Entries' title containing խ : 4788 Results

Մխոց, ի, աւ

s. mech.

act of plunging into;
piston;
plunger;
— ջրհանի, pumppiston.

NBHL (2)

Մխելն կամ մխիլն անդ ջուր խորս. ընկղմելն եւ հանելն.

Գտաք մեք անդ ջուր դանդաղամած թանձրացեալ. ապա ետ նոցա հրաման երթալ մխոցաւ առնուլ (կամ մխոց առնել), եւ բերել. (՟Բ. Մակ. ՟Ա. 21. յն. ἁποβάπτω immergo et haurio ...)


Մխոցաբուն

s.

piston-rod.


Մխոցափող

s.

barrel or chamber.


Մխումն, ման

s.

tempering, steeping;
immersion.


Մխուն

adj.

cf. Մուխ.

NBHL (1)

Զսլաքս նետիցն ի պէտս զքեզ կարեվէր խոցելոյ՝ այրմամբ եւ ջրով մխեալ. (զի այս է այրեցելովքն մխուն լինել. Լմբ. սղ.։)


Մխրճիմ, եցայ

va.

to plunge, to sink, to drive, to rush, or dash into water, to duck;
— ախտիւ, to plunge headlong into vice.

NBHL (3)

Մխրճել (կամ մխրճտել). (սուզանել ընդ ջրով. Հին բռ.։)

Կղզի է ասէին, եւ կիտոս էր. եւ ժամ մի իբրեւ էանց, յանկարծօրէն մխրճեցաւ գազանն ի խորս ծովուն. (Պտմ. աղեքս.։)

(Պետրոս ի ծովն) իջեալ մխրճէր. քանզի երկեաւ։ Յորժամ այնու ախտիւ մխրճեալ ընդ ջրով կայցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 25. եւ 15։)


Մխրճուկ հարկանեմ

sv.

cf. Մխրճիմ.


Մկնասոխ

s. bot.

squill, sea-onion, scilla;
գինի — ի, wine of squills, vinum scilliticum.

NBHL (3)

ՄԿՆԱՍՈԽ կամ ՄԿԸՆՍՈԽ. σκίλλα scilla, squilla, herba bulbum insignem habens. Սոխ կամ պրաս վայրի. ... ա՛յլ է եւ մանրիկ սոխն. ռմկ. կէլինճիկ.

Ա՛րկ զմզմկնասոխն ի քացախն։ Օշինդրի շարապն, կամ մկնասոխին։ Մկներն գան եւ սատակին (ի սեաւ խարբաբէ). այլ եւ մկնասոխն այնպէս արա՛, եւ օգտէ։ Յաղագս մկնասոխին գինի շինելոյ. ա՛ռ մկնասոխ ի լեռնէն. եւ թէ չգտնուի, ի պաղճաներէն ա՛ռ. քանզի մկնասոխ փռասային ասեն. (Վստկ. ՟Ը. ՟Ճ՟Ժ. ՟Հ՟Ճ՟Թ։)

Մկնասոխ կամ մկնսոխ. եունսէլ. օնսուլ։


Մկնսոխ

s. bot.

daffodil, daffadown-dilly.

NBHL (3)

ՄԿՆԱՍՈԽ կամ ՄԿԸՆՍՈԽ. Սոխ կամ պրաս վայրի. ա՛յլ է եւ մանրիկ սոխն. ռմկ. կէլինճիկ.

Ա՛րկ զմզմկնասոխն ի քացախն։ Օշինդրի շարապն, կամ մկնասոխին։ Մկներն գան եւ սատակին (ի սեաւ խարբաբէ). այլ եւ մկնասոխն այնպէս արա՛, եւ օգտէ։ Յաղագս մկնասոխին գինի շինելոյ. ա՛ռ մկնասոխ ի լեռնէն. եւ թէ չգտնուի, ի պաղճաներէն ա՛ռ. քանզի մկնասոխ փռասային ասեն. (Վստկ. ՟Ը. ՟Ճ՟Ժ. ՟Հ՟Ճ՟Թ։)

Մկնասոխ կամ մկնսոխ. եունսէլ. օնսուլ։


Մշտաբուխ

cf. Մշտաբուղխ.

NBHL (10)

ՄՇՏԱԲՈՒԽ ՄՇՏԱԲՈՒՂԽ. ἁένναος, ἁείναος perennis, semper fluens. Որ միշտ բղխէ՝ հոսի. մշտնջենաբուխ. մշտահոս. յաւէժական. անսպառ.

Աղբերք մշտաբուղխք հանապազ բղխեն. (Եզնիկ.։)

Մշտաբուխ աղբերց, եւ գետոց նորածնաց, եւ ուխից. (Փիլ. իմաստն.։)

Եդեմածին աղբիւրն մշտաբուղխ եռացեալ զուարժանայ. (Զքր. կթ.։)

Ոչ երբէք ժուժէին տեւել եւ մեկուսանալ ի մշտաբուղխ աղբերէ վարդապետութեան սրբոյն։ (Փարպ.։)

Փիւթագորեանք ասէին, երդուեալ յաւանդօղն մել զքառեակն՝ զմշտաբուղխ աղբիւրն բնութեան։ Մշտաբուղխ կոչէին զչորս զթիւսդ վասն չորից տարերցդ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Մերձ դնեմ սեղան բաւական, եւ խառնարան հոգեւոր մշտաբուղխ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Լուսինն ցուցանէ զմշտաբուխ արիւնն ի նոցին մարմնոց. (Ագաթ.։)

Ըստ որում ջուր մշտաբուխ է, այնպէս եւ հոգին. (Լմբ. պտրգ.։)

Որոց շարժութիւնն լինելութիւն ընկալեալ՝ մշտաբուղխ գոյացութիւն հնարեաց. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Մշտաբուղխ

adj.

flowing, gushing out continually, never failing, perennial.

NBHL (10)

ՄՇՏԱԲՈՒԽ ՄՇՏԱԲՈՒՂԽ. ἁένναος, ἁείναος perennis, semper fluens. Որ միշտ բղխէ՝ հոսի. մշտնջենաբուխ. մշտահոս. յաւէժական. անսպառ.

Աղբերք մշտաբուղխք հանապազ բղխեն. (Եզնիկ.։)

Մշտաբուխ աղբերց, եւ գետոց նորածնաց, եւ ուխից. (Փիլ. իմաստն.։)

Եդեմածին աղբիւրն մշտաբուղխ եռացեալ զուարժանայ. (Զքր. կթ.։)

Ոչ երբէք ժուժէին տեւել եւ մեկուսանալ ի մշտաբուղխ աղբերէ վարդապետութեան սրբոյն։ (Փարպ.։)

Փիւթագորեանք ասէին, երդուեալ յաւանդօղն մել զքառեակն՝ զմշտաբուղխ աղբիւրն բնութեան։ Մշտաբուղխ կոչէին զչորս զթիւսդ վասն չորից տարերցդ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Մերձ դնեմ սեղան բաւական, եւ խառնարան հոգեւոր մշտաբուղխ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Լուսինն ցուցանէ զմշտաբուխ արիւնն ի նոցին մարմնոց. (Ագաթ.։)

Ըստ որում ջուր մշտաբուխ է, այնպէս եւ հոգին. (Լմբ. պտրգ.։)

Որոց շարժութիւնն լինելութիւն ընկալեալ՝ մշտաբուղխ գոյացութիւն հնարեաց. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Մշտախաղաց

cf. Մշտագնաց.

NBHL (6)

ἁεικινήτος mobilis perpetuo. Որ միշտ խաղայ կամ շարժի եւ բերի. մշտագնաց. մշտաշարժ.

Մշտախաղաց եւ նուրբ հրային բնութեանն նմանութիւն իմն բերէ օդդ։ Վասն մշտախաղաց օդոյն ի բարձրութեան նոցա շնչելոյ. (Նիւս. կազմ. ՟Բ։ Վեցօր. ՟Թ։)

Ի շարժմանէդ մշտախաղաց անկայական, զանշարժելի շարժող բնաւիցս որ այժմ կան. (Երզն. ոտ. երկն.։)

Մանկանցն բնականաբար շարժեալ ի գութ ծնողին, եւ հարկաւորաբար զբնութիւնն ունելով մշտախաղաց յայսոսիկ. (Անան. ի պետր.։)

Մեկնիչ հնոց եւ նոր կտակի՝ մշտախաղաց հոգւովն անմահի. (Գանձ.։)

Զառաջին մշտախաղաց շրջագայեալ կարգն կալեալ. (Յհ. կթ. (այն է շարժական տումարն, որպէս եւ անշարժն կոչի անխաղաց։))


Մշտախոհ

adj.

always thoughtful.

NBHL (2)

Որ միշտ խորհի, եւ միշտ խորհեալ՝ որոճեալ՝ երկնեալ.

Զտռփումն մշտախոհ՝ զցանկ ըղձման քո տրամախոհական մտածութեան. (Մագ. ՟Ժ։)


Մշտախօս

adj.

speaking or singing continually.


Մշտակոխ

adj.

trodden continually, frequented;
— ճանապարհ, thoroughfare, public way.

NBHL (3)

Միշտ կամ ստէպ կոխեալ. որպէս ոտիւք՝ արահետ ճանապարհ. եւ ատամամբք՝ ծասկելի ինչ.

Ումեմն զնեղն եւ զանկոխն ընտրել բազմաց. եւ այլում զընդարձակագոյնն եւ զմշտակոխն. (Յիշատ. ի լմբ.։)

Զանուանակիրն աստուածակիր պատգամացն՝ զմիջամուխ իմաստութեան զմշտակոխ որոճումնն. (Նախ. գծ.։)


Մշտնջենաբուխ

cf. Մշտաբուխ.


Մոթխոթեմ

vn.

to repeat, to say over again, to inculcate, to impress deeply on the mind of youth.

NBHL (2)

ՄՈԹԽՈԹԵԼ. Որպէս ռմկ. խոթմթել. Մղել խթելով. յորդորել. յառաջվարել.

Մտերիմ վարդապետք՝ աշակերտացն հարկ առնեն զյիշատակսն՝ մոթխոթելով զնոսա առ ի հաստատութիւն այնոցիկ, զոր լուանն։ (Փիլ. լին. ՟Դ. 106։)


Մոլախինդ, խնդի

s.

hemlock.

NBHL (11)

ՄՈԼԱԽԻՆԴ կամ ՄՈԼԵԽԻՆԴ. κώνειον cicuta եւ ἁκόνιτον aconitum. որ եւ ԽՆԴԱՄՈԼԻ. (իբր մոլեգնիչ խնդալով. ռմկ. խենդեցնօղ) Խոտ թունաւոր. որպէս եւ մահդեղն կազմեալ ի հիւթոյ նորա. նոյն է եւ Կոնիոն՝ յունական ձայնիւ.

Քան զլեղի դառնագոյն է. եւ քան զմոլախինդ սատակիչ. (Ճ. ՟Ա.։)

Դառնանայ յօշինդրն, եւ յապականագործ հիւթս համի մոլախնդիւն փոփոխեալ լինի. (Նիւս. կազմ.։)

Մոլախինդ ի կոնիոն արմատոյ. (Մեսր. երէց.։)

Ի հարկէ սովոյն բերեալք՝ զմոլէխինդն եւ կամ զայլս ոմանս վնասակար բանջարս ըստ դիպաց իմն ճարակեալ. (Յհ. կթ.։)

Տան նմա արբումն, որպէս անդ ուրեմն ի հինսն աթենացիքն սոկրատայ՝ զմոլեխինդն. (Խոր. ՟Բ. 8։)

Վախճանեցաւ՝ զմոլեխինդն. (Խոր. ՟Բ. 8։)

Վախճանեցաւ՝ զմոլեխինդն արբուցեալ դաւաճանութեամբ. (Ուռպ.։ ի բառս Գաղիանոսի ՝ Մոլեխինդ, որ գրի եւ Մոլէհունդ. խնդամոլի։)

ՄՈԼԱԽԻՆԴ՝ երեւի շփոթիլ երբեմն ընդ Մոլախոտ.

Խոպանանայ, եւ մոլեխնդիւք լնանի. (Համամ առակ.։)

Զարդարութիւնն խլելով, եւ զմոլախինդ արմատն տնկելով։ Յանգործութենէ մշակացն մոլախինդ բուսեալ (ա՛յլ ձ. մոլախոտէ), եւ զսերմն կորուսանէ. (Սարգ. յկ. ՟Գ. ՟Դ։)


Մոլախոտ, ոյ

s.

weed;
սրբել ի —ոց, to weed.


Մոլախոտեմ, եցի

vn.

cf. Մոլախոտիմ.

NBHL (4)

ՄՈԼԱԽՈՏԵՄ ՄՈԼԱԽՈՏԻՄ. χορταμανέω gramine luxurio իսկ Մոլախոտեալն՝ ըստ յն. մոլեալ, մոլեգին. Մոլաբոյս լինել անպիտան խոտովք. մոլեգնաբար ուռճանալ վատթար խոտոց.

Եթէ թողուս զնա, խոպանանայ եւ մոլախոտէ. (Առակ. ՟Ի՟Դ. 31։)

Մոլախոտեալ, եւ անտառախիտ լեալ։ Յանգործութենէ մշակացն մոլախոտէ (կամ մոլախինդ բուսեալ). (Սարգ. յկ. ՟Ե. եւ ՟Դ։)

Զամենայն ե՛ւ զմոլախոտեալ շուրջանակի բացաբառնայ առ ի յոչ հեղձուցանել. (Աթ. ՟Ը։)


Մոլախոտիմ, եցայ

vn.

to be full of weeds.


Մոլախումբ

s.

furious mob.

NBHL (1)

Ես երթեալ առից զնա, տարեալ թագուցից յայն ի հրէական մոլախումբ ժողովոյն. (Տաղ.։)


Մոլեխինդ

s.

hemlock.


Մոլենախանձ

adj.

cruelly jealous, eaten up by envy;
fanatic.

NBHL (2)

Մոլեալ նախանձու. ունօղ զնախանձ մոլեգին.

Մոլենախանձ զրաբանօղք. (Յհ. կթ.։)


Մոխիր, խրոց

s.

ashes;
օր մոխրոց, Ash-Wednesday;
փոխարկումն ի —, incineration;
— լինել, to burn or reduce to ashes;
ի — եւ յաճիւն դարձուցանել, to incinerate, to reduce to ashes;
to lay in ashes, to waste or desolate;
ապաշխարել մոխրով, to do penance;
հուր ծածկեալ ընդ մոխրով, fire lies under the ice;
there is fire lurking under the ashes;
cf. Թաւալիմ.

Etymologies (4)

• , ո հլ. «այրուած բանի փոշին» ՍԳր. որից մոխրել «մոխիր դարձնել» Ամովս. բ. 1. Ոսկ. ա. Թես. մոխրակոյտ Ղևտ. ա. 16, դ. 12. մոխրանոց Փարպ. մոխրապաշտութիւն Ագաթ. մոխրատարած Ոսկ. մ. գ. 14. մոխ-րացան Ոսկ. մ. բ. 5. Վեցօր. մոխրոց «աղ-բանոց» Նէեմ. գ. 13, 14. կրակամոխիր Ճառ-ընտ. մոխրաման (նոր բառ) ևն։

• Lag. Urgesch. 806 մուխ բառից։ Հիւնք. յն. ϰοπρίον. լտ. macule «աղտե-ոել»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 հյ. մոծիր և թրք. məǰər բառերի հետ։ Մառ, Опопож. aбхaз. 34 վրաց. xviri «փո-շի», ափխազ. äxua «մոխիր» բառերի հետ. արմատը խիր, մո մասնիկով։

• ԳՒՌ.-Ջղ. Վն. մոխիր, Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. մօխիր, Գոր. մօ'-խէր, Ակն. Եւդ. մախիր, Ագլ. մա՛խիր, մա՛-հիր, Մկ. մուխիր, Ոզմ. մուխէ՛ր, Սլմ. մուէ-խիր, Ասլ. մէօխիր (բայց մօրխէօ՞ց «մոխիր թափելու տեղ»), Ղրբ. մօ՛խուր, Շմ. մուխուր, Զթ. մախը՛յ, մախը՛ր, Սվեդ. մmխխէր։-Նոր բառեր են մոխիրխաշ, մոխիրկոխ, մոխրա-գող, մոխրաթաթախ, մոխրաթաղ, մոխրա-ծուծ, մոխրակալ, մոխրակոլոլ, մոխրահան, մոխրահարել, մոխրահող, մոխրատ, մոխրա-տանձի, մոխրիկ, մոխրել «մոխիրով շփել» (>Ակն. մառխէլ), մոխրուիլ, մոխրօձ։-Ջղ. փոխանակ մոխիր ձևի՝ աւելի գործածական է կտրմոխիր։ թեամբ, տերևները նման թթենու տերևներին. հմմտ. պրս. [arabic word] passadār «է ծա։ իմն, որ ունի զգոզակ, ի մէջ որոյ գոյանան մոծակք» (pasša «մոծակ» բառից)։

• = Կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. ուտ. մոծակ, ավար. māč̌ak', կիւր. mičeg, բուդ. mičax, խին. mijak', ակ. լակ. ջի. mičak՝, ինգ. mučak՝, նաև չաղաթ. [arabic word] mučak (Будaговъ 2, 261), բո-լորն էլ «մոծակ» նշանակութեամբ։-Աճ.

NBHL (3)

σποδός, σποδιά, τέφρα, χοῦς, αἱθάλη, κονίον cinis, pulvis, favilla, fuligo. Աճիւն. գազաղ. փոշի իրաց այրելոց. մոխիր, մոխոր.

Հող եմ եւ մոխիր։ Ուր զմոխիրն հեղուցուն։ Դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգոյն մոխրոյ։ Նստաւ ի վերայ մոխրոյ։ Խորգով եւ մոխրով։ Փոխանակ մոխրոյն օծումն ուրախութեան։ Բերին մոխիր, եւ ցանեցին ընդ ամենայն մեհեանն։ Այրեաց զնոսա, եւ արկ զմոխիր նոցա ի բեթել. ցանեաց զմոխիրն նոցա ի գերեզմանս։ Առէ՛ք դուք լի ձեռօք ձերովք մոխիր հնոցի ... առին զմոխիր հնոցին, եւ ցանեաց զայն մովսէս ընդ երկինս։ Մոխիր լինի մարմինն։ Մոխիր է սիրտ նորա. եւ այլն։

Արդ ի մոխիր եւ յաճի՞ւն թաւալիցիք (կրակապաշտութեան). (Եղիշ. ՟Գ։)


Մոխրագոյն

adj.

ash-coloured, ashy, grey.

NBHL (3)

Որ ինչ ունի զգոյն մոխրոյ, գորշ. թխագոյն.

Կենդանի մի այլ մոխրագոյն. (Վանակ. հց.։)

Մոխրագոյն մորթ, եւ սեւագոյն դիւանման. (Վրք. հց. ՟Բ։)


Մոխրաթաւալ

adj.

wallowing or rolling in ashes.

NBHL (4)

Մոխրաթաւալ ողորմագին՝ ծերք եւ տղայք դառն ողբային. (Գանձ.։)

Թաւալեալ ընդ մոխիր. մոխրամած.

Զնինուէացիս մի մարգարէի սպառնալ քրձազգածս եւ մոխրաթաւալս արար. (Լմբ. առակ.։)

Զօրէն ոտից գետնաքարշ եւ մոխրաթաւալ լինիցիխ՝ զերկրաւորս եւեթ խորհելով. (Երզն. լուս.։)


Մոխրալից

adj.

full of ashes, ashy.

NBHL (3)

Լցեալ մոխրով. զանգեալ ընդ մոխիր. աղտեղի եւ անարգ.

Մոխրալից ատրուշանացն սովորութեանցն. (Արծր. ՟Ա. 14։)

Չբերել ընդ մեզ զթիւնաւոր՝ զմոխրալից՝ զպղծախառն ցանկութիւն. (Եպիփ. բարոյ.։)


Մոխրախառն

adj.

mixed or soiled with ashes.

NBHL (2)

Խառն ընդ մոխրոյ.

Երեկ (այսինքն եկն) ձիւն սպիտակ եւ մոխրախառն. (Ուռհ.։)


Մոխրակոյտ, կուտից

s.

ash-heap, ash-hole.

NBHL (3)

Կոյտ մոխրոյ. յն. տեղի մոխրոյ.

Հանցէ զնա առ սեղանովն ի տեղի մոխրակուտին։ Ի վերայ մոխրակուտին այրեսցի. (Ղեւտ. ՟Ա. 16։ ՟Դ. 12։)

Արաբացւոց մոխրակուտին (այլ ձ. մըոխրակուտին), որ ըստ անուանն իսկ ոչ թուին. (Շ. եդես.։)


Մոխրահեղձոյց առնեմ

sv.

to stifle, choke or suffocate with ashes.


Մոխրամած

adj.

prostrate in the dust.

NBHL (2)

Մածեալ ի հող եւ ի մոխիր.

Զյոյժ խոնարհութեամբ աղօթելն ասէ՝ մոխրամած դիմօք. (Վրդն. սղ.։)


Մոխրամորթ

adj.

dark skinned, sunburnt, tawny, brown.

NBHL (2)

Ոյր մորթն է մոխրագոյն՝ թուխ.

Մոխրամորթ եւ սեւ եւ դիւանման կոչեաց զինքն։ Մոխրամորթ եւ սեաւ դեւանման դու. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Մոխրային

adj.

cinerous.


Մոխրանոց, աց

s. fig.

ash-hole, ash-pit, ash-pan;
Persian fire-temple.

NBHL (2)

որ եւ ՄՈԽՐՈՑ. ՄՈԽՐԱՏՈՒՆ. Իբր Տեղի մոխրոյ, մոխրակոյտ. եւ անարգական հեգնութեամբ՝ Կրակատուն պարսից. ատրուշան.

Մտեալ ի տուն մոխրանոցին՝ զկրակն ասաց գոլ աստուած։ Երթեալ ի տուն մոխրանոցին։ Բազում տունս՝ մոխրանոցս շինեալ յաշխարհին սիւնեաց. (Փարպ.։)


Մոխրաշունչ լինիմ

sv.

to inhale ashes, to be suffocated with ashes.

NBHL (3)

ՄՈԽՐԱՇՈՒՆՉ ԼԻՆԵԼ. Զմոխիր ձգել յինքն ի տեղի կամ ընդ շնչոյ.

Մոխրաշունչ եղեւ. (անխառն օդոյ, զոր պարկն արգելոյր ի փողսն կապեալ. Վրդն. լս.։)

Մոխրաշունչ եղեալ (կամ եղեր) քացախ ընկալեալ հոգիաշունչ ռընգամբդ. (Շար.։)


Մոխրաչափ կարգ

sn.

fixed or established measure of ashes.

NBHL (2)

Որ ինչ հայի ի չափ մոխրոյ՝ ըստ օրինի ատրուշանաց.

Ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին. (Եղիշ. ՟Բ։)


Մոխրապաշտ, ից, աց

s.

fire-worshipper.

NBHL (6)

Որ պաշտէ զկրակ լուծանելի ի մոխիր. կրակապաշտ. եւ Հրապաշտական.

Ի վերայ երեսաց մոխրապաշտացն նոյն կերպարան մոխրոյն իջեալ նստէր. (Փարպ.։)

Այրեցի զսնոտի տեղի մոխրապաշտից։ Ի մոխրապաշտ թագաւորէն։ Ի մոխրապաշտ վայելչութիւնս նոցա. (Ճ. ՟Բ.։)

Ստիպէին լինել մոխրապաշտ. (Կաղանկտ.։)

Հնազանդեցան մոխրապաշտ վարդապետութեանն. (Արծր. ՟Ա. 14։)

Կործանիչ ելով կռապաշտ տաճարացն, մոխրապաշտ եւ մոխրալից ատրուշանացն սովորութեանց. (Անան. եկեղ։)


Մոխրապաշտութիւն, ութեան

s.

fire-worship.

NBHL (2)

Պաշտօն մոխրոյ՝ այսինքն մոխրելի կրակի. հրապաշտութիւն.

Մոխրապաշտութիւն նախնեաց մերոց։ Մազդեզական մոխրապաշտութեանն։ Զմոգակրօն զքաղդէական մոխրապաշտութեանցն զիղձս. (Ագաթ.։ Արծր. ՟Ա. 14։ Անան. եկեղ։)


Մոխրաջուր, ջրոյ

s.

lixivium, lye, wash, lye-wash;
լուանալ — ջրով, to wash, to lixiviate.

NBHL (2)

Ջուր եռացեալ ընդ մոխրոյ, եւ քամեալ. մոխիրջուր.

Մոխրաջրով եւ աղջրով պարտ է լուանալ. (Վստկ. ՟Մ՟Ղ՟Զ։)


Մոխրասէր

cf. Մոխրապաշտ.

NBHL (1)

Ոչ երբէք լռէր յարտասուելոյ զմոխրասիրացն զմոլորութիւնս. (Փարպ.։)


Մոխրատարած

adj.

prone on the ashes;
խշտի, a bed sprinkled with ashes.

NBHL (2)

Տարածեալ կամ ընկողմանեալ ի վերայ մոխրոյ. եւ Յորոյ վերայ տարածեալ կայցէ մոխիր.

Քրձազգած, եւ մոխրատարած խշտեաւ զամենայն աւուրս կենաց իւրոց կրօնաւորէր. (Ոսկ. մ. ՟Գ. 14. յն. լոկ՝ քրձազգած։)


Մոխրատեսակ

adj.

like ashes, ashy.

NBHL (3)

αἱθαλώδης in favillas conversus, faliginosus. Ունօղ զտեսիլ եւ զնմանութիւն մոխրոյ, եւ մոխրագոյն. սեւերես.

Որ մոխրատեսակ փոշի բերէ. (Արիստ. աշխ.։)

Ուժգին բախմամբ հարկանէին զմոխրատեսակ կեդարացին. (Ներս. մոկ.։)


Մոխրատուն

adj.

fire-temple.

NBHL (1)

Ո՞ւր են եկեղեցւոյ թշնամանիչքն, շինիչք մոխրատանցն. (Փարպ.։)


Մոխրատունկ, տնկոյ

s. bot.

cineraria.


Մոխրացան

adj.

sprinkled with ashes.

NBHL (4)

Որ ցանէ զմոխիր զիւր վերայ. եւ ուր ցանեալ իցէ մոխիր.

Կանանցն հերարձակաց՝ արիւնաշաղախ խզելոցն, եւ մոխրացանացն։ Հալածեցէ՛ք զարիւնահանսն եւ զմոխրացանսն. (Մանդ. ՟Ը։)

Զայտսն մոխրացանս (յն. մոխրեալս) իբրեւ զորմ գերեզմանաց բռելոց. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Ի վերայ հողմամաղ մոխրացան գետնոյ նկարագիրս դրոշմեալ. (Վեցօր.։)


Մոխրացուցանեմ, ուցի

va.

cf. Մոխրեմ.

NBHL (1)

Հուր եկի արկանել՝ ի մարմինս, զոր երկիր անուանեաց, զի մոխրացուսցէ զխորհուրդս մարմնոյ, եւ ծախեսցէ զխոտ, եւ այլն. (Մեկն. ղկ.։)


Մոխրեմ, եցի

va.

to reduce to ashes.

NBHL (6)

եւ կր. իբր ձ. κονιάω, τεφρίζω verto, sive vergo in cinerem, pulverem. Ի մոխիր դարձուցանել. եւ Ի մոխիր կամ յաճիւն դառնալ.

Զնահապետացն մոխրեցից զարմատսն. (Կեչառ. աղեքս.։)

Այրեցին զոսկերս թագաւորացն եդովմայեցւոց ի մոխրել. այսինքն զմոխրիլ. յն. ցմոխիր. (Ամովս. ՟Բ. 1։)

Եթէ քար մի տեսանիցես (ի սոդոմ), մոխրեալ գտանես. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ը։)

Եւ մեր տեսեալ միայն զկրակն առանց մարդոյ մոխրեալ, առաք զմոխիրն՝ հեղաք ի բաց. (Փարպ.։)

Իբրեւ օձն առաջին ամենայն թշնամիք նոցա մոխրին, եւ ընդ մոխիր գնան. (Վրդն. սղ.։)


Մոխրոց, աց

cf. Մոխրանոց;
dunghill, dung heap, dunghole or dung pit.

NBHL (3)

Մոխրանոց. մոխրակոյտ. եւ Աղբիւսք.

Ի կրել արտաքս զաւելորչ թրքածս մոխրոցացն. (Փարպ.։)

Ի պարսպէն մինչեւ ի դուռն մոխրոցին։ Եւ զդուռն մոխրոցին կալաւ մեղքիա. (Նեեմ. ՟Գ. 13. 14։)


Մորոսխօսութիւն, ութեան

s.

foolishness, senseless speech or talking.

NBHL (2)

Խեղկատակութիւն, մորոսխօսութիւն. (Ոսկ. եփես. եւ Ոսկ. կողոս.։)

Տայ աղաղակել բարկութիւնն մորոսախօսութեամբ. (Մանդ. ՟Ժ՟Բ։)


Definitions containing the research խ : 10000 Results

Ամենաժողով

adj.

of general assembly.

NBHL (3)

Ուր իցէ ժողով ամենայն բազմութեան. աշխարհախումբ. տե՛ս եւ ԱՄԵՆԱԽՈՒՄԲ, ԱՄԵՆԱՀԱՆԴԷՍ. բոլոր ժողովրդով. ումումի. զիննէթլի. πάνδημος. publicus, plebejus, universus

Ամենաժողով է հանդէս ապաշխարողաց։ Ամենաժողով լինելոյ ժողովոց ապաշխարողաց. (Կամրջ.։)

Յայսմ աւուրս սրբութեան պահոց՝ ամենաժողով տեառնաժողով շահավաճառք մարգարտին լուսոյ եւ ականցն պատուականաց. (Եփր. ի ՟խորդս.։)


Ամենակալ, ի, աւ

adj.

preserving or governing all things, omnipotent, all-powerful.

NBHL (13)

παντοκράτωρ. omnitenens (թարգմանի ըստ լտ. եւ omnipotens) Որ զամենայն իբրեւ ի բռին կալեալ ունի տիրապէս. ամենիշխան. ամենատէր. ինքնակալ ինքնակալաց, եւ թագաւոր թագաւորաց. որուն ձեռքն է ամմէն բան. հէր շէյին սահիպի. գատըրի մուդլագ.

Ասի ամենակալ՝ աստուածպետութիւնն, որպէս զամենայն կալլով, եւ անխառնաբար կարգաւորացելոցն տիրելով, եւ որպէս ամենեցունց փափագելի եւ տռփելի գոլով. (Դիոն. ածայ. ՟Ժ։)

Ամենակալն այն է, որ ամենայնի իշխան է. (Կոչ. ՟Ը։)

Նոյն տէր է ամենեցունց եւ բաւական առ ամենեսին, եւ զամենայն ունի ընդ իւրով իշխանութեամբ. զի ա՛յս է ամենակալն. (Խոսր.։)

Ամենակալ է Հոգին Սուրբ, վասն զի ընդ հօր եւ ընդ որդւոյ իշխէ երկնաւորացն եւ երկրաւորացս, եւ կալեալ ունի զսոսա ի ներքոյ զօրութեանն. (Լմբ. պտրգ.։)

Ամենակալ, զի զամենեսեան կալեալ եւ պնդեալ ունի յանքակտելի միութիւն եւ խաղաղութիւն. (Վահր. երրորդ.։)

Բարեկամքն Յոբայ եւ Եղիուս Աստուծով միայն ամենակալաւ խօսէին ընդ նմա. (Եզնիկ.։)

Իսկ ի սուրբ գիրս ՝ ուր յն. եւ հյ. է ՏԷՐ ԱՄԵՆԱԿԱԼ, ըստ եբր. է զի դնի սէպաօթ, կամ սաբաւովթ (տէր զօրութեանց), եւ է՛ զի սատտայի կամ սադդայի (բաւականն). որք զնոյն միտս ընծայեցուցանեն, որպէս յայտ է ի նախագրելոց։

Ամենակալ, այս ինքն զամենայն ունող, զգթութիւն եւ զողորմութիւն, զնախախնամութիւն, եւ զամենայն պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Նովին ամենակալ ինքնիշխանութեամբ եւ անբաւելի զօրութեամբ ասի եւ է Աստուած.

ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աց. Պիտակաբար դնի որպէս ինքնակալ կամ տիեզերակալ յաշխարհի. որպէս հոգեպէս իշխեցօղ տիեզերաց, եւ որպէս յինքն պարունակօղ զամենայն հաւատացեալս.

Ատեան ամենակալաց, ընթեռնու ամենակալաց. վասն որոյ ստիպի այսպէս խօսել. (Դատ. ՟Ե. 10.)

Ի հզօր եւ ամենակալ թագաւորաց եւ բռնաւորացն յատեանս ... Յիրաւի ամենակալք ճանաչին առաքելականն խումբ ... Միտք մեր իբր ամենակալ իմն են, յամենայնի՝ զոր իմանալն կարեն, զնոսին ըմբռնեն ... Յատեանս ամենակալացն, այս է՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, երեք Անձանց՝ եւ միոյ Աստուածութեանն. վասն որոյ եւ ամենակալաց ասաց, եւ ոչ ամենակալի ... (այլ ըստ ՟Ա. նշ. յարէ) Չէ՛ հնար երեք ամենակալ լինել, կամ երկու, այլ՝ մի. զի ամենակալ է՝ որ զամենայնն ունի։


Ամենակալութիւն, ութեան

s.

omnipotency.

NBHL (2)

παντοκρατορία, τὸ παντοδύναμον. omnipotentia, summa potentia Ամենակալն գոլ. ամենակալ տէրութիւն. ամենազօր իշխանութիւն. ամենակարողութիւն.

Զամենակալութիւն նորա եւ զառ ամենեսեան զխնամակալութիւն. (Խոսր.։)


Ամենակատար

adj.

all perfect;
very perfect.

NBHL (4)

Ամենակատար խաղաղութիւն ասէ զամենակատարն Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)

Ամենակատար բնութիւն, կամ լաւութիւն, լրութիւն, փրկութիւն կամ փրկիչ, ողորմութիւն։ Ամենակատարիւքն բարերարութեամբք ... Յամենակատարիցն կամ ի մասնաւորաց նախախնամութեանց. (Յճխ.։ Պիտ.։ Նար.։ Առ որս.։ Ոսկ.։ Համամ.։) (Դիոն.։)

Կարի յոյժ սաստիկ. անհնարին. խոր.

Կարի բազմածախ. մեծածախ. ամենածախ. եւ մեծահանդէս. մեծաշուք. πολυτελέστατος. sumtuosissimus


Ամենակարող

adj.

cf. Ամենակար.

NBHL (1)

Ամենակարօղ զօրութիւն. (Յճխ.։)


Ամենակեցոյց

adj.

that saves all;
all-preserving.

NBHL (1)

Զկնի ամենակեցոյց խաչելոյն։ Ամենակեցոյց նշանի։ Բացցէ զամենակեցոյց ճշմարտութեան վարդապետութիւնն. (Ագաթ.։)


Ամենահամ

adj.

very savoury, very high-seasoned, most delicious.


Ամենահայր, հօր

s.

father of all men, the Creator.

NBHL (1)

Մի Աստուածութիւն, ամենահայր, ամենասէր, ամենագութ։ Այնպիսի գթով խնայեա՛ յիս Աստուած իմ, ամենահա՛յր բարի. (Մանդ. ծն.։ Մարաթ.։)


Ամենահարուստ

adj.

very wealthy, very rich, very opulent.

NBHL (1)

Հարուստ եւ ճոխ ամենայն իրօք. լի ամենայն մեծութեամբ եւ առատութեամբ. խիստ հարուստ. փէք զէնկին.


Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.

NBHL (2)

Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.

Հնազանդեալ ընդ ամենահեշտ լծովն, որ թեթեւ է առաքինեաց. (Յճխ.։ Ագաթ.։ ՃՃ.։)


Ամենահնար

adj.

very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.

NBHL (1)

Գտակ ամենայն հնարից յամենայն դժուարութիւնս. ամենաճարտար, եւ ամենակար. ամենարուեստ. ըստ յն. քաջահնար. քաջարուեստ. εὑμήχανος, ἁριστοτέχνης. industrius, ingeniosus, artificiosus. ամմէն բանին ճարը գտնօղ, խիստ ճարտար. փէք հիւներլի. մարիֆէթլի. ուստա.


Ամենահրաշ

adj.

most miraculous, very prodigious, wonderful, amazing, astonishing.

NBHL (1)

ԱՄԵՆԱՀՐԱՇ եւ ԱՄԵՆԱՀՐԱՇԱՓԱՌ. Ամենայնիւ ի վեր քան զհրաշս կամ զկարծիս մարդկան. իբր. յն. παραδοξότατος. qui est praeter omnium opinionem, admirabilis, incredibilis խելքի վեր, խիստ արմննալու, անկարծելի. ճիպ շաշըլաճագ. փէք աճայիպ.


Ամենամեղ

adj. s.

very sinful, most criminal;
great sinner.

NBHL (1)

Ամենայն մեղօք լի. ամենայն մեղաց պարտական. բազմամեղ. խիստ մեղաւոր, ամմէն յանցանքի տէր.


Ամենայաղթ

adj.

all-conquering, subduing all enemies, very victorious, that gains the advantage always.

NBHL (1)

Ամենայաղթ տէրութիւն, կամ զօրութիւն, կամ խաչ. (Պիտ.։) (Շար.։)


Ամենայն, ի, իւ, ից

adj. s.

all, total, whole;
each, every;
all, every thing;
— ոք, every one;
who ever, whosoever, whatever, whatsoever;
— ինչ, every thing, whatever;
ամենայնիւ, յամենայնի, altogether, entirely, quite;
— ուստեք, from all sides, from all parts;
— ուրեք, ընդ — տեղիս, every where, in all places;
զգիշերն —, all the night;
զ— աւուրս, every day;
յառաջ քան զ—, before all;
յետ —ի after all;
պատրաստ լինել —ի, to be ready for every thing;
ի վեր քան զ—, above all or every thing.

NBHL (9)

Արար Աստուած զամենայն շունչ զեռնոց կենդանեաց, եւ զամենայն թռչունս։ Իշխեսցեն ամենայն երկրի, եւ ամենայն սողնոց։ Ետու ձեզ զամենայն խոտ սերմանելի. եւ ամենայն փայտ՝ որ ունիցի յինքեան պտուղ։ Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա։ Զամենայն զգործս իւր։ Յամենայն գործոց իւրոց։ Մայր ամենայն կենդանեաց։ Ամենայն աւուրք Ադամայ։ Ամենայն ոք. ամենայս մարդ. ամենայն բան. ամենայն ինչ, զամենայն ինչ. ընդ ամենայն աշխարհ. ընդ ամենայն երկիր. ամենայն խորհուրդք կամ բանք, կամ գործք. ամենայն ազգն մեր. ամենայն հեթանոսք. եւ այլն։

Յամենայնիցն կարեւոր է մեզ փախչել յախտից. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Յոչնչէ արար զամենայնս. (Յճխ. ՟Դ։)

Ի ձեռն ամենայնիցն (տպ. ամենիցն) ուսուցանէ զնա խոնարհամիտ լինել. (Ոսկ. յհ.։)

Եւ հելլենաբանութեամբ, որպէս տիեզերք. աշխարհ համօրէն. πᾶν, πάντα. universum, orbis, mundus. բոլոր աշխարք. պիւթիւն տիւնետ. ալէմ. ճիհան.

Որ ամենայնի մասն է, եւ գիտէ նախախնամութիւն ամենայնի, հա՛րկ է յամենայնէ ունել զնախախնամականն. (Փիլ. նխ. ՟ա. ստէպ։)

Ամենայն իրօք նախատեալս, կամ ամբարիշտս. (Նար.։)

Կարի յոյժ ամենայնիւ բարեբախտիկն վայրս։ Բարեհամբաւք ամենայնիւ. (Պիտ.։)

Ամենայնիւ յամենայնի քաջապէս համբերեալ։ Ամենայնիւ յամենայնի շինութեան պարապեցուցեալ։ Յամենայնի ամենայնիւ առ հասարակ զամենեսեան խրատել։ Ամենայնիւ յամենայնի յարակցէր նմա. (Յհ. կթ.։)


Ամենայորդոր

adj.

very prompt, very willing, very eager, very ready, very much inclined, very well disposed, very diligent.

NBHL (1)

Ուրախացի՛ր ամենայորդոր բերկրանօք ի փառս փեսայացեալ Բանին. (Անան. եկեղ։)


Ամենայօժար

adj.

cf. Ամենայորդոր.

NBHL (1)

Ամենայօժար սրտիւ խնդութեամբ ուրախացաւ. (Փարպ.։)


Ամենանուազ

adj.

least, smallest, very little.

NBHL (1)

Յոյժ նուազ. պակասաւոր. տկար. յետին. խեղճ, քիչ մնացած.


Ամենանուշակ

adj.

very sweet, very savoury, very good, very delicate.

NBHL (1)

Ամենանուշակ անանջատելի բաղդատութեամբ։ Մարմին անպական յամենանուշակ մշտակուսէ, ծոցածին հօր նախայաւիտեան որդի՝ երէկածին մանուկ կուսամօր որդի. (Պիտառ.։)


Ամենաչար

adj.

worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.

NBHL (5)

Զամենաչար գայլն՝ որ սովոր էր բեկանել զմոլորեալ ոչխարն. (Ոսկիփոր.։)

Վարք ամենաչար։ Ամենաչար խորամանկութիւն. (Յճխ.։)

Ամենաչար արծաթսիրութիւն, կամ խորհուրդք, կամ տաժանմունք. (Կիւրղ. կուս.։ Ածաբ. ժղ.։)

Ամենաչար խարդախանք, կամ վատաբախտութիւն, ունակութիւնք, աղէտք, տեղի. (Պիտ.։)

Ամենաչար խափանումն. (Նար.։)


Ամենապայծառ

adj.

very bright, very clear, very shining;
very splendid, very illustrious;
most honourable, right honourable.

NBHL (3)

παμφαής, περιφανής. ttotus lucens, splendidissimus, undique conspicuus Ամենայնիւ պայծառ. լուսապայծառ. ամենաճառագայթ. երեւելի ամենայն իրօք. չքնաղ. փառաւոր. վայելչապանծ. անարատ եւ յստակ. խիստ պայծառ՝ փայլուն. գայէթ նուրանի՝ րուշէն. շէօհրեթլի. միւքելլէֆ.

Ամենապայծառ է քաղաքն։ Ի նմա կանգնեցաւ նշան խաչին Քրիստոսի՝ երեւելին եւ ամենապայծառ։ Նստո՛ ի կառս բարձունս եւ յամենապայծառս. (Ոսկ. մտթ.։)

Դրախտ ամենապայծառ եւ լուսագեղ։ Ո՛վ ամենապայծառ (յն. երանաւէտ) դրախտ. (Ոսկիփոր.։ Ոսկ. ծն.։)


Ամենապատիր

adj.

very deceitful, very fraudulent, very knavish, very roguish.

NBHL (4)

Պատիր կամ պատրողական ամենայնիւ. խիստ խաբեբայ, խաբօղ.

Ամենապատիր վնասակար։ Ամենապատիր խաբէութիւնն. (Յճխ.։)

Ամենապատիրն խաբէութեամբ. (Նար. ՟Հ՟Ե։)

Եւ ամենեւին պատրեալ. բոլորովին ի պատրանս անկեալ. խիստ խաբուած.


Ամենապատիւ

adj.

very venerable, very respectable, very estimable;
right or most reverend;
most honourable.

NBHL (1)

Ամենապատիւ իշխան. (Վրք. հց. ՟Ը։)


Ամենապատրաստ

adj.

very well prepared, quite ready.


Ամենապարգեւ, ի

adj.

that gives to all, generous, liberal;
given to all.

NBHL (2)

Ամենախնամ, ամենապարգեւ. (Մանդ. ծն.։)

Առ մեզ զամենապարգեւ խաղաղութիւն նորա բերէ. (Խոր.։)


Ամենապարգեւող, ի

adj.

cf. Ամենապարգեւ.

NBHL (1)

Մխիթարութիւն ընկալան յամենապարգեւողէն Աստուծոյ։ Զնոյն ցօղ օրհնութեան յամենապարգեւողէն Քրիստոսէ խնդրէին. (Կորիւն.։ Արծր. ՟Գ. 5։)


Ամենապարկեշտ

adj.

very modest.

NBHL (1)

πάναγνος. pudicissimus, castissimus եւ πάνσεμνος. valde venerandus, magnificus Ամենեւին պարկեշտ. համեստ. ամօթխած. եւս եւ՝ նազելի եւ պատկառելի. ամենայն մեծարանաց արժանի. ամենամաքուր. մեծավայելուչ. փէք հիճապլը. հիճապ էտիլէճէք. հիւրմեթլի.


Ամենասուրբ

adj.

holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.

NBHL (2)

Որք սրբութեամբ՝ ամենասրբոյն ախորժեն լինել հաղորդ. (Գր. հր.։)

Իբր ամենամաքուր. ամենեւին յստակ եւ ջինջ. անարատ եւ ողջախոհ ամենայնիւ. սրբազան. նուիրական. միւպարէք. էպրէք. մուտատտէս.. πανάγιος, πάναγνος, πανίερος. sanctissimus, castissimus, sacratissimus


Ամենավայելուչ

adj.

most becoming, decent, suitable, appropriate, very convenient.

NBHL (2)

Ամենավայելուչ եւ մեծագոյն պատուով նազաբանել։ Ամենավայելուչ խելամտութեամբ առնուլ զտեղեկութիւնն։ Յամենավայելուչն քերթողացն պարս։ Ամենավայելուչ գեղեցկութեամբ պայծառացեալ. (Պիտ.։)

Ամենավայելուչ բարեբախտութեամբ, կամ արգասեօք։ Զամենավայելուչ կենցաղօգտութիւն։ Այցելութիւն ամենավայելուչ. (Պիտ.։)


Ամենավարան

adj.

most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.

NBHL (2)

Վարանեալն ամենայն իրօք, եւ վարանեցուցիչ. լի ամենայն հոգով եւ տատամսութեամբ. ցնդեալ, եւ ցնդիչ բոլորովին. անհնարին. խիստ տարտըղնած, շուարած, կամ տարտըղնօղ.

Յոգնապատճառեան ամենավարան (մեղաւորն)։ Ամենավարան տարակուսանաց։ Պատասխանատուութիւնս ամենավարանս։ Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս։ Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. լ. ՟Ա. ՟Ի. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ա։)


Ամենատես

adj.

all-seeing.

NBHL (6)

Տեսօղ ամենայնի. ամենահայեաց. ամենանկատ. ամենագէտ. եւ ամենատեսուչ. ամենախնամ.

Ո՛չ յամենատես ականէն խուսեցեալ. (Փիլ. յովն.։)

Ոչ զարհուրեցաք յամենատես ականէն. խ. երեմ.։)

Որ ամենատես ակնարկութեամբ ստորիջեալ ի խնդիր կորուսելոցն. (Արծր. ՟Ա. 1։)

Ամենատես նախախնամութիւն։ Հաւաստի դիտաւորութեամբ ամենատեսին. (Պիտ.։)

Բազմութիւնք արհամարհք էին, բայց իշխանք արք էին ամենատեսք. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)


Ամենատեսուչ

adj.

all-watchful, that superintends all things.

NBHL (2)

Ամենայնի տեսուչ, տեսօղ եւ խնամօղ.

Զամենատեսուչ նախախնամութիւն. (Դիոն. ածայ. ՟Ժ՟Բ։)


Ամենատէր, տեառն

s.

the Lord or Creator of all things.


Ամենարուեստ

adj.

very skilful, ingenious;
very instructive;
most wise.

NBHL (1)

Ամենասուրբ Երրորդութեանն՝ որ լին է ամենարուեստ բարեօք։ Ամենարուեստ երախտեօք։ Ամենարուեստ քաջութեամբն նահատակեալ։ Ամենարուեստ պահոց, եւ այլն. (Յճխ. ստէպ։)


Ամենափայլ

adj.

most shining, brightest, very bright, resplendent, shiny, glittering, blazing or beamy.

NBHL (1)

Ամենափայլ արեգակն. (Արիստ. աշխ.։)


Ամենեւիմբ

adv.

cf. Ամենեւին.


Ամենեւին

adv.

not at all, by no means, no wise, not in the least;
quite, wholly, totally, entirely.

NBHL (3)

Յորժամ արձակեսցէ զձեզ, ամենեւին հանցէ զձեզ աստի։ Օրէն յաւիտենական տեառն ամենեւին կատարեսցի։ Ոչ կարէր ամենեւին ի վեր հայել։ Ամենեւին մի՛ երդնուլ։ Եւ արդ ամենեւին իսկ վատթարութիւն է ի ձեզ։ Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ։ Ամենայնի հաւատայ, ամենեւին (յն. զամենայն) յուսայ։ Պատուիրեցին ամենեւին մի՛ խօսել։ Մոլախոտէ՛ ամենեւին։ Ոչ մերձենայր ամենեւին հուրն ի նոսա. եւ այլն։

Խառնակութիւնք, եւ ամենեւին բնութեանս ամբոխումն. (Նիւս. կուս. ՟Բ։)

Ուրեմն զա՞յն ասես։ (պխ) Ամենեւին իսկ. (Բրս. ընդ ապող.։)


Ամենեքեան, նեսեան, նեցունց, եքումբք

adj.

all men, all persons, every body, as many as, whoever.

NBHL (2)

Առ ամենեքումբք մրգաբերօքն։ Զայլոցն ամենեցուն խնամոցն։ Ամենիքեան օրինակք։ Ի ցանկալիսն յամենիսեան. (Պիտ.։)

Որչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)


Ամէնունակ

adj.

cf. Ամենունակ.

NBHL (2)

Նկարէր եւ կերպարանէր ամէնունակ ջուրբքն անբաւութեան։ Ընծայել ամէնունակ ծոցոյ մօրն որովայնի հողածին զարմի։ Անդս ամէնունակս. (Նար. ՟Հ՟Ե. Նար. առաք. Նար. խչ.։)

Ծոց եկեղեցւոյ ամէնունակ է ի խորհրդական անհատ գանձուցն։ Քաղաք ամենունակ։ Սեղան ամենունակ. (Վրդն. երգ. եւ Սղ.։)


Ամէնօրհնեան

adj.

cf. Ամենօրհնեալ.

NBHL (1)

Որք ի հնդկացն ականք (կամ ակունք) զամէնօրհնեալդ ձեր պայծառացուցանեն զգլուխս։ Զոր ի Քրիստոս սիրոյն պսակ դնել, որ ամէնօրհնեան գլխոցդ ձերոց է պատշաճ. (Պրպմ. ՟Լ՟Է. եւ ՟Լ. ըստ ձ։)


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

NBHL (3)

μήν. mensis Որպէս թէ ամ փոքրիկ, այս ինքն ամ լուսնի, որ է ամբողջ շրջան մի նորա ի ՟Ի՟Թ, կամ ի ՟Լ աւուրս. եւ երկոտասաներորդ մասն տարւոյ կամ շրջանի արեգական. վասն որոյ տճկ. ա՛յ, է անխտիր լուսին, եւ ամիս. մահ, շէհր.

Արարեր երկուս լուսաւորս առ ի պէտս շրջմանց տարեաց, ամսոց, եւ ժամանակաց (այս ինքն եղանակաց)։ Ի հանդերձեալ աշխարհին ո՛չ աւուրք, եւ ո՛չ ամիսք. (Ագաթ.։)

Ըստ շարժական տոմարի ազգիս՝ յայլեւայլ տարիս ամիսք հայոց ի դէպ գան այլեւայլ ամսոց հռովմայեցւոց. իսկ ըստ յայսմաւուրաց՝ որ յարմարեալ է ըստ ժամանակի թարգմանչաց կամ ըստ թարգմանութեան Աստուածաշնչին, եւ կոչի անխաղաց կամ անշարժ տոմար Սարկաւագ վարդապետի, միշտ նաւասարդի ՟Ա. կապեալ է ընդ ՟Ժ՟Ա. օգոստոսի։


Ամիրապետ, ի, աց

s.

caliph.

NBHL (1)

Պետ ամիրայից. ազգապետն հագարացւոց՝ որպէս յաջոյդ Մահմէտի. խալիֆա


Ամլածին

adj.

born of a barren woman.

NBHL (1)

Ուշ եդեալ առ նախընթացն ամլածին. (Մագ. ՟Ծ՟Ը։)


Ամլանամ, ացայ

vn.

to be or become barren.

NBHL (1)

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն (անկոյ խորշելոյ յայլմէ անկոյ). (Փիլ. լիւս.։)


Ամլորդի, դւոյ

s.

son of a barren woman;
St. John-Baptist.

NBHL (1)

Չորեքկերպեան կենդանեացն զխորհուրդ քարոզեաց ամլորդին։ Որ յամլորդւոյն վկայեցար Գառն Աստուծոյ. (Շար.։)


Ամլութիւն, ութեան

s.

sterility, infecundity, barrenness.

NBHL (2)

Բառնալի՛ է զբնաւորական ամլութիւնն. խ. դտ.։)

Արձակիլ ի կապանաց ամլութեան մտաց. (Կիր. ՟ը. խհ.։)


Ամոլաջիլ

s.

ham-string, tendon of the ham.

NBHL (2)

Զոյգ կամ հաստաձիգ ջիլ՝ որ ի զիստն կամ ի յետին կողմն բարձից կենդանւոյ. (ռմկ. ըստ ոմանց՝ մամուջեղ) ըստ եբր. քաֆ իբր ոլորք. յն. է զի դնէ πλατύς այս ինքն լայնութիւն, կամ տախտակ (զըստի). եւ է զի νεῦρον որպէս եւ լտ. nervus այս ինքն ջիղ.

Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա, եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ... Զամոլաջիլն՝ զոր ընդարմացոյց, որ է ի վերայ տախտակի զըստին. զի բուռն եհար զտախտակէ զըստին Յակոբայ, եւ ընդարմացոյց զամոլաջիլ նորա. (Ծն. ՟Լ՟Բ. 25. 32։)


Ամուսնական, ի, աց

adj.

conjugal, matrimonial, nuptial.

NBHL (2)

Զամուսնական ողջախոհ պարկեշտութեանցն։ Ամուսնական կարգաւորութեամբ՝ որ ըստ բարւոյն կամաց. (Պիտ.։)

Սէր ամուսնական։ Մաքրել զմիտս եւ զխորհուրդս յամենայն մարմնաւոր ամուսնական մտածութեանց. (Նար. երգ.։)


Ամուսնանամ, ացայ

vn.

to marry, to wed.

NBHL (1)

Ո՞ւր իշխիցեն շշնջել, թէ հրեշտակք ընդ կանայս ամուսնացան. զի նոքա հրեղէնք կոչին, եւ մարդիկ կաւեղէնք։ Չէ՛ մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ. (Եզնիկ.։)


Ամուսնաւոր, ի, աց

adj.

married.

NBHL (2)

γεγαγήμενος nuptus, ta Ամուսնացեալ՝ այր կամ կին. կարգուած, աշխարհք մտած. էվլի միւթէէհհիլ, միւթէզէվվիճ.

Լեալ էր ամուսնաւոր յաշխարհակեաց կեանս. (Բուզ. ՟Դ. 3։)