corporeal, bodily;
mundane, worldly;
carnal, sensual.
σωματικός corporalis, corporeus σαρκικός carnalis. Սեպհական մարմնոյ. մարմնային. մարմնաւոր.
Ի սուրբ կուսէն զծնունդն կրեաց մարմնական։ Փրկեաց մարմնականօքն զմարմնականսս։ Եթէ անմարմնապէս զմարմնականսն կարելի էր կրել քրիստոսի, ընդէ՞ր եւ մարմին զգեցաւ ի կուսէն։ Քրիստոս աստուած մեր, քրիստոս՝ ըստ մարմնական տնօրէնութեանն, որով փրկեցաք, եւ աստուած՝ ըստ արարչական տէրութեանն. (Պրպմ. ՟Է։ Թէոդոր. մայրագ.։ Յհ. իմ. երեւ.։ Խոսր.։)
Վասն մարմնոյն եւ մարմնականացն կրից։ Ախտք ի մարմնականէ եւ յանձնականէ շարժութենէ. (Աթ. ՟Բ. ՟Գ։)
Մարմնական պատերազմ, կամ կռիւ, կամ մարտք, սպառազինութիւնք, կենցաղ, վարք. (Եղիշ. ՟Ա. ՟Ե։ Խոսր.։ Շար.։ Վրք. հց. ՟Բ։)
Ի խորտակիլ մարմնական գործոց՝ պայծառանայ յաղթութիւն հոգւոյ. (Նախ. դտ.։)
Անռէ եւ մարմնական օրինակ. այսինքն նիւթական. (Մխ. երեմ.։)
ՄԱՐՄՆԱԿԱՆ. որպէս Մարմնասէր, կապեալն ի նիւթսն աշխարհի. երկրասէր.
Մարմնականքն ընդ երկիր միայն՝ զերկինս ոչ կարեն տեսանել. (Եղիշ. դտ.։)
Բարիս ոչ գործեցաք, զի մարմնական էաք. (Երզն. մտթ.։)