s.

ՄԱՆԱՆԵԽ կամ ՄԱՆԱՆԻԽ. σίναπη, σίνηπη sinapi, -pe, -pium. Բոյս փոքրիկ՝ որ աճէ եւ լինի իբրեւ զծառ. նովին անուամբ կոչի եւ հատ նորա կամ ունդն. որ է բարկ կծու, համեմիչ եւ մարսեցուցիչ՝ ջերմ յոյժ ի բնէ.

Նման է արքայութիւն երկնից հատոյ մանանխոյ. (Մտթ. ՟Ժ՟Գ. 31։ ՟Ժ՟Է. 19։ Մրկ. ՟Դ. 31։)

Տարածանի իբրեւ զմանանիխ։ Որպէս մանանիխ սերմանի. (Ոսկ. մ. ՟Բ. 22. եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Ոչ դադարիմ խնդրելով զմանանիխն։ Մերձեսցուք ի հաղորդութիւնն մանանխին։ Ձուկն եւ հաց փոխանակ մանանխին։ Պարտ է ճաշակել եւ ի մանանխոյս։ Որպէս մանանիխ լեալ կսկծեցուսցէ. (Եփր. աւետար.։)

Ոմանց քաղախ եւ մանանիխ արկանէինընդ քիթսն. (Եփր. վկ. արեւ.։)

Կիսոցն քացախ եւ մանանիխ արկեալ ընդ քիթսն. (Ճ. ՟Ժ.։)

Ի տիպ մանանեխին առակեալ. (Հ. փետր. ՟Ժ՟Ա.։)

Զհաւատ բոլոր մանանեխին ... ոչ ըստացայ իմումս անձին. (Յիսուս որդի.։)

Տարածի իբր զմանանեխ. (Երզն. մտթ.։)

Արկին ընդ ըռնկունս նորա տրորեալ մանանեխ քացախով. (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Թ.։)

Նշանակել զարքայութիւնն երկնից ուռկանիւ եւ գանձիւ եւ մանանեխիւ. (Ոսկիփոր.։)

Սինապի, մանանեխ. (Գաղիան.։)