Definitions containing the research միմեանց : 436 Results

Պար, ու, ուց

s.

dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.

· Calfa

NBHL (1)

Աշխարհ է բաղկացութիւն յերկնէ եւ յերկրէ, եւ որ ի մէջ սոցուն պար առեալ են զմիմեանց բնութիւնք։ Եթերն զայսոսիկ աստուածայինս պար առեալ լինի մարմինս։ Ներքին ծով՝ պար առնու ի ծոց իւր զգաւառս մեծագոյնայ։ Միագունդ պարառեալ՝ զնեհակացն միաբանութիւն ընդ միմեանս խառնէ. (Արիստ.)


Պարայածիմ, եցայ

vn.

to circulate, to take a turn.

· Calfa

NBHL (1)

Պարայածեալ պատեալ շրջափակեալ պաշարեալ պահէին զդրունս տանց։ Հետամութք լեալք միմեանց, եւ զմիմեանց պարայածեալք (թշնամութեամբ). (Յհ. կթ.։)


Պարարեմ, եցի

va.

to fatten;
— զերկիր, to manure;
— զոք սնոտի յուսով, to feed or entertain one with hopes, to beguile, to lull, to fool one with fair promises, to take to a fool's paradise;
— զաչս, to feast, charm or delight the eyes.

· Calfa

NBHL (1)

Զլսելիս նոցա պարարեմք ընդդեմ միմեանց թշնամանօք. (Առ որս. ՟Ծ՟Է։)


Կամար, աց

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

· Calfa

NBHL (1)

Կամար սեանց։ Զօդեալ կամարքն հանդէպ միմեանց։ Զկամար աթոռոցն, ուր դատէր ի կամարի ատենին։ Զներքին կամարաց տան տեառն։ Առ կամարաւ։ Անկեանց եւ կամարաց։ Զկամարօք դրան, եւ այլն, (Գ. Թագ. Ա. Մնաց.։ Եզեկ. Խ։)


Կաշկառ, աց

s.

heap of stones, mass of rocks.

· Calfa

NBHL (1)

Իբրու զկաշկառ վիմաց հուպ միմեանց հարթ եւ հոյծ կարկառեալ. (Մագ. ՟Կ՟Դ։)


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

· Calfa

NBHL (2)

Հատեալ զռազմ պարուց նոցա. հերձեալ ընդ մեջ զջոլիրս ասպարափակ ռազմին բազմութեան։ Ճակատս ռազմի մարդկաց ընդդէմ միմեանց պատրաստէին. (Յհ. կթ.։)

Յորժամ հանդէպ միմեանց կազմեալ, թագաւորացն ըռազմ եդեալ. (Շ. վիպ.։)


Սահանախաղաց

adj.

furious as a torrent.

· Calfa

NBHL (1)

Պատահեալ միմեանց սահանախաղաց դղրդմամբ. (Արծր. ՟Դ. 4։)


Սահմանադրութիւն, ութեան

s.

fixing the boundary, setting up landmarks;
constitution;
statute;
ordinance, regulation;
decision;
definition.

· Calfa

NBHL (1)

Բաժանէ զաշխարհս սահմանադրութեամբ՝ փոսս գործելով։ Զգալի աշխարհիս վայր սահմանադրութիւն բաժանէ ի միմեանց զքաղաքաց եւ զգիւղից։ Սահմանադրութիւն անդաստանաց. (Խոր. ՟Բ. 74։ Շ. մտթ.։ Մխ. դտ.։)


Պարզաբար

adv.

simply;
clearly, explicitly;
sincerely;
— ասել, in a word, in short, in fine;
— ասացից, frankly, to be plain with, openly, ingenuously, without reserve.

· Calfa

NBHL (1)

Արդ են ծայրքն պարզաբար ասացեալ չար եւ անուամբ եւ իրօք. իսկ մէջն ոչ պարզաբար եւ ոչ նոյնպէս. այլ ի միմեանց ընկալեալ, եւ շարամանեալ ընդ միմեանս. (Յհ. իմ. երեւ.։)


Պարտիմ, եցայ

vn.

to be conquered, to have the worst of it;
յապշութիւն —, to be confounded, astounded, astonished, surprised;
պարտեցաւ պատերազմն, a part was subdued.

· Calfa

NBHL (1)

Զոր պարտէաքն առնել՝ արարաք։ Ըստ օրինաց մերոց պարտի մեռանել։ Եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ։ Ոչ պարտիմք համարել ոսկւոյ ՟Կմ արծաթոյ ... զաստուածականն լինել նմանող։ Պարտին եւ մարմանաւորացն կցորդ լինել։ Պարտէիք եւ յաշխարհէ իսկ ելանել։ Յուսով պարտի որ սերմանէն՝ սերմանել։ Պարտի կինն շուք դնել գլխոյն։ Ոչ պարտին որդիք հարց գանձել։ Այնպէս պարտի գնալ, որպէս նայն գնաց։ Վասն եղբարց մերոց պարտիմք դնել զանձինս։ Պարտիմք զմիմեանս սիրել։ Պարտիմք ընդունել զայնպիսիսն. (Եւն։)


Պարտիմ, տէի

vn.

to owe, to contract debts, to become indebted, to be bound;
to be obliged, beholden to;
ought, must.

· Calfa

NBHL (1)

Զոր պարտէաքն առնել՝ արարաք։ Ըստ օրինաց մերոց պարտի մեռանել։ Եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ։ Ոչ պարտիմք համարել ոսկւոյ ՟Կմ արծաթոյ ... զաստուածականն լինել նմանող։ Պարտին եւ մարմանաւորացն կցորդ լինել։ Պարտէիք եւ յաշխարհէ իսկ ելանել։ Յուսով պարտի որ սերմանէն՝ սերմանել։ Պարտի կինն շուք դնել գլխոյն։ Ոչ պարտին որդիք հարց գանձել։ Այնպէս պարտի գնալ, որպէս նայն գնաց։ Վասն եղբարց մերոց պարտիմք դնել զանձինս։ Պարտիմք զմիմեանս սիրել։ Պարտիմք ընդունել զայնպիսիսն. (Եւն։)


Պետութիւն, ութեան

s.

command, rule, reign, sway, domination, dominion, authority, power;
government, state, kingdom, empire;
—ք, powers ( hierarchy of angels);
հոգեւոր —ք, ecclesiastical principalities, bishops, etc.

· Calfa

NBHL (1)

Չուեսցեն իւրաքանչիւր զհետ միմեանց ըստ պետութեան. (Թուոց. ՟Բ. 17։)


Սարիք, րեաց

s. mar.

cord, band, rope, chain;
— նաւու, rigging.

· Calfa

NBHL (1)

Ի միոյ էութենէն ի նիւթոյ՝ ի մարմինս բազմացեալ հաստատութեանց, եւ որպէս զսարիս կնչ զմիմեանց ունելով. (Մաքս. ի դիոն.։)


Պիտանամ, ացայ

vn.

to want, to be in want of;
to be necessary, useful.

· Calfa

NBHL (1)

Ստորոգութիւնքն արիստոտէլի պիտոյ են մեզ յամենայն իմաստասիրութիւն. իսկ ներածութիւնքս պորփիւրի պիտանան մեզ ի ստորոգութիւնքն արիստոտէլի։ Այսոքիկ առինչունակին են. յորում պիտանան յըստ միմեանց բանն. (Անյաղթ պորփ.։)


Պիտոյանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ.

· Calfa

NBHL (1)

Հաղորդել միմեանց, պիտոյանալ միմեամբք (այսինքն իրերաց). (Բրս. հց.։)


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

· Calfa

NBHL (1)

Զսպիտակ պղպեղ եւ զսեաւ՝ նմանս միմեանց ասեմք գոլ ըստ ջերմայնոյն. քանզի երկոքին ջերմինք են, այլ ըստ առաւելութեան եւ նուազութեան. քանզի սեաւն առաւել ջերմային է, իսկ սպիտակն նուազ. (Սահմ. ՟Ծ։)


Պոման

cf. Պայման.

· Calfa

NBHL (1)

Միաբանեցան, պոմանս արարեալ, զի մինչ ի կատարած զմիմեանց պատերազմ մղեսցեն. (Մարթին.։)


Ջատագովեմ, եցի

va.

to defend, to sustain, to plead, to excuse, to justify;
— զանձն, to defend, justify or excuse oneself.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն միմեանց՝ երկոցունց ջատագովէ զհաստատուն անլուծութիւնն. (Նիւս. կազմ.։)


Ջերմային

adj.

warm.

· Calfa

NBHL (1)

Զսպիտակ պղպեղ եւ զսեաւ նմանս միմեանց ասեմք ըստ ջերմայնոյն։ Սեաւն առաւել ջերմային է. իսկ սպիտակն նուազ. (Սահմ. ՟Ծ։)


Ջոլորեմ, եցի

va.

to assemble troops, to muster, to gather in crowds, to call together.

· Calfa

NBHL (1)

Յորժամ առ միմեանս ջոլորիսցիմք, յորժամ կարեկից եւ վշտակից միմեանց գտանիիմք. (Սարգ. յուդ. ՟Գ։)


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

· Calfa

NBHL (1)

Զուարթնոցն ջոկք. որք զատեալք դաս դաս ի միմեանց՝ կանգնեալք կան ի պաշտամանն աստծոյ. զորս ջոկս բանն կոչեաց. (Խոսր.։)


Սրանամ, ացայ

vn.

to be pointed, sharp, to end in a point;
to pass rapidly, to fly, to go quickly, to fleet away, to rush on, to precipitate, to rush on headlong;
to be soured, exasperated, to chafe at;
ի բաց —, to disappear, to fly away, to vanish.

· Calfa

NBHL (1)

Նախանձ բերեն, եւ սնապարծին, եւ սրանան միմեանց. (Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Վնասամտութիւն, ութեան

s.

malignity, malevolence, ill-will, malice.

· Calfa

NBHL (1)

Ամենեքեան անծանօթանային միմեանց ի բանսարկուին վնասամտութենէ. (Բրս. գորդ.։)


Վնասեմ, եցի

va.

to hurt, to iujure, to prejudice, to damage, to bring loss or harm, to offend, to wrong, to shock, to wound;
— միմեանց, to injure one another.

· Calfa


Սիրալի

cf. Սիրալիր.

· Calfa

NBHL (1)

Որոշեաց նախանձ եւ հակառակութիւն զեղբարս սիրալիս ի միմեանց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Սիրակից

adj.

mutually loving.

· Calfa

NBHL (1)

Սիրակից լինին միմեանց։ Ուրախակիցս եւ սիրակիցս եւ գոհացողակիցս իւր կոչէ զդստերս եւ ՟Է մի զհրեշտակս. (Նար. երգ.։)


Սկի, կւոյ

s.

cup, bowl;
chalice.

· Calfa

NBHL (1)

Արարից երկուս սկիս արծաթիս։ Արա ինձ երկուս սկիհս նման միմեանց։ Տաց նմա զսկիհն զգրեալն յանուն իմ։ Եւ եդաւ սկիհն սրբոյն ի սպաս տեառն իւրեանց. (Ճ. ՟Բ.։)


Սղոխ, ի

cf. Սողոխ.

· Calfa

NBHL (1)

Ի քաղծրաշունչ օդոցն սղոխք ալեացն վէտս վէտս ի վերայ միմեանց շրջապատին։


Սնապարծ, ից

cf. Սնապարծիկ.

· Calfa

NBHL (1)

Մի լիցուք սնապարծք, միմեանց ձայն տալով. (Գղ. ՟Է. 26։)


Սռնակ, աց

s.

axle-tree, axle.

· Calfa

NBHL (1)

Երկու հարկաւորապէս հանդէպ միմեանց անշարժ են կէտք, որպէս ի ճախարակի շրջաբերեալ բոլոր. որում իմանամք համանման, զոր ոմանք սռնակ կոչեն. (Արիստ. աշխ.։)


Ստորատ

s.

antarctic pole;
comma.

· Calfa

NBHL (1)

Ենթամնայն եւ ստորատդ հակառակ են միմեանց. ենթամնայդ՝ ի խառնել զբանն, իբր թէ օրէնս ուսոյց. իսկ ստորատն ի բաժանել զսոյն (զոր օրինակ օրէնս, սւսոյց)։ Ենթամնայդ ներքսադրական, ստորատդ ներքեւահատ. (Երզն. քեր.։)


Վաշխ, ի, ից, ոյ, ու, ուց

s. adv.

usury, illegal interest;
—իւ, ի —ու, with usury, upon usury.

· Calfa

NBHL (1)

Վա՛շ է միմեանց վաճառին. ել գողն (ի դրախտէ), եւ փոխանակ ի ներքս եմուտ գողն. մին յանցանօք, եւ միւս զղջմամբ. (Ճ. ՟Բ.։)


Սատակեմ, եցի

va.

to kill, to slay, to massacre, to put to death, to take away life, to butcher, to slaughter, to exterminate, to extirpate;
to destroy, to overthrow, to make havoc of, to get rid of.

· Calfa

NBHL (1)

Լուծաւ եղծաւ խաւարն, սատակեցաւ կորեաւ տխրութիւնն։ Հակառակ միմեանց են հուր եւ ջուր, եւ միմեամբք սատակին. (Վեցօր. ՟Բ. ՟Գ։)


Վարատումն, ման

s.

scattering, dispersion;
defeat, rout, destruction.

· Calfa

NBHL (1)

Տէ՛ր տեսանես զվարատումն երամոց աղաւնեաց քոց յորսորդաց չարաց։ Ողբամք դառնապէս զան ի միմեանց վարատմանն պատճառս. (Սարկ. աղ. եւ Սարկ. հանգ.։)


Վարդավառ, ի

s.

Transfiguration of our Lord.

· Calfa

NBHL (1)

Վարդավառ ասի, որ է՝ Արդ աւար, եւ կոչի Վարժարան. այլ վասն զի յոյնք զսա պայծառակերպութեան եւ պսակաց կոչեն տօն, եւ հայք վարդավառ, նոյն եւ մի, զոր այս հրաշաձայնէ պայծառութիւն։ Էր երբեմն սովորութիւն ոմանց ի վարդավառի ցանել զմիմեամբք զվարդաջուր. իսկ յետոյ մնաց առ ռամիկս լոկ ջրացանութիւն. մինչեւ կոչել ոմանց եւ զտօնն Շատրուան։ Իսկ Մենինսքի գրէ, թէ կոչի ապրիզէգեան, որ է ասէ տօն հայոց, քաղդէացւոց, եւ պարսից, ջրացանութեամբ ի վերայ միմեանց՝ նաեւ վարդաջրով, ի ժգ թըրմախ ամսոյ, որ է չորրորդ օր գարնանային հասարակածի։


Սուն, սնոյ

s.

cf. Սնունդ;
cf. Սան.

· Calfa

NBHL (1)

Է՛ զի սնոյ տէրն եւ սեղեխն ի միմեանց մեռանին. (Յճխ. ՟Ը. ըստ Լեհ.։)


Սուն

adj. adv.

little;
— մի, a little.

· Calfa

NBHL (1)

Է՛ զի սնոյ տէրն եւ սեղեխն ի միմեանց մեռանին. (Յճխ. ՟Ը. ըստ Լեհ.։)


Շնորհատրութիւն, ութեան

s.

gift of grace;
donation, favour, liberality.

· Calfa

NBHL (1)

Բարեգործել միմեանց շնորհատրութիւն. (Նար. ՟Ի՟Թ։)


Դարմանաւոր

adj.

curing.

· Calfa

NBHL (1)

Ընտրեսցեն զարարիչն եւ զարարածս ի միմեանց, զդարմանիչն եւ զդարմանաւորսն. (Յճխ. ՟Դ։)


Դաւանակից, կցի, կցաց

adj.

that holds the same faith.

· Calfa

NBHL (1)

Վկայակցաց իւրոց եւ դաւանակցաց։ Եղեն միմեանց դաւանակիցք. (Տօնակ.։)


Դերբուկ, բկաց

adj. s.

rough, stiff, rude;
scabrous place.

· Calfa

NBHL (1)

Ընտրեմք ի միմեանց զհարթն եւ զդերբուկն. (Սեբեր. ՟Բ։)


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

NBHL (1)

Դէզս դէզս կուտին ի վերայ միմեանց. (Վրդն. քրզ.։)


Դէմ, դիմի

cf. Դէմք;
— դնել, to propose, to purpose, to design;
զ— ունել, to oppose, to resist, to face, to endure, to thwart, to cross;
ի դիմի հարկանել, to encounter, to assail, to attack;
to strike, to oppose;
prep. adv. — ընդդէմ, opposite;
directly, diametrically;
prep. adv. — յանդիման, before, opposite, in presence;
publicly, openly, in face;
— ի —, — առ —, face to face, man to man;
ի դիմի, before, opposite to.

· Calfa

NBHL (4)

եւ մ. ԴԷՄ ԸՆԴԴԷՄ. նխ. եւ մ. ἁντιπρόσωπον adversis frontibus Հանդէպ միմեանց. դէմադէմ.

Հայէին ընդ միմեանց դէմ։ Դէմք ամենեցուն ի սուրբ խորանն հայէին. (Փարպ.։)

Եդ զնոսա դէմ ընդդէմ միմեանց։ Դէմ ընդդէմ միմեանց խառնիցին իւրաքանչիւր ճարմանդքն. (Ծն. ՟Ժ՟Բ. 10։ Ել. ՟Ի՟Զ. 5։)

Եդ միմեանց դէմ ընդդէմ։ Բաժանեալք դէմ ընդդէմ են։ Դէմ ընդդէմ հաստատեալ են. (Փիլ. լին. ՟Գ. 5. եւ 3։)


Խափանիչ, չի, չաց

adj.

hindering, obstructive.

· Calfa

NBHL (1)

Հակառակք եւ խափանիչք են միմեանց. (Մանդ. ՟Է։)


Խեռեմ, եցի

vn.

to be disobedient, insubordinate, to rebel, to revolt, to be disheartened;
— ի սանձուց, not to obey the bridle;
— զայրագին ի վերայ միմեանց, to be furiously maddened one against, the other.

· Calfa


Խղխայթ, ից

s. fig.

ulceration, suppuration, pus, purulent matter;
hypocrisy;
—ք երկրի, earth-worms;
—ք խոտոց, liquid refuse from putrid vegetation.

· Calfa

NBHL (1)

Ողջոյն տուք միմեանց ի սէրսրբւթեան. մի՛ խղխայթիւ եւ նենգութեամբ որպէս յուդայն զՔս. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Խղուըրտիւն

s.

noise, clatter, hubbub, uproar, rumour, turmoil, din, confusion.

· Calfa

NBHL (1)

Զօրէն անմիտ աղաւնեացն՝ ոչ լսէին զխլղուըրտիւն միմեանց ճճուողութեան. (Արշ.։)


Ընդդիմակացութիւն, ութեան

s.

opposition, resistance.

· Calfa


Ընդդիմահար, աց

adj.

ppposite, that opposes, resists;
hard, solid, opaque.

· Calfa

NBHL (1)

Սէիր եւ հագար՝ ընդդիմահարք միմեանց եւ ներհակակիրք. (Նար. խչ.։)


Ընդհանուր, նրոց

adj. adv.

universal, general, common;
—ք, or — տիեզերք, the universe, the whole world, or earth;
— առնել, to generalize;
everywhere;
in general.

· Calfa

NBHL (1)

Սոկրատէս ոչ կարէ զընդհանուր սպիտակն ընդունել. սակայն մտօք զբանն ընդհանուր սպիտակին կարէ ընդունել։ Սահման եւ սահմանադրութիւն ընդհանուրբն եւ մասնականաւն զանազանին ի միմեանց. (Սահմ. ՟Ա. ՟Գ։)