Your research : 1 result for աղէտ

Աղէտ, ետի, իտի, ից exact entry

s.

misfortune, misery, evil, calamity, disaster;
ո՜վ աղետիցս, alas! oh how unfortunate I am !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (կայ նաև յգ. գրծ. աղէ-տօք) «գութ» Վրք. հց. Նար. «սրտի ցաւ, վիշտ» ՍԳր. «մեծ չարիք, փօրձանք» Եզն. Ոսկ. բարդութեան և ածանցման մէջ մըտ-նում է աղէտ, աղետ, աղիտ-ձևերով. օր. աղետական «գթալի» Ճառընտ. աղետակոծ «ողբալի» Պտմ. աղ. աղէտաբեր, աղետա-բեր կամ աղիտաբեր «ցաւալի» Պիտ. Զքր. ևաթ. Արծր. աղէտանալ «խղճալ» Խոսր. (որի աւելի յետին ձևն է աղետալ «խղճալ, հոգալ» Կոստ. երզն. 147), աղէտաւոր կամ աղետաւոր «ցաւալի» Լաստ. Վրդն. սղ. ա-ղիտարար «մարդու գլխին փորձանք բերող» Ոսկ. մ. բ. 15 և Փիլիպ. թ. բազմաղէս «շատ գթոտ» Ոսկիփ. չարաղէտ «դառն. ան-տանելի» Մանդ. Պիտ. ոճով ասւում է ա-ղէտս վարել «տխրիլ» Պտմ. աղ. աղաւա ղեալ ձև է. Բառ երեմ. աղադաբերին (էջ 10), աղեթաբերին (էջ 11), որոնք մեկնում է հա-ւասարապէս «պատգամ կամ թուղթս կամ ռութս»։ Նոր գրականում աղէտ գործածւում է միայն «մեծ փորձանք» նշանակութեամբ, ո-րից աղէտալի։ Միւս նշանակութիւնները կապում են բառիս հետ աղատել «դառն ող-բալ», որ տե՛ս վերը։

NBHL (14)

Ոչ ունին աղէտ յաղիս իւրեանց. (Վրք. հց. ՟Բ։)

Մանուկն տանջէր բրօք, եւ մայրն առաւելապէս աղէտօք գորովոյն. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Աւելորդ աղէտ ազգասիրութեան։ Ծանիցուք զգութ աղէտից Քրիստոսի. (Ոսկիփոր.։)

Ճմլեցուցանեն զաղէտս կարեացն սրտին. (Նար. ՟Ի՟Զ։)

Այնչափ աղէտ տարակուսի էր ի վերայ վշտացն։ Անհնարին վերջին աղէտքն (յն. ատելութիւնն) քան զառաջին սէրն. (Գ. Մակ. ՟Դ. 4։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 15։)

Տղայք աղէտիւք հրաժարեցին ի ծնողաց. (Յհ. կթ.։)

Ոչ բան ունէի, որով եւ զցաւոցն աղէտ պատմէի։ Վիշտք աղէտից, խէթք մտաց. (Նար.։)

ԱՂԷՏՍ ՎԱՐԵԼ. որպէս կրել աղէտս ինչ, վշտանալ. տխրիլ.

Զդառն մահուն ճաշակեն աղէտս։ Իբրեւ ի մահաբեր ինչ աղիտէ սրացեալ։ Անտանելի աղետիւք կրեն հիքութիւն։ Սոսկալի դորայովդ աղետից տեսութեամբ. (Պիտ.։)

Պատմէ զանցս կրից մարդոյն ի ձեռն Յոբայ աղիտիցն։ Կոծել զանցս անհնարին աղէտիցն. (Արշ. ՟Ժ՟Զ։ Յհ. կթ.։)

Օտարոտի մի եկեալ յայլոյ տուն՝ զայնչափ մեծամեծ աղէտս գործեաց ի նմա. (Եզնիկ.։)

Իմ իսկ լուեալ է զայդպիսի աղէտս ամօթալեաց. (Խոր. ՟Գ. 61։)

Ոչ սակաւ ինչ աղէտք յայնժամ ի Բեթղահէմ եւ յամենայն սահմանս նորա հասին. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Որոյ ընդդէմ կալով հրէիցն՝ մեծանայր աղէտն. (Նախ. ՟գ. մակ.։)


Entries' title containing աղէտ : 11 results

Բազմաղէտ

adj.

very unhappy, distressful, pitiful, unfortunate.

· Calfa

NBHL (2)

Որոյ բազում են աղէտք. գորովալից.

Կանայք թուլասիրտ եւ բազմաղէտ են. (Ոսկիփոր.։)


Աղէտաբեր, ի, աց

adj.

cf. Աղէտաւոր.

· Calfa

NBHL (3)

ԱՂԷՏԱԲԵՐ որ եւ ԱՂԻՏԱԲԵՐ. Որ բերէ աղէտս այլոց, կամ յանձին իւրում. պատճառ աղետից. ցաւալի.

Մատենաւորել զայսր աղէտաբեր համբաւուց ցոյցս. (Արծր. ՟Դ. 2։)

ԶԵւայ դարձեալ ազատեմ ի տաժանելի եւ յաղէտաբեր երկանցն. (Զքր. կթ.։)


Աղէտալի

adj.

cf. Աղէտաւոր.

· Calfa


Աղէտական, ի, աց

adj.

cf. Աղէտաւոր.

· Calfa


Աղէտակոծ

adj.

cf. Աղէտաւոր.

· Calfa


Աղէտաւոր

adj.

fatal, calamitous, bringing evil, disastrous, grievous, mournful;
full of misery, piteous, exciting pity.

· Calfa

NBHL (1)

Զաղէտաւոր եւ զողորմագին չարեացն չեմ բաւական ընդ գրով արկանել. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Գորովաղէտ

adj.

affecting, moving, touching.

· Calfa


Չարաղէտ

adj.

very painful, very atrocious, insufferable, insupportable.

· Calfa

NBHL (3)

Որ բերէ զչար աղէտս. դժնդակ. անբերելի.

Պատիցեն զքեզ արհաւիրք, եւ երկիւղ տարակուսանաց չարաղէտիցն տանջանաց. (Մանդ. ՟Ժ՟Թ։)

(Լեառն՝) չարաղէտն եւ անպատմելի եւս ճանաչի, պաշտեցեալ կարողութեամբ զօրութեանն. (Պիտ.։)


Պաղէտ

cf. Պաղատումն.

· Calfa

NBHL (1)

Եզեկիա մատոյց զաղօթս ջերմեռանդ, եւ Ասա մատոյց զպաղէտ աղաչանօք։ Մատոյց զջերմեռանդ պաղէտն խնդրուածովք. (Մծբ. ՟Ժ՟Թ. եւ ՟Ժ՟Է։)


Definitions containing the research աղէտ : 104 results

Աղետաբեր, ի, աց

adj.

cf. Աղէտաբեր.

· Calfa


Աղետակոծ

adj.

cf. Աղէտական.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ աղէտ եւ կոծ. ցաւագին. ողբալի.

Ե՛կ եւ տե՛ս զաղէտս աղետակոծ սրտից. (Նար. տաղ ղզր.։)


Աղետաւոր, ի, աց

adj.

cf. Աղէտաւոր.

· Calfa


Աղերս, ի, ոյ, ից

s.

supplication, petition, deprecation, entreaty;
— արկանել, — մատուցանել, յ— մատչել, to supplicate, to implore, to pray, to request.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ աղէտ, աղիք բառերից? Bugge. վերին։ Հիւնք. յն. ἔλεγχος «պաա-ճառ, ապացոյց» բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 առու երևս-Pedersen, Հայ. դր. լեզ. 91 ժողովրդա-կան ստուգաբանութեամբ կազմւած աղաչել բայից։

NBHL (1)

Աղաչանք, պաղատանք, մաղթանք, ողոք, զաղէտ սրտին յայտնելով, կամ զաղիս գթոյ թափելով. խեղճ թափելու խնդրուածք. րիճա, նիյազ. եալվարմագ.


Աղունք, ունց

s. pl. bitterness, grief, trouble;
crime.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աղէտ, եղեռն». Պիտ. 408-9. Փիլ. (ստէպ). կայ միայն հոլովեալաղունք, աղունց, աղունս ձևերով. ՆՀԲ դնում է եզ. ուղ. աղուն. ըստ հոլովման պէտք էր դնել աղն, ն հլ։

NBHL (2)

Եղեռն. եւ աղէտ.

Զհեշտ ցանկութեանցն եւ զայլոց ախտիցն զանվճար զաղէտսն. որոց իւրաքանչիւր ոք ի սոցանէ աղունց գործակ է. (Փիլ. լին. ՟Բ. 69։)


Պաղատ

cf. Պաղատանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։

NBHL (1)

κίνδυνος periculum, discrimen ἁνάγκη necessitas συνοχή , στένον, -να coarctatio, angustia ἁνιαρόν, -ρα molestia, moestitia. ՎՏԱՆԳ կամ ՎՏԱՆԿ. Վատ կամ ի վատ ինչ անկումն. վիճակ եւ առիթ խիթալի, մօտալուտ չարիք. փորձանք. աղէտք. անձակութիւն. պաշարումն. տուգանք. վիշտ. հարկ. նեղութիւն, նեղը ինկնալը.


Ամօթալի, լւոյ, լեաց

adj.

shameful, disgraceful, ignominious, scandalous.

· Calfa

NBHL (1)

Իմ իսկ լուեալ է զայդպիսի աղէտս ամօթալեաց. (Խոր. ՟Գ. 63։)


Այնպիսի, սւոյ, պիսեաց

adj.

such, similar, like;
equal, same;
as great, as much.

· Calfa

NBHL (1)

Արժանի գտայ այնպիսւոյ իմն ծանր աղէտի. (Պիտ.։)


Այսպիսի, պիսւոյ, պիսեաց

adj.

such, like, in this manner, of this sort;
such, so great.

· Calfa

NBHL (1)

Յետ այսպիսւոյ գեղեցկայարմար կարգաց։ Զայսպիսի չար աղէտս. (Յհ. կթ.։)


Այրեցումն, ման

s.

conflagration, deflagration, combustion, burning.

· Calfa

NBHL (1)

Անունդ այրեցման պատշաճ ... պատշաճագոյն են այրեցմունքն։ Մորմոքումն այրեցման ծնողական աղէտի. (Մագ. ՟Բ. ԿԶ։)


Աւա՜ղ

int.

alas ! —ս արկանել, to complain, to lament.

· Calfa

NBHL (1)

Աւաղ ընդ աղէտս մահու յարելով։ Աւաղս ինձ աստանօր. (Նար. ՟Լ՟Բ. ՟Կ՟Ե։)


Աւաղիկ

adj.

lamentable, deplorable.

· Calfa

NBHL (1)

Այն սակաւ գնդին՝ ողորմ աւաղիկ աղէտ, զաչս ի վեր համբարձեալ յերկինս. (Նար. տաղ համբ.։)


Անվարժութիւն, ութեան

s.

unskilfulness, inexperience.

· Calfa

NBHL (1)

Անվարժութիւն՝ անբաւ աղէտ։ Ոյք անվարժութեամբ դերեւանան. (Պիտ.։)


Անվճար

adj.

invaluable;
unpaid;
infinite, endless.

· Calfa

NBHL (1)

Անվճար աղէտք. (Պիտ.։)


Աշխատութիւն, ութեան

s.

fatigue, trouble, labour, care, endeavour, effort;
work, business;
exeroise;
fabrication;
— մտաց, stretch of the mind, intense application;
աշխատութեամբ, with difficulty, with great trouble.

· Calfa

NBHL (1)

κόπος, μόχθος, πόνος , κακοπάθεια. labor, fatigatio, dolor. որ եւ ԱՇԽԱՏԱՆՔ. Աշխատութիլն. վաստակ. ջան. ճիգն. երկ. տառապանք. նեղութիւն. խոնջութիւն, վիշտ, ցաւ. աղէտք.


Արդեան

cf. Արդի.

· Calfa

NBHL (1)

Ոչ յարդեան ժամանակի, այլ ի սկզբան լինելութեանն։ Մինչեւ յարդեանս ամանակ։ Արդեան տարակուսանացս։ Արդեանս աղէտք. (Պիտ.։)


Առ

prep.

at;
near;
among;
in comparison of;
with regard to;
relatively to;
during, in, under;
against;
with;
towards;
next to;
by;
for;
on;
in presence of, before;
առ իս է յամենայն ժամ, he is always near me;
արգարացուսջիք զնա առ հօր իւրում, make excuses for him to his father;
աղէտք քո ոչինչ են առ իմովս, your misfortune is nothing in comparison of mine;
գնաց առ դուքսն, he is gone to the duke;
առ Հայս եւ առ Յոյնս, among the Armenians and Greeks;
ոչ է նոյնպէս առ Անգղիացիս, it is not even among the English;
սակաւ ինչ է այդ առ պարտեօքս՝ զոր ունիմ առ քեզ, it is little in comparison of what I owe you;
յարդոյ՝ մեծարու է առ ամենեսին, he is respected by all men;
կայթել or խայտալ առ խնդութեան, to leap for joy;
պարտ է լինել ազնուաբարոյ առ անձն եւ առ այլս, it is right to respect one's self as well as others;
առ բարեկամս ունիմ զնա, I keep him for my friend;
նստել, բազմել առ ումեմն or առ ումեք, to sit down near any one;
առ թագաւորութեամբ, under the reign of Tiridates;
առ ի տեսանել զնա, to see him;
առ արտաքս, on the outside;
առ երի, near, towards;
առ երկրաւ, on the ground;
առ այր, to each person, a piece;
առ չարութեան, for malice, through malice;
առ ահի, երկիւղի, for or through fear;
առ նովին ժամանակաւ, at that time, then.

· Calfa


Բախեմ, եցի

va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

· Calfa

NBHL (1)

Բան մարգարէին իբրեւ կտնդոց բախէր զլեզու կիտոսին, եւ իբրեւ զքնար հնչեցուցանէր զաղի աղէտս ողբոց առ Աստուած. (Անան. Յովն.։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

· Calfa

NBHL (1)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.


Աղետալի

adj.

cf. Աղէտալի.

· Calfa


Աղետական, ի, աց

adj.

cf. Աղէտակոծ.

· Calfa


Աղի, աղւոյ

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

· Calfa

NBHL (2)

Աղի ողբով զաղէտսն նուագէին. (Ոսկ. ես.։)

Զաղի աղէտս ողբոցն. (Անան. նին.։)


Աղիողորմ

adj.

miserable, pitiable, unfortunate, calamitous, grievous.

· Calfa

NBHL (1)

ԱՂԻՈՂՈՐՄ որ եւ ԱՂԻ ԵՒ ՈՂՈՐՄ. Որ ինչ յողորմ շարժէ զաղիս. ցաւալի յոյժ. աղէտաւոր. ողբալի. ցաւագին. խղճալի, խեղճ, ողորմուկ. մուսիպէթլի.


Աղծապղծութիւն, ութեան

s.

unchastity, lewdness.

· Calfa

NBHL (1)

Աղտեղագոյն աղէտք աղծապղծութեան։ Համօրէն իսկ աղծապղծութեամբ տարրացեալ ... Պարտական սպանութեան, եւ ամենայն աղծապղծութեան. (Յհ. կթ.։ Պիտ.։)


Ամենաչար

adj.

worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.

· Calfa

NBHL (1)

Ամենաչար խարդախանք, կամ վատաբախտութիւն, ունակութիւնք, աղէտք, տեղի. (Պիտ.։)


Անչափ, ից

adj. adv.

immense, infinite;
extreme, excessive, enormous, immoderate, superfluous, superabundant;
intemperate, disordinate;
dreadful, violent, grievous;
յանչափս, cf. Յանչափս.

· Calfa

NBHL (1)

Անչափ աղէտք. (Յհ. կթ.։)


Անհնարին

adj. adv. impossible;
extremely difficult;
insupportable, intolerable;
extreme, violent, excessive, enormous, horrible, terrible.

· Calfa

NBHL (1)

Անհնարին թշնամանք, կամ պարտութիւնք, ողբք, վտանգ։ Վիրագ անհնարին։ Անհնարին աղէտք, խայտառականք, տրտմութիւն. կամ կոտորած, դառնութիւն, սպառնալիք, եւ այլն. (Ագաթ.։ Պիտ.։ Փարպ.։ Յհ. կթ.։)


Անբաւ, ից

adj.

infinite, unbounded, unlimited, innumerable, immense.

· Calfa

NBHL (1)

Անբաւ աղէտք, կամ դարմանք։ Անբաւք յերէոցն. (Պիտ.։)


Անբերելի, լւոյ, լեաց

adj.

intolerable, insupportable.

· Calfa

NBHL (1)

Անբերելի աղէտք. (Խոսր.։)


Ազգատոհմ, ից

s.

family, house, generation, progeny.

· Calfa

NBHL (1)

Զաղէտ զազգատոհմիցն եւ զամենայն քաղաքին. (Վրք. հց.։)


Ախտաբեր

adj.

morbific, engendering diseases or passions.

· Calfa

NBHL (1)

Բերօղ յինքեան զախտ եւ զաղէտս. ընդ կարեօք անկեալ. ախտալի. եւ ժանտախտական.


Ակնկալութիւն, ութեան

s.

expectation, hope.

· Calfa

NBHL (1)

Ոչ ինչ յիշէին զնեղութիւնսն՝ որ անցեալ էր ընդ նոսա, եւ կամ որ այլ եւս ակնկալութիւն էր գալ ի վերայ։ Զաշխարհի՞ս եկեալ աղէտս, թէ զապագայիցն ակնկալութիւն (լացից) ... Աստուածպաշտութիւն մոռացեալ, եւ ակնկալութիւն գեհենի։ Ակնկալութիւն սատակման։ Ակնկալութեամբ թշուառութեանցն. (Եղիշ.։ Խոր.։ Նար.։ Լմբ. սղ.։)


Բարկ

adj.

sharp, pungent, acrid;
acid, sour, rough.

· Calfa

NBHL (1)

Բերանսեցան ի բարկ բախման անչափ աղէտիցն. (Յհ. կթ.։)


Բաւեմ, եցի

vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

· Calfa

NBHL (1)

Զոր ոչ բաւեմ ասել զայնքան աղէտս տանջանաց. (Յճխ. ՟Ե։)


Բերեմ, րի

va.

to carry, to bring, to bear;
to produce;
to conduct, to lead back, to drag along;
to provoke;
to refer;
to render;
to suffer, to support;
— զնմանութիւն, to imitate;
to resemble, to be like;
յինքեանս — զկեղծիս, to feign, to dissimulate, to pretend;
— ընդ միոյ երեսուն, to give thirty for one;
— զվճիռ, to give sentence;
— զլռութիւն, to be silent, to hold ones tongue;
ոչ բերէ ատել կարդ բանիս, the order of mine discourse does not permit me to say;
— ատելութիւն ընդ ումեք, to hate, to dislike some one;
նախանձ — ընդ ումեք, to envy some one;
— սրամտութիւն ընդ ումեք, to be angry with some one;
to be offended;
ի գործ —, to make use of;
խորհուրդ — ընդ ումեք, to consult, to take counsel with some one;
ոգի —, to strengthen one's self, to become strong;
ոչ — զփառս ուրուք, to envy the glory of some one;
ի համար, ի հաշիւ, to count, to enumerate, cf. Համարեմ, cf. Հաշուեմ;
տալ —, to cause to be conveyed, to despatch;
ի միտս, ի յուշ —, to remember;
օտարացուցիչս իմն բերես ի լսելիս մեր, you tell us strange things.

· Calfa

NBHL (1)

Բերել զմահս դժնդակս, կամ զաղէտս, կամ համբերութեամբ զխրատ. կամ զահաւոր տեսիլ. (Շար.։ Խոր. ՟Գ. 68։ Ղեւոնդ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 37։ Նար. ՟Դ. ՟Հ՟Թ։)


Գալար, ից

s.

turn, rotation;
tenderness of heart, bowel.

· Calfa

NBHL (1)

Եկ դու կշռեա զաղէտ գալարի ծնողացն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. տպ. գալարաղի։)


Ժամանեմ, եցի

vn.

to arrive;
to happen, to come to pass;
to ripen;
to be able;
to have time or leisure;
ոչ —, to have no time;
to be unable;
— ի գահ թագաւորութեան, to gain the throne, to succeed to the throne;
ժաշամեցին արդիւնքն՝ բանիցն, the words are realized.

· Calfa

NBHL (1)

Ի ծայրագոյն թագաւորութեանն ժամանեաց ի գահ։ Ժամանեցին ինձ աղէտք չարեաց. (Պիտ.։)


Ժառանգեցուցանեմ, ուցի

va.

to make heir, to cause to inherit or possess;
անուն պանծանաց անձին —, to achieve great renown;
կորուստ —, to cause to perish.

· Calfa

NBHL (1)

Քան զամենայն աղէտս զհիքագոյնն ժառանգեցուցանէ կորուստ։ Անուն պանծանաց յաւիտեան իւրումն ժառանգեցուցանէր անձին. (Պիտ.։)


Իղձ, ըղձից

s.

desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.

· Calfa

NBHL (1)

Ճմլեցուցանեն զաղէտս կարեացն սըրտին ըղձից առ արտասուացն բղխմունս. (Նար. ՟Ի՟Զ։)


Գոյժ, ուժից

s.

lamentation, complaint accompanied with groans and cries;
sad news;
— առնուլ, — ի բերան առնուլ, — դնել, to lament, to deplore;
— արկանել, առնել, տալ, to bring bad news, cf. Գուժեմ.

· Calfa

NBHL (1)

ԳՈՅԺ գրի եւ ԳՈՒԺ. ἁγγελία, ἁκοή եւ այլն. nuncium (molestum), rumor, auditus եւ այլն. Բօթ. լուր աղէտից. համբաւ չար. բան տխուր հասեալ. սեւ խապար.


Գործեմ, եցի

va.

to work, to make, to do, to fashion, to manufacture;
to commit, to perpetrate;
to knit;
to twist;
— զերկիր, to cultivate, to labour, to till;
— զերկաթ, to forge;
չար գործեցէք զոր արտրէքդ, you have done very wrong;
զի՞նչ գործ գործեցեր դու ընդ մեզ, why have you done this to us ? — զանօրէնութիւն, to do wrong;
to commit a crime;
— զարդարութին, to act with justice;
— զփրկութիւն, to effect salvation;
— զհանդերձս, to make clothes;
խորշս խորշս — զտապանն, to make small compartments in the ark;
ճաշ —, to give a dinner;
ճանապարհ —, to open up a way.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ աղէտք տարակուսի են, որ ոչ գործին յերկրայինսս. (Եղիշ. ՟Ե։)


Եղեռն, եռան, երունք, եղերք

s.

rascality, offence, misdeed, malice, crime, wickedness, fatality;
catastrophe;
յ— անկղիտանալ, to commit a crime;
— գտանել, to experience misfortune, losses;
to risk, to be in danger.

· Calfa

NBHL (1)

τὰ κακά mala τὸ ἑναντίον adversitas ἑπιβουλία malignitas եւ այլն. Չարիք. վտանգ. ոճիր. աղէտք. պատահար. վնաս.


Եղեւին, եւնոյ

s.

pine, fir;
cedar;
mugwort, artemisia;
kidney-bean;
southernwood.

· Calfa

NBHL (1)

ԵՂԵՒԻՆ. ասի յոմանց (թերեւս շփոթեալ ընդ եբր. սիխ) Ցախ աւելի թուփն. որ եւ ռմկ. սաղէտակ։ (Լծ. նար.։)


Եղկելի, լւոյ, լեաց

adj.

lamentable, deplorable, unfortunate, miserable.

· Calfa

NBHL (1)

Եղկելի աղէտիցս։ Եղկելի տուգանօք։ Տաց նմա կերակուր ո՛չ զեղկելին, այլ զերանելին. (Լմբ. սղ.։)


Թախանձանք

s. adv.

cf. Թախանձ;
թախանձանօք, humbly, in a suppliant manner, earnestly, urgently.

· Calfa

NBHL (1)

Բազում կսկիծ լալոյ, եւ աղէտ թախանձանաց եղեւ. (Ուռհ.։)


Մինչեւ

prep. adv. until, till, as far as, to;
even to;
that;
— ցայժմ, till now, up to the present, up to this time, hitherto;
— ցայդ վայր, so far, as far as, to that place;
— ցայդր, so far, as far as that, to there;
— ցայս վայր, thus far, as far as this, to here;
— ուրանօ՞ր, how far?
— ցամպս, even to the clouds;
գայ ընդ իս — ի կարս, he goes with me as far as Kars;
կաց or մնա — եկեսցէ, wait till he comes;
— ցե՞րբ, how long?
ոչ ելից — դարձցիս, I will not go out until you return;
— ցբազում ամս, during many years;
— զի, so that, insomuch that;
այնպէս or այնչափ՝ զի, so that;
as well as;
— բազմաց իսկ ասել, so that several people said.

· Calfa

NBHL (1)

Այնպէս սիրեաց աստուած զաշխարհ, մինչեւ զորդին իւր միածին ետ։ Այնչափ աղէտ տարակուսի էր ի վերայ անհնարին վշտացն, մինչեւ սիրտն ոխակալ եւ ակն նախանձալից՝ արտասուք քամէին. եւ այլն։


Կսկիծ, կծոյ, կծի

s.

smart, smarting, tingling;
twinge, twitch, sharp pain;
regret, vexation, displeasure, evil, affliction, heart-rending anguish.

· Calfa

NBHL (1)

ἁλγηδών dolor, cruciatus եւ այլն. Կծօղ եւ կիզօղ ցաւ մարմնոյ եւ սրտի. ցաւ խայթիչ՝ խոցոտիչ՝ մորմոքիչ. տոչորումն սրտի. մորմոք. աղէտք. սրտցաւութիւն. դառնութիւն. էրուք, սրտի էրուք, խշխշուք.


Նոխազերգութիւն, ութեան

s.

cf. Ողբերգութիւն.

· Calfa

NBHL (1)

τραγῳδία, τραγῴδημα tragoedia, tragica oratio. Ողբերգութիւն. եղերգութիւն. տաղ եւ խաղ թատրոնական՝ որ զաղէտս նկարագրէ.


Շրջապատիմ, եցայ

vn.

to take a turn;
to turn round, to whirl;
to be surrounded, enclosed.

· Calfa

NBHL (1)

Շրջապատեցան զինեւ աղէտք չարեաց. (Պիտ.։)