adj.

many days since;
old, that has existed a long time.

adj.

πολυήμερος multorum dierum Բազում աւուրց. ի բազում աւուրց հետէ եղեալ, եւ տեւօղ ընդ բազում աւուրս. շատ օրուան.

Եւ եղիցես իբրեւ զկին մի սգացեալ ի վերայ բազմօրեայ մեռելոյ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 2. (յն. աւուրս բազումս)։)

Մեղքն, որ (ի) հին բազմօրեայ ժամանակեաց հնազանդեն զիս. (Եփր. հռ.։)

Ահա վկայութիւն Աստուծոյ բազմօրեայ. (Սիսիան.։)

Իբրեւ զբազմօրեայ հիւանդ. (Եղիշ. ՟Ը։)

Ի սաստկութենէ բազմօրեայ տքնութեանց կիսամեռք եղեն. (Փարպ.։)

Եօթներեկաւն զաւագսն եւ զբազմօրեայ տօնս բաշխեալ ետ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոխս բազմօրեայս ունիցի. (Մանդ. ի ցանկն.։)

adv.

Կամ մ. Ընդ բազում աւուրս. զաւուրս բազումս. շատ օրերով.

Եւ այնպէս բազմօրեայ հանգուցեալ ի վաստաբեկ աշխատութեանցն. (Կաղանկտ.։)

ԲԱԶՄՕՐԵԱՅ. πολυήμερος longaevus Երկայնակեաց. բազմամեայ. հին աւուրց.

Բազմօրեայ լինիցիս, կամ եղիցիս ի վերայ երկրի։ Եւ ոչ լինիցիք բազմօրեայք ի վերայ երկրին. (Օրին. ՟Ի՟Բ. ՟Ի՟Է. լ։)

Բազմօրեայք լինիցիք, եւ աւուրք որդւոց ձերոց ի վերայ երկրին. (՟Ծ՟Ա. 21.) յն. բազմասցին աւուրք ձեր, եւ աւուրք որդւոց ձերոց։