s.

patine;
plate, dish.

s.

ՄԱՂԶՄԱՅ կամ ՄԱՂԸԶՄԱՅ, կամ ՄԱՂԱԶՄԱՅ կամ ՄԱՂԱԶՄԻ. τραββίον , λοπάς, δίσκος catinus, patina λεκάνιον patella. Սկաւառակ սեղանոյ. եւս առաւել սուրբ սեղանոյ, յորոյ վերայ դնի պատուական մարմինն քրիստսի.

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ ձգեր ձեռն, եւ մի՛ ճեպեր ի մաղազմի նորա. (Սիրաք. ՟Լ՟Դ. 17։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)

Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. (Ճ. ՟Բ.։)

Ի վերայ սկհին եւ մաղազմային (կամ մաղըզմային). (Ոսկիփոր.։)

Աստուած մեր սկեաց եւ մաղազմեաց ոսկեաց չունի պէտս. (Սոկր.։)

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

• Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։