distant, far off;
camp;
suburb;
interval.
διάστημα, διάστασις distantia, intervallum, spatium Բացեալ կամ հատեալ միջոց. հեռաւորութիւն. անջրպետութիւն. անջրպետ. խտրոց. դատարկ վայր. միջավայր. արա.
Պատշգամքդ՝ որ են ընդհարաւ՝ հանդէպ բացատացն. (Եզեկ. ՟Խ՟Բ. 13։)
Յոյժ մեծ էր բացատն քան զձկտումն աչաց նոցա։ Այնչափ ճանապարհ էին գնացեալ. եւ բացատն յայտ առնէ զսահմանն ի լեռնէն ձիթենեաց յԵրուսաղէմ։ Աստեղք յերկինս դրութեամբ, եւ բացատուք կառուցեալք։ Կաճառք (աստեղաց) խիտ բացատօք. (Ոսկ. գծ.։ Ոսկ. հռ. եւ Ոսկ. ի կոյսն.։)
Կիսաբոլորից բացատացն ... Ութամասնեայ բացատօք. (Պղատ. տիմ.։)
(Ասէ արիանոսն) Սուղ ինչ տամ բացատ լինելութեանն որդւոյ, զի եղիցի ծննդական. (Աթ. ՟Ը։)
Ի կիտէն կարի յոյժ մեծ է բացատն. (իսկ ի ստորակիտէն՝ ամենեւին նուազ. Երզն. քեր.)
Որ ոչ ունի բացատ, կամ զհասումն, որպէս զի ոչ է ումեք զրաւել. (Մաքս. եկեղ.։)
ԲԱՑԱՏ. διάστημα suburbium Արձակավայր քաղաքաց.
Յիսուն կանգուն բացատացն շուրջանակի։ Եւ եղիցի բացատ քաղաքին ընդ հիւսիսի՝ երկերիւր եւ յիսուն. (Եզեկ. ՟Խ՟Ե. 2։ ՟Խ՟Ը. 17.)
ԲԱՑԱՏ. ա. Հեռաւոր. հեռի. ընդարձակ. եւ Բացօթեայ. եւ Դատարկ.
Ի մէջ երկնից եւ անդնդոց՝ տեղի էր բացատ. (Եփր. ծն.։)
Ի բացատ յանյարկ տեղիս արտաքոյ (արտաքս) եւ քաղաքաց եւ շինաց, ասէին կալ յաղօթս. (Բուզ. ՟Դ. 5։)
Զթիւ աւուրց քոց լցից..., վասն ունայնութեան խորհրդականութեանն եւ առաքինութեան ոգւոցն բացատից. (Փիլ. ել. ՟Բ. 20։)