adj.

brief, short, abridged, concise, succinct, summary;
peremptory;

adv.

—, —ս, —աբար, succinctly, briefly, summarily, precisely;
peremptorily;

s.

compendium, abridgement;
final or irrevocable sentence;
— հատանել, to cut short;
— ասել, ասացից, եւ — իսկ ասացեալ, in short, in a word.

adj.

ՀԱՄԱՌՕՏ σύντομος, συντετμημένος, ἑπίτομος brevis, concisus, praecisus, compendiosus, compendiarius. որ եւ ԿԱՐՃԱՌՕՏ. (իբր ի կարճոյ համօրէն առեալ, կամ առյօդեալ) Կարճ. սուղ. ամփոփ. բովանդակեալ. ի կարճոյ եւ փութով եղեալ կամ լինելի. եւ Վճռական. հատու. եւ կտրուկ

Բան համառօտ։ Խորհուրդ համառօտ։ Իրս հաստատեալս եւ համառօտս. (Ես. ՟Ժ. 22. 23։ ՟Բ. Մակ. 27. 32։ Առակ. ՟Ի՟Ա. 5։ Ես. ՟Ի՟Ը. 22։)

Համառօտ ընձեռութիւն. (Պորփ.։)

Միանգամայն իսկ ասացից համառօտ բանիւք. (Պիտ.։)

Բովանդակէ զնոսա ի համառօտ մատենին. (Եւս. քր. ՟Ա։)

Անաչառ եւ համառօտ ընտրութիւն։ Տէրութեանն խնամոց, եւ համառօտ դատաւորութեանն։ Զհամառօտ հատուցմունսն արդար դատաստանին։ Զհամառօտն փոխատրութիւն անաչառութեան. (Շ. մտթ.։ Յճխ. ՟Է։ Եղիշ. ՟Ա։ Նար. ՟Կ՟Ա։)

s.

ՀԱՄԱՌՕՏ. իբր գ. ըստ յն. ոճոյ. Համառօտիւն. բովանդակութիւն. եւ Վճիռ հատու, կամ անվրէպ համար.

Զկարճառօտ բանն ի համառօտ կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Բ. 29։)

Օր տարաժամ ի համառօտս երբի. (Նար. ՟Ձ՟Բ։)

Հանդերձեալ է որդի աստուծոյ գալ փառօք, եւ առնել զհամառօտն յաւիտենից. (Ճ. ՟Է.։)

Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց եւ մեղաւորաց. (Եղիշ. ՟Գ։)

Նովին իմաստիւք ասի ածականաբար.

Որ ի վերջնում աւուր համառօտի. (Շար. ըստ անյաղթի.։)

ուստի եւ (Շ. բարձր.) գրէ.

Համառօտ ասէ, քանզի ոչ ըստ օրինի մարմնաւոր դատաւորաց ի դատել յերկարի ժամանակն կամ քննութիւնն, այլ համառօտ եւ կարճ բանիւ ունի լուծանել զսահման դատաստանին։

adv.

ՀԱՄԱՌՕՏ, տս. մ. ՀԱՄԱՌՕՏԱԲԱՐ σύντομον, συντέμνων breviter, in compendium redigendo ἑν κεφαλαίῳ summatim. Համառօտիւ. կարճառօտ. ի կարճոյ. անվրէպ. փութով, եւ անաչառ.

Ցուցցուք համառօտ. յն. համառօտելով. (՟Բ. Մակ. ՟Ժ. 10։)

Համառօտ յիշատակել, կամ ասել, գլխաւորել, դնել. (Խոր. ՟Բ. 31։ Եզնիկ.։ Խոսր.։ Բրս. հց.։ Լմբ. պտրգ.։)

Իւրաքանչիւր ի նոցանէ աղաչէր զդահիճսն համառօ՛տ մահ ածել ի վերայ նոցա։ Պետրոս համառօ՛տ ընծայեաց զզղջումն։ Աստուածասաստ բարկութեամբ համառօտ դատել։ Համառօտ ածէ զբարկութիւնն. (Ճ. ՟Ա.։ Ճ. ՟Գ.։ Ագաթ.։ Սարգ. յկ. ՟Ժ։)

Վկայէ սոցին եւ ժամանակագիրն կաստովր, յորում համառօտս զժամանակացն հատանէ. (Եւս. քր. ՟Ա։)

Ի մարգարէից անտի բերեալ համառօտս՝ ի սոյն յարկ մուծից սաստիկ դատախազ. (Նար. ՟Լ՟Գ։)

Համառօտաբար զեկուցանել, կամ զգացուցանել, տեանել, ի մէջ ածել, ընձեռել, յառաջ վարել, կամ վերստին առնուլ (զբան). (Պիտ.։ Գր. սքանչ.։ Դիոն. Շ. բարձր.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 12։ Ոսկ. ծն.։)

Բայց եթէ համառօտաբար իսկ ընդ տուօղն հրաշանալ։ Այնպէս համառօտաբար հրաժարեցուցեալ։ (Եւ իբր ա) Որ համառօտաբար բանիւն յայտնի կացուցանէ զյեղանակս. (Պիտ.։)

Առ ի համառօտաբար ասել. (Շիր.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհամառօտ

Համառօտագիծ

Համառօտագիր

Համառօտագրութիւն, ութեան

Համառօտեմ, եցի

Համառօտիւ

Համառօտութիւն, ութեան

Voir tout