Definitions containing the research կից : 1597 results

Անկցորդութիւն, ութեան

NBHL (1)

Անկցորդն լինել. ի բաց որոշումն. զատումն. մասնակից չըլլալը. այրըլըգ. το ἁκοινώτον. incommunicabile esse.


Գազանեմ, եցի

NBHL (1)

Յորժամ զրկիցին ինչ, գազանեն. եւ յորժամ զայլս զրկեալս տեսանիցեն, մեղկին, իգանան, լքանին. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Եօթանասնեկին

NBHL (1)

Ոչ ասեմ քեզ, թէ մինչեւ յեօթն անգամ, այլ մինչեւ յեօթանասնեկին եօթն. (Մտթ. ՟Ժ՟Ը. 22. (որ ի Մծբ. ՟Բ. ի մի ձեռ. գրի, եօթանասնեկից։))


Խեղճ, խղճի

NBHL (1)

Խեղճ ունել ոչ այլում լծակից լինել յաղագս ճշմարտութեանն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Խոզանման

NBHL (1)

Բանսարկուն զմեզ խոզանման աղբասնունդ մեղացն քաղաքակիցս արար. (Լծ. կոչ.։)


Կամարար, աց

NBHL (1)

Այսօր քրիստոսի խորհրդակից, եւ վաղիւն սատանայի կամարար. (Մանդ. ՟Ա։)


Կոչելի

NBHL (1)

Եւ չճաշակիցէ ինչ, ո՞չ թշնամիցէ զկոչելիսն. (Լմբ. պտրգ.։)


Հակառակիմ, եցայ

NBHL (1)

Հակառակիցի. ((ձ. իսկ տպ. հակառակցի) Ոսկ. յհ. ՟Ա. 5։)


Հայեցած

NBHL (1)

Համեստ հայեցածօք։ Զուարճակից եւ խաղաղուտ հայեցածօք. (Փիլ. տեսական. եւ Փիլ. իմաստն.։)


Հանդիպիմ, եցայ

NBHL (1)

Համապատիւ որդի աստուծոյ հօր իւրում հանդիպի։ Մշտնջենաւորակից հանդիպի հօ եւ որդւոյ ամենասուրբ հոգին։ Քրիստոս աստուծոյ իմաստութին եւ զօրութիւն հանդիպի։ Որ անօրէն է, նա եւ ամբարիշտ հանդիպի. (Աթ.։)


Հարբեցութիւն, ութեան

NBHL (1)

Ոչ ըմպակից լինել միմեանց ի հարբեցութեանն. (Պղատ. մինովս.։)


Հետէ

NBHL (1)

այսինքն Ի հետէ, որոյ նախդիրն դնի ի վերայ նախընթաց բառից. ἁπό, ἁφ’ ἦς, ἁπ’ ἑκεινού ex quo, ab exinde, jam inde, ab ... usque. Զհետ կամ զկնի անցելոց եւ այսր. անդստին, ի սկզբանէ ցայժմ. անընդհատ ցայս վայր. անկից ետեւ, ինչուան հիմա .... cf. ՅԱՅՆՄ ՀԵՏԷ, cf. ՅԱՅՍՄ ՀԵՏԷ, cf. ՅՈՐՍ ՀԵՏԷ, cf. Ի ՎԱՂՈՒՑ ՀԵՏԷ.


Միտեմ, եցի

NBHL (1)

եւ չ. եւ կր. իբր ձ. ῤέπω (ի ῤοπή , րոպէ, մէտ). vergo, propendeo κλίνω, ἑκκλίνω inclino, declino. Շրջել ի մի կողմն որպէս զմէտ կշռոց. ծանրել. հակել. թիւրել. խոնարհել. թեքել, իլ. յօժարիլ. խոտորիլ. կուսակից լինել. ակնարկել.


Նա

NBHL (1)

շղ. ՆԱ՛ ԵՒ. ՆԱԵՒ. շղ. եթէ՛ կից դրեսցի, եւ եթէ ուրոյն, նոյն է. δέ, ἁλλά καὶ, ἁλλά δὲ, ἁλλά μὲν autem, sed etiam, verum etiam, nec non. Իսկ՝ Նաեւ ոչ. οὑδέ, ουδέ γάρ neque quidem, nec enim. Ահա եւ. այլ եւ. եւս եւ. եւ եւս. իսկ եւ. ա՛յլ. ալ.


Ստորադասական

NBHL (1)

Առաջադիր ձայնաւորք են վեց. ա, ե, է, ը, ի, ո. եւ ստորադասք են ի նոցանէ երկու, ի, ւ։ Ստորադասք են ի սոցանէ երեք. սակս. կից. որդ. (Թր. քեր.։)


Քաղիրդ

NBHL (1)

ՔԱՂԻՐԴ ՔԱՂԻՐԹ. κοιλία intestinum. Գրի եւ ՔԱՂԵՐԹ. Մեծ պարկ ի փոր կենդանւոյն՝ ճարպով պատեալ՝ կից ընդ աղիս՝ ընդունարան ապաւառի. թափան.


Այր, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 54 այըն պատկեր թարգմանի (բայց յայտնի չէ թէ ի՛նչ լեզւով է այս ստուգաբանութի-նը)։ Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ռե-ղակից տճկ. էր և յն. ἀνήρ։ ՆՀԲ ալը ւծ. յն. ἀνήլ, լտ. vir, արի=լծ. այր, արու, առաքինի, յառնել, արի՛, թրք.


Այր, ի, իւ, ից

s.

antre, cavern, grotto, den.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 54 այըն պատկեր թարգմանի (բայց յայտնի չէ թէ ի՛նչ լեզւով է այս ստուգաբանութի-նը)։ Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ռե-ղակից տճկ. էր և յն. ἀνήρ։ ՆՀԲ ալը ւծ. յն. ἀνήլ, լտ. vir, արի=լծ. այր, արու, առաքինի, յառնել, արի՛, թրք.


Արհամարհ

adj.

despicable, contemptible, vile, abject, low, poor, sorry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 211 վե-րի ձևով։ Brosset JAs. xI7 (1834), էջ 383 ևն դնում է ար-համարել «ոչ հա-մարել», իբր ար=վրաց. ար «ոչ»։-ՆՀԲ ան-համարել «չհամարել ինչ» (նոյ-նը Մառ ИАН 1918, էջ 2087)։ Բագրա-տունի, Քերակ. զարգ. 654 առ-համարել։ Dulaurier ՐAs. 1870, 125-293 -աս-միջամասնիկով կրկնուած՝ իբր արհ-ամ-արհ, ինչպէս աղխ-ամ-աղխ և հեղձ-ամ-ըղձուկ։ Տէրվ. Նախալ. 102 տալիս է վերի մեկնութիւնը և արհ դնում է հնխ. ra, ars արմատից, իբր ցեղակից լալ, շաղփաղփ, ողբ ևն բառերին։ Հիւնո. ար-հաւիր բառից և կամ կրկնուած արհ ար-մատիզ։-Կրկնութեան վրայ խօսում ևն նաև Աճառ. ՀԱ 1899, 207 ևն, Գազան-ճեան, Արև. մամուլ 1902, 77։-Peder-sen, Հայ. դր. լեզ. էջ 56 արհ արմատը կցում է ահ «վախ» բառին։


Արմ, մի

s.

stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. լ-արմատից (մանրամասն տե՛ս յառնեմ)՝ -մ կամ -մև մասնիկով. մերձաւոր ցեղակիցներն են յն. ὄρμενος «ցօղուն, ընձիւղ, ծիլ, կաղամբի կուրծ», ὄραμνος «ճիւղ», ἔρνος «ծիլ, ճիւղ», հիսլ. renna «ծլիլ, աճիլ (բոյսի)», rani «ճիւղ» նորվ. runne, rune «ճիւղ», հբգ. rono «կոճղ, ծառի բուն», թերևս նաև պոնտ. armon «վայ-իի բողկ» (Pokorny 1, 137-9, Boisacq 713)։


Արմուկն, մկանց

s.

elbow;
fore-arm;
խթել արմկամբ, մղել, to elbow, to push or thrust with the elbow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնխ. arm-արմատականից, որի վրայ հայերէնի մէջ աւելացել է -ուկ, ուկն մաս-նիկը. իր ցեղակիցներն են՝ սանս. irmá-«բազուկ, նախաբազուկ», զնդ. arəma «բա-զուկ», սոզդ. 'rm «թև», օսս. arm «ձեռքի ափ», զազա ērmé «ուս», լտ. armus «բա-զուկ, թիկունք», գոթ. arms, հբդ. aram, գերմ. Arm, անդլսք. earm, անգլ. arm, պրուս. irmo «բազուկ», հսլ. ramo, rame «ուս», հհիւս. armr «բազուկ» (տե՛ս Walde 62, Trautmann 13, Kluqe Etvmologisches Wár-terb, d. deutschen spr. էջ 23, Pokorny 1. z3, Ernout-Meillet 70)։-Հիւբշ. 425։


Արշալոյս, լուսոյ

s.

dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

արշ 2 և լոյս բառերից։ Տէրվ. Altarm. 5Ո համարում է արշա և լոյս բառերից կազմուած. արշա՝ իբրև նախաւոր վաշ-րա կամ աւշրա «երեկոյ» =լիթ. vaska-ras, հիռլ. fescor, յն. ἔ́σπερος, ւտ vesper, նոյն վաշրա-ից է դնում նաև աշուն, իբր «մութ, տխուր եղանակ»։ Նոյն, Նախալ. 103 դնում է արշա+լուրջ, որի մէջ արշա թողնում է առանց մեկ-նութեան, իսկ լուրշ՝ արմատակից է դնում լուրջ, լոյս բառերին։ Ալիշան, Հին հաւ. 145 զնդ. ուշահինա կամ օշէն «առաջին պահ աւուր»։ Հիւնք. հանում է արջ և լոյս բառերից. հին հայերը յն. λνϰαυγή։ «արշալոյս» բառի առաջին մասը λύϰη «աւգ» շփոթելով λύϰος «գայլ» բառի հետ, նրա տեղ դրել են արջ և թարգմա-Պաւտմ. ռեր. 213 առաջին և լոյս բառե-րից։ Patrubány ՀԱ 1908, 214 արշ-կը-ցում է արգել բառին։ Karst, Յուշարձան 406 սումեր. ruš, rus «փայլուն» բառի հիյր է համեմատում։


Արոյր, րուրի

s.

latten, brass.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հին պհլ. *rōδ բառից (հմմտ. բոյր< զնդ. baoiδi-), իբր հպրս. *rauδa, որոնց դեմ կենդանի են պհլ. rōd, rōi, պրս. [arabic word] roy «անագ, պղինձ», րելուճ. rōd և սոզդ. rōή «պղինձ» իրանեան ձևերը։ Սրանց հետ ցե-ղակից են սանս. lōha-«կարմիր մետաղ, պղինձ, երկաթ», հսլ. ruda «մետաղ», լատ. raudus, rodus, rudus «պղնձի կտոր», հբգ. aruzzi, erizzi, գերմ. Erz «անագապղինձ», անգլսք. lëad, հոլլ. lood «կապար» ևն, սրոնք հանւում են հնխ. reud, reudh կամ leud ձևերից (Walde, էջ 643, Horn § 635, այլ է Kluge 123)։ Եթէ այս բառը բնիկ հայերէն լիներ և ո՛չ փոխառեալ, պիտի ու-նենայինք *արոյտ, *արոյդ, *երոյտ, *երոյդ կամ *լոյտ ձևը։-Հնդևրոպական բառիս հետ նմանութիւն ունին նաև սումեր. urud ասառ-urudū «պղինձ»։-Հիւբշ. 111։

ՆՀԲ լծ. լտ. aes, aeris, իտալ. rame «պղինձ»։ Lagarde, Arm. St. § 272 և էջ 188 լտ. raudus, կիմր. elydr ցեղա-ղակիցների հետ։ Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG (1882) 36, 133։ Toma-schek Dertsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. rwali։ Հիւնք. պրս. rōy բառից։ Jensen, հայ և ասորեստանեան ձևերի միջնորդ է դնում հաթերէնը։


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։


Աւազ, ոց

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. 104 յն. ἀμμος «աւաղ» բառին է կցում։ Bugge, Etr. u Arm. 79 և KZ 32, 38 յն. ἐuαւ︎-«աւազ» և գերմ. Sand «աւազ» բա-ռերին ցեղակից, որոնց նախաձևը դնում է *samadhós։ Հիւնք. էջ 277 սվասիս ձևի՞ց է հանում։ Ա. Խաչաարեան (անձ-նական) մեկնում է apa «ջուր» և al «ածել, բերել» բառերից, իբր «ջրից ռերուած»։ Ուղիղ մեկնեց Meillet (տե՛ս Frnout-Meillet 841). հմմտ. նաև Walde 667, Boisacq 1074, չի հիշում բնաւ Po-korny։


Աւազան, աց

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «մկրտութեան աւազան» նշանակութեամբ. այսպէս Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Ննխ. Շմ. Պլ. Սեբ. Սլմ Սչ. Վն. Տփ. ավազան, Ոզմ. ավmզmն, Տիգ. mվmզmն, բոլորն էլ գրաբարից փոխառեալ։ Պաոսկերէնի հետ խառնուելով ձևացած է Ջղ. հավիզարան։ Նոր բառ է աւազանեղ-բայր «ազգակից, կրօնակից»։


Ափ, ոյ, ով

s. adv.

palm of the hand, handful;
— յ—ոյ, in haste, on a sudden;
—ս զ—ի հարկանեմ, to clap the hands, to applaud.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «բուռ, ձեռքի ներսի կողմր» ՍԳր. Ոսկ. ես. որից ափյափոյ «վեր ի վերոյ, հարևանցի» (հմմտ. արևել. հյ. ձեռաց. ա-րևել. թրք. äl usti «արագ, իսկոյն, շուտ, հապճեպով», երկուսն էլ «ձեռք» բառից) Կոչ. 45. ափս զափի հարկանել «ծափ տալ» Ե-պիփ. ծն. ափիբերան «պապանձուած» ՍԳր. Ոսկ. ափիբերանել «պապանձեցնել» Ոսկ. յհ. ա. 27. բ. 14. ափել «բռնել, ձեռք ձգել» Բանք աղ. էջ 183. ափաչափ «մէկ ափի պա-րունակութեամբ» Մխ. այրիվ. էջ 8 = ափչաք Վստկ. էջ 21. ափամէջք Մաշտ. ջահկ. ափիկ Շնորհ. առ. ափկից «կուց» Վստկ. ափցի «ա-փով» (հմմտ. աքացի, բռնցի) Ոսկիփ. Վրդն առ. 217. ափլափել «խարխափել» ԱԲ (մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. օգ' 20. Հարին զնոսա կուրութեամբ և յափլա-փելն իւրեանց, ծեծէին զմիմեանս)։ Այստեղ են պատկանում նաև յափսիթերս երթալ, յափսիթերս խաղալ «ոտքերի և ձեռքերի վը-րայ թաւալիլ, գլորիլ» Ա. թագ. ժդ. 8. եա-13. «սիրելուց կամ վրան գուրգուրալուց չոր» դին թռչկոտել» Կիւրղ. ծն. (ափ և թեր բա-ռերից կազմուած. հմմտ. գւռ. աւփս անել, ափս երթալ, ափսիլ), չորեքյափք «չորս ռա-քի վրայ երթալով» Պտմ. աղէքս.։

ՆՀԲ լծ. ծափ. շօշափ, յն. ἀφή «շօշա-փելիք», երր. զաֆ «ձեոք», թրք. ա-վուճ «ափ»։ Տէրվ. Նախալ. 61 սանս. āp, զնդ. af «յափշտակել» և հայ. հա-փափել, ապրել, յափշտակել բառերի հետ հնխ. ap արմատից։ Հիւնք. յն. ἀφή «շօշափելիք» բառից ափ է հանում իսկ ափյափոյ դնում է հափափել բա-ռից։ Bugge KZ 32, 73 համարում է բնիկ հայ բառ, ցեղակից յն. παλάμη, լտ. palma, հիռլ. lām, կիմր. blav, անգլսք. folm հոմանիշներին. հայր անցել է *palama > *palv > *աղւ նա-խաձևերից։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 զնդ. աֆ «յափշտակել» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 149 յն. άώος «յօդուածք» բառին ցեղակից։ Սագը-զեան ՀԱ 1909, 335 սումեր. gab «ձեռք»։ Karst, Յուշարձան 400 ասուր. kappu «ձեռք», 402 սումեր. ab', ap «բոյն. ծակ, խոռոչ», agub «երկնակամար», 11 սաւմեռ. gab «ձեռք», թաթար. kab. kob, kov, kev «ուռած, կլոր, պարապ, փոս»։ Մարտիրոսեան, ՀԱ, 1924, 459 հաթ. up «ափ, բուռ»։ Պատահաևան նմանութիւն ունին ասուր. upná, արամ. [syriac word] ︎ xūfna, եբր. [hebrew word] hōfen, արաբ. [arabic word] hafnā «բուռ», ինչպէս նաև չէր-քէզ. ափը «մատ»։ Վերի մեկնութիւնը, որ տուել էր Pedersen KZ 39, 428, հաստատում է այժմ Meillet MSL 23,


Ափն, փին, փանց

s.

shore, bank, brink, coast;
steep bank, bold shore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «տեռի շօշափող», ուրեմն և ափ բառից։ Հիւնք. յն. ἄφή «շօշափելիք, մերձեցումն» և հայ. ափ բառերի հետ։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Ափիս «աստուած երկրի». Bugge KZ 32, 74 համարելով հնագոյն *աղփ ձևից, կցում է յն. *'Aλβια, Aλπια, Aλπεις, լա-Alpes, իռլ. Alba, Alpa յատուկ անուն-ների հետ։ Patrubány SA 2, 300 սանս. ap-«ջուր», պրուս. ape «գետ» բառերին ցեղակից է դնում։ Պատահական նմանա-թիւն ունին ասուր. hāpu «եզերք», եբր. [hebrew word] hōf «եզերք», արաբ. [arabic word] harfa «եզր, ծայր», կաբարդին. *ufe «եզերք»։


Աք, ից

s.

leg

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ոտք» Փիլ. բագ. էջ Տաթև. ամ. 276. որից աք ածել «ոտքով զարնել» Շնորհ. մտթ. առ լեհ. աքացի (հմմտ. բոնցի, ափ-ցի, ձերբացի, ձեռամբացի) «ոտքով» Ոսկ մ. բ. 10. աքացել «ոտքով զարնել» Գծ. ից. 17. Ոսկ. ես. յհ. ա. I. աքացելի «աքացող» Ոսկ. ես. աքեացք «ոտքը սրունքով միա-սին» Ամովս. գ. 12. աքացիք «աքացող» Ոսկ. ես. աքազանի «ոտքեր» Փիլ. լին. ա-քառոտել Փարպ. կամ աքցոտել Ոսկ. յհ. ա-3. Փարպ. աքսոտել Ոսկ. մ. ա. 18. յհ. ա. 3 (էջ 59) և բ. 16. աքսոտիլ Եփր. զղջ. աքսել «կից զարնել» Գնձ. բարձրաքեաց «բարձը ստքերով» Վեցօր. 193. աքհան «աքացի զար-նող, կիցնկեց» Մխ. դտ. 418. շնակաքի «շան պէս ոտքեր ունեցող» Պտմ. աղէոս քառաքեաց «չորքոտանի» Փիլ. էջ 174. Պի-տառ. Վրդն. ծն. Երզն. լս. (Ներբ. յորդ. 36). Ոսկիփ. աքռմէջ կամ աքմէջ «ցայլք» միջին հայերէն բառ (Նորայր, Բառ. ֆր. էջ 463 բ)։-Այստեղ է պատկանում նաև առաքեր «ուղարկել» բառը, որ տե՛ս առանձին։

ՆՀԲ նոյն է դնում տճկ. [arabic word] ayaq «ոտք» բառի հետ։ Justi, Zendsp. էջ 314 զնդ. haxa և պհլ. hax «գարշա-պար»։ Տէրվ. Altarm. 73 սանս. ahka «սիրտ, կուրծք ևն», anē «ծռել», զնդ. aka, յն. ὄγϰος, լտ. uncus «կեռ» բառե-րին իբր ցեղակից։ Հիւնք. յն. λάς «գար-շապար», λαϰτίζω «աքացել»։ Սարգը-սեան. Բիւրակն 1898, էջ 483 ոտո ռա-ռից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 330 համառօտուած թրք. ayaq բառիո։


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կից, միասին, հաւաքուած». ա-ռանձին գործածուած գտնում եմ միայն ի բագ անկանիլ «հաւաքուիլ, գումարուիլ» ոճի մէջ, որ մէկ անգամ ունի Մանդ. տպ. Վենետ. 1860, էջ 210 «Ջ'ի բագ անկեալ մեղք տառ-ւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յան-ձանց». այլ ձեռ. բագանակեալ «հաւաքուած, ժողովուած, գումարուած», ինչպէս գիտեն նաև Մանդ. սիր. 13 և Գիրք թղ. 240։ Նոյն արմատից են բագձաձել «հաւաքել, ամփո-փել» Յհ. կթ. Նիւս. կազմ. Տօնակ. բագձա-ձական «հաւաքական, խմբական» Թր. քեր. Պորփ. Սկևռ. լմբ. բագձաձաբար «հաւաքա-բար» Թէոդ. խչ. որոնք բարդուած են ձաձել «հաւաքել» բառով։


Աշակերտ, աց

s.

disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վարպետի մօտ սոր-վող» ՍԳր. Կորիւն. որից աշակերտիլ ՍԳր. Կորիւն. աշակերտական Ագաթ. աշակերտա-կից Յհ. ժա. 16. աշակերտասէր Կորիւն Ոսկ. յհ. ա. 3. աշակերտութիւն Եզն. Կորիւն. Եփր. Կողոս. աշակերտուհի Ոսկ. յհ. բ. 26. աշակերտավայել (նոր բառ) ևն։


Արագ, ունք, ագք

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։

Սակայն յետոյ նկատելով, որ r արիա-կան լեզուներին յատուկ է, մինչդեռ եւ-րոպականներն ունին 1, փարատեց իր կասկածը (անձնական. տե՛ս նաև Patru-bány SA 1, 77)։ Scheftelovitz BВ 29, 16 հիտլ. frár «արագ», հբգ. fro «ու-րախ», վեդ. prava «թռչելով» բառերի հետ՝ դնում է հնխ. provo արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. յն. τραχίς «բիրտ» բառի հետ է կցում (էջ 20)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 ար «ոտք» բա-ռից, որ պահում են նաև արագիլ, ար-գել, արահետ։ Karst, Յուշարձան 400 ասուր. arhu «արագ» բառին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] , raq՝ «արագ վազել, շտապել» (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 588)։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. նոյնը յետոյ Windisch. 11, 42, Lag. Urgesch. 195 ևն։ Մորթման, ZDMG 24, 80 ցեղակից է դնում թրք. artək «ա՛յլ ևս, մնացորդ» բառին։


Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կայտառ մարմնով, որ և թրք. առըղ» (սակայն թրք. առըղ նշանակում է «նի-հար, ազազուն»)։ Թաղիադեան, Առաջ-նորդ մանկանց, էջ 47արուգ բառի հետ կցում է հնդ. ուգ «շաքարեղէգի ծաղիկ» ձևը։ Lagarde, Urgesch. 356 լտ. au-gus-tus ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 105 սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaxš, յն. αύζω, լտ. vigere, augere, գոթ. vakslan ևն ձևե-րի հետ՝ հնխ. vag, vaks «աճիլ, զօրանալ, օգնել» արմատից՝ ցեղակից հյ. օգնել, զօրաւիգն, օճան, օժանդակ, օժիտ և վաշխ բառերին։ Karolides տե՛ս արի բառի տակ։ Հիւնք. արուգ «նիհար» բա-ռից։ Աճառ. Բանասէր 1899, 252 իբր առ+ոյգ, ոյժ բառից գ-ժ ձայների լը-ծորդութեամբ։ Վերի մեկնութիւնս ըն-դունում է նաև Meillet (անձնական)։


Ասպար, աց

s.

shield, buckler.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *aspar ձկից, որի հետ բոլո-րովին նոյն է նորագիւտ մանիք. պհլ. [arabic word] *aspar «վահան» (ИАН 1912, 46). միւս ի-րանեան լեզուներն ունին պհլ. spar, պա-զենդ. spar, պրս. ❇ sipar կամ [arabic word] ispar «վահան», հպրս. σπαρα-(Հեսիքիոս), Արմատական բառարան-18 սանս. phara-, և փոխառեալ ձևով՝ sphara-«ասպար». (զնդ. spāra-ձևը, որ տալիս է llorn § 700, ուղիղ չէ ըստ Barlholomae 1618)։-Հիւբշ. 108։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 261 գրում է. «Ապ-ռանքն փրկանք թարգմանի». ուզում է ասել թէ ապրանք ծագում է ապրիլ «ա-սատիլ» բայից։ Peterm. 34 լատ. ape-rire «բանալ» բայի հետ։ Iromler, Dis-putatio de Abrech aegyptiorum (ըստ Karst, Gesch. d. arm. Phil. էջ 2) եգիպտ. abrek «ապրիլ, կեալ» բառի հետ։ Ganini, Et. êtym. 185 սանս. bhar «սնուցանել» և յն. βορά «սնունդ»։ Մառ, Яз. и Лит. 1. 233 ափխազ. bza «կենդանի», բասկ. abere «անասուն», վրաց. ცხოველი ցխովելի «կենդանի»։ Տէրվիշ. Altarm. 94 ապուր «սուպ» հանում է պրս. ❇ āb «ջուր» բառիզ, իսկ Նախալ. էջ 61 ապրիլ դնում է ափ և յափշտակել բառերի հետ՝ ցեղակից սանս. ap, զնդ. āf «հասնիլ, յափշտա-կել» արմատներին։ Հիւնք. դնում է ապուռ «աւար» բառից։ Bugge KZ 32, 62 հնխ. ápo, յն. ἀτό, հլ. տա--ւն αιρω «բառնալ, վերցնել, տանիլ, կրել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յակոբեան, Բանասէր 1900, 42 զնդ. amər-ətāt ոգու հետ։ Patrubány SA 1, 198 ապլ մաս-նիկով՝ հուր բառից, իբր «կրակից առ-նուած», իսկ ՀԱ 1903, 221 միտքը փո-խելով՝ լտ. aperiō, սանս. apavar «բա-նալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. էջ 4Ո0 առուր. ebēru «միջից կամ վրա-յից անցնել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. āvar «կողոպտել» բառից։ Մառ ИАН 1920, 137 բասկ. abere «կենդանի», սվան. ləwer «առողջ «բա-ռերի հետ։


Աջ, ոյ, ու

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։


Առասան, աց, ից

s.

packthread, string;
waxed thread;
rope, cord, line;
thread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rasan, որից պրս. [arabic word] rasan և կամ [arabic word] varsan «չուան». այս բառը ունե-ցած պիտի լինի նաև «սանձ» նշանակութիւ-նը, որ սակայն չէ աւանդուած. հմմտ. ցեղա-կից ձևերից սանս. raçana-«չուան, առա-սան, սանձ, գօտի», raçmi «սանձ». հեն-դուստ. [arabic word] ras «սանձի փոկերը», գնչ. ras-moz «օանձ», զազա [arabic word] rssanə «չուան», մինջ. lzsá «չուան»։ Իրանեանից են փոխ առնւած նաև արաբ. [arabic word] rasan «չուան. 2. տաւառի քթին անցուած սանձը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 637), արամ. risna, եբր. [hebrew word] resen «սանձ», նոյնպէս և հայ. երա-սան, երասանակ, ապարասան, ապերասան բառերը՝ որոնք պահած են իրանականում կո-րած նշանակութիւնը (տե՛ս այս բառերը)։-Հիւբշ. 107։


Առատ, աց

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. rat «վեհանձն, բարեբարոյ», rātih «վեհանձնութիւն», պազենդ. rādī «վեհանձ-նութիւն», պրս. [arabic word] rad «առատաձեռն, քաջ, կորովի, մտացի», զնդ. ratā «շնորհ», սանս. rati-«առատասիրտ, բարեբարոյ», որոնք բոլոր ծուգում են rā «տաղ, բսշխել, շնորհել» արմատից. ինչպէս ունինք սանս. ratá-ոնո. rato տտրուած. մատուցուած». բառիս եւրոպական ցեղակիցներն են իռլ. rath «շնորհ», գալլ. rhád «շնորհ», rhoddi «տալ», լտ. rēs «բան, իր, տրուած բան» ևն (տե՛ս Walde 650)։-Հիւբշ. 107։


Բալասան, աց

s.

balm;
balsam;
balsam-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան, սեռ. պալասանայ Միխ. աս. 378) «արաբական մի տեսակ թուփ, նրա ծաղիկը, անուշահոտ իւղը. balsamina hor-tensis De.» Խոր. աշխ. 612. Մաշտ. յետին գրչութեամբ պալասան Բժշ. Միխ. աս. պա-լասամ Բառ. երեմ. յաւել. 571 (երկիցս). հր-նագոյն ձևերն են բաղսամոն (յունարէնից փոխառեալ) և ապրսամ (ասորերէնից կամ պարսկերէնից փոխառեալ). ասւում է և մե-ռոնի ծառ Բժշ.։


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,


Բանակ, աց

s.

camp;
army;
encampment;
castramentation;
— առնուլ, հարկանել, to encamp, to pitch a camp;
բառնալ զ—ն, to remove the camp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «զօրքի խումբ. 2. ուղե-ւորների կարաւան, 3. բանակի իջած՝ դառա-րած տեղը» ՍԳր. Բուզ. որից բանակիլ ՍԳր. բանակեցուցանել Ա. մակ. զ. 33. բանակա-կից Ոսկ. մ. ա. 1. բանակամէջ Բուզ. բա-նակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. կոր. բանա-կատեղ Ստեփ. սևան. շրջաբանակ Գնձ. զօ-րաբանակ (նոր բառ)։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «թև» ՍԳր. նմանու-թեամբ «զօրութիւն, իշխանութիւն» Յոբ. խ. 4. «բանակի թև» Վեցօր. ը. 174. «ճիւղ, ոստ» Եզեկ. ը. 27. «արմաւի ողկոյզ» Վրք. հց. Ա. 176. «որթատունկի ճիւղ» Բուզ. 99. ոռեռ բազկակից «աջակից, օգնական» Ագաթ. բազկատարած Ագաթ. Կորիւն. բազկանոց «ապարանջան» Գնձ. բազկարձակ «ճիւղա-ւէտ» Ագաթ. բազկացի «թևով» Քեր. Երզն. և Նչ. երկայնաբազուկ Եւս. քր. հաստաբա-զուկ Խոր. բազկել «համառօտել, կարճել» Բ. մկ. բ. 29. «կոտորել, ջարդել, սպանել» Յհ. կաթ. 361, 380 (սխալ հետևողութեամբ յն. βραγίων «կարճագոյն, համառօտագոյն» բառի, որ պատահաբար նման է βραχίων «թև, բաղուկ» բառին), նոր բառեր են բազկաթոռ, բազկերակ ևն։-Այս արմատի՛ց է արդեօք նաև բազկել «պատմել» Բառ. երեմ. էջ 44։

-Պհլ. bazuk «թև» բառից, որ աւանդ-ւած է սխալագիր bāzih գրչութեամբ։ Այս բառի հետ նոյն են զնդ. bāzu-սանս. [other alphabet] bahu, պրս. [arabic word] bāzū, աֆղան. bā-zu, քրդ. bazink, bask, զազա bazin, բե-լուճ. bāzk «թև», օսս. bazug «թևի վերի մասը, թև» (Horn § 167)։-Արիական այս ձևերին ցեղակից են դրւում յն. πῆχος, πά-χος «արմուկ, նախաբազուկ», թոխար. po-kem «բազուկ», հհիւս. bógr, անգսք. bóz, հբգ. buog «յօդ, կցուածք, ուս» (Boisaq 781), որոնք նախորդների հետ միասին երե-վան են հանում հնխ. bhāg'hu-։ Կարելի է կարծել, որ հյ. բազուկ լինի բնիկ՝ լառա-ջացած հնխ. bhāg'hu-ձևից. հնխ. g'h>հլ. զ ունինք դեզ, լիզել, մոզի, ոզճի և տիզ բառերի մէջ. -ուկ մասնիկի համար էլ հմմա-արմուկն, աղմուկ։ Այս առթիւ եղած քննու-թիւնները տե՛ս Հիւբշ. Arm. Stud. էջ 21, որ վարանում է բառը բնի՞կ թէ փոխառեալ ոնդունելու մէջ. հմմտ. նաև Lagarde, Arm. Stud. § 323, Meillet MSL 7, 58, Pokorny 2, 130, որոնք փոխառութիւն են համա-րում։ Այսպէս է ընդունում վերջապէս նաև Հիւբշ. 114։


Աղեղն, ղան, ղանք, ղանց

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schröder, Thes. 46 արաբ. [arabic word] 'aqn բառից։ Müller SWAW 88, 12 յն. ὥλένη «թև, բազուկ, ձեռք», լտ. arrus «աղեղն»։ Bugge, Btrg. 36 սանս. arāla «ծռած, կորացած» բառին ցեղա-կից, Հիւնք. ուղիղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 101 -եղն համա-րում է մասնիկ, ինչպէս և տառեղն. ասեղն, բաղեղն, պնեղճ բառերի մէջ։


Աղէ

int.

now ! now then ! come on !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։


Աղխ, ի, ից

s.

buckle, ring;
button;
lock;
baggage, equipage;
goods and chattels.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։


Աճառ, աց

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«առաստաղ, առիք, ոճոռք» ըստ Լծ. նար. կամ «առաստաղի մանր գերաննե-րը» ըստ ՆՀԲ. բայց աւելի է ճիշտ դնել «տա-նիք», ինչպէս ցոյց է տալիս բառիս միակ վը-կայութիւնը՝ Հց. աթ. էջ 421-2. «... ածես ի վերայ գերանս... զառաստաղս կապեսցես. և ի վերայ աճառս արկանել... և ապա աւար-տել»։ Այս օրինակից յայտնի է որ աճառք առաստաո չէ, այլ նրանից վերև եղած մի ռան, որ է «տանիք». հմմտ. նաև հետևեալ տաղի մէջ «Տաճարն այն ո՞ւմ նման է. ա-հառքն այն ո՞ւմ նման է. մարդակքն այն ո՞ւմ նման է. գերանքն այն ո՞ւմ նման է» (տե՛։ Չօպանեան, Հայ էջեր, էջ 60)։


Ամ, աց

s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ձմ. ա. «իսկ ամ կոչի վա-սըն երից. նախ զի արեգակն յամե յեր-կոտասան կենդանակերպսն երեսուն ե-րեսուն օր և ապա վճարէ զտարին. երկ-րորդ՝ զի սովաւ յամեմք մինչ ի մահ» (երրորդը չկայ)։ Նորերից Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ցեղակից լտ. an-nus։ ԳԴ առաբ. [arabic word] 'am «տարի»։ ՆՀԲ արաբ. ամ, լտ. annus, եբր. šana ևն։ Նախ Rask, Nonnulla, էջ 25 համեմա-տեց իռլ. am, amser ձևերի հետ։ Klap-roth, Asia pol. 102 արաբ. a'äm, Canini Ft. etym. 197 արաբ. am «տարի», իռլ. am «ժամանակ»։ Ստոյգ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. Arm. 872։ Մորթման, ZDMG 30, 415 տոսպական բևեռագրերի մէջ գտնում է Hamapsa դիցանունը, որ մեկնում է ամ և բոյս բառերից։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 11 ամ բառի նախաձևը համարում է *համ։ Karst, Յուշարձ. 406 սումեր. MԱ «տարի»։


Ամարանոց, ի, աց

s. adj. summer-residence, summer-house, summer-quarters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ նաև ամարայնոց «գլուխը ռնելու մի տեսակ կանացի զարդ է». նորա-գիւտ բառ, որ երկու անգամ ունի Անկ. գիրք հին. կտ. էջ 156 և 182. Թագ կապեալ ընդ ծա-մակալովքն և ամարայնոց գլխադրաւ ծած-կեաց զգլուխ իւր. Եւ ամարանոց արկեալ ըզ-գլուխ իւր որպէս զհարսն։ Առաջին օրինակում թէև կարելի է ենթադրել որ լինի ածական, «ամառնային» նշանակութեամբ, բայց երկ-րորդ օրինակից երեւում է որ անկախ գոյա-կան է։ Տե՛ս և ամուրք։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։