adj.

Ո՛ՐՉԱՓ. ὄσος; πόσος; πηλίκος; quot, quotus, quantus? Անուն հարցական կամ անորիշ հարցական, իբրու թէ ո՞ր չափ կայցէ յիրն, որո՞վ չափով իցէ իրն. ո՛րքան, ո՛րքանիք. քանի՞.

Ո՛րչափ ինչ փոյթ գործեաց ի ձեզ կամ աղերս։ Տալով տացես նմա փոխ, ո՛րչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում.եւ այլն։

Նստայք ի կադէս աւուրս բազումս, ո՛րչափ աւուրս երբեմն նստայք անդ։ Օրէնք տիրեն մարդոյ, ցորչափ (կամ ո՛րչափ) ժամանակս կենդանի է։ Կին կապեալ է, ցորչափ (կամ ցորքան) ժամանակս կենդանի է այր նորա»։

Եթէ գուցէ իմ նկանակ, բայց եթէ ո՛րչափ բռամբ մի ալիւր ի սափորի։ Գինք կնոջ պոռնկի, ո՛րչափ նկանակի միոջ հացի. եւ այլն։

Պիթագորաս, ո՞րչափ իցէ կենցաղոյս չափ, հարցեալ յումեմնէ, սուղ ինչ երեւեալ՝ ծածկեցաւ. (Պիտ.։)

Ո՛րչափ քաղաքաց աստուած ոչ, այղ մահկանացու ոք իշխեսցէ, ոչ իցէ սոցա դադարումն ի չարեաց։ Օրինաց տեսակք այնչափ գոլ ասեն ոմանք, որչափ քաղաքավարութեանց իսկ են. (Պղատ. օրին. ՟Դ։)

Յո՞րչափից զրկեցեր զանձն քո բարութեանց. (Մաշկ.։)

Տե՛ս, ի ձեռն ո՞րչափեաց (տպ. ո՞րչափից) առնէ պատասխանի դատաւորն. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)

Պարտ է զմտաւ ածել զազգսն՝ որ առաջի եղեն, թէ ո՞րչափոյք էին. (Եւս. քր. ՟Ա։)

adv.

ὄσον, καθὄσον, ὦς, καθάπερ, πόσον; πόσα; quantum ut, sicut, quasi, quantum? իբրու Որով չափով. ի նշանակ համեմատութեան յո՛ր եւ է կարգի՝ առանց հարցման կամ իբր հարցմամբ.

Որչափ հեռի են աեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր։ Առաւել եւս փառաց քան զմովսէս արժանի եղեւ, որչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելի։ Եւ որչափ նա պատուիրէր նոցա, նոքա եւս առաւել քարոզէին։ Փոքր միւս եւս՝ քան որչափ, որ գալոցն իցէ՝ եկեսցէ, եւ ոչ յամեսցէ.եւ այլն։

Ո՞չ լսես, ո՛րչափ դոքա հակառակ քո վկայեն։ Բաշխեաց, ո՛րչափ եւ կամեցան. եւ այլն։

Ո՛չ այնչափ փառաւոր առնէին զնա ծիրանիքն, որչափ մեղացն աղտ ամաչեցուցանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Որչափ ի գիտութիւն հասանէ մարդ, հիմն լինի առաւել բարձրագոյն գիտութեան. (Նար. երգ.։)

Զհաւաստին, ո՛րչափ կարացեալ, ի բազմացն ընտրեալ բանիցն։ Կարգս կենցաղականս, ո՛րչափ մարթ էր, սահմանեաց աշխարհի. (Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 3։)

adv.

ՈՐՉԱՓ. մ. իբր Ցորչափ. եւ Յորմէ հետէ. քանի՛ որ.

Ո՛րչափ եւ կայցեմք ի փորձութեան ժամանակս, մի՛ ամենեւին վհատեսցուք. (Իսիւք.։)

Ի վերայ իմ ողբս առից մշտայարմար, որչափ ի կենցաղումս ծփեալ իբրեւ զանկենդան կեամ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Որչափ ծնեալ էր զիս մայր իմ, այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ. (Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։)

շ. նխ.

ՈՐՉԱՓ. շ.նխ. Որպէս. ըստ որում. իբր. իբրու. ըստ չափոյ. գոգցես. չա՛փ.

Որչափ ինչ ի կարի իցէ ի ձեռին ուխտաւորին, արկցէ նմա գինս քահանայն. (Ղեւտ. ՟Ի՟Է. 8։)

Հեռագոյն լինիցի ընդ ձեզ եւ ընդ նոսա, որչափ կանգունք երկուց հազարաց։ Եւ եղիցի՝ որչափ յակտն թօթափել՝ ի սաբաւովթ տեառնէ այցելութիւն շարժմամբ. (Յես. ՟Գ. 4։ Ես. ՟Ի՟Թ. 6։)

Ծովակն էր ինքն որչափ քան զերկուս վտաւանս. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 16։)

adv.

Ո՞ՐՉԱՓ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ. Ո՞ՐՉԱՓ ԵՒՍ. մ. πόσῳ μᾶλλον; quanto magis? Քանի՞օն. քանի՞ եւս. հա՛պա ո՛րչափ աւելի, էւելօք.

Եթէ դուք՝ որ չարքդ էք, գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ եւս առաւել հայրն ձեր, եւ այլն։ Եթէ զտանուտէրն բեեղզեբուղ կոչեցին, ո՛րչափ եւս առաւել զընտանիս նորա։ Խաւարն ո՞րչափ եւս.եւ այլն։

Եթէ առ անբան աշխարհս այսպէս հոգ տանի աստուած, ո՞րչափ եւս առաւել առ բանաւոր աշխարհ մարդս. (Եղիշ. ՟Բ։)

Զի թէ գլխաւոր ցաւոց մահն ի մեղաց էառ սկիզբն եւ պատճառս, ո՛րչափ եւս առաւել եւ բազում ինչ ախտք ցաւոց. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Զի թէ ծառայ թագաւորի լինել պատիւ է, ո՞րչափ եւս աստուծոյ. (Գէ. ես.։)

Զի եթէ զգազանս եւ զանասունս ապրեցուցեր ի տապանին, ո՞րչափ եւս խնայեսցես ի քո պատկերս ... ո՞րչափ եւս խնայեսցես ի մեզ՝ զոր անուանեցեր տաճար կամաց քոց. (Ագաթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Որչափիք, եաց

Որչափոյք, ոյց

Որչափութիւն, ութեան

Ցորչափ

Voir tout