Definitions containing the research բեր : 5058 results

Խամծերք

s.

chin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խամութ

s.

traces (harness).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խանգար

s. adj.

disorder, confusion, disturbance;
waste, ruin, corruption;
perversion, depravation;
overthrow;
disordered, confused, spoiled;
— առնել, cf. Խանգարեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. խանգարէլ, Զթ. խանգ'արիլ, Ոզմ. խանգ'ըրիլ «խանգարել», Ռ. խանքըրէլ «խառնշտորել, տակնուվրայ անել», Մշկ. Ք. խանգար «չեփած, չհասած, հում կամ խակ», Մշ. խանգար «մթագնած, մրրիկ սկսելու մօտ (երկինք)».-նոյն բառն է Ախց. Կր. Խրբ. խանգռիլ, Ալշ. Մշ. խանգրիլ, Պլ. խան-ղըռիլ, խաղռիլ, խաղռիլ, Զթ. խանդրըլ, Ռ. խաղռիլ, Ակն. Սեբ. խառղիլ «դոյնը այն-պէս աւրուիլ՝ որ լուացուելով չմաքրուի».-սրանից էլ փոխաբերաբար՝ Ննխ. «բնութիւ-նը վատանալ», Եւդ. «հիւանդութիւնից կա-տարելապէս չապաքինիլ, հետքը վրան մը-նաւ»։-Թրքախօս հայերից՝ Ատն. խանգրէլ օլմաք «շորը կրակից մրկիլ» (Արևելք 1888 նու. 8-9) որի հետ նոյն է և Բառ. երեմ. 204 մանձիր «խանգարեալ»։


Խանթէփար

s. bot. dittany.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարտ, ից

s.

filing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խարտածի փշրտուք» Յհ. կթ. որից խարտել «խարտոցով մաշել, փըշ-րել». Ել. լբ. 20. Առակ. իէ. 17. Սեբեր. 97. Կոչ. 109. խարտածոյ «խարտելով շինուած» Ագաթ. խարտոց Փարպ. խարտուք «խար-տուած փոշին» (չունի ԱԲ) Առաք. պտմ. էջ 459 (տպ. խարդուք)։


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա հլ. «մութ, մթութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 4. Վեցօր. Եզն. որից խաւարիլ ՍԳր. Վեցօր. խաւարին ՍԳր. Եզն. խաւարային Սղ. ժէ. 12. Իմ. ժէ. 17. Երն. (բոլորն էլ իբրև ոչ-ոսկեդարեան՝ ուղղելի խաւարին՝ ըստ Վարդանեան ՀԱ 1922, 474). խաւարաբանդարգել Սեբեր. էջ 38. խաւարա-զգած Ագաթ. Ոսկ. մ. ա. 20. խավարա-կեաց Վեցօր. 172. խաւարասէր Վեցօր. 172. խաւարուտ Ա. Եզր. դ. 24. Ոսկ. յհ. ա. 6. խաւարչուտ Ագաթ. Եզն. խաւարչտական Ա. գաթ. խաւարչտին Բ. պետ. ա. 19. Ոսկ. յհ. բ. 23. անխաւար Ագաթ. խաւարամածեալ (չունի ՆՀԲ) Ոսկ. բ. տիմ. 192 ևն։

= Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Ղանոն

s. mus. organ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ արևելեան նուագարան՝ բազմաթիւ թելերով. տճկ. tա-նուն» Թղթ. դաշ. Վրք. հց. ա. 151.-(այս սառը ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մեկնում են «երգեհոն», անշուշտ ձայնական նմանու-թիւնից հետևցնելով. սակայն սխալ է, որով-հետև Թղ. դաշ. գրում է «երգեհոնօք. և ղա-նոնօք յորդաձայնիւք», որով հասկացւում է, որ երկուսը տարբեր նուագարաններ են)։


Ղեղի

cf. Լեղի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարի քաղցր». ունի միայն Բռ. երեմ. էջ 192, իբրև տարբեր բառ՝ ղեղի «լե-ղի» ձևից, որ մի տող վերևն է յիշում։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն է համարում ճայիկ բառի հետ։ Եազրճեան, Մասիս 1885, 865 առ-նելով Մագ. «եզն, խոյ, ճակ» վկայու-թիւնը, գրում է. «Ինչպէս եզն կովու արուն է, և խոյ ոչխարի արուն, այս-պէս և ճակ այծի արուն է։ Մեր լեզուի բառերով չէինք կրնար գտնել, թէ ճակը արու այծ կը նշանակէ, զի նախնիք այդ բառին յիշատակութիւնը միայն ըրած են առանց աւելի բացատրութիւն տալու։ Գիտեմք այժմ, որ ճակը (արու այծը) = է հնդկաց ջակա բառին, որ կը նշա-նակէ՝ արու այծ, նոխազ»։ Ըստ Եազը-ճեանի՝ տարբեր են ճակ «էգ ձի» և ճակ «արու այծ»։ Հիւնք. ճակ=թրք. շամ կամ շաքքա «մատակ ձի»։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճակատ (մար-դու կամ անասունի)» ՍԳր. ճակատը համա-րելով յառաջամասը՝ փխբ. «շենքի՝ դրան ճակատը, յառաջամասը, գրքի առաջին երե-սը» Եւս. քր. «բանակի յառաջամասը, ուր զօրքերը դէմ դէմի կանգնում են. բանակ, պատերազմ» ՍԳր. Եւս. քր. որից ճակաm առ ճակատ «դէմ առ դէմ» Ա. թագ. ժէ. 21. Իւս. օր. ճակատիլ «կռուի շարուիլ» ՍԳր. ճակատել «կռուի շարել» Ոսկ. մ. բ. 21. նա-կատեցուցանել Բ. թագ. ժ. 9, ա. մակ. զ. 33. ճակատագիր Եզն. ճակատամարտ ՍԳր. Ոսկ. ես. ճակատամուղ Բուզ. ճակատայար-դար Սեբեր. Ոսկ. մ. ա. 8. ճակատատեղ Վեցօր. ճակատատեղի Եփր. թգ. լայնաճա-կատ Աղթարք. կռուաճակատ Պտմ. աղէքս. (չունի ՆՀԲ). նոր բառեր են՝ ճակատագրա-կան, ճակատազարդ, ճակատանոց, ճակատ-ոսկր ևն։ Այստեղ է պատկանում նաև հա-կատիլ «մի բան ձեռքից փախչելով ուժգնա-պէս զարնուիլ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. բ. 445. «Եւ ի տանջելն զինւորացն զարդարն, զմիմեանց կառափունս հարկանէին և ճա-կատեալ մի ի գաւազանացն՝ եհաս յերեսս թագաւորին և ի բաց խլեաց զբիբ ական նորա»։


Ճահ

adj. s. adv.

fit, proper, decorous, suitable, becoming, seemly, decent, befitting, convenient;
fitness;
ի —, properly, fitty, suitably, opportunely, conveniently, to the purpose;
v. imp. ի — է, it is fit, expedient, suitable, becoming;
ի — լինել, գալ, պատահել, to suit, to be proper and suitable, to become, to be beseeming or seemly, right, proper, advisable;
ի — առնուլ, to avail oneself of, to profit by;
to improve, to turn to account, to the best account;
չիցէ՞ի —, is it not suitable ?
ի — թուէր նմա, ի — համարէր, he thought fit to;
առաւել ի — գայ, it would be better, it would be more suitable, expedient, convenient;
ոչ ի — թուեցաւ, it did not seem fitting or becoming;
ոչ ի — պատահէին ակնկալութեան նորա ելք գործոյն, his success did not answer his expectations, he was disappointed in his hopes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պատշաճ, յարմար» Փիլ. լին. «մա-յելչութիւն, կարգաւորութիւն, կարգ ու սարք» Նար. Մագ. Լմբ. սղ. որից ի ճահ «շատ յարմար, պատշաճաւոր» Խոր. Պիտ. Յհ. կթ. ի ճահ է «յարմար է, պատշաճ է» Ոսկ. յհ. ա. 21, 38. ճահել «յարմարեցնել, պատշա-ճեցնել, յօրինել» Ոսկ. եփես. 871, 932 և մ. ա. Z. Եւս. քր. ա. էջ 162. Կիւրղ. թգ. նու-հեցուցանել Անյ. բարձր. ճահաւոր Պղատ. Նոնն. անճահ Եզն. Սեբեր. անճահս Ոսկ. մ. բ. 23. նոճիաճահ Նար. խչ. արմատը գրուած է նաև ճախ Արծր. ա. 24։ Ար-մատիս մէկ նոր առումն եմ կարծում «վարժ», որից կազմուած են ճահօղ «վար-ժող, նուաճող կամ համբերող» Բառ. երեմ. էջ 194, ճահանոց «վարժանոց, արուեստա-նոց» Հին բռ. և Բառ. երեմ. էջ 194։


Ճահիճ, հճի

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջրջրոտ՝ ցեխոտ տեղ» Ես. խա-18. Սռ. ճզ. 35. Եփր. աւետ. 302. հների մէջ անեզական է, բայց արդի գրականում եզա-կի ձևով է. որից ճահճոտ, ճահճային, եր-կուսն էլ նոր բառ։ Հների մէջ գրւում է նաև ճախին «ճահիճ, տղմուտ տեղ» Գէ. ես։-12-488 Սրանից տարբեր է ճախնախուտ «ճահհոտ» Ագաթ. (կրկնագրում՝ էջ 65ա ճաղճախուտ), Երզն. մտթ. Կղնկտ. Կանոն, որ կրկնուած է պարզական ճախ արմատից։ Նոյն ճախ ձևը գտնում ենք նաև ճախին Վրդ. առակ. 156 (չունին ՆՀԲ և ԱԲ) բառի մէջ, որից կազ-մուած է մարգաճախին Պտմ. աղէքս. 125 (ըստ համառօտ ձեռագիրների) կամ իբրև յտ. անուն՝ Ակներաց Մարգաճախին Դրնղ. էջ 79. մարգճախին «ճահճոտ՝ թաց մարգ» Զենոբ. իբրև վերջինիս կրկնակն է մարգճակ Ճառընտ. Զենոբ. էջ 31 և Յայսմ. ճախին ձևը ունի Յովսիմ. 23. «Գտանես դաշտ մի ճա-խին և տղմուտ», որի դէմ էջ 24 var-ճախ-ճախին։ Վերջապէս արմատի պարզ ձևն ունի Բառ. երեմ. էջ 194 ճախ «մարգ»։ Այս բո-լորի համեմատութիւնից երևում է՝ որ ճահիճ ռառի մէջ -իճ մասնիկ է, արմատն է ճահ, որի հետ նոյն են ճախ, ճակ։


Ճայ, ից

s.

jay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Նման են հնչում տարբեր լեզուների մէջ զանազան հոմանիշ բառեր. ինչ. ատրպտ. թրք. [arabic word] čay «корщуиъ, ցին» (Будa-говь 1, 466), վրաց. ჭარი ճարի, ჭარო նարո «суxолаплъ, pыболовъ, чaикa» (Չու-բինով 1703), ռուս. чaйкa, ուկր. čajka, չեխ. čejka, լեհ. czajka ևն, որոնց յարաբև-րութիւնը անյայտ է։-Աճ.


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առհասարակ շփոթուած է յաջորդի հետ՝ հայերէնի մէջ ձևի նոյնութեան և պարսկերէնի մէջ ձևի նմանութեան պատճառով։ Առաջին անգամ Հիւբշ. տարբերեց երկուսը՝ դնելով ճարակ «հը-նար»<պհլ. čārak և ճարակ «խոտ»< ահլ. čarak։


Ճարտար, աց

adj. fig. s.

dexterous, handy, industrious, ingenious, skilful, adroit, able, clever, expert;
artful, cunning, sharp, sly, shrewd, crafty;
artisan, mechanic, artificer, master;
ad. well, wisely, thoroughly, to the bottom;
— ի քանդակագործութիւն, excelling in sculpture;
— ի կեղծաւորել, adroit at dissembling, crafty;
— գիտել, to know perfectly, thoroughly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «վարպետ, արուեստա-գէտ. 2. քերթող, իմաստասէր. Յ. լաւ, հմտօ-րէն» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. ես. որից ճարտարարան ՍԳր. Եւս. քր. Կոչ. ճարտա-րասան Ոսկ. մտթ. Փիլ. (որից համառօտուած է ճարտասան Փիլ. Պիտ. Խոր. հմմտ. Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 64, Վարդանեան ՀԱ 1911, 690 և Բառաք. դիտ. Բ. 65), ճարտա-րագոյն Ոսկ. մ. գ. 4. ճարտարագործ Բուզ. ճարտարադէտ Մծբ. ճարտարախօս Գծ. իդ. 1. Սեբեր. Կորիւն. Եւս. քր. Ոսկ. եբր. ճար-տարակ կամ ճարտարիկ Ոսկ. փիլ. 430 ճարտարել ՍԳր. Ոսկ. Սեբեր. ճարտարանք Եւս. քր. ճարտարապետ ՍԳր. Ոսկ. Կոչ. Եւս. օր. հրաշաճարտար Օրբել. ևն։ Կան և մի քա-նի տարօրինակ ձևեր՝ Բառ. երեմ. էջ 196-Z, որոնք բոլոր այս արմատին են հայում. ինչ. ճարտակ «ճարտասան», ճարտակապէս «յայտնապէս», ճարտարամակ «ճարտար կամ յոխորտաբան», ճարտանակ «արուեստս առևիչ կամ իմաստասէր»։ Նոր բառեր են ճարտարամիտ. ճարտարարուեստ, ճարտա-րագիտութիւն, ճարտարագործութիւն ևն։


Ճիւ

s.

leg, foot;
paw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Böttich. ZDMG 1850, 357 սանս. čhyu «չուել, երթալ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 1393, որովհետև իրանեանում նոյն բառն ունի նախա-ձայն š. պրս. šudan «երթալ. չուել»։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. δίεμαι «փախչիլ», διερός «փախչող, արագըն-թաց» բառերին ցեղակից է դնում։-Թաթարական լեզուախմբում կայ [arabic word] ձևը, որ գտնում եմ Böhtling-ի եաքու-տերէն բառարանում (Uber die sprache der Jakuten, Ս. Պ. 1851)՝ satə «յոտոն-կայս, հետևակ» բառի դէմ համեմա-տութեան բերուած. [arabic word] ձևը պէտք է կարդալ երևի jeyve. բայց մեր բառը սրա հետ չի կարող կապ ունենալ, որով-հետև յիշուած է Զ դարից (տե՛ս Ակին-եան ՀԱ 1910, էջ 205 ա), ուստի և նը-մանութիւնը պատահական է։ Այսպէս է նաև չին. [ethiopian word] šՈ կամ [other alphabet] čiao3 «ոտք»։


Ճոխ, աց, ից

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա, ո հլ.) «հա-րուստ, փարթամ, պերճ, փառաւոր, իշխա-նաւոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 10. Սուտ-Սեբ. էջ 3, Բուզ. էջ 207. -որից ճոխութիւն Ես. իբ. 21. Եփր. ծն. Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. ճո-խանալ «հարստահարել, բռնանալ, պանծալ. նազիլ» Թուոց ժզ. 3, Սեբեր. Ոսկ. մ. ա. 17. «վայելել, փարթամանալ, զարդարուիլ» Ոսկ, հ. բ. 10. ճոխաբան Ա. տիմ. բ. 12. ճոխա-գոյն Բ. մակ. ժգ. 24. Ոսկ. ա. կոր. բ. կոր. ճոխաճանութիւն Ոսկ. ես. 17. ձմեռնաճոխ Թէոփ. խ. մկ. շքեղաճոխ Անան. եկեղ. պըտ-ղաճոխ Թէոփ. խ. մկ. ճոխախօս «ճարտա-րախօս, հռետոր» Ուխտ. բ. 91. ճոխափառ Հայել. 130 (վերջին երկուսը նորագիւտ բառ). նաև ճոխալ «ցնծալ, բերկրիլ» Տաշ. որից յառաջացել է գւռ. ճխալ Երև. Պլ. Տփ. հմմտ. Ադամ. էջ 9. «Դրախտիւն ուրախա-նէր, յետ և յառաջ հայեալ ճոխէր». ուր 5 ձեռ. ունին ճխէր, ինչպէս գիտէ նաև Բառ. երեմ. էջ 198՝ ճխալ «հրճուիլ»։


Կերպաս, ուց

s. adj.

silk, silk-stuff;
taffeta, light silk;
silk goods;
silken.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ու հլ. (յետնաբար ի հլ.) «բարակաման կամ մետաքսեայ կտաւ» Եսթ. ա. 9. Վեցօր. 177. Բուզ. Ոսկ. ես. որից կերպասաբեր «մետաքս բերող (շերամ)» Վեցօր. 177. կերպասագործ Վեգօռ. 122 կերպասի Եսթ. ա. 6. կերպասեայ Փրպ. կերպասավաճառ (նոր բառ) ևն։


Կերտ

s.

building, construction.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. այս արմատի ընդհանուր իմաստն է ճխածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցաւացնել, մարմաջեցնել», որոնցից ծագում են՝ կծաճել «կծել, խածնել» Ա. մակ. թ. 8. «բրդել, հացը կտրատել և բա-ժանել» Եփր. բ. թես. և ա. կոր. 72 (կտ. եզ. գ. դէմք կիծ «ուտելու համար բաժա-նեց»). կծել «մարմաջել, խայթոց զգալ» Եզն. «տանջել, չարչարել» Լմբ. ժբ. մարգ. էջ 213 (Զաք. ժա. 11) (Կապել կծել տանջա-նօք). «խայթել» Վրք. հց. Բ. 16. կիծ «եռք, սաստիկ քոր գալը» Շիր. Վրք. ոսկ. «կտոր, բրդուճ» Հին բռ. կծատել «խածնել» Ոսկ յհ. ա. 3. կծեցուցանել Երզն. մտթ. կծտալ «խածնել» Ոսկ. յհ. ա. 3 (էջ 57). ջերմակիծ Հկիղիչ» Վեցօր. 115. Ագաթ. Շիր. 56. բո-ցակիծ Նար. 177. գաղտակծութիւն «ծածուկ ցաւ» Յհ. կթ. զաղտակիծ «չհաջելով կծող (շուն)» Ոսկ. եփես. 836. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կծու (իբր *կիծու. կազմուած է ու մասնիկով. հմմտ. հատու, աղու, թթու, ազղու) «բարկ, դառն, դաժան» (բուն նշա-նաևում է «խայթող, կծող». նախ համի հա-մար ասուած և յետոյ փոխաբերաբար) Կոչ. Ոսկ. յհ. ա. 9. Եփր. աւետ. որից կծուու-թիւն Ոսկ. յհ. ա. Եղիշ. կամ կծութիւն Նիւս. բն. Վրք. հց. կծուագոյն Բրս. մախ. Խոսը կծուակիծ Եւագր. 267 ( կծուակիծ առնել «կսկծացնել»). կծուագին Տօնակ. կծուահամ Վստկ. կծուին Մագ. ևն. այսպէս է նաև կծուել «պտուղ քաղել, փրցնել» Ածաբ. Պրպմ. 329. Սարգ. բ. պետր. գ (էջ 431), որի համար էլ հմմտ. կծանել «բրդել»։-*կծիլ (կազմուած զ սաստկականով) «սիր-տը ղառնանալ, բարկանալ, զայրանալ» Փարպ. «կատաղիլ, կրքով ջեռնուլ» ՍԳր. զկծեցուցանել «սիրտը ցաւացնել, մորմո-քեցնել, զայրացնել» Յոբ. ժզ. 5. Հռ. ժ. 19. Ոսկ. ես. Եզն. զկծագոյն «սաստիկ կծու» Փիլ. իմ. զկծանք «սրտի ցաւ, կսկիծ» Խոր. ևն.-կսկիծ (կազմուած կիծ արմատից կոր-կընութեամբ, իբր *կիծկիծ>*կծկիծ, ուր ծ յաջորդ բաղաձայնի պատճառաւ ատամնա-կան մասը կորցնելով՝ կսկիծ) «ցաւ» Եփր. գաղ. Ոսկ. մ. բ. 18. որից կսկծեցուցանել Տոբ. ժա. 8. Ես. ժը. 3. Ոսկ. մ. ա. 19 կսկծիլ Ոսկ. մ. բ. 15 և յհ. բ. 21. կսկծա-կան Ոսկ. ես. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կսկծանք Բուզ. կսկծելի Բ. մակ. ժ. 34. ժբ. 14. չարակսկիծ Ճառընտ. Ոսկիփ. շատակըս-կիծ Սարգ. դառնակսկիծ Շար. ևն։-տիճ «կարիճի՝ մեղուի խայթոցի սուր ծայրը՝ որ խայթած տեղը՝ վէրքի մէջ է մնում. աւան-դուած չէ հին գրականութեան մէջ, բայց գտնւում է արդի բարբառներում. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 137. որից կազմուած են կճել «խայթել», կճան «եղիճ», կճաւոր «խայթող», կճիկ «սիրտ կսկծացնող», կնիչ «խայթոց». կճի «ատամ», որոնք բոլոր ռա-ւառական բառեր են և չեն աւանդւած հին մատենագրութեան մէջ։ Նոյն բառն է նաև Երև. ճիճ «մոծակի խայթոց» (տես Պռօ-շեան, Կռուածաղիկ ա. տպ. 175, բ. տպ. 306)։-Վերի կիծ և կին արմատներից կազ-մուած ձևեր են դարձեալ կծմթել «մատնե-րով մորթը ճմլել» միջին հյ. բառ, որ ունի նորայր, Բառ. ֆր. 943բ (pincer բառի տակ) և կճմթել, որի շրջուած կմճթել ձևի հնագոյն վկայութիւնը ունի Կ. Սարաֆեան, Բանալի գիտ. Սանկտպետ. 1788, էջ 69։


Կին, կնոջ, կնաւ, կանամբ

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կնիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Մծբ. (հոլովւում է սեռ. կնոջ, բց. կնոջէ, գըծ կնաւ. միւս հոլովները տե՛ս վարը. անսովոր ևն կնոջաւ, կնոջով, կնոջանց). որից առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսև. առնա-կնութիւն Սեբեր. անկին Ա. կոր. է. 32. Դատ. իա. 16. Եփր. ա. կոր. 63. բազմակը-նութիւն Մաշտ. իշխանակին Կորիւն. երկկին Կոչ. միակին կամ միակնի Կոչ. էջ 63. կնու թիւն ՍԳր. Եւս. քր. կնահան Ոսկ. մ. ա. 17. կնամոլ Խոր. կնամոլի Նխ. ել. կնասեր Փիլ.-կնոջ ձևից են կազմուած ետնաբար՝ կնոջածին, կնոջական, կնոջասէր Դամասկ. Վրք. հց.-կնոջ տկար և թուլակազմ բնու-թիւնից առնելով՝ կնամարդ, կնամարդի Փիլ, ևոր. կնատ «մեղկ, վատթար, գձուձ» Պիտ. Պրպմ. Յհ. կթ. կնատագոյն Ոսև. մ. բ. 9. կնատաձորձ «անպիտան լաթ» Ոսկ. մ. գ. 16. կնատութիւն «(կաւի) կակղութիւն, թու-լութիւն» Սեբեր. 67. կնատիլ Եղիշ. դտ. կնա-հանոյ (նոր բառ) ևն։ Արմատիս երկրորդ ձևն է կան-, որ գործածւում է միայն ա-ծանցներում. սրանից են կազմւում նաև կին բառի մի քանի հոլովները. այսպէս՝ եզ. գրծ. կանամբ, յգ. կանայք, կանանց, կանամբք (Եփր. ա. կոր. 63 ան-կանայցդ, Տիմ. կուզ, էջ 283 զկանայնսն). ըստ Meillet (անձնա-կան) սրանց նախաւոր ձևերն էին *կանաւ. կանաց, *կանաւք, որոնք յետոյ այր բառի հոլովների նմանութեամբ ստացան այս ձե-ւերը. հին մատենագրութեան մէջ պահուած է դեռ կանաց ձևը (օր. Եզն. էջ 178՝ երկու անգամ). Ս. Գիրքը գիտէ միայն կնաւ գոր-ծիականը (գործածուած 7 անգամ) և ո՛չ մէկ անգամ կանամբ. թէև կայ կանամբք (15 անգամ). ուրեմն աւելի հին է կանամբք, որի վրայից յետոյ կազմուած է կանամբ եզակին։ Այս կան-արմատականից ածան-ցեալ ձևեր են՝ կանամբի Ա. կոր. ե. 10, 33, կանանի Ագաթ. Բուզ. Ոսկ. ա. տիմ. էջ 72 (ըստ յաջող սրբագրութեան Նորայրի, Հայկ. Բառաք. էջ 43). կանանոց Փիլ. կանանցա-բարոյ Արծր. կանանցածին ՍԳր. կանանցա-կան Ոսկ. յհ. կանացի ՍԳր. Եւս. քր. կանա-ցաբար Եղիշ. կանանցահանղերձ Բուզ.։ = Բնիկ հայ բառ, որ իր երկու արմատա-կաններով և հոլովաձևերով հարազատօրէն

ԳՒՌ (dialectal) Ասմատանան ձևը պահում է մի-միայն Սվեդ. գէն. միւսներն ունին Ախց. Կր. Մկ. Ջղ. Վն. Տփ. կնիկ, Մրղ. Սլմ. կնիկ. Ալշ. Երև. Մշ. կնիգ, Շմ. կնիգ՝, Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գնիգ (Հմշ. սեռ. գնիչ, Ակն. յգ. գըթդիք), Խրբ. գնիգ՝, Ոզմ. կնէ՛յկ, Գոր. կնէկ, Ղրբ. կնըէգ՝, Ագլ. կնակ՝ կնայգ՝, Զթ. գը՛նագ, Հճ. գmնիգ, որոնք բո-բոր ծագում են փաղաքշական կնիկ ձևից, ինչպէս որ էրիկ ծագում է փաղաքշական այրիկ ձևից։-Կայ նաև Ննխ. գնիմարթ. գնիմաշթ, գինմաշտ, որոնք կարող են թէ՛ կին և թե մանաւանդ կնիկ ձևից ծագիլ։-Նոր բառեր են անկնիկ, կինարմատ, կնկա-թող, կնկնակ, կնկուկ, քեռակին, տագերա-կին, երէցկին. վերջինը փոխաբերաբար նը-շանակում է «ընկուզի ամբողջական մի-ջուկ». այս իմաստով է նաև էնկիւրիի թըր-քախօս հայոց բարբառով իրիսկին, օռ. Ճե-վիզիմ իրիսկին չքտը (Բիւր. 1898. 789)։


Կինամոմոն

s. bot. cinnamon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «դարիճենիկ, կա-սիա, դարչին» ՍԳր. Նար. երգ. 310 կամ նաև կրճատ ձևով՝ կինամոն Վրդն. ել. և ան-թառամ (սեռ. կինամոնաց Շար. էջ 427ա) որից կինամոմոնաբեր Խոր. աշխ. 598։


Կիրթ

adj.

well-bred, well-educated, versed, expert, experienced, practised;
— ախորժակ, exquisite taste;
ընդ — անցանել, to exercise, to practise, to experience;
ընդ — անցուցանել, to instruct, to teach, to educate, to bring or train up;
ի — անկանել զհետ իրիք, to devote, to dedicate oneself to;
ի — ձգեալ հասանել ումեք, to gain or close up with one running;
cf. Կիրթք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մարորւած, վարժուած, սովո-րած» Ովս. ժ. 11. Եբր. ե. 14. «մարզանք. հրահանգ, կրթութիւն» Ագաթ. Վեցօր. որից կրթել «մարզել, հրահանգել, վարժեցնել» Ա. տիմ. դ. 7. Եբր. ժբ. I1. Ագաթ. «լօժա-րիլ, փափագիլ, մի բանի ձգտիլ, հետամուտ լինել» Փարպ. Եղիշ. զհետ կրթիլ «յետևից ընկնել, հալածել» Խոր. Յհ. կթ. կիրթ ի մտի ունել «լաւ միտքը պահել» Ոսկ. եբր. 529. ի կիրթ ձգիլ «մէկի յետևից շտապ եր-թալ՝ հասնելու համար» Բուզ. Դ. 23 (այս երկու կարևոր ոճերը չեն նշանակած բա-ռարանները). յապուշ կրթել «ապուշ դարձ-նել, զարմացնել» Սեբեր. յապուշ կրթիլ «ապշիլ, զարմացած մնալ» Ոսկ. կիրթերա-սան «ընտել ձի» Առ որս. կրթութիւն Ա։ տիմ. դ. 8. Իմ. ը. 18. Եւս. պտմ. կրթա-գոյն Կոչ. բարեկիրթ Պարապմ. դժուարա-կիրթ «կնճռոտ, դժուարիմանալի» Լծ. պրպմ. 595. դեռակիրթ Համամ. առկ. ընդելակըր-րիլ Պիտ. անկիրթ Եղիշ. Յհ. կթ. նախակըր-թութիւն Եւագր. յարակիրթ Կղնկտ. ևն։ Այս բոլորից դուրս կրթել նաև ոստաւնան-կութեան վերաբերեալ բառ է, ինչպէս գըտ-նում եմ Տաթև. ամ. 398 և հարց. 712 «Բե-հեզն... կրթելով առնու զսպիտակ գոյնն». (հմմտ Գւռ. բառ. քռթել, քռթիչ)։

= Հմմտ. վրաց. კრთომა կրթոմա «սար-ռուռ, սոսկում, փայլ, պայծառութիւն», დაკრთომა դակրթոմա «զարմանալ, վախե-նալ, հիանալ», გამოკრთომა գամոկրթոմա «փայլ, պերճութիւն, փայլիլ», მეკრთომა շեկրթոմա «սոսկում, վախենալ», ჭაკრთოϑ, քակրթոմա «զարմանալ, շփոթիլ, յանկար-ծակիի բերուիլ, հսկել, արթուն մնալ», კირ-თება կիրթեբա «ծառայեցնել, գերի դարձ-նել, նուաճել, հպատակեցնել». այս բառերը նշանակութեամբ բաւական հեռու են թւում, բայց հյ. կիրթ արմատի նախնական իմաս-տը «ուսանիլ և կամ սովորիլ» չէ. այնու ա-մենայնիւ յիշեալ բառերը նոյն են մեր ար-մատի որոշ առումների հետ. ինչ. յապուշ կրթիլ «զարմանալ», կրթել «մարզել»։-Եթէ այս բառերը իրօք կապ ունին իրար հետ, չենք կարող մի կամ միւս կողմից փոխառութեամբ բացատրել, այլ պէտք է ենթադրել մի ընդհանուր աղբիւր, որ է խալ-դերէնը։-Աճ.


Կիւս

s.

soothsayer, conjurer, enchanter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. γόης, γοητεία «ևիւս»։ Pictet KZ 5, 43 սանս. jāyus եռ։ geasa ևն։ Հիւնք. յն. γοη «հաւահը-մայ կախարդ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 377 յն. կոէս, տլ. koes, koies «Սամո-թրակեան կղզեաց քուրմք» և Ամերի-կեանց Kivosa դիք։ Շ. վրդ. Սահակեան ՀԱ 1911, 336 հանում է Սեբաստիոյ գւռ. կիս «բուռ» բառից, իբր «ձեռնա-հմայութիւն». (այս մեկնութիւնը սխալ է, որովհետև նախ իմաստը տարբեր է, երկրորդ՝ կիս<կիցք պիտի տար *կցա-հմայ ձևը)։


Կլափն, փին

s.

jaw, jawbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Լ. Ջղ. կլափ, որից կլափին անել, կլափին տալ «բերանը բացուխուփ անել (քաղցից կամ մանաւանդ մեռնելու ժամանակ)». նա Ղզ. կլտափ «կլափ, կզակ, կոկորդ»?-թուի թէ միևնոյն բառն է Երև. կլամ «կոկորդի բերանը» (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 343), որ և Երև. Բլ, «գութանի և արօրի առատամի բօղազը»։


Կծիծ

s. fig.

nibbling, stealing a little at a time;
pickpocket;
swindler, sharper, cheat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գող» Սեբեր. 219, Կանոն. Շնորհ. ընդհ. որից կծծի (ի մասնիկով՝ փխ. *կծիծի) «պիղծ, ամօթալի» Ոսկ. եփես. «գող» Մագ. Տօնակ. Խոր. «ժլատ» Նառ կծծանք Մաշկ. կծծութիւն «ագահութիւն» Եզն. «գողութիւն» Ոսկ. պօղ. ա. 834 (յն. «գողանալ»), գաղտակծիծ «ծածուկ գողա-ցող» Լմբ. ժբ մարգ. էջ 117 (աբդ. ա. 5) մանրակծծի «մինչև անգամ մանր բաներ գողացող» Ոսկ. բ. տիմ։


Կծիկ, կծկի or կծկան

s. adj.

clew of yarn, ball of thread;
wound in a ball, squat, clustered, crouching;
պատել ի —ն, to wind up, to wind into balls or skeins;
— կալ, to crouch, to squat;
to sit on one's heels;
to creep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։


Կղզի, զւոյ, զեաց

s.

isle, island.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասուրական հին փոխառութիւն, որի հետ հմմտ. արաբ. [arabic word] jazar, օ [arabic word] la' zira. ասոր. [syriac word] gāzartā «կղզի». ըստ այսմ մեր բառը շրջուած է *կզղի ձևից, ինչ-պէս որ նոր շրջումով ունինք Մշ. կզղի։ Ա-սուր. g>հյ. կ հնագոյն ձայնափոխութեան համար հմմտ. կիր և կոզռն։ Արաբերէնից փոխառեալ ձև է պրս. [arabic word] ǰaz «կղզի»։-Աճ.


Կնդրուկ, դրկաց

s.

olibanum, frankincense;
benzoin;
— երեւելի, pure —.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «լիբանոս, մի տեսակ ացնիւ խունկ» ՍԳր. «մազտաքէ» Գաղիան, որից կնդրուկ երևելի «թափանցիկ կնդրուկ» Ել. լ. 34. կնդրկեայ Եփր. մն. 481. կնդըր-կախառն Գ. մակ. ե. 25. կնդրկաբեր Վրդն երգ. քրտնակնդրուկ Նար. էջ 218։


Կնիւն, ոյ, ով

s.

sedge, flag, rush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «պրտու, ճիլ, luncus glau-cus Ehrh. և butomus umbellatus L (ըստ Տիրացուեան, Contributo § 44 և § 45)» Յոբ ը. 11, խ. 16. որից կնիւնաբեր Ածաբ. մկրտ։


Կոզակ, աց

s.

architrave;
lateral construction;
wood-work, frame work, planks, joists;
back of a house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «շէնքի պահանգ, կապ. բարաւորների վերնախարիսխը, վերևի շեմ-րը, շինուածքի դուրս կարկառուած մասը» ԱԳո. Եւս. քր. ա. 69. (բառիս իմաստը ման-րամասն բացատրում է Նչ. եզեկ։ Արդի և. կեղեցական լեզւով՝ «Խորանի մեծ կամարի մէջտեղն է, ուր լինում է օծուած մի խաչ». Քննասէր, Օրաց. ազգ. հիւանդ. 1906, էջ 154)։ Գրուած է նաև խոզակ. այսպէս՝ խո-զակ բաբանի Ուռհ. էջ 120, Սմբ. պտմ. էջ 70, խոզակ բերդի կամ բանտի՝ Ուռհ. էջ 338։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.


Կոծ, ոյ, ով

s.

lamentation, complaint, mourning, weeping, tears;
blow;
undulation;
— առնել՝ առնուլ՝ դնել, to wear mourning, to complain, to lament, to deplore;
— դառնութեան առնուլ ի վերայ ուրուք, to make great lamentation;
to chant mournful hymns, to sing dirges over;
— ջերմացուցանել, to cause to weep with exceeding bitterness;
ի — մրրկաց ծփիլ, to rise or toss about in waves, to be agitated, billowy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «կուրծքը ծեծելով լաց լինել ու բղաւելը» ՍԳր. Կոչ. Ոսկ. յհ. բ. 16. «ալե կոծութիւն» Նար. որից կոծել «ծեծել, զար-նել» ՍԳր. Ոսկ. եբր. ե. Վեցօր. կոծիլ «լալ, ողբալ» ՍԳր. «ալեկոծուիլ, ծփիլ» Վեցօր. կոծալ «ողբալ, լաց լինել» Ոսկ. յհ. ա. 39. բ. 38. կոծական «ողբական» Ոսկ. լհ. բ. 38. կոծանք «ալիքների բաղխումը» Ոսկ. ե-փես. կոծօնք? «ողբ» Եւս. պտմ. 118 (ըստ սրբագրութեան Վարդանեանի՝ ՀԱ 1914, 325), կոծադիր «մեռել ողբացող» Կանրն էջ 69. կոծապար «լալկան՝ գանձ ասող կա-նանց խումբ» Պիտ. կոծատեղի «լացի վայր» Մանդ. քարկոծել ՍԳր. քարկոծանք Եփր. ել Կիւրղ. ել. ալեկոծ Ոսկ. մ. ա. 24, Վեզօր. ալեկոծութիւն Մանդ. Պիտ. ձեռակոծ Ոսկ. ես. նաւակոծիլ Ա. տիմ. ա. 20. պատուհա-սակոծ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. թքակոծ Լաստ. ծովակոծութիւն Ոսկ. մ. ա. 5. լու-սակոծիլ Փիլ. նխ. երասանակակոծել Փիլ. Պիտ. համբաւակոծ Կոչ. 312. հանա-պազակոծ Գէ. ես։ Բառիս առաջին և նախնական իմաստն է «զարնել, ծեծել». որից՝ անցնելով «կուրծք ծեծել» նշանակու-թիւնից՝ յառաջացել է «ողբալ, լալ» նշանա-կութիւնը։ Նշանակութեանց այսպիսի զար-գացման համար հմմտ. լիթ. plaku, plakti «զարնել, պատժել» և հսլ. plakati «լալ»։


*Կոկով

s.

testicle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գօգօվ «ա-մորձիք». սրա հետ նոյն է հոմանիշ Ննխ. գიգō, որ այլուր ունի տարբեր նշանա-կութիւններ. ինչ. Ակն. «ձու», Սվ. «մրգեղէն, պտուղ», Ակն. «ընկոյզ», Տփ. «պանիր», Խրբ. «կլոր, գնտաձև». բոլորի նախնականը ներ-կայացնում է վերջին նշանակութիւնը։-Սրա համար հմմտ. նաև կակալ Կր. «ընկոյզ» և կակալա «ամորձիք» Կր. «ոչխարի, ուղտի։ այծի աղբ» Կս., պլոր «ամորձիք» (բայց բուն նշանակութիւնը «կլորիկ»)։


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. ճրագք կամ ճրա-գունք) «ճրագ, ջահ, լոյս, մոմ» ՍԳր. Կիւրղ. թագ. որից ճրագ գիշերոյ «ամենաթանկագին ակունքը» (որի առասպելական ծագումը տե՛ս) Տաթև. ամ. 162. ճրագաբերան ՍԳր. ճրագարան ՍԳր. ճրագալոյց Արշ. Կամրջ. Գնձ. ճրագու «ճարպ» Եզն. Վստկ. Կանոն. 27, 37 (վերջինը՝ ճրագոյն), Ոսկիփ. ճրագա-կալ Վրք. հց. եօթնաճրագ Գնձ. եօթնճրա-գեան Սեբեր։ ևն։


Ճօճ, ից

cf. Ճօճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկու կողմ շարժուիլ՝ երերալը». արմատական ձևը ցոյց են տալիս ճօճ «շար-ժում, շարժուն» Արծր. Օրբել. «կախօրրան» Զքր. սարկ. Ա. 55. որից ճօճիլ «երերալ, քա-մուց տատանիլ, նիզակների շարժուելը» Վե-ցօր. Մծբ. Եղիշ. ճօճել (գրուած նաև ճոճել) Բ. մակ. ժա. 8. Եփր. թգ. ճօճեցուցանել Նիւս. ճօհան Գնձ. Թլկր. 53. ճօճեմական Սե-բեր. 198. ճօճանակ «ճռռան, կարկաչայ, շռնչանի նման մի խաղալիք» Յհ. իմ. ատ. Կանոն, էջ 146. (նոր գրականի մէջ «pendu. le»). ճօճկտալ Քուչ. 53. նիզակաճօճ Գր. տղ. յօնաճօճ Սիսիան. յարաճօճ Ագաթ. մի-ջին հայ. ճօշ տալ «երերալ» (իմա ճօճ տալ) Թլկր. 25.-նոր բառեր են ճօճում, ճօճանա-կաւոր, ճօճաթոռ ևն։


Մազդ

adj.

firm, solid, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։


Մազդեզն, զանց

s. adj. Mazdeisnan, follower of Zoroaster;
օրէնք, դեն -զանց, mazdeism.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-զան, -զունք. -զանց) «զրադաշտական» Բուզ. Խոր. որից դեն մազ-դեզանց (կամ նաև օրէնք, աղանդ մազդե-զանց) «զրադաշտական կրօնը» Եղիշ. Բուզ. Խոր. մազդեզական «զրադաշտական կրօնին վերաբերեալ» Արծռ..


Մազտաքէ, ի

s.

mastic;
— գիհոյ, sandarac, gum of the juniper-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μαστίχη «ծամոն» բառից փոևառ-եալ. այս էլ գալիս է յն. μασταζω «ծամել», μάστας «բերան» (ծամող) ձևերից, որոնք ծագում են հնխ. menth-«ծամել» արմատից (տե՛ս Boisacq 613)։ Յոյն բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ, ինչ. լտ. masti-che, գերմ. Mastix, ֆրանս. mastic, արաբ. [arabic word] ︎ maslakì, քրդ. mstékki՝ նոյն նշ։ -Հիւբշ. 362։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մալել բայից հանելով մեևնում է «ոչխար արու մալեալ, թաղասմաւոր... որպէս և յն. μῆλον «ոչխար»։ Schef-telowitz BВ 29, 46 հհիւս. smale «ոչ-խար», գոթ. smals «փոքր», յն. μήλα «ոչխար», հիռլ. mil «անասուն» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնր կրկնում են Walde 458 և Pokorny 2, 296 հնխ. mēlo-ձևի տակ։ Դուար բառի յարադ-ռութեամբ և արաբերէնի համեմատու-թեամբ վերի ձևով մեկնում է Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11Ո։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։


Մահ, ու, ուան, ուց

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (կամ նաև -ուան, -ուամբ, -ունք, -ուանց) «մահ, մեռնիլը», լայնաբար՝ «կոտորած, ջարդ, ժանտախտ, ժանտամահ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Բուզ. Կիւրղ. թգ. որից մահաբեր ՍԳր. Կոչ. մահածին Ագաթ. մա-հանից Ոսկ. եբր. մահահանգիստ Ագաթ. մա-հաշունչ Վեցօր. մահապարտ ՍԳր. Ագաթ. մահարձան ՍԳր. մահկանացու ՍԳր. Ոսկ. ես. Եզն. Եւս. քր. դառնամահ Եփր. խոստ ժանտամահ Սեբեր. անմահ Ագաթ. կիսամաճ ՍԳր. խայտառակամահ Ագաթ. կտտամահ Առաթ. բռնամահիկ Ճառընտ. խաշնասmահ Մանդ. խեղդամահ Խոր. Պիտ. մահակապ «մահը կապած» Մ. Մաշտ. 1714, էջ 441. մահալից «մահով լցուած, թշուառ, մահկա-նացու» Բանք իմ. 35 (երկուսն էլ նորագիւտ բառ). վաղամահուկ Փիլ. մահոյ «մահկա-նացու» Եղիշ. առաք. 349 (չունի ՆՀԲ), ևն։ Բառիս հնագոյն ձևն է մարհ, որ մի քանի անգամ գործածուած է Եփր. Վենետիկ 1832, հտ. Գ. էջ 12, 20, 21, 62, 147, 257 (տե՛ս ՀԱ 1912, 177. չունի ՆՀԲ)։ Հետաքրքրական ձև է մահինաբողբոջ Նար. տաղ.։ Նոր բա-ռեր են մահազդ, մահացութիւն, մահերգակ ին։


Մահր, ի

cf. Տուայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կայ անյայտ գաւառականով մա-ղաս «ծննդաբերութեան ժամանակ կանացի անդամից վազած հեղուկը». նաև մաղասկաթ Ակն. Բիւթ. «տրտում, տխուր, վշտահար», մաղասկոտ (Rivola) «ջերմոտ, դողցւոր»։


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Meillet MSL 10, 280, որ Հիւբշ. IF Anz. 10, 46 մերժում է՝ նշանակութեանց տարբերութեան պատճառով։ Հիւնք. էջ 37 ամուլ բառից, իսկ էջ 50 ճմլել բա-յից։


Մամուխ, մխոյ

s. bot. sloe, wild-plum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։