s.

smart, smarting, tingling;
twinge, twitch, sharp pain;
regret, vexation, displeasure, evil, affliction, heart-rending anguish.

s.

ἁλγηδών dolor, cruciatus եւ այլն. Կծօղ եւ կիզօղ ցաւ մարմնոյ եւ սրտի. ցաւ խայթիչ՝ խոցոտիչ՝ մորմոքիչ. տոչորումն սրտի. մորմոք. աղէտք. սրտցաւութիւն. դառնութիւն. էրուք, սրտի էրուք, խշխշուք.

Հարուած կորճի՝ սաստիկ ընդ ամենայն մարմինն կսկիծ (կամ կսկիծս ընդ ամենայն անդամսն) արկանէ մինչեւ ի սիրտն. (Մանդ. ՟Ժ՟Դ։ եւ Եփր. գող.։)

Եթէ զաստի հրոյս կսկիծ չկարէ ոք բանիւք պատմել, ո՞րչափ եւս առաւել զայնր հրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Ահագին խորովումն, աննման կսկիծք։ Ահեղ աղետիցն կսկիծն եւ մորմոքումն. (Եփր. խոստ. եւ Եփր. քրզ.։)

Ի ցաւոյն եւ ի կսկծոյն՝ ազատեցաւ ի գարշելի ցանկութեանցն. (Վրք. հց. ՟Ե։)

Բարձք յանախորժ ցրտոյն ջարդելով՝ անժուժկալի կսկծիւ (կամ անժուժալի կսկծիւք) կարկամեսցին. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Ի դառն կսկծիցն եւ ի չարաչար սգոյն մեռանի. (Օրբել.։)

Ախտից ինչ ցաւք, վնասուց կսկիծք. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Զկսկիծ շրթանց, զպասքել լեզուի։ Այլ իմն կսկիծ դժնդակ՝ սրտի. (Նար. ՟Ի. ՟Ի՟Է։)

Բողոք անուանէ զկսկիծ սրտին, եւ զտառապանս մարմնոյն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Դեզ առաւել ունի յինքեան զօգուտ քան զկսկիծ։ Անյագաբար համբուրէր, ի կսկծոյն մորմոքէր. (Ոսկիփոր.։)

adj.

ԿՍԿԻԾ. ա. որպէս Կսկծեցուցիչ. կծու.

Մաղձաբար ամանոյն զկսկիծն զայն եւ զխածանող նիւթս համոց ի ճնշելոյ (կամ հասուցելոյ). (Նիւս. կազմ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դառնակսկիծ

Չարակսկիծ

Սաստկակսկիծ

Voir tout