Definitions containing the research բա : 10000 results

Հասարակագործութիւն, ութեան

s.

cooperation.

· Calfa

NBHL (2)

Հոտոտելիք յերկուս ըռնգունս բաժանեալ՝ սպասեն հոտոցն՝ հասարակագործութեամբ. (Փիլ. լին.։)

κοινοπραγία cooperatio. Միաբան գործելն. գործակցութիւն.


Հասարակախառն

adj.

common, general.

· Calfa

NBHL (1)

Հասարակ. հասարակաբար. եւ Միջական. եւ Սովորական.


Հասարակած, ի, աւ

s.

moiety;
equator;
զ—աւ գիշերոյ, at midnight.

· Calfa

NBHL (2)

ἠμίσευμα dimidium, media pars. Հասարակն կամ հասարակեալն, որպէս ընդմիջումն՝ այսինքն կէսն. կէս բաժինն. միջին վայրն կամ ժամանակն.

Զհասարակածաւ գիշերւոյ (յն. (մի բառ, μεσονύκτιον ). Հռութ. ՟Գ. 8։)


Հասարակական, ի, աց

adj. s.

common, public, general;
ordinary;
communist.

· Calfa

NBHL (3)

Լուծանի երախան վասն հասարակական տագնապի։ Յիրաւի ոք զինքն ի բաց բառնայ ի հասարակականն տագնապէ. (Սահմ. ՟Թ։)

Զոր ոչ մարդ հասարակական գիտէ, այլ՝ բան մարմին եղեալ. (Սարկ. հանգ.։)

Հասարակական անուն է ամենայն բուսոց՝ բանջար. (Վրդն. ծն.։)


Հասարակապատիւ

cf. Համապատիւ.

· Calfa

NBHL (2)

Յետ յիշեցուցանելոյ զհասարակապատիւ պատուոյն եղբարց. յն. զհաւասարապատուութենէ. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Ի ձեռն պարզ բանի հասարակապատիւ ամենեցուն պատմելով. (ՃՃ.։)


Հասարակաւորութիւն, ութեան

s.

equality, parity;
— աւուր, equinox.

· Calfa

NBHL (2)

Հաւասարութիւն. միաբանութիւն. կցորդութիւն.

Հանդերձեալ էր առ հասարակաւորութիւն միաբանութեան եւ խօսից գալ. (Փիլ. լին.։)


Հասարակեմ, եցի

va.

to equal, to divide in two parts, in halves;
to share, to part equally, to portion out;
to accomplish;
— զսէրն ընդ ամենեսին, to love impartially, to be large-hearted;
մի —եսցեն զաւուրս իւրեանց, they shall not live out half their days.

· Calfa

NBHL (3)

ՀԱՍԱՐԱԿԵԼ Հաւասարել, իլ. հաւասարորդ առնել. Հաւասար բաշխել. հաղորդել, կցորդել, իլ. նմանիլ.

Կերպարանք հասարակեցին. բայց ճշմարտութիւնն՝ ընտրութիւն եցոյց ի միջի. (Սեբեր. ՟Զ։)

Սկսանի հասարակիլ ի վերայ նորա անարգութեան օր կենցաղոյս. (Լմբ. սղ.։ (զի զբան սաղմոսին՝ որ ըստ ՟Ա նշ. թուին ձգել յայս ՟Գ նշ։))


Հասարակութիւն, ութեան

s.

community;
the public;
moiety.

· Calfa

NBHL (2)

Ո՞չ բաժակն փրկութեան գոհութեան՝ հասարակութիւն արեան նորա, եւ ո՛չ հացն զոր բեկանեմք, հասարակութիւն մարմնոյ նորա. (Ասող. ՟Գ. 21։)

Զյոլովութիւն շահից օրինին աննենգ հասարակութեամբ բաժանելոյ։ Զբարեաց բերել խնդալից կամօք զհասարակութիւն. (Պիտ.։)


Հասարակօգուտ

adj. s.

of public utility;
the common weal.

· Calfa

NBHL (1)

Հարկաւոր օրէնք, եւ յոյժ հասարակօգուտ։ Այնք որ զհասարակօգուտն գործեն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. բագն.։)


Հասարակօր

s.

noon.

· Calfa


Հասարակօրէն

adv.

commonly, ordinarily, generally.

· Calfa

NBHL (1)

Միաբան առհասարակ. հասարակաց. եւ Առաջի բազմութեան.


Հասկ, աց, ոց

s.

ear or head of corn, of barley;
ոսկեփայլ —ք, golden ears;
—ս արձակել, to shoot into ears, to ear;
to spire;
քաղել —, to glean.

· Calfa

NBHL (1)

στάχυς spica. պ. սուք. Գլուխ կամ կատար ցօղնոյ, յորում են բազմութիւնք հասունեւ ատոք ցորենոյ, գարւոյ, եւ այլն.


Հասկահանեալ

adj.

threshed, husked.

· Calfa

NBHL (1)

Ուստի հասկն ի բաց հանեալ իցէ. թօթափեալ ի հասկէն.


Հասկանամ, ացայ

vn.

to understand.

· Calfa

NBHL (1)

Զբովանդակն յեկեալ եղբարցդ հասկանայք։ Հասկացաք եւ զոր բանից ծանոյց մեզ. (Շ. թղթ.։)


Հասկացուցանեմ, ուցի

va.

to cause to understand.

· Calfa

NBHL (1)

Հասկացուցէ՛ք նոցա զծածուկ բանս սուրբ գրոց. (Շ. թղթ.։)


Հասողութիւն, ութեան

s.

comprehension, understanding, intelligence, perception.

· Calfa

NBHL (1)

Զամենայն եղեալս ի հասողութիւն քեզ ածել։ Որչափ միտք եւ հասողութիւն բաւեցին. (Խոր. ՟Ա. 6. եւ 8։)


Հասու

adj. fig.

happening: lively, clever, intelligent;
— լինել, to arrive, to reach, to attain;
to seize, to take, to catch, to entrap;
to comprehend, to conceive, to penetrate, to discover, to recognize.

· Calfa

NBHL (5)

Խօսօղք բազումք յաստուածայնոցն, այլ զօրութեան մտացն ոչ հասուք։ Զայլ ոմն ասելով յոյժ հասու՝ վարդապետ իւր եղեալ. (Խոր.։ ՟Բ. 89։ ՟Գ. 33։ եւ Փարպ.։)

ՀԱՍՈՒ. որպէս Վերահասու. հասկացօղ. իմացօղ տիրապէս. ըմբռնօղ. խելամուտ. հմուտ. տեղեակ. յն. բայիւ ἑπιγινώσκω agnosco.

Մարդկօրէն ձեւացուցանէ զբանն, որով հասու կարասցուք լինել. (Խոսր.։)

Մարմնապէս ձեւացուցանէ զբանս առ ի հասու առնել զմեզ ամենագութ խնամոցն աստուծոյ. (Լմբ. սղ.։)

Որ ի վերայ հասանէ. որպէս Տիրօղ. զբռամբ ածօղ. ժամանօղ. եւ Իշխօղ. ձեռնհաս. վարի ի մեզ էական բայիւ. իբրու յն. κρατέω, καταλαμβάνω obtineo, deprehendo. ձեռք ձգել, ափ ձգել


Հասուկ

adj.

ripe-minded, clever, intelligent.

· Calfa

NBHL (1)

(յորմէ Հասկանալ) Հասու. տեղեակ. հասուն մտօք. բանիբուն.


Հասումն, ման

s.

the arriving, arrival;
cf. Հասողութիւն.

· Calfa

NBHL (1)

Որոյ՝ միտք ի հասումն, եւ բան ի ճառել տկարանայ. (Սկեւռ. ես.։)


Հասուն

adj.

ripe, mature, grown up;
wise, prudent, judicious;
— հասակ, ripe or advanced age;
— այր, man of mature age, a discreet sober-minded man;
— օրիորդ, marriageable young lady;
— խորհուրդ, միտք, mature judgment;
— խաղաւարտ, ripe imposthume;
— գործել, to ripen, to make ripe, to mature, to bring to maturity.

· Calfa

NBHL (3)

Որդիք եւ եղբարք հասունք. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 9։)

Խակ մանկտոյն զհասունս ետ բարբառել. (Մեկն. ղեւտ.։ որ հայի ի ՟Ա նշ։)

ἑν ἠλικίᾳ եւ այլն. τέλειος, δυνατός aetate adultus, potens, perfectus. Իբրու Ի չափ կամ յարբունս հասեալ. առոյգ. զօրաւոր։ ձեռնհաս. բաւական.


Հասուցանեմ, ուցի

va.

to cause to arrive, reach or attain;
to bring, to refer;
to cook, to dress, to get ready, to prepare;
to ripen, to mature;
հասոյց ինձ անբաւ աշխատութիան այս բառգիրք, this dictionary has cost much labour.

· Calfa


Հաստ, ից

adj. s.

solid, stable, firm;
strong, robust;
thick, coarse, large;
—, —ք, stability, firmness, hardness, steadiness;
կալ ի —ի, to stand firm;
ի —ոջ պահել, to hold fast;
ի —ոջ ունել, to preserve, to keep.

· Calfa

NBHL (1)

Արարեր զբազուկ իմ որպէս զաղեղն հաստ. յն. պղնձի. (Սղ. ՟Ժ՟Ը. 35։)


Հաստաբեստ

adj.

firm, solid, strong;
hard, compact.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ ի վերայ հաստաբեստ ինչ զօրութեանց հիմունք մաղոցն հաստատեալ իցեն։ Իբրեւ զմորթ հաստաբեստս բառնալ զմեծաբեռն ծանրութիւնն. (Վեցօր. ՟Թ։)


Հաստակառոյց

adj.

well built, solid, stable.

· Calfa

NBHL (1)

Հաստակառոյց հիմն, կամ հիմունք, երկիր, գետին, վէմք, քարինք. (Անան. եկեղ.։ Անյաղթ բարձր.։ Սարգ. ՟ա. պետր. ՟Բ։ Արծր. ՟Ե. 7։ Տօնակ.։)


Հաստամագիլ

adj.

furnished with very strong claws or talons.

· Calfa

NBHL (1)

Ի բազում թռչնոց՝ են, որ խիստ ոտիւքն հաստամագիլք են. (Վեցօր. ՟Ը։)


Հաստաշինած

adj.

stable, firm, well built.

· Calfa

NBHL (1)

Զգերեզման շիրմին սանատրկոյ արքային ոչ կարացին բանալ վասն անհեգեգ սկայագործ հաստաշինած ճարտարագործ արարածոցն. (Բուզ. ՟Դ. 24։)


Հաստատագոյն

adj. adv.

very firm, very solid;
firmly, surely.

· Calfa

NBHL (2)

Ունիմք հաստատագոյն զբանն մարգարէական. (՟Բ. Պետ. ՟Ա. 19։)

Հաստատագոյն ի բազմացն վկայութենէ հաւատարմասցի. (Բրս. հց.։)


Հաստատական, ի, աց

adj. s.

firm, solid, immutable;
— բան, affirmative.

· Calfa


Հաստատապէս

adv.

cf. Հաստատ.

· Calfa

NBHL (1)

Զոր հաւաստեաւ ոչ ասաց սրբազանն գիր, զիա՞րդ ոք պատմեսցէ հաստատապէս. (Պրպմ. ՟Ե։)


Հաստատեմ, եցի

va.

to affirm, to sustain;
to prop, to confirm, to consolidate;
to fortify, to comfort, to invigorate, to strengthen, to encourage;
to restore, to mend, to revive, to refresh;
to assure, to guarantee, to attest, to certify, to witness, to approve, to corroborate;
to legalize, to ratify;
to institute, to found, to erect, to create, to make;
— անդրէն, to reestablish;
— զերեսս, զձեռն, զմիտս, to set out, to start, to proceed, to move on;
to deliberate, to resolve, to purpose;
to conduct or comport oneself, to act;
to threaten;
— զառաղջութիւն, to recover, improve or restore health;
—եալ էր ի խորհրդեան, he was resolute and decided in action.

· Calfa

NBHL (3)

Հաստատել զտապանակն ի մէջ խորանին. զտաճար բնակութեան ի միջի մերում։ Սանդուխք հաստատեալ յերկրի ... եւ տէր հաստատեալ կայր ի նմա։ Հաստատեմ զուխտ իմ ընդ ձեզ։ Հաստատեցին բան։ Հաստատեաց զմեզ ընդ իւր ի բարեկամս եւ ի թիկունս։ Հաստատեցին նմա ազատութիւն։ Հաստատեցաւ ագարակն այն աբրահամու։ Որդւոյ իւրում հաստատեսցէ զնա։ Ոչ լինիցի հաճոյ յաչս տեառն իւրոյ՝ որում հաստատեցան։ Հաստատել զսիրտ հացիւ, կամ հացի զսիրտ։ Կերաւ, եւ հաստատեցաւ այնու ոգի նորա։ Իբրեւ հաստատեցաւ մանուկն, եւ այլն։

Հաստատեա՛ ի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ։ Հաստատեսցի բան մեր ի սրտի քում։ Մի՛ հաստատեր զակն քո ի նա.եւ այլն։

ՀԱՍՏԱՏԵԼ իլ. բազմապատիկ ոճով վարի յամենայն գիրս.


Հաստատութիւն, ութեան

s. chem. adv.

stability, firmness, solidity, fixedness, consistence;
constancy, resolution;
strengthening, consolidation, confirmation;
prop, stay, support, base;
affirmation, assertion, acknowledgment, authorization, certifying, approbation, ratification;
solidification;
— երկնից, the firmament;
— մտաց, constancy, firmness of purpose;
— առնուլ, to be vouched for, of a certainty, to prove true, to be confirmed, attested, certified;
հաստատութեամբ, cf. Հաստատ;
հաստատութեամբ եդեալ էր ի մտի, he was resolved, he has taken a resolution, he decided to.

· Calfa

NBHL (2)

Հաստատութիւն խաղաղութեան։ Ընկեցին ի բաց զհաստատութիւնս իւրեանց եւ զդաշինս։ Ամենայն հաստատութեամբ ետու հրաման։ Հաստատութեամբ զօրութեամբ իմոյ։ Ո՞վ եկաց ի հաստատութեան տեառն։ Բեկանեմ զհաստատութիւն հացի։ Թագաւոր հանճարեղ՝ հաստատութիւն ժողովրդոց։ Հաստատութիւն իմ եւ ապաւէն իմ դու ես։ Ետուր նմա օգնական զեւայ, հաստատութիւն նմա զկինն նորա։ Եհաս թագաւորն յիրացն հաստատութեան վերայ.եւ այլն։

Հաստատութիւն հաւատոյ, բանից, մտաց, ոգւոյ, խորհրդոց, կամ նորոյ խորհրդոյս, եւ եկեղեցւոյ. եւ այլն։


Հաստատուն, տնոց

adj. adv.

firm, solid, stable, fixed;
certain, sure, positive;
immovable, constant;
permanent, persevering;
determined;
s. geom. solid;
cf. Հաստատ;
— կերակուր, solid food.

· Calfa

NBHL (3)

Խամրելով յառաջ քան զհաստատուն ծաղկել։ Փիլ. (բագն.։)

Գծոյ, երեւման, եւ հաստատնոյ։ Հաստատուն, երկայնութեան եւ լայնութեան խորութիւն առեալ։ Գիծն ըստ երկակին, եւ երեւութիւն ըստ եռակին. իսկ հաստատնոյն ըստ քառակին։ Երրեակն հաստատուն մարմնոյ. զի եռակի հաստատունն բաժանելի է. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. ել. եւ Փիլ. այլաբ.։)

ՀԱՍՏԱՏՈՒՆ. ἁληθής, ἁκριβής, πιστός verus, constans, fidelis. Հաւաստի. ստոյգ. ճշմարիտ. անտարակուսելի. արժանահաւատ. բարի. հաւատարիմ (բան, եւ անձն).


Հաստարմատ

adj.

well or deep-rooted, well established, firm, solid;
— առնել, կանգնել, to strengthen, to root, to establish.

· Calfa

NBHL (1)

Ի լեառն սուրբ նորա, հաստարմատ, ցնծասցէ ցնծութեամբ ամենայն երկիր. (Սղ. ՟Խ՟Է. 2։ (որ ո՛չ է մակբայ, այլ ածական՝ լերին կամ ցնծութեան ըստ պէսպէս օրինակաց յն)։)


Հաստիչ, չի, չաց

s.

creator, producer.

· Calfa

NBHL (2)

Ո՞վ է հաստիչ բաց յաստուծոյ մերմէ։ Զհաստիչ նորա։ Հաւատարիմ հաստչին. (՟Բ. Թագ. ՟Ի՟Բ. 32։ Ես. ՟Ի՟Բ. 11։ ՟Բ. Պետ. ՟Դ. 19։)

κτιστής, κτίζων creator. Ստեղծիչ. արարիչ. նոյնպէս ստուգաբանի եւ անունս Աստուած.


Հաստոյժ

adj.

prudent, cautious.

· Calfa


Հաստուած, ոց

s.

creature, created being;
construction, structure.

· Calfa

NBHL (2)

Հաստեալ իր. ստեղծուած. կերտուած. շինուած. բաղկացութիւն. գոյաւորութիւն եղականաց, կամ կազմուած նոցին.

Պատճառ փառաբանութեան իսկութեան հաստչին զհաստուածոցս առնուն գոյութիւն։ Զհաստուածս մարմյնո։ Կերպարան զստին հաստուածոյ։ Հաստուածին գոյիւ. (Նար. կուս. եւ ՟Գ. ՟Ի՟Ե. ՟Ձ՟Գ։)


Հաստումն, ման

s.

creation;
production;
strengthening, consolidation, confirmation, reestablishment, restoration.

· Calfa

NBHL (2)

Առ հաստումն սասանեցելոյս։ Ձեռինդ հաստմամբ՝ իբր կցորդ ամենաբաշխ աջոյն աստուծոյ. (Նար. լ. ՟Խ՟Զ։)

Զչարեացն ի բաց բարձումն, եւ զմիշտ բարեացն հաստումն. (Տօնակ.։)


Հատած, ից, ոց

s. gr. adj.

section, paragraph;
caesura;
cut, cut out;
—ք կոնի, conics, conic sections.

· Calfa

NBHL (6)

Հատումն, եւ Հատուած. եւ Հատոր. կտրուածք, կտոր, մաս, բաժին.

Յերիս հատածս բաժանի առաջիկայ շարագրութիւնս. (Անյաղթ պորփ.։)

Ուղիղ կարգեալ երկրի հատած առ ի բնակութիւն մարդկան։ Երկրի հատածք՝ անբաւ ցամաք. եւ կղզիք, եւ քէռոնէսոս. (Փիլ. նխ. եւ Փիլ. լին.։)

Ցանկք երրորդ հատածի։ Հատած երրորդ. աւարտաբանութիւն մերոց հայրենեաց. (Խոր. ՟Գ. 2։)

Յարմատոյ հատած ցամաք փայտ. (Շ. բարձր.։)

Այս հատած յայն հատած շարամերձեալ իմանի, յորժամ զիմանալի գիծն առնուցուս լինել բաժանումն. (Սահմ. ՟Ժ՟Է։)


Հատակարկատ

adj.

pieced, patched;
composed.

· Calfa

NBHL (1)

ՀԱՏԱԿԱՐԿԱՏ ԻՆՉ. σύνθεσις compositio. Ի հատածից կամ ի կոտորոց կարկատեալ եւ բաղադրեալ իրք.


Հատակոտոր

s.

bit, piece, morsel;
remnant, shred, fragment;
— առնել, կոտորել, to cut up, to cut in pieces;
to break, dash or smash to pieces;
to mutilate, to curtail, to change, to alter.

· Calfa

NBHL (4)

Յօրինակէ եւ ի գրողէ յոյժ ապականեալ եւ հատակոտոր լեալ է ի բազում տեղիս. (Մխ. երեմ.։)

Երկուս կամ երիս բանս ի գրոց ընթեռնուցումք, եւ զնոյն հատակոտորս. ((յն. մակբայ). Առ որս. ՟Ժ՟Բ։ Սարգ. յկ. ՟Ը. ՟Ժ՟Ա։ եւ Սարգ. յուդ. ՟Ա։)

Ի բանս աստուածաշունչ գրոց ոչ գտանի հատակոտոր ինչ. (Գր. տղ. թղթ.։)

Հատակոտոր արարեալ զբանս առաջին մեկնչաց. (Երզն. մտթ.։)


Հատահարցութիւն, ութեան

s.

divination by means of grains.

· Calfa

NBHL (1)

Ի տաճարէն հանէ զանասնական անբանութիւնն՝ որ ի մեզ, զհատահմայութիւն կործանելով. (Տօնակ.։) (ուր լոմայափոխութիւնն շփոթի ընդ հմայութեան հատից։)


Հատանիմ, տայ

vn.

to be cut, separated, divided;
to be exhausted, to decline, to fail, to desist;
to abstain, to refrain;
to shine, to glitter, to sparkle;
to yield, to give way, to fall into;
— գունոյ, to turn pale;
to be discoloured, tarnished, to lose colour, to fade, to grow pale;
— ի յուսոյ, to lose hope, to cease to hope, to despair;
յանգործութիւն —, to foment, to cherish idleness;
յանմտութիւն —, to be without even the shadow of common sense;
ի զեղխութիանս —, to plunge into debauchery;
ի չարութիւն —, to abandon oneself to wickedness;
— բոցոյ, to flame, to cast a glare, to shine;
զհետ —, to apply oneself to;
ի վաճառս —, to deal, to traffic;
ի գինեվաճառս —, to keep a wine-shop, a tavern;
իբրեւ զկարկուտ հատեալ յամպոց, like hail fallen from the clouds;
ամենայն ուրեք ոսկւոյ եւ ականց նշոյլք —նէին, all was brilliant with gold and precious stones;
փայլատակունք —նէին, thunderbolts fell;
գունդ մի հատեալ, a detachment of troops;
հատեալ ի յուսոյ, desperate;
բան հակիրճ հատեալ, brief, succinct discourse.

· Calfa


Հատեալ

adj.

cut;
castrated, gelded.

· Calfa

NBHL (1)

ՀԱՏԵԱԼՆ. ἁπεσπάσμενος avulsus. Որպէս Մաշեալ, ոյր արութիւնք են ի բաց հանեալ.


Հատոր, ոց

s.

part, bit, shred, fragment, stump;
volume, tome;
— հոգւոյս, my life ! my darling ! my love !.

· Calfa

NBHL (1)

Զառաջին հատորս վասն դիւրահասութեան ի գլուխս բաժանեցա. իսկ երկրորդ եւ երրորդ հատորքն առաջին գրոցս, եւ այլն։ (Նախ. առակ.։)


Հատու

adj. fig. s.

sharp, trenchant;
decisive, peremptory;
pickpocket, cutpurse;
cf. Զէն.

· Calfa

NBHL (3)

Սրեսցէ զհատու բարկութիւնն ի սուսեր. (Իմ. ՟Ե. 21։)

Մի՛ հատու, (այսինքն) անբամբաս լինել ի գողութեան. (Ոսկ. տիտ.։)

ՀԱՏՈՒ. νοσφιζόμενος surripiens, subtrahens. Գող գանձահատ. ճարտարութեամբ ի բաց բարձօղ ընչից այլոյ. խորօղ.


Հատուածիմ, եցայ

vn.

to remove, to separate or detach oneself;
to retire, to go away, to cut and run;
to change one's abode, to emigrate, to colonize, to settle oneself as a colonist or planter.

· Calfa

NBHL (3)

Անդրէն յիւրն հատուածէր բանակ. (Պիտ.։)

Նենգողին կարթիւն հատուածեալ ի բաց հերքեցայ։ Հատուածեալ ձայն ողջունի քոյ, հեռացեալդ խաղաղութիւն. (Նար. ՟Հ՟Ե. եւ ՟Ի՟Ե։)

αὑτομολέω mens desero, transfugio ἁποικέω, μετοικέω demigro, transmigro. Զատանիլ յիւրոցն, եւ հատուած առ օտարն երթալ. փախչել երթալ կամ գալ. գաղթել. բաժանիլ. որոշիլ. հեռանալ. վտանաջել. օտարանալ.


Հատումն, ման

s.

cut, incision;
division, separation;
— անդամոց, amputation.

· Calfa

NBHL (3)

τομή sectio ἁποκοπή abscissio. Հատանելն, եւ իլն. կտրումն. բաժանումն. ի բաց բարձումն. կտրելը, կտրուիլը.

Զի՞նչ ասացիցն, որպէս հատման ինչ է բանի. (Աթ.։)

Ի ձեռն ձայնի հատմամբ որոշեալ։ Համբառնալն ո՛չ յաշխարհէ հատումն է եւ որոշումն. (Նանայ.։)


Հատուցանող

s.

cf. Հատուցիչ.

· Calfa

NBHL (2)

Տէր է հատուցանող բարեաց։ Ո՞ այն իցէ հատուցանող վաստակոց քոց. (Ագաթ.։)

Հատուցիչ բարւոք երախտաւորաց. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Հատուցիչ, չի, չաց

s.

who renders, restores or gives back;
payer;
remunerator.

· Calfa

NBHL (2)

Տէր է հատուցանող բարեաց։ Ո՞ այն իցէ հատուցանող վաստակոց քոց. (Ագաթ.։)

Հատուցիչ բարւոք երախտաւորաց. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Հատուցումն, ման

s.

restitution;
payment, reimbursement;
remuneration, recompense;
compensation, gift, offering, fine, amends;
cutting;
— վնասուց, damages, indemnity, reparation;
— փոխարինի, compensation;
exchange, any thing given in return;
ի —, in payment;
in return;
օր —ցման, the Last Judgment;
— առնել, to reward, to requite, to recompense;
to make amends for;
հատուցանել ումեք զ—, to give tit for tat, to make a return for, to requite;
to avenge, to punish;
հատուցանել զ—ի թշնամիս, to revenge oneself on one's enemies.

· Calfa

NBHL (2)

Ամենայնի լինիցի հատուցումն՝ խորհրդոց եւ բանից եւ գործոց. (Յճխ. ՟Ժ։)

ՀԱՏՈՒՑՈՒՄՆ. ἁπόσπασμα avulsio. Հատումն. կորզումն. ի բաց բարձումն.