s.

manna.

s.

ՄԱՆ բառ եբր. կամ ՄԱՆԱՆԱՅ ի, իւ. Հնչեալ յեբր. մանէ. ի յն. մնա, մնէա. ի լտ. մի՛նա. է Չափ, որ կոչի ի մեզ Մնաս, զոր տեսցես.

Երեքհարիւր զէն ոսկի կուռ, եւ երեք մանք ոսկի ի զէն. (՟Գ. Թագ. ՟Ժ. 17։)

Այլ հնչեալ յեբր. ման, մանա, (թ. մանէ՛ ) է քննութիւն. մեկնութիւն, զի՞նչ. եւ զի ի նորահրաշ տեսիլ երկնատեղաց մանանային՝ ասէին որդիքն իսրայէլի, զի՞նչ է այս, աստի կոչեցաւ անուն նորա ասեն Ման. ըստ այլոց նաեւ Մաննա, եւ ի մեզ Մանանայ. որպէս եւ վր. մանանա, μάν, μάννα man, manna. (ա՛յլ է եւ Մաննայ, զոր տեսցես ի կարգին)

Անուանեցին որդիքն իսրայէլի զանուն նորա Ման։ Լցէ՛ք լի չափով զմանանայդ յաման մի։ Միայն ի մանանայն են աչք մեր։ Եւ մանանայն էր իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ, եւ տեսիլ նորա իբրեւ զտեսիլ սառին. (Ել. ՟Ժ՟Զ. 51=53։ Թուոց. ՟Ժ՟Ա. 6. եւ այլն։)

Կերակրեաց մանանայիւ մարմնոյ իւրոյ։ Սափոր ոսկեղէն լի մանանայիւ. (Արշ.։ Շար.։ Վրդն. ծն. ուր գրի եւ Մանանէ։)

ՄԱՆԱՆԱՅ ասի յոմանց եւ Աւիշկն իբր մեռոն կաթեալ ի մարմնոց սրբոց.

Ի սուրբ ոսկերացն երանելւոյն նիկողայոսի միշտ մղխէ մանանայ անուշահոտ. (Մարթին.։)