cf. Դաղձ.

s.

ԴԱՂՁՆ կամ ԴԱՂՁ. ὁρείγανον, -ος origanum, -us;
mentha, pulegium, calina Անանուխ վայրի. ըստ ոմանց ազգ զոպայի, իբրեւ Զուիրակ. (Գաղիան.։ Բժշկարան.։ Վստկ.։)

Ջրային կրայ եթէ ուտիցէ ի մսոյ իժի, երթայ ուտէ դաղձն, եւ այնու անցուցանէ զտապ նեղութեան. (Վեցօր. ՟Թ։)

ի բառս Գաղիանոսի Դաղձն դնի նաեւ որպէս խոտ կոչեցեալ ըստ յն. գալամենտի։

Գրիչք շփոթեն եւ ընդ Գաղձն, որ եւ ԳԱՅԼԽՈՏ. զոր օրինակ.

Մի՛ բուսցի յայգիս մեր դաղձն վնասակար. (Ճ. ՟Բ. որ ի Ե. լաւ եւս գրի գաղձն։)

Պատատեալ դաղձն վնասակար զորտից գրաստուն։ Զանպատշաճ բուսանել դաղձինն վնասակարի. (Նոյնպէս եւ ի Մեսր. երէց.) փոխանակ գրելոյ, գաղձն, գաղձին։

• «մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։

• = Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• Հիւնք. դեղձ բառից։ Վերի մեկնութիւ-նը տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-1։

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։