soiled, dirtied, spotted, befouled, stained;
impure, filthy, obscene;
greasy, muddy, mucky, nasty, dirty.
ῤυπαρός sordidus Շաղախեալ կամ ներկեալ աղտովք. անմաքուր. աղտոտ, կեղտոտ. քիրլի. մուրտար.
Զգեցեալ էր հանդերձս աղտեղիս։ Մտանիցէ անդր եւ աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս. (Զքր. ՟Գ. 3։ Յկ. ՟Բ. 2։)
Որ ի հրեշտակացն օրհնի, ի ձեռաց աղտեղեաց (այս ինքն յաղտեղի ձեռաց) ընկալեալ լինի. (Ոսկ. նոր կիր.։)
Այրել զաղտեղիսն, եւ պահել զսրբեալսն. (Ագաթ.։)
Աղտեղի անուն, կամ ազգ. (Յճխ.։)
Զերեսացն աղտեղի տեսիլ. (Նար. ՟Ի՟Թ։)
Ոգւով աղտեղեաւ անխտիր մատուցանես. (Լմբ. պտրգ.։)
Ոչ կարեմ յաղտեղի կենաց նորա տեսանել զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Եւ ամօթալի. անհամեստ. անվայել. պիղծ. անարժան. αἱσχρός turpis, foedus այըպ.
Որ ի ծածուկ ինչ գործի ի նոսա, զայն եւ խօսել աղտեղի է. (Եփես. ՟Ե. 12։)
Որ ոչ ունի զաղտեղի շարժմունս. (Յճխ. ՟Զ։)
Ծանեաւ զխորհուրդ աղտեղի գողութեան մատնչին. (Զքր. կթ.։)
Ի ճակաճան աղտեղի գործոց. (Յհ. կթ.։)
Սէր աղտեղի. (Շ. այբուբ.։)
Աղտեղի արուեստագիտութիւն. (Եփր. թուոց.։)
ԱՂՏԵՂԻ ԱՌՆԵԼ. Աղտեղել. աղտեղացուցանել. ἑμμολύνω inquino, polluo աղտոտել. քիրլէթմէք.
Պղծութիւն զայր ժանտագործ աղտեղի առնէ. (Առակ. ՟Ի՟Դ. 9։)