Definitions containing the research արձակ : 1476 Results

Փայլատակունք

NBHL (1)

Ճառագայթատեսիլ լուսով շուրջանակի փայլատակունս ընդունել։ Որպէս զճառագայթս իսկ զգեցեալ այնպէս պայծառագոյն առնէ, ոչ յերկիր ծագեալ զփայլատակունս, այլեւ քան զերկինս ի վեր տարածեալ։ Բացեալ տեսանելեացն՝ փայլատակունս արձակէր լուսոյ. (Փիլ. լին. ՟Գ. 43։ Ոսկ. մ. ՟Ա. 15։ Ոսկ. յհ. ՟Ա. 11։)


Փղձկամ, ացայ

NBHL (1)

Ի փղձկել (կամ փղծկել ) գթոյն՝ զառուս արտասուաց արձակեսցուք։ Խանդակաթ սիրովն փղձկի յարտասուս։ Պատատեալ ի ցանկութենէ սրտի՝ փղձկիս. (Լմբ. պտրգ. Լմբ. սղ. Լմբ. առակ.։)


Փղձկիմ, եցայ

NBHL (1)

Ի փղձկել (կամ փղծկել ) գթոյն՝ զառուս արտասուաց արձակեսցուք։ Խանդակաթ սիրովն փղձկի յարտասուս։ Պատատեալ ի ցանկութենէ սրտի՝ փղձկիս. (Լմբ. պտրգ. Լմբ. սղ. Լմբ. առակ.։)


Արձան, աց

s.

column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «կոթող, սահմանաքար, մահարձան, մեծ քար, կուռք» ՍԳր. Ագաթ. «փորագրեալ քարէ տախտակ, արձանագրու-թիւն» Խոր. Փիլ. Նար. «պարսպի բուրգ, բուրջ» (այս իմաստով գործածուած Անիի ար-ձանագրութեանց մէջ. հմմտ. Oрбeли, O двуx тeрм. էջ 111-4, ի թերթին Изв. P. Aк. Ист. матеp. культ. հտ. I)։ Այս ար-մատից են արձանագիր ՍԳր. Կոչ. Վեցօր. արձանագրել Կոչ. արձակել «արձանագրել» Փիլ. Պիտ. արձանանալ «արձան դառնալ. քարանալ» Պիտ. Նար. «ամրանալ, հաստա-տուիլ» Յհ. կթ. Նար. «անշարժ՝ ուղիղ մնալ» ՍԳո. Կիւրղ. դտ. արձանութիւն «ամրութիւն, հաստատութեւն» Ես. զ. 13=Մանդ. էջ 139. առձանաքար «խոշոր՝ մեծ քար» Ուխտ. Ա. 57 (նորագիւտ բառ), մահարձան ՍԳր. ա-ղարձան Կոչ. 408. նոր բառեր են կիսարձան, յուշարձան, խաչարձան, արձանագործութիւն ևն։

• Muller տե՛ս արձակ բառի տակ Տէրվ. Altarm. 56 արձակ բառի նման [other alphabet] արմատից, հմմտ. սանս. samāsarj «ամ-ռանալ»։ Հիւնք, արձակ բառիզ։ Յա» կոբեան, Բիւր. 1899, էջ 599 պրս. ar-tang կամ aržang «Մանի նկարչի ալ-բոմը»։ Karst, Յուշարձան 410 հյ. Ե-րեզ քաղաքի անունը և սումեր. ri «բարձրութիւն, գագաթ»։ Մառ, Cpeд. nepeлвиж. 46 ար-ձան. երկուսն էլ նշանակում են «քար». այսպէս ար = հյ. քար, ձան=բասկ. arkayç (արկայց) «քար» բառի վերջաձայնն է։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

Etymologies (1)

• ԳՒՌ.-Գրականից փոխառեալ է արքայու-թիւն «երկնից արքայութիւն» նշանակու-թեամբ, որ ամէն տեղ կայ զանազան առտա-սանութեամբ. ինչ. Պլ. արքայություն, Ղրբ. որքըվօ՜թուն ևն։ Բնիկ գաւառական է Ակն Խրբ. արքենի «յաղթանդամ» (հմմտ. վերը արքենի Վստկ.)։-Կովկասահայ բարբառնե-րը գիտեն նաև արք «իշխանութիւն» ձևով մի բառ (Տփ. արք, Ղրբ. mրք, Երև. էրք, էլք), որ գործածական է հետևեալ ոճերի մէջ. Ու-րիշի վրայ ի՞նչ էրք ունիս «ինչո՞ւ իշխանու-թիւն ես բանացնում ուրիշի վրայ». էրք բա-նացնել «մէկի վրայ բռնութիւն գործ դնել, իշխանաբար վարուիլ, ճոխանալ», Որքով գալ «իշխանութիւն բանեցնել», Նրա վրայ արք ունէ «գերազանց է, կարող է նրան հրա-մայել, իրաւունք ունի»։ Այս բառը իմ Գաւա-ռական բառարանում, էջ 156ա համարել եմ արքայ բառի արմատը։ Չարաչար սխալ։ Բա-ռըս օտար փոխառութիւն է թուրք-թաթարա-կան լեզուներից. հմմտ. մանչուր. ❇ erki «բռնութիւն, ինքնակամութիւն, ] յան-դուգն համարձակութիւն, անսան [other alphabet] ձա-թիւն, ծնողքի պաշապանութեան վրայ յոյս դնելով՝ տղայոց յանդուգն արարքները» (տե՛ս Зaxаровъ, Ilолныи маньчжурскo-oyccк. cловарь, C. Ieт. 1875, էջ 87բ)։


Աւեր

adj. s.

ruined, destroyed, desolated;
ruin, destruction;
demolition, dismantling overthrow;
waste, damage;
havock, devastation, desolation;
յ— դառնալ՝ լինել՝ մատնիլ, to be ruined, to decay, to be desolate;
յ— դարձուցանել, յ— անմարդի դնել, to ruin, to destroy, to ravage, to desolate, to harass, to infest.

Etymologies (1)

• ՓՈԽ-Buəge IF 5, 168-180, թրգմ. ՀԱ 1895, էջ 260 «չեմ համարձակիր, ասում է, հայերէնէ փոխառեալ դնել գոթ. aurahi «գե-րեզման» բառը»։


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

Etymologies (1)

• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։


Ամբարիշտ, րշտի, շտաց

adj.

ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.

Etymologies (1)

• = Կազմուած է ան բացասական մասնիկով և պարսկականից փոխառեալ պարիշտ «պաշ-տել» արմատով (տե՛ս այս մասին աւելի ըն-դարձակ Պաշտել բառի տակ). հմմտ. դժ-պարիշտ բարե-պարիշտ, կռա-պարիշտ, զրա-պարիշտ, մարդա-պարիշտ, վատա-պարիշտ ևն՝ փոխանակ դժպաշտ, բարեպաշտ, կռա-պաշտ ևն։ Ըստ այսմ ամբարիշտ<անպա-րիշտ, բուն ան-պաշտ «հաւատք՝ օրենք չճա-նաչող»։-ն և պ ձայները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ առաջինը դարձել է շրթնային, երկրորդը՝ թրթռուն։-Հիւբշ. 142։


Ատակ

adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

Etymologies (1)

• = Պհլ. *atak «կարող» բառից, որ յառա-ջանում է *ati-tavaka->*atavaka ձևից և որ երևան եկաւ մանիք. պհլ. *'δwγ «կարող» ձևով. կազմուած է tu, tav «զօրել, կարո-ղանալ» արմատից (ընդարձակ տե՛ս թաւ բառի տակ)։ Բառիս կազմութեան և v ձայ-նի սղման համար հմմտ. պհլ. astānak «թուլութիւն, տկարութիւն» <*us-tāvana-«անուժ», attān<*ati-tā̄vana «ուժեղ, կարող, ընդունակ», stav «տկար»<*us-tavah «ու-ժից զուրկ» պրս. sutūh «նեղասրտեալ և ձանձրացեալ»<*us-tava-ϑa, պրս. [arabic word] kó-tāh «կարճ, տկար»<*kauta-tāva-ϑa և վեր-ջապես պրս. mī tuvānam «կարող եմ» >ժող. mi tūnam.


Ատրճանակ, աց

s.

pistol.

Etymologies (1)

• -Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։


Արական, ի, աց

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.


Արատ, ոց

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

Etymologies (1)

• «արագիլ»? անստոյգ նորագիւտ բառ, որի մասին աւելի ընդարձակ տե՛ս Արիովդ։


Արդ

conj. adv.

now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

Etymologies (1)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

Etymologies (1)

• Բառիս վրայ ընդարձակ խօսել է նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 50-53, ուր տալիս է և վերի համեմատու-թիւնները։ Նրանից յետոյ գալիս են ՆՀԲ Bö̈ttich. Arica 13, Lag. Urgesch. 906 ևն։ -Հիւնք դնում է արդն «նիզակ» բառից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա. 194 պրս. ❇ ārd «ալիւր» բառից։


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

Etymologies (1)

• , ի հլ. «գլխի տակ դնելու բարձ» Մրկ. դ. 38. Եղիշ. «նստելու բարձ, որ պա-տուի նշան էր» Ղուկ. ժդ. 8. Գ. մակ. ե. 8. «պատուի աստիճան» Ագաթ։ «նաւի նստա-րան» Ճառընտ. «եռանկեան խարիսխը՝ որի վրայ նստում է եռանկիւնը» Պղատ. տիմ. «մարմնի բարձք, երանք, ազդր (հմմտ. նըս-տոյ տեղի)» ՍԳր. Եւս. քր. այս բոլոր նշանա-կութիւններն էլ յառաջացել են առաջինից։ Ո-րից բարձկնեար Եզեկ. ժգ. 18, 20. բարձըն-տիր Ղկ. ժդ. 7. բարձերէց Բուզ. գ. 9. Ղուկ. ի. 46. բարձառու Եւս. քր. բարձակից «սեղա-նակից» Մտթ. ժդ. 9. Ղուկ. ժդ. 10. «աթոռա-կից» Եւս. քր. բարձաձգութիւն Մծբ. նախա-բարձութիւն Շիր. երկայնաբարձ «սրունքները երկար» ԱԲ. բարձոսկր (նոր բառ) ևն։


Վէժ

cf. Բէժ.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. վազել։ Տէրվ. Altarm. 86 զնդ. vi)-=սանս. viǰ «խոյանալ, յարձակիլ»։ Հիւնք. պրս. վէժտէ (իմա՛ օ [arabic word] ︎ važda) «թափեալ, հեղեալ»։ Scheftelowitz BВ 28, 310 սանս. vega «ջրի հոսանք, ջըր-վէժ», յն. οϊγνυμι «բանալ», հբգ. vīh-han։ (Մերժում է Pokorny 1, 236)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 130 հյ. վնիտ և պրս. վիժէ բառերի հետ։


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

Etymologies (1)

• Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։


Բազմակ, աց

s.

socket;
snuffer-tray;
candle;
candle-light.

Etymologies (1)

• = Իրան. *bazmak հոմանիշ ձևից, որ թէև չէ գործածուած բնաւ իրանեան գրականու-թեան մէջ, բայց հայերէնի հետ նոյնն է հաստատում ասոր. [syriac word] mazməxā (բա-ցարձակ ձևը mazmak) «ճրագ, աշտանակ» (Brockelm. 96 ա, 182բ), որ բնիկ սեմա-կան չի կարող լինել և նոյն իրանեան բառից փոխառեալ պէտք է լինի։ Ասորերէնի մէջ նախաձայն b՝ յաջորդ վանկի m-ի ազդեցու-թեամբ վերածուել է m-ի։-Հիւբշ. 114։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «թև» ՍԳր. նմանու-թեամբ «զօրութիւն, իշխանութիւն» Յոբ. խ. 4. «բանակի թև» Վեցօր. ը. 174. «ճիւղ, ոստ» Եզեկ. ը. 27. «արմաւի ողկոյզ» Վրք. հց. Ա. 176. «որթատունկի ճիւղ» Բուզ. 99. ոռեռ բազկակից «աջակից, օգնական» Ագաթ. բազկատարած Ագաթ. Կորիւն. բազկանոց «ապարանջան» Գնձ. բազկարձակ «ճիւղա-ւէտ» Ագաթ. բազկացի «թևով» Քեր. Երզն. և Նչ. երկայնաբազուկ Եւս. քր. հաստաբա-զուկ Խոր. բազկել «համառօտել, կարճել» Բ. մկ. բ. 29. «կոտորել, ջարդել, սպանել» Յհ. կաթ. 361, 380 (սխալ հետևողութեամբ յն. βραγίων «կարճագոյն, համառօտագոյն» բառի, որ պատահաբար նման է βραχίων «թև, բաղուկ» բառին), նոր բառեր են բազկաթոռ, բազկերակ ևն։-Այս արմատի՛ց է արդեօք նաև բազկել «պատմել» Բառ. երեմ. էջ 44։


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

Etymologies (1)

• գորդներն են՝ սանս. [other alphabet] bahu-«շատ, բա-զում», ba'hiyas-«շատ խոշոր», ba'histhā «շատ ամուր, հասա», W bahulá-«խիտ, հոծ, ընդարձակ, բազում, մեծ, լայն», զնդ. bazah-«ընդարձակութիւն», bašnu-(<*baz-nu-) «բարձրութիւն, խորութիւն», բելուճ. bāz «շատ», baz «թանձր, խիտ», գնչ. buhu, but «շատ, բազմաթիւ», յն. παχύς «հաստ, խոշոր, թանձր, հարուստ, ճոխ», πάχος «զի-րութիւն», παχυλός «կոպտաբար», լիթ. bāz-mas «բազմութիւն, ամբոխ», լեթթ. bāst «լցնել, թխել, խծկել», bijs «թանձր, խո-շոր», bisums «թանձրութիւն», bêschna «հաստութիւն, թանձրութիւն», հհիւս. bingr «դէզ, կոյտ» ևն (Boisacq 753, Pokorny 2, 151)։ Շատ պարզ չէ, թէ հայերէնը սրանց հետ ի՛նչ յարաբերութիւն ունի. բնիկ լինե-լու համար՝ հնխ. bhng'hu-ձևի դէմ ըստ սովորականին սպասւում էր հլ. *բանձում (դնելով -մ մասնիկ). բայց նձ-ի տեղ զ ևս պիտի կարենայինք գտնել (հմմտ. բազուկ բառի տակ ասուածները)։ Ըստ Pedersen KZ 38, 226 բառի հին ուղ. ձևն էր *բան-ձում, որ հոլովման մէջ դարձաւ բազմի, բազմաւ, բազմաց (նձ վերածուելով բաղա-ձայնի մօտ զ) և այստեղից էլ անցաւ ուղ-ղականին։-Ըստ Meillet REA 3, 5 բազում փոխառութիւն է իրանեանից։ Թէև այսպիսի մի ձև անծանօթ է իրանեանում, բայց կա-րելի է ենթադրել պարթևական *bazuma-որ աճած է -ma մասնիկով։ Նման մաս-նիկներով աճած ձևեր ներկայացնում ևն սանս. bahu-, bahulá-և յն. παχύς, παχυλός։ -Հիւբշ. 426։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

Etymologies (1)

• = Յն. βαλίστρα «քարաձիգ մեքենայ», որ ծագում է βάλλω «նետել, արձակել» բայից. սրանից են փոխառեալ նաև լտ. balllsta,


Ապաշաւ

s.

repentance, regret;
remorse;
penitence, compunction, contrition;
— առնուլ, զեղջ եւ — լինել, to repent, to feel regret, cf. Ապաշաւեմ.

Etymologies (1)

• = Պհլ. *apašav, որ հաստատում է զնդ. apašav-«յետ շարժուիլ, յետ դառնալ, հե-ռանալ». կազմուած է apa-«յետ» նախդի-րով՝ զնդ. šav, šуav, հպրս. šiyāv, պրս. [arabic word] «շարժուիլ, ճամբայ ելնել, երթալ» բա-յից, որի վրայ ընդարձակ տե՛ս չու. ըստ այսմ ապաշաւ բուն նշանակում է «յետ դառնալ արածից, հեռանալ», որի յիշողու-թիւնը պահում է թերևս Գծ. ը. 22 «Ապաշա-ւեա՛ դու ի չարեացդ քոց» (բզռ. փոխանաև ի վերայկամ զ-)։ Բառիս կազմութեան հա-մար հմմտ. արշաւ, իմաստի զարգառման համար՝ փաշաման։-Աճ.


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

Etymologies (1)

• , ի հլ. «փոս, ծակ, խորութիւն, ծո-վածոց, անկիւն, զգեստի ծալք, երեսի կըն-ճիռ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Բուզ. Կոչ. Մծբ. «անհարթութիւն, թերութիւն» Ոսկ. եփես. 882-3. որից խորշ առնուլ (ի հողմոյ) «քամուց ուռիլ (առագաստի)» Վեցօր. 129. խորշանկեալ «կնճռուած» Վեցօր. 97. խոր-շաքաղ «հագուստի ծայրը վեր ծալած» Ոսկ. ա. տիմ. ը. խորշխորշան «հագուստի ծալ-քերը» Բուզ. խորշեղէն «վէտ ի վէտ» Մծբ. անխորշ «անծայրածիր» Վեցօր. վեցախորշ Առ որս. ծովախորշ (նոր բառ).-ոմ մասնի-կով աճած է խորշոմ «երեսի կնճիռ» (յա-տուկ է արդի գրականին), որից խորշոմերես Եփր. թգ. էջ 456 (գրուած է համառօտա-գրութեամբ խրշմերես. տե՛ս ժմերես և ՀԱ 1913, 300). խւրշոմիլ «կնճռիլ» Օր. լդ. 7. Ոսկ. մրգր. բ. (գրուած խորշմեալ). անխոր-շոմ «առանց կնճիռների» (նոր բառ).-բա-յական գործածութեամբ ունինք խորշիլ «վա-խենալով փախչիլ, կծկուիլ, զգուշանալ, զը-զուիլ, քաշուիլ, ամաչել» ՍԳր. Սեբեր. Ոսկ յհ. ա. 12, որից անխորշ «համարձակ» Ա-գաթ. խորշանք Ոսկ. յհ. բ. 27. խորշումն Նիւս. Լմբ. ևն (իմաստի զարգացման հա-մար հմմտ. աշխ. քաշուիլ «կնճռիլ և ամա-չել», տճկ. čekilmek «քաշուիլ, կնճռիլ» և č̌ekinmek «ամաչել, քաշուիլ»)։


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

Etymologies (1)

• (յետնաբար ի, ի-ա հլ.) «վայրենի, բարբարոս» ՍԳր. Ոսկ. մ. ա. 6. բ. 18. որից խժաբար Բ. մակ. ժե. 2. խժական Խոր. Յհ, կթ. խժդուժ Եւս. պտմ. խժդժագոյն Բ. մկ. ե. 22. խժաբանել «յիմար ու խառնակ խօսիլ» Վրք. և վկ. Ա. 700. խռովախուժ Վրք. և վկ. Բ. ։83. խառնախուժ Եւագր. արմատի ու ձայ-նաւորը կարող է մնալ անկորուստ, ինչպէս րր սեռականումն էլ ունինք խուժի, խուժաց կամ խժի, խժաց. այսպէս նաև խուժադուժ Բ. մակ. ժ. 4, դ. 40. Ոսկ. յհ. ա. 1, մ. բ. 1. Ագաթ. Կորիւն Կոչ. 176. խուժական Եզն. խու-ժային Նար. խուժդուժ Ոսկ. մ. ա. 5, 7, գ. 3 և ես. խուժել «աւազակի պէս յարձակիլ» Բ. մակ. ժդ. 43. խուժան (գրուած նաև խու-ճան) «խաժամուժ ամբոխ» (բուն «բարբա-րոս». հմմտ. Ոսկ. մ. բ. 18. «Զխուժանն և զվայրենիս դարձոյց» յն. մէկ բառով՝ «րց-բարբարոսս»). նոր բառեր են խուժանային, խուժանավար, խուժանապետ.


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

Etymologies (1)

• = Պհլ. *xuān «սեղան»+հյ. աւագ բառե-րից բարդուած, իբր «սեղանապետ, հացե-րեց». հմմտ. պրս. [arabic word] xvansalār «խոհարարապետ»։ Աւելի ընդարձակ տես խան «սեղան»։


Խեղբ

cf. Խիղբ.

Etymologies (1)

• (գրուած նաև խիղբ) «ծիլ, ընձիւղ կամ արմատի մազմզուքը» Վեցօր. որից խիղբ արկանել «արմատի թելեր արձակելը» Վեցօր. 87. նմանութեամբ «յարիլ, մի բա-նի կցուիլ» Ոսկ. յհ. ա. 5. խիղբ արկանել (կամ առնուլ) զծնկօք «երկու ձեռքերի մատ-ները իրար անց կացնել և ծունկը բռնելով նստիլ տխուր մտածել» Թէոփ. խ. մկ. Ճառ-ընտ. Վրք. և վկ. Բ. 512. որ և խեղբ արկա-նել կամ առնուլ Մաշկ. Ղևոնդ. ժա. էջ 38 խեղբիլ (գրուած նաև խեխբիլ. իսկ ՋԲ ունի խեխիլ) «յարիլ, փարիլ, կապուիլ» Ըսկ ես-2nջ,


Խեչ

s.

spot on grapes;
cf. Խէչ.

Etymologies (1)

• Շահնացարեան Բ. 94 ակնարկում է գւռ. չեչ բառը, բայց չի համարձակում ուղղել։ ԱԲ մեկնում է «խաղողի չեչ». Հայապատումը դնում է վերի ձևով, որ ընդունում է նաև Աճառ. Հայ. նոր բա-ռեր հին մատ. Ա. էջ 15։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] xišt «նիզակ, աշտէ», որից էլ վրաց. ხიმტი խիշտի «երկար սուր». բառիս ծագման վրայ ընդարձակ տե՛ս Աշ-տեայ։-Հիւբշ. 159։


Խիւս, ի

s.

hasty-pudding;
gruel;
paste;
starch.

Etymologies (1)

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ). «ալիւ-րով կամ ուրիշ նիւթով պատրաստուած լոյծ ուտելիք» Բ. թագ. ժգ. Ովս. ը. 7. Լմբ. մատ. 48Չ. Տaնակ. «դեռ նոր ծլած ցորենի մէջի հիւթը» Վկ. արև. էջ 26 (Սոփերք Ի. 76). «Ե։ ոչ հասկոյն խիւս առեալ համարձակ և պըն-դեալ... ել խորշակահար հողմն արևելեայ և զմեծ մասն հասկոյն ազազեցոյց առանց խիւսոյ»։


Խոխոմ

adj.

well-watered, abounding in springs, or running waters.

Etymologies (1)

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է ընդարձակ տե՛ս խում արմատի տակ։-Աճ


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

Etymologies (2)

• , ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Ժպիրհ, պրհաց

adj.

bold, audacious, insolent, rash, presumptuous, impudent.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «յանդուգն, լիրբ» ՍԳր. Աւս. պտմ. Վեցօր. Եփր. ել. էջ 180. հռ. էջ 14. որից ժպրհիլ «համարձակիլ, յանդգնիլ» Յուդ. Չ. ՂԼեցօր. էջ 51. «սարսափիլ» Մամիկ. էջ 45. ժարհութիւն ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. Կոչ. ժպըր-ներես «լիրբ ու աներես կերպարանքով» Նղնկտ. (ժանտատեսիլ ժպրհերես լայնա-ղէմ անհուն բազմութեանն)։


Լոյծ

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

Etymologies (2)

• «հալուկ, հեղկային, հալհլուկ, չրջրկոտ, կակուղ» Եզն. Վեցօր. 165. Մծբ. Փարպ. որից լուծանել «քանդել, արձակել». գործածւում է նաև բազմաթիվ երկրորդա-կան իմաստներով. ինչ. մեղքերից արձակել, հանելուկ լուծել, պասը՝ ծոմը բաց անել, եր-դումը՝ կանոնը աւրել, մարմինը քայքայել, սառը կակղեցնել, հալեցնել. կրաւորականով՝ մի տեղ իջնել, գիշերել, պաշտօնից վտա-րուիլ, մեռնիլ ևն. իմաստի զարռառման հա-մար հմմտ. արաբ. [arabic word] hall «լուծել, քանդել, իջևանիլ, գիշերել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 180) ՍԳր. Եզն. Ոսկ. լուծումն Կոչ. Վեցօր. լուծութիւն «հեղուկ վիճակը» Վեցօր. «թուլու-թիւն» Եւս. պտմ. «հաւատքի մէջ տկարու-թիւն» Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. լուծանք «վը-նաս» Փիլ. անլոյծ Իմ. ժէ. 16. դժուարալոյծ Ոսկ. ես. գօտելոյծ Լմբ. պտրգ. անդամալոյծ ՍԳր. դիւրալոյծ Եփր. աւետ. անլուծակի «անքակտելի կերպով» Կնիք հաւ. 26. լու-ծողական, լուծարք, անլուծելի (նոր բառեր) իչ,

• -Բնիզ հայ բառ՝ հնխ. leu-կամ lou-ար-մատից՝ որ աճել է մեր մէջ -g*/︎ մասնիկով. -արմատի պարզ ձևը ցոյց են տալիս յն-λόω «լուծել, արձակել, հալեցնել, վերլու-ծել», λύσις «լուծումն», λύτρον «փրկանք», սաւնս. lunáti «կտրել հեռացնել», lavi-«մանռաղ», lūna-«կտրած», լտ. luō «վճա-րել, հատուցանել», re-luō «լուծել», so-lvo «լուծել, բաժանել», luēs «լուծոյթ, անմա-քուր հեղուկ, հալած ձիւն ևն», իռլ. lun «ոչ-խար» (կտրելու բուրդն ի նկատի ունենալով), անգլսք. álynnan «արձակել», գոթ. luna «փրկանք».-նոյն արմատից՝ -s-աճականով՝ զոթ. lausjan «արձակել, ազատել», fra liusan «կորցնել», laus «ունայն», հհիւս. lauss «ազատ, թոյլ, տկար», հբգ. far-lio-san «կորցնել», lōs «ազատ, զերծ», lōsjan, loson «արձակել, ազատել», գերմ. lósen «լու-ծել», los «ազատ, որ չունի», անգլսք. léas «ազատ, զերծ», անգլ. loose «արձակել, քանդել, բանալ», -less «զերծ, որ չունի» ևն (Boisacq 593, Walde 447, Kluge 310, 507, Pokorny 2, 407, Ernout-Meillet 538)։


Լուք

s. zool.

cf. Թոդան;
shad.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] luk, որի հետ նոյն ենն արաբ. laika, պրս. [arabic word] lak, թրք. [arabic word] lok միջ. յուն. λϰϰϰϰ, սանս. [other alphabet] laksa, հինդ. lákh «դոճի խէժ». այս բոլորի մասին աւելի ընդարձակ տե՛ս լայքա բառի տակ։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Գւռ. եղ (yeγ) ձևը փոխառութեամի մտած է գրեթէ բոլոր թաթարական լեզուների մէջ. բայց որովհետև թաթարականում դ ձայնը ծանր բաղաձայն (saqil) է համար-ւում և չի կարող հետևաբար e ձայնաւորի մօտ գտնուիլ, այլ a (հմմտ. օսմ. aγlamaq «լալ», aγəl «փարախ», yaγmur «անձրև», уaγəт «կեղ», yaγəž «գորշագոյն», ayaγəm «ոտքս» ևն), ուստի գւռ. yeγ ձևը դարձել է yaγ, այսպէս՝ ունինք օսմ. [arabic word] ︎ yaγ «իւղ, ճարպ», [arabic word] yaγlə կամ [arabic word] yaγlu «իւ-ղոտ, պարարտ, կեղտոտ», [arabic word] yaγǰə «իւղավաճառ, իւղարար», [arabic word] yaγla-maq «իւղոտել, իւղել», [arabic word] yaγləq «թաշ-կինակ» (նախնաբար «կերակրի ճենճը սրբե-լու շոր». օսմ. այս բառից փոխառութեամբ ձևացած են Պլ. յաղլըխ, յալլըխ, Սչ. Ռմ. լա-լեխ, Ղրբ. յա՛լլուխ, յա՛լլըխ «թաշկինակ»). [arabic word] yaγlanmaq «իւղոտուիլ», [arabic word] ič̌ yaγə կամ [arabic word] don yaγə «ճրագու», [arabic word] tere yaγə «կարագ» ևն (տես Մ. Ա-ռևևեան. Ընռարձակ բառ. տճկ. հայ. գաղ. Պօլիս 1888), արևել. թրք. [arabic word] ︎ yaγ «ճարպ, կարագ, իւղ», [arabic word] yaγčamur «տաք հաց, որ կարագով շաղախում և քաղցր գի-նիով ուտում են» (հմմտ. գւռ. ճմուռ, եղաճը-նուռ), [arabic word] yaγəqmaq «գիրանաւ». ❇ [arabic word] ︎ yaγlaγu «սպեղանի», [arabic word] su-уaγə «սև կարագ» (տե՛ս Pü de Courteille Dict.


Լազուարթ

s.

lapis lazuli.

Etymologies (1)

• (որ և լաժուարդ, լաժուրդ, լա-ջուարղ, լաջվարղ, լանվարղ, լազվարղ) «գո-ճազմ քարը և նրանով պատրաստուած ըն-տիր կապոյտ ներկ» Ոսկիփ. Բժշ. Վրդն. աշխ. Վրթ. քերթ. Լմբ. յայտ. կէ. (ընդարձակ նկա-րագրութիւնը տե՛ս Seidel, հրտր. Մխ. հեր. § 384.-հյ. կոչւում է պարտիզաքար՝ ըստ Բժշ. և Ամիրտ. որոնց վկայութիւնը տե՛ս Նո-րայր, Բառ. ֆր. 733բ)։


Լատան

s. med.

laudanum, opiate.

Etymologies (1)

• Ուղիղ համեմատեց նախ ՆՀԲ։ Հիւբշ. դնում է իբր լատիներէնից փոխառու-թիւն։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Seidel, Մխ. հեր. § 279։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

Etymologies (1)

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել,։


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

Etymologies (1)

• . արմատ «ձգել, ներել» նշանակու-թեամբ, որ առանձին գործածւում է իբրև թո-ղում բայի հրամայականը և կամ իբր մակ-բայ կամ նախադրութիւն, որից թո՛ղ թէ, թո՛ղ անդր ՍԳր. Եզն. թողուլ ՍԳր. Ագաթ. թողա-նալ Կոչ. 16. 17. անթող «աններելի» Պիոն, 387. թողացուցանել ՍԳր. թողութիւն ՍԳր. թողարան «ձիարձակարան» Փիլ. լին. թող լիք լինել Եփր. մն. բարձ և թող առնել Կա-նոն. բարձի թողի առնել Շնորհ. հարութող Եփր. ղևտ. էջ 223. կնաթող Կանոն. Մխ. դտ. կարգաթող Մարթին. ղժուարաթող Կլիմաք. ևն։ Այս արմատի երկրորդ ձևն է թոյլ, ո, ի հլ. «լոյծ, թոյլ մեղկ, ծոյլ» Իմ. բ. 3. որից թոյլ առնել «թողնել, թոյլ տալ» ՍԳր. թոյլ տալ, թոյլ լինել ՍԳր. թոյլանդամ Ոսկ. յհ. ա. 2. թոյլատարազ Եփր. աւետ. թոյլտուու-թիւն Վանակ. յոբ. (սրանց մէջ սղում տեղի ունեցած չէ). թուլագոյն Ագաթ. Ոսկ. թուլա-մորթ Եւս. քր. թուլանալ ՍԳր. թուլատարր Վեցօր. 140. թուլացուցանել ՍԳր. Եզն. թուլա-կազմ, թոյլատրել, թոյլատրութիւն, անթոյլա-տրելի (նոր բառեր են) ևն։ Այս երկու ձևերի մայրն է թոյղ, որ յետոյ յղ յաջորդական ձայների դժուար արտասանութեան պատճա-ռաւ պարզուելով՝ տւաւ թող և թոյլ. հմմտ. նշող և նշոյլ, այլ և այղ. (այս մասին տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 170)։ Թոյղ ձևը գործա-ծական է մի խումբ հին ձեռագրերի մէջ. հմմտ. թոյղ ետ՝ կրկնագիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 74ա (ՀԱ 1913, 13). որից թուղացուցանել Փիլ. 1892, էջ 183։


Թուզ, թզոյ

s.

fig.

Etymologies (1)

• Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից, որի վրայ ավելի ընդարձակ տե՛ս խաւտ։-Աճ.


Խանթէփար

s. bot.

dittany.

Etymologies (1)

• Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խաշն, շին, շինք, շանց

s.

flock of sheep, sheep.

Etymologies (1)

• Հիւնք. հանում է իշխան բառից։ Pe-dersen-ի մեկնութիւնը ընդարձակ տե՛ս խոյ բառի տակ։ Patrubány ՀԱ 1910, Չ3 հնխ. seqā «կտրել»+k'éuo «ուռիլ» արմատներից։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Առլեզ

cf. Յարալէզ.

Etymologies (1)

• ՀՀԲ և ՋԲ լար լիզօղ։ ՆՀԲ յար լիզանօղ, գուցէ և Արայի լիզօղ։ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, էջ 82, Ист. Aсоxикa 288 և աւելի ընդարձակ՝ Հայ հեթ. կրօնր, հայ թրգմ. Յոյս Արմաշու, 1875, էջ 358-360՝ մերժում է «Արայի լիզօռ» մեկնութիւնը, որովհետև եթէ արալէզը Արայից ծաղած լինէր, Արայի ժամա-


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

Etymologies (1)

• 129։-Պօղոս պտր. Ադրիանուպօլսեցի, Թանգարան խրատուց, Ա հտ. էջ 170, ազդուած, այսինքն «ազդեալ, ծանու-ցեալ»։ Էմին, Исгopiя Bарданa, ծան։ 1 և Muller SWAW 48, 428 աստել, հաստել բայից։ Կ. վրդ. Շահնազարեան, Երկրագունտ Մանչէստրի, 1864, թիւ 1, էջ 7 և թիւ 5, ստուգաբանում է աս+ տուած. աս՝ իբրև զնդ. աս, էս, եզ, էզ. իզ «Աստուած» (ինչպէս աս-եր=աթր «Աստուած հրոյ», ասման «երկինք», եզ-դան «Արարիչ Աստուած» ևն), իսկ տռւած=սանս. devas, լտ. deus, յն. ბέα «շռռշոռուն էակ»։ JAs. 1(2864), 170 թերևս ազդել, ազդող։ ZDMG 1868, 330 հաստել =stā արմատից։ Տէրվիշեան, Altarm. էջ 92-93 ընդարձակ մի յօ-դուած ունի, ուր բառիս արմատ է դնում սնս. և զնդ. stu «գովել, բարձրացուցա-նել»։ Մարկոս Աղաբէգեան, Թուղթ, Պօ-ւիս 1878, էջ 22 աչաւահիստա բառից! (ուզում է ասել զնդ. Aša-vahišta «գե-րագոյն արդարութիւն», որ և բարձր աս-տուածութիւն էր)։ Կ. Կոստանեանց, Հա-յոց հեթան. կրօնը, էջ 14 սանս. աս «է» բառից. ինչ. Ահուրա «էութիւն, էակ»։ Մորթման (ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 17) փռիւգ. Ասդուատ «Աստուած» ձևի հետ։ (Աւսաեսի մի ձև այլուստ մեզ անյայտ է)։ Ա. Լ. (Արևել. մամուլ 1889, 178) սանս ասվաս «ազդող, Աստուած» բառից։ Ա-լիշան, Հին հաւ. 18-19 հնդ. աստուատ-թա «աստուածային ծառը», սուատադ «ինքնատուր», զնդ. ասդվատ «էական», կելտ. Duez «Աստուած», սկանդ. Աս-կերտ, Աս-բուրգ «աստուածոց բնակա-ռան», աս, անց «սիւն հաստատ թեան», լապոն. ացի և հունգ. իսդեն «Աստուած», խպտ. Սս, պոլինէզ. Ա-դուա «Աստուած»։ Տաշեան, Ուսումն. հայ լեզ. էջ 361 ուրարտ. asdu, istubi ևն ռառերը կցում է հաստել, Աստուած ռառեռին։ Meillet, Revue critique 1896, էջ 423 աստ-դնում է =уaz(aǰta։ Pat-rubány, Ethnol. Mittheil. 1896 V. էջ 148 Աստուած


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

Etymologies (1)

• sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

Etymologies (1)

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

Etymologies (1)

• , ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։