Definitions containing the research ընդարձակ : 313 results

Վերաճառեմ

va.

to repeat, to treat again;
to state above.

· Calfa


Վերաճառութիւն, ութեան

s.

repetition, explanation.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն յոլովից եւ հաւաստից պատկերաց եւ վերաճառութեանց ընդարձակին։ Սրբագրեցելոցն յիշատակարանաց խորհրդական եւ գերազարդ վերաճառութիւն. (Դիոն. եկեղ.։)


Փեռեկեմ, եցի

va.

to cleave, to rend, to tear, to divide, to open, to break, to burst.

· Calfa

NBHL (1)

Մակպետական հեղումն ի ստորակայեալսն առ ի ծայրագոյն արփւոյն փեռեկի.. . Փանաքիմաց մտածութեամբ փեռեկեցի զզգայարանս հանճարոյ։ Փեռեկեաց ընդարձակեաց զհուրն ի վեր եւ ի խոնարհ. (Մագ.։)


Տապանակ, աց

s.

chest, box, coffer, small trunk;
poor's box;
tabernacle;
cf. Ուխտ;
— պրտուեայ, ark of bulrushes.

· Calfa

NBHL (1)

Նմանութեամբ՝ Մարմինս մեր (որպէս ընդարձակ ունի Փիլոն).


Տարածական, ի, աց

adj.

ductile, extensive, extensible, dilatable, expansible;
— հեղուկ, elastic fluid.

· Calfa

NBHL (1)

Իսկ Մխ. ապար. վարէ որպէս ընդարձակագոյն եւ ընդհանրագոյն եզր փաղստորոգական.


Տարածութիւն, ութեան

s.

cf. Տարածումն.

· Calfa

NBHL (1)

Տարածք. ընդարձակութիւն. եւ Պարզութիւն՝ որով հոգեղէնք դիւրաւ գտանին ի հեռաւոր տեղիս.


Տարածումն, ման

s.

extent, dimension, latitude;
dilatation, extension, expansion, diffusion;
propagation, spread, reach, sphere.

· Calfa

NBHL (1)

Ունելով զարածումն իւր ի դաշտս ընդարձակս։ Հիւղէի ընդ օդս սփռեալ փոշիաձեւ տարածմամբ։ Ձեռացն տարածումն։ Տարածմամբ ձեռաց. (Խոր.։ Անան.։ Խոսր.։ Վրք. հց. ՟Բ։)


Ցայտուկ

cf. Ցայտումն;
—ք տղմոյ, splash of mud.

· Calfa

NBHL (1)

Մրուր դառնութեան եկեալ հեղաւ յընդարձակ դաշտն բասենոյ եւ կարնոյ. եւ ցայտւոկս հեղեղատին կալաւ զչորս անկիւնս երկրին. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Ցանկորդ

adj. adv.

assiduous, continual;
ever, continually.

· Calfa

NBHL (1)

Փառաւորեալ ցակորդ ի հոգեղէն եւ ի հրեղէն զուարթնոցն։ Ցանկորդ զխայրեացն մատուցանելով ընդարձակուձեռն նուէրս. (Ագաթ.։ Պիտ.։)


Տուռն

s. adv.

heap, mass, pile;
— —, in heaps.

· Calfa


Տեղի, ղւոյ, ղեաց

s. ast. rhet.

place, spot, site;
occasion, opportunity;
point, lieu;
հասարակ —ք, common-place topics;
հասարակաց —ք, public places, squares;
սուրբ —ք, holy place;
the Holy Land;
— ապաւինի, refuge, shelter, retreat, cover;
առ տեղեաւս, here;
ի — or ի տեղւոջ, in the room of, instead of, in lieu or place of;
ի —ս —ս, տեղեաց տեղեաց, in different places, in some or several places;
ընդ ամենայն —ս, in all places, every where;
omnipresent;
առ տեղեաւն, there, in the very place;
just then, for that time, for a short time;
ունել զ—, to supply the place of, to substitute for, to take or fill the place of, to succeed;
ունել զառաջին —, to hold or occupy the most advantageous place, to be on the side of the wall;
զ— առնուլ, ունել, to stop, to cease to go, to rest, to take repose, to halt;
անկանել ի տեղւոջ, to be left dead on the spot;
— առնել ումեք, to give the first place to a person;
— տալ ումեք, to yield, to give up, to acquiesce, to consent, to condescend, to submit;
— տալ իմիք, to expose oneself, to give hold;
— տալ յիմեքէ or յումեքէ, to evade, to avoid, to draw back, to withdraw, to retire, to depart, to go away;
շրջէր փախստական տեղւոյ ի —, as a fugitive he wandered;
բանին իմոյ չիք — ի ձեզ, my words have no place in you;
— տուր գնա՛, get thee hence ! cf. Թատր, cf. Ժահահոտ.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ տեղի գտցէ բանսարկուն բամբասել զաստուած։ Զոմանս աղքատս արար, զի տեղի լիցի մեծատանցն բարեգործելոյ։ Թէ կամեցեալ էր երկարել զբանս, գոյր տեղի ընդարձակութեան։ Երիս եցոյց մեզ բանս զկործանմանն մերոյ տեղիս։ Օձն խաբօղ, եւ յիմարութիւնն տեղի, եւ ցանկութիւնն գող. (Լմբ. պտրգ.։ Իգն.։ Խոսր.։ Յհ. իմ. երեւ.։ Մաշկ.։)

ՏԵՂԻ. τόπος locus στάσις statio. որ եւ ՏԵՂ, ԵՏՂ. Վայր. ուրն՝ զոր գրաւ է իւրաքանչիւր մարմին. կայան. ընդունարան. բնակարան. կողմն. սահման. ընդարձակութիւն. միջոց. տեղ, տեղը.


Տեսակ, աց

s. gr. adj.

species;
sort, kind, race;
fashion, manner, way;
form, figure, appearance, look;
sight, countenance, aspect, air;
image, idea;
dress, costume;
form, species;
visible;
հաղորդել կրկին —աւ, to receive the Communion in both kinds;
սեռ՝ կենդանի, — մարդ, եւ տարբերութիւն՝ բանական, genus animal, species man, whose distinctive characteristic is the faculty of reason.

· Calfa

NBHL (1)

Այպն եղեւ ի դիւրաց այսու տեսակաւ։ Այնու տեսակաւ պատմեաց։ Բազմադիմի տեսակաւ ողորմութեան կամեցար ձգել առ քեզ։ Յամենայն տեսակս ընդարձակ վարուց։ Տեսակ յանցանաց ... Զտեսակ որմոցն խնդրէ ուսանել։ Զնոյն տեսակ բանից վերստին կրկնելով. (Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Ա։ Սարկ. աղ.։ Շ. ընդհ.։ Լմբ. պտրգ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)


Օդեղէն, ղինի, նաց

adj.

airy, aerial.

· Calfa

NBHL (1)

Զերկնից կամարաց օդեղէն եւ լուսեղէն ընդարձակութիւն։ Զքարանձաւս երկնից՝ օդեղէն եւ ջրեղէն եւ լուսեղէն ամուրս. (Նար. յովէդ.։)


Օձտեմ, եցի

va. vn.

to divide, to disunite, to separate, to detach, to sever, to part, to distract, to divert from;
to dissipate, to disperse, to scatter;
to sow discord or strife;
to tear, to lacerate;
to be divided, dissipated, to dissent.

· Calfa

NBHL (1)

Երիվար արքունի է լեզուդ. (եթէ ընդարձակերասանակ թողուցուս օցտել) (յն. բերիլ), եւ խայտեալ, սատանայի եւ դիւաց հեծանելիք լինիցին. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Օտարասիրութիւն, ութեան

s.

kindness to strangers, hospitality.

· Calfa


Ծաւալական

NBHL (1)

ԾԱՒԱԼԱԿԱՆ ԾԱՒԱԼԱՅԻՆ. διχυτικός fusilis liquidusque. Որ ինչ է ծաւալե՝լի, կամ ծաւալեալ. հեղանիւթ, եւ ընդարձակատարած.


Նգաբեկեմ, եցի

NBHL (1)

Թոքին ի ձեռն հանապազորդ շարժման ձգելով առ ինքն զաղին՝ ընդարձակէ առ ի ձգումն օդոյն զանցս մտիցն, եւ նգելով դարձեալ ի դուրս փչել զ՝ի ներքս արգելեալն պատրաստէ. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Ստորագրական

NBHL (1)

Ստորագրեալ կամ ընդարձակ բացատրութեամբ նշանակեալ.


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։


Ապաշաւ

s.

repentance, regret;
remorse;
penitence, compunction, contrition;
— առնուլ, զեղջ եւ — լինել, to repent, to feel regret, cf. Ապաշաւեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *apašav, որ հաստատում է զնդ. apašav-«յետ շարժուիլ, յետ դառնալ, հե-ռանալ». կազմուած է apa-«յետ» նախդի-րով՝ զնդ. šav, šуav, հպրս. šiyāv, պրս. [arabic word] «շարժուիլ, ճամբայ ելնել, երթալ» բա-յից, որի վրայ ընդարձակ տե՛ս չու. ըստ այսմ ապաշաւ բուն նշանակում է «յետ դառնալ արածից, հեռանալ», որի յիշողու-թիւնը պահում է թերևս Գծ. ը. 22 «Ապաշա-ւեա՛ դու ի չարեացդ քոց» (բզռ. փոխանաև ի վերայկամ զ-)։ Բառիս կազմութեան հա-մար հմմտ. արշաւ, իմաստի զարգառման համար՝ փաշաման։-Աճ.


Ատակ

adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *atak «կարող» բառից, որ յառա-ջանում է *ati-tavaka->*atavaka ձևից և որ երևան եկաւ մանիք. պհլ. *'δwγ «կարող» ձևով. կազմուած է tu, tav «զօրել, կարո-ղանալ» արմատից (ընդարձակ տե՛ս թաւ բառի տակ)։ Բառիս կազմութեան և v ձայ-նի սղման համար հմմտ. պհլ. astānak «թուլութիւն, տկարութիւն» <*us-tāvana-«անուժ», attān<*ati-tā̄vana «ուժեղ, կարող, ընդունակ», stav «տկար»<*us-tavah «ու-ժից զուրկ» պրս. sutūh «նեղասրտեալ և ձանձրացեալ»<*us-tava-ϑa, պրս. [arabic word] kó-tāh «կարճ, տկար»<*kauta-tāva-ϑa և վեր-ջապես պրս. mī tuvānam «կարող եմ» >ժող. mi tūnam.


Արական, ի, աց

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.


Արատ, ոց

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արագիլ»? անստոյգ նորագիւտ բառ, որի մասին աւելի ընդարձակ տե՛ս Արիովդ։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառիս վրայ ընդարձակ խօսել է նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 50-53, ուր տալիս է և վերի համեմատու-թիւնները։ Նրանից յետոյ գալիս են ՆՀԲ Bö̈ttich. Arica 13, Lag. Urgesch. 906 ևն։ -Հիւնք դնում է արդն «նիզակ» բառից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա. 194 պրս. ❇ ārd «ալիւր» բառից։


Առլեզ

cf. Յարալէզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՋԲ լար լիզօղ։ ՆՀԲ յար լիզանօղ, գուցէ և Արայի լիզօղ։ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, էջ 82, Ист. Aсоxикa 288 և աւելի ընդարձակ՝ Հայ հեթ. կրօնր, հայ թրգմ. Յոյս Արմաշու, 1875, էջ 358-360՝ մերժում է «Արայի լիզօռ» մեկնութիւնը, որովհետև եթէ արալէզը Արայից ծաղած լինէր, Արայի ժամա-


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

129։-Պօղոս պտր. Ադրիանուպօլսեցի, Թանգարան խրատուց, Ա հտ. էջ 170, ազդուած, այսինքն «ազդեալ, ծանու-ցեալ»։ Էմին, Исгopiя Bарданa, ծան։ 1 և Muller SWAW 48, 428 աստել, հաստել բայից։ Կ. վրդ. Շահնազարեան, Երկրագունտ Մանչէստրի, 1864, թիւ 1, էջ 7 և թիւ 5, ստուգաբանում է աս+ տուած. աս՝ իբրև զնդ. աս, էս, եզ, էզ. իզ «Աստուած» (ինչպէս աս-եր=աթր «Աստուած հրոյ», ասման «երկինք», եզ-դան «Արարիչ Աստուած» ևն), իսկ տռւած=սանս. devas, լտ. deus, յն. ბέα «շռռշոռուն էակ»։ JAs. 1(2864), 170 թերևս ազդել, ազդող։ ZDMG 1868, 330 հաստել =stā արմատից։ Տէրվիշեան, Altarm. էջ 92-93 ընդարձակ մի յօ-դուած ունի, ուր բառիս արմատ է դնում սնս. և զնդ. stu «գովել, բարձրացուցա-նել»։ Մարկոս Աղաբէգեան, Թուղթ, Պօ-ւիս 1878, էջ 22 աչաւահիստա բառից! (ուզում է ասել զնդ. Aša-vahišta «գե-րագոյն արդարութիւն», որ և բարձր աս-տուածութիւն էր)։ Կ. Կոստանեանց, Հա-յոց հեթան. կրօնը, էջ 14 սանս. աս «է» բառից. ինչ. Ահուրա «էութիւն, էակ»։ Մորթման (ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 17) փռիւգ. Ասդուատ «Աստուած» ձևի հետ։ (Աւսաեսի մի ձև այլուստ մեզ անյայտ է)։ Ա. Լ. (Արևել. մամուլ 1889, 178) սանս ասվաս «ազդող, Աստուած» բառից։ Ա-լիշան, Հին հաւ. 18-19 հնդ. աստուատ-թա «աստուածային ծառը», սուատադ «ինքնատուր», զնդ. ասդվատ «էական», կելտ. Duez «Աստուած», սկանդ. Աս-կերտ, Աս-բուրգ «աստուածոց բնակա-ռան», աս, անց «սիւն հաստատ թեան», լապոն. ացի և հունգ. իսդեն «Աստուած», խպտ. Սս, պոլինէզ. Ա-դուա «Աստուած»։ Տաշեան, Ուսումն. հայ լեզ. էջ 361 ուրարտ. asdu, istubi ևն ռառերը կցում է հաստել, Աստուած ռառեռին։ Meillet, Revue critique 1896, էջ 423 աստ-դնում է =уaz(aǰta։ Pat-rubány, Ethnol. Mittheil. 1896 V. էջ 148 Աստուած


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գորդներն են՝ սանս. [other alphabet] bahu-«շատ, բա-զում», ba'hiyas-«շատ խոշոր», ba'histhā «շատ ամուր, հասա», W bahulá-«խիտ, հոծ, ընդարձակ, բազում, մեծ, լայն», զնդ. bazah-«ընդարձակութիւն», bašnu-(<*baz-nu-) «բարձրութիւն, խորութիւն», բելուճ. bāz «շատ», baz «թանձր, խիտ», գնչ. buhu, but «շատ, բազմաթիւ», յն. παχύς «հաստ, խոշոր, թանձր, հարուստ, ճոխ», πάχος «զի-րութիւն», παχυλός «կոպտաբար», լիթ. bāz-mas «բազմութիւն, ամբոխ», լեթթ. bāst «լցնել, թխել, խծկել», bijs «թանձր, խո-շոր», bisums «թանձրութիւն», bêschna «հաստութիւն, թանձրութիւն», հհիւս. bingr «դէզ, կոյտ» ևն (Boisacq 753, Pokorny 2, 151)։ Շատ պարզ չէ, թէ հայերէնը սրանց հետ ի՛նչ յարաբերութիւն ունի. բնիկ լինե-լու համար՝ հնխ. bhng'hu-ձևի դէմ ըստ սովորականին սպասւում էր հլ. *բանձում (դնելով -մ մասնիկ). բայց նձ-ի տեղ զ ևս պիտի կարենայինք գտնել (հմմտ. բազուկ բառի տակ ասուածները)։ Ըստ Pedersen KZ 38, 226 բառի հին ուղ. ձևն էր *բան-ձում, որ հոլովման մէջ դարձաւ բազմի, բազմաւ, բազմաց (նձ վերածուելով բաղա-ձայնի մօտ զ) և այստեղից էլ անցաւ ուղ-ղականին։-Ըստ Meillet REA 3, 5 բազում փոխառութիւն է իրանեանից։ Թէև այսպիսի մի ձև անծանօթ է իրանեանում, բայց կա-րելի է ենթադրել պարթևական *bazuma-որ աճած է -ma մասնիկով։ Նման մաս-նիկներով աճած ձևեր ներկայացնում ևն սանս. bahu-, bahulá-և յն. παχύς, παχυλός։ -Հիւբշ. 426։


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։


Գաբ, ի

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. 197 կցում է վրաց. ori, սվան. jeru, մինգր. žiri հո-մանիշներին։ Peterm. 151 եզ «մեկ» բա-ռից՝ կու երկակի մասնիկով։ Windisch. 30 կրկին բառի հետ=լատ. circum «շուրջ»։-Bopp, Abhnd. d. Ak. d. Wiss zu Berlin 1846, 290 նախաւոր *երգու ձևից, ուր գընդարձակօրէն և Նախալ. 131 նախաձևը դնում է կր (ինչ-պէս ունինք կր-կին), որից շրջմամբ րԿ, և ե յաւելուածով՝ երկ-երկակիի նշանով՝ երկու. կր ձևի մէջ կ


Եօթն, թին, թան, թանք, թանց

adj.

seven;
— անգամ, — times, many times.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ուղիղ մեկնեց բառս Klaproth, Asia polygl. էջ 107։ ԳԴ հա-մեմատեց պրս. haft ձևի հետ։ Ջանա-զան հնդևրոպական ձևերի հետ ուղիղ համեմատութիւններ ունին ՆՀԲ, Pe-term 20. Windisch. 26 ևն, Ընդարձակ խօսում է բառիս ծագման վրայ Տէրվի. շեան, Երկրագունտ, Ա. 48 և Լեզու, Ա. 177։


Գաղձն, ձին

s. bot. monks rhubarb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արմատն է գալ, որից աճած է ձ աճա-կանով, ինչպէս որ բառիս հոմանիշը՝ գեղձ «պատատուկ» կազմուած է գել արմատից՝ ձ աճականով։ Աւելի ընդարձակ տե՛ս գել։-Աճ.


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Windisch. 29 երկու բառից։ Böttich ZDMG, 1850, 354, Arica, 82, 380, սանս. dirgha, զնդ. darəγa, լիթ. ilgas «եր-կար»։ Տէրվ. Altarm. 75 երկայն և երկար համեմատում է այս բառերի և յն։ δνλιχός. հսլ. d'u>u, պրս. dirāz «երկար» ձևերի հետ։ Նոյն, Նախալ. 78 սանս jar «ժողովել», grāma «ժողով», յն α-γείρω «ժողովել», α-γιρί «ժողով». հյ. կար, կարել, կարուակ, կարկել, կարկամ, կարկառել, կարկառ ձևերի հետ՝ թերևս հնխ. gar «մօտեցնել, դի-զել, ժողովել, ամփոփել, կուտել» արմա-տից. հնագոյն ձևերը համարում է *կրա-նի>երկայն, *կեր-կար, կրար> երկար. Meillet, MSL, 9, 150 երկայն և եր-կար կցում է կասկածով լիթ. erdvas «ընդարձակ, լայն» բառին։ Հիւբշ. 445 ւևշում է անցողակի։ Bugg։, KZ, 32, 84 երկայն և երկար հանելով երկ արմա-տից՝ դնում է կովկասեան փոխառու-թիւն. հմտ. կիւրին. yärg' «երկար»։ Հիւնք. երկինք բառից հանում է երկայն, երկիր բառից երկար։ Scheftelowitz, BВ, 28, 308 անգսք. raecean, հբդ. rei-chen, անղլ. rcach «հասնիլ, ժամանել» և յն. ὸρι-ντομαι «երկարիլ»։ Karsl, Յուշարձան, 427 երկայն=թաթար. keñ «լայն», 428 երկար=թաթար. ker, er «լայն»։ Մառ, ЗВО, 1925, 803 և 811 երկայն և երկար =վրաց. գրձելի և եբր. eārōk։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ 2, 107 իրար է խառնում լտ. rex «թա-գաւոր», սանս. raçmi «ճառագայթ, սանձ». արս. rasan «թոկ», rag «ջիղ, երակ» և հյ. առիւծ, երկայն ու երկար։


Գի, ոյ

s.

juniper-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

3 Արշէզ, Բազմ. 1899, 104=վրաց. ղվիա. այս մասին աւելի ընդարձակ տե՛ս գինի բառի տակ։-Lidén, IF, 18 494-8 նախաձևը դնելով *viso-(*vei-so-. *yoiso-) կամ *vito-(*voito-) հա-մեմատում է առաջին պարագային սանս. vèsta-tē «ոլորուիլ, գալարուիլ», լիթ. yys-t-yti «բալուլել», սանս. vès-ká-s «խեղդելու չուան», հհիւս. visk «յարդի կապոց», նիսլ. visk «յարդէ խցան», շվէդ. viska «փոքր աւել»։ հբգ. wisk «յարդե խցան», չեխ. vich նոյն նշ., լեհ. wlecha «ծաղիկների ող-կոյզ», սլով. vèchet «խուրձ» ևն.-


Գոյն, գունոյ, ոց, գունի, ից

s.

colour;
complexion, ornament;
tint, dye;
jaundice;
թափել, հատանել or բառնալ զ—, to discolour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի հլ. «գոյն, երանգ, ներկ» ՍԳր. Եւս. քր., «դալուկ, դեղնցաւ» Օր. իր. 12. նո-րագիւտ Բ. մնաց. զ. 28, «կերպ, ձև, տեսակ» Եւս. քր., որից՝ գունել «գոյն տալ, ներկել» Բ. մակ. բ. 30, «ձևացնել, կեղծել» Փիլ. լին. Խրսր. պտրգ., գունաւոր Մծբ., գունաւորել Ոսկ. մ. բ. 21, գունատ Ոսկ. եբր., գունատու-թիւն Ոսկ. մ. բ. 9, գունեան Խոր. Յհ. կթ., գու-նեղ Վրդն. դան. Ոսկ. գծ., գոյնագոյն Եսթ. ա Բ Դ. մակ. է. 11. Ադաթ., անգոյն Ոսկ. եբր., բազմագոյն «շատ տեսակ» Կոչ., այնգունի «այնպիսի» Ոսկ. սղ. (նորագիւտ բառ), բազ-մագունի Եզեկ. ա. 4, 27. ը. 2. Փարպ., երկ-նագոյն Ես. գ. 23. Եղեկ. ժզ. 10. Ագաթ., շա-ռագոյն Ծն. իե. 25, կապուտակագոյն Ագաթ., կարմրագոյն Ղևտ. ժգ. 43, կանաչագոյն Կոչ., տգոյն «անգոյն» Ոսկ. եբր. եփես. 631. Սարգ. յկ. դ. էջ 60 բ., տգունիլ Եփր. պհ., գոյնզգոյն (նոր գրականի մէջ) ևն։ Այս-տեղ են պատկանում նաև գոյն «երաժշտա-կան մի խազ» ԱԲ, գոյնիկ «ԳԿ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս (հմմտ. պրս. [arabic word] rang «գոյն» և Կովկասի թրք. [arabic word] rangi «մի տեսակ եղանակ») և -գոյն՝ իբրև սաստկական մասնիկ գործա-ծուած ածաևանների վրայ. ինչ. հեռագոյն, բացագոյն, նեղագոյն, խստագոյն, զօրա-գոյն, ընդարձակագոյն, խոնարհագոյն ևն։ Կրճատուած է գոն ձևով՝ ո՛րգոն «ինչպէս, իբր» բառի մէջ (գրուած նաև որգովն) Պիտ. Պորփ. Թր. քեր. որ կազմուած է ճիշտ պհլ. čygwn>պրս. cigōn, բուն «ի՛նչ գոյն» բա-ռի պէս, որ յետոյ սղուելով եղել է čiūn, cun «իբր, պէս»։ Վերջապէս այս արմատին են կցւում գունակ, դժգոյն, հանգոյն, հանգու-նակ բառերը, որոնք սակայն ո՛չ թէ հայերէ-նի մէջ կազմուած ձևեր են, այլ իրանեանից փոխառեալ պատրաստի ձևեր (սրանց վրայ տե՛ս առանձին)։


Գոյն

prep. adv.

as, like;
so, thus, in this manner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի հլ. «գոյն, երանգ, ներկ» ՍԳր. Եւս. քր., «դալուկ, դեղնցաւ» Օր. իր. 12. նո-րագիւտ Բ. մնաց. զ. 28, «կերպ, ձև, տեսակ» Եւս. քր., որից՝ գունել «գոյն տալ, ներկել» Բ. մակ. բ. 30, «ձևացնել, կեղծել» Փիլ. լին. Խրսր. պտրգ., գունաւոր Մծբ., գունաւորել Ոսկ. մ. բ. 21, գունատ Ոսկ. եբր., գունատու-թիւն Ոսկ. մ. բ. 9, գունեան Խոր. Յհ. կթ., գու-նեղ Վրդն. դան. Ոսկ. գծ., գոյնագոյն Եսթ. ա Բ Դ. մակ. է. 11. Ադաթ., անգոյն Ոսկ. եբր., բազմագոյն «շատ տեսակ» Կոչ., այնգունի «այնպիսի» Ոսկ. սղ. (նորագիւտ բառ), բազ-մագունի Եզեկ. ա. 4, 27. ը. 2. Փարպ., երկ-նագոյն Ես. գ. 23. Եղեկ. ժզ. 10. Ագաթ., շա-ռագոյն Ծն. իե. 25, կապուտակագոյն Ագաթ., կարմրագոյն Ղևտ. ժգ. 43, կանաչագոյն Կոչ., տգոյն «անգոյն» Ոսկ. եբր. եփես. 631. Սարգ. յկ. դ. էջ 60 բ., տգունիլ Եփր. պհ., գոյնզգոյն (նոր գրականի մէջ) ևն։ Այս-տեղ են պատկանում նաև գոյն «երաժշտա-կան մի խազ» ԱԲ, գոյնիկ «ԳԿ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս (հմմտ. պրս. [arabic word] rang «գոյն» և Կովկասի թրք. [arabic word] rangi «մի տեսակ եղանակ») և -գոյն՝ իբրև սաստկական մասնիկ գործա-ծուած ածաևանների վրայ. ինչ. հեռագոյն, բացագոյն, նեղագոյն, խստագոյն, զօրա-գոյն, ընդարձակագոյն, խոնարհագոյն ևն։ Կրճատուած է գոն ձևով՝ ո՛րգոն «ինչպէս, իբր» բառի մէջ (գրուած նաև որգովն) Պիտ. Պորփ. Թր. քեր. որ կազմուած է ճիշտ պհլ. čygwn>պրս. cigōn, բուն «ի՛նչ գոյն» բա-ռի պէս, որ յետոյ սղուելով եղել է čiūn, cun «իբր, պէս»։ Վերջապէս այս արմատին են կցւում գունակ, դժգոյն, հանգոյն, հանգու-նակ բառերը, որոնք սակայն ո՛չ թէ հայերէ-նի մէջ կազմուած ձևեր են, այլ իրանեանից փոխառեալ պատրաստի ձևեր (սրանց վրայ տե՛ս առանձին)։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։


Դալուկն, լկան

s.

jaundice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ ար-մատից՝ -ուկն մասնիկով (հմմտ. արմուկն) և դալ-ար բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Urgesch. 600։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Երեմեան, Բազմ. 1899, էջ 200։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ծաո-նոց, պարտէզ» ՍԳր. Վրք. հց. Վրդն. ծն., «Ադամի պարտէզը, Եդեմ» ՍԳր. Եզն., «երկ-նային արքայութիւն» Ղկ. իգ. 43. Բ. կոր-ժբ. 4, որից՝ դրախտաբաց Փարպ., դրախ-տապան «պարտիզպան» Եփր. ծն. քս. 31, դրախտատունկ Վրդն. յանթառ., դրախտա-ճուն Պիտ. դրախտանալ Արշ. Լծ. Կոչ. Յայսմ. Նոր բառեր են՝ դրախտաբնակ, դրախտահաւ, դրախտային. դրախտանման ևն.-հին գա-ւառական մի ձև էր դրաստ «ծառաստան, պարտէզ» Պիտ. Փիլ. այլաբ. (գրուած ղա-րաստ Բառ. երեմ. էջ 74), որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բախտ։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

dirusi=դրօշ։ Բառիս վրայ ընդարձակ բայց աւելորդ մի յօդուած ունի Ներսէ-ռեան. Արևել. մամ. 1909. էջ 13-18։


Եպենէս

s.

pinna-marina.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, αὶ πίνναι ձևից, յօդը միասին առ։ նելով. աւելի ընդարձակ տե՛ս Պին։-Աճ


Երգեհոն

cf. Երգիոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. բառի յն. έργάς տառադարձու-թիւնից. աւելի ընդարձակ տե՛ս անդ։-Աճ.


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։