Your research : 1 result for բղխումն

Բղխումն, ման exact entry

s.

source, gush, eruption;
emission, spiration, proceeding, emanation.

· Calfa

NBHL (10)

Սուրբ հոգին անհատացեալ բղխումն ի հօրէ եւ յորդւոյ անհատաբար, յերկաքանչիւրոց ընդ պատճառաւ, այսինքն իբրեւ ի միոջէ սկզբնէ. (Քեր. քերթ.։)

Որ համագոյդ ես հօր եւ որդւոյ՝ անճառաբար բղխումն ի միշտ էէն. (Շար.։)

Զորդի իբր ծնեալ ի հօրէ բնութենակից եւ հաւասար հօր, եւ զհոգին իբրեւ զբղխումն ի նոցունց էութենէ. (Խոսր.։)

Եւ ոչ աղբեր հոսման հանգոյն՝ գոլ անմարմին բղխումն հոգւոյն. (Յիսուս որդի.։) cf. ԵՐԵՒՈՒՄՆ (ըստ յն. ոճոյ)։

Ասի բղխումն հոգւոյն սրբոյ եւ նմանութեամբ ծագման ծաղկի կամ պտղոյ իբր յարմատոյ եւ ի բնոյ. եւ նմանութեամբ բղխման շնչոյ ի բերանոյ, կամ ճառագայթի յարեգակնէ. եւ այլն։ (Վրդն. ծն.։ Կիր. պտմ. ի վանականէ։ Կիւրղ. գանձ.։)

Իմոյ ծոցոյս է ծնունդ, եւ հոյրական սրտիս է բղխումն. (Երզն. մտթ.։)

Նա միակ է եւ միածին եւ ծոցածին որդի, եւ բղխումն սրտի բան սերտ սիրելի եւ հաճոյ. (Տօնակ.։)

Բխումն՝ ե՛ւս զորդի անուանեն (գիրք)։ Զորդին միածին Դաւիթ ի դէմս հօր բխումն զնա կոչէ ասելով, բխեսցէ սիրտ իմ զբան բարի. անախտ եւ աննիւթ ծննդեանն որ ի հօրէ, զբղխումն անուն մերձ դնէ։ Զծնեալն զորդի բխումն ի հօրէ պատմաբանէ. որպէս զի բխմամբն զանախտութիւնն, եւ զառանց չարչարանաց (այսինքն կրից) եւ հոսման զելումն գուշակեսցէ. նոյնպէս եւ զըստ մարմնոյն ծնունդ բխումն ի կուսէն մարգարէն ասէ. (Վահր. երրորդ. եւ Վահր. յայտն.։)

Հայր է հայրն միածնի որդւոյ, եւ բխումն հոգւոյն սրբոյ։ Որ է հայր միածնի որդւոյ, եւ բղխումն հոգւոյն սրբոյ։ Սէր աղբիւր է ամենայն բարեաց, սէր բղխումն երախտեաց Քրիստոսի, եւ վայելեցուցիչ յանապատում շնորհս նորա. (Յճխ. ՟Ե. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

Որդւոյ պատճառ ծնընդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար։ Աղբիւր կենաց Աստուած, եւ բղխումն ողորմութեան։ Բղխումն ողորմութեան, եւ պարգեւիչ կենդանութեան. (Շար.։)


Definitions containing the research բղխումն : 36 results

Արտաքս

adv.

out, outwardly.

· Calfa

NBHL (1)

ԱՐՏԱՔՍ ԱՌԱՔՈՒՄՆ, կամ ԱՐՏԱՔՍ ԳՆԱԼՆ. որպէս յն. ἑκπόρευσις processio Ելումն, բղխումն, ասի ստէպ վասն հոգւոյն սրբոյ. (Առ որս. ՟Զ։)


Ապականութիւն, ութեան

s.

corruption;
destruction, ruin;
contamination, infection;
depravity, perversion, degeneration;
putrefaction, rottenness, sourness, staleness, rancidity;
— կուսի, defloration, debauchment;
տեղի՝ դուբ ապականութեան, sepulchre, tomb;
— բարուց, corruption, depravation of morals or manners;
յ— դնել՝ դարձուցանել, կարգել, հասուցանել, cf. Ապականեմ;
յ— դառնալ, լինել, անցեալ գնալ, cf. Ապականիմ;
ձմեռն ապականութեան, the winter destroyer or spoiler.

· Calfa


Ապարահիտ

cf. Ապահար.

· Calfa

NBHL (1)

Եօթնօրեայ բղխումն ապարահիտ կանանց. (Գէ. ես.։)


Առաքումն, ման

s.

mission, emission.

· Calfa

NBHL (1)

Կամ Ի դուրս արձակումն. ելք. բղխումն.


Աղբերաբար

adv.

cf. Աղբիւրաբար.

· Calfa

NBHL (1)

Որդւոյ պատճառ ծննդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար. (Շար. ձ։)


Աղբիւր, բեր, բերաւ, բիւրք, բերք, բերաց, բերց, բերբք, բերօք

s.

fountain, source, spring, brook;
origin.

· Calfa

NBHL (1)

Որպէս ջուր եւ բղխումն յաղբիւրէ։ Ի կենաց աղբիւրէն. (Յճխ.։)


Անսկզբնաբար

adv.

without beginning.

· Calfa

NBHL (1)

Անմայր ի հօրէ անսկզբնաբար։ Զանսկզբնաբար բղխումն. (Շար.։)


Անբաժանելի, լւոյ

adj.

cf. Անբաժան.

· Calfa

NBHL (1)

Աստուածութեամբն անբաժանելեաւ։ Անբաժանելի բղխումն. (Նար. ԽԸ. ՀԵ։)


Զբօսանք, նաց

s.

diversion, relaxation, refreshment, recreation, pastime, sport, amusement, toy;
occupation, distraction, care;
pleasure;
trouble, agitation, flutter of spirit;
water, torrent, tbe ebb and flow;
— ծովու, waves, fluctuation, storm;
— ջրոց, watering places, well watered pleasure-grounds or gardens, lake scenery;
— բարձանց, irrigated uplands;
— հովտաց, pleasant valleys;
— աչաց, proud or naughty glance.

· Calfa

NBHL (1)

Տացես ինձ զբօսանս ջրոց. եւ ետ նմա Քաղէբ ըստ սրտի նորա զբօսանս բարձանց, եւ զբօսանս հովտաց. (Դատ. ՟Ա. 15։) յն. λούτροσις , լուտցումն. լոգարան. եբր. կօլլա աղբիւր, բղխումն. որպէս թէ կէօլ, վայրի ջրարբի. որ ի (Յես. ՟Ժ՟Ե. 19.) տառադարձութեամբ դնի յատուկ անուն տեղւոյ.


Գնացումն, ման

s.

gait, carriage;
deportment;
— ջրոց, course.

· Calfa

NBHL (1)

Աղբիւրն զնոյն ունի ասէ զգնացումն ջրոյն, զմիշտ բղխումն. (Լծ. ածաբ.։)


Դաշտան, աց

s. adj.

menses;
monthly.

· Calfa

NBHL (1)

ἅφεδρος, ἁκαθαρσία menstruum, menstrua purgatio Օրէնք կանանց. ապարահ. բղխումն աւելորդ արեան կանացի բնութեան՝ յորդեծնութեան, ի տեռատեսութեան, յամսականութեան. ամսական .... Տե՛ս (Ղեւտ. ՟Ժ՟Բ. 2=5։ ՟Ժ՟Է. 19. 25. 33։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ա. 4։)


Ել

cf. Ելք;
—ի աղագ means, expedient;
—ի աղագս գտանել, to devise, to find means, to remedy;
ոչ էր նոցա ոչ եւ ոչ մուտ, they could not neither get out nor in;
ոչ գիտեմ զ— եւ զմուտ իմ, I do not know how to act.

· Calfa


Ել, ոյ, ով

cf. Եմ.

· Calfa


Ելողութիւն, ութեան

s.

proceeding, emanation.

· Calfa

NBHL (1)

Ելումն. բղխումն. եւ Ծաւալումն, վերելք, եւ այլն.


Երազափորձութիւն, ութեան

s.

pollution which happens during sleep.

· Calfa

NBHL (1)

ὁνειρωγμός somnium venereum Փորձութիւն մարմնոյ յերազի. գիջութիւն ի քուն. ցայգութեան բղխումն.


Երեւումն, ման

s.

cf. Երեւութիւն.

· Calfa

NBHL (2)

ԵՐԵՒՈՒՄՆ. ἕκφανσις productio, repraesentatio Ծագումն. ծնունդ եւ բղխումն կամ ելումն.

Հոգւոյն սրբոյ բղխումն ի հօրէ, եւ յարդւոյ երեւումն անհատաբար եւ անժամանակապէս. (Բրսղ. մրկ.։)


Զրափառութիւն, ութեան

s.

vain glory, self-conceitedness.

· Calfa

NBHL (1)

cf. ՍՆԱՓԱՌՈՒԹԻՒՆ;
κενοδοξία;
Ամբարտաւանութեամբ, եւ զրափառութեամբ ամբարհաւաճութեամբն։ Սորա (ագահութեան) արմատն եւ մայրն եւ բղխումն՝ զրափառութիւնն է։ Ոսկ. յհ. II. 4.


Էանամ, ացայ

vn.

to be, to exist, to subsist.

· Calfa

NBHL (1)

Աղբերաբար ի ձեզ էացաւ հոգի շնորհաց՝ բղխումն անսպառ. (Շար.։)


Իսկութիւն, ութեան

s. chem.

reality, truth;
essence, substance, nature;
naturalness;
personality, hypostasis;
essence, essential or volatile oil;
— բեւեկնոյ, spirit, or — of turpentine.

· Calfa

NBHL (1)

հայր է հայրն միածնի որդւոյ, եւ բղխումն հոգւոյն սրբոյ, պատճառ նոցունց իսկութեանցն ի նոյն բնութենէ. (Յճխ. ՟Բ։)


Որդեբար

cf. Որդիաբար.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ ճշմարտապէս հոգի՝ յառաջ առաքեալ ի հօրէ, ոչ որդէբար, զի եւ ոչ ծննդեամբ, այլ արտաքսառաքաբար (իբր փչումն կամ բղխումն). (Ածաբ. յայտն.։)


Որդիանամ, ացայ

vn.

to become the son of;
to be adopted by.

· Calfa

NBHL (1)

Հայր միշտ հայր. եւ ոչ երբեք որդիանայ. հոգին սուրբ միշտ բղխումն, եւ ոչ երբէք հայրանայ կամ որդիանայ. (Լծ. նար.։)


Հոսանք, նաց

s. phys.

stream of water, watercourse;
overflowing, flowing out;
water-fall;
current, stream;
— հոգւոյն, the gifts of the Spirit;
— հրոյ, volcanic eruption;
torrent of flame;
— չարեաց, a torrent of ills;
—նս ջուրց իջուցին աչք իմ, my eyes have become water-brooks, my eyes run down with rivers of water.

· Calfa

NBHL (1)

ՀՈՍԱՆՔ ῤύσις, ῤοή, ἅφεσις flxus, effluentia, remissio νάμα fluentum, latex σύρτις syrtis եւ այլն. որ եւ ՀՈՍՔ, ՀՈՍՈՒՄՆ. Խաղացք եւ վազք, ուղխք, յորձանք. բղխումն. զեղումն. յորդութիւն ջուրց, նմանութեամբ՝ եւ ամենայն իրաց.


Հոսումն, ման

s.

flowing out, outpouring, effusion, discharge;
leakage.

· Calfa

NBHL (1)

ՀՈՍՈՒԹԻՒՆ ՀՈՍՈՒՄՆ. ῤύσις, ἕκχυσις fluxus, fusio, effusio, profluvium. որ եւ ՀՈՍՔ. Հոսիլն՝ ըստ ամենայն նշ. բղխումն, ծորումն, գիջութեան անցք. անցաւորութիւն. վայրաբերումն.


Հոգեզուարճ

adj.

joyous, gay, jovial, jocund, jolly.

· Calfa

NBHL (1)

Զանպարագիր երրորդութեանն հոգէզուարճ բղխումն յինքն ճառագայթափայլեալ. (Յհ. կթ.։)


Հոգիութիւն, ութեան

s.

spirituality;
the proceeding of the Holy Ghost.

· Calfa

NBHL (1)

Իսկութիւն հոգւոյ. կրաւորական փչումն կամ բղխումն հոգւոյն աստուծոյ.


Մշտակայ

cf. Մշտագոյ.

· Calfa


Հայրանամ, ացայ

vn.

to be or become a father.

· Calfa

NBHL (1)

Որդի միշտ ծնունդ, ոչ երբէք հայրանայ։ Հոգին սուրբ միշտ բղխումն, ոչ երբէք հայրանայ, կամ որդիանայ. (Լծ. նար.։)


Ծագումն, ման

s.

dawn, rising;
birth, origin, source, rise;
emanation;
lineage, descent;
derivation;
զ—ն ունել, to take its rise in, to draw one's origin from;
— արեգական՝ արեւու, sunrise, sunrising.

· Calfa

NBHL (1)

ἁνατολή ortus եւ oriens, origo ἁπόρρια effluxus, emanatio βλαστός germen λάμψις splendor. ծագիլն լուսոյ կամ լուսաւորեաց. ելք. արեւելք. եւ Փայլումն. լուսաւորութիւն. եւ Ծնունդ. բղխումն. ի վեր երեւումն.


Կարկեմ, եցի

va.

to disconcert, to dumfound, to dumb, to impose silence on, to put to silence, to hush, to quiet, to still.

· Calfa

NBHL (1)

Ի միում ժամու իբրեւ յական թօթափել կարկեցոյց (Զբղխումն արեան). (Եփր. համաբ.։)


Կարկեցուցանեմ, ուցի

va.

cf. Կարկեմ.

· Calfa

NBHL (1)

Ի միում ժամու իբրեւ յական թօթափել կարկեցոյց (Զբղխումն արեան). (Եփր. համաբ.։)


Կայլակումն, ման

s.

leaking;
trickling.

· Calfa

NBHL (1)

Կայլականալն. բղխումն.


Ծնանիմ, ծնայ

va. vn. fig.

to beget;
to give birth, being or life to, to bring forth a child, to lie in, to be delivered;
to procreate, to produce;
to be begotten, engendered, produced, born;
to originate, to arise, to spring;
to pullulate, to bloom;
to emanate, to issue, to proceed;
— — կենդանեաց, to engender, to litter, to bring forth;
վերստին —, to be regenerate, born again;
to revive, to come to life again;
— Հօր, to procreate;
վերստին — մկրտութեամբ, to be new-born or regenerated by grace;
որդիս —, to bring forth a child, to be delivered of a child;
ծնաւ որդի or մանուկ արու, she brought forth or was delivered of a male;
գոգցես յայն ծնեալ էր or թուէր իմն յայն ծնեալ he seemed born for;
գետք զխորս ծնանին, the rivers nourish the sea;
երեսք որ ծնանիցին ի հայելւոջ, a figure horn or reflected in a mirror;
այտի ծնաւ քերթուղութիւն, thence poetry was born.

· Calfa

NBHL (1)

Զոր օրինակ առատաբուղխ բղխումն զխորս անդնդոց ծնանիցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 4։)


Ծորումն, ման

s. med.

trickling, dropping;
flowing, running;
leaking;
— ըստ ամսեանցն, the menses, menstruation. — ի մարմնոյ, gonorrhoea, running of the reins.

· Calfa

NBHL (1)

ῤύσις, ῤοή (լծ. առու. լտ. rivus ). fluxus ἁπορροή defluxus. որ եւ ԾՈՐԱՆ. Ծորիլն. թորումն. Հոսումն. կաթուած. բղխումն. վայթումն. լուծումն. վատնումն. սահականութիւն. անցաւորութիւն.


Ցնցուղ, ցղոյ

s.

pipe, conduit, duct, tube;
watering-pot;
besprinkling;
dispersion.

· Calfa

NBHL (1)

ՑՆՑՈՒՂ. որպէս ῤάσμα, ῤακτισμός aspersio σκόρπησις sparsio. Ցայտումն ցնցղկացեալ. ցօղումն. զօղ. բղխումն. հոսումն. ցնդումն. սրսկումն. ցոլք. ցաթկտուք.


Ցայգութիւն, ութեան

s.

night, night time or hour, the whole night;
բղխումն ցայգութեան, nocturnal pollution.

· Calfa


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։