Definitions containing the research անց : 9567 results

Ընդելուզանեմ, ուզի

va.

to enchase, to fit into, to set, to mount, to enchase, to set in a bezel;
to string pearls, to interweave, to entwine, to braid, to form a tress;
ընդելուզեալ ակամբք՝ մարգարտով, adorned, set with jewels or pearls, ornamented with gold, or arabesqued;
ընդելուզեալ յոսկի, set in gold.

· Calfa

NBHL (2)

Ընդելուզցես ի նմա ընդելուզուած ըստ չորեքկարգեան ականց։ Ընդելուզեալ ոսկւով. (Ել. ՟Ի՟Ը. 17։ ՟Լ՟Թ. 13։)

Զամենայն պատուականս (յականց՝) զոր առի ի քէն, ընդելուզից ի սմա. (Ճ. ՟Բ. (որ ի Գ. սխալ գրի, ընդելուզեցի ի սմա)։)


Ընդելութիւն, ութեան

s.

familiarity;
acquaintance;
custom;
յ— ածել, to familiarize with;
— ունել ընդ ումեք, to be familiar with.

· Calfa

NBHL (1)

Իսկ եթէ զսովորութիւնն պատճառս դնիցես, եթէ յայլ ընդելութիւն կրթեսցես զանձն, զամենայն դիւրաւ վճարեսցես։ Զայլ իմն սիրոյ պատճառս խնդրեմք անձանց, ոմանք զազգականութեանն, եւ ոմանք զընդելութեանն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ ՟Գ. 6։)


Ընդհանուր, նրոց

adj. adv.

universal, general, common;
—ք, or — տիեզերք, the universe, the whole world, or earth;
— առնել, to generalize;
everywhere;
in general.

· Calfa

NBHL (1)

Սոկրատէս ոչ կարէ զընդհանուր սպիտակն ընդունել. սակայն մտօք զբանն ընդհանուր սպիտակին կարէ ընդունել։ Սահման եւ սահմանադրութիւն ընդհանուրբն եւ մասնականաւն զանազանին ի միմեանց. (Սահմ. ՟Ա. ՟Գ։)


Ընդհատ

s. adj. mech. adv.

interval, space;
discontinued, intermittent;
loose;
different, separate;
less, lesser;
intermittent;
differently, otherwise;
nor more nor less;
ամք սակաւ ինչ — իբիւրուց, a little less than 10 000 years;
ի՞ւ իցեմք — ի նոցանէ, in what do we differ from them ? ոչ ինչ — է ի նմանէ, he differs not from him;
նուազ ինչ — ի փչմանէ լինել շնչոյն, to be almost at the last extremity, or last gasp;
չեն — յերազոց, they resemble dreams.

· Calfa

NBHL (2)

Կամ մ. առանց խնդրոյ.

Որպէս շանցդ եւ հմակերացդ է՝ անհարթ ատամանցդ՝ ի մէջ ընդհատիցն արտաքս ծորելով. (Նիւս. կազմ.։)


Ընդհատութիւն, ութեան

s.

interruption, intermittence, intermission, discontinuance, relaxation, cessation.

· Calfa

NBHL (1)

Զոր բնաւորեալն եմք արտաքուստ ոռոգանել շնչոյ ընդհատութիւն։ Զիւրեանց բանին (ընթացս) լնուն երդմամբք, իբրու թէ ոչ լաւ է ընդհատումն բայից. (Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Ընդհատումն, ման

s.

cf. Ընդհատութիւն.

· Calfa

NBHL (1)

Զոր բնաւորեալն եմք արտաքուստ ոռոգանել շնչոյ ընդհատութիւն։ Զիւրեանց բանին (ընթացս) լնուն երդմամբք, իբրու թէ ոչ լաւ է ընդհատումն բայից. (Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Ընդհարկանեմ, հարի

va.

to knock, to clash, to strike, to heat;
— զերկաթ, to strike fire.

· Calfa

NBHL (1)

Ատամանցն ընդհարկանելոյ. (Վրդն. ծն.։)


Ընդհարկանիմ, հարայ

vn.

to fight, to smite, to knock, to strike, to thump at;
— ընդ միմեանս, to knock against each other;
to encounter each other;
— գլխոյն ընդ որմն, to knock one's head against a wall;
— ընդ ճանապարհ, to be on the way to ...;
— ի խղճէ մտաց, to have remorse.

· Calfa

NBHL (1)

Ատամանցն ընդհարկանելոյ. (Վրդն. ծն.։)


Ընդհարումն, ման

s.

collision, shock, conflict.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն զգայութեանցն ըմբռնմունք հասանելի լինին՝ գունով եւ ձեւով եւ կուտիւ եւ որքանութեամբ եւ ընդհարութեամբ. իմա՛ կամ ընթերցի՛ր ըստ յն. ընդդիմահարութեամբ։


Ընդմտանեմ, մտի

vn.

to penetrate, to pierce, to strike through or pass across;
to insinuate one's self;
to pass through a filter.

· Calfa

NBHL (1)

διήκω penetro, pervenio ἑνεργέω ago Ի ներքս ի խորս մտանել. միջամուխ լինել. ներգործել. թափանցել.


Ընդողնիմ, եցայ

vn.

to lie down at length, supine;
to become idle, negligent, feeble;
to adorn one's self magnificently, gorgeously;
to make an ostentatious display, to dress pretentiously;
to become vain or insolent.

· Calfa

NBHL (1)

ԸՆԴՈՂՆԻՄ որ եւ ՅՈՂՆԻԼ. Յողն անկանիլ. յորսայս անկանիլ ի վերայ ողին. յուլանալ. յանհոգս նստիլ. անգործ կալ. եւ Զհետ լինել ընդունայնութեանց եւ պաճուճանաց. (յն. պէսպէս)


Ընդոստ

adj. adv.

that leaps, that bounds;
jumping, starting;
by stealth, stealthily;
rebounding, by fits and starts;
by skips and jumps;
palpitating, bounding;
— ի քնոյ լինել, to awake suddenly, to start from sleep;
— ի քնոյն զարթուցանել, to rouse suddenly, hurriedly;
— կալ, to leap, to hop, to rebound;
to start back with fear, to be startled, to retire, to frighten;
— խաղալ, to leap, to jump up, to rouse one's self;
— երթալ, to go with fear and trembling;
to go by leaps;
— խաղացումն ուսոց, շարժումն թիկանց, աչաց, shrugging of the shoulders;
nervous twitching of the eyes;
— անցանել, to leap, to leap over.

· Calfa


Ընդոստնում, եայ

vn.

to leap, to recoil, to start with fear;
to be aroused, frightened, dismayed;
to shy, to be testive;
to be disturbed, disconcerted;
to get angry.

· Calfa

NBHL (2)

Ոչ ընդոստեայ ի թմբրութեանց լքմանէ մտացս. (Նար. ՟Ե։)

Յերկիւղէ տերանց իբրեւ սուր խթանով հարեալ՝ ընդոստչի. ի վեր վազէ։ Ու՛ր ուրեմն ի խոր ընկղմութենէն ի վեր ընդոստիցէ. (Անյաղթ հց. իմ.)


Ընդոստչիմ, եայ

vn.

cf. Ընդոստնում.

· Calfa

NBHL (1)

Յերկիւղէ տերանց իբրեւ սուր խթանով հարեալ՝ ընդոստչի. ի վեր վազէ։ Ու՛ր ուրեմն ի խոր ընկղմութենէն ի վեր ընդոստիցէ. (Անյաղթ հց. իմ.)


Ընդունակ

adj.

receiving, welcoming;
capable, susceptible;
acceptable, agreeable.

· Calfa

NBHL (2)

Զի ընդունակ լինիցիմ օտարաց անցաւորաց. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Լսելիս ընդունակս հնչմանցն. (Դիոն.։)


Ընդունելութիւն, ութեան

s. gr.

reception, taking, acceptance, admission, obtaining, acquisition;
cheer, feast, entertainment;
participle;
— փոխանադրոյ, acceptation of a letter of credit, of a bill of exchange;
— առնել ումեք, to welcome, to feast, to entertain;
— առնել օտարաց, to lodge strangers;
առնել — ցրտագին, to receive coldly, to give a cool reception;
— գոյր յարքունիս, ի դեսպանատան, there was a reception at court, at the embassy;
յ— լինել Աստուծոյ, to believe in God.

· Calfa

NBHL (5)

Հրամայեալ է մանկանց զընդունելութիւն ծերոց, եւ ծերոց զխնամ մանկանց։ Յառաքինութեան ընդունելութիւն եւ ի վար պիտոյից՝ միո՛յ է պէտք, խորհրդոյ։ Ոգւոյն մահ՝ առաքինութեան է ապականութիւն, եւ չարութեան ընդունելութիւն։ Հարկաւորացն ընդունելութիւն կերակրոց։ Կերակրի հոգի ընդունելութեամբ բարեացն։ Հոգենալ յընդունելութիւն սուրբ հոգւոյն. (Փիլ.։)

Վարդապետք ո՛չ ըստ իւրեանց կարողութեանն զբարձրագոյն գիտութիւն նոցա վարդապետեն, այլ ըստ աշակերտացն ընդունելութեանն. (Նանայ.։)

Նեփթաղիմ յագուրդ ընդունելութեանց։ (Ասեր) եղիցի ընդունելութիւն եղբարց։ Ընդունելութիւնք երեւեցելոյն ի մորենւոջ եկեսցեն ի վերայ գլխոյն Յովսեփայ. (Օրին. ՟Գ.) մեկնին նաեւ որպէս Հաճութիւն, կամ Ընդունելի իրք։

Ընդունելութիւն է բառ ընդունական (այսինքն հաղորդ) բայից եւ անուանց յատկութեանց. (Թր. քեր.։)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ. μετοχή participium ըստ քերականաց՝ Այն մասն բանի, որ է մասնակից յատկութեանց բայի եւ անուան.


Ընդունիմ, ընկալայ

vn.

to receive, to take, to admit, to embrace, to accept, to make welcome;
to gather together;
to derive;
to impetrate, to obtain;
to suit, to agree;
to approve, to confess, to consent, to acknowledge;
ոչ —, to deny, to disavow, to disapprove;
— զոք յաւազանէ, to stand godfather, godmother to a child;
մեղս —, to fall into sin;
— մտաց աչօք, to conceive, to seize mentally;
պատուով — զոք, to receive with honour;
ոչ բարւոք — զոք, to give a bad reception;
— յինքետն, to learn by heart;
յաստուածս ընդկալաւ զնոսա, he has made of them his gods;
ի քէն ընդկալայ զկեանս, I owe you my life.

· Calfa

NBHL (1)

Որ ընդունի զձեզ, զիս ընդունի։ Խնդութեամբ ընդունին զբանն։ Ոչ ընկալան զնա։ Ընկալցին զիս ի տունս իւրեանց։ Ընկալեալ բաժակ՝ գոհացաւ։ Զաղաչանսն ընկալաւ։ Ընկա՛լ զծառայս քո ի բարի։ Ընկալարո՛ւք զխրատ նորա։ Ընկալցի զնա խաւար։ Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ.եւ այլն։


Ընդունչսարկու

adj.

griming, grimacing, mimicking;
grumbling.

· Calfa

NBHL (1)

Յորդորէին ուսանել զուսմունս ծաղրելի շնչմանց, եւ ընդունչսարկու քըրթընջմանց խօսսն՝ որպէս զօձակոչսն եւ զորովայնախօսս. (Փարպ.։)


Ընդվայրագնաց

cf. Ընդվայրաբեր.

· Calfa

NBHL (1)

Ոմանք զորդիս իւրեանց ոչ խրատեն, այլ խակ եւ ընդվայրագնաց թողուն. (Մանդ.։)


Ընդվայրահար

adj.

abject, vile, despicable, useless, vain.

· Calfa

NBHL (1)

Առեալ զմարգարէ սուրբ անունն՝ կարդալ սուտ եւ ընդվայրահար քրմանցն. (Ագաթ.։)


Ընդվայրաքնին

adj.

curious, that seeks after useless things.

· Calfa

NBHL (1)

Որ բանիւ է աւելորդ, եւ ընդվայրաքնին։ Փախիցուք ի քոց ընդվայրաքնին ընդդիմութեանցդ. (Առ որս. ՟Ա. ՟Գ։)


Ընթաց, ի

s.

course, race, gait, step, pace, way, means;
progress, succession, train, trace, thread;
method;
—ս առնուլ, to run;
—ից գործի, the feet;
— մի, walking distance;
հետի —, foot-race;
— մտաց, flight of thought;
— կենաց, life's career;
յրնթացս կենաց, in the course of life;
յընթացից ճանաչել զոք, to know one by hisg ait;
բարւոք լնուլ գընթացս իւր, to fulfil the duties of one's station, to discharge one's functions honourably;
արգելուլ զ—ս բանին, to say concisely, to shorten discourse;
—ք հողմոյ, direction Of the wind;
—ք արեգական, լուսանի, եղանակաց, course of the sun, moon, seasons;
—ք սակարանի, վաճառանոցի, հրապարակի, course Of Exchange, of the market.

· Calfa

NBHL (2)

Զընթացից գործին (զոտս)։ Արագաթռիչ ընթացիւք մտաց։ Ընթացք երկրածնաց, կամ կենցաղոյս, կամ ամանակաց։ Ընթացից ձայնի։ Յընթացս անիրաւութեանց խորհրդոց, կամ ախտի։ Ընթացքն հրեշտակական (այսինքն վարքն), եւ այլն. (Նար.։)

ԸՆԹԱՑ ԸՆԹԱՑՔ δρόμος, δράμημα cursus, cursio որ եւ ԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, ԸՆԹԱՑՈՒՄՆ. Գնացք արագագոյն. վազք. անցք. ճանապարհ. միջոց ճանապարհի կամ գործոյ. ... որպէս եւ Ընթացք ջրոց, ..., ռմկ. վազելը.


Ընթացակից, կցի, կցաց

adj.

concurring;
accompanying;
agreeing, concordant;
coincident;
concomitant.

· Calfa

NBHL (1)

Անհնար է կաշառաց եւ իրաւանց ընթացակից լինել. (Գր. հր.։)


Ընթացակցութիւն, ութեան

s.

concurrence;
accompanying;
concomitance;
retinue;
coincidence.

· Calfa

NBHL (1)

Յառաջնորդացն ընթացակցութենէ ոչ խոտորեցան։ Պահեն զարդարս եւ զմեղաւորս ընթացակցութեամբ գլխոյն իւրեանց Քրիստոսի. (Լմբ. պտրգ.։)


Ընթեռնում, թերցայ

vn.

to read;
— ընդ միտս, դաշն ձայնիւ, — to one's self;
— ի ձայն, բարձրաձայն —, — aloud;
— յականջս ուրուք, — in the presence of;
անսայթաք —, — currently;
կակազելով —, — hesitatingly;
to stammer;
— հարեւանցի, վեր ի վերոյ, to look through, or to skim over a book;
յառաջ վարել զ—ն, — on;
կրկին եւ երեքկին —, — over and over again;
տալ —, to cause -;
մանուկ քո գիտէ՞ —, can your boy read ? ընթերցեալ զթուղթդ, after the perusal of your letter;
յետս ընդդէմ —, cf. Ընդդէմ.

· Calfa


Ընթերցակից

adj.

reading together.

· Calfa

NBHL (1)

Հաւասարեա՛ զնոսա (զբերան եւ զմիտս) միմեանց ընթերցակիցս լինել. (Վրք. հց. ՟Բ։)


Ընթրիք, րեաց

s. pl. supper, evening's repast;
— տէրունեան, the Lor's —, the Last —, —ս առնել, գործել, տալ, to invite to -;
to give a banquet;
ընթրիս առնել առ ումեք, to sup with...;
ի ժամ ընթրեաց, at supper-time.

· Calfa

NBHL (1)

Ճաշք զճաշս մղիցեն, եւ ընթրիք զընթրեօք անցանիցեն. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)


Ընծախոտ

cf. Ընձախոտ.

· Calfa

NBHL (1)

ԸՆԾԱԽՈՏ կամ ԸՆՁԱԽՈՏ. cf. ԱՆՁԽՈՏ. Ըստ ոմանց է եւ Ակոնիտոն՝ խոտ թունաւոր. ἁκόνιτων aconitum, pardalianchis ռմկ. ընծու կամ ունծի խոտ .... (Բժշկարան.)


Ընծայ, ից

s.

present, gift, offer, offering;
— առնել՝ տալ՝ մատուցանել, to give, to make a present.

· Calfa

NBHL (1)

Երթային ընծայքն յառաջ քան զնա։ Ընկա՛լ զընծայսն ի ձեռաց իմոց։ Մատուցին նմա զընծայսն՝ զոր ունէին ի ձեռս իւրեանց։ Ետ ամենայն Յուդա ընծայ Յովսափատայ։ Ի մթերից իւրեանց արկին յընծայսն Աստուծոյ։ Զոհ նաշհւոյ եւ գինի ի նուէր, ընծայ ի հոտ անուշից Տեառն։ Դիցէ զձեռն ի վերայ գլխոյ ընծային (որ ունի լինել ողջակէզ)։ Այց արարից ընծայից ձերոց (այսինքն երախայրեաց).եւ այլն։


Ընծայաբերեմ, եցի

va.

to carry presents, to offer, to make a present.

· Calfa

NBHL (1)

Պարտ էր՝ ծնիցելոյն ի կուսէն ընծայաբերել զանձինս իւրեանց. (Ճ. ՟Ա.։)


Ընծայաբերութիւն, ութեան

s.

offer, offering;
offertory.

· Calfa

NBHL (1)

Ոչ առանց ընծայաբերութեան եւ պատարագաց ի նմանէ մնացեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)


Ընծայական, ի, աց

adj. s.

sacred;
dedication;
— գիր, թուղթ, dimissory letter, testimonials;
—գեսպանաց, credentials;
— բարեկամաց, letter of recommendation.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոք ի ժառանգաւորաց որոշեալ՝ երթիցէ յայլ քաղաք, եւ ընկալցին առանց ընծայական գրոց, որոշեսցին։ Ընծայական թուղթ եւ այլն. (Կանոն.։)


Ընծայատար

cf. Ընծայաբեր.

· Calfa

NBHL (1)

Ինքն անցանէ ի Պարսս՝ ընծայատար Դարեհի. (Խոր. ՟Բ. 45։)


Ընծայաւոր

cf. Ընծայաբեր.

· Calfa

NBHL (1)

Մատուցանեն ընծայս իշխանացն, յորոց ընկալեալ մասն ինչ նախարարացն՝ ըստ կամի պարգեւեն եւ նոցա ի յիւրեանց բերոցն՝ ըստ առաւելապէս բաւականի ընծայաւորացն. (Փարպ.։)


Ընծայեցուցանեմ, ուցի

va.

to offer, to present;
to show, to expose, to place in sight;
to recommend, to introduce;
զանձն —, to pass one's self off for another, to counterfeit;
այլ իմն միտս —, to possess, or bear another meaning;
սիրելի զանձն, to make one's self beloved.

· Calfa

NBHL (1)

Դուն ուրեք իբր անցողական, այսինքն Առնել՝ զի այլ ոք ընծայեսցէ ինչ ինքեան.


Ընծուիմ, եցայ

vn.

to rise, to shine, to blaze forth, to glitter, to sparkle, to glare, to be bright.

· Calfa

NBHL (2)

Եթէ ոչ լոյս արեգական ընծուէր, զիա՞րդ մարմնոցն անբաւ եւ անճառ որակութիւնք երեւեալ լինէին։ Երկիւղ բարի ի վերայ եհաս, այն՝ որ ընծուի մերկացելոց զգայութեանցն խորհրդոց։ Աստեղքն յերեկորեայ մինչեւ յառաւօտ ընծուին։ Է՛ որ ի վերայ երկրի, եւ է՛ որ ընդ երկրաւ՝ կենդանաբերին կէսքն ընծուին. (Փիլ. քհ. ՟Ե։ եւ Փիլ. ել. ՟Ա. 22։ ՟Բ. 104. 109։)

Զաստեղս ի լուսնոյ ասեն ընծուիլ, եւ զլուսինն արեգակամբ ուռճացեալ։ Զանցնիւր գօտիսն ի ձեռն արեգականն ընծուիլ. (Խոր. ՟Գ. 6։ (Ի Հին բռ. վրիպակաւ Ընծուիլն շփոթի ընդ Ընձիւղիլ։))


Ընկեր, աց

s.

companion, comrade, partner;
female companion;
consort;
fellow;
agent;
neighbour;
partaker;
peer;
clerk;
assistant;
չիք իմ —, I am peerless, I have no equal;
— զընկեր, այր զ—, one to another, mutually;
երդուան այր —ի իւրում, they bound themselves by mutual oaths.

· Calfa

NBHL (3)

Մի՛ լինիր ընկեր առն բարկացողի։ Այր գրգռէ զերեսս ընկերի։ Մի՛ ցանկանար տան ընկերի քո։ Ընդէ՞ր հարկանես զընկերդ։ Եղբայր եղէ համբարուաց, եւ ջայլեմանց։ Ես եմ, եւ չի՛ք ոք իմ ընկեր։ Ընկեր, զիա՞րդ մտեր այսր.եւ այլն։

Վերստին ընգերոյ չարեացն (այսինքն ապաշխարելոյ) ինքեանք իւրեանց խնդրուածովքն երկնեցին զձեզ դարձեալ. (Բուզ. ՟Գ. 14։)

Այր ընդ ընկերի. (Ես. ՟Ժ՟Գ. 8.) իբր Զմիմեանս. ի միմեանց. ցմիմեանս։


Ընկերակից, կցի, կցաց

s.

companion, comrade, colleague;
associate, partner;
fellow-member, friar.

· Calfa

NBHL (1)

Ոմանց յընկերակցաց նախարարացն։ Լուեալ զնամականին ընկերակցացն։ Քան զամենայն ընկերակիցս իւր. (Փարպ.։)


Ընկերակցութիւն, ութեան

s.

association;
society.

· Calfa

NBHL (1)

Թարգմանեալ քեբրոն է լծորդութիւն եւ կամ ընկերակցութիւն կանանց. (Փիլ. լին.)


Ընկղմեմ, եցի

va.

to sink, to deepen, to submerge;
to flow, to inundate, to drown, to plunge, to absorb, to bury;
to dim, to cloud;
նիրհմամբ —, to lull, to make sleepy.

· Calfa

NBHL (2)

Ընկղմեցաւ անունն Աստուծոյ ի մէջ անուանց բազում աստուածոց, եւ ոչ ուրեք գտանէր. (Եզնիկ.։)

Ընկղմեալ ի քոյդ գթութեանց։ Ընկղմեցաւ ի քոյդ լոյս։ Ընկղմեալ զմայլեալ։ Նիրհմամբ ընկղմեցեր։ Զբնաւն ընկղմէ զյիշատակ։ Ընկղմեցաւ յանապական անօսր էութիւնն. (Նար.։)


Ընկղմիմ, եցայ

vn.

to founder, to sink, to be plunged;
to lose one's self;
— ի քնոյ, to sleep soundly;
յանհնարին արամութիւն, յանմխիթար սուգ —, to abandon one's self to melancholy, to be plunged in inconsolable grief;
— ի ծով փափկութեանց, to swim in pleasure, in delight;
ի նախանձ —, to envy, to be jealous of.

· Calfa


Ընկղմութիւն, ութեան

s.

depression;
immersion, submersion.

· Calfa

NBHL (2)

Փրկեն զնաւս իւրեանց յընկղմութենէ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Յընգղմանէ գիջական ուղխից հոսմանց վերամբարձեալ. (Անան. եկեղ։)


Ընկղմումն, ման

s.

cf. Ընկղմութիւն.

· Calfa

NBHL (2)

Փրկեն զնաւս իւրեանց յընկղմութենէ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Յընգղմանէ գիջական ուղխից հոսմանց վերամբարձեալ. (Անան. եկեղ։)


Ընկողմանումն, ման

s.

going to bed;
the hack of a chair.

· Calfa

NBHL (1)

ԸՆԿՈՂՄԱՆՈՒՄՆ. ἁνάκλιτον recubitorium Յենարան գլխոյ յաթոռն, կամ թիկանց ի գահոյս.


Ընկրկեմ, եցի

va.

to reject;
to draw back, to pull back;
to subdue;
to roll.

· Calfa

NBHL (1)

Արիանամ, եւ վատթարագոյնս ընկրկիմ։ Ընկրկին չարութեանցն գունդք։ Իբր երասանաւ ընկրկեալ։ Տապալեցին ընկրկեցին. (Նար.։)


Ընձախոտ

s. bot. choke-weed, orobanche.

· Calfa

NBHL (1)

ԸՆԾԱԽՈՏ կամ ԸՆՁԱԽՈՏ. cf. ԱՆՁԽՈՏ. Ըստ ոմանց է եւ Ակոնիտոն՝ խոտ թունաւոր. ռմկ. ընծու կամ ունծի խոտ. (Բժշկարան.)


Ընձեռեմ, եցի

va.

to consign, to place in the hands of some one;
to lend, to give;
to undertake, to prove;
to transmit, to refer, to leave in writing.

· Calfa

NBHL (1)

ԸՆՁԵՌԵՄ ἑγχειρίζω, παραδίδωμι trado որ եւ ԸՆԴՁԵՌԵԼ. Ձեռն ի ձեռանէ տալ զիմն. կարկառել. աւանդել բանիւ կամ գրով. փոխանցել. շնորհել. պարգեւել. ընծայել. մատուցանել. մատակարարել. առթել. տալ.


Ընձեռութիւն, ութեան

s.

giving;
tradition, treatise, discourse.

· Calfa

NBHL (1)

Համառօտ քեզ ընձեռութիւն առնելով՝ փորձեցայց ... զառ ծերունեացն անցանել բանիւ. (Պորփ.։ եւ Յհ. կթ.։)


Ընչասէր

adj.

loving riches, avaricious, greedy, covetous;
— լինիմ, — սիրեմ, to hoard up, to save sordidly, to be niggardly.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ոք ընչասէր լինիցի ի սակս մանկանց, զի փարթամագոյն մնացուսցէ զսոսա. (Պղատ. օրին. ՟Ե։)


Ընտանանամ, ացայ

vn.

cf. Ընտանենամ.

· Calfa

NBHL (1)

Արբանեկաց նորուն ընտանասցին։ Ոչ գայլք ընդ գառանց ընտանասցին համակամութեամբ. (Յհ. իմ. պաւլ.։)