Definitions containing the research թէ : 7035 results

Ճանճ, ից

s.

fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. մինգր. ճանջի, ճանդի, լազ. ჯაჯი ջաջի կամ მφაჯი մջաջի, მჭაჯი մճաջի, տաբ. համճու. բոլորն էլ «ճանճ» նշանակութեամբ։ Բառս կայ նաև վրաց. წერი ծերի ձևով, ուր ր համապատասխանում է նախորդների ջ, նջ ձայներին. հմմտ. վրաց. ცვარი ցվա-րի=մինգր. ცუნჯი ցունջի «ցօղ», վրաց. վირი ձիրի=մինգր. ვინჯი ջինջի «արմատ». վրաց. ჭმარი քմարի=լազ. ჭომოჯი tո-մոջի, մինգր. ჭომონჯი քոմոնջի «ամու-սին» ևն։ Կովկասեան ձևերի այս բազմազա-նութիւնը և ընդհանուր տարածումո չի թոյլ տալիս ընդունիլ թէ կովկասեաններն են փո-խառեալ հայերէնից։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

lusti, Dict. Kurde, էջ 226 քրդ. zahr «խօսք» բառի դէմ դնում է հյ. ճառ. բայց երևում է թէ նոյն քրդ. բառը ո։ թէ «խօսք», այլ «ի կողմանէ» նշանա-կութիւնն ունի։ Canini, Et. etym. 195 սանս. kära «օրհներգ» բառի հետ։ Հիւնք. ճամարտակ բառից։ Աճառ. ՀԱ 1899, 204բ բառ և տառ բառերի հետ համարում է բնաձայն։ Patrubány ՀԱ 1907, էջ 305 աճել բայից։ Մառ ИАН

ՓՈԽ (borrowing) Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Ճատրակ, ի

cf. Ճատրկուց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] čatrang հոմանիշից (կամ թերևս սրա երկրորդական *čatrak ձե-ւից. հմմտ. վրացին). սրանից են նաև պրս. [arabic word] ︎ šatrang կամ [arabic word] ։ satrang, արաբ. [arabic word] ︎︎ salranj կամ [arabic word] ︎ Sil-ranj, թրք. satranj, santranj, zatranj, քրդ. setrenǰ, satrənǰ, վրաց. ჭადრაკი ճադրա-կի, ჭანდრაკი ճանդրակի, յն. ζαντρίϰιον-բոլորի մայրն է սանս. [other alphabet] caturan-ga (կազմուած čatur «չորս» և añga «մաս, անդամ» բառերից. բուն նշ. «քառանդամ. չորեքմասնեայ»), որ նիւթի հետ Հնռևաս-տանից տարածուել է զանազան երկիրներ։ Արաբ ձևից ուշ ժամանակի փոխառութիւն է սատրինջ, սատրիճ, որ տե՛ս առանձին։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է Հնդիկ-ներին։ Հնդկաց թագաւորը մեռնելով՝ երկու որդիների (Գաւ և Թալհենդ) միջև գահաևա-լական կռիւ սկսուեց. կրտսերը՝ Թալհենդ մեռաւ պատերազմի մէջ. մայրը անիծեց Գաւին, իբրև եղբայրասպանի։ Գաւո հաւա-քեց Հնդկաց իմաստուններին, որոնք հնա-րեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազ-մի և ցոյց տուին մօրը՝ թէ որդին չմեռա եղբօր ձեռքով, այլ ամէն կողմից պաշար-ուած՝ յոգնութիւնից ու ծարաւիզ (նահնա-մէ, հտ. Զ. էջ 353-6, փոքրադիր հրատ. Mohl, Նոշիրվանի ժամանակ)։-Հիւբշ. 188։


Ճեմիշ, մշի

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թէ՛ ճեմիշ և թէ՛ չաշմակել դնում է պրս. չէմշէ, թրք. չէշմէ «աղբիւր. 2. արտաքնոց»։ Հիւբշ. 189 չի ընդունում վերի մեկնութիւնը, որովհետև «արտաք-նոց» նշանակութիւնը չի գտնում Vul-lers-ի մօտ։ Նորայր, Կոր. վրդ. 446 պրս. [arabic word] čamēz «մէզ» բառից հանելով՝ սխալ է գտնում ճեմիշ «ար-տաքնոց» նշանակութիւնը և դնում է ճե-միշ «մէզ»։


Ճերմակ

cf. Սպիտակ;
— երիվար, a white horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *čermak ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] čarma «ճեր-մակ ձի, շագանակագոյն կարմիր ձի» (Vul-lers), «հասարակօրէն ձի, իսկ յատկաբար այն ձին, որ կոչի թրք. գուլա աթ (իմա՛ «աշ-խէտ, կարմրագոյն ձի») և ուրեք գրի նշա-նակել գորշ ձի» (ԳԴ). գրուած է նաև [arabic word] ǰarma «գորշ ձի». քրդ. čerme «սպիտակ, ճերմակ» (ZDMG 38, 61)։ Իրանականից փոխառեալ են նաև վրաց. ბარმაι ճար-մակի կամ ჭარმაგი ճարմագի «սևերի հետ խառն ճերմակ մազեր», ჭარმალი ճար-մաղի «ալևոր քաջ ծերունի», ჭარმაკი ცხენი ճարմակի ցխենի «ճերմակ ձի», ჭარმაგოხანი ճարմագոսանի «ալեհեր». (սրանք չեն կա-րող հայերէնից լինել՝ առաջին վանկի ա-և պատճառաւ)։-Հիւբշ. 189։


Ճիպռ, ճպռի, աց

s.

blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աչքի կեղտ, բիժ» Մանդ. գործածուած է միայն գրծ. ճպռօք ձևով, ուս-տի ուղղականի ձևը անյայտ է. յետնաբար ունինք ճպուռ Մխ. բժշ. 39. ՆՀԲ դնում է ուղ. ճիպռ. այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ ունի թէ՛ ճիպռ և թէ ճպուռ. որովհետև գաւառա-կաններում երկու ձևերն էլ կան. նոր բառեր են ճպռոտ «բժոտ, ճայրոտ», ճպռոտիլ «աչ-քերը ճայրոտիլ»։


Ճիւաղ, աց

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Արաբ. [arabic word] ǰa'fahq կամ [arabic word] ǰaflāq կամ ǰanfalīq [arabic word] «խոշոր մարմնով կին». սրա համար Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 878-879 ասում է թէ օտար փոխառութիւն է. բայց ասում է որ յայտնի չէ փոխատու լեզուն։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։


Ճոխ, աց, ից

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա, ո հլ.) «հա-րուստ, փարթամ, պերճ, փառաւոր, իշխա-նաւոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 10. Սուտ-Սեբ. էջ 3, Բուզ. էջ 207. -որից ճոխութիւն Ես. իբ. 21. Եփր. ծն. Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. ճո-խանալ «հարստահարել, բռնանալ, պանծալ. նազիլ» Թուոց ժզ. 3, Սեբեր. Ոսկ. մ. ա. 17. «վայելել, փարթամանալ, զարդարուիլ» Ոսկ, հ. բ. 10. ճոխաբան Ա. տիմ. բ. 12. ճոխա-գոյն Բ. մակ. ժգ. 24. Ոսկ. ա. կոր. բ. կոր. ճոխաճանութիւն Ոսկ. ես. 17. ձմեռնաճոխ Թէոփ. խ. մկ. շքեղաճոխ Անան. եկեղ. պըտ-ղաճոխ Թէոփ. խ. մկ. ճոխախօս «ճարտա-րախօս, հռետոր» Ուխտ. բ. 91. ճոխափառ Հայել. 130 (վերջին երկուսը նորագիւտ բառ). նաև ճոխալ «ցնծալ, բերկրիլ» Տաշ. որից յառաջացել է գւռ. ճխալ Երև. Պլ. Տփ. հմմտ. Ադամ. էջ 9. «Դրախտիւն ուրախա-նէր, յետ և յառաջ հայեալ ճոխէր». ուր 5 ձեռ. ունին ճխէր, ինչպէս գիտէ նաև Բառ. երեմ. էջ 198՝ ճխալ «հրճուիլ»։

ՆՀԲ լծ. թրք. ջօխ, չօգ «բազում» և գօճա, խօճա «մեծ, վարժապետ, հա-սուստ»։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. čoq «շատ»։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 24՝ պատասխանելով ոմն Պա-ոոյրի հարցումին, յայտնում է թէ թրք. čoq պատահական նմանութիւն ունի մեր ռառի հետ։ Patrubány SA 1, 310 փո-խառեալ է թրք. čpk «շատ» բառից, իսկ նոյն ՀԱ 1907, 305 աճիլ բառին ար-մատակից է և թրք. čok փոխառեալ է հայերէնից։ Karst, Յուշարձան 121 թրք. cok։


Կերտ

s.

building, construction.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մկ. Մշ. Վն. կթխա, Բլ կտղա, Հճ. գmթղօ, Զթ. գօթղօ, գօթղո։ Ընդ-հանրապէս նշանակում է «բաժակ», բայց յատկապէս «օղու կամ կոնեակի փոքրիկ բաժակ, րիւմկա», որից և Երև. մի կթխա «մի քիչ (հաց կամ ջուր)»։ Նոր բառ է կթղիկ Զթ. «փոքր կթղայ»։-Գաւառականներից մեծ մասի և ասորի մայր ձևի վկայութեամբ հա-րազատ ձևն է բառիս կթխայ, թէ ինչո՛ միւսներն ունին կթղայ, որ և ընդունուած և գրականում, յայտնի չէ։


Կիզ

s. adj.

burning;
burnt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խորոված». անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Զքր. ծործոր. «Ոչ ուտի հաց ա-ռանց աղի և ո՛չ կիզ և ողջակէզ առանց հրոյ»։ Եթէ այս իմաստը ստոյգ է, կարելի ե սրանից դնել՝


Կիթ, կթից, կթոց

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ երկուսին էլ լծորդ է դնում կաթն։ Հիւնք. կաթն բառից է հանում։ Այսպէս նաև Pedersen Նպաստ 12, որ մերժած եմ ՀԱ 1904, 335՝ առարկելով թէ այս պարագային Ագուլիսի բարբառով պի-տի ունենայինք *կխցիլ. քանի որ ու-

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. կթել, Ախց. Երև. Կր. կը-թել, Մրղ. կῥթէլ, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. կթիլ. Ջղ. կթթել, Ալշ. Մշ. կտել, Սչ. գթել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գթել, Ասլ. գթէ՝լ, Խրբ. գթիլ. Հմշ. գթուշ. Զթ. գը'թիլ, Տիգ. գթթէլ, Սվեռ. գըթթիլ. Հճ. գmդ'դ'ել, Գոր. Ղրբ. քթէլ, Շմ. քթիլ.-սովորաբար նշանակում են «կաթ կթել», իսկ Ակն. Ասլ. Բիւթ. Խն. Ռ. թէ՛ «կաթ կթել» և «այգեկութ անել»։-Արմա-տական ձևն ունի Ղզ. կիթ «ոչխարների կթու-մը», կիթ անել, կիթ բերել «ոչխարները բե-րել ու կթել»։ Հմմտ. նաև կթոց> Վն. կթհց «կաթ կթելու աման» Ախց. Խրբ. Հմշ. Տփ. Բթոց «կողով», Մրղ. կութից, քթոժց. -հաւ-կիթ «ձու»> Սչ. հաւգիթ, Ննխ. Պլ. Սեբ. հավգիթ, Տիգ. հmվգիթ, Սվեդ. հավգայթ.-ալգեկութ > Խրբ. էգ'եգութ։-Նոր բառեր են կթան, կթուան, կթիչ «կաթ կթելու աման» (Հմշ. գթիչ), անկիթ, կալուկուտ (այսպէս հբնի նաև Առաք. պտմ. 64, իմա՛ կալու-կութ), կթելեկ, կթի, կթոտել, կթման, կթուն, կթօն։


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ կծանել =պրս. gazidan «խած-նեւ»։ ՆՀԲ զկծիլ մեկնում է «զգածիլ կիզանիլ, կծանիլ, կծուիլ» բառերով, լծ. թրք. qəz-maq «կատաղիլ, զայրանալ». giǰik-len-mek «մարմաջել», guj-enmek «սրդողիլ»։ Justi, Dict. Kurde 363 կծու կցում է քրդ. gəzandin «կծել». gəzuk «կծող ձի», gəzin «կծել» բառերի հետ։ Պատկ. Փորձ 1880 մարտ. էջ 83 կծա-նել դնում է ցեղակից պրս. gazēdan ձևին։ Հիւնք. բոլորն էլ հանում է խա-ծանել բայից։ Müller WZKM 8, 281 պրս. gazīdan, gastan «կծել», gāz «կը-ծելը, կիծ» բառերին ցեղակից է դնում։ Հիւբշ. 461 խօսելով այս համեմատու-թեան վրայ՝ ասում է՝ թէ ա՛յն ժամա-նակ միայն ընդունելի կլինի, երբ պրս. gaz ծագած լինի հնխ. geg'-ձե-ւից, որին իբր ձայնդարձ կարելի է դնել (երկար աստիճանով) հյ. կիծ <հնխ. geg. բայց որովհետև հյ. կիծ <հնխ. gig' է երևում, ուստի պրս. gaz կապ չունի։ Scheftelowitz BВ 28, 308 ան-գըլսք. citelian, հհիւս. kitla «կծել». հբգ. kizzilōn ևն, իսկ 29, 31 հհիւս. hite, հբգ. hizza, գոթ. heito «տաքու-թիւն, ջերմ»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 դնում է գիծ, կէզ, կճել և գզել ձևերի հետ։ Աճառ. ՀԱ. 1909, 160 կ և խ ձայների լծորդութեան օրէնքով նոյն րնդ խած։ (Այսօր էլ նկատելի է որ խած գործածական է արևմտեան գրա-ևանում, կծել արևելեան զրականում)։ Karst, Յուշարձան 428 թթր. bič «կըտ-րել, ձևել», bit, bet, bič «նկարել, գրել»։


Կիճ, կճոյ

s.

marble;
— կարծրակուռ, granit;
հանք կճոյ, — quarry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կարծր և փայլուն քար մառմառեռն». որրծածուած է միայն հոլո-վեալ ձևով. այսպէս՝ ի կճոյ Յայտ. ժը. 13. կճոց Ոսկ. ճառք, էջ 109. ի կճէ (կամ կճեայ) Խոր. բ. 32. կճովք, ի կճեայց Ոսկ. հռովմ. 114 ածանրեալ ձևերն են՝ կճայատակ «քա-րայատակ» Նիւս. երգ. կճասալ յատակ նոյն նշ. Խոր. բ. 24. կճեայ «քարեղէն» (թակոյ-կի, սիւնի համար ասուած) Յհ. բ. 6. Երգ. է. 15. բցռ. ի կճէից Ոսկ. եփես. 782 (գրուած կճճեայ Սասն. էջ 65). կճեատարած «մար-մարով սալած» նորագիւտ Բ. մնաց. է. 3. կճեայարկ Անան. եկեղ.։ Յայտնի չէ թէ այս բոլորի արմատական ձևը ի՞նչ է, որովհետև կարող են նրանք գալ թէ՛ կիճ և թէ կուճ ձևից. բառարանների նշանակած կիճ ձևը չէ վկայուած. կայ միայն կուճ «մարմա-րիոն» Ոսկ. փիլիպ. ժ. 468 և Նիւս. երգ. (երկուսն էլ հայց. զկուճ, զկուճն), որից ե-րևում է որ կին ձևը սխալ ենթադրութիւն է։ -Յետնաբար ունինք և գրծ. կինճիւնք, կըն-ջիւք, կնջիւն, կճայովք, կճճայեօք, իբր «մո-գայիկի մանր քարերով» Անկ. գիրք հին կտ. էջ 153, 154, 172. Մարմարեայ կճայս ար-կանել յորմս. Ոսկ. ճառք 684. որից կճեայ-պաճոյճ «ակունքներով զարդարուած (պատ-մուճան)» Անկ. գիրք հին կտ. էջ 156։ Սրանց մէջ արմատն է կուն «մարմարիոն», որ սա-կայն շփոթուած է կինճ «մանր քար, խիճ» բառի հետ։ (Տե՛ս այս բառը առանձին)։-Նոր գրականում շինուած բառ է լուսակուն «սպիտակ և փայլուն մարմարիոն»։ Սրա-նի՞ց է արդեօք նաև ջրկիճ «շռնիճ, ըպրրխ» որ ունի Թորոսեան, Տետր. հմռ. բառարա-նի, 1794, էջ 24։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն խպտ. choich «աւազ» և քւշա բառերի հետ։ Հիւնք. գաճ բառից։ Աճառ. ՀԱ 1909, էջ


Կիրճ, կրճից, աց

s.

pass, defile, narrow passage;
straits, channel;
neck, isthmus;
առնուլ, ունել զ—ս, to hold or defend a pass, to be master of the communications, to hold the roads, to close the passage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «նեղ անցք (թէ՛ ջրի և թէ լեռների մէջ)» ՍԳր. Ոսկ. ես. մ. բ. 12 Ագաթ։


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թոք. դւռ. Տ. gireyi «կիրակի» (Բիւր. 1899, 798). մտած է նաև Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Ու լը ռօյա կի-րակէտա (յաւուր կիւրակէի). Յայտ. ա. 10։ Ուրիշ է զազա kirye «կիրակի»։-Ըստ Թոփ-ճեան Mitteilungen des Seminars fuin Orient. Spr. Berlin 1904, էջ 144) հյ. կիւ-րակի բառից է Պարտաւի շուկայի արաբ. անունը ❇ ︎ al-kurkiy, որ աւանդում են Իստախրի, Իբն-Հակալ, Եակութ, Կազվինի ևն. այս շուկան շատ նշանաւոր էր և մեկ փարսախ երկարութիւն ունէր։ (Այս համե-մատութեան, եթէ ստոյգ է, համաձայն պի-տի գար թրք. [arabic word] pazar «շուկայ» և «կիրակի»)։


Կլափն, փին

s.

jaw, jawbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Լ. Ջղ. կլափ, որից կլափին անել, կլափին տալ «բերանը բացուխուփ անել (քաղցից կամ մանաւանդ մեռնելու ժամանակ)». նա Ղզ. կլտափ «կլափ, կզակ, կոկորդ»?-թուի թէ միևնոյն բառն է Երև. կլամ «կոկորդի բերանը» (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 343), որ և Երև. Բլ, «գութանի և արօրի առատամի բօղազը»։


Կնդրուկ, դրկաց

s.

olibanum, frankincense;
benzoin;
— երեւելի, pure —.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kunduruk «կնդրուկ» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց նրանից են ծա-գում կանոնաւորապէս պրս. [arabic word] kundu-rū «մազտաքէ», [arabic word] kundur «կնդրուկ, boswellia thurifera», [arabic word] kundurak «խեժ». բոլորի նախնական աղբիւրն է սանս. [other alphabet] kundu, ❇ kundura, [other alphabet] kunduru, ❇ kunduruka «կնդրու-կի խէժ, կնդրուկ, boswellia thurifera Roxb»։-Հիւբշ. 172։


Կնճափող, ոյ

s.

siphon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բարդուած է կի՞նճ թէ կնճիթ +փող ռառերից։


Կոխ

s. adj.

trampling or stamping upon;
trampled upon, trodden underfoot;
— ճանապարհ, beaten or frequented track, public road;
տալ ի —, to give to be trampled on, to cause to tread on;
երկինք չեւ էին —, no one had as yet entered heaven.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. կախել բայից։ Bugge KZ 32, 85 ասում է թէ գործ չունի լտ. calx calcare «կոխոտել» բայի հետ, այլ փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. թուշ. քոկ «ոտք», օսս. կախ «ոտք», որ սակայն ավար. կոան, կիւ-րին. կւաճ, հիւր. կվալ է լինում։ Karst, Յուշարձան 401, 405 սումեր. gug'i «կոխել»։ Մառ ЗВО 1925, 800 իմեր. կոխունջի «лаnти, տրեևւ»։


Կոծիծ

s.

wart, excrescence.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Արդեօք նմանութիւնից առնելով կազ-մուած է կով-ծիծ ձևի՞ց, ինչպէս ունի Աս-լանբէգի ենթաբարբառը, թէ՜ այս վերջինն է ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք։-Աճ.

ՓՈԽ (borrowing) ?-Չգիտեմ թէ ի՛նչ կապ ունեն ուա մեծեծ «կոծիծ», վրաց. ხუწუწი խուծուծի «բշտիկ»։


Կողմն, մանց

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կառմուած է կող արմատից՝ -մն մաս նիկով, հմմտ. ջեր և ջերմն, սերիլ և սերմն. մինչև այսօր էլ Նոր-Ջուղայի բարբառում կող գործածւում է թէ՛ «կող» և թէ «կողմ» նշանակութեամբ. ինչ. Կողս զաւում ա. ին կողից յեկավ։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. ֆրանս. čóte «կողքը, կող», coté «կողմ», արաբ. [arabic word] janib «կող» և «կողմ»։-Հիւբշ. 422։


Մագիլ, գլի, գլաց

s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի թէ փոխառեալ է Կովկասեան լե-զուներից. հմմտ. վրաց. მახვილი մախվի-լի «սրածայր, սուր», ուտ. մուխ «եղունգ, մագիլ, ճիրան», ավար. maxl «եղունգ, մա-գիլ», ma'<*max, յգ. ma'al «եղունգ»։


Մազդ

adj.

firm, solid, compact.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։

= Արևել. իրան. māsta «մեծ» (MSL 20. 10), որ զնդ. [other alphabet] ︎ masita-, masit-«ըն-դարձակ, տարածուն, մեծ» բառն է։ Այս բա-ռը եթէ ձևով ու իմաստով շատ յարմար չէ վերի մազդ բառին, ընդհակառակը շատ հա-մապատասխան է գւռ. մաստ ձևին, որ տե՛ս տակը։-Աճ.

ՆՀԲ մազդութիւն մեկնում է «որպէս թէ մածութիւն, մատզումն կամ մաս-տութիւն, այսինքն հաստութիւն»։ Lag. Ges. Abhd. էջ 31 զնդ. masita «մեծ, աճած»։ Karst, Յուշարձան 406 սումեր. meš, miš «բազմութիւն»։

ԳՒՌ (dialectal) Խրռ. Հճ. Մլթ. Սվ. կայ մաստ «մեծ. հաստ», որից մաստ առեղ «մեծ կամ հաստ ասեղ»։ ԳԲ գիտէ նաև մաստուռ «եր-կաթէ մեծ մուրճ, կռան», որ այլուստ ինձ ծանօթ չէ։


Մաթուզ

s. bot. arbutus-berry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Զթ. մաթուզ, Սվեդ. մmթէօս, իսկ ծառը կոչւում է Զթ. մաթզի, Սվեդ. մmթ-սինա։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«եզ, տաւար». մէկ անգամ ունի Մագ. քեր. 239=Երզն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, հետևեալ ձևով. «Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արա-կանք ի վերայ հօտից ասացեալք են նշա-նակութեամբք և այլք այսպիսիք»։ Երկրորդ նշանակութիւնն է «հարստութիւն, ինչք». ինչպէս ունի յետնաբար Կոստ. երզն. 142 (Թէ ես գանձուց տէր և մալի)։ (Տե՛ս և յա-ջորդը)։


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

Հնեռեռ Մագ. քեր. 228= Երզն. քեր. ճիշտ են ստուգաբանած մածուն բառը. «Մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի»։-Müller SWAW 42, 254 սանս. maii արմատի հետ։ Պատկ. Изсльд. 15 նոյն ընդ մատզիլ և պոս māst «մածուն»։ Lag. Arm. Stuo. § 1406 յն. πήγμα «մակարդ» և հյ. մակ-մասնիկը։ Canini, Et. étym. էջ 157 մածնուլ=պրս. makhīdan «կցել, միա-նալ»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 և Arm Gram. 471 պատահական է համարում սանս. mástu-«թթու սեր», պրս. māst «մածուն». māsīdan «մակարդել», հյ. մազտիլ ևն։ Horn § 959 ասում է թէ հյ մածուն, մածանիմ, ինչպէս և բելուճ. maδaγ «մակրդել», որ Հիւբշ. ZDMG 44, 561 համեմատում է պրս. māst «մածուն», māsīdan «մակարդիլ». սանս. mástu-«թթու սեր» բառերին, ձայնապէս չեն համապատասխանում։ Ուղիղ մեկնութիւնը առաջին անգամ մը-տածեց Lidén BВ 21 (1896), 99, որ մածանել և մածուն միացնում է հբգ. mahhō̄n, հանգլ. macian ձևերին. այս բառերը պատկանում են հնխ. mag'-արմատին։ Հսլ. mažo, mazati ձևերին միացրեց յատկապէս Meillet MSL 10 (1898), 279։ Հիւնք. մակարդ բառից։ scheftelowitz BВ 29 (1905), 30 բե-լուճ. madaγ «մածուն», մբգ. matte, matz, ֆրանս. maton «լոռ», լտ. madeo, յն. μαδάω «թրջուիլ, խոնաւանալ» բա-ռերի հետ։ Charpentier KZ 46. 38 ա-սում է թէ մածուն=պրս. māst ևն խումբը, որ Հիւբշ. 472 մերժում է, պէտք է ընդունիլ։ Առանձին յօդուած ունի ռա-ռիս վրայ Meillet MSL 19, 122-3, ուր հաստատում է նորից վերի մեկնու-թիւնը, հնխ. mag'-արմատից։ Այնու-ամենայնիւ Pokorny 2, 226-7 մեռժև-լով թէ՝ Meillet-ի այս մեկնութիւնը և

թէ՛ charpentier-ի մեկնութիւնը (= հնխ. mozgho-«ուղեղ» ձևի տակ Po-korny 2, 309), ընդունում է էջ 231 հնխ. mad-«թաց» արմատի տակ՝ Scheftelo-witz-ի մեկնութիւնը։ -Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] masϑā «մակարդ», պրս. [arabic word] mast, քրդ. māst, māzd, գնչ. mast «մածուն», պրս. māstu, māstūna «չորթան», իսլ. misa «թան», նորվ. mysse «շիճուկ», շվեդ. mysa «շիճուկ», messe «թան», mуssje «թանը քամելուց առաջ շինուած թարմ պանիր» (տե՛ս A. Sjögren, Os-set. Stud. էջ 601, յիշուած մեր բառե-րի հետ), աբաբ. [arabic word] maδa «թրթ-ուած կաթ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 447)։ Պատահական պիտի լինին նաև ասոր. ❇ māzōnā, արամ. և եբր. [hebrew word] māzōn «կերակուր, ուտե-լիք, սնունդ», որոնք սեմական լեզունե-րի մէջ ստոյգ մեկնութիւն չունին (տե՛ս Gesenius, 1910, էջ 406բ) և ի հարկին կարող են հայերէնից փոխառեալ լինելք Իմաստի զարգացման համար հմմտ. թրք. qatəq «հացի հետ ուտելու որևէ բան», արևել. թրք. qatəγ «մածուն»։

ԳՒՌ (dialectal) Բայական ձևով ունինք միայն Մշ. մաձնիլ. -այլուր գրեթէ ամէն տեղ պահուած է մածուն բառը. այսպէս՝ Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. մա-ծուն, Ալշ. Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մաձուն, Ասլ. մաձիւն, Ոզմ. մածօն, Սվեդ. մmձձօն։ (Պլ. այս բառը ջնջուած է՝ փոխանակուելով թրք. եօղուրտ բառով. պահուած է «մածուն ծախեմ» ման-կական խաղի անուան մէջ, բայց այստեղ էլ արտասանւում է մաջուն, անծանօթ դարձած մածունը փոխանակելով թրք. maǰun սովո։ րական բառով)։ Նոր բառեր են մածնաբըր-դուճ, մածնալաւաշ, մածնաշոռ, մածնաշոր, մածնակարագ, մածնահամ, մածնասեր, մածնապուր, մածնաքսուկ, մածնեսպաս, մտծնահար, մածնապան, մահնատուն ևն։

ՓՈԽ (borrowing) Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մական, ի, աց

s.

stick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գաւազան, ցուպ» Նիւս. կազմ. Փիլ. սամփս. Եղիշ. դտ. որից մակա-նել «ծեծել» Թէոդ. մայրագ. մականաբար «փայտանման» Փիլ. իմաստ. մականական Խոր. մականակիր Մամիկ. մականախաղ «ջիրիդ» (նոր բառ). արդի գրականում մա-կան նշանակում է «թագաւորական գաւա-զան, գայիսոն»։


Մահր, ի

cf. Տուայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից ուղիղ մեկնութիւնը գիտէին Ասոր. դատ. էջ 9 և Լմբ. օր. 19. «Եթէ ոք առնէ տուայր, որ է մահր ըստ Արա-բացւոց, և ըստ Հայոց անձին գին աղ-ջըկանն»։ Նոյնպէս և Մխ. դտ. էջ 289 գրում է. «Առ մահմետականսն... կոչի մահր»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ Lag. Arm. Stuê § 1410։


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։


Մաճաս

s. anat. basilica.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։

= Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Canini, Et. étym. 159 սանս. man'-d'ala «շրջանակ» բառի հետ։ Տէրվ. Նա-խալ. 98 մանեակ բառի հետ միասին՝ դնում է հնխ. man արմատից, որից նաև յն. μαμιάϰης, լտ. monile, հսլ. monis-to։ Հիւնք. պրս. մանիյտէն, մանիսթէն «նմանիլ», լտ. manus «ձեռք», mani-factus «ձեռագործ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. մա-նել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ։ Պլ. Ռ. Սեբ. մանէլ, Ասլ. մանէ՝լ, Ագլ. Զթ. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. մանիլ, Սվեդ. Տիգ. մmնիլ, Հմշ. մօնուշ, բոլորն էլ «թել մանել»։ Պարզ արմատը ցոյց են տալիս Ննխ. Տփ. Երև. ման գալ, Ջղ. ման գ'ոլ, Ղրբ. ման կ'mլ, Ասլ. մա գ'ալ, Հմշ. մօն էգուշ, Ագլ. մուն գիւլ «ման գալ, շրջիլ, պտտիլ, որոնել»։ «Ման գալ» և «մանել» գաղափարների նոյ-նութեան համար հմմտ. Քուչ. էջ 54. «Այս ծովական գիշերս ի բուն՝ ես երկու շրջան մանեցի», հմմտ. նաև ասոր. [arabic word] fəšel արմատը, որ նշանակում է թէ «պտտիլ, անցուդարձ անել» և թէ՛ «հիւսել, մանել»։-Նոր բառեր են մանիչ, մանք, մանճուք, մա-նողակ, մաննփոխ, մանուման տնել. ման».-փոխ, մանած, մանամանատեղ «զբօսա-վայր», մանացնել «պտտցնել», մանեճկտալ ևն։ Հետաքրքրական է մանդարձնել Խտջ. «միւս երեսը դարձնել», որ կազմուած է չշը-փոթելու համար դարձնել «պտտացնել» և «միւս երեսը շուռ տալ» գաղափարները։


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում


Հովիտ, վտի, վտաց

s.

valley, vale, dale;
plain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ձոր» ՍԳր. «ցածր բըլ-րակ, մի քիչ խոր՝ դարուվար տեղ» ԱԲ. «խո-ռոչ» Պղատ. տիմ. որից հովտանալ Նիւս. երգ. հովտագոյն Փիլ. հովտաձև Խոր. Արծր. հովտային Ասող. հովտութիւն Փիլ. լին. հով-տաբար Նիւս. կազմ. բոլորահովիտ Թէոդ. կոյսն. ջերմահովիտ Յհ. կթ. գրուած է ովիտ Խոր. Ա. 16. Արծր. հրտր. Պատկ. 112. եր-կու ձևով էլ մտնում է բազմաթիւ տեղական յատուկ անունների մէջ. ինչ. Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ, Արճիշակովիտ ևն-


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։

ԳՒՌ (dialectal) Շմ. հօտ, Ալշ. Մշ. հոդ, Խրբ. Պլ. Ռ. Սչ. հօդ, Ագլ. Տփ. հուտ, Տիգ. հուդ, Ասլ. հէօդ, հէծ*, Զթ. հիւդ, Սվեդ. հիւ, Ղրբ. վըէտ, Գոր. վէտ, Կր. ֆոտ, Ախց. Երև ֆօտ, Հճ. ֆօդ, Ննխ. ֆօդ, Ակն. ֆէօդ, ֆէդ, Սեբ. ֆէդ, Ջղ. Սլմ. Վն. խոտ, Մկ. Ոզմ. խուտ, Մրղ. խուիտ։-Այս բոլորը նշանակում են թէ՛ լաւ և թէ վատ հոտς իսկ Հմշ. զանազա-նելով երկուսը՛ գործածում է հէօդ «վատ հոտ» և հօմ (իմա՛ համ) «բոյր, լաւ հոտ» իմաստով։-Բայական ձևերից հետաքրքիր են Մշ. Պլ. հօդիլ, Հճ. հիդել, Զթ. հիդիլ, Ագ. հա՛տիլ «հոտիլ, նեխիլ»։-Հոտոտել ձևի հա-մար ունինք Տփ. հօտօտիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. հօդվըդալ, Զթ. հօդվօդօլ, հօդվօդոլ, Հճ. հէդ-վըդօլ, Սվեդ. հիդվըդիլ, Սչ. հօդ'ֆըդալ, Պլ. հօդմըդալ, Հմշ. հօդմըդուշ, Մշ. հօնտնտալ, Տիգ. հօնթըթmլ, Մն. հնթնթալ, Ակն. հօդ-վըրալ, ֆօդվըրալ, Սեբ. հօղմըրալ, Ղրբ. վըթ-վթալ, Վն. խօտօտալ, Սլմ. խոտխտալ, Ոզմ. խուտտալ, Մրղ. խուտուտալ, խուտխուն-տալ, Սվեդ. հիդդիլ «գէշ հոտիլ»։ čivola ու-նի խօնթընալ ձևը։ Նոր բառեր են հոտաւոր, հոտիկ, հոտ-ծոտ, հոտով, հոտոտ, հոտուկ, հոտուկ-աւել «օշինդը», հոտուտ.-գւռ. հոտ-մորայ ձևին համապատասխան գտնում ենք մհյ. հոտվրալ (Նորայր, Բառ. ֆր. sentir)։


Հորդ

adj.

trodden, frequented.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. հօռտել, Բլ. հօրտել, Մշ. հօր-թել, Սլմ. խորթել, Հմշ. Տր. հօրթէլ, Վն. խորտել, Մկ. խուրտիլ, Ոզմ. խուռտիլ «տու-նը աւլել, մաքրել, սրբել», Հճ. հիյթել «ձիւնը տանիքից թափել» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197), որից Կր. հօրթունք «յարդարանք, մաքրել ու սրբելը», Սեբ. հօր-դ'էլ «ծառը յօտել» (այսպէս նաև Ռ. երևի յօտել բառի հետ խաչաձևմամբ)։ Ուրիշ է ջորդել, խորդել «շինել, յարդարել, յօրինել», որ ծագում է ղորդ<ուղղորդ բառից։


Հու

s.

purulent blood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։


Հուղկահար

cf. Հուղկահարու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Երևի թէ բարդուած է *հուղիկ կամ *հու-ղուկ անծանօթ բառից+հար (հարկանել). հմմտ. պրս. ❇ rāhzan «աւազակ», որ է բուն «ճանապարհ զարնող»։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. puro-ձևից. ցե-ղակիցներն են յն. πώρ (սեռ. πυρός), ումբր. pir, գերմ. Feuer, հբգ. fuir, fur, հոլլ. vuur, անգսք. fyr, անգլ. fire, հիսլ. furr, fyre, իռլ. ūr, թոխար. por, քուչ. pu. war, կամիս. pahhur, բոլորն էլ «կրակ» նը-շանակութեամբ, իսկ չեխ. pyr «տաք մո-խիր», գւռ. ռուս. pyreǰ «օջախի խորքը»։ Այս բառը հնդևրոպական նախալեզւում nǰr փոխանակութեամբ մի ձև էր, որով նոյն բառը ունինք նաև *հուն «կրակ» ձևով, որից հնոց (տե՛ս BSL հտ. 29, ж 87, էջ 61)։ Նա-խապէս կարծում էին թէ բառիս բուն ար-մատն է pu-«մաքրել», որով հնխ. puro. ձևին կցում էին նաև լտ. purus «մաքուր». այժմ այս կարծիքը մի կողմ է դրուած (Wal-de 626, Boisacq 828, Kluge 139, Traut-mann 232, Pokorny 2, 14)։-Հիւբշ. 469։

ԳՒՌ (dialectal) Անկախ գոյութիւն ունի միայն երկ-րորդական նշանակութեամբ. ինչ. Տփ. հուր և Պլ. հուրք «վէրքի կսկիծը՝ այրուցքը», Սեբ. հուր (միայն անէծքների մէջ գործածուած) Ատն. հուր ու կէյծանք «հուր ու կայծակ, երկնային պատուհաս», Ակն. Երև. Եւդ. Ղզ. հուրք «կրակի ցոլքը», Ղզ. հուրք տալ «ձեռ-քի մէջ փչելով տաքացնել», Խրբ. Ննխ. հու-րը գնաց, մուրը մնաց (առած) «նախկին փառքը կորաւ, խեղճացաւ», Ախց. հուրուբ'օց «վառվռուն (տղայ)»։ Ածանցներից ունինք Ոզմ. խրախանգ՝ «հրահան», Պլ. հրահրէլ «արծարծել, բորբոքել», Ղրդ. հուրհանք «ա-րեգակ», Երև. Ղրբ. հուրհրատել, հուրհրա-տին տալ «փայլատակել», Խբ. հէրտղան ռա-հագին», Վն. խուրնիկ, խուրնիխրեղէն=Բլ, հուրնիկ, հուրն ի հրեղէն «շատ գեղեցիկ, իբր թէ հրեղէն էակ»։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *fraveδ>հրաւէր, *frayeδak>հրա-ւիրակ, *fravēδan>հրաւիրան ենթադրեալ ձևերից. հմմտ. սոգդ. prw'yδ=frawē̄δ-«խուզարկել», farwēδ «խուզարկել, հրաւի-րել, rechercher, inviter» (ըստ Gauthiot, Gram. sogd. էջ 98), զնդ. fravaed-«նկա-տել», fravaēδəmna-«նկատելի». բոլորի աոմատն է զնդ. vaēd-, vaēδayeiti «ռիտե-նալ, գիտցնել», որի վրայ աւելացել է fra-նախամասնիկը։ Նոյն արմատից ուրիշ մաս-նիկներով ունինք՝ զնդ. uz-vaēδayeiti «գիտ-ցընել, ծանուցանել», ni-vaēδayemi «ծանու-ցանեմ», paiti-vaēδayemi «ծանուռանեմ» որոնք տալիս են հյ. նուիրակ, պատուիրակ, պատուիրան բառերը։ Ըստ այսմ հրաւիրել նշանակում է ո՛չ թէ «կանչել», այլ «կոչուն-քի մասին յայտարարել, ծանուցանել», ճիշտ ինչպէս նուիրակ՝ որ նշանակում է «հրա-ւիրակ», բուն նշանակում է «ծանուցանող, յայտարարող»։ Սրանցից տարբեր են զնդ. vaēd-«գտնել» և նրանից ածանցուած ձևե-րը։-Հիւբշ. 183։


Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։

ՓՈԽ (borrowing) Բառիս նշանակութիւնը ճշտելու համար շատ կարևոր է քրդ. Տէրսիմի բար-բառով հիրիկ, որ դնում է Հայաստան, 1917, ն 90 և մեկնում է հյ. «հիրիկ» (երկուսն էլ տպ. հերիկ), առանց ասելու թէ այս բառով ի՛նչ է հասկանում. բայց մանիշակի կող-քին յիշուելուց պէտք է ենթադրել թէ ծաղկի անուն է։


Հիւսն, սանց

s.

carpenter, joiner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի թէ նոյն է հիւսել արմատի հետ. նշանակութեան զարգացման համար հմմտ. լտ. texo «հիւսել. 2. հիւսնել», լն. τεϰτων «հիւսն»։ Ուրիշ նման օրինակների վրայ տե՛ս Walde, էջ 778։


Հոգ, ոց

s.

care, solicitude, concern, trust, custody;
care, anxiety, solicitude, inquietude, mental pain;
—ք անդոհականք, տխուր, gloomy cares;
— առնել, տանել, — յանձին բերել, ունել, to care, to mind, to take care for, to be mindful, cf. Հոգամ;
— ունել, ի մտի արկանել, to care, to be concerned, to reck, to be anxious about;
—ս ցուցանել բարեխնամս, to show or express a lively interest, to take great pains with;
թող ինձ զ—դ զայդ, յիմ վերայ —դ այդ, leave that to me;
— տար վասն բարի անուան, take care of your reputation;
մաշեալ, ծիւրեալ ի —ոց, care-worn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. հոք, Խրբ. Կր. Պլ. Ռ. հօք, Երև. Շմ. Տփ. հօքս, Տիգ. հուք, Ասլ. հէօք, հէօ*, Զթ. Սվեդ. հիւք, Ակն. ֆօք, Սեբ. ֆէք. -բայական ձևով՝ Սչ. հոգ'ալ, Ախց. Խրբ. Կր, ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. հօքալ, Զթ. հիգ'օլ, հիգ'ոլ, Սլմ. խօքալ, Մկ. խոկ'mլ, Ոզմ. խու-կ'ալ. (սակայն իմաստի տարբերացմամբ Ախց. Սչ. «տունը՝ սենեակը մաքրել, խնամ տանիլ», Ննխ. «ցաւիլ, վրան ափսոսալ, մի բանի վրայ մտածել». գրական լեզուի մէջ էլ ընդունուած է հոգալ «հոգս տանել, խնամել, հոգատարութիւն անել» և հոգ ընել, հոգս անել «ցաւիլ, մտատանջուիլ»)։ Նշանակու-թեան արժանի են Ննխ. անհօք, անֆօք «ան-հոգ» (թէև հոգ բառը առանձին գոյութիւն չունի) և էնկիւրիի թրքախօս հայոց բարբա-ռով հօքսուզ «անհոգ» (կազմուած թրք. səz բացասական մասնիկով)։