such, like, in this manner, of this sort;
such, so great.
τοιοῦτος. hujusmodi, talis Այսմ նման. այսգոյն. ասանկը. պէօյլէսի. պունճուլայըն.
Այսպիսի ինչ երբէք ոչ տեսաք։
Մանուկ մի այսպիսի։ Զօրութիւնք այսպիսիք ի ձեռաց սորա լինին։ Լինել այսպիսի՝ որպէս եւ եսս եմ։ Յոյս մի այսպիսի ունիմք։ Զայսպիսեաց աստի օրէնքն չեն հակառակ։ Ամենայն ինչ այսպիսի պարծանք՝ չարութեանն են. եւ այլն։
Ո՞ւր եղեւ այսպիսի չարութիւն (այս ինքն այսչափ մեծ)։ Այսպիսի իսկ եւ վայել էր մեզ քահանայապետ, սուրբ, անմեղ. եւ այլն։
Պարապեալքն այսպիսում ճգնութեանց։ Կոչմամբ այսպիսեաւ. (Խոր.։)
Յամենայնէ այսպիսեացս անըստգիւտ եղեալ։ Այսպիսեօք դարմանօք. (Պիտ.։)
Յայսպիսի իմն պատճառանաց։ Վասն այսպիսւոց իրիք բոհմանց. (Յհ. կթ.։)
Յայսպիսեաց բանից։ Այսպիսեաւ իմն յարմարութեամբ. (Նար.։)
Այսպիսում ծիծաղական աւանդից։ Գողանալով կամ սպանանելով, կամ որ յայսպիսեաց իցեն. (Շ. թղթ.։)
Այսպիսեաւ տեսակաւ բանից վարեցաւ. (Բրս. գորդ.։)
Այսպիսի ահաւոր խորհրդոյ. (Պտրգ.։)
Յետ այսպիսւոյ գեղեցկայարմար կարգաց։ Զայսպիսի չար աղէտս. (Յհ. կթ.։)
Այսպիսի հռչակելի գործեալ իրք։ Զի մի՛ զանխլացեալ այսպիսոյս լիցի դժնդակութիւն. (Պիտ.։)
Եւ այլոց այսպիսոց. (Մագ. ԽԴ։)
Յն. ոճով ասի.
Զոր ասէս, այսպիսի ինչ է։ Եւ զոր ասեմս, այսպիսի ինչ է. (Ոսկ. Ածաբ.։ Սարգ. եւ այլն.) ռմկ. միտ բանին ա՛ս է. ըսել կուզեմ։
ԱՅՍՊԻՍԻ. իբր այսպէս.
Ոչ բաւեմք այսպիսի պատերազմել եւ շինել միանգամայն. (Նեեմ. ՟Դ. 10։)
Այսպիսի մեծացաւ, զի շտեմարանս արար նա ոսկւոյն եւ արծաթոյ. (Եփր. մն.։)
Որ այսպիսի կործանի յո՛ր եւ իցէ մեղս, մեռեալ է. (Լմբ. սղ.։)
Այսքան եւ այսպիսի տառապիմք։ Զորօրինակ տուօղ բարեացն անճառելի է, այսպիսի եւ երկնաւոր բարիքն. (Սարգ. ՟ա. պետ.։)
Այսպիսի իմն եկեալ հասեալ էր վախճան տէրութեանն. (Եղիշ. ՟Ա։)
Այսպիսի իմն զկատարելագոյնսն բերէ շահս, մինչ զի ... Ժա՛մ է վարկանել զ ի բաց ի կենցաղոյս խուզումն՝ այսպիսի ինչ. (Պիտ.։)