Ուստի ազն ձկանցն եւ ոստռիցն ի միասին ամենեցուն, որչափ ի ջուրս են, եղեն ի նմանութիւն վերջին անուսումնութեան զվերջին բնակութիւնս ընկալեալ. (Պղատ. տիմ.։)
Չանսական աստուածային սանձանցն, անկուշող, կցատող աստուածային օրինացն. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)
(Դատաւորք) մի՛ յառաջագոյն պակուսցեն, եւ մի՛ յառաջեսցեն եւ զյանցուցեալսն։ ատուհասակոծ արասցեն. (Փիլ. լին. ՟Դ. 70։)
Բառ յն. բէնդաթլօս. որպէս թէ Հնգամրցանք. πένταθλος pentathlum, quinquertia. Հնդեակ, նահատակութիւն յողոմպիականսն, որպէս առանձին խաղու անուն, բայց բովանդակիչ համօրէն մրցանաց ագոնին.
Վստահութիւն զի՞նչ իցէ. պանծութիւն, պարծանք, համարձակութիւն, պերճանք. (Ոսկ. փիլիպ. ՟Ծ։)
Զնկար անկուածոյ ճառիս դրուատի՝ պայծառապէս պճնազարդեցից. (Նար. առաք.։)
Կոհակք լերանց վարսագեղեալ պճնազարդեցան. (Թէոդոր. կուս.։)
ՋԱԽՋԱԽԻՒՆ ՋԱԽՋԱԽԻՔ ՋԱԽՋԱԽՈՒՄՆ. Ջախջախելն, եւ իլն. ջախջախանք. կոտորումն. խորտակումն. եւ Ճապաղիք արեան.
Յանձն էառ կերակրօք եւ ըմպելեօք սնանիլ, ընդ ձեռն որոյ մեզ զհոգեկան կերակուրսն ջամբեցուսցէ ի հանդերջեալսն. (Խոսրովիկ.։)
Զայս նուազութիւն մասնաւոր պտղոյ ձեզ ջամբեցուցի։ Նախ կաթն ջամբեցուցանէ որպէս դեռածին մանկուց։ Ի խաչանց կաթն ջամբեցուցանէր. (Նար. ՟Հ՟Բ։ Շ. ՟ա. պ. ՟Ի՟Ա։ Հ=Յ. փետր. ՟Ժ՟Բ.։)
Ջերմեռանդն եւ արտաշիկացեալ կամօք օրինաց։ Զայս ասէ եսայի ջերմեռանդն մտօք։ Ջեռուցանել զցուրտ մարմինն դաւթի ի ձեռն ջերմեռանդն եւ արիւնաշատ կուսին. (Քիլ. իմաստն։ Սեբեր. ՟Ղ։ Եփր. թագ.։)
Տրտմութիւնք եւ հեծութիւնք որ յաղագս սկզբնամօրն։ Բնակեցոյց ուրախամիտ զբերկրեալ սկզբնամայրն յաղագս փրկութեանորդւոց նորա։ (Արշ.։)
ՕՁԱՃԱՇԱԿ ՍՈՂՆԱԿ. Եւայ, օրինակ զգայութեան իբր սողնակի, ճաշակօղ ի պտղոյն պատրանօք բանսարկու օձին.
Ստորադասք են երկու, այսինքն ներքնադիրք. (Երզն. քեր.։)
Առաջադիր ձայնաւորք են վեց. ա, ե, է, ը, ի, ո. եւ ստորադասք են ի նոցանէ երկու, ի, ւ։ Ստորադասք են ի սոցանէ երեք. սակս. կից. որդ. (Թր. քեր.։)
ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ եղանակ բայի, է յետինն ի հինգ եղանակաց ըստ յունաց, ի մեզ նոյն ընդ ըղձականի, եւս եւ ընդ սահմանականի՝ յաւելուածով շաղկապի կամ միջարկութեան.
Զսրտնութիւնդ դարձուցեալ ի սատանայէ՝ ընդդէմ եղբօրն կագիս։ Ամուսնացուցաք զսրտնութիւնն մեր ընդ դեւն բարկութեան. (Լմբ. ատ.։)
Ի հեշտութեանց՝ գոլով սոյն զէն արիութեան, եւ յաշխարհիս ըղձից հոգւոյ վերածական։ Տեսակ սորա է գուժարկու մեռելութեան, եւ զօրութիւն՝ արագ առ կեանս վերածական. (Շ. ոտ. բարձր.։)
Զքաջօրէնութիւնն եւ զարդարութիւն փոխանակ տարօրէնութեան եւ անիրաւութեան։ Յանցաւորութեան եւ տարօրէնութեան։ Ի տարօրէնութենէ կամի ապրեցուցանել։ Բռնութեան եւ յափշտակութեան ոչ օրէնքն պատճառք են, այլ՝ տարօրէնութիւն բնակչացն. (Փիլ.։)
Կարկատել կեղծաւորելով բան զօրէն կուրիբանգականին տիտանեան դայեկաց. (Մագ. ՟Ի՟Զ։)
Կարկատել կեղծաւորելով բան զօրէն կուրիբանգականին տիտանեան դայեկաց. (Մագ. ՟Ի՟Զ։)
Փոխանակութեամբ տուընջենական լուսոյ։ Տուընջենական պատարագացն. (Փիլ. բագն.։)
ՏՈՒՆՋԵՆԱԿԱՆ կամ ՏԸՒԸՆՋԵՆԱԿԱՆ. μεθημερινός, ἠμερινός diurnus, qui interdiu fit. Տուընջենային. պատշաճեալ տուընջեան. եղեալն ի ցերեկի. ցորեկուան.
Ի փղձկել (կամ փղծկել ) գթոյն՝ զառուս արտասուաց արձակեսցուք։ Խանդակաթ սիրովն փղձկի յարտասուս։ Պատատեալ ի ցանկութենէ սրտի՝ փղձկիս. (Լմբ. պտրգ. Լմբ. սղ. Լմբ. առակ.։)
Ի փղձկել (կամ փղծկել ) գթոյն՝ զառուս արտասուաց արձակեսցուք։ Խանդակաթ սիրովն փղձկի յարտասուս։ Պատատեալ ի ցանկութենէ սրտի՝ փղձկիս. (Լմբ. պտրգ. Լմբ. սղ. Լմբ. առակ.։)
Ո՛չ զձի՝ քաջազգի՝ կամ ազնիւանուանեմք վասն բազմապատիկ արծաթակուռ փոկոցն։ Զոսկեփետուր՝ քաջազգի վարուժանն իմ հաւտհար առնել. (Ոսկիփոր.։ Արծր. ՟Դ. 12։)
that, this, the.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ակն. Պլ. Ռ. Սչ. ադ, Կր. ադ, իդի. Հճ. ադ, էդ, իդօ, Ննխ. ադ, իդա, Հմշ. էդ, ի-դա, Ալշ. էդ, Մշ. էդ, ըդ, իդա, ըդի, Զթ. mդ, Խոբ. mդ, mդի, Ախց. ատ, Ագլ. Յղ. ատ, ա՛-տի, Մկ. ատ, ատիկ, Երև. Ղրբ. Մրղ. Սլմ. էտ, Վն. էդա, Ջղ. էդ՝ (որից հետաքրքրական է էդ'տեղ > տտեղ >տեղ «այդտեղ»). Ասլ. ա*. -այս բառը չունին Շմ. և Տիգ. առաջինը նրա փոխարէն գործ է ածում տա, իսկ երկ-բորդը գիտէ միայն զանազանել այս և այն. երկրորդ դէմքը անծանօթ է այստեղ'-Նոր ձևեր են ատիկ, ատիկա, ատիկակ, ատանկ, ադենկ, ատանկուկ, ատանկով, էդմալ, էդմլա. էդման, էդօրդ «նախորդ օրը», էդէնց ևն, ո-րոնցից ոմանք մտել են և գրական լեզուի մէջ։
adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.
· Calfa
, ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։
ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։
antre, cavern, grotto, den.
· Calfa
= Բնիկ հայ բառ է, բայց բացատրութիւ-նը շփոթ է. մի կողմից կայ զնդ. arša «այր, արական (հյց. aršānəm, սեռ. aršnō, յգ. ւեռ. aršnam), յն. ἀρσην, ἄροην (սեռ. ἀρρε-νος), լակ. εἰρήν, յոն. έρσην (έρσήν) «այրուկ, այրական», սանս. ršabhá-«ցուլ». -իսկ միւս կողմից կայ յն. ἀνήρ, ἀν(δ)ρός «այր»։ Հիւբշ. 418 առաջինների կողմն է և դնում է հյ. առն=զնդ. aršnō<հնխ. rsnós, ուղ-ղականը սեռականի նման *առն<հնխ. rsen (հմմտ. զառն=յն. fօրήν), յգ. ուղ. *արինք իսկ այր, արք՝ ուրիշ բունից ձևացած։ Bug-ge, Etrusk. u. Armen. էջ 53 առաջարկում է այր=ανήρ. Meillet MSL 9, 151 և 11, 18 ծան. ընդունելով որ հնխ. s՝ հայերէնամ r ձայնից յետոյ տալիս է շ (օր՝ զարշիլ, քար-շել), մերժում է Հիւբշմանի համեմատա-թիւնները և ըստ Bugge՝ դնում է այր= ανήρ, սեռ. առն<հնխ. anr*(s (յն. ανορος) տր. առն<հնխ. anrai, anri, գըծ. արամբ, ռեռ. տր. արանց կազմուած նմանութեամբ զառն բառի. յգ. հյց. արս-*anrns, յգ. ուղ. արք շինուած սբանից։
«մարդ» գաղափարի համար կար եր-կու բառ, հնխ. wiro-և ner-. առաջինը սα-վորական անունն էր, երկրորդը՝ իր առնա-կան յատկութիւնները որակելու համար։ Ա-ռաջինից ունենք լտ. vir, իռլ. fer, գալլ. gwr, գոթ. wair, լիթ. vy'ros, սանս. vīrá-(կորած է հայերէնում, ուր պիտի տար *գիր), երկրորդից՝ սանս. nār-, զնդ. nar-, լն, ἀνήρ, ανδρος, ալբան. n'er, լտ. Nero իբր յատուկ անուն, օսկ. niir, լտ. neriosus «ու-ժեղ», իռլ. nert, գալլ. nerth «ուժ, առնա-կանութիւն» (Ernout-Meillet 635, Pokorny 2, 332, Boisacq 62, Walde 517)։
ԳՒՌ (dialectal) Արմատական ձևով չկայ. ունինք մի այն Խրբ. mրիգ, Կր. Ախց. Ոզմ. էրիկ, Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. էրիգ, Մկ. Վն. իրիկ, Մրղ. Սլմ. իրիկ, Ալշ. Մշ. իրիգ, Ասլ. էրիյ, բոլորն էլ «ամուսին» նշանակու-թեամբ. ներկայացնում են մհյ. այրիկ «ամու-սին» Անսիզք 19, 21, Մխ. դատ. 97 ծան։ Կրճատ ձևով են Ննխ. էրիմարթ, Ակն. էրը-մարթ։-Նոր բառեր են առնանք, առնենք, առ-նաք, առնտաք «ամուսնու կողմի ազգական-ները կնոջ համար», էրկնակ «արամբի», տալար «տալոջ այրը» (իմա՛ տալայր)։
s. adj. widow;
widower.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Առանձին գոյութիւն չունի, այր ցահուած է որբևայրի բարդի մէջ՝ որ սակայն պարղապէս նշանակում է «այրի(կին)»։ Այս-պէս՝ Ախց. Ակն. Կր. Պլ. օրփէվարի, Ալշ. օր-պէվէրի, Սչ. օրբ'օվարի, Երև. օրփըվէ՛րի, վօրփըվէ՛րի, Հմշ. օրփըվէրի (Ճօ՜շարա գիւ-ղում օրքըվէրի), Ասլ. էօրփրվարի, Ագլ. ըր-բըվm՛րի, Գոր. Ղրբ. ըրփըվէ՛րի, Մշ. օռբ' էվէ-րի, Շմ. Ռ. վօրփէվարի, Խրբ. վօրփըվարի, Ջղ. վորբ'ավէրի, Սլմ. վորփըվէրի, Տփ. վուր-փէվէրի, Ոզմ. ըռփըվէրէ, Վն. վոռպէօվէրի, Մկ. վօռպmվmրը՛, Ննխ. օրֆարի, օֆարի (հինը էրփէվարի)։-Սրանցից աւելի հետա-քըրքրական է Զթ. էրիգը՛նը՛գ «այրի-կնիկ», որ վերածուել է մէկ բառի, իսկ Տիգ. դարձել է ժողովրդական ստուգաբանութեամբ էրիգգնիգ «այրի կին», իբր թէ այրի կինը ընտանիքում թէ՛ էրիկ է և թէ՛ կնիկ։
tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.
· Calfa
= Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։
Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։
perfidious, disloyal, traitorous, treacherous, treasonable, faithless;
cruel, ferocious, inhuman, barbarous.
· Calfa
(անհոլով է. գրուած է նաև անագորոն, անագորուն, անագորովն) «ան-գութ, անողորմ» ՍԳր. Ոսկ. Վեցօր. 189. «ան-խելք, անմիտ» Սղ. ճժը. 158. Բ. մակ. բ. 33 որից անագորոյնութիւն (անագորոնութիւն կամ անագորունութիւն) «անգթութիւն» Ոսկ. մտթ. «անբանութիւն» Ոսկ. յհ. անագորունա-գոյն. Կոչ. 331. արդի գրականում ընդունված է միայն անագորոյն ձևը՝ առաջին նշանակու-թեամբ։
anathema.
· Calfa
= Յն. ἐναϑεμα «նզովք», ἀναϑεματίζω «բա-նադրել, նզովել». բուն նշանակում է «վե-րադրութիւն, վրան դրուած բան» (կազմու-ած ἀνα «վրայ» և ϑέμα «դրուած բան» բա-ռերից)։ Իբրև եկեղեցական բառ անցել է շատ լեզուների. ինչ. ռուս. aнaβeмa, ֆրանս anathème, իտալ. anatema ևն, բոլորն էլ նոյն նշ.։
cf. Ընձուղտ.
· Calfa
«ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։
mint.
· Calfa
= Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։
ԳՒՌ (dialectal) Երև. Ջղ. անանուխ, Կր. Ռ. Սեբ. աննուխ, Ասլ. աննիւխ, Ակն. Զթ. Խրբ. Հճ. անուխ, Ալշ. անուխ, անեխ, Հմշ. օնլուխք, Առ. նա՛նուհ. նա՛նօհ. նա՛նու. բարդութեամբ ունինք Ոզմ. առվանանօխ, Մկ. mռվmնmնուխ (իբր առուի անանուխ), բայց նշանակում են «անջրդի տեղերում բուսնող վայրի անա-նուխ»։ Միւս բարբառներում գործ է ածւում թրք. նանա, նանէ։
echo;
resound, repercussion;
— տալ, to echo.
· Calfa
, ի-ա հլ. առհասարակ անե-զական է. յետին և տգէտ գրիչների մօտ գըը-ուած է նաև արձագանք, արծագանք, և յետոյ համարուելով յոգնակի, կազմուած է եզ. ար-ձագան կամ արծագան Մաղ. թղ. 117. նաև «ջրերի և ալիքների շառաչը» Մագ. թղ. 62.-Ս. Գրքում գործածուած է միայն երկու ան-գամ՝ Իմ. ժէ. 18 և Յոբ. լ. 6. վերջինը «ար-ձագանգ տուող, քաջահնչիւն» նշանակու-թեամբ. միւս վկայութիւնները յետին են, ինչ. Բրս. վաշխ. Նար. Խոսր. Լաստ. Փիլ. Շնորհ, ևն. սրանից ունինք արծանագանուտ «խոխո-ջուն, շառաչալից» Մագ. թղ. 140 (նորագիւա բառ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. հտ. Բ, էջ 179), արձագանքել (նոր գրակա-նում)։
բառի հետ նոյն, որով արձագանգը դառ-նում է «արձակուած ձայն». իսկ Տէրվ. Նախալ. 55 և Հիւնք. բառի առաջին մա-սև վրայ չեն խօսում։ Մառ ИАН 1912, 598 արձան+վանկ, Яз. и Лит. 1, 269 բասկ. artza «քարոտ» բառի հետ։ պահուած են (տե՛ս տակը). հմմտ. նաև հա-մարզակիլ «համարձակիլ» ձևը՝ որ գտնում ենք գործածուած Տիմոթ. կուզ. էջ 103։ Պահ-լաւ բառը թէև չէ աւանդուած, բայց հայերէ-նի հետ նոյնն են ենթադրում սանս. sfl, զնդ. harez, հիւս. մանիք. պհլ. hyrz (hirz), պրս. [arabic word] hištan (ներկ. hilam) «ձգել, թողնել, արձակել»։ Նոյն իրանեան արմատից փոխառեալ է նաև հյ. ապահարզան (տե՛ս այս բառը), իսկ արմատի բնիկ հայ ձևն է զ-երծ<հնխ. serg'։
cf. Կապար.
· Calfa
(ըստ ՆՀԲ ո, ի հլ. առանց վկա-յութեան) «կապար» Մխ. այրիվ. էջ 10. Վրդ. առ. 341, Զքր. սարկ. բ. 55 (վերջին երկուսը սեռ. արճճոյ ձևով). Ոսկիփ. որից արհճա-փակ «կապարով փակուած» Միխ. աս. 272. արճճեայ Վստկ. 52. արճճակապ կամ արճի-ճակապ «կապարով կպցրած» Մարթին. (ՆՀԲ և ԱԲ արճին մեկնում են «կապար», ՋԲ մեկ-նում է արճիճ «անագ», սեաւ արճիճ «կա-պար». առաջինների կողմն են արդի բար-բառները, որոնց մէջ արճիճ նշանակում է «կապար կամ հրացանի կապարեայ գնդակ». իսկ երկրորդը հետևում է Ոսկիփորիկին, ուր ունինք «արճիճ սեաւ, որ է կապար». հմմտ նաև պարսկերէնը։
ԳՒՌ (dialectal) Ախց. Ղրբ. Տփ. արճին, Ագլ. Երև. Մկ. Ջղ. Սլմ. Վն. առճիճ, Ոզմ. արճէճ, Մղ. արջիջ, Տիգ. mրջիջ, Զթ. էռջիջ, բոլորն էլ նը-շանակում են «կապար. 2. հրացանի գըն-դակ». վերջին նշանակութիւնից լայնաբար Մրշ. «զէնք, հրացան»։ Նոր բառեր են արճը-ճել, արճճատուն (բոյս), արճճիկ «որսի հռա-սանի կապարեայ գնտիկ», արճճոտուն կամ արճինկապ «մէջը կապար լցրած (վէգ)»։
stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.
· Calfa
(սեռ.-ի) «արմատ» Լծ. նար. Տօնակ։ Բրս. ապաշխ. ոսկեդարեան հայերէնի մէջ գործածւում է արմն ձևով (սեռ. -մին, գրծ. -մամբ) Մտթ. գ. 10. Ղուկ. գ. 9. Կոչ. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով. 1. Փրմ, Արմճ ձևից՝ արմնիլ «արմատ բռնել, հաս-տատուիլ» Ոսկ. ես. արմախարիսխ «հաս-տարմատ» Նար. խչ. յարմնիլ «հաստատուիլ մնաւ» Եփր. մն. 493. արմոջ «դեռ չհըն-ձուած, թարմ, արմատը վրան (խոտ)» Նար. երգ. 330 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 144)։-2. Արմաչ (ևառմուած -ատ մասնիկով), ո հլ. «ծառի արմատ. 2. ցեղ, զարմ. 3. հիմ, խարիսխ» ՍԳր. Սեբեր. Ագաթ. (այժմ նաև բառի արմատը, այսինքն պարզագոյն սկզբնական ձևը). որից արմա-տեւ «արմատ բռնել» Ճառընտ. արմատագէտ Վեցօր. արմատախիլ Ոսկ. արմատակեր Բուզ. Ագաթ. արմատանալ ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. բ. 8. արմատաքի ՍԳր. Ոսկ. Ագաթ. եր-կարմատեան Եզն. հաստարմատ Սղ. խէ. 2 խորարմատ Վեցօր. արմտիք ՍԳր. Եւս. ատմ կամ արմատիք Եփր. համաբ. իբր եզակի՝ արմտի Եփր. աւետ. որից արմտաժողով Մծբ. ժթ. նոր բառեր են արմատական, բա-յարմատ, արմատացեալ ևն. գաւառաևան-ների մէջ հետաքրքրական է կնիկարմատ կամ կինարմատ, որի հին վկայութիւնն ունի Վրք. հց. Ա. 694 կին արմատ։-3. Ջmւմ (կազմուած զնախդիրով), ի, ի-ա հլ2 «ցեղ, սերունդ» Սիր. խ. 15. Ես. ծդ. 22. Խոր. Կա-նռն. Պիտ. որից անզարմ «անզաւակ» Մագ. քաσացարմ Սկևռ. բարեզարմ Շնորհ. լուսա-զարմ Նար. կայսերազարմ Գնձ. զարմուհի «սերունդի համար պահուած էգ ձի» Վստկ. 197. (ցեղ ցուցնող բառերը առհասարակ կոճ-. ղի և արմատի են նմանեցրած. հմմտ. վերի արմատ բառի երկրորդական «ցեղ, զարմ» նշանակութիւնը, ինչպէս նաև ճիւղ, շառաւիղ՝ որոնք հաւասարապէս երկու նշանակութեւն, ներն էլ ունին)։-4. Արմաճալ «զարմացած մնալ» Բուզ. Փիլ. (հմմտ. աշխ. փայտ կտրիլ «սաստիկ զարմացած մնալ»). որից զ նախ-դիրով՝ զարմանալ ՍԳր. Կոչ. Եւագր. Ոսկ, (խոնարհման մէջ տարօրինակ է զարմա-նասցի Եփր. դատաս. 164). ընդ նախդիրով՝ ընդարմանալ «թմրիլ» ՍԳր. Բուզ. այս ձևե-րից են՝ արմանալի Փիլ. նխ. արմացումն Փիլ. արմացք Մխ. բժշ. զարմանագործ Վե-ցօր Սեբեր. Ոսկ. զարմանազան Ա. եզր. ա-Եզն. զարմանք ՍԳր. Եզն. Բուզ. զարմա-ցումն ՍԳր. ընդարմացուցանել ՍԳր. ըն-ռարմ Վրդն. ևն։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. լ-արմատից (մանրամասն տե՛ս յառնեմ)՝ -մ կամ -մև մասնիկով. մերձաւոր ցեղակիցներն են յն. ὄρμενος «ցօղուն, ընձիւղ, ծիլ, կաղամբի կուրծ», ὄραμνος «ճիւղ», ἔρνος «ծիլ, ճիւղ», հիսլ. renna «ծլիլ, աճիլ (բոյսի)», rani «ճիւղ» նորվ. runne, rune «ճիւղ», հբգ. rono «կոճղ, ծառի բուն», թերևս նաև պոնտ. armon «վայ-իի բողկ» (Pokorny 1, 137-9, Boisacq 713)։
Pictet 1, 304 Պլինիոսի armon ձևը կցում է մեր բառին։ Տէրվիշ. Altarm 8 արմուկն բառի հետ նոյն ծագումից։ Canini, Et. êtym. էջ 127 յն. ϰορμός «ծառի կոճղ»։ Thomaschek. Deutsche Litteraturh. 1883, էջ 1254 չեչէն. օրում «արմատ» բառի հետ։ Bugge, Lyk. Stud. 1, 18 լիւկ. Ἀρμόασις և նման յատուկ անունների մէջ։ Scheftelowitz BВ 29, 25 հհիւս. oromr, հբգ. drum, անգլ. thrum, յն. τέρμα ևն բառերի հետ, որոնց իմաստն է «ծայր, եզր»։ Pat-rubány ՀԱ 1906, 57 sero «հոսիլ» ար-մատից է հանում։ Karst, Յուշարձան 104 սումեռ. erim, rim «հիմնարկու-թիւն»։-Մառ ИАН 1917, 444 ընդարմ և զարմանալ հանում է ահ, զարհ «վախ» արմատից։ Պատահական նմա-նութիւն ունին չեչէն. orum, arumeš «արմատ»։ արաբ. [arabic word] äruma «ար-մատ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 391), ասոր. [syriac word] ︎ 'amrā «բոյս»։ Ուղիղ մեկնեց Persson. Beitr. 657։ Ernout-Meillet 810 լտ. ramus ձևի հետ։
. անստոյգ նշանակութեամբ բառ, որ մէկ անգամ ունի Վանակ. վրդ. հրց. «Միկոնն ի՞նչ է.-Արմ ասեն, քան զզաֆրանն հով է և քան զսապռն տաք» (տե՛ս ՀԲուս. § 220)։ Ըստ իս այս բառը կարելի է հասկանալ «բոյս» և այս պարագային կնոյնանայ վե-րի արմ, արմն բառի հետ. իսկ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 72 մեկնում է «մեկոն, խաշխաշ»։
date;
date-tree;
phenix.
· Calfa
. ռ. ու հլ. «արմաւ պտուղը, խուր-մա» Ագաթ. «արմաւի ողկոյզ» Բ. թագ. ժզ. 1 «արմաւենի» ՍԳր. «արմաւենու տերև» Վրք. հց. «մի տեսակ խոտ» Բժշ. «փիւնիկ թոռ-չունը» Կոչ. 404-5. Տօնակ. Բար. 146. Մխ. առ. (այս բոլոր նշանակութիւնները կազ-մուած են հետևողութեամբ յունարէնի, ուր თοῖνις նշանակում է «արմաւ, արմաւենի, արմաւենու տերև, փիւնիկ հաւ, մի տեսակ բոյս (lolium perenne L)»։ Շրջմամբ գրուած է ամրաւ Քուչ. 57, 59. ևբ ձայնի յաւելու-մով եղած է ամբրաւ Ոսկ. ես. Վրք. հց. Վստկ. 206, որ և գրւում է ամպրաւ Քուչ. 54 Սրանցից ածանցուած են արմաւաստան Ե-զեկ. խէ, 18, 19. արմաւենի «արմաւի ծառ, արմաւենու տերև, մի տեսակ զարդ (վեռօևն նշանակութեան համար հմմտ. յն. თահ «մի տեսակ զարդ») ՍԳր. արմաւաջուր Վրք. եւագրի. ամբրաւօղի Կանոն.։
= Պհլ. *armav? ձևից, որի դէմ ունինք միայն պհլ. պազենդ. xurmā, պրս. [arabic word] xur-mā «արմաւ», xurmāstān «արմաւաստան»։ Այս ձևերը կարող էին յառաջանալ պհլ, *armav ձևից՝ նախաձայն x-ի յաւելումով և վերջաձայն v-ի անկումով։ Առաջին երևոյթի համար հմմտ. զնդ. arša-«արջ» =պրս. xirs զնդ. išthya=պրս. xišt «աղիւս», հպրս. Mška>պրս. xušk «չոր», զնդ. aešma-= պրս. xišm «ցասում»։ Երկրորդ երևոյթի համար հմմտ. հպրս. brūva-> պրս. abrū «յօնք», հպրս. yauviyā>պրս. j5 «ջրանցք», հին պրս. srva>պրս. seru «եղջիւր», սանս զնդ. grivā=պրս. girē «վիզ»։-Հիւբշ. 111