Entries' title containing ի : 10000 results

Խանդաղատիմ, եցայ

vn.

to melt to tenderness, to be moved with compassion, to have pity;
to entreat, to beseech, to supplicate, to implore;
խանդաղատէր սիրտ նորա, he was deeply moved;
խանդաղատեցաւ զնովաւ, he took compassion on him;
— ընդ, to be moved to pity by.

· Calfa

NBHL (7)

Խանձիւ կամ տոչորմամբ աղեաց գթալ. ի գութ շարժիլ. խորովիլ. ճմլիլ սրտի. խնայել. աղեխարշիլ.

Խանդաղատեցաւ զնովաւ դուստրն փարաւոնի։ Յողորմ գութ խանդաղատեալ հարք եւ մարք. (Ել. ՟Բ. 6։ ՟Գ. Մակ. ՟Ե. 27։)

Որով խանդաղատէին սիրտք նոցա ի բանից անտի նորա. (Իգն.։)

Եւ Ողորմագին պաղատիլ. աղերս արկանել. ի գութ շարժել. թախանձել.

Ոմն աղաչէ, եւ ոմն աղաչի. ոմն խանդաղատի, եւ զոմն ի խանդաղատանս ածէ. (Մամբր.։)

Աղքատն ի դուրս դուրս կառաչէ դեգերեալ, եւ խանդաղատի. (Մանդ. ՟Ը։)

Առ ջերմեռանդն սրտին սիրոյ կոչելով որպէս առանձնական. (Խոսր.։)


Խանդաղատութիւն, ութեան

s.

cf. Խանդաղատանք.

· Calfa

NBHL (3)

cf. ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔ. Ի մէջ կոծոյն բառբառէին գեղգեղեալ խանդաղատութեամբ. (Բուզ. ՟Դ. 15։)

Ամենայնիւ հնարին զխանդաղատութիւն մանկանն. (Եփր. զղջ.։) (Իսկ (Վրք. հց. ՟Ի՟Զ.) տպ. զհաշտութիւն)։

Ի խանդաղատութիւն տեսանիցեն իջեալ զմանուկն. (անդ.) (իսկ տպ. ի հաշտհանդարտութիւն զիջեալ)։


Խանդութիւն, ութեան

s.

cf. Խանդանք.

· Calfa

NBHL (3)

Ի խանդութենէ, եւ ի զրպարտութենէ, ի նենգութենէ, եւ ի նախանձուէ. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Մեղայ խանդութեամբ, մեղայ հեռիւ. (Մաշկ.։)

Առ իմաստականսն խանդութիւնս. (Պերիարմ.։)


Խանձատիմ, եցայ

vn.

to be burnt.

· Calfa


Խանձիմ, եցայ

vn. fig.

to roast, to broil, to scorch, to burn, to glow;
to be fired with, to bend one's wbole soul to, to become attached to, to apply one's self to, to get accustomed or inured to, to give one's self up to;
to be eager, to long, to hurn with envy or desire, to be enamoured of, to be smitten with, to burn with love, to be mad with love for;
— յանառակութիւնս, to be sunk in dissoluteness

· Calfa

NBHL (7)

cf. ԽԱՆՁԵՄ։ ԽԱՆՁԻՄ 2 (եցայ.) ձ. ԽԱՆՁԻՄ προσκολλάομαι adhaereo. գրի եւ ԽԱՆԾԻԼ. Առ բորբոքման ախտի՝ ստէպ եւ անսանձ բերիլ ի նոյն. յտրիլ. անկղիտանալ. մածանիլ. սովորիլ ի չար անդր. ունականալ ի վնասակարս. յորմէ եւ Գիշախանձ, Մարդախանձ, եւ այլն. գէշ սովորութիւն ընիլ, փակչիլ.

Որ յառաջ քանզամուսնութիւնն ի պոռնկութիւն խանձեցի (յն. ուսեալ իցէ պոռնկիլ), նա եւ յետ ամուսնութեանն չդադարէ անտի. (Ոսկ. ա. տիմ. Թ։)

Եթէ յառաջ խանծեցին եւ պղծեսցին առ իրեարս, զայնպիսիսն ի բաց մեկնեսցեն ի միմեանց. (Յհ. իմ. ատ.։)

Գայլք գիշատիչք ի մարմինս մեռելոցն խանձեալք՝ եւ զկենդանիսն ուտէին. (Ասող. Գ. 14։)

Որ մերս էին սահմանակիցք եւ դրացիք՝ խանձեալ, ոչ դադարեն յապականելոյ զաշխարհս հայոց։ Նաեւ սոդոմայեցիքն այսպիսի կենացխանձեալք՝ անկան յանհնարին չարիսն. (Լաստ. ԺԸ. ԻԱ։)

Որ խանձի զընկերաց բամբասանս քննել. (Եւագր. Ժ։)

Որպէս եւ (Հին բռ.)


Խանձիր

s.

odour of hurning, of smoke.

· Calfa


Խանչիւն

s.

roaring, bellow-ing;
hraying;
grunting.

· Calfa

NBHL (12)

ԽԱՆՉՈՒՄՆ (լծ. խանձումն) Բորբոք հրոյ. եւ ախտի, բարկութեան եւ այլն. καῦσις ustio, crematio, ardor φλεγμόνη inflammatio.

Լսել զխանչիւրն ցռուց. (Եփր. դտ.։)

Ուժգնակի խանչմամբ գոռացեալ. (Մագ. ՟Ժ՟Ը։)

Ոչ սակաւ խանչմունք եւ բարբառք լինէին. (Վրդն. ծն.։ Իսկ Սկեւռ. աղ.։)

մարմին ի լնուլ հարկաւորացն՝ խուն ինչ ցածուցանէ զխանչումն յարձակման. (հայի եւ ի յաջորդ նշ։)

ԽԱՆՉՈՒՄՆ. ὅγκημα, ὅγκος, οἵδημα tumor, inflatio, moles, fastus. Խանչանալն կամ խանչացումն. այսինքն փքումն. փքացումն. այտումն. ուռոյց. տարածումն. կուտոց. մեծութիւն. ծանրութիւն.

Որովայն մինչչեւ ընկալեալ իցէ, զառ ի կերակրոյն խանչումն։ Ի վերայ նստելոց է որովնյնի խանչումն այտուցեալ եւ պարպատեալ։ Ի բաց հատանել զխանչումն հպարտութեան։ Խանչումն եւ խրոխտանս. (Փիլ.։)

Յանդիմանելով զամբարտաւանից խանչումն. (Անյաղթ ստորոգ.։)

Մի եւս ծանրութիւն մարմնոյն ի վայր կողմ հակել, եւ յերկիր ունել զխանչումն։ Զայն՝ որ առաւել այտուցեալն է մարմնոյն խանչումն։ Զմարմնոյն խանչումն եւ կերակուր՝ եկամուտունի. (Նիւս. կազմ.։)

տարած եւ սփիռ խանչումն լուսոյ. (Փիլ. ի ՟գ. մանկ.։) (որ բերի եւ ի յաջորդ նշ։)

Շիջուցանել զխանչմանն բոց։ Զսպեսցես զխանչումնն. (Բրս. արբեց. եւ Բրս. բարկ.)

ԽԱՆՉԻՒՆ ԽԱՆՉՈՒՄՆ. βρύχημα rugitus եւ այլն. Խանչելն. կանչիւն. գոչիւն.


Խանտածութիւն, ութեան

s.

envy.

· Calfa


Խանտաւորութիւն, ութեան

s.

cf. Խանդանք.

· Calfa

NBHL (3)

Խանտանք նախանձու ոչ եղիցի ինձ առ այլ կին։ Առ անկարծութիւն խանտանաց նախանձու. (Փիլ. իմաստն.։)

Անիծիւք եւ թշնամանօք, խանտաւորութեամբ. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)

Յստակ եւ սուրբ միտս ունի ի խանտաւորութենէ. (Սեբեր. ՟Դ։)


Խաշնադարմանութիւն, ութեան

s.

shepherd's employment.

· Calfa

NBHL (2)

Դարմանելն զխաշինս. Հովուութիւն.

Գա՛րշ էին իսրայէլացիքն յաչսն եգիպտացւոցն, եւ այպանելի վասն խաշնադարմանութեանն. (Լմբ. իմ.։)


Խաչազգեցիկ

cf. Խաչազգեաց.

· Calfa


Խաչակիր, կրաց

adj.

cruciferous;
s. bot. cruciferous plant;
cross-bearer;
crusader;
—ք, the crusades, the crusaders.

· Calfa

NBHL (4)

σταροφόρος crucifer. կրօղ կամ բարձօղ խաչի. խաչազգեաց. խաչակրօն. ճգնօղ վասն քրիստոսի.

Քրիստոսագունդ եւ խաչակիր առաքելոցն։ Զկնի խաչակիր գնդին քրիստոսի։ Ի խաչակիր գունդն քրիստոսի խառնէր։ Հրեշտակերամք եւ խաչակիրք. (Ագաթ.։ կորիւն։ Շ. եդես.։)

Եւ իբր Ճգնողական. առաքինական.

Խաչակիր հետոցն։ Խաչակիրնժուժկալութեամբ։ Խաչակիր վարուք. (Նար. խչ. եւ Նար. գանձ.։)


Խաչակից, կցի, կցաց

adj.

companion in crucifixion;
crucified together;
— լինել, cf. Խաչակցիմ.

· Calfa

NBHL (8)

συσταυρούμενος simul cruxifixus. Խաչեալ ընդ քրիստոսի. կցորդխաչի եւ չարչարանաց.

Փրկէ զաւազակն զխաչակից. (Առ որս. ՟Գ։ Ագաթ.։)

Եւ անդրէի քում խաչակցին. (Յիսուս որդի.։)

իբրեւ զխեչակից եղբայր ժառանգել. (Լմբ. պտրգ.։)

Երկինք յետխաչին բացեալ լինի եւ խաչակցացն քրիստոսի. (Ոսկ. գծ.։)

Հին մարդն մեր խաչակից եղեւ նորա. (Հռ. ՟Ղ. 6։)

Խաչակից լինել կուսածին արարչին. (Խոր. հռիփս.։ եւ Շար.։)

Որ խաչակից քեզ գոլով։ Զհին մարդն խաչակից քեզ արարեր. եւ այլն. (Շար.։)


Խաչակրութիւն, ութեան

s.

crusade.

· Calfa


Խաչակցիմ, եցայ

vn.

to be a companion in crucifixion, to be crucified with another.

· Calfa

NBHL (5)

Ընդ նմին եւ խաչակցեսցի իսկ. (Յհ. կթ.։)

Ժուժկալեալ՝ քեզ խաչակցեցաւ։ Խաչակցեալք ընդ քրիստոսի, եւ ընդնմին թագաւորեալք. (Շար.։)

Հանապազօր խաչակցելոց ընդ յիսուսի. (Մագ. ՟Ի՟Է։)

Եւ խաչակցեալ նմին՝ փոխանակին յանմահկեանս. (Շ. բարձր.։)

συσταυρόομαι simul crucifigor. Խաչակից լինել. ի միասին ի խաչ ելանել. չարչարկցիլ. կցորդ լինել խաչի եւ չարչարանաց.


Խաչակցութիւն, ութեան

s.

the being crucified with another;
participation in the passion of our Lord.

· Calfa

NBHL (4)

Խաչակցութեամբն ընդ քրիստոսի ըստ աւազակին. (Յհ. իմ. եկեղ.։)

Այս եւ մահն աշխարհի, սոյն եւ խաակցութիւն քրիստոսի։ Խաչակցութեամբն խափանելվ զմարմին մեղաց. (Լմբ. սղ.։)

Ցուցանէ նոցա զպատիւ մկրտութեանն, թէ քրիստոսի խաչակցութիւն է, եւ տնկակցութիւն. (Լծ. կոչ.։)

συσταύροσις una crucifixio. Խաչակցիլն՝ ըստ ամենայն առման.


Խաչահանութիւն, ութեան

s.

crucifixion.

· Calfa

NBHL (1)

Ի վախճան կատարածի աւուրցն խաչահանութեան նորա։ Ոմն զխաչահանութիւն նորա եցոյց ի վերայ նորա. (Եփր. համաբ.։)


Խաչամարտութիւն, ութեան

s.

hostility to the adoration of the Holy Cross.

· Calfa

NBHL (2)

Մարտ ընդդէմ խաչին քրիստոսի, կամ պաշտաման խաչի.

Ի պատկերամարտութենէ ի խաչամարտութիւն եւ ի քրիստոսամարտութիւն. (Յհ. իմ. պաւլ.։)


Խաչանիշ

adj.

cf. Խաչաձեւ;
— փայտ, the cross;
— հատանել, to cross, to place across.

· Calfa

NBHL (7)

Ունօղ կամ՝ ունելով զնիշ խաչի. խաչանշան, խաչադրոշմ. խաչաձեւ. խաչանման.

Ի խաչանիշ փայտէն դղրդեցան դժոխք. (Շար.։)

Այս խաչանիշ նորոգ նշան. (Նար. խչ.։)

Զտեղի խաչանիշ մեռոնին համբուրեսցեն. (Մաշտ.։)

Զխաչանիշ նշանն զառաջեաւ կրել. (Ուռպել.։)

Խաչանիշ կնքելով զդէմս։ Խաչանիշ համբարձմամբ ձեռացն մովսէսի։ Հանդերձ գաւազանաւն խաչանիշ դրոշմամբ. (Յհ. իմ. եկեղ.։ Շար.։ Վրդն. ել.։)

Առեալ գինի՝ արկանէ խաչանիշ ի սկիհն. (Նչ. խնդ.։)


Խաչգիւտ

s.

discovery of the Holy Cross.

· Calfa

NBHL (2)

Գիւտ խաչին քրիստոսի. եւ Տօն գիւտի նորին։ Տօնացոյց.։ Յայսմաւ.։ Եւս եւ Տեղի գիւտի խաչին ի գողգոթա.

Յափշտակեալ հոգւով յերուսաղէմ՝ չոգաւ ի խաչգիւտն. (Վրք. հց. ձ։)


Խաչելութիւն, ութեան

s.

crucifixion;
crucifix Cross.

· Calfa

NBHL (6)

Եկեղեցի թագաւորեալ յետ նորա խաչելութեանն։ Ո՛չ յետ խաչելութեանն արարաւ տէր եւ օծեալ. (Աթ. ՟Ա։)

Նախ քան զխաչելութիւն իւր զբազումս յափշտակեաց. (Եզնիկ.։ եւս եւ Նար. խչ.։ Շար.։ Ի գիրս խոսր. եւ այլն։)

Զի եթէ չարչարեցիմք ընդ նմա խաչելութեամբ մարմնոց մերոց, ընդ նմին եւ փառաւորիցիմք. (Եփր. հռ.։)

Ապաշխարհութիւն մեղաւորաց՝ խաչելութիւն է նոցա, որ բեւեռէ զանդամս նոցա, զի ցանկութեամբք մի՛ գնասցեն. (Եփր. համաբ.։)

Եթէ ոք զխաչելութիւնն ուրանայ, եւ զչարչարանացսն ամօթ համարի, եղիցի քեզ իբրեւ զհակառակորդն (սատանայ). (Ածազգ. ՟Ժ՟Բ։)

σταυροθῆναι, σταυρώσις crucifixio, crux. Ի խաչ ելանելն քրիստոսի. Խաչիլն. եւ Խաչ. խաչ ելլալը, խաչուիլը.


Խաչիմ, եցայ

vn.

to be crucified.

· Calfa


Խաչվառակիր

s.

gonfalonier.

· Calfa


Խառանաձիգ

adj.

collared, wearing a collar or chain.

· Calfa

NBHL (1)

Տոռն ընդ անձն ... ձեռակապօք խառանաձիգ. (՟Գ. Մակ. ՟Դ. 7. յն. պատատեալ զպարանոցս. եւ մի ձեռ. հյ. չուան ընդ պարանոց։)


Խառխառոտ սիւն

s.

spiral column.

· Calfa


Խառնախուց խշտիկք

sn.

house of illfame.

· Calfa

NBHL (2)

ԽԱՌՆԱԽՈՒՑ ԽՇՏԻԿ. καταγώγιον diversorium. Իջեւան. պանդոկի. տուն խառնակ սենեկաց եւ անկողնուց. իջեւան անարժան.

Բոզիցն խառնախուց խշտիկքն. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)


Խառնախօսութիւն, ութեան

s.

idle talk, prating;
buffoonery, scurrility;
confused or impure language, barbarism;
obscene discourse.

· Calfa

NBHL (6)

Խառնախօսութիւն է՝ ըստ քաղաքականութեան եւ պատրանց յառաջ բերեալ։ Դիոգինեայ խառնախօսութիւն, որով զօտարսն ապշեցուցանէր։ Մի վարկանիմ զխառնախօսութեան, եւ զկարասին պատմութիւն. (Նոննոս.։)

Ի թշնամանաց եւ ի բամբասանաց եւ իխառնախօսութենէ սրբին բերանք, յորժամ ընդ հոգեւոր բանս ընդելնուցումք. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Ի ծաղր եւ ի խառնախօսութիւն դեւք փութացեալք վաղվաղակի հասանեն. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Փչանիլ ի խառնախօսութենէ. (Տօնակ.։)

στωμυλία loquacitas, garrulitas եւ facundia, lepos. Շանխօսութիւն. այլ ընդայլոյ խօսք. շաղփաղփութիւն. ծաղրաբանութիւն. կատակ.

Եւ αἱσχρολογία sermo turpis, turpitudo verborum. որ եւ ԽԱՌՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ. Խառնակ այսինքն պիղծ զրոյցք. խօսք աղտեղութեան, զազրութեան, խեղկատակութեան, կամ ամօթոյ.


Խառնակիմ, եցայ

vn.

to be mixed, confused, confounded with;
to come to blows, to fight;
to be in communication with, to haunt, to frequent;
to have commerce

· Calfa


Խառնակեցիկ

cf. Խառնակեաց.

· Calfa

NBHL (5)

Որ կեայ հասարակ կեանս ի մէջ մարդկան անընտրողութեամբ. գռեհիկ. մանաւանդ Խառնագնաց. անկարգ ի վարս. անարժան (քաղաքաւարեալն, կամ գործ եւ կեանք, եւ ախտ նորա).

Որոշիլ ի խառնակեցիկ մարդկանէ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Առաջին խառնակեցիկ կեանքն (պոռնկին). (Ոսկ. մտթ. ՟Ա. 3։)

Խառնակեցիկ կեանս դժուարինս դարձոյց ի յարդարութեան կեանս դիւրին. (Շ. մտթ.։)

Խառնակեցիկ ցանկութեամբն վարէին ի պէսպէս տեսակս ախտից. (Սարգ. ՟ա. պետր. ՟Գ։)


Խառնակեցութիւն, ութեան

s.

licentious life, debauchery.

· Calfa


Խառնակութիւն, ութեան

s. ast.

medley, confusion, disorder, chaos;
disturbance, perturbation, tumult;
profanation;
coition, copulation;
conjunction.

· Calfa

NBHL (15)

σύγχυσις, ἑπιμιξία, φυρμός, κοινόν confusio, turbatio. Խառնակն գոլ. խառնակիլն. որպէս Շփոթութիւն. խռովութիւն.

ՈՐԴԻՔ ԽԱՌՆԱԿՈՒԹԵԱՆ. ὐιοί συμμίξιος filii commixtionis. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Դ. 14։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Ե. 24.) պէսպէս իմանին. զօր օրինակ Հարճորդիք, կամ Ծնեալք ի հեթանոս մօրէ, մանաւան՝ Պաշտօնեայք կռոց, կամ Պատանդք յորդւոց իշխանաց, եւ այլն։

Կոչեցաւ անուն նորա խառնակութիւն (Եբր. պապել. բաբելոն), զի անդ խառնակեաց տէր ատուած զլեզուս. (Ծն. ՟Ժ՟Ա. 9։)

Խառնակութիւն ժամանակաց. (Առակ. ՟Ի՟Ա. 9։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 3։)

Մտցեն ի նոսա անխտիր, եւ պղծեցեն զնոսա, եւ արասցեն խառնակութիւն. (Եզեկ. ՟Ե. 23։)

Խառնակութիւն լեզուաց. (Ագաթ.։)

Եւ ոչ զմիաւորութիւնն խառնակութիւնգործելով. (Յհ. իմ. երեւ.։)

Զանբաւ խառնակութիւն հոգւոց, եւ զխռովութիւն բնութեան։ Ընդ իշխանսգեղջուկք խռովութիւն եւ խառնակութիւնք եղիցին. (Փիլ. քհ.։)

Կամ եղեւ ստուծոյ չտալ խառնակել յօտար ցեղ ամուսնութեամբ, զի մի՛ վիճակացն խառնակութիւնք լինիցին. (Կիւրղ. թուոց.։)

Որպէս խառնակեալ իցէ պղինձ եւ երկաթ ... եղերուք դուք ամենեքեան ի մի խառնակութիւն. (Եզեկ. ՟Ի՟Բ. 29։)

Եւ Խառնք. այսինքն մերձաւորութիւն ըստ մարմնոյ. մանաւանդ անարժանն.

Ոչ ըստ պատշաճի առնէին զամուսնութեաննն խառնակութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Անարժան, կամ անկարգ, կամ տարօրէն խառնակութիւն. (Եզնիկ.։ Խոր. ՟Բ. 34։ Պիտ.։)

Արամբք եւ կանամբք՝ միմեանց խառնակութեամբք. (՟Բ. Մակ. ՟Զ. 4։)

ԽԱՌՆԱԿՈՒԹԻՒՆՔ ԱՍՏԵՂԱՑ. որպէս Զուգընթացութիւն, կամ խառնախաղտութիւն ըստ ախտարաց։ (Կոչ. ՟դ։)


Խառնաձայնութիւն, ութեան

s.

resonance.

· Calfa


Խառնափնդորութիւն, ութեան

s.

confusion, disorder, disturbance, embroiling, perplexity.

· Calfa


Խառնելի, լւոյ

s.

cup, goblet, bowl;
liquor, beverage, drink, potion, libation;
crater;
—ք թեւոց, the tiller ropes;
խառնել —ս, to offer, to pour out libations.

· Calfa

NBHL (12)

մանաւանդ՝ ԽԱՌՆԵԼԻՔ, լեաց. Նոյն ընդ Խառնարան. κρατήρ crater, scyphus. որ թարգմանի նաեւ թակոյկ. Սկահ. Սկահաձեւ.

Ոչ եւս շատանայ իմաստութեան խառնելեաւն, եւ ոչ բաւական վարկանի առ ի բժշկութիւն ծարաւոյն զբովանդակ զթակոյկն հեղոլ ի բերանն. (Նիւս. երգ.։)

Առեալ մովսեսի զկէս արեանն՝ արկ ի խառնելիս իւր. (Ել. իդ. 6։ Առակ. ՟Թ. 3։)

Կազմէիք դիւաց սեղան, եւ խառնէիք խառնելիս բախտից. (Ես. ՟Կ՟Ե. 11։)

Բաժակօք ոսկեղինօք ի խառնելեացն (այսինքն ի պատրաստեալ ըմպելեաց, կամ ի թակուկաց) ընդունէին զգինի ի մատռուակէն. (Նոննոս.։ գինւովն զխառնելիս) (զըմպելիս կամ զխառնարանն) պատրաստեաց՝ ըստ իմաստութեանն խառնելեաց (այսինքն խառնօղաց կամ պատրաստողին). (Կամրջ.։)

Ետ զմարմին իւրի զենլի, զգինի արեանն ի խառնելի. այսինքն յըմպելի կամ յարբումն. (Շար.։)

Հրակիզութիւնք եւ բոցք. որպէս ի յատնէ խառնելեացն ի վեր պատառելով. եւ օրինակաւ ջրոյ առ երկրաւ բերելով. (Արիստ. աշխ.։)

Հուրն ասի, թէ հեփեստոսի խառնելիքն է. (Նոննոս.։)

Թողուցուցին զխառնելիս թեւոցն. (Գծ. ՟Ի՟Է. 40։)

Կամ κέρασμα mixtio, mixtura. Խառնուրդ. ըմպելի խառնեալ կամ բաղադրեալ.

ԽԱՌՆԵԼԻՔ. κρατήρες . Բերանք հրաբուղխ լերին՝ ըստ վերջին նշ. Խառնարանի.

ԽԱՌՆԵԼԻՔ. ζευκτηρία vincula. Պարանք ղեկի կապեալք ընդ կողմանս նաւի. կապ.


Խառնիմ, եցայ

vn.

to intermingle, to mingle together, to get mixed up, to amalgamate, to meddle;
to engage, to entwine;
to engage in conflict, to fight, to come to blows;
to be joined, to join, to unite;
to take a share in, to be concerned in;
to conjoin, to have carnal knowledge of;
to join, to form a friendship;
խառնեցաւ պատերազմն, the battle began.

· Calfa


Խառնիխուռն

adv.

confusedly, tumultuously, disorderly, at random, right and left, right or wrong, helter-skelter, pell-mell;
— բանք, rigmarole;
— խօսել, to bungle, to stammer out.

· Calfa

NBHL (9)

Ամենայն ինչ խառնիխուռն։ Խառնիխուռն ամենայն. (ԻՄ. ՟Ժ՟Դ. 25։ Խոր. ՟Ա. 8։)

Խառնիխուռն օցտելով երթեւեկել (հիւլէից)։ Խառնիխուռնվարիլ, կամ խոստանալ. (Եզնիկ.։)

Ոչ Խառնիխուռն ի վայր ժողովելով (զոսկերս). այլ զմի ի նոցանէ ուրոյն ուրոյն. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ գումարեաց խառնիխուռն զամենեսեան, այլ զընդոծինս հաւատոցն. (Սեբեր. ՟Է։)

Ոչ յատուկ վասն քրիստոսի, այլ խառնիխուռն եղեւբարբառն. (Շ. մտթ.։)

Ոչ յաւել ինչ, թէ որ մկրտեցաւդ՝ դա է որդի իմ սիրելի, այլ խառնիխուռն իմն, թէ դա է. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)

Խառնիխուռն առ ամենեսեան ճառէ զերանութիւնսն։ Ոչ խառնիխուռն ասաց, թէ եկն եհաս արքայութիւնն, այլ թէ ի վերայ ձեր. (անդ. ՟Ա. 8. 15։ ՟Բ. 16։)

Զաղաւնոյնլռեցին, եւ հաւս խառն ի խուռն անուանեցին. (Եւս. քր. ՟Ա։)

ԽԱՌՆԻԽՈՒՌՆ. ἀπλῶς simpliciter ἁδιορίστως indeterminate. Անխտիր. անորոշակի. պարզաբար. ընդհանրապէս.


Խառնիճ, նճաց

s. zool. grasshopper.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ մանը մո-րեխ» Սղ. ժդ. 34. Վրդն սղ. Նար. 176. Արծր. (ըստ Հայբուսակ § 1015 նշանակում է նաև «մարուխ», այս բանը յառաջացած է ան-շուշտ մարախ և մարուխ բառերի նմանա. թիւնից շփոթուելով)։

Հիւնք. էջ 323 պրս. xōranda «ու-տող» բառից (հմմտ. հյ. ուտին), իսկ էջ 114 պրս. xarak «մի տեսակ մորեխ»։

NBHL (5)

βροῦχος bruchus. Ազգ մանր մարախոյ. որ եւ ասի ԽԱՐԱԳՈՒԼ, ՋՈՐԵԱԿ. (յն. լտ. Վռու՛խօս. պռուքուս, զոր Մենինսքի համարի՝ պօգ պեօճեյի, որ է ազգ բզէզի)

Ասաց, եւ եկն մարախ, եւ խառնիճ. (Սղ. ՟Ժ՟Դ. 34։)

Խառնիճն ազգ ինչ է մարախոյ մանր։

Իբրեւ զթրթուր խառնիճաւն հանդերձ հասեալ ի վերայ ծառոց. (Արծր.։)

Զխառնիճն եւ զջորեակն. (Նար. ՟Կ՟Ը։)


Խառնիճաղանճ

cf. Խառնաղանճ.

· Calfa

NBHL (11)

Խառնիճաղանջ բազմութիւն. (Պիտ.։)

Խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ. (Նաւում. ՟Գ. 17։)

Խառնիճաղանջն (կամ ռամիկն) ներելի ողորմութեան է. (Իմ. ՟Զ. 6։)

Եւ խառնիճաղանջն բազում ել ընդ նոսա. (Ել. ՟Ժ՟Բ. 38։)

Խառնիճաղանջս տէրութեան իւրոյ. (Յհ. կթ.։)

Խառնիճաղանջն հեբրայեցւոց. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Լցեալ պէս պէս խառնիճաղանճ զօրսն յինքն կուտեալ էր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 13։ ՟Ժ՟Դ. 23։)

Ամենայն ազգի նորա, եւ ամենայն խառնիճաղանճ զօրաց նորա. (Երեմ. ՟Ի՟Ե. 20։)

Խառնիճաղանճ բազմամբոխ մարդիկ. (Ագաթ.։)

Ոչ տգէտք եւ խառնիճաղանջք։ Խառնիճաղանճ տգիտաց յամենայն ժամ լսէք. (Նար. ՟Հ՟Բ. Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

Ոչ ի խառնիճաղանջ գռեհիկ յումեքէ մարդոյ հարար. (Պտմ. աղեքս.։)


Խառնիչ, չի, չաց

adj. s.

mixing, that mixes;
slice, spatula,

· Calfa

NBHL (3)

Որ խառնէ (ըստ ամենայն նշ) որպէս բաղադրիչ.

Ոչ էութեան էականաց իրիք խառնի, այլ գոյանալոյ գոյացելոցն գոյարար. (Եզնիկ.։)

Եւ իբր Գործի խառնելոյ. (ռմկ. խառնիճ։ Վստկ.։)


Խառնխօսութիւն, ութեան

s.

impurity, ohscenity in discourse.

· Calfa

NBHL (2)

ԽԱՌՆԽՕՍՈՒԹԻՒՆ αἱσχρολογία որ եւ ԽԱՌՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ. իբր Ամօթալի կամ զազիր խօսք.

Նոյնպէս եւ ի խառնախօսութեանն յայտնի ցուցանես։ Ուր խառնախօսութիւն է, անդ է մօտակաց սատանայ. (Ոսկ. մ. ՟Բ. 12։ եւ Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)


Խառնութիւն, ութեան

s.

mixture, composition;
incorporation, junction, union.

· Calfa

NBHL (11)

Խառնումն իրի ընդ իրի. բաղադրութիւն խառնուած.

Վասն որոմանցն խառնութեան ո՛չ եւ զցորեանն ի բաց ընկենուն. (Շ. թղթ.։)

Իբր զճնշումն խառնութեան խնկոց։ Միայն մեղսամարգ, խառնութիւն ներհակական. (Նար. կուս. եւ Նար. ՟Ծ՟Ե։)

Միայնառանձինն առանց ընկերին խառնութեան վնասակար լինի. (Եզնիկ.։)

Որչափ յաճախեաց նա զխառնութիւնս իւր ի բազմականս նոցա, եւ այլն. (Եփր. համաբ.։)

ԽԱՌՆՈՒԹԻՒՆ. Միաւորութիւն անշփոթ.

Մերակերպարան խառնութիւն։ Անապական խառնութիւն կերպացեալ զմերս ի մարմնի։ Աստուածութեանն խառնութիւն բովանդակապէս. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Լ՟Դ. ՟Կ՟Է. ՟Ղ՟Գ։)

ԽԱՌՆՈՒԹԻՒՆ. Միաբանութիւն. կենակցութիւն.

Վասն ժողովոյն նոցա, եւ վասն խառնութեան նոցա։ Խառնութիւն այնոցիկ՝ որ ոչ միաբանէին գործոցն նոցա, պակասութիւն եւ պատաղիչ համարել էին նոցա. (Եւս. պտմ. ՟Բ. 17։)

Կամ որպէս Խառնք. մարձաւորութիւն ըստ մարմնոյ.

Զկերակուրս եւ զմպելիս, եւ զխառնութիւնս, եւ որ այլ եւս մարմնաւոր հեշտութիւնս. (Ի գիրս խոսր.։)


Խարազանաբախ լինիմ

sv.

to thrash one's elf with the discipline, to scourge, to flagellate one'self.

· Calfa


Խարազանաբախութիւն, ութեան

s.

scourging, flagellation, discipline.

· Calfa


Խարակիչ

s.

burning, caustic.

· Calfa

NBHL (2)

Որ խարակէ. տոչորիչ.

Խարակիչ փայլատակամբ. որ զջերմագոլն արկեալ առ ի բոյսսն՝ քրտնացուցանէ. (Ագաթ.։)


Խարամանի, անւոյ

s.

the devil, demon;
venomous serpent.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «դև. սատա-նայ» Ոսկ. մ. բ. 18. Եզն. Եղիշ. «մի տեսակ չար օձ» Ոսկ. եփես. 833. Եփր. թուոց, էջ 234, դատ. 333, պհ. 181, Վկ. արև. էջ 69. Վրդն. լս. 62. Վանակ. յոբ. Սարգ. յկ. ե. էջ 75. գրուած է նաև խարամայնի, խարաման, հարամանի Զգոն 370, իբրև ածական՝ հրա-մանի «գէշ, դաժան» Արծր. ա. 1. գ. 21 (հրամանի բարուք)։

= Ասոր. [syriac word] xarmanā, [arabic word] xarmān «օձ» բառն է, որ ըստ Brockelm. Lex. syr. 124 ա պատկանում է [arabic word] +əpam «արգիլել, ապօրինի համարել, նուիրագործել», [syriac word] xarmā «պիղծ» արմատին։ Բառը մեր մէջ ժողովրդական ստուգաբանութեամբ միացուելով զրադաշ-տական դենի Ահրիման չար աստուծու հեա (պհլ. Ahraman, Ahrman), ստացաւ սրա էլ նշանակութիւնները։-Հիւբշ. 26.

Հներից Եզնիկ գրում է. «Առ ի յարև զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուս-տի և զանունն իսկ Խարամանոյ առ». (սրանից հետևցնում է Ադոնց, Բազմ. 1926. 12 ծան. թէ Եզնիկ խարամանի բառը ստուգաբանում է պրս. khvā-«արև» բառով)։ ՀՀԲ հանում է խարել «այրել» բառից։ ՆՀԲ Արհմն-ից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 1254։ Բառի ձևի մասին տե՛ս Վար-ռանեան ՀԱ 1922. 586։

NBHL (9)

ԽԱՐԱՄԱՆԻ գրի եւ ԽԱՐԱՄԱՅՆԻ, ԽԱՐԱՄԱՆ. պ. ահրաման, էհրէմէն, էհրիմէն . որ եւ ԱՐՀՄՆ. Չար աստուածն համարեալ առ պարսիկս. չար հիշատակ. դեւ. սատանայ. որպէս պատճառ ամենայն չարեաց, եւ կարծեցեալ չար իրաց. տիվ, տէվ.

Այլ թէ արհմն չար կարծիցի նոցա՝ վասն զխարամանի անուն կրելոյ, առ ի յարեւէ զարեգակնատենչիկսնարկանելոյ, ուստի եւ զանուն իսկ զխարամանոյ առ։ Որպէս մոգք խափին, թէ խարամանն արար զչարիս. (Եզնիկ.։)

Ի դիւաց խարամանւոյ խաբեալ։ Ոյժ տայքխարամանյոյն. (Եղիշ. ՟Բ։)

Ոչ գազանաց գազանութիւն, ոչ խարամանեացն արհաւիրք. (Ոսկ. մ. ՟Բ. 18.) (որ բերի եւ ի յաջորդ նշ. այլ ի յն. չիք)։

Խրատ խարամայնոց՝ խաւար խորհրդոց աստուած նախնի մարդոց. (Գանձ.։)

ԽԱՐԱՄԱՆԻ. որպէս օձ չար (ըստ նմանութեան արդեօք խորամանկ օձին որ ի դրախտին, այսինքն սատանայի).

Դան զի անուանեցաւ օձ խարամանի։ Վասն թեւաւոր օձիցն խարամանեաց որ էին անդ։ Եղեն կերակուր օձից խարամանեաց։ Խցին զբերանս խարամանեաց. (Եփր. ել. եւ Եփր. պհ.։)

Զի մի՛ ի խարամանեաց օձիցն վնասիցիմք։ Բանաւոր ծիծռունք, որք ի յոձից խարամանեաց ոչ վնասեցան. (Սարգ. յկ. ՟Ե։)

Զազգ թիւնաբեր օձի յաճախագոյն խարամանիս ասեմք. (Վանակ. յոբ.։)


Խարբալիչ

s.

sifter.

· Calfa


Խարբութիւն, ութեան

s.

iniquity;
libertinage.

· Calfa


Խարդախիչ, չի, չաց

cf. Նենգիչ.

· Calfa

NBHL (1)

Խառնակութիւն արտաքին խարդախչացն պարաւանդք են ուղղոցն. (Եփր. ծն.։)


Խարդախութիւն, ութեան

s.

fraud, knavery;
falsification, forgery, act of counterfeiting;
adulteration;
chicanery;
violation, rape.

· Calfa

NBHL (7)

ἕνεδρος, ἑπιβουλή insidiae κακία, κακοπραγία, maleficentia ἑπιτήδευμα, παραδιατριβή, ῤαδιούργημα, στραγγαλία, σπίλας, μεθοδεία dolus, versutia եւ այլն. Նենգութիւն. դաւաճանութիւն. խորամանկութիւն. դարանակալութիւն. չարութիւն. չարարուեստութիւն. չարագործութիւն. հիլլէ, տէք, տօլապ։ cf. (Թուոց. ՟Լ՟Ե. 20։ Ես. ՟Ծ՟Ը. 6։ Իմ. ՟Ե. 24։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Բ. 25։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 12։ Գործ. ՟Ժ՟Ը. 14։ ՟Ա. Տիմ. ՟Զ. 5։ Յուդ. 12։)

Յայտ առնէին եւ զայլ եւս բազմագոյն խարդախութիւնսն. (Եղիշ. Է։)

Այսքան վնասակարութիւնք խարդախութեանց։ Հին խարդախութիւն բանսարկուին. (Նար. ԾԶ. ՂԱ։)

Եւ այս իսկ սատանայի խարդախութեանն գործ է. (Ոսկ. մ. Բ. 21։)

Վասն խարդախութեան խորհրդոց, որ ի վերայ փրկչին եղեն, խոտեցան հրեայք. (Կոչ. ԺԶ։)

Մերթ իբր խարդաւանումն ի պղծութիւն.

Պորպիզիա կոյս ի խարդախութեան գտեալ՝ կենդանւոյն թազեցաւ. (Եւս. քր. Բ։)


Խարդաւանակ լինիմ

va. vn.

to conspire against, to attempt evil, to deceive;
to risk, to be exposed to danger.

· Calfa

NBHL (2)

Որպէս Խարդաւանութիւն ինչ.

Երկիւղ կասկածանաց խարդաւանակ լինելոյ իւրոյ թագաւորութեանն. Խարդաւանակ լեալ նմին ի տաճարին վիշապաց. (Խոր. ՟Ա. 12. 29։)


Definitions containing the research ի : 10000 results

Ամարաստան, ի

s.

cf. Ամարանոց.

· Calfa

NBHL (1)

Ի խաղալն իւր ի կողմանս հիւսիսոյ ի քաղաքն ամարաստանի. (Խոր. ՟Ա. 16։)


Ամարաստուն

adj.

cf. Ամարանոց.

· Calfa

NBHL (4)

Զամենայն նուրբ փողոցս, եւ զամրաստանս (կամ զամարստանս). (Շիր. գրի.)

Ամարաստուն, իբր տուն ընդարձակ եւ բարձրաբերձ։ (ի Հին բռ.)

Իսկ ա. որպէս ամառնային. θερινός. aestivus

Խորտակեցից զապարանսն թեւաւորս ի վերայ ամարաստուն ապարանիցն. (Ամովս. ՟Գ. 15։)


Ամբ, ոյ, ոց

s.

cf. Ամպ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՄՊ հանդերձ բարդութեամբք իւրովք. զի Բ զկնի Մ տառի՝ մեղմ հնչի որպէս պ։ Իսկ ԱՄԲԱԿ. (Նար. երգ.) cf. ՀԱՄԲԱԿ.


Ամբառնամ, բարձի

va.

to raise, to raise up, to take up, to heighten, to lift up.

· Calfa

NBHL (32)

Ամբառնալ զձեռս, կամ զգլուխ, զաչս, զնշան, եւ այլն։ Ամբարձ զիս հոգի։ Ամբարձին ժողովուրդքն զձայնս իւրեանց, եւ լացին։ Ամբարձցէ տէր զերեսս իւր ի քեզ, եւ տացէ քեզ խաղաղութիւն։ Ամբարձին քերովբէքն զթեւս իւրեանց։ Եւ ամբարձան փառքն տեառն ի միջոյ քաղաքին։ Զոտս իւր ամբարձեալ Յակոբայ գնալ. եւ այլն։

Զաշխարհ տէրութեան իւրոյ ամբառնայր ի գլուխ ամուր լերանց. (Յհ. կթ.։)

Ամբառնայր աջու ձեռամբն զտիրական գաւազանն։ Յերկինս փոխանակ աչացն զխորհուրդս համբարձեալ։ Ի խորհրդածութեան պաշտօնն ամբառնալ զմիտս իւրեանց։ Ամբառնալ զինքեանս յամբոկ գործոյն. (Պիտ.։)

Լուսով ամբարձեալ ի յերկնաւորացն. (Նար. ՟Բ։)

Յերկին ամբառնի. (Մագ. ՟Լ։)

Եւ հողմք ի չորից վեր ի յօդս ամբառնին (այս ինքն վերամբառնին). (Տաղ.։)

ԱՄԲԱՌՆԱԼ ԶԳԼՈՒԽ, ԶԻՆՔՆ, եւ այլն. որպէս բարձրավզիլ, ընդվզիլ. գլուխ վերցընել. պաշգալտըրմագ. եւ զօրանալ. համարձակիլ. ուժ առնել. գուվվէթ ալմագ. սէրպէսթլէնմէք.

Ոչ եւս յաւելին ամբառնալ զգլուխս իւրեանց. (Դտ. ՟Ը. 28։)

Նոյն ընդ Համբառնալ. ի վեր բառնալ. բարձրացուցանել. ի վեր առնուլ կամ հանել. αἵρω, ἑπαίρω tollo, extollo, elevo. վեր վերցնել. եօգարը գալտըրմագ.

Խրոխտաբար ի վեր զինքն ամբարձեալ. (Յհ. կթ.։)

Զօրէն գովելոյ՝ գլուխ ամբառնայ։ Պսակաւ պճնութեան թագին՝ յանուն քո Քրիստոս գլուխ ամբառնայ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ սկայիցն. (Խոր. ՟Ա. 9։)

Մի՛ ամբառնար եղջիւր ի բարձունս. (Նար. ՟Կ՟Դ։)

ԱՄԲԱՌՆԱԼ ՅԻՆՔՆ, կամ յայլ ինչ. Ըստ անձնել. բառնալ ի վերայ. դնել, հանել.

Զայսոսիկ յաստուածունակն իւր քառադրութիւն ամբարձեալ բերէ։ Արքայօրէն ճոխութեամբ յինքեան ամբարձեալ. (Նար. խչ.։)

Ամբառնայ ի նաւս անդր արս եօթանասուն. (Յհ. կթ.։)

Ընդ ամբառնալ բոցոյն՝ ամբարձաւ հրեշտակն։ Ելէ՛ք ընդ անապատն, եւ ամբարձա՛յք ի լեառնն։ Ամբարձան մինչեւ յաստեղս։ Մտեալ ի նաւ՝ ամբարձաք յասովն. եւ այլն։

Ընդ ամբառնալն՝ եւ այսրէն բերիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Կամ ի վեր կոյս տարածիլ՝ հասանել. ելլալ հասնիլ. չըգմագ, եէթիշմէք.

Որդւոցն Յովսեփայ սահմանք ամբառնան յԵրիքովէ ի լեռնակողմն։ Եւ ամբարձցին սահմանքն ի հարաւոյ Երիքովի ընդ հիւսիսի. (Յես. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Ը։)

Վերանալ ի պատիւ. զարգանալ. եւ ձեռներէց լինել մեծանալ. ամբարտաւանիլ. փքանալ.

Ի գերազանցեալն ամբարձաւ աստիճան։ Բարձրագոյն քան զլծակցութիւն ամուսնութեանն ամբարձեցելոյ. (Պիտ.։)

ԱՄԲԱՌՆԱՄ, բառձայ, ձի՛ր. αἵρομαι, ἑξαίρομαι, ἁναβαίνω, προσαναβαίνω. elevor, ascendo Ի վեր ելանել. վերանալ. վեր ելլալ, վերնալ. եօգարը չըգմագ. գալգմագ.

Պարտ է նախ ի բնականէն յուսումնականն ամբառնալ. (Մագ.։)

Ադոնիա ամբառնայր, ասէ, ես թագաւորեցից. (՟Գ. Թագ. ՟Ա. 5։)

Զի մի՛ յորժամ լսիցեմք՝ պատկեր Աստուծոյ, ամբառնայցեմք, եւ անկանիցիմք ի վայր ամբառնալովն՝ ի վիհս կորստեան. (Յճխ.։)

Սուրբքն յորժամ մեծի շնորհաց արժանացեալք լինէին, ոչ ամբառնային իբրեւ զարժանաւորս շնորհին. (Իգն.։)

Ի վեր ամբարձայ մոխիրս մերժելի։ Ամբարձեալն հպարտութիւն։ Հպարտից ամբարձելոց. (Նար.։)

Վերականգնել. յառնել. տիրիլմէք.

Ամբարձեալ ի կործանմանէ հոգեւորական մահուն. (Նար. ՟Կ՟Զ։)

Վերաբերիլ. յանգիլ. պատկանիլ. մենսուպ օլմագ.

Առ Քրիստոս ամբառնայ շնորհ բժշկութեանն. (Լմբ. ատ.։)


Ամբառնամ, բարձայ

vn.

to rise, to get up, to go up, to ascend.

· Calfa

NBHL (32)

ԱՄԲԱՌՆԱՄ, բառձայ, ձի՛ր. αἵρομαι, ἑξαίρομαι, ἁναβαίνω, προσαναβαίνω. elevor, ascendo Ի վեր ելանել. վերանալ. վեր ելլալ, վերնալ. եօգարը չըգմագ. գալգմագ.

Ամբառնալ զձեռս, կամ զգլուխ, զաչս, զնշան, եւ այլն։ Ամբարձ զիս հոգի։ Ամբարձին ժողովուրդքն զձայնս իւրեանց, եւ լացին։ Ամբարձցէ տէր զերեսս իւր ի քեզ, եւ տացէ քեզ խաղաղութիւն։ Ամբարձին քերովբէքն զթեւս իւրեանց։ Եւ ամբարձան փառքն տեառն ի միջոյ քաղաքին։ Զոտս իւր ամբարձեալ Յակոբայ գնալ. եւ այլն։

Զաշխարհ տէրութեան իւրոյ ամբառնայր ի գլուխ ամուր լերանց. (Յհ. կթ.։)

Ամբառնայր աջու ձեռամբն զտիրական գաւազանն։ Յերկինս փոխանակ աչացն զխորհուրդս համբարձեալ։ Ի խորհրդածութեան պաշտօնն ամբառնալ զմիտս իւրեանց։ Ամբառնալ զինքեանս յամբոկ գործոյն. (Պիտ.։)

Լուսով ամբարձեալ ի յերկնաւորացն. (Նար. ՟Բ։)

Յերկին ամբառնի. (Մագ. ՟Լ։)

Եւ հողմք ի չորից վեր ի յօդս ամբառնին (այս ինքն վերամբառնին). (Տաղ.։)

ԱՄԲԱՌՆԱԼ ԶԳԼՈՒԽ, ԶԻՆՔՆ, եւ այլն. որպէս բարձրավզիլ, ընդվզիլ. գլուխ վերցընել. պաշգալտըրմագ. եւ զօրանալ. համարձակիլ. ուժ առնել. գուվվէթ ալմագ. սէրպէսթլէնմէք.

Ոչ եւս յաւելին ամբառնալ զգլուխս իւրեանց. (Դտ. ՟Ը. 28։)

Նոյն ընդ Համբառնալ. ի վեր բառնալ. բարձրացուցանել. ի վեր առնուլ կամ հանել. αἵρω, ἑπαίρω tollo, extollo, elevo. վեր վերցնել. եօգարը գալտըրմագ.

Խրոխտաբար ի վեր զինքն ամբարձեալ. (Յհ. կթ.։)

Զօրէն գովելոյ՝ գլուխ ամբառնայ։ Պսակաւ պճնութեան թագին՝ յանուն քո Քրիստոս գլուխ ամբառնայ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ սկայիցն. (Խոր. ՟Ա. 9։)

Մի՛ ամբառնար եղջիւր ի բարձունս. (Նար. ՟Կ՟Դ։)

ԱՄԲԱՌՆԱԼ ՅԻՆՔՆ, կամ յայլ ինչ. Ըստ անձնել. բառնալ ի վերայ. դնել, հանել.

Զայսոսիկ յաստուածունակն իւր քառադրութիւն ամբարձեալ բերէ։ Արքայօրէն ճոխութեամբ յինքեան ամբարձեալ. (Նար. խչ.։)

Ամբառնայ ի նաւս անդր արս եօթանասուն. (Յհ. կթ.։)

Ընդ ամբառնալ բոցոյն՝ ամբարձաւ հրեշտակն։ Ելէ՛ք ընդ անապատն, եւ ամբարձա՛յք ի լեառնն։ Ամբարձան մինչեւ յաստեղս։ Մտեալ ի նաւ՝ ամբարձաք յասովն. եւ այլն։

Ընդ ամբառնալն՝ եւ այսրէն բերիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Կամ ի վեր կոյս տարածիլ՝ հասանել. ելլալ հասնիլ. չըգմագ, եէթիշմէք.

Որդւոցն Յովսեփայ սահմանք ամբառնան յԵրիքովէ ի լեռնակողմն։ Եւ ամբարձցին սահմանքն ի հարաւոյ Երիքովի ընդ հիւսիսի. (Յես. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Ը։)

Վերանալ ի պատիւ. զարգանալ. եւ ձեռներէց լինել մեծանալ. ամբարտաւանիլ. փքանալ.

Ի գերազանցեալն ամբարձաւ աստիճան։ Բարձրագոյն քան զլծակցութիւն ամուսնութեանն ամբարձեցելոյ. (Պիտ.։)

Պարտ է նախ ի բնականէն յուսումնականն ամբառնալ. (Մագ.։)

Ադոնիա ամբառնայր, ասէ, ես թագաւորեցից. (՟Գ. Թագ. ՟Ա. 5։)

Զի մի՛ յորժամ լսիցեմք՝ պատկեր Աստուծոյ, ամբառնայցեմք, եւ անկանիցիմք ի վայր ամբառնալովն՝ ի վիհս կորստեան. (Յճխ.։)

Սուրբքն յորժամ մեծի շնորհաց արժանացեալք լինէին, ոչ ամբառնային իբրեւ զարժանաւորս շնորհին. (Իգն.։)

Ի վեր ամբարձայ մոխիրս մերժելի։ Ամբարձեալն հպարտութիւն։ Հպարտից ամբարձելոց. (Նար.։)

Վերականգնել. յառնել. տիրիլմէք.

Ամբարձեալ ի կործանմանէ հոգեւորական մահուն. (Նար. ՟Կ՟Զ։)

Վերաբերիլ. յանգիլ. պատկանիլ. մենսուպ օլմագ.

Առ Քրիստոս ամբառնայ շնորհ բժշկութեանն. (Լմբ. ատ.։)


Ամբաստանեմ, եցի

va.

to accuse, to inform against, to charge, to complain against;
to plead guilty, to confess.

· Calfa

NBHL (10)

Ամբաստան լինել. դատախազել. յանդիմանել կամ բողոքել յատենի. չարախօսել. մեզ դնել. վնասակար առնել. շիքեայէթ էթմէք. գօվլամագ. կէչմէք. այըբլամագ. զամզէթմէք.. κατηγορέω, ἑγκαλέω, καταμαρτυρέω accuso, incuso, contra testor.

Ամենայնի հասու լինել՝ զորոց մեքս ամբաստանեմք զդմանէ։ Կամեցայ գիտել զվնասն՝ վասն որոյ ամբաստանէինն զդմանէ. Զոր գտի ամբաստանեալ վասն խնդրոյ իրիք իւրեանց օրինաց։ Մինչեւ ամբաստանեալն յանդիման ունիցի զդատախազսն։ Վասն որոյ յուսոյ ամբաստանիմ արքայ ի հրէիցդ։ Չտաս ինչ պատասխանի՝ զի՛նչ դոքա ամբաստանեն զքէն, կամ տե՛ս քանի՛ ամբաստանեն զքէն. (յն. հակառակ վկայեն) եւ այլն։

Զմշակին ամբաստանէ ձեռաց. (Պիտ.։)

Մի՛ իբր ստգտեալ իմն ամբաստաներ. (Նար.)

Իբրեւ զամբաստանօղ՝ պատճառս ստգտանաց ի վերայ դնէ. (Փիլ.։)

Ոչ երբէք չարութեամբ ամբաստանէր զայրն։ Ասեմք, անհնարին է Աստուծոյ մեղս ինչ գործել, ո՛չ տկարութիւն ինչ նմա զայս ամբաստանեմք։ Նոքին ինքեանք զանձինս իւրեանց ամբաստանեն։ Ամբաստանէ զանժուժկալութիւն նորա. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)

Ամբաստանեցաք զառաջին նախնեացն մերոց զանիմաստասէր բարուց ախորժակս։ Վասն անառակ ինչ վարուց, զոր նոքա ամբաստանեն. (Խոր. ՟Ա. 20։ ՟Գ. 64։)

Տկար ամբաստանէ իր զաջ ամենազօրին. (ՃՃ.։)

Հելլենաբանութիւն է ասելն.

Նա՛ եւ Եսաւ ընդ մեծամեծ չարեացն զանժուժկալութիւնն ամբաստանեալ եղեւ. այս ինքն որպէս զմեծամեծ չարեաց՝ վասն անժուժկալութեանն։ (Բրս. հց. ՟Ժ՟Դ.)


Ամբարանոց, ի, աց

s.

cf. Համբարանոց.

· Calfa

NBHL (3)

Ամբարանոցք խոտի եւ օրանի. (Ասող. ՟Գ. 29։)

Յամբարանոցս մատենից թագաւորացն այսպէս արդեօք գրեալ. (Խոր. ՟Ա. 5։)

Լայնաբար՝ դարան արքունի իրաց. գանձարան. θησαυρός. thesaurus, repositorium. խազինէ.


Ամբարեմ, եցի

va.

to provide, to store;
cf. Համբարեմ.

· Calfa

NBHL (16)

Կր. որպէս փոխադրիլ. μετατίθημι. transferor, migro

Զի՞նչ ամբարեցից (կամ համբարեցից) ի նոսա. (Յովէլ. ՟Ա. 18։)

Ամբարեմք զսոսա ի շտեմարանս մտաց ձերոց։ Որ ի ներքս յորովայնի ունի աղբիւր ամբարեալ, ոչ ծարաւեսցի երբէք։ Որպէս պարտականս հատուցանեն, եւ ոչ երախտիս ամբարեն առ բարեգործօղն. (Ոսկ. յհ.։)

Զօգտակարսն ի մեզ ամբարեն. (Յճխ.։)

Ամբարեսցուք պաշար այնր ճանապարհին. (Սարգ.։)

Զվերջին թշուառութեանցն ամբարեն կորուստ. (Պիտ.։)

Մի՛ ամբարեր զկորստեանցն. (Նար.։)

Իյայնցանէ մի՛ ամբարեսցէ կերակուր տան իւր։ Զանձին իւրոյ աշխատութիւն ոչ հասարակաց եկեղեցւոյն, այլ իւր միայն ամբարիցէ։ Ի մարմնոցդ աշխատութենէ հոգւոցդ ամբարել գանձ. (Շ. թղթ. եւ Շ. ընդհ.։)

Յիւր լսելիսն զպիղծ հայհոյութիւնսն ամբարեալ. (Յհ. կթ.։)

Ամբարեալ պահի. (Զքր. կթ.։)

Տիեզերք երկրի ամբարեալ ի նոսա գոյիւքն. (Լմբ. սղ.։)

ԱՄԲԱՐԵՄ որ եւ ՀԱՄԲԱՐԵԼ. ἁποτίθημι depono, repono Մթերել յամբարս, ժողովել, դնել ի պահեստի. շտեմարանել. ամփոփել. գանձել. դիզել, պահել. դիզել. պահել. տեվշիւրմէք. եըզմագ.

Ի ցնծալի կայանն օդագնաց լինելով ամբարեցաւ (Եղիա). (Պիտ.։)

Սրով գլուխն հատեալ, այսպէս առ Քրիստոս ամբարի. (Ածաբ. ի կիպր.։)

Այսպէս ամբարեցաւ երանելի մայրն, եւ հանգեաւ ի Քրիստոս. (Ճ. ՟Ա.։)

Յորժամ ի կատարեալ հասակն ամբարեցաւ. (Ճ. ՟Բ.։)


Ամբարհաւաճեմ, եցի

vn.

to grow proud, to grow arrogant, to be presumptuous.

· Calfa

NBHL (4)

ԱՄԲԱՐՀԱՒԱՃԵՄ կամ ԱՄՊԱՐՀԱՒԱՃԵՄ որ եւ ԱՄԲԱՐՀԱՒԱՃԻՄ. περπερεύομαι effero me, jacto, vanae ostentationis deditus sum Ամբարհաւաճ լինել. փքանալ. բարձրավզիլ. սնապարծիլ. ուռենալ. խօրօզլանմագ. պեօպիւրլէնմէք. գապարմագ.

Այնչափ ամբարհաւաճեցին, մինչեւ խորհեցան հակառակել ընդ երկնային աստուածոցն. (Նոննոս.։)

Վասն ամբարհաւաճելոյն Յովաբու ի վերայ Դաւթի. (Եփր. թագ.։)

Անբարհաւաճեալ մոլեգնութիւնն։ (Ագաթ. գրի)


Ամբարհաւաճեցուցանեմ, ուցի

va.

to make proud, to render arrogant, to cause to be presumptuous.

· Calfa

NBHL (4)

Տալ ամբարհաւաճիլ. փքացուցանել. ուռեցնել. գապարթմագ. մազրուրշաթմագ.

Զթագաւորն հպարտացուցեալ ամբարհաւաճեցուցանէր որոգայթադիր թշնամին. (Ագաթ.։)

Զկամս մտացն ամպարհաւաճեցուցանէր. (Կիւրղ. ծն.։)

Զխորհուրդն ամբարհաւաճեցուցանեն (դեւք). (Կլիմաք.։)


Ամբարձումն, ման

s.

elevation, exaltation;
advancement, promotion.

· Calfa

NBHL (6)

Ամբառնալն, եւ ամբառնիլն. վերացումն. վեր ելլալը կամ վերցնելը. եօգարը գալգմասը՝ գալ, տըրմասը.

Ամբարձմամբ բազկացս։ Յամբարձումն գլխոյ՝ ընկճի։ Հանդէպ տեսութեան աչացս ամբարձման։ Ի կէտ ամբարձման նժարի։ Որպէս ի վհէ ամբարձմամբ հանեալ զծանրութիւն մարդոյս. (Նար.։)

Կուտակումն. դնզանալն. ուռիլը.

Ամբարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաւսն. (Խոր. ՟Բ. 7։)

Բարձրութիւն. բարձր դիրք. բարձր ըլլալը, բարձր տեղ. եիւքսէքլիք. եիւճէլիք. դեփե.

Յամբարձմանէ բարձրութեան գերագունիցն կայից ստորասուզեալ։ Կայմն ամբարձման ի կայից իւրոց խլեցաւ։ Ի կատար ամբարձման գլխոյն կարմեղայ։ Ըստ ամբարձման կամարի. (Նար.։)


Ամբարշտաբար

adv.

impiously;
irreligiously, ungodlily, sacrilegiously, unrighteously, profanely.

· Calfa

NBHL (4)

ԱՄԲԱՐՇՏԱԲԱՐ կամ ԱՄՊԱՐՇՏԱԲԱՐ ἁσεβῶς, δυσσεβῶς. impie. Իբրեւ ամբարիշտ. ամպարշտութեամբ. տինսիզճէ.

Մի՛ ինչ զձեզ հաւանեցուսցէ ամպարշտաբար ինչ խորհել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Մի՛ այսուհետեւ ամբարշտաբար ստեղծցեն ոմանք. (Կիւրղ. գանձ.։)

Ասացին այսպէս ամպարշտաբար. (Ասող. ՟Գ. 21։)


Ամբարշտանամ, ացայ

vn.

to be irreligious, to be ungodly, to be sacrilegious, to be profane, to be impious or unrighteous.

· Calfa

NBHL (1)

Յորժամ զսատանայ ամբարշտացեալ տեսանիցեն. (Եզնիկ.։)


Ամբարումն, ման

s.

victualling, supply.

· Calfa

NBHL (5)

Ամբարելն, իլն. եւ ամբար. մթերք. հաւաքումն.

Պտղոցն քաղցրագունից առ բարւոյդ ծառոյդ ամբարումն. (Շ. թղթ.։)

Քաջափառագոյն վայելչանաց ամբարումն. (Պիտ.։)

Ոչ ընդունի զհաւատոցն զամբարումն. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Ըստ հոմաձայնութեան յունին դնի եւ որպէս համամտութիւն. հաւանութիւն. συγκατάθεσις. adstipulatio, assensus, consensus


Ամբարտաւանական, ի, աց

adj.

haughty, proud.

· Calfa

NBHL (2)

Ուր կայցէ ամբարտաւանութիւն, կամ նշան հպարտութեան։

Ոչ այնպիսի ինչ զԱստուած բարկացուցանէ, որպէս եւ ամբարտաւանականն միտք. (Ոսկ. ես.։ եւ Ճ. ՟Ա.։)


Ամբարտաւանատեաց

adj.

that hates the proud.

· Calfa

NBHL (1)

μίσυβρις. odio habens superbiam, alienus ab insolentia Ատեցօղ ամբարտաւանութեան եւ ամբարտաւանից. հպարտութենէ զզուած.


Ամբոն, ի

s.

pulpit.

· Calfa

NBHL (3)

ԱՄԲՈՆ որ եւ ԱՄԲԻՈՆ. ռմկ. ամպիոն. Բառ յն. ἅμβων (իբր վերելք, ուռոյցք) pulpitum, suggestus Կազմած ի բարձրաւանդակ վայրի տաճարի, որպէս բեմ քարոզութեան. դիտանոց ատենախօսութեան, եւ ընթերցուածոյ. րահլէ. մինպէր.( Վրք. ոսկ. ստէպ.) ուր ա՛յլ ձ. եւ տպ. ԱՄԲԻՈՆ։

Ել յամբոնն. իջոյց զնա յամբոնէն. (Հ=Յ. յուլ. ՟Ի՟Ա.։)

Ո՛չ ի յամբոն ելանեն, եւ ոչ ի բեմն մտեն. (Մխ. դտ.։)


Ամբոխեմ, եցի

va.

to crowd;
to embroil, to put in confusion, to disturb;
to stir up or excite to sedition.

· Calfa

NBHL (7)

Ծովն դադարեաց յամբոխելոյ զալիսն. (Վրք. եպիփ.։)

Համբաւն ամբոխեաց զմեզ ի խոտորնակ կարծիս. (Գր. տղ. թղթ.։)

Մի՛ ամբոխեսցէ զլսօղսն որդի՝ տուեալ ասելով իւր առ ի հօրէ զկեանսն. (Կիւրղ. գանձ.։)

Յուսացելովքն զխնդամտութիւնն ամբոխէ։ Ամբոխէ զտեսանելիսն՝ փութանակի շարժութիւնն. (Նիւս. կուս. եւ Նիւս. բն.։)

Ցուցեալ զաստուածագործ զօրութիւնն ի խառնակելն յամբոխելն. (Ագաթ.։)

Ամբոխեաց զհանդարտութիւնն. (Նար. ՟Ի՟Ե։)

θορηβέω, ταράσσω, συγχέω. turbo, conturbo, perverto, contundo Խռովեցուցանել. աղմկել. վրդովել. շփոթել. խառնակել, տակնուվրայ ընել. գարըշմըրմագ. ալթիւսթ եթմէք.


Ամբոխումն, ման

s.

turbulence, disorder, confusion, perturbation.

· Calfa

NBHL (4)

Բնութեանս ամբոխումն. (Նիւս. կուս.։)

Բորբոքումն առաջին, որ է ամբոխումն. (Վրք. հց. ՟Բ։)

Ամբոխումն ինչ այլայլական. (Նար. ՟Լ՟Դ։)

σύγχεσις. confusio, perturbatio Խռովութիւն. շփոթութիւն. պղտորումն.


Ամբողջական, ի, աց

adj.

integral.

· Calfa

NBHL (1)

Ի միմեանց երկիւղէ հնարին մնալ ամբողջական. (Մագ. ՟Ծ։)


Ամբողջանամ, ացայ

vn.

to be an integer;
to be entire or perfect.

· Calfa

NBHL (5)

իբր ամբողջապէս. թեմանէն.

Ամբողջան ուտելով (այս ինքն կերեալ լինելով) ի ժամու՝ մերկանամ զռշտութիւն. (ասէ ընկուզի). (Մխ. առակ. ՟Ժ՟Է։)

Լինել ամբողջ, իբր լիացեալ, եւ առողջ.

Հայրենի ստացուածովքն ամբողջանալով՝ բազմանան օր ըստ օրէ. (Պիտ.։)

Ամբողջացեալ է եւ հզօր. (Նիւս. կազմ.։)


Ամբողջապէս

adv.

entirely, completely, wholly, totally.

· Calfa

NBHL (1)

Բովանդակապէս. կատարելապէս. անթերի. լման. պիւթիւն. թէմամ.


Ամբրաւ

s.

cf. Արմաւ.

· Calfa

NBHL (4)

ԱՄԲՐԱՒ եւ ԱՄԲՐԱՒՕՂԻ Ռամկականն բառիցս ԱՐՄԱՒ, ԱՐՄԱՒՕՂԻ։

Սնուցի զնա ամբրաւով եւ բանջարով. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ցքի, որ յամբրաւոյն առնէին, եւ ի պէտս գինւոյ փոխէին, զայն կոչէ. (Ոսկ. ես.։)

Գինի եւ ցքի ոչ ըմպէին, զի գինին եւ ամբրաւօղին մի են. (Կանոն.։)


Ամեհաբար

adv.

furiously, audaciously, intrepidly.

· Calfa

NBHL (4)

Իբրեւ ամեհի, անահ՝ անվեհեր՝ համարձակ, անսանձ գնացիւք. կատաղաբար.

Իբրեւ զգազան ամեհաբար խռովեալ լինի։ Ամեհաբար մոլեգնեալ լինէր. (Եփր. համաբ.։)

Ամենեւին սանձակոտորք եղաք, եւ ամեհաբար յերկիր շրջիմք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Չտայր թոյլ մարմնոյն ամեհաբար բերիլ. (Սարգ. յկ.։)


Ամեհեմ, եցի

va.

to become wild, to be unruly;
to make ferocious, ungovernable.

· Calfa

NBHL (3)

Կր. համարձակիլ. յանդգնիլ. անսաստել.

Որ վախեալ է, եւ երկիւղ ունի, ամեհէ՛, եւ աներկիւղացո՛. (Մխ. բժիշկ.։)

Մի՛ ի սկզբան միանգամայն զամենայն ծանրալուր եւ դժուարակիր բեռինս վարուց ի վերայ ամեհելոցն հոսեսցեն. (Մանդ. ՟Ը։)


Ամենաբարւոք

adj. adv. very good, best, very excellent;
very well, excellently, exceedingly well.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԱՄԵՆԱԲԱՐԻՈՔ. Ամենաբարի, եւ յոյժ բարւոք.

Յաղագս ամենաբարւոքն վարել օրինօք. (Պիտ.։)

Ընծայեցոյց ի միտ ընդունողացն իբրեւ զամենաբարւոքս եւ զպիտանիս. (Սարգ. յկ. ՟Թ։)

Քա՛ջ եւ ամենաբարւոք ասացեալ է։ Ամենաբարւոք՝ փոքր եւ ոչ փոքր զքաղաքս զայս տէրունեան հրամանքն հաստատեն։ Ամենաբարւոք եւ աստուածավայելո՛ւչ՝ ի հրոյն ձայնն ասի ի դուրս գալ. (Փիլ.։)

Ամենաբարւո՛ք եւ վայելչական, ուստի պարտ էր տալ զաւետիսն՝ անտի սկսանի. (Իգն.։)


Ամենաբաւական, ի, աց

adj.

all-sufficient, omnipotent.

· Calfa

NBHL (2)

որ եւ ասի ԲԱՒԱԿԱՆՆ. Մի ի ստորոգելեաց Աստուծոյ, որպէս ամենառատ եւ ամենաբաշխ՝ լցուցիչ ամենայնի. ըստ եբր. սատտայի որպէս յուռթի կաթամբք ամենայն ստեանց.

Ամենաբաւական աջ, ձեռն, կամ ձեռք Աստուծոյ։ Ամենաբաւական ողորմութիւն, կամ ողորմութեան Շ. կամ զօրութեան ամենաբաւականի. (Պիտ.։ Խոսր.։ Լմբ. ատ. եւ Լմբ. իմ. եւ Լմբ. ստիպ.։ Շար.։ Ժմ.։) (Համամ առակ.։)


Ամենագէտ

adj.

omniscient, most wise, all-wise.

· Calfa

NBHL (12)

Տեսեալ ամենագիտին զսնոտի աշխատութիւնն. (Խոր.։)

Չես ինչ ապրելոց յամենագէտ (յն. ի վերատեսուչ) դատաստանացն Աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Ե. 35։)

Ամենագէտ է ամենայնի (յն. նախագէտ է էիցն). (Կոչ. ՟Զ։)

Ո՛չ զի ուսանիցի ամենագէտն (յն. զամենայն նախատեսօղն) (Սեբեր. ՟Է։ եւ Ոսկ. մ. ՟Բ. 6. 14։)

Զամենագէտն Աստուած՝ անգէտ համարեցաւ։ Թէպէտ եւ նա ամենագէտ է, դու մի՛ յապաղեր խոստովանել նմա զմեղսն. (Եփր. պհ. եւ Եփր. խոստ.։)

Ամենագիտին չէր ի ծածուկ։ Անցանել զամենագէտ երեսօքն (այս ինքն զամենատես աչօքն) անհնար է։ Ամենագէտ հոգւովն. (Ագաթ.։)

ἑπόπτης, πάντα προειδώς. inspector, omnia praevidens եւ այլն. Ամենայնի գիտակ, ճանաչօղ, տեսօղ. ամենատես՝ սեպհական Աստուծոյ. ամմէն բանի գիտցօղ՝ տեղեակ. հեմէտան.

Ամենագիտին հայեցեալ ի դարձս իմ. (Փարպ.։)

Խոստովանիմ ամենագիտիդ. (Նար.։)

Բաւանդակ ունի յինքեան զամենագէտ գիտութիւնն. (Եզնիկ.։)

Միթէ չունիցի՞ զամենագէտ գիտութիւն, որով զամենայն գործս իբրեւ ի գրի գրեալ ունի. (Ոսկ. ես.։)

Զմարդոյ ասի՝ իբր իմաստուն ամենայնիւ. բազմահմուտ. ալիմ.


Ամենագթած

adj.

most merciful, most compassionate, most kind, most tender.

· Calfa

NBHL (3)

Ամենեւին գթած. ամենագութ. ամենողորմ.

Ողջացուսցէ զմեզ քեւ հանդերձ ամենագթածն բժիշկ. (Փարպ.։)

Նոյն ինքն ամենագթածն Աստուած. (Լմբ. հանգ.։)


Ամենագով

adj.

most praise-worthy, very laudable, most commendable.

· Calfa

NBHL (6)

ԱՄԵՆԱԳՈՎ եւ ԱՄԵՆԱԳՈՎԵԼԻ. Ամենայնիւ գովելի. ամենայն գովութեան արժանաւոր. ամմէն կերպով գովելու. փէք մէմտուհ.

Կարկառեա՛ առ իս զաջդ ամենագով։ Նշան ամենագով։ Ամենագով եւ բազմերջանիկ մարգարէն Դաւիթ. (Նար.։)

Ամենագով հայրդ բաղձալի։ Ամենագով սուրբն։ Ամենագով այր ցանկալի՝ մայրդ ընդ որդւոյդ նահատակի։ Յամենագովն՝ յանկոխն ի թշնամեաց ի Կոստանդինուպօլիս. (Գանձ.։ Ոսկիփոր.։ ՃՃ.։)

Կամք՝ առ ի քաւութիւն գերւոյս զօրացեալ ամենագովելի. (Նար. ՟Ղ՟Ը։)

Ամենագովելի, եւ քան զերկինս բարձրագոյն. (Շար.։)

Զվարս եւ զսքանչելիս զամենագովելի եւ զերիցս երանեալ վարդապետին։ Ամենագովելի թագաւորքն մեր քրիստոնեայք են. (Վրք. ոսկ.։)


Ամենագութ

adj.

cf. Ամենագթած.

· Calfa

NBHL (2)

Ի փրկութիւն իմ, եւ ի փառս քո՝ ամենագութ. (Նար. ՟Ձ՟Բ։)

Ամենագութ խնամք բարերարին. (Յճխ. ՟Է։) (Լմբ. սղ.։)


Ամենադժնդակ

adj.

very hard, burdensome, very troublesome, severe.

· Calfa

NBHL (4)

ԱՄԵՆԱԴԺՆԴԱԿ եւ ԱՄԵՆԱԴԺՆԵԱՅ. Ամենադաժան եւ անբերելի.

Ամենադժնդակ, եւ լի չարեօք այր։ Իբրու զայս ամենադժնեայ. (Պիտ.։)

Առ օծումն ամենադժնէիս՝ զօրութիւն քո. (Նար. լ։)

Դաւող եւ վնասակար, եւ ամենադժնեայ իրք է ցանկութիւն. (Տօնակ.։)


Ամենադժնեայ, էի

adj.

cf. Ամենադժնդակ.

· Calfa

NBHL (4)

ԱՄԵՆԱԴԺՆԴԱԿ եւ ԱՄԵՆԱԴԺՆԵԱՅ. Ամենադաժան եւ անբերելի.

Ամենադժնդակ, եւ լի չարեօք այր։ Իբրու զայս ամենադժնեայ. (Պիտ.։)

Առ օծումն ամենադժնէիս՝ զօրութիւն քո. (Նար. լ։)

Դաւող եւ վնասակար, եւ ամենադժնեայ իրք է ցանկութիւն. (Տօնակ.։)


Ամենադժոխ

adj.

very difficult, grievous, rigid.

· Calfa

NBHL (3)

ԱՄԵՆԱԴԺՈԽ ԱՄԵՆԱԴԺՈՒԱՐ. παγχάλεπος. perdifficilis, gravissimus Դժոխըմբեր յոյժ յոյժ. դժուարին եւ ծանր ամենայն իրօք. անբերելի. անտանելի, շատ դժար. փէք. կիւճ. թէհամմիւլ օլունմազ.

Դժնեա՛յ է. այլ այն ամենադժոխ է։ Ամենադժոխ է եւ մանկանցն երկբայութիւնն (ի շնացեալ մօրէ). (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ եթէ մահ դժնեայ է, այլ որք լինին ի վերայ հիւանդութիւնք, եւ ամենադժուար հիւանդութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ամենադժուար

adj.

cf. Ամենադժոխ.

· Calfa

NBHL (3)

ԱՄԵՆԱԴԺՈԽ ԱՄԵՆԱԴԺՈՒԱՐ. Դժոխըմբեր յոյժ յոյժ. դժուարին եւ ծանր ամենայն իրօք. անբերելի. անտանելի, շատ դժար. փէք կիւճ. թէհամմիւլ օլունմազ.

Դժնեա՛յ է. այլ այն ամենադժոխ է։ Ամենադժոխ է եւ մանկանցն երկբայութիւնն (ի շնացեալ մօրէ). (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ եթէ մահ դժնեայ է, այլ որք լինին ի վերայ հիւանդութիւնք, եւ ամենադժուար հիւանդութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ամենադժպատեհ

adj.

cf. Ամենադժոխ.

· Calfa

NBHL (1)

Ամենադժպատեհ պատահիւք լի է իրս (նաւարկութեան). (Պիտ.։)


Ամենազուարճ

adj.

very amusing, full of pleasure.

· Calfa

NBHL (1)

Լի ամենայն զուարճութեամբ. բերկրապատար. սիրտը ճխացնօղ.


Ամենազօր

adj.

omnipotent, all-sufficient;
most powerful, very strong.

· Calfa

NBHL (13)

παντοδύναμος, πανσθενής, πάντα ισχύων. omne superans, omnipotens Որ յամենայնի եւ ամենայնի զօրէ, իշխէ. ամենակարօղ. որ ամմէն բան կրնայ ընել, ամմէն բանի ուժը հասնօղ. հէր շեյէ գատըր.

Ամենազօր, ամենայն իրաց բաւական։ Ամենազօր ձեռն քո, կամ բան քո. (Իմ. ՟Է. 23։ ՟Ժ՟Ա. 18։ ՟Ժ՟Ը. 15։)

Բանն Աստուած՝ ամենազօր աջ։ Որդի ըստ բնութեան՝ ամենազօրին Աստուծոյ. (Պրպմ. ՟Լ՟Գ. ՟Լ՟Դ։)

Ինքնիշխան, ինքնազօր, ամենազօր. (Ածաբ).։ եւ (Շար.։)

Կարկառեա՛ զամենազօր աջդ յօգնականութիւն. (Եղիշ.։)

Ազդեա՛ բանիւդ ամենազօրաւ. (Նար.։)

Ամենազօրին Աստուծոյ. (Յհ. կթ.։)

Որոց հովանի լինէր ամենազօրն. (Համամ առակ.։)

Իբր ամենայաղթ. եւ ամենայնիւ զօրաւոր.

Ամենազօր նշան։ Յամենազօր քո բարեխօսութիւնդ միշտ ապաւինեալ. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Մեծամուր. անվանելի. եւ կարօղ ըստ կարի առ ամենայն գործ.

Քաղաք էր ամենազօր մարդն Աստուծոյ առաջին լեալ եւ յարմարեալ. (Համամ առակ.։)

Ձեռքս ամենազօր՝ ապիկարեալ. (Բենիկ.։)


Ամենաթագաւոր

s.

king of the universe, the Creator.

· Calfa

NBHL (10)

Ճանաչել զամենաթագաւորն Աստուած ի համագոյականին իւրում որդւոջ. (Աթ. ՟Ը։)

Աստուածպետութիւն կոչէ ամենայն ուրեք զամենաթագաւոր երրորդութիւնն. (Մաքս. ի Դիոն.։)

Աստուծոյ ամենաթագաւորի զվայելչականն հատուսցես գոհութիւն։ Ամենաթագաւորն Աստուած՝ որ ամենայն բարութեանց է տուիչ. (Կիւրղ. եէմի թղթ.։)

Ամենաթագաւորքն Քրիստոս. (Արծր. ՟Ե. 2։)

Իբրեւ զքաջ նախամարտիկ, ամենաթագաւորին Քրիստոսի զինուորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ամենաթագաւորն Յիսուս. (Մագ. ՟Ի՟Թ։)

Ամենաթագաւորն ոչ գարշի զմեզ մշակել. (Լմբ. ժղ.։)

Արծաթոյ վաճառի ամենաթագաւորն Քրիստոս. (Գանձ.։)

Թագաւոր ամենեցուն. թագաւոր թագաւորաց եւ տէր տերանց. ամենիշխան. παμβασιλεύς. omnium rex, summus rex

Զամենաթագաւորն զՔրիստոս եւ զտուօղ բարութեանց ամենայն գործք օրհնեցէ՛ք. (Հարցնափառ.։)


Ամենաթշուառ

adj.

very unfortunate, most miserable, most calamitous.

· Calfa

NBHL (8)

πανάθλιος, ταλαιπώτερος. miserrimus, valde miser ac aerumnosus Ամենայն իրօք թշուառ եւ ողորմելի. հիքացեալ. չուառական. խեղճին խեղճը. փէք սէֆիլ. զավալլը. միսքին. գութսուզ.

Զամենաթշուառ ծերունի ծնողացն. (Պիտ.։)

Ամենաթշուառ չարագործս։ Ամենաթշուառ աղքատիս։ Վասն ամենաթշուառիս հեծութեան. (Նար.։)

Ի բանտի արգելուլ զամենաթշուառ անձն. (Լաստ.։)

Ոչ ազատեալ ամենաթշուառն ի ծանրութենէ սրտին. (Լմբ.։)

Եւ ամենադժոխ. չարաչար. ողորմ. յետին. անհնարին.

Ամենաթշուառ հիքութեանցն եղանի պատճառ. (Պիտ.։)

Ամենաթշուառ շիրիմ, կամ ախտաւորութիւն, կամ տարակուսանք. (Նար.։)


Ամենաժողով

adj.

of general assembly.

· Calfa

NBHL (9)

ԱՄԵՆԱԺՈՂՈՎ ՏՕՆ, կամ ՇԱՀԱՎԱՃԱՌՔ. πανήγυρις (յորմէ ռմկ. փէնայիր, փանայըր, իբր տօնանմա) panegyris, coetus publicus, celebritas publica, nundinae, pompa. Տօն մեծահանդէս. ալայ. զիննէթ. եւ տօնավաճառ.

Զենումն (պասեքի) ամենաժողով. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ամենաժողով է հանդէս ապաշխարողաց։ Ամենաժողով լինելոյ ժողովոց ապաշխարողաց. (Կամրջ.։)

Ամենաժողով բարեկենդանութիւն մահն իմ լինելոց է հաւատացելոց. (Երզն. մտթ.։)

Զենլի պատարագօք, եւ ամենաժողով տօնիւք։ Փութա՛ պսակիլ զբարգաւաճ պսակն, զոր եւ ոչ մի ամենաժողով տօնք մարդկան տանել կարացին։ (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

Յամենաժողով տօնին. (Իգն.։)

Տօն ամենաժողով վասն գիւտի սուրբ Աւետարանին Մատթէոսի. (Հ. կիլիկ.։)

Յայսմ աւուրս սրբութեան պահոց՝ ամենաժողով տեառնաժողով շահավաճառք մարգարտին լուսոյ եւ ականցն պատուականաց. (Եփր. ի ՟խորդս.։)

Ուր իցէ ժողով ամենայն բազմութեան. աշխարհախումբ. տե՛ս եւ ԱՄԵՆԱԽՈՒՄԲ, ԱՄԵՆԱՀԱՆԴԷՍ. բոլոր ժողովրդով. ումումի. զիննէթլի. πάνδημος. publicus, plebejus, universus


Ամենալաւ

adj.

best, finest, choicest, most exquisite;
excellent, worthiest.

· Calfa

NBHL (2)

Լաւն ի լաւաց. ամենագովելի. աղէկին աղէկը.

Ամենալաւ քաջ սեպուհն Մամիկոնէից Վասակ. (Փարպ.։)


Ամենախնամ

adj.

that takes care of all his creatures, all-provident.

· Calfa

NBHL (4)

Ամենայն խնամով խնամօղ բոլորից. նախախնամօղ. զամմէնքը հոգացօղ, ամմէն պէտընայօղ.

Զնա ժողովրդեանն ամենախնամն Աստուած եցոյց հովիւ. (Եւս. քր. ՟Ա. յորմէ եւ Խոր. ՟Ա. 3։)

Ամենախնա՛մ դու։ Յամենախնամ աչաց հզօրիդ. (Նար. ՟Ձ՟Գ։)

Եւ մեզ լիցի հոգին պահապան՝ ամենախնամ շնորհօքն իւրական. (Գանձ.։)


Ամենածախ

adj.

all-consuming.

· Calfa

NBHL (6)

ԱՄԵՆԱԾԱԽ. Ամենայն ծախիւք եղեալ. անխնայ. բազմածախ. առատաբաշխ. բազմապատիկ. շատ ծախքով՝ ըստըկով եղած. չօգ հարճլը. մասրաֆլը. փահալը, պօլ. παντοδαπός կամ παντοδαπής (ի δαπανή ծախք. եւ δάπενον գետին) sumtuosus, pretiosus, omnigenus

Որ զամենայն ինչ ծախէ եւ մաշէ, կամ այրէ տոչորէ ամենայն իրօք. բոլորովին էրօղ մրկօղ, փճացնօղ, ամմէն բան հատցընօղ.

Զամենածախն յայտնատեսիլ։ Ամենածախ հրովն. (Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. խչ.։)

Անօթք ամենածախք՝ ոսկեղէնք եւ արծաթեղէնք։ Տունս ստանան մեծամեծս, լցեալ զնոսա ամենածախ գանձիւք. (Բրս. հայեաց.։)

Ամենածախ գանձիւք՝ առատաձեռն պատուով. (Արծր. ՟Ա. 3։)

Վաղ ժամանեաց յամենածախ սեղանակազմութիւնսն. (Ոսկիփոր.։)


Ամենակալ, ի, աւ

adj.

preserving or governing all things, omnipotent, all-powerful.

· Calfa

NBHL (20)

Գո՞յ Աստուած ամենակալ (յն. հարուստ կամ հզօր δυνάστης ) յերկինս. այո՛, գոյ տէր ամենազօր (յն. նոյնպէս) կենդանի. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 3։

Ասի ամենակալ՝ աստուածպետութիւնն, որպէս զամենայն կալլով, եւ անխառնաբար կարգաւորացելոցն տիրելով, եւ որպէս ամենեցունց փափագելի եւ տռփելի գոլով. (Դիոն. ածայ. ՟Ժ։)

Ամենակալն այն է, որ ամենայնի իշխան է. (Կոչ. ՟Ը։)

Նոյն տէր է ամենեցունց եւ բաւական առ ամենեսին, եւ զամենայն ունի ընդ իւրով իշխանութեամբ. զի ա՛յս է ամենակալն. (Խոսր.։)

Ամենակալ է Հոգին Սուրբ, վասն զի ընդ հօր եւ ընդ որդւոյ իշխէ երկնաւորացն եւ երկրաւորացս, եւ կալեալ ունի զսոսա ի ներքոյ զօրութեանն. (Լմբ. պտրգ.։)

Ամենակալ, զի զամենեսեան կալեալ եւ պնդեալ ունի յանքակտելի միութիւն եւ խաղաղութիւն. (Վահր. երրորդ.։)

Բարեկամքն Յոբայ եւ Եղիուս Աստուծով միայն ամենակալաւ խօսէին ընդ նմա. (Եզնիկ.։)

Իսկ ի սուրբ գիրս ՝ ուր յն. եւ հյ. է ՏԷՐ ԱՄԵՆԱԿԱԼ, ըստ եբր. է զի դնի սէպաօթ, կամ սաբաւովթ (տէր զօրութեանց), եւ է՛ զի սատտայի կամ սադդայի (բաւականն). որք զնոյն միտս ընծայեցուցանեն, որպէս յայտ է ի նախագրելոց։

Ի նոյն բերի եւ այս եւս բացատրութիւն.

Ամենակալ, այս ինքն զամենայն ունող, զգթութիւն եւ զողորմութիւն, զնախախնամութիւն, եւ զամենայն պէտս բարեգործութեան. (Խոսր.։)

Նովին ամենակալ ինքնիշխանութեամբ եւ անբաւելի զօրութեամբ ասի եւ է Աստուած.

παντοκράτωρ. omnitenens (թարգմանի ըստ լտ. եւ omnipotens) Որ զամենայն իբրեւ ի բռին կալեալ ունի տիրապէս. ամենիշխան. ամենատէր. ինքնակալ ինքնակալաց, եւ թագաւոր թագաւորաց. որուն ձեռքն է ամմէն բան. հէր շէյին սահիպի. գատըրի մուդլագ.

Զօրացեալք ամենակալիդ (այս ինքն ամենակարողէդ)։ Եթէ նորոգես, ամենակալ ես. (Նար. ՟Հ. ՟Հ՟Զ։)

ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աց. Պիտակաբար դնի որպէս ինքնակալ կամ տիեզերակալ յաշխարհի. որպէս հոգեպէս իշխեցօղ տիեզերաց, եւ որպէս յինքն պարունակօղ զամենայն հաւատացեալս.

Յայդ իսկ որոշեալ զատուցայք յամենակալն ասեմ թագաւորաց. (Պիտ.։)

Եկեղեցին՝ դիտանոց է՝ բոլորից ամենակալ. (Վրդն. սղ.։)

Իսկ Վահրամ ի ճառն յարութեան, ի մեկնելն զբան.

Ատեան ամենակալաց, ընթեռնու ամենակալաց. վասն որոյ ստիպի այսպէս խօսել. (Դատ. ՟Ե. 10.)

Ի հզօր եւ ամենակալ թագաւորաց եւ բռնաւորացն յատեանս ... Յիրաւի ամենակալք ճանաչին առաքելականն խումբ ... Միտք մեր իբր ամենակալ իմն են, յամենայնի՝ զոր իմանալն կարեն, զնոսին ըմբռնեն ... Յատեանս ամենակալացն, այս է՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, երեք Անձանց՝ եւ միոյ Աստուածութեանն. վասն որոյ եւ ամենակալաց ասաց, եւ ոչ ամենակալի ... (այլ ըստ ՟Ա. նշ. յարէ) Չէ՛ հնար երեք ամենակալ լինել, կամ երկու, այլ՝ մի. զի ամենակալ է՝ որ զամենայնն ունի։

Անկեալ՝ առ ամենակալն կարդային. (՟Բ. Մակ. ՟Գ. 22.) յն. παγκρατής իբր ամենազօր, մեծազօր. preapotens


Ամենակատար

adj.

all perfect;
very perfect.

· Calfa

NBHL (17)

παντέλειος, παντελής. perfectissimus, plenus, integer, universalis Ամենեւին կատարեալ. ունակ ամենայն կատարելութեան. անթերի ամենայն իրօք. ծայրագոյն. անբաւելի. աննիազ. ապենիազ. ամմէն կերպով կատարեալ, անկարօտ. հերդարաֆընտան թէքմիլ, գուսուրսուզ. իհթիաճսըզ.

Կարի բազմածախ. մեծածախ. ամենածախ. եւ մեծահանդէս. մեծաշուք. πολυτελέστατος. sumtuosissimus

Ամենակատարիւք մաքրութեամբք նշանակեալ. (Դիոն.։)

Ըստ իւրում բնութեանն ամենակատար գոլ ասեմք զառ ի յԱստուծոյ բանն, ոչ յառաջադիմութեան կարօտ։ Որդի ամենակատարին Հօր. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Ոչ զի ինքն յաւելուած կամ փառս առցէ, որ ամենակատարն է. (Խոսր.։)

Ամենակատար խաղաղութիւն ասէ զամենակատարն Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)

Ամենակատար բնութիւն, կամ լաւութիւն, լրութիւն, փրկութիւն կամ փրկիչ, ողորմութիւն։ Ամենակատարիւքն բարերարութեամբք ... Յամենակատարիցն կամ ի մասնաւորաց նախախնամութեանց. (Յճխ.։ Պիտ.։ Նար.։ Առ որս.։ Ոսկ.։ Համամ.։) (Դիոն.։)

Որպէս լրացեալ իւրովք մասամբք. ամբողջ. կատարեալ. լի եւ բովանդակ. թամամ. թեքմիլ.

Ամենակատար եւ ամբողջ լինել քահանային հրամայէ։ Ի թուի դասեալ տասնեկին յամենակատարի։ Տասնեկաւ ամենակատարիւ յանգեցելոց. (Փիլ.։)

Ամենակատար բժշկութիւն չարին, յորժամ չարն ցամաքեալ լինէր. (Փիլ.։)

Վա՛յ քեզ անձն իմ, զի ո՛չ զներքին մարդդ յամենակատար առաքինութիւն համեմեցեր. (Մաշկ.։)

Կարի յոյժ սաստիկ. անհնարին. խոր.

Խաւար իմն ամենակատար. (Շ. յուդ. ՟Է։)

Եւ զայս ամենակատարս կանգնեալ տաճարս Քրիստոսի. (Պրպմ. ՟Լ՟Զ։)

Յայսմիկ յամենակատար եւ ի փրկական տօնիս. (Ճշ.։)

Որ զամենայն ինչ կատարէ. հէր շեյի թեքմիլ ետիճի.

Ամենակատար կամաց հօրդ Էմմանուէլի։ Բառնաս զկարիս մեղաց ամենակատարդ բանիւ. (Նար. ՟Լ՟Գ. ՟Խ՟Թ։)


Ամենակար

adj.

omnipotent, all-powerful.

· Calfa

NBHL (2)

Փրկութիւնն դիւրաւ տնօրինի յամենակարէն Աստուծոյ։ Սլացեալ ամենակարն զօրութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Նմանապէս եւ առ ամենակա՛րս միտս ըստ համեմատութեան է տեսանելի. (Մաքս. ի Դիոն.։)


Ամենակարող

adj.

cf. Ամենակար.

· Calfa

NBHL (5)

παντοδύναμος. omnipotens Որ ամենայնի եւ յամենայնի է կարօղ. որ եւ ԱՄԵՆԱԿԱՐ. ամենազօր. ամենահնար. գատըրի մուդլագ. հէր շեյե գատըր.

Ամենակարօղ զօրութիւն. (Յճխ.։)

Ամենակարող զօրութեամբդ միշտ թագաւոր յաւիտենից։ Ամենակալ՝ ամենակարօղ։ Ամենակարօղ աջովդ քո. (Շար.։)

Զամենակարօղ անունն Աստուծոյ կարդամք ի վերայ. (Յհ. իմ. եկեղ.։)

Խզեսցես ամենակարօղ սուսերաւ բանիդ. (Նար. ՟Ծ՟Ը։)


Ամենակեցոյց

adj.

that saves all;
all-preserving.

· Calfa

NBHL (3)

Կեցուցիչ ամենից. փրկիչ եւ պահպանիչ բոլորից.

Ամենափրկիչ, ամենակեցոյց, որ ակնարկելովն դարմանէ զամենայն արարածս. (Մանդ. ի ծն.։)

Զկնի ամենակեցոյց խաչելոյն։ Ամենակեցոյց նշանի։ Բացցէ զամենակեցոյց ճշմարտութեան վարդապետութիւնն. (Ագաթ.։)


Ամենահաճոյ

adj.

most agreeable, very pleasant.

· Calfa

NBHL (3)

πανάριστος. omnino placens, optimus Ամենայն իրօք հաճոյ, հաճոյական, հաճելի Աստուծոյ եւ մարդկան. ընդունելի. ցանկալի. գովելի. քաջ. ամենալաւ.

Ահա ամենեքին ամենահաճոյքն եւ իմաստունք մեր հարք՝ Աստուածածին անուանեն զսուրբ Կոյսն։ Ամենահաճոյն (կամ ամենահաճելին) Յոբ.։ Ամենահաճոյն այն եւ սուրբն Եզեկիա։ Ամենահաճոյն Պետրոս։ Ամենահաճոյն Պօղոս. (Պրպմ.։)

Զամենահաճոյ եւ զհրաշալի գովաբանութիւն. (Պիտ.։)