negative.
ἁποφαντικός enunciativus Որպէս Բացախօսական. այսինքն յայտնաբանական, մեկնողական, եւ հաստատողական.
Մեք որքան կարօտանամք բացասական բանից զօրութեան՝ համբաւել զճշմարտութեանս պայծառութիւն. (Նար. խչ.։)
Խրատուս ոմն է բացասական. ո՛րպէս, պէ՛տք են ընչից. եւ ոմն հրաժարական. ո՛րպէս, ո՛չ է պարտ զամենայն գիշերն քունել. (Պիտ.։)
ԲԱՑԱՍԱԿԱՆ. ἁποφαντικός negativus, negans Ըստ տրամաբանից, Հակադրեալն ստորասականի. ժխտողական, ուրացական, ո՛չ.
Բացասական. վասն զի ոչ ունի։ Բացասական է, յորժամ ասեմք, սեռն ոչ ունի բաղկացականս. (Անյաղթ պորփ.։) Որոշումն լինէր կրկին նշանակութեանցս, եթէ զառաջինն շեշտէաք՝ բա՛ցասական, եւ զերկրորդն՝ բացասակա՛ն. այլ՝ յընթացից բանիցն է որոշելի։