Definitions containing the research է : 10000 results

Արձանութիւն, ութեան

s.

stability;
representation;
establishment.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ կնքեալ էին արձանուեւիւնք վիմին, ել նա ի գերեզմանէ անտի. (Արզն. մտթ։)


Արձանումն, ման

s.

cf. Արձանութիւն.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ կնքեալ էին արձանուեւիւնք վիմին, ել նա ի գերեզմանէ անտի. (Արզն. մտթ։)


Արձանունակ

cf. Վիմածին.

· Calfa

NBHL (1)

Ունօղ յինքեան զարձան կամ զվէմ. վիմածին.


Արմանամ, ացայ

vn.

to be benumbed;
to be stunned;
to be astonished.

· Calfa

NBHL (2)

Ոմանք ընդ պիտանացուն մարդկան արմանան, եւ ոմանք ընդ մարգարէութիւնս արմանան։ Զհրեշտակական մատակարարութիւնն արմանամ։ Արմանայ, եթէ եւ այլն։ Որոց զհետ են, եւ արմանան, որք առանց խրատու են (որպէս պչնուլ, յարիլ)։ Ահա արմացայ ընդ դէմս քո եւ ի վերայ բանիս աղսորիկ. (որպէս հայել յերեսս, ակն առնուլ). (Փիլ. յովն. եւ Փիլ. սամփս. եւ Փիլ. լին.։)

cf. ԶԱՐՄԱՆԱՄ. որպէս եւ ԸՆԴԱՐՄԱՆԱԼ. θαυμάζω. miror եւ այլն.


Արմատ, ոց

s.

root;
stump;
trunk, stem;
source, origin, cause;
—ս առնուլ, արձակել, to take root.

· Calfa

NBHL (16)

Արձակեսէ արմատս ի խոնարհ, եւ պտուղս ի վեր։ արմատ ընդարձակեալ ի վերայ ջրոց։ արմատ նոցա իբրեւ զմղեղ եղիցի։ Եթէ ծերասցի յերկրի արմատ նորա։ Խլել զնա յարմատոց իւրոց։ Ոչ եթէ դու զարմատն ի վեր ունիս, այլ արմատն զքեզ.եւ այլն։

Գիտել զայլակերպութիւնս արմատոց (ի պէտս դեղոց). (Իմ. ՟Է 20։)

Արմատք բուսոց ի պէտս օգտակարութեան դեղոց. (Փարպ.։)

Ոմն ի սրբոցն ասէ. ծառք յարմատոց աճեն, եւ փառք ի հեզութենէ (Եղիշ. յեսայ.։)

Արմատ քո եւ ծնունդ քո յերկրէ քանանացւոց։ Յարմատոյն յեսսեայ։ Յարմատոյն դաւթի։ Ես արմատ եւ սեռ ի դաւթայ։ Արմատք արդարոց։ Մի՛ ոք իցէ ի ձէնջ արմատ ի վեր բուսեալ դառնութեան.եւ այլն։

Եթէ ոք զիւր սուրբ արմատն (սերնգեան) խառնակէ ընդ ուրուկս. (Կանոն.։)

Արմատ ամենայն չարեաց արծաթ սիրութիւն է։ Արմատ չարի.եւ այլն։

Աղբիւր մտաց սիրան է արմատ խորհրդոցն. (Սեբեր. ՟Բ։)

Արմատ բարեաց՝ սրբութիւնն է։ Հեզութիւն՝ արմատ խոնարհութեան. (Յճխ.։)

Անաւատութիւնն (է) այսորիկ բարբառոյ արմատ. (Լմբ.։)

Զի տացէ՛ արմատ բանի՝ ինձ ներսեսի անարժանի. (Շ. վիպ.։)

Ի ձեւ սանդղոյ, որոյ արմատն յերկիր հաստատեալ էր, եւ գլուխն յերկիր հասանէր. (Աթ. խչ.։)

Հիմամբք եւ արմատովք հանդերձ զչարն կործանիցէ. (Ագաթ.։)

Արմատ գրոյն երեւէր ի վերայ պիտակին. (Վրք. հց. ՟Դ։)

Զի այլ ոչ բնաւ եկեալ է աստ կին արմատ. (Վրք. հց. ՟Զ։) ուր յառաջն կոչի լոկ՝ կին, եւ կին մարդ։

ῤίζα radix որ եւ ԱՐՄ. Ստորոտ բուսոց եւ անկոց՝ յերեսաց երկրէ մինչեւ ցխորս հողոյ հանդերձ մանր թելիւք. կոճղ կամ ստորին բունն, եւ մազմզուկքն կամ մղեղն.


Արմատախիլ առնեմ

sv.

cf. Արմատախլեմ.

· Calfa

NBHL (2)

Լի՛ց զտեղի արմատախիլ անկոց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Զկործանմանն կարծիսս զայս արմատախիլ առնել. եւ ի բաց հանել։ Արմատախիլ արասցուք զնա։ Սաստկութիւն հողմոց հարկանելով զնա՝ ոչ կարէ արմատախիլ առնել. (Ոսկ. յհ. ՟Ա 38. եւ 37։ ՟Բ 9. եւ 8։)


Արմատանամ, ացայ

vn.

to take root, to take hold, to grow.

· Calfa

NBHL (2)

Քան զարմատանալն՝ բեւեռիլն առաւելագոյն է. (Ոսկ. յհ. ՟Բ 8։)

Ե՛կ ծառ սաղարթաճեմ արմատացի՛ր ի բուրաստանս. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Արմատաքի

adv.

rootedly, radically;
— խլել, to pull up by the roots, to eradicate, to displant, to grub up;
— խլումն, eradication.

· Calfa

NBHL (4)

Արմատաքի խլել, կամ խլեաց, խլիցէ, խլեսցեն. (Ագաթ.։ Եղիշ. ի չարչարանս.։ Բուզ. ՟Դ 51։ Մագ. ՟Ծ՟Դ։)

Արմատաքի ծառոցն ի վերուստ հրկէց եղելոց (ի սոգոմ). (Փիլ. իմաստն.։)

Յամենայնէ արմատաքի եղէ. (Ճ. ՟Ա.) իմա՛ կամ ընթերցի՛ր, արմատախիլ։

Արմատաքին տակակտոր խլէ զծառն։ Արմատաքին խլեալ զամբարտաւանութիւնս ի մտաց լսողացն. (Ոսկ. մ. ՟Ա 1. 15։)


Արմաւաստան, աց

s.

spot planted with palm-trees.

· Calfa

NBHL (1)

Յորդանան մեկնէ ընդ ծովակողմ արեւելից ընդ արմաւաստանն ... ի թեմանայ եւ յարմաւաստանէ. (Եզեկ. ՟Խ՟Է 18. 19։)


Արմաւենի, ենեաց

s.

palm-tree, date-tree;
palm;
branch of a palm-tree, palm;
իւղ արմաւենւոյ, palm-oil.

· Calfa

NBHL (4)

Բնակեալ էր ընդ արմաւենեաւն։ նմանեցաւ մեծութիւն քո արմաւենւոյ. (Դտ. ՟Դ 5։ Երգ. ՟Է 7։)

ԱՐՄԱՒԵՆԻ. որպէս Ոստ կամ տերեւ արմաւենւոյ.

Մատուցանէր նմապսակս ոսկիս, եւ արմաւենիս։ Արմաւենիս ի ձեռս իւրեանց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ 4։ Յայտ. ՟Է 9։)

Թրջէր զարմաւենին։ Ահա ես հիւսեմ զարմաւենիս զայս։ Զգեցեալ արմաւենեօք. (Վրք. հց. ՟Ե. ՟Է. ՟Ծ՟Ա։)


Արմն, մին

cf. Արմ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՐՄ. (որ է ուղղագոյն).


Արմուկ

s.

cf. Արմուկն.

· Calfa

NBHL (7)

Բազուկ իմ յարմկանէ իմմէ խորտակեսցի։ Ի ներքոյ ամենայն արմկան ձեռին. (Յոբ. ՟Լ՟Ա 22։ Եզեկ. ՟Ժ՟Գ 18։)

Ամաչեցէ՛ք ի հարկանելոյ զարմունկն ի հացս այլոց. (Սիր. ՟Խ՟Ա 24։)

Արմկամբքն խթէին զթովմաս, եւ ակնարկէին աչօք. (Ոսկ. նոր կիր.։)

Հատան ձեռք նորա ի կրկնուած արմկացն (կան արմկանն)։ Զաջ բազուկ նորա հանդերձ արմկաւն։ Զգեցաւ մացեղէն փոքր մինչեւ յարմկունս. (ՃՃ.։)

Կանգունն է յարմնկէն մինչեւ ի ծայր մատանցն. (Մարթին.։)

Կորցեսցէ զարմկունսն թեւօք հանդերձ. (Ղեւտ. ՟Ա 16.) այլք իմանան զխածին հանդերձ փետրովքն. ռմկ. կտնառք։

ԱՐՄՈՒԿ կամ ԱՐՄՈՒԿՆ, ἁγκών cubitus, flexus brachii գրի եւ իբր ռմկ. ԱՐՄՈՒՆԿ. Յօգուած բազկի. եւ որ ինչ նման է նմին. ... (իսկ ա՛րմօս, ըստ յն. է յոդուած, զօդ. եւ ա՛ռմուս, ըստ լտ. բազուկ, թեւ)


Արմտիք, տեաց

s.

corn, corn-crops;
production, fruit, product.

· Calfa

NBHL (4)

Ոչ վաստակեցի ի հունձս արմտեացն։ Բազմացեալ է արմտովք (իբր արմտեօք) գործոց բարեաց. (Նար. ՟Կ՟Ը եւ Նար. երգ.։)

Գտանի եւ յեզականն ԱՐՄՏԻ, որպէս Արմտիք, եւ Արմատ.

Մշակն լինի սերմ, եւ ստացողը՝ արմտի։ Որթն իբրեւ տնկի, ոչ եթէ յարմտիս նորա երթան բրել տեսանել եթէ գուցէ կռուեալ կցեալ իցէ. այլ առ ամին ցուցանէ վկայութիւն տերեւոյն ի ծայրս իւր. (Եփր. ասիտար։)

γέννημα productum, fructus Բերք ի գոյզն արմատոց ծնեալք. արդիւնք երկրի կամ բուսոց հանձելեաց, կամ հատից սերմանելեաց. որպէս ցորեան, գարի, ոսպն, եւ այլն. ունդք. ընդեղէնք.


Արշաւակի

adv.

currently, rapidly.

· Calfa

NBHL (1)

Որ յարշաւակի գայր յեդովմայ. (Միսայէլ խչ.։)


Արշաւասոյր

adj.

that runs rapidly.

· Calfa

NBHL (1)

Որ արշաւէ սուրալով. քաջարշաւ. քաջընթաց. արագագոյն.


Արշաւեմ, եցի

vn.

to run;
to go quick and with impetuosity, to run as fast as possible;
to gallop;
to make an incursion or excursion, to pursue;
cf. Արշաւեմ.

· Calfa

NBHL (7)

Արշաւել ի կողմանս հրէաստանի, կամ յերկիր նորա։ Արշաւեալս՝ յարձակեալս. (՟Ա. Մակ. ՟Դ 35։ ՟Թ 69։ ՟Բ. Մակ. ՟Ե 2։)

Իցէ՞ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէոմս. (Ամովս. ՟Զ 12։)

Արշաւեցին այլազգիք, յերկիրս։ Որո՞ւմ կողման արշաւեցեր (կամ արշաւեցէք) այսօր. (՟Ա. թգ 27։ ՟Ի՟Է 10։)

Արշաւել ի կողմանս պասից, կամ ի հռովմայեցւոց տէրութիւն, կամ զհետ երամակաց ցռուց, կամ փութանակի ի տեղին. (Ագաթ.։ Խոր. ՟Բ 62։ ՟Գ 55։ Փարպ.։)

Մինչդեռ արշաւեմբ, առ ի յետոյսն հակամիտեմ։ Մի՛ վախճանն անյարմար ի վերայ իմ արշաւեսցէ։ Արագ սուրհանդակք ընդ հեռաբնակ վայրս արշաւեցին. (Նար. ՟Հ՟Ա. ՟Ձ՟Բ. եւ Նար. առաք.։)

Ընդ հռւվմայեցւոց լեզուն խրոխտալով արշաւէ (այսինքն համարձակ խօսի)։ արտաքոյ արշաւել խորհրդոյս զօրութեան (արսինքն ի դուրս ելանել). (Լմբ. ստիպ. եւ Լմբ. ատ.։)

τρέχω, ἑπιτίθεμαι, διώκω curro, invado, persaequor Ընթանալ. յարշաւս գնալ. արշաւանս դնել. խաղալ ի վերայ. յարձակիլ. դիմել. ասպատակել (որ է ձիով ընթանալ) պնդիլ զկնի. գրոհ տալ. վազել, վրայ վազել.


Արշաւեցուցանեմ, ուցի

va.

to gallop, to cause to gallop;
to make run;
to force one to make an excursion, invasion.

· Calfa

NBHL (1)

Կէսք զերիվարս զայրացուցեալս արշաւեն յասպարիզի. (Վեցօր. ՟Դ։)


Արու, ուաց

adj.

male.

· Calfa

NBHL (5)

Արու եւ էգ արար զնոսա։ Զամենայ արու մանուկ (ռմկ. մանչ։) Ոչխար կատարեալ արու. եւ այլն։

Յարուց (որպէս յիգաց) ծնունդ պահանջել. (Մանդ. ՟Զ։)

ԱՐՈՒ. նմանութեամբ ասի (առաւել ռմկ) Ճանկաւոր ճարմանդ՝ որ մտանէ յօղ անդր.

Զժանկն ի նոցանէ արու կարասօք կոկէ կորզէ եւ մաքրէ. (Թղթ. բարուք. (յն. լոկ զժանկն ի բաց սրբէր։))

ἅρρην, ἅρσεν, ἁρσενικός mas, masculus Արի եւ նախապատիւ եւ իշխանական սեռն կենդանւոյ. որպէս ի մարդիկ այր, եւ որձ յանասունս.


Արուագիտութիւն, ութեան

s.

sodomy.

· Calfa

NBHL (2)

Արբեալն մտօք, որ զշնութիւնս գովէ, եւ զարուագի տութիւնն. (Առ որս. ՟Ա։)

Այր որ ննջիցէ ընդ կնոջ իւրում արուագիտութեամբ. (Կանոն.։ եւս եւ Մխ. դտ.։ Մեկն. ՟ա. կոր.։)


Արուարձական, ի, աց

adj.

bordering, frontier, neighbouring.

· Calfa

NBHL (2)

Որեստացւոց թագաւորին պատերազմ էր ընդ իւր արուարձականս, որ կոչին էորդացիք. (Եւս. քր. ՟Ա։)

Զի մի՛ կարծիցեն, թէ յարուարձական ինչ գիւզիցն իցէ հացն բերեալ. (Ոսկ. մ. ՟Բ 28։)


Արուարձային

cf. Արուարձական.

· Calfa

NBHL (1)

Յարաբացւոցն՝ որ նոցին արուարձայինք էին, այսինքն խորանաբնակք. որպէս սովոր են կալ արապիկդ ի բացի. (Ոսկ. ես.։)


Արուարձան, աց

s.

suburb.

· Calfa

NBHL (2)

Արուարձանք քաղաքացն, զորս տայցէք ղեւտացւոցն։ Զամենայն արուարձանս ձորոյն արբովկայ։ Ամենայն արուարձանք ազգարովդայ, եւ աւանք նոցա, եւ աւանք նոցա, եւ ագարակք նոցա. (Թուոց. ՟Լ՟Ե 4։ Օր. ՟Բ 37։ Յես. ՟Ժ՟Ե 46։)

որպէս առնապատկեր կռոց.


Արուեստաբար

adv.

artistically.

· Calfa

NBHL (1)

Որ զտէրունեան խորանն արուեստաբար կազմէ բեսելիէլ. (Փիլ. լին. ՟Ա. 80։)


Արուեստագիտութիւն, ութեան

s.

knowledge of arts;
state of one skilled in the arts;
qualification to become rmyster, skil-fulness.

· Calfa

NBHL (2)

Զի յարարչէն երեւեսցի արուեստագիտութիւն. (Վեցօր. ՟Բ։)

Վասն արուեստագիտութեան քաղդէացւոց ասաց։ Ոչ են կատարելապէս ուսեալ զարուեստագիտութիւն նորա. (Եփր. համաբ.։)


Արուեստագիւտ, աց

adj. s. inventor, author, master.

· Calfa

NBHL (2)

Մեծ վաստակն արուեստագիտաց ընդ ունայնսն ցրէր. (Վեցօր. ՟Զ։)

Մեծավաստակն արուեստագտաց ընդունայնասոյր է. (Շիր.։)


Արուեստախառն

adj.

artificial.

· Calfa

NBHL (1)

Տեսէ՛ք զսքանչելիս արուեստախառն զարմանալեօք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Արուեստախօսեմ, եցի

va.

cf. Ճարտարախօսեմ.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի մէնջ արուեստախօսեալ մերոյն կարծեօք վիճաբանելով. (Կորիւն.։)


Արուեստական, ի, աց

adj. s. technical, artificial;
artful;
factitious;
skilful;
musical;
musician, composer;
music, symphony.

· Calfa

NBHL (10)

Ի վերայ արուեստականացն (զսահմանն) յենթակայէ առնուն, կամ ի կատարմանէ. (Սահմ. ՟Դ։)

Առաքեաց զմովսէս այր հմուտ արհեստական շնորհի՝ քանդել այրել զմեհեանսն. (Կաղանկտ.։)

Գովելի է նոցա իմաստասիրացն եղանակ բանից իբրեւ զօրաւորս եւ արուեստականս. (Իգն.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Մեքենաւոր եւ արուեստական է ախոյանն մեր. (Մծբ. ՟Է։)

Հանգոյն արուեստականացն (յն. նոխնզերգուաց) զթեզանիսն ընդ ձեռսն կարեալ պնդիցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

τεχνικός. artificialis, artificiosus, τεχνίδριον, inventiuncula որ եւ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ. Սեպհական արուեստի, արուեստաւոմրի. որ ինչ է ըստ արուեստի. ճարտար. ճարտարուեստ. պաճուճեալ կամ նորագիւտ. սենատթլը.

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ. τεχνίτης, artifex. Արուեստագէտ. արուեստաւոր. ճարտար.

μουσικός, -κή, canens եւ այլն. Երաժշտական (գործի կամ նուագ). երաժիշտ, եւ երաժշտութիւն. մուսիգի, սազէնտէ, հանէնտէ, ուսուլ. Տե՛ս (Ծն. ՟Լ՟Ա. 27։ Եզեկ. ՟Ի՟Զ. 13։ Դան. ՟Գ. 5. 7. 10. 15.։ ՟Ա. Մակ. ՟Թ. 39. 41։ Յայտ. ՟Ժ՟Ը. 22։)

ՁԱՅՆ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆԱՑ. որպէս յն. արմօնի՛ա. այսինքն Յարմարութիւն. որ եւ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ. ἀρμονία. concertus. (Եզեկ. ՟Ի՟Գ. 42։)

ԱԶԳ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆԱՑ. որպէս յն. սիմֆօնի՛ա. որ եւ ԵՐԳ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ. συμφωνία. symphonia. (Դան. ՟Գ. 10։)


Արուեստակեմ, եցի

va.

to make with art or cunning;
to invent, to affect, to pry into.

· Calfa

NBHL (11)

Ոչինչ ոտիցն արուեստակեաց, այլ է զարդ իսրայէլեան ոտիցն մերկ գոլն. (Նիւս. երգ.։)

Խորանն Մովսեսի, զոր հրամանաւն Աստուծոյ արուեստակեցին բերսէլիէլ եւ եղաբ. (Ոսկիփոր.։)

Որ են արուեստակեալ յԱստուծոյ ամենայն էակքս սեռիւք եւ տեսակօք. (Երզն. քեր.։)

Զըստ արուին եւ իգի զանազանութիւնն Աստուած արուեստակէ. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Թ։)

Այլ իմն արուեստակելով դարձեալ իբրու մեծ հմտութեամբ։ Նկարագրութեանցն՝ զոր տեսի ճշմարտագոյնս արուեստակեալս։ Շինողացն բազմութիւն, որք արուեստակելով երագապէս. (Պիտ.։)

Ի բացեայ ի պարսպէսն զմարտակցութիւն արուեստակեն. (Լմբ. սղ.։)

Ոչ կարէ յայտնապէս կռապաշտութեամբն խաբել, ի պատճառս որդւոյն արուեստակէ զնոյն առնել. (Սարգ. յկ. ՟Բ։)

Ինքն ասէ արուեստակեաց ՟ռի. (Նանայ.։)

Առ խաբէութիւն պատրանւ լսելեաց գեղեցիկ արուեստակեալ ստեղծուածս ի միասին անկեալ։ Զարական բնութիւնն հնարիւք իմն արուեստակեն յիգութիւն փոխել։ Այլ զայն առ դաւանացն պատրումն արուեստակէ. (Փիլ. ՟ժ. բան. եւ սամփս։)

Աստանօր (սատանայ) յայտնապէս արուեստակէ. (Ածաբ. մկրտ.։)

Աւազակաբար ի խնդիրս անկանէր, թէ որպէս արուեստակեսցէ հանցէ զգանձն պատուական. (Վրք. ոսկ.։)


Արուեստակից, կցի, կցաց

s.

companion, associate in the same art.

· Calfa

NBHL (3)

Զի կարասցեն զարուեստակիցսն ի տագնապէն ապրեցուցանել։ Եթէ արուեստագէտք առ արուեստակիցսն այնչափ խնամակալութիւն ցոցանեն։ Ժողովէին մաքսաւորքն առ արուեստակիցն. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ ՟Բ. 5։)

Որպէս հասարակաց յարուեստսն փորձքն՝ նախանձու օինակ առ արուեստակիցսն. (Բրս. հց.։)

ὀμότεχνος artis socius Համարուեստ. որ զնոյն արուեստ վարէ.


Արուեստանոց, աց

s.

workshop, work-room.

· Calfa

NBHL (1)

Զարուեստանոցն, եւ զարուեստս թողեալ, կազմես զայնպիսի արուեստանոցս դիւաց (զթատրոնս)։ Այս արուեստք քան զամենայն արուեսն լաւագոյն է. սորա արուեստանոցն յերկինս շինեալ է. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ ՟Բ. 24։)


Արուեստապետ, աց

s.

master of arts, foreman, overseer;
chief artist.

· Calfa

NBHL (3)

Գլխաւոր արուեստագէտ. ճարտար արուեստաւոր, կամ նուագածու. ուստա.

Սիրէին ի քարէն յտյնմանէ արուեստապետք շահել զիւրաքանչիւր ուրուք զգիտութիւն. (Եփր. աւետար.։)

Որպէս եւ յերգիոնն արուեստապետն ընդ մի բերան փչէ, եւ բազմութիւն փողոցն հասարակ գոչեն. (Մամբր.։)


Արուեստաւոր, աց

s. adj.

artisan, artist, work-man, manifacturer, maker;
artificial, ingenious;
artful.

· Calfa

NBHL (11)

Ոչինչ է արհեստ, որ ոչ ունի պատճառ, թէպէտեւ արուեստաւորն անգիտանայ. (Սահմ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն արուեստաւոր զիւր արուեստն ինքն գիտէ, եւ օգտեալ է յարուեստէն. (Փարպ.։)

Որպէս ճարտար արհեստաւոր. (Շ. խոստ.։)

εὕτεχνος, ἅριστος artificiosus, optimus Ճարտար գործօղ ո՛ր եւ է բանի. առաքինի՛ քաջ. ներհուն. ճարտարապետ. արարիչ.

Որպէս ուսուցանէ զմեզ այսմ իմաստի արուեստաւորն պօղոս. (Լմբ. սղ.։)

Արուեստաւո՛ր է ճարտարապետն. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Տէրն է այսոցիկ արուեստից արուեստաւոր. (Յճխ. ՟Գ։)

Տարայց զքեզ ի քաղաք մեծ, որոյ արուեստաւոր եւ հրաշագործօղ Աստուած է. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Ո՞ զայս ամենայն շարժէ եւ աստուածէ. ո՞չ ապաքէն արուեստաւորն սոցա. եւ ո՞վ է արուեստաւորն սոցա. ո՞չ ապաքէն որ արարն զսոսա. (Առ որս. ՟Է։)

Բազում ինչ է եւ ի ծառս առանց արուեստի արուեստաւոր. (Փիլ. լիւս.։)

τεχνίτης artifiex, opifex Ուօղ եւ գործօղ ո՛ր եւ է արուեստի կամ ճարտարութեան. արուեստագէտ. ձեռագէտ. որ եւ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ասի, եւ ՃԱՐՏԱՐ. արհեստի տէր, վարպետ բանօղ.


Արուեստաւորեմ, եցի

va.

to make with art;
to invent, to find.

· Calfa

NBHL (3)

Շինօղ ինքն է, եւ արուեստաւորէ զտունն.

Շինօղ ինքն է, եւ արուեստաւորէ զտունն. (Նիւս. երգ.։)

Քար ի տեռանէ արհեստաւորեալ (պետրոս վէմն). (Ճ. ՟Ա.։)


Արուեստաւորութիւն, ութեան

s.

artifice.

· Calfa

NBHL (1)

Հա՛րկ է ամենայնիւ աստուածասէր արուեստաւորութեամբ քննող ունել զմիտս։ Արուեստաւորութեան սրբավայելուչ գործ եղիցի. (Պրպմ. լ. ՟Լ՟Ա։)


Արուեստգիտութիւն, ութեան

s.

cf. Արուեստագիտութիւն.

· Calfa

NBHL (3)

Ոչ կեղծաւորութեամբ, եւ մարդկեղէն արուեստգիութեամբ։ Արուեստգիտութիւն բժշկութեան դիպեցաւ ամօթղեած տանջանացն (տեռատեսին) ... Երեւեցաւ թէ ո՛րչափ առաւել են հաւատք քան զարուեստգիտութիւն։ Զի ամաչիցեն կախարդքն այնոքիկ՝ որ կարծեցին կալ ընդդէմ մովսիսի արուեստգիտութեամբն իւրեանց. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. համաբ. եւ Եփր. ծն.։)

Կարօտէր Աստուծոյ արուեստգիտութեանն։ Արուեստ ոչ եթէ յընթերակայէ ինչ իմեքէ առնու զարուեստգիտութիւնն։ Զամենայն ճարտարութիւն արուեստգիտութեան ունէր յինքեան. (Եզնիկ.։)

Ի հնարս արուեստգիտութեան իւրեանց, զոր ի պէտս օժնդակութեան ձմերայնոյն հնարաւորեալ էին. (Արծր. ՟Բ. 7։)


Արուեստեմ, եցի

va.

cf. Արուեստակեմ.

· Calfa

NBHL (1)

Չափ տաղի առեալ եղեւ (ի բանից պառաւոյ առ երիտասարդն), եւ այնպէս արհեստեցաւ ընտրութիւն տաղից. (Նոննոս.։)


Արութիւն, ութեան

s.

virility, manhood;
courage, valour;
fortitude, virtue;
male sex;
seed of man.

· Calfa

NBHL (12)

Խորհականութիւն եւ ողջախորհութիւն, արութիւն եւ արդարութիւն։ Եզերացեալ է խոհականութիւն առնելեօքն, իսկ արութիւնն համբերելեօքն. (Փիլ. այլաբ.։)

Որ ի նմայն աճելոց էին արութիւնք. (Խոր. ՟Բ. 7։)

Զբարիսն անկեալս ի մեզ հոգւոյ արութիւս. (Նար. ՟Ի՟Թ։ որպէս եւ ի հին ձեռ. կամ թարգ. հարանց վարուց ստէպ դնի Արութիւն, իբրու Առաքինութիւն, ըստ հոմաձայնութեան յունին։)

որպէս Այրութիւն, այսինքն այրական կամ արուական եւ կամ արական բնութիւն.

Արութիւն կամ իգութիւն իցէ նորա. (Եզնիկ.։)

Ի մէջ հրեշտակացն չերեւի արութիւն եւ իգութիւն. (Բրսղ. մրկ.։)

Ի զարգանալ արութեան հասակին ի հնգետասանին ամաց լրումն. (Շ. ընդհանր.։ Եւ զի՞նչ է արութիւնն այն՝ յոր ել ի տղայութենէն. Լմբ. սղ.։)

Յառաջին տիոցն՝ յորժամ յարութիւն հասին, չարեացն եւեթ զհետ էին. (Ոսկ. ես.։)

Յանդամս ծածուկս եւ յարւութիւնս նորա տանջանս անողորմս հասուցանէին։ Զծածուկ տրւութիւնս կապեալ սամտեօք. (Յհ. կթ.։)

Սրեցին երկայնագոյն եղէգն, եւ արկին ի յարութիւն իներքին անգամոցն. (Ճ. ՟Ա.։)

Եթէ արութիւնք թորեսցեն ի տէրունական սեղանն. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

ԱՐՈՒԹԻՒՆ կամ ԱՐՒՈՒԹԻՒՆ. (լծ. եւ յն. արէդի) ἁρετή virtus, ἁνδρία virilitas, fortitudo Արիութիւն. կորովութիւն. քաջութիւն. եւ որպէս ընդհանուր կամ մասնաւոր առաքինութիւն. կտրճութիւն.


Արջային

adj.

arctic.

· Calfa

NBHL (1)

Այլ վեցն ի նմանէ յարջայինն կոյս. (Խոր. աշխարհ.։)


Արջառաջիլ, ջլաց

s.

pizzle;
whip.

· Calfa

NBHL (2)

νεῦρον nervus ջիլ արջառոյ. անդամ ցլու՝ չորացեալ խստապինդ, որ է գործի սաստիկ գանից.

Հարկանել արջառաջլօք. (ՃՃ. ստէպ։ եւ Վրք. հց. ՟Ը։)


Արջնագռաւ, ուց

s.

raven, crow.

· Calfa

NBHL (1)

Հրաւիրի ի հարսանիս արջնագռաւ յանգեղէ. եւ նա հրաժարէր՝ թէ կրօնաւոր եմ եւ սգաւոր. (Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Դ։)


Արջնազգեստ

adj.

dressed in a black or dark coat.

· Calfa

NBHL (1)

Յորոց պարտ էր նոցա ի վերայ սատակմանն (ազգայնոց) արջնազգեստ լինել, ի սոցայցն զնոսա ստացուածոց զարդարեալ պայծառացոյց. (Փիլ. սամփս.։)


Արջնաթոյր

adj.

black, dark;
dull, sad, melancholy.

· Calfa

NBHL (1)

Ագուցին նմա արջնաթոյր ստորս չորիւք դրօշակօք. (գրեալ էր՝ արջմաթոր). (Կաղանկտ.։)


Արջնդեղ, ոյ

s. bot. fennel-flower.

· Calfa

NBHL (3)

Ոչ եթէ խոտիւ սրբի արջնդեղն, այլ գաւազանաւ թափի. (Ես. ՟Ի՟Ը. 25. 27։)

Ի սերմանց է եւ անուանեալն արջնդեղ. զոր լուեալ արջու, ի ցաւել որովայնին առեալ եկեր, կարծելով դեղ ինքեան՝ վասն անուանն. (Մխ. առակ. ՟Խ՟Է։)

(որպէս թէ սեաւ դեղ. կամ արջոյ դեղ) μελάνθιον melanthium, nigella, git, papaver nigrum . Հատ սեաւ՝ կծու եւ ախորժ համեմ հացի. սեւ սոնիճ կամ շոնիզ. սեւուկ հնտիկ, կամ հընտիկ, կամ սեւուգնդիկ .... զոր Մենինսքի շփոթէ ընդ կունճիթ, որ է սուսամ, եւ ընդ շունիզ. եւ փոխանակ արջջնդեղի. որ է յն. մէլանթիօն, լտ. նիճե՛լլա. դնէ սիյահ դանէ, սիյահ պօյա, փէհանէ, փէհնալէ.


Արջտակ, ի

s. bot. truffle.

· Calfa

NBHL (1)

(իբրու Սեաւ արմատ, կամ սիրելի արջոյ) κυκλάμηνος cyclamen, arthannita, tuber terrae իտ. pan porcino Անուն խոտոյ եւ ծաղկի, եւ պտղոյ նորա՝ որ է որպէս գետնախնձոր. որ յայլ լեզուս կոչի խոզի հաց, նկան գետնոյ, եւ այլն. ... Բժշկարան. ուր կոչի նաեւ որպէս ռմկ. տռնղուզ աղիրշաղի, եւ մեկնի, թանձր փուշ, որով լուանան զբուրդ։


Արտաբերեմ, եցի

va.

to utter, to pronounce.

· Calfa

NBHL (8)

Ի սահեցմանէ հոսանուտ բնութես արտաբերելով ի նպատակ վեհագունիցն. (Աթ. ի ստեփ.։)

Յանքոյթն արտաբերելաց խաղաղութիւն։ Յանակնկնալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի։ Մի՛ արտաբերե զէութիւն պաղոյն. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ը։)

Ոչ եթէ ամենայն հոգւոյ յԱստուծոյ ուրախութիւն արտաբերի, այլ որ բազում անգամ զմեղս իւր լացեալ է զօրութեամբ. (Մաշկ.։)

Արտաբերեցեր զյաւիտենական արդարութիւն. (Թէոդոր. խչ.։)

Միայն ի շառաչմանէ քարի զի վայրս իւրս արտաբերէ վախճան (գողիադ). (Պիտ.։)

Ձեռնարկութիւն այնոցիկ ըստ այսմ օրինակի արտաբերի։ Եւ այսոքիկ յանբաւս արտաբերին։ Նմանապէս եւ այս յանհունս արտաբերի. (Պիտ.։)

Որ արտաբերեալ լինի բանս (ի չափահասից)։ Երկար տառիւք արտաբերիցի, որպիսի՝ մովսէս՛. (Փիլ. լին. ՟Դ. 108։ Թր. քեր.։)

Զմեկնութիւն այսպիսեաց իւրոց տանջանաց ինքն ի պատասխանիսն արտաբերէ. (Սարկ. լուս.։)


Արտաբերութիւն, ութեան

s.

pronunciation.

· Calfa

NBHL (4)

այն որ ըստ բանին արտաբերութեան լինի։ Որ յարտաբերութեան բան է արտաքոյ մտաց. (Փիլ. լին. ստէպ. եւ Փիլ. այլաբ.։)

Արտաքս բերումն որ եւ է իրաց.

Վախճանելոց սոցա՝ նախագրութիւնք, եւ արտաբերութիւնք, եւ դիրք իսկ զանազան գոլ՝ քան եթէ այլոց քաղաքացեացն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ըստ յն. ոճոյ, որպէս Յուղարկաւորութիւն, եւ դամբանական հռչակ. ἑκφορά funus, divulgatus


Արտադրեմ, եցի

va.

to produce;
to express.

· Calfa

NBHL (9)

Եւ նախ զայս արտադրեսցուք, թէ զիա՞րդ շինեցաւ եկեղեցի. (Յհ. իմ. եկեղ.։)

Գեղեցկապէս Մովսէս զարարչագործութիւն արտադրեալ։ Զնախ եղելոց իրաց ինչ պատմութեան արտադրել. (Նիւս. բն.։ Նանայ.։)

Փախչելն արարածոց ո՛չըթէ զյոչէութիւն դառնալն, այլ զեւս պայծառանալն նոցին արտադրէ մեզ. (Լմբ. յայտն.։)

Կենացաղականացս՝ փութովարտադրեմք զանձինս, եւ մշտանջենաւորապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 58։)

ԱՐՏԱԴՐԵԼ. որպէս Դնել արտաքոյ (պատճառին). ի դուրս տալ. ծնանել. առնել. կր. Լինել.

Զմի եւ զնոյն վհատութեան ծնունդս արտադրեն։ Մայր, զի զհարուստ դարուց ամբարեալսն ի քթթել ական արտադրէ. (Նար. ՟Ժ. եւ Նար. մծբ.։)

Զշնչական ստորին խաբէութիւնս փոխանակ ի նմա արտադրել. (Սարկ. լուս.։)

ἑκτίθημι expono Որպէս Բացադրել, եւ բացատրել. առաջի դնել, ճառել, մեկնել. վճռել. յայտ առնել.

Եւ որպէս ἑκδίδωμι trado, reddo. Մատնել, տնլ. եւ Թարգմանել.


Արտադրութիւն, ութեան

s.

production, generation, reproduction;
expression;
- հագւատոյ, creed.

· Calfa

NBHL (2)

Ի վերայ բանի նակին է նախերգանն, եւ գրկրորդ՝ արտադրութիւն իրացն. (Անյաղթ ստորոգ.։)

Այս քեզ իմոյ արտադրութեան բանից պտուղ. (Թէոդոր. խչ.։)


Արտալածեմ, եցի

va.

to drive out, to banish, to exile.

· Calfa

NBHL (5)

Զառաջնորդս սոցա արտալածել ի գաւառէն։ Արտալածեն եւ զսա ի քաղաքէն։ Ամս երիս արտալածիլ. (Պղատ. օրին. ՟Թ. ՟Ժ։)

Մեծ միջոցաւ արտալածեալ ի բարեացն։ Զոմանս միանգամայն արտալածեալ արտաքոյ իւրեանցն վարէին սահմաինաց. (Պիտ.։)

Արտալածեալ արտաքսէր ի տաճարէն զանվայելուչ վաճառս. (Անան. եկեղ։)

Արտալածէ զամենայն ընդդիմամարտս. (Նչ. եզեկ.։)

Արտաքոյ ի քաղաքէն արտալածիւր։ Արտալածէր զբնակութիւն սանդարամետական դասուն. եւ այլն. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Զ։)