infinite, unbounded, unlimited, innumerable, immense.
( ի բառէս բաւ. հասումն, հուն, չափ). ἅπειρος, ἁπέραντος. infinitus, termino carens, ἅμετρος, immensus եւ այլն. Անհուն. անանցանելի. անհաս. անսահման. անեզր. անչափ. հատտէն դաշրա, հատսըզ, նիհայէթսիզ, եօլչիւսիւզ.
Յանապատին՝ յանբաւ եւ յանկոխ երկրին. (Երեմ. ՟Բ. 6։)
Որոյ անհուն եւ անբաւ է բազմութիւնն։ Անչափից եւ անբաւից բազմութիւն. (Փիլ.։)
Անբաւ ամբարշտութիւն. (Կիւրղ. գանձ.։)
Չարն անբաւ եւ անտանելի. (Առ որս. ՟Ա։)
Անչափ է, անբաւ է, անհաս է (յն. մի բառ, անըմբռնելի). (Կոչ. ԺԴ։)
Երից անբաւիցն՝ անբաւ բնակցութիւն. (Ածաբ. մկրտ.։) Գրի յոմանց եւ ԱՄԲԱՒ։
(ի Բա. բայ, բառ, բան). ἁμύθητος, ἅφατος, ineffabilis, inenarrabilis. անպատում. անճառ. անասելի եւ անթուելի, անհամար. վասֆ օլունմազ, տիլէ վասֆէ կէչմէզ, թապիր օլունմազ, հիսապսըզ.
Ի վերայ անբաւ մարդկան։ Լինիցին առաջինքն քո սակաւք, եւ վերջինքն քո անբաւք. (Յոբ. ԼԶ. 28։ ՟Ը. 7։)
Անճառ եւ անբաւ։ Անբաւ արկածիւք։ Անբաւ չարեօք։ Չարիք անբաւք. (Փիլ.։)
Զանճառ պարգեւսն յայտ առնէր, եւ զանբաւ զազդողութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 5։)
Զանբաւ վնասն ասէ. (Ոսկ. մ. ՟Ա. 21։)
Ի նախագրեալ կրկին առմունս յունականս անխտիր բերին եւ հայկաբան վկայութիւնք. զոր օրինակ զԱստուծոյ ասի.
Ամենեցուն կեանք է եւ կեցուցիչ, եւ յամենայնէ անբաւ. (Յճխ.։)
Այն՝ որ անբաւն էր եւ անհաս. (Ագաթ.։)
Մնաս յայսոսիկ անբաւ եւ անհետազօտելի. (Նար.։)
Երից անբաւից ի միում տէրութեանն. (Սարգ.։) Եւ զայլոց իրաց.
Հեղմունս արեան առնելով անբաւս։ Սովք անբաւք. (Խոր.։)
Անբաւ աղէտք, կամ դարմանք։ Անբաւք յերէոցն. (Պիտ.։)
Սաստիկ եւ անբաւ շփոթմանց։ Զանբաւ վարուցն. (Փարպ.։)
Սողնոց անբաւից. (Արշ.։)
Յերկիւղէն մեծէ, եւ յամօթոյն անբաւէ. (Խոսր.։)
Նուազք յանբաւից։ Ի յաճախութիւն անբաւիցն։ Անբաւից ծննդոց մարդկան։ Անբաւից հրաշից։ Բարեաց անբաւից. (Նար.։)
Ժամանակօք անբաւիւք. (Խոր.։)
Անբաւիւք ծայրիւք. (Անան.։)
Անբաւ թանձրութիւն, կամ խորութիւն. (Նար.։)
Անբաւ հեռաւորութեամբ. (Սարգ.։)
իբր անբաւական. այս ինքն անհնարին, որ եւ ԱՆՀԱՍ ասի. անարուեստ, կամ անհմուտ, իբր ոչ վերահասու.
Անբաւ է մարդոյ տեսանել զԱստուած գոյիւ իւրով. (Ագաթ.։)
Անբաւ յարմարութիւն (առ արուեստս). (Առ որս. ՟Է։)
Զանբաւն ի ձեռն երեւելեացն ուշի՝ նպատակի արուեստին հանդիպեցուցանել. (Նիւս. կազմ. ԼԲ։)
Յոյժ. շատ. եւ անսահմանաբար.
Անբաւ ի սրտմտութիւն շարժեցաւ. (ՃՃ.։)
Հեռի՛ (է) յիշաչարութիւն անբա՛ւ ի հաստատութենէ սիրոյն. (Կլիմաք.։)
Անբաւս մեղայ։ Փառաւորեալ յանբաւս. (Նար. ԻԷ. Ղ։)
Եզր վերջին, ընդ որ ոչ գոյ այլ անցանել. կատար. կատարած. որ եւ ԱՄԲՈՎԿ, կամ ԱՆԲՈՎԿ. ԱՄԲՈԿ. նիհայէթ, էնճամ.
Իբրեւ ոչինչ ժամանեալ յանբաւ գործոյ պատերազմին. (Փարպ.։)
Աճապարել յանբաւ գործոյն։ Հասանել ժամանել յանբաւ գործոյն. (Յհ. կթ.։)