to be conquered, to have the worst of it;
յապշութիւն —, to be confounded, astounded, astonished, surprised;
պարտեցաւ պատերազմն, a part was subdued.
to owe, to contract debts, to become indebted, to be bound;
to be obliged, beholden to;
ought, must.
Բայ հասարակ պակասաւոր. որպէս ներգ. վարի հյց, խնդրով. իսկ որպէս կր. առընթեր աներեւոյթ բայի՝ նոյն ընդ դիմազ. Պա՛րտ է ինձ, քել, մեզ. ձեզ. ὁφείλω debeo. Պարտական գոլ. պարտս ունել ընչից.
Թողցես զամենայն պարտս՝ զոր պարտիցի քեզ ընկեր քո։ Եթէ պարտելով պարտիցի ընկեր քո զինչ եւ իցէ։ Որ պարտիցի ոք ինչ յարքունիս, թողեալ լիցի նմա։ Վասն արծաթոյն՝ որ պարտէր յովնաթան յարքունիս։ Եւ զպսակն՝ որ պարտիք, եւ ինչ այլ ինչ՝ որ մաքս ելանէ յերուսաղէմէ, այլ մի՛ ելցէ. (Օր. ՟Ծ՟Ե. 2։ ՟Ի՟Դ. 10։ ՟Ա. Մակ. ՟Ծ. 43։ ՟Ծ՟Գ. 15. 39։)
Պարտէր նմա հարիւր կամ հինգ հարիւր դահեկան ։ Հատո՛ ինձ զոր պարտիս։ Քանի՛ ինչ պարտիս ՟Ան իմում։ Թողումք ամենայնի որ պարտիցին մեզ։ Եթէ յանցուցեալ ինչիցէ կամ պարտիցի, զայն ինձ համարեա՛ց։ Զի մի՛ ասիցեմ, եթէ եւ դու զանձն քո ինձ պարտիս. (Եւն։)
(Գողն) յիսուն պարտեսցի դիոնիւսոսի դրամ. (Պղատ. օրին. ՟Ը։)
Առաւել են երկինք քան զերկիր. այլ չպարտի երկրպագութիւն՝ երկիր երկնից ... Ամենայն արարածք՝ արարչին պարտին երկրպագութիւն. (Սեբեր. ՟Դ։)
Անսովոր է ասելն.
Ընչեղ ես, մի՛ առնուր փոխ. աղքատ, մի՛ պարտեսցիս. (Բրս. վաշխ.) իմա՛, մի՛ պարտիցիս պարտս առեալ որպէս ի փոխ. δανίζομαι mutuor.
ՊԱՐՏԻՄ. ὁφείλω debeo. Պարտական գտանիլ առնել ինչ՝ կա՛մ հարկաւ, եւ կամ ըստ պատշաճի. պարտ է, ա՛նկ է, օրէ՛ն է ինձ, մեզ, քեզ, ձեզ.
Զոր պարտէաքն առնել՝ արարաք։ Ըստ օրինաց մերոց պարտի մեռանել։ Եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ։ Ոչ պարտիմք համարել ոսկւոյ ՟Կմ արծաթոյ ... զաստուածականն լինել նմանող։ Պարտին եւ մարմանաւորացն կցորդ լինել։ Պարտէիք եւ յաշխարհէ իսկ ելանել։ Յուսով պարտի որ սերմանէն՝ սերմանել։ Պարտի կինն շուք դնել գլխոյն։ Ոչ պարտին որդիք հարց գանձել։ Այնպէս պարտի գնալ, որպէս նայն գնաց։ Վասն եղբարց մերոց պարտիմք դնել զանձինս։ Պարտիմք զմիմեանս սիրել։ Պարտիմք ընդունել զայնպիսիսն. (Եւն։)
որ պարտէաքն՝ հատուցաք։ Թէ եւ ի բարի ինչ ծախէիր, չպարտէիր ինչ մեծամտել։ Պարտէաք զմեր չարիս սգալ, եւ ոչ զայլս դատել։ Թէպէտեւ սուրբք իսկ էաք, չպարտէաք այնպիսի գործս գործել. (Ոսկ. ես. Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)
Զի թէ զվարս առաջնորդացն պարտէաք քննել, ամենայն ինչ վեր ի վայր կործանէր. ոտքն ի վեր, եւ գլուխն ի վայր. (Ոսկ. ՟բ. տիմ.։)
Թէպէտեւ մեք արժանի էաք կորնչելոյ, այլ զփառաւորութիւս քո եւ զսրբութիւս քո ոչ պարտէիր անտես առնել. (Գէ. ես.։)
Ոչ պարտէիր այնպիսի գիր շարագրել. (Ճ. ՟Գ.։)
Պարտէիր՝ զնաւաստութիւն աստուածային եւ մարդկային արուեստ ասել. (Պիտ.։)
Փուչ եւ տատասկ պարտեցաւ (այսինքն պարտաւորեցաւ) երկիրս ծնանել. (Կոչ. ՟Ծ՟Դ։)
Արագիլ ոչ փոխանակ կերակրելով զծնօղն (որպէս սովոր է առնել ի բնէ). պարտօղ ոչ իւիք լիցի (այսինքն պարտական)։ Յաղագս երկոցունց պարտեցայց քեզ զգովութիւն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. յովն.։)
Կամ իբր կ. Պարտականութիւն գոյ կամ գտանի. որ է ոճ լտ. debetur, oportet.
Որչափ ինչ պարտէր (կամ պարտ էր) ի նմանէն (լինել), եղեւ ամենայն. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)
ՊԱՐՏԵՑԵԱԼ. χρεούμενος, -η, -ον debitus, -ta, -tum. անսովոր առմամբ որպէս պարտ եղեալ. եւ պարտուպատշաճ.
Որ ամենեցունն պարտեցեալ է, տացի. (Փիլ. նխ. ՟Բ։)
Վեհ եւ լաւ քան զմեծութեան պատիւ պարտեցեալ՝ շնորհել քում նազելի պարկեշտութեան. (Նիւս. կազմ. ՟Ա։)
Հատուցանի բարերարաց պարտեցեալ պաշտօնն. (Ի գիրս առաքին.։)