Definitions containing the research քաղ : 2474 results

Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-


Արտիկ

s.

wild sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վայրի ոչխար». մէկ անգամ ու-նի Վեցօր. թ. էջ 192 «Այծաքաղք և արտիկք բազում անգամ երկուորեակս ծնանին»։ Սրա հետ նոյն է արտի, որ մէկ անգամ գործա-ծուած է Խոր. աշխ. հրտր. Սուքրեանի, էջ 30. «Բարձր Հայք. ունի երէս, եղջերու, այծ և ռա-ղըս, առն և արտի, վիթ և կրկիթ և խոզ. և ի հաւուց ճարակաւորս, զորս կաքաւ, զարաւշ, զանիդ և զայլս»։


Արփ

cf. Արփի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ արև բառից. (այսպէս նաև Ալիշան, Հին հաւատք, էջ 85), Lagarde, Ur-gesch. 797 օսս. arw «երկինք» բառի հետ։ Մերժում է Հիւբշ. Arm St. էջ 18, որովհետև օսս. arw պատկանում է զնդ. awra «ամպ» բառին։ Tomaschek. Die álten Thraker, II. 52-3 սանս. rupa «գեղեցկութիւն» ևն։ Bugge KZ 32, 66 համեմատում է արև բառի հետ, օրէնք դնելով որ հյ. v ձայնը r-ից յետոյ դառ-նում է փ. ինչ. երևիլ-երփն։ Հիւբշ. 424 սխալ է գտնում այս մեկնութիւնն էլ։ Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 159 արփող մեկնում է առ+փող, այսինքն այն ժամը, երբ քաղաքի դռները կող-պում էին փողահարութեամբ։ Schef-telovitz BВ 29, 35 երին բառի հետ հնխ. prepso, յն. πρέπω «երևիմ»։ Pe-dersen. Հալ. դր. լեզ. էջ 34 արփի=լտ. apricus «արևոտ» և կամ հյ. երփն?Peters. son LUA 1916, 33-4 (ըստ Pokorny 2, 499) երփին բառի հետ միասին հա-նում է հնխ. ser, sor «կարմիր» արմա-տից. հմմտ. լեթթ. särts «երեսը կար-միր», լտ. sorbum «սին պտուղը», լիթ. serpes «դեղին ներկ տուող մի խոտ» ևն։


Աւազ, ոց

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Ակն. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. ավազ. Տիգ. mվmզ, Ղրբ. հա՛վազ։ Նոր բառեր են՝ աւազկոկել «ապիկել, ջնարակ քսել», աւազ-ևուն, աւազնոց, աւազքաղ, աւազոտ. աւա-զարտ։

(գրուած նաև աւաջ), ո, ի-ա հլ. «ձայն, երգ, մեղմ և քաղցր երգ» Երզն. քեր. Անյ. պորփ. Մարթին. Բրս. մրկ. 68. «լեզու, բարբառ» Սոկր. եկեղ. պտմ. էջ 169. որից աւաչ ասել «երգել», աւաչական «եղանա-կաւոր» Սոկր. 387. աւաչել կամ աւաջել «եր-գել, մրմնջել» Մարթին. Մին. համդ. 56. դիւրաւաչ «քաղցրահնչիւն» Անյ. պորփ.։

= Պհլ. āvāč «ձայն», որից čarp-āvac «քաղցրախօս», պազենդ. *āwāž, որից du-šāwāžē «չարաձայնութիւն», պրս. [arabic word] a-vaz «ձայն, աղաղակ», ❇ āvāza «բարձ-րաձայն և երգելով կարդալ. 2. հոչակ, համ. բաւ», որից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. քրդ. āvāz «ձայն» (Horn § 54), չաղաթ. [arabic word] avaze «համբաւ», սերբ. ava-zile «գոչելով, բարձրաձայն» (թուրքերէնի միջոցով անցած)։ Իրանեանների արմա-տական ձևերն են զնդ. vāč-«խօսք», պհլ. vač «մտքով աղօթող», պրս. [arabic word] bāǰ, [arabic word] važ «մեղմիկ մըմնջեալ աղօթք. 2. այն լռութիւնն՝ զոր առնեն մոգօն՝ այսինօն կրակապաշտքն, ի լուանալն զանձինս իւրե-անց և յուտելն զկերակուրս» (ԳԴ) -Հիւբշ. 112։


Աւանդ, ից

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գլխաւոր քաղաք, chef-lieu» նո-ռառիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Շապհ. էջ 67 և 72. «Ունիք զտէ-րութիւնդ Զարևանդ գաւառի և զաւանդ քա-ղաքն Հերայ, զգլուխդ Պարսից». «Բռնու-թեամբ առեր զամենայն կողմանս արևմտից մինչև հասար յաւանդ քաղաքաց ի Պարտաւ»։

-Պրս. [arabic word] avand «գահ, աթոռ, պաշ-տօն» (թախթ ու մէսնէդ) ըստ Բուրհա՛նի Կատի, Բուրհա՛նի Ջամի (էջ 13) և ֆարհա՛ն-գի Ջիհանգիրի բառարանների։ Չի գտնւում Գէորգ Դպրի բառարանում։ Սրանից է կաղ-մուած Պարսիզ [arabic word] Nihāvand քաղաքի անունը (տե՛ս Blochet, Liste géogr. էջ 2), որ ժողովուրդը սխալ ստուգաբանու-թեամբ մեկնում է «Նոյի գահ» (այս ստուգա-բանութիւնը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Ա. ZՈ1 և մերժելով մեկնում է «մեծ քաղաք»)։ -Աճ.


Աքսոր

s.

exile, ban, banishment, transportation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։


Աշարայ, ից

s. bot. rye.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Լ. աշօրա, Ղրբ. շա՛րա՝ նոյն բոյ-սը, իսկ Վն. աշարա (գիւղերում) «ցորենի նոր ծլած բոյսը» (քաղաքում) «նոր ցորեն» (ըստ ՀԲուս. § 126 աշարայ «նորաբոյս խոտ»)։ Բոլորովին տարբեր է Ննխ. արիշ «рожь», որ փոխառեալ է Կազանի թաթա-րերէն և կիրգիզերէն ❇ ariš հոմանիշից (տե՛ս Будaговъ 1, 27)։


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սլմ. ապականել, Երև. ապա-կանէլ, Շմ. Ոզմ. Տփ. ապականիլ, Խրբ. ա-բազանիլ. բոլորն էլ նշանակում են «կեղտո-տել» և յատկապէս քաղաքավարական լեզ-ւով «կղկղել, բնական պէտքը հոգաւ»։


Առաւօտ, ուց, իւ

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Շրէօդէր, Thesaur. 45 փոխառեալ եբր. [hebrew word] 'arabot «երեկոյ» բառից։ ՆՀԲ երևոյթ կամ արւուտ, կամ առ յարոյթ «ժամ ւառնելոյ ի քնոյ» և կամ աւօտ բառից՝ որ տե՛ս։ Էմին, Վահագն վիշա-պաքաղ (Изcлыд 76) սանս. arvat «ա-րագ, վազող (արևի ծագման համար ասուած)»։ Տէրվ. Altarm. 79 առաւաս-տու մեկնում է առա+ւաստու, վերջինը հմմտ. սանս. vastu «այգ, լուսաբաց»։ Հիսնք. արև բառից։ Նազարէթեան, Պատկեր 1893, 159 առ+ աղօտ կամ առ+ աւօտ, ինչպէս ունինք ց+այգ։ Pat-rubány SA 1, 218 հնխ. *pro+ զնդ. av «երթալ»+t մասնիկ։ Նոյն SA 2, 13 pro+ άπό +au-ti «երթ»։ Նոյնը վեր-


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. arga բառի հետ։ ՆՀԲ լծ. յն. ῥύας «վտակ, հեղեղ», լտ. rivus «առուակ», թրք. ərmaq «գետակ»։ Canini, Etud étym. 78 սանս. f «հոսիլ»։ Տէրվ. Նխլ. 57. 65 հնխ. ars արմատից, որից նաև սանս. arš և հլ. արշաւել, առու(=արհ, արշ) ևն։ Նոյնպէս Müller, Armen. VI, իբր սանս. ars-, յն. ἂρσην «արու»։ Մառ ЗВО 5, 318 զնդ. āδu «գետակ»։ Հիւնք. լտ. arula «բագին»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ Bugge IF 1, 452, որ չի ընդու-նում Հիւրշ. 421։ Bugge, Lykische Stud. 1. 13 գտնում է նոյն հյ. բառը Լիւկիոյ "Ἀρυϰανδα քաղաքի և Arycan-dus գետի անուան մէջ։ Գաբրիելեան ՀԱ 1910, 365 հլ. առատ, յորդ և յն. Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ari «հոսիլ», arla «գետ», uru «հոսանք», էջ 423 օսմ. arəg «առուակ», չաղաթ. arlk. arna։ Պատահական նմանութիւն ունին եբր. [hebrew word] yəōr, եգիպտ. yoor


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (ըստ ՆՀԲ նաև ի հլ. «ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր» Բուզ. Փարպ. Խոր. Սեբ. (բառիս նշանակու-թեան և գործածութեան վրայ տե՛ս Նորայր, Կորիւն վրդ. 284). որից ասպետութիւն Ա-գաթ. Խոր. Նոր գրականում ասպետական. ասպետաբար, ասպետօրէն «ասպետի վայել ազնուութեամբ»։ Տարօրինակ կազմութիւն ունի վերջասպետ «այծքաղ» Փիլ. ել. 533։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ըստ հյ. թրգմ. Նար. Վահր. երրդ. Վրդն. պտմ. էջ 1՝ աստ էած։ Միխայէլ ասորի, Երուս. 1870, էջ 536՝ «Աստուած, որ է ածիչի գոյութիւն յանգոյից»։ Տաթև հարց. 49 Աստուածն յաստ էած զմեզ և կամ ստեղծօղ և կամ ճանաչօղ լսի. իսկ Տաթև. ամ. էջ 78 ա «Աստուած տեսօղ թարգմանի»։-Ագաթանգեղոս (տպ. 9 փ. 1909, էջ 40) բառախաղով ունի «զոր կոչես դու աստուածս՝ ստոյգ իսկ են հաստուածր. վասն զի հաստեալք են ի մարդկանէ»։-Նոր քննիչներից նախ Schröder, Thesaurus էջ 43 ազդու ած «efficaciter proϑucens, ազդու կերպով արտադրող»։ La Croze, Ձեռագ. աշ-խատ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 մարա-կան Աժդահակ յատուկ անունի հետ։ ՀՀԲ հների համեմատ՝ աստ էած։ Ինճի-ճեան, Եղանակ Բիւզանդ. 1820, էջ 211 հաստել բայից, իբր հաստուած, հաս-տիչ։ ՆՀԲ «իբր հաստիչ կամ աստ և յաս-տիս ածօղ, այսինքն գոյացուցիչ... և կամ... աստոյ, աստևոր, հաստատուն»։ E. Boré JAs. I1, 652 ծ դնելով=sի՝ Աստուած բառը կարդում է astvast և թարգմանում է «Աստուած Աստուածոց», արմատը դնելով Ast «Աստուած», իբր պրս. yazd, yazdan «արարիչ Աստուած»։ Ազգասեր Կալկաթայ, հտ. Բ. թիւ 42, էջ 180 աս «ասել, խօսք, շունչ» և տուած, որ է «տուող» բառերից։ Windischm. էջ 20 «լինել» բառից, ինչ. զնդ. astvañt «աշխարհ»։ Gosche էջ 7 նոյն կարծիքն ունի։ Կովկաս լրագիր, Տփ. 1847, թ. 15 աշտուած, այսինքն յաշտիւք պատուեալ կամ հաշտեալ։ Bötticher, Arioa 63 և Lagarde, Urqesch. Arm. 503 զնդ. astvat «գոյութիւն ունեցող»։ Մսեր Մսերեանց, Ճռաքաղ 1861, էջ 8-10 հաւաքում է մինչև այն ժամանակ եղած ստուռառա-նութիւնները, որոնցից լաւագոյնն է հա-մարում Խոսրով Անձևացու մեկնութիւ-նը՝ աստ էած. բայց աստ համարելով «հառտումն. ստեղծումն» և ո՛չ թէ «աստ, այստեղ»։ Տե՛ս նոյնպէս նոյն հեղինա-

ղաքի Աստուած» (վեդ. vastu «բնակա-տեռի»), որ ինքը SA 1, 211 մերժե-լով դնում է սանս. stávati, զնդ. Stao-iti «օրհնել, գովել»։ Bugge, Lvk Stud 1, 13 Պամփիւլիոյ λσπενδος. λστfεδιινς քաղաքի անուան մէջ. հայերէնում ած մասնիկ է։ Սանտալճեան, L'idiome, էջ 16, զնդ. astu և բևեռ. aste։ Marqoll-uth, Բիւր. 1900, 335 զնդ. astvath «գո-յութիւն ունեցող». հայից փոխառեալ է եբր. [other alphabet] səbāō̄ϑ «Սաբաւովթ»։ ǰensen ZDMG 1899, 453 և ՀԱ 1ეρ.. 42» հաթ. Uστϰσος Մեծ Ած, որ աւանրում է Ստեփանոս Բիւզանդացի (նոյնը նաև lensen IF Anz. 14, 55)։ Թիրեա-քեան, Կարնամակ, ծանօթ. 91 պհլ. ուզ-տիշ «կուռք» բառը աուզտաս կարդա-լով՝ նոյն է դնում Աստուած բառի հետ։ Աւետիսեան ՀԱ 1907, էջ 277-285 ու-նի մի ձանձրալի յօդուած Աստուած բառի մասին, որ մեկնում է asti «է, կալ» բառից՝ ant ու vant մասնիկներով։ Patrubány ՀԱ 1908, 188 հասկ տուած։ Pedersen KZ 39, 213 հաստ կամ հաս-տել բառից։ Մառ առաջին անռամ ա-ղիղ համեմատեց վերի փռիւգական ձե-վերի հետ (տե՛ս Borъ ἕαβαζιος y Армянъ, ИАН 1911, էջ 759-774, հյ. թրգմ. Արարատ, 1911, էջ 794-9). Մառը չի մեկնում բառը, այլ հարց է տալիս թէ արդեօք յաբեթական չէ՝, որ յետոյ Փռիւգիա և այնտեղից էլ Թրա-կիա է անցել. հայերէնի մեջ տ ձայնը համարում է յետոյ աւելացած, հին ար-մատական ձևը ասված։ Նոյն հեղինակը ИАН 1912, 829 նոյնին է եռում նաև սվան. ափսադ, ափսատ, ափսաստ «որսի աստուած»։ Յ. Գ, Մ., Պատմ. գրակ. էջ 16 սանս. իզվարս։ Սանտալ-ճեան, Hist. de 1' Arménie I 61 ուռարտ. asta, aste, astas «հաստող», Oštir, Btrq. alarod. 66 լն. *Ἀσγνπαλուռ յատուկ անուան մէջ, որ մեկնում է «Ասաու ածների սեղան»։ Պատահական նմանութիւն ունի ռունական ծածկա-


Առած, ից

s.

adage, proverb, saying, aphorism, sentence, apophthegm;
axiom, maxim, general proposition, rule, principle;
oracle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քթոց կամ քաղալակ». ունի միայն Բառ. երեմ. էջ 29։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։

Արցիվուրի առասպելի մասին խօսում են նաև Պօլսի «Երևակ» թերթը (1864 մայիս 23, ж20, էջ 154), Պօլսեցի յոյն հայագէտ ժ. Τζօ-λαxίδης-ի յօդուածը *Н παρ' *Ἀρμενιοις πανϑήιεοος νηστεία *Ἀρατζάβορατς (հրատ ❇λxλησιαστίϰη Aλήϑεια թերթում, xII, 13 ևն)և վերջապէս Հ. Յ. Աւգերեանի յօդուածը «Արցիվուրցի առասպելն և Ս. Սարգսի տօնը» (Բազմ. 1899, էջ 544-548), որից քաղել եմ Սուտ-Սահաևին վերագրոսած մասը։-Յոյն աղբիւրներից է յառաջացել ռուս. aрцьву-piи (տե՛ս Бурдонa, Cловотолкователь, Մոսկուա, 1865, էջ 73բ) կամ apцы(вjy-pleвa недыля, որ Даль, 1912. Ա. էջ Եნբ ա՛ ապէս է բացատրում. ,ыcеядная, зa двa недели до вeл. nоcта, мясоnустная, nоcтъ y Армянъ въ nамять Cв. Гpиro-niя. Гpeки внаcмex говорятъ. uтo əro nомять no coбaкe волхва Cepriя, cъe-дeнной волкоMъ՝


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. բամբակ. Ախց. Երև. Կր. Ջղ. բ'ամբակ, Ննխ. բամբագ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. բ'ամբագ, Պլ. բամբագ, փամբագ, Ռ. փամբագ, Տիգ. փmմբmգ, Ասլ. փամբայ, Զթ. Հճ. բ'ամբօգ, Ոզմ. փmմբmկ, Գոր. Մկ. Վն. պmմբmկ, Մրղ. Սլմ. պmմբmկ', Շմ. պmմ-բmգ1, Հւր. բmնբmկ, Ղրբ. պէ՛մբակ, Ագլ. բի՛մբmկ, բի՛մբէկ։ Նոր բառեր են բամբա-կել, բամբակիլ, բամբկուն, բամբակածախ, բամբակարտ, բամբակաքաղ, կրճատ՝ բամբ-քսող և բամբահատ «բամբակի սերմ»։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։


Աղանդ, ոց, աց

s.

sect, false doctrine;
school, doctrine;
magic, charm, enchantment, sorcery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի-ա, յետնաբար նաև նաև ի հլ. «սուտ կրօն» ՍԳր. Սեբեր. Եզն. Ագաթ. «2. աղանդաւորների խումբը» Գծ. Ագաթ. Եզն. «Զկախարդանք» Նար. Վրք. հց. «4. մաքուր և ճշմարիտ կրօն» Տիմոթ. կուզ, էջ 255 (Ար-համարհեցան հարանցն աղանդք, առաքելա-կան աւանդութիւնք անարգեցան)։ Որից աղանդաւոր Եզն. աղանդագործ Ոսկ. ա-ղանդամիտ Եզն. չարաղանդ Յհ. իմ. քաղ-դէաղանդ Փիլ. իմաստ. այլաղանդ Ոսկ. եբր. 477. Եփր. համաբ. 27. անաղանդ հաւատք «մաքուր կրօն» Երզն. մտթ. 373. աղանդու-թիւն Ոսկ. Բուզ. աղանդել «աղանդ հնարել, կախարդել» Պիտ. Կանոն. «պատմել, քարո-զել» Տիմոթ. կուզ 164 (Երանելին Կիւրիղղոս ամենայն ուրեք մի որդի, մի Տէր աղանդէ). աղանդինք «կախարդական բաներ» Յայսմ. Ճառընտ. աղանդասար Երզն. մտ. (ինչպէս կախարդասար՝ կազմուած սար բառով, որ Հիւբշ. 236 համարում է պրս. [arabic word] sar «գը-լուխ», իբր «աղանդապետ»)։


Աղանդեր

s.

dessert.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կերակրից յետոյ քաղցր ուտե-լիք, մրգեղէն ևն. dessert» Բուզ. Ե. 7. Ոսկ. ճառք, էջ 403. գրուած նաև աղընդեր ԱԲ կամ աղանդէր ՋԲ։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։


Ամէն, ամենի, ից

adj.

cf. Ամենայն;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

երկար գրում է Մսերեան, Ճռաքաղ 1859, էջ 79-82։


Ամէն

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

երկար գրում է Մսերեան, Ճռաքաղ 1859, էջ 79-82։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Ախտ, ից

s.

illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հիւանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից ախտաբեկ Ոսկ. Փիլ. ախտա-բեր Կոչ. ախտահալած Ագաթ. ախտաժէտ ՍԳր. ախտանալ ՍԳր. ժանտախտ Ոսկ. յհ բ. 11. չարախտավոր Ագաթ. ախտացոյց (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. ախտաքաղ «հիւանդութիւնները ջնջող» Սա-սըն. 65 (սխալ տպուած աղտաքաղ). նոր զրականի մէջ բազմաթիւ բժշկական բա-ռեր. ինչ. թոքախտ, այտուցախտ, գեղ-ձախտ, հնդախտ, շաքարախտ, ծովախտ, շնախտ, շնախտաբոյժ, ախտանիշ, ախ-տաբան, ախտաբանական, ախտաբանու-թիւն, ախտահանել, ախտահանիչ, ախտահա-նութիւն ևն։ Հետևելով յն. παϑος բառին. ախտ նշանակում է նաև «կիրք, ներքին բեր-մունք, մոլութիւն» Սեբեր. Ժղ. զ. 2. Խոր. Փիլ. Նիւս. (այս իմաստով գործածական է յատկապէս նոր գրականում՝ իբրև առանձևն բառ). որից ախտակիր Սարկ. Շար. ախտա-կըրիլ Շար. Սարգ. Աթ. համբ. Նար. ախտա-կըցիլ «կարեկցիլ, գթալ» Խոր. Լմբ. ախտա-կըցութիւն «գութ, կարեկցութիւն» Աթ. Ածաբ. Շնորհ.-ԱԲ ունի ապախտ տեղիք «սրբազան վայրեր» բառը, որ ապախտ «ապերախտ» բառի հետ գործ չունի և կազմուած է ախտ բառից՝ ապ բացասականով։


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ձախ» ՍԳր. Ագաթ. որից ահեկակողմն Յհ. իմ. ահեկան Յհ. իմ. երև. անեկեայ, ահեկիք, ահեկին «ձախակողմեան» Խոր. Եղիշ. դատ. Յհ. իմ. երև. Փիլ. ահեկու-թիւն «ձախորդութիւն» Մխ. ապար. որ և ան-կութիւն Հայել. 146. -այս բառից պէտք է դնել նաև ահեկորդ «չար, սատանայի զա-ւակ», որ աղաւաղեալ ահկէորդ ձևով գործա-ծուած է մէկ անգամ Անկ. գիրք հին կտ. էջ 394. «Ապա յայնմ ժամանակի նեղեսցի վեշա-պըն և յառաջնորդաց իւր ըմբռնեսցի, և յահ-կէորդացն կապեսցի, և մի՛ ոք ընկալցի զնա-զի եհեղ զարիւն սրբոցն ի քաղաքս և ի գա-ւառս» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մտ. հտ. բ)։


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։

= Հնխ. sald, սեռ. salnés. հմմտ. յն. ἄλς, լտ. sal (ֆրանս. sel, իտալ. sale, ռում. sare), հսլ. soli, ռուս. cоль, գոթ. salt հիսլ. salann. ևիմր. halan, գերմ. salz, անգլ. salt, շվ. նորվ. salt, դան. salz, soole, քուչ. sālyi չեխ. sūl, սերբ. só, հպրուս. sal, հոլլ. zout «աղ». լիթաւներն ու ալբանացիք չունին այս արմատը և «աղ» գաղափարը բացատրում են մի բառով՝ որ նշանակում է «փոշի ցանել, ցրուել»։ Թեև լիթաւները չունին այս բառը, բայց նոյն արմատից են կազմուած լիթ. sal-düs, լեթթ. salds «քաղցր, անուշ», լիթ. salu, salaū, salti «քաղցրանալ». saldinti «քաղցրացնել», ինչպես ունինք հյ. աղու «քաղցր» և հսլ. sladъkъ, ուկր. solódkyǰ. ռուս. cладкiи «քաղցր» (նախնական իմաս-տը «աղած»). տե՛ս Pokorny 2, 452, Walde 671, Trautmann 248-9, Ernout-Meillet 847, Boisacq 47։ Հնդևրոպականներից աղը (նիւթն ու բառը միասին) անցավ ֆիննական ժողովուրդներին. հմմտ. հունգ. só, ֆինն. suola, վօտ. soela, էստն. sool, լիվ. suol, վեպս. sola, վօտյ. slal, չերեմիս. šanzal, ւապպ. salte, մորդվ. sal, սիրյ. sol, sov, վօգուլ. seh, օսթյակ. sol', sal ևն։ Աղ բառի ընդհանուր լեզուների մէջ առած ձևերի քըն-նութեան, աղի ծագման և պատմութեան, աշ-խարհագրական անունների մէջ գործածու-թեան մասին մի գեղեցիկ մենագրութիւն ունի Victor Hehn. Das Salz, eine Kulturhistori-sche Studie, տպ. Berlin, 1873, էջ 74։-Հիւբշ. 414։

ՓՈԽ (borrowing) Հլ. աղու բառից է վրաց. գաալո-վեբա «քաղցրանալ, անուշ համ ստանալ», արմատը ալով, վրաց. მიაღნება միալնե-բա «փաղաքշել» (հյ. աղու ձևից), ուտ. ախցիմա (աղցմի ձևից) «զատիկ», քալա ախցիմա «մեծ պաս»։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։


Բարբուտ

s. mus. cithern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. բլիթ, Երև. բ'լիթ, Խրբ. բ'լիգ, Ոզմ. բ'լէ՛թ, Ախց. բ'լինթ, Խտջ. բ'իլիթ, Մկ. Վն. պլիթ, Ղրբ. պրէ՛լիթ, պլիթ, Շմ. պի-լիթ։-Նոյն բառը իմաստի զանազանու-թեամբ դարձել է նաև Բիւթ. «մի տեսակ չոր քաղցրաւենիք, որ պատրաստում են ռու-պով եփած օսլայով. տճկ. քէօֆտէ», Ակն. «խաղողի խազմուզի չորացրածը», Վն. «մեղրի խորիսխի կամ պանիրի կտոր», Երև. «ուռուցք, մանաւանդ մոծակի խայթոցից ա-ռաջացածը»։ Նոր բառեր են՝ բլթել, բլթիլ, բլիթշաքար.


Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։


Բոսոր

adj.

blood-colour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [other alphabet] bāsərā բառն է, որ նշա-նակում է բուն «ամրապատ և անմատչելի տեղ» և յետոյ դարձել է եդոմայեցոց գլխա-ւոր քաղաքի անունը. «Իսկ այս ո՞վ է որ դի-մեալ գայ յեդովմայ. կարմրութիւն ձորձոց ուրոց ի Բոսորայ» (Ես. կգ. 1). մեր բառը տառադարձուած է յն. βοσό, ձևից։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։

Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։

ԳՒՌ (dialectal) Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։


Զանգակ, աց

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. զանկ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. զանգ, Գոր. Շմ. Ռ. Տիգ. զանգ, Մրղ, զանգ՝, Ագլ. Տփ. զա՛նգակ, Սչ. զանգագ՝, Պլ. զանքագ, Ղրբ. զm՛նգ'ակ' զmնգ', Սլմ. զանգ'mկ։, Մկ. Ոզմ. Վն. զmնկակ, Հմշ. զօն-գագ։-Գործածւում է զանգաք նաև իբր ած. «քաղցրահնչիւն» նշանակութեամբ (ինչ, զանգակ ձայն. զանգակ աղբիւր). Երև. կայ զանգակ ծաղիկը (ըստ Պռօշեան, Սկիզրն երկանց, էջ 53)։-Նոր բառեր են զանգաթել, զանգաձայն։-Նոր փոխառութիւն է զանգու-լակ (Ղրբ. զնգօ՛լակ), իբր պրս. zangulak «բոժոժ»։


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բայական ձևով ունինք Հճ. գարշել (բայց սա ծագում է *գառշել ձևից, ըստ ո-ռում, հյ. ր>Հճ. յ, իսկ ռ>Հճ. ր), Ոզմ. գ'νmրշել. -ածական գարշելի ձևն ունին (գրականից փոխառեալ) Ննխ. (քաղաքը) գարշէլի, Ախց. Խրբ. Կր. Մշ. գ'արշէլի, Ալշ, Ննխ. (գիւղերը), Սեբ. գ'առշէլի, Սչ. քարշէլի, Մկ. կ'mրշելը՛.-իսկ Վն. բայի ձևը իբրև ա-ծական կամ մակբայ է գործածւում. օր. «Փողնի շներ գարշել գարշել կոռնային»։


Գաւարս, ից

s.

yellow millet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. գավարս, գվարս (գ և ո՛չ թէ գ՝) «մի տեսակ կորեկ է՝ խոշորահատ, դեղնա-գոյն և քաղցրահամ»։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Գաղափար, աց

s.

idea, notion, imagc;
opinion, thought;
design, project, plan, conception;
pattern, model, exemplar, form, example, cast, mould;
copy, apograph.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. քաղափար «գրատախտակ», Ոզմ. գ'յաղափար, Մկ. քաղափար «կարծիր». բոլորն էլ գրականից փոխառեալ։


Գամ, եկի, եկ, եկայք, եկեալ, գալ

vn.

to come;
to arrive, to attain;
to behave, to demean one's self, to act;
to be inclined;
to apply ones self with ardour;
յառաջ —, to spring, to proceed, to emanate, to rise, to derive, to result;
— ի միտս, յինքն, to recover one's senses;
— ի լաւութիւն, to amend, to reform;
— ի յառութիւն, to grow worse;
ընդ արհամարհանս —, to be despised;
եկն ի վախճանել, he was near death;
— աւուրն, it is getting light;
ի — աւուրն, at the break of day, at dawn;
ի — երեկոյին, towards evening;
— ի վտանգ, to run into danger or peril;
— ի զարմացումն, to admire;
— ի հարցումն, to interrogate;
յերկիւղ — to fear;
— յոզորմութիւն, to have pity;
— ի զղջումն, to repent;
— յիմն, to undertake;
ի քնին —, to examine;
— ի կարծիս ուրուք, to consent;
յաղերս —, to grant, to become compassionate;
ընդ ձեռամբ —, to fall into the hands of;
— ընդ աղբ or ապաւառ, to stain, to soil one's self;
— ընդ ծուխ, ընդ փոշի, to be smoked;
to cover with dust;
— ընդ կուսական արգանդ, to be born of a virgin;
ընդ ուրուք կեանս —, to examine the life of some one;
— ըստ կամաց or ըստ բանի ուրուք, to listen, to give attention;
ըստ կարծեաց ուրուք —, to speak according to the opinion of some one;
սիրով — զմատնըչաւ, to love traitors;
— զայլ արամբ, to love another persons husband;
— զտամբ իւրով, to take care of one's own household;
զերկրաւ —, to turn, to travel round the world;
— զիւիք, to applicate one's self, to give one's self to;
գինւոյ — զտկամբ, to see double from wine;
զօրինօք —, to keep the laws;
զանառակութեամբ —, to be inclined to debauchery;
— զարբեցութեամբ, զընչիւգ —, to give one's self to drink, — to avarice;
զբանիւք —, to chatter, to tattle;
որքան — է քեզ, according to your strength;
որչափ իւր — էր, as much as he could;
— ի վերայ, to assail, to come upon;
to happen some misfortune.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
— ասել ումեք, to lecture, to read, to teach.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. τάσσω, τάζις, τάγμα «շա-րել, շարք», թրք. dizmek «դիզել». dl21 «շարք», արաբ. [arabic word] dars «աշա-կերտի դաս»։ Peterm. 22 յն. τάζις։ Windisch. 11 յն. τασσειν։ Մորթման, ZDMG, 26, 544 բևեռ. tasizi «դասել», յն. τάσσω, ταζω։-Caniui, Et. etym. 234 յն. τάζις և քէշուռ. taz։ Հիւնք. յն. τά́σσω ևն։ Bugge, Zyk. Stud. 1, 12 ուզում է տեսնել Կապադովկիոյ Ἀασμένδα քաղա-քի անուան մէջ։ Մ. Ս. Գաբրիէլեան, Բառմ. 1903, 558 տասն բառեռ. Դա-ւիթ-Բեկ, Յուշարձ. 397 հյ. դեզ, ն. գալլ. das «դէզ», իռլ. dais, հբրըտ. das «դէզ», զնդ. diz, սանս. dih «դէզ, շարք, ծալք»։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. [arabic word] dars «դաս» բառից։


Գահ, ուց, ից

s.

throne;
seat, chair;
dignity;
precipice, high and very steep place;
անկանել ի —է, —է ի ժ կործանիլ, հտիլ ի —ից, ի —իցն վիժել, to be precipitated, to be thrown or to fall from one precipice to another;
ի —ից մղել, to precipitate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նախորդի հետ միասին է դնում։ Lagarde, Btrg. bhtr. Lex. 72 զնդ. gā-ϑanh բառի հետ, որ մեկ անզամ գոր-ծածաած է Vašt 14, 21։ Հիւբշ. 125 մերժում է այս համեմատութիւնը, ո-րովհետև զնդ. այս բառը պիտի կար-դալ vīgāϑō (á. vīγāϑō) «բլուր, խորշք ևն» նշանակութեամբ։ (Bartholomae ևս, էջ 1436, նոյն բառը կարդում է vīgāϑō «Finsenkung, Schlucht, վայ-րէջք, կիրճ» և չզիտէ (էջ 521) gā' ϑanh ձևը)։ Հիւնք. նոյն ընդ «ահ «ա թոռ»։ Bugge, Lyk. Stud. 1, 13, զըտ-նում է պոնտական Cagonda քաղաքի անա ան մէջ։ Թիրեաքեան, Արիահայ թռւ. 110 պրս. [arabic word] kuh «լեռ» բառի սղեալ [arabic word] kah ձևից։


Բանդակ, ի

s.

jelly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. ბადაგი բադագի «ռուպ, մաթ, naтокa, rлнвейнъ», ուտ. բադակ «խազմուզ, քաղցու, խաղողի շիրա»։-Աճ.


Ժանդ

cf. Ժանտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև ժանկ), ո հլ. «մետա-ղի վրայի ժանգը» Եզեկ. իդ. 6=12, Ոսկ. յհ. ա. 29. «քարի մամուռ» Ագաթ. «երևիլ, բոյ-սի մի տեսակ հիւանդութիւն» Գ. թագ. ը. 37. Սղ. հէ. 46. «կերցաւ, քաղցկեղ» Սարգ. Ճա-ռընտ. «թոյն, սպանիչ մահադեղ» Եւագր Ոսկ յհ. ա. 15. Կոչ. Ագաթ. որից ժանգաբեր Կոչ. ժանգախառն Կոչ. ժանգակեր Սիր. իթ. 13. Ագաթ. ժանգահար Յկ. ե. 3. ժանգաւոր Կոչ. 154. ժանգոտիլ Սիր. իթ. 13. Ոսկ. մ. բ. 22 ժանգել «ժանգով պատել» Տաթև. ամ. 312. ժանգեալ «ժանգոտած» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կե, կթ (երկիցս). անժանգ Տօնակ. Վրդն. դան. երկաթաժանգ ԱԲ. ժանգառ «երևիլով վնասուած (բոյս)» Ագաթ. ևն։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. ժանկ, Ալշ. Ակն. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Տփ. ժանգ, Տիգ. ժmնգ, Ագլ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ժmնգ, Ոզմ. ժmն'գ՝, Զթ. ժmնգ, ժէնգ, Հմշ. ժօնգ, Հճ. ժօնգ'.-գաւա-ռականների մէջ բառս նշանակում է նաև «ցո-րենի ժանգ, դէմքի թթուածութիւն, զայ-րոյթ», որից էլ ժանգուժունգ, ժանգուժէն ա-նել, ժանգոտիլ, ժանգը վէր ածել, ժանգժըն-զալ, ժանգի, ժանգիլ.-այստեղ է պատկա-նում նաև Հզ. ժան կամ ժուն «մի տեսակ մա-հացու հիւանդութիւն» (հմմտ. հյ. ժանգ «քաղցկեղ»)։


Գերանդի, դեաց

s.

scythe, sickle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Կր. Մշ. գ'էրընդի, Երև. գէրա՛նդի, Սլմ. Վն. կ.էրընդի, Ղրբ. կէրmն-դիւ՛, Ոզմ. գ'էրընդէ. Մկ. կէրընդը՛, Հմշ, քէրէնդի։ Նոր բառեր են՝ գերանդաւոր, գե-րանդուաքաղ, գերանդկոթ։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ իբր պրս. կիյսու։ ՆՀԲ սանս. քէսա, պրս. քէյ-սու, կիսու։ Peterm. 21 սանս. kēça։ Windisch. 7 սանս. kēça և լտ. cae-saries, Էմին, Истор. Bарданa էջ 66 ռուս. кoca «մազ» բառի հետ, որ սակայն այլ ծագում ունի՝ ըստ Berneker 580. Karst, Յուշարձան, 404 սումեր. gis, guš, kiš «մազ»։ +ԳԻՏ, ի-ա, ի հլ. «գիտակ, գիտուն, գիտ-ցող» Կոչ. Եւս. պտմ., «ծանօթ, ճանչւոր, բա-րեկամ» Եւս. պտմ., «կախարդ, հմայող, քաղդեայ» ՍԳր. Եփր. թգ., «գնոստիկեան աղանդաւոր» Կոչ. 339, «գիտցուած, ծանօթ» Սկևռ. աղ., որից՝ գիտել «գիտենալ, իմա-ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, «համարել, կարծել» Ագաթ. Կիւրղ. ծն., «մերձաւորիլ, գուռաւո-րիլ» ՍԳր., գիտենալ «գիտենալ, ճանաչել» Պղատ. օրին. Արիստ. առաք. Նիւս. կազմ., «խառնակիլ, զուգաւորիլ» Նոննոս. Վրռն. օ-ոին., գիտոտել «լաւ գիտենալ» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ), գիտուն ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եփր. յես. թգ. և Փիլիպ., գիտակ ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Կոչ., գիտահարց Մծբ., գիտութիւն ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն-գիտնական Փարպ. Պիտ., գիտաստութիւն «գիտութիւն» Իմ. իա. 16, արուագէտ Ա. կոր. ա. 10. զ. 10, անասնագէտ Մանդ. Կանոն., մեռելագէտ «մեռելի հետ խառնաևոր» Բառ երեմ. էջ 213 (չունի ԱԲ), երկնագէտ Ոսկ. ես. 335, խորագէտ ՍԳր. Վեցօր., տգէտ ՍԳր., տգիտանալ Ագաթ., տգիտանք Կոչ., չգիտանք Եզն., չգիտուն Սեբեր., յանգէտս ՍԳր. Ագաթ., զանգիտել «վախենալ» ՍԳր., զանգի-տանք «երկիւղ» Սեբեր., անզանգէտ «ան-վախ» Աթան. էջ 556։ Նոր բառեր են՝ գի-տակցաբար, գիտակցական, անգիտակցա-բար, բնագիտութիւն, լեզուագիտութիւն, ձայնագիտութիւն, ձայնագրագէտ, լեզուա-գէտ, աշխարհագրագէտ, բևեռագէտ ևն ևն.


Գիշեր, աց

s. adv.

night;
darkness, obscurity;
—աւ, ի —ի, by night, during the night;
nightly;
զ—ն ողջոյն, or ի բուն, all the night, անքուն —, sleepless night;
— յաւիտենական, eternal night, night of the tomb;
հեշտալի աննշոյլ —, delicious, impenetrable night;
զտիւն ամենայն եւ զ—ն ամենայն, all day and night;
զհասաբակ —աւ, at mid-night;
զ— իւր օգնական առեալ, hidden by the night or darkness;
անքուն անցուցանել զգիշերն, to pass a sleepless or bad night;
—ի տուրնջեան եղեւ, the day changed into night;
տիւ առնել զ—ն, to turn night into day;
ընդ մութ —ոյն, in the darkness of night;
ագանել ուրեք զ—ն, to set up all night, to pass the whole night;
մաշել զերկայնութիւն —ացն յերգս, to pass every night in singing;
մինչդեռ կայր եւս —ոյ, while it was yet dark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վրդն. ծն. մեկնում է գէշ բա-ռով. «Յորժամ գոյն գէշ և թուխ ղգենուն օդ և երկիր, գիշեր կոչի»։ Յայսմ. մրտ. 17 գեշ+իր կամ «Երր. եւ զխաւարն կո-չեաց գիշեր, որ է գէշ իր կամ գէշ երր, այս է մութն ու խաւար» Տաթև. Յմ. կզ. «գիշերն գարշ իր կոչի»։ Նոյն, հարց. 196 գիշեր՝ զի գարշանայ երր, որ է օդ. Քաղուածք ինչ Մեկն. արրծ. հանում է քշել բառից. «Որպէս թէ ի մտանել արե-գականն՝ քիշ արկեալ ժողովին մարո և անասունք և թռչունք. և գազանք յորջիցն քշեալք՝ ելանեն յորսս» (ըստ Մսեր Մա-գիստ. Խմբագիր չափածոյ, էջ 152)։ Նո-րերից ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asla polygl. էջ 99, որ համեմատում է հսլ. večer բառի հետ սրանց կցելով նաև իտալ. sera, լտ. sero, օսս. achsar։ ՆՀԲ «կիսեր, կէսն աւուր, լծ. թրք. oije, goje «գիշեր»։ Böttich. Wurzel-forsch. 23 viš արմատից։ Ուղիղ մեկ-նութիւնն ունի Müller, SWAW, 38, 576, որ կրկնում են Տէրվ. Altarm. 51, Նախալ. 108 ևն։ Մսեր մագիստր. (անդ) դնում է գորշ երր։ Karst, Յուշար-ձան, 405 սումեր. gisi «մթութիւն», gig «ստուեր, գիշեր», 423 ալթայ. ket, keê «երթալ, հեռանալ», օսմ. gečen «անցե-


Գլուխ, գլխոց

s.

head;
chief;
summit, top;
individual;
the first place, the first rank;
— գրոց, chapter;
— նաւի, prow;
— գործոց, master-piece;
— ցամաքի, point, cape;
— անկեան, angular stone;
— սեան, capital;
— գրամոց, capital, funds, principal, capital or principal sum;
ըստ գլխոյ, ըստ գլխոց, ըստ —, առ —, by head, for each person;
so much a head;
զայն ութ օրն ի —, all this week;
ծածկել —, to be covered, to put on one's hat;
բանալ զ—, to uncover, to take off one's hat;
ի — հանել՝ տանել՝ ածել, to finish, to conclude, to bring to a head, to end, cf. Գլխաւորեմ;
ի — ելանել՝ հասանել՝ գալ՝ երթալ, to be finished or brought to a close, to end, to come to an end;
— ամսոց, the first day of the month, new moon;
— տարւոյ, new year's day;
— բանից, exordium, preamble;
point, article;
— ճանապարհաց, end of the street;
— տողին, beginning of a verse;
առնու Տէր զտէրդ ի զլխոյ քումնէ, Lord will take away thy master from thee;
ունել զթիւ գլխոց որդaւոցն, to take the number of the children;
քանի՞ —ք պատժոց, how many punishments ?
հանել ընդ —ն or ընդ կառափն զյանցանս ուրուք, to have one's revenge, to punish;
— ամբառնալ, to revolt;
անկանիլ զգլխով, to fall suddenly on the enemy;
դնել զ— ի կշիռս, to put one's life in jeopardy;
կալ ի —, to put one's self at the head, to be the leader;
— բանիցս, finally, at length, in conclusion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետին ձև է գըծ. գլխօք Գ. թագ. ը. 1) «մարդու կամ անասունի գլուխ, 2. ծայր, սկիզբ կամ վերջ, Յ. պետ, իշխան, գլխաւոր, 4. դրամագլուխ, մայր գումար, 5. գրքի գլուխ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ., որից՝ գլխագար Ոսկ. ա. տիմ., գլխագերծ Ոսկ. մ բ. 23, գլխադիր Եզեկ. ժգ. 18, 21, գլխանի «գլուխներ» Բուզ. ե. 4, գլխապարտ Դան. ա. 10. Եզն. Ոսկ. ես., գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր., գլխարկել «գլուխը կախել» Եսթ. զ. 12. Վեցօր Ոսկ. փիլ. 497. Մծբ. Եփր. նին., զլխաւոր ՍԳր. Ոսկ. ես., գլխիբաց Վեց-օր., գլխովին «ինքը. 2. բոլորովին» ՍԳր. Ա-գաթ. § 131. Եփր. ա. կոր. որ և ի գլխովին ևոկնագիր Ագաթ. էջ 54բ, 12 ա, Բ. մակ. բ. 33. Հռ. ժո. 2 (բառիս հետ նոյն կազմութիւնն ունի վրաց. თავადი թավադի «ինքը», որ ծա-գում է თავი թավի «գլուխ» բառից. Մառ. Гpaм. др.-арм. яз. 55), գլխել «կործա-նել» Լաբուբ. 31 (ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 118 ուղղելի խլել), զգլխել «գինովց-նել» Ոսկ. բ. տիմ. գ., բազմագլուխ Ոսկ. մտթ., երկգլխի Եւս. պտմ., բարձրիգլուխ Յկ, բ. 13, գահագլուխ Մրկ. ժբ. 39. Ոսկ. մտթ., մերկագլուխ Ոսկ. մ. բ. 9, յհ. ա. 1, մարդա-գլուխ Եւս. քր., դարագլուխ Ոսկ. ամբակ. զօրագլուխ ՍԳր, կորագլուխ Ոսկ. յհ. բ. 20-յոգնակի ձև է՝ զօրագլխեան Եղիշ. դ. էջ 74 Նոր բառեր են՝ գլխաբաց, գլխագին, տխա-ծածկ, գլխապատառ, գլխատառ, գլխիկոր. գլխոսկր, գլխաւորաբար, գլխան «քեֆալ ձու-կը», գլխարկաւոր, գլխարկավաճառ, գլխա-ցաւանք, քաղաքագլուխ, իշագլուխ, հաստա-գլուխ, սևագլուխ, դրամագլուխ ևն։


Գմբեթ, աց

s.

dome, cupola, vault, arched roof.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. (քաղաքը) գմբէթ, Ախց. գ'ըմ-բ'էթ, հճ. գ'ը'մբ'եթ, Մկ. Քըմբէթ, Ալշ. գ'ըն-բէթ, Տփ. գումբէթ, Մշ. գ'ումբէթք, Ննխ. (գիւղերը) գումբէթ, Երև. քումբեթ, Ոզմ. քում-բեթ, Վն. քումբէթ, Սլմ. գիւմբmթ, Ջղ. գօմ. բէթ (տեղական պարսկերեն)։