adj.

much extended, vast, ample, full;
absolute, independent, despotic;
free;
distant, far.

adj.

ἁπόλυτος absolutus, ἁναπεπτάμενος patens, expansus, ἁχανής valde hians, non tectus, vastus Բաց եւ արձակ. անփակ. անամփոփ. ընդարձակ. եւ Համարձակ. ազատ. անարգել. անխափան.

Բացարձակ է (յայսմ վայրի) որդւոյ անուն, եւ առանց ունելոյ ինչ (յատկացուցիչ). (Առ որս. ՟Է։)

Աչացն բացարձակ եւ տարա՛ծ են ներգործութիւնք։ Անզգամացն զգայութիւնքն առանց պահպանութեան բարձեալ թողեալ է եւ բացարձակ ընդվայր։ Մինչեւ ցձեղուն՝ վերնատուն բացարձակ թողեալ. (Փիլ.։)

Սարրայ (նշանակէ) իշխան, որ է բացարձակ եւ անփակ. (Վրդն. ծն.։)

Բա՛ց ինձ բարեգութ զանսահման ողորմութեան բացարձակ դրունսդ. (Բենիկ.։)

Պատկեր (բարառնութեան՝ լիցի) համառօտ եւ բացարձակ եւ վճարեալ յամենայն մանուածոյ եւ ձեւոյ. (Պիտ.։)

Բացարձակ փայլմամբ՝ հոգւովն երգեն. (Շար.։)

Բարձր՝ բացարձակ բառ է. (Ի գիրս խոսր.։)

Բացարձակ անուն է (ըստ քերականաց), որ առանձինն իմանի։ Բացարձակ ասին, որպէս՝ Աստուած, հրեշտակք, հոգիք, միտք, բան. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

cf. ԲԱՑԱՐՁԱԿԱԿԱՆ.

Յայտնէ զբացարձակ խօսս Կարապետին. այսինքն զհամարձակախօսութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։)

Կայր աշտարակ բացարձակ. (Պտմ. աղեքս.) այսինքն բարձր կամ մեծ, հայի եւ ի յաջորդ նշ։

ԲԱՑԱՐՁԱԿ. ἁπέχων distans, μηκίστος longisimus, longinquus Բացակայ, ի բացեայ, հեռաւոր. եւ բացաձիգ. երկայնաձիգ.

Զի էր տեղին կարի բացարձակ ի նոցանէն. (՟Ա. Մակ. ՟Ը. 3։)

Ի բացարձակ օտարաշխարհեայ քաղաքաց. (Պիտ.։)

Ելք երկոտասան աղբերացն ... ի բացարձակ տեղիս ծաւալեալ. (Փարպ.։)

Ի բացարձակ տեղեացն բերէին զհիւանդս։ Ի բացարձակ վայրաց եկեալ էին առ նա. յն. մի բառ, ի հեռուստ. πόρρωθεν a longe (Ոսկ. մտթ.։)

Այդչափ ի բացարձակ ճանապարհաց առ մեզ եկեալ էք. (Վրք. հց. ՟Ի։)

Որք զուռկանսն արկանիցեն, զատեալք բացարձակք յիրերաց կան ... բացարձակքն յիրերաց կան ... բացարձակքն տակաւ ի միմեանս մօտին. (Սեբեր. ՟Գ։)

(Երկչոտք վարին) հեռաձգութեամբքն եւ բացարձակօքն միշտ. քանզի աղեղնաւորութիւնք՝ վատասրտացն եւ անարեացն առանձին նահատակութիւն է։ Ձայնք մարդկան ի բացարձակ առաքեալք՝ բնաւորեալ են տկարանալ. (Փիլ. լին. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Եւ է բացարձակն՝ մի ըստ այնմ, զի ոչ տեսանի, բայց ի հեռուատ հաւատով իմանի. իսկ միւսն՝ բացարձակ ձայնիւ լսի. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

adv.

ԲԱՑԱՐՁԱԿ. մ. ἁπολύτως absolute, solute, libere Արձակաբար, առանց ամփոփելոյ, պարզաբար, եւ ազատաբար. եւ Մեծաքայլ.

Ի բացարձակ ասելոյն՝ յայտնի՛։ Բացարձակ ասէ, թէ կոյսն յղասցի. (Գէ. ես.։)

Բացարձակ եթող զերանութիւնն ի վերայ հաւատացելոց։ Յովանակն զհետ մօրն երթայր բացարձակ. (Տօնակ.։)

Ի գնացսն է՛ զի բացարձակ քայլեն (կենդանիք), եւ է՛ զի մանրաքայլս. (Նչ. քեր.։)

Étymologie

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բացարձակապէս

Բացարձակութիւն, ութեան

Voir tout