adj.

flowing, gushing out continually, never failing, perennial.

ՄՇՏԱԲՈՒԽ ՄՇՏԱԲՈՒՂԽ. ἁένναος, ἁείναος perennis, semper fluens. Որ միշտ բղխէ՝ հոսի. մշտնջենաբուխ. մշտահոս. յաւէժական. անսպառ.

Աղբերք մշտաբուղխք հանապազ բղխեն. (Եզնիկ.։)

Մշտաբուխ աղբերց, եւ գետոց նորածնաց, եւ ուխից. (Փիլ. իմաստն.։)

Եդեմածին աղբիւրն մշտաբուղխ եռացեալ զուարժանայ. (Զքր. կթ.։)

Ոչ երբէք ժուժէին տեւել եւ մեկուսանալ ի մշտաբուղխ աղբերէ վարդապետութեան սրբոյն։ (Փարպ.։)

Փիւթագորեանք ասէին, երդուեալ յաւանդօղն մել զքառեակն՝ զմշտաբուղխ աղբիւրն բնութեան։ Մշտաբուղխ կոչէին զչորս զթիւսդ վասն չորից տարերցդ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Մերձ դնեմ սեղան բաւական, եւ խառնարան հոգեւոր մշտաբուղխ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Լուսինն ցուցանէ զմշտաբուխ արիւնն ի նոցին մարմնոց. (Ագաթ.։)

Ըստ որում ջուր մշտաբուխ է, այնպէս եւ հոգին. (Լմբ. պտրգ.։)

Որոց շարժութիւնն լինելութիւն ընկալեալ՝ մշտաբուղխ գոյացութիւն հնարեաց. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)