք —, he is as learned as any one;
չգիտեմ արարից — թէ ոչ, I know not whether I shall do it or not ? հարցանէք թէ — սիրեցեմ զձեզ, you ask if I love you? մի —, God forbid !

· Calfa

NBHL (1)

Թերեւս արդեօք ի հանդերձեալ յաւիտենին, եւ այլն. (Յհ. իմ. ատ.։)


Արդի, դեաց

adj.

present, new, recent, modern;
— ծնեալ, newly born;
—ք, the moderns.

· Calfa

NBHL (2)

Զաւետիս կենաց ունի՝ զարդիս եւ զհանդերձելոցն. (՟Ա. Տիմ. ՟Դ 8.) իմա՛ ըստ յն. կենացս արդեաց եւ հանդերձելոց։ Սոյնպէս են եւ յետագայքդ իբր սեռական բառիս Արդ.

Ամենայն օգտի եւ պիտոյից՝ արդիս եւ հանդերձելոցն. (Խոսր.։)


Առընթեր

prep. adv. near, next, close, contiguous, nigh, beside;
նստել — ումեք, to sit near some one;
դիտել —, to observe closely;
— ինձ, near me;
կալ 'ի սպասու — ումեք, to serve some one;
գայ —, he comes near;
տուն նորա է — իմումս, his house is close to mine;
լինել —, to be near or close;
բնակէ նա — այն ինչ պալատի, he lodges quite close to such a palace;
— կալ, to attend, to be present, to wait;
— դնել, to put, to place near, to join.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ տրտնջէ յաղագս նախագունիցն, այլ սիրէ զառընթերսն։ Յառընթեր կենացս սկիզբն առնեն հանդերձելոցն (անախտ անձինք). (Դիոն. թղթ.։)


Առթեմ, եցի

va.

to occasion, to cause, to produce, to engender.

· Calfa

NBHL (1)

κατασκευάζω, ὐφηγέομαι. paro, pario, clam duco. Առիթ լինել ո՛ր եւ է բանի, պատճառ գտանիլ. նիւթել. կազմել. հանդերձել. ճարտարութեամբ յարմարել. ձեռաց տակէն բանիլ.


Առժամայն

adj. adv.

recent, new;
presently, immediately;
soon, forthwith, directly, suddenly;
առժամայս, at present, now;
for the present.

· Calfa

NBHL (1)

Յորժամ վասն մարդոյ ուրուք ասասցէ, զառժամայն ժամանակն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին։ (Եղիշ. խաչել.)


Առժամայք

s. pl. the present world, things temporal;
the moderns.

· Calfa

NBHL (1)

Յերկուս յաւիտեանս զկեանս մեր բաժանեաց աստուած. յառժամայս, եւ ի հանդերձեալ կեանսն։ Յամենայն ուրուք զառժամայս, եւ զկենցաղական հոգս զայս տեսանես. (Ոսկ. յհ. ՟Ա. 27. 37։)


Առժամեան

adj.

cf. Առժամանակեայ.

· Calfa

NBHL (1)

Յառժամայն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին. (Եղիշ. խաչել.։)


Առիգած, աց

s.

apron.

· Calfa

NBHL (1)

Մերկանայր (եւստռատիոս) զհանդերձն յիւրմէ՝ զոր սփածեալն էր, եւ առիգածաւն մերձ կացեալ առ հնոցաւն։ Մերկացուցին զկոյսն, արկին առիգած կտաւի։ Ի բա՛ց առ զառիգածդ, եւ ա՛ռ ագիր զհանդերձդ. (Ճ. ՟Ա.։)


Առնացի

adj. s.

manly, masculine;
— անդամք, genitals.

· Calfa


Առուոյտ, ուտից

s. bot. lucerne.

· Calfa

NBHL (1)

ԱՌՈՒՈՅՏ կամ ԱՌՒՈՒՏ գրի եւ իբր ռմկ. առվոյտ, առւուտ, առոյտ, առուտ. առուստ, առաւիտ, առաւոյտ, առաւօտ։ Գաղիան. եւ Բժշկարանք։ Խոր երեքտերեւեան, է որ խոշոր, եւ է որ մանր, հանդերձ կապուտակ ծաղկօք, պարարտ եւ ախորժելի բուտ անասնոց. իսկ առուոյտն կարմրածաղիկ՝ կոչի ռմկ. երեքնուկ .... առեալ ի յն. թռի՛ֆիլլօն. լտ. թռէ՛ֆօլիում այս ինքն եռատերեւ. որպէս եւ տեսակ ինչ ՍԵԱՒ ԱՌՈՒՈՅՏ կոչեցեալ։


Առտնին

adv.

at home, at one's house;
domestic, belonging to the house;
familiar;
— ուսուցանել, to teach at home;
— անկարգութիւնք, family discords;
— պատերազմ, civil war;
— ճաշել, to dine at home;
— իրք, domestic affairs;
— հանդերձ, house dress;
morning-gown.

· Calfa


Ասեղն, ասղան, ղունք, ղանց

s.

needle;
ծակ ասղան, eye of a -;
մագնիսեալ —, magnetic;
անցուցանել դերձան ընդ ծակ ասղան, to thread a -.

· Calfa

NBHL (1)

ῤαφίς. acus. Գրի եւ իբր ռմկ. ԱՍԵՂ, ԱՍԵԽ. Սծածայր գործի կարելոյ զհանդերձս, որպէս եւ գործելոյ կիտուածս, եւ այլն. ասեխ.


Ասուի, ուոյ, ուեաց

adj. s.

woollen;
blanket;
cloth, stuff;
flannel;
drapery.

· Calfa


Ասպազէն

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

· Calfa


Ասպարակիր, կրաց

s.

bearing a shield.

· Calfa

NBHL (1)

θυρεσφόρος scutifer, scutatus pedes (կամ δορυφόρος hastatus, satelles, spiculator). Վահանակիր. սպասաւոր ատենի, որ միանգամայն լինէր եւ նիզակաւոր, կամ բրաւոր հանդերձ ոսկեզօծ վահանաւ.


Աստառ, աց

s.

lining.

· Calfa

NBHL (1)

Բառ ռամկական, իբրու Պաստառ՝ որ դնին ի ներքին կողմն հանդերձի.


Աստէն

adv.

here;
hence.

· Calfa

NBHL (1)

Ե՛ւ յաստէն ամօթոյս ապրիցիմք, ե՛ւ ըզհանդերձալ կեանսն շահեսցուք. (Ոսկ. մ. ՟Ա 7։)


Աստիճանեմ, եցի

va.

to graduate;
to ascend gradually, to go by degrees.

· Calfa

NBHL (1)

Զներքնովք եւ զվերնովքն, զաստեօքս եւ զհանդերձելովքն։ Զաստեացս հոգամք, եւ զերկնից եւ ոչ երբէք. (Ոսկ. մ. Ա 6. 22։)


Աստղ, տեղ, եղաց, եղօք

s.

star;
asterisk;
— գիշերոյ, star of night, the moon;
— տուընջեան, star of day, the sun;
— առաւօտին, morning-star, Venus, Lucifer;
— սլացեալ, թռիչ —, shooting, flying star;
բեւեռային, հաստատուն —, polar, fixed star.

· Calfa

NBHL (1)

Արեգական եւ լուսնի՝ աստեղօք հանդերձ. (Ագաթ.։)


Աստուածագործեմ, եցի

va.

to render godlike;
to consecrate.

· Calfa

NBHL (1)

Աստուածագործել զմկրտեալսն հոգւոյն պարգեւօք։ Աստուածագործիլն մեր, որ հանդերձեալ է խորհրդածութեամբ պատարագին սրբոյ երեւել. (Լմբ. պտրգ.։)


Ապստամբ, աց

adj.

rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.

· Calfa


Ապտակեմ, եցի

va.

to box, to slap, to cuff.

· Calfa

NBHL (1)

Տեսանել (հրէիցդ) ի բացուստ զերուսաղէմ. ապտակէք զծնօտս ձեր, եւ պատառէք զհանդերձս. (Պիտառ.։)


Ապրուստ

s.

livelihood, subsistence, maintenance, provision.

· Calfa

NBHL (1)

Իբր ապրանաց. կերակուր. հանդերձ. ապրուստ.


Առագաստ, ից, աց

s.

curtain, veil, net;
pretext;
nuptial couch;
gynaeceum;
bed-curtain;
pavilion, sail of a ship;
մտնկունք —ի, young persons that accompany the bridegroom, paranymphs;
— պարզել՝ վերացուցանել, to sail;
իջուցանել զ—, to strike sail.

· Calfa

NBHL (1)

Տեսանիցէ զմեծութիւն ծովու, հանդերձ սպիտակ առագաստիւն. (Շիր.։)


Առականեմ, եցի

va.

to expose to public notice;
to conceal, to hide;
to dissemble, to play the hypocrite.

· Calfa

NBHL (1)

Ոմանք առ կրէտատեաւ. ոմանք առ արիստարքոսիւ. (Եւս. քր. Բ։) Կամ Ի վերայ. յաւելուածով. հանդերձ.


Առանձին

adj. adv.

peculiar, singular, special;
insulated;
solitary, lonely, obscure;
specific;
— յատկութիւն, speciality;
particularly, especially, expressly;
singularly, specifically, narrowly;
apart, in reserve, secretly, aside, separately, solitarily.

· Calfa

NBHL (1)

Յաւէտ աստուծոյ առանձին է այս, զհանդերձեալսն ասել։ Ոչինչ օտար, եւ ոչ առանձին իմ ինչ, այլ առ ի քէն. զի առանձինն իբր յօտարութեան դնէ զյոլովսն. (Ոսկ. ՟Բ. 32. 35։)


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

NBHL (1)

Եւ դուք զառաջս ոչ կարիցէք ունել։ Եւ շմաւոն բանակաւն հանդերձ զառաջս ունէր նորա. (՟Ա. Մակ. ՟Զ. 27։ ՟Ժ՟Գ. 20։)


Առաջակայ

s.

joint, commissioner, assessor;
cf. Առաջիկայ.

· Calfa


Առաջարկութիւն, ութեան

s.

proposition, proposal, project, question;
establishment, introduction, motion;
arrangement;
theme;
problem;
discourse;
—ք, premises.

· Calfa

NBHL (1)

Կարծիք հանդերձ պատճառաւ՝ եզրակացութիւն է առաջարկութեանց. ո՛րգոն, Հոգին՝ ինքնաշարժ, ինքնաշարժն՝ մշտաշարժ. մշտաշարժն անմահ է. այսինքն հոգի՝ անմահ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)


Առաջի

prep. adv. before, in presence of, in front of, opposite;
forward;
— իմ, before me, in my presence;
գնալ —, to go before, to precede;
— առնել, դնել, արկանել, to propose, to assert, to project, to offer, to represent, to produce to decree, to exhibit, cf. Յառաջարկել, cf. Յառաջադրել, cf. Առարկանել, cf. Մատուցանել;
to explain, to declare;
— կալ, to present one's self, to appear, to resist, to oppose, cf. Դիմադրել, cf. Տոկալ;
— կայ, v. imp. which is or are in front, forward, before;
որ —ս կայ խրատ, the present maxim;
կամքն — կան ինձ, I have the will before me;
ինձ չարն — կայ, the ill is near me;
զոր ասել կայ մեզ —, what we have to say;
ամենեցուն մեզ յանդիման լինել կայ —, it is necessary for us all to appear before.

· Calfa

NBHL (2)

Մարմին տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.( Պտրգ. այսինքն ի մօտոյ հանդերձեալ է լինել։)

ԱՌԱՋԻ ԿԱՅ. դիմազ. πρόκειται, παράκειται. praejacet, adjacet, adest. Կայ յանդիման. իբրու ներկայ գտանի, զի ի մօտոյ կամ մերձ լինել տեսանի. առընթեր եւ պատրաստ կայ. ի վերայ կայ. հանդերձեալ է. (Տե՛ս Հռ. Է. 18. 21։ Բ. Կոր. Ը. 12։ Եբր. ԺԲ. 1. եւ 2։ Յուդ. 7։ Իսկ Բ. Մակ. Դ. 16.)


Առաջիկայ, ից

adj. s. adv.

present;
near, close;
assistant;
— տարի, the current year;
— ամիս, present month;
յ— շաբաթու, in the next week;
— լինել, to be present, to interpose;
յերեսուն — ամսեան, the thirtieth inst.;
յ—սն for the future, henceforth.

· Calfa

NBHL (2)

Մանաւանդ՝ որպէս Ապագայ. հանդերձեալ.

Վասն զի ակնկալութեամբ սպասեմք առնուլ զառաջիկայն, հանդերձեալ կոչեմք. (Խոսր.։)


Առաջին, ջնում, ջնոց, ջնմէ, ջնոց

adj. s. adv.

first;
prior, antecedent;
ancient, primitive, chief;
previous, original;
precocious;
in the first place;
—ք, ancestors, predecessors, the ancients;
cf. Նախնիք;
յառաջնմէ, յառանջնում, before, at first.

· Calfa


Առաջնորդութիւն, ութեան

s.

conduct, command, governance, direction;
provost-ship, prelature.

· Calfa

NBHL (1)

Մկրտութիւնն յովհաննու լինէր առաջնորդութիւն հանդերձեալ հաւատոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

· Calfa

NBHL (1)

Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. (Սղ. ՟Ի՟Ա. 19։ Մտթ. ՟Ի՟Է. 35. եւ այլն։)


Բաղդատութիւն, ութեան

s.

cf. Համեմատութիւն.

· Calfa

NBHL (1)

Բաղդատութեամբս ուսուցանէ, թէ իւրաքանչիւր ոք հանդերձեալ է հաշիւ տալ գործոց իւրոց. (Երզն. մտթ.։)


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

· Calfa

NBHL (1)

ճարտասանականն՝ սեռ գոլով՝ յերիս բաժանի ի տեսակս. յատենականն, ի բաղխոհականն, ի կացրդականն։ Բաղխոհակնն վասն ապառնոյ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի յորժամ ոք ումեք խորհրդակից գոյ, վասն հանդերձելոյն խորհի. (Սահմ. ՟Ժ՟Թ։)