Definitions containing the research տի : 10000 results

Հարկահան, աց

s.

tax-collector, tax-gatherer.

· Calfa

NBHL (1)

Հարկահանք բռնադատեալ զաշխարհս՝ հանեն հարկս թագաւորի։ Ծառայիւք նորա հարկահանօքն։ Հարկահանք կողմանց գետոյն։ Ոչ լուան զձայն հարկահանի։ Զբամբասանս հարկահանաց ոչ լսէ։ Արձակեաց արքայ անտիոքոս իշխան հարկահան ի քաղաքսն հրէաստանի։ Գրել առ իշխանս հարկահանաց։ Հարկահանք ձեր ճռաքաղ առնեն զձեզ.եւ այլն։


Հարկանեմ, հարի

va. mus.

to beat, to strike, to give or deal a blow;
to strike or sweep the chords of the lyre, to vibrate, to touch, to play or perform on;
to ring;
to knock, to thump;
to prick, to bite;
to wound, to hurt, to harm;
to knock down, to beat to death, to kill;
to spoil, to taint, to gnaw, to eat away;
to ill-treat, to punish, to abuse;
to strike against, to shock;
to feel remorse;
to pay tribute;
to write down, to put into writing, to set down;
— զքաղց եւ զծառաւ, to stay hunger;
to quench, slake or allay thirst;
— այսոյն պղծոյ, to possess with a devil;
ի շամփուր —, to spit, to put on the spit;
— զոք ի ցից, to empale;
— ի մահ, — զոք յոգի, to give the death-blow, to despatch, to slay, to kill;
— ի գլուխն, to cause a headache;
— գինւոյ ի գլուխն, to mount to the head;
to intoxicate;
տաւիղ կամ ջութակ —, to harp, to play on the harp or violin;
խորան —, to set up a pavilion;
— զմիմեանս, to strike one another, to knock against each other;
to come in collision, to collide, to come into contact with;
— ընդ միմեանս, ընդ միմեանս — համեմատութեամբ, to compare, to confront with;
— զճանապարհս, to go, to be on a journey, to travel;
մարտ ընդ միմեանս —, to fight, to combat, to make war;
— զպատերազմ, to gain the battle, to conquer;
— զթշնամին, to beat the enemy, to discomfit, to defeat, to rout;
— հուր զտամբ, to set a house on fire;
— գաւազանաւ, to cudgel, to cane, to whip, to thrash, to belabour;
խրախոյս խընդութեան —, to shout with joy;
— զպէտս ուրուք, to supply the needs of, to provide or furnish the needful;
— զմիտս, to strike, to impress;
— զամանակ, to beat the measure;
զծայրս —, to dawn, to rise;
— զանձն, to be afflicted, grieved, mournful, desperate;
ընդ միտ —, to think, to reflect;
—նէ զդաւիթ սիրտն իւր, հարեալ գտանի ի խղճէ մտաց, David is struck by or eaten up by remorse;
ընդէ՞ր —նէ զքեզ սիրտ քո, why is your conscience afflicted and why is your heart heavy within you ?
արեւն ընդ ծայրս —նէր, the sun gilded the mountain tops;
ժանգն —նէ զերկաթ, rust consumes iron;
կօշիկ իմ —նէ զոտս, my shoe pinches.

· Calfa

NBHL (14)

Հարկանել գաւազանաւ զջուր, զգետ, զհող, զվէմ, զէշն. եւ այլն։ Հարկանել զոք քարիւ կամ բռնցի կամ գաւազանաւ, կամ զակն. կամ հարկանիցէ ցուլ։ Հարկանել սրով, երկաթեղէն կամ փայտեղէն անօթով։ Առ քինալ հարկանիցէ։ Մահու մեռցի՝ որ եհարն։ Զթիկունս իմ հարին մեղաւորք։ Հարկանել զծառայակիցս։ Ո՞վ է՝ որ եհարն զքեզ։ Որ հարկանէ զծնօտ քո։ Եհար զքահանայապետին ծառայ։ Դադարեցին ի հարկանելոյ զպօղոս։ Հարկանել զբերան նորա. եւ այլն։

Սաստիկ եհար ուռամբն ոսկի. (Շ. եդես.։)

τύπτω, πατάσσω, βασανίζω percutio, caedo, verbero եւ այլն. Արմատն ո՛չ է Հարկ, այլ Հար (որոյ սաստկականն է Զարկ), եւ Վէր. եւ Ուռն. ուստի ասի եւ Հարել. Հարուլ. ռմկ. զարնել, զարկի լծ. եւ թ. ուրմագ, վումագ ... եւ այլն. որպէս եւ լտ. վէրպէռօ, ֆէռիօ եւ այլն.

Իբրեւ զեղջերու հարեալ նետիւ ընդ լերդակողմն.եւ այլն։

Հարին կամհարան սրով, կամ ի սայր սուսերի. ի բերան սրոյ. Եհար յեսու զամաղէկ եւ զամենայն զօրս նորա կոտորմամբ սրոյ։ Հարկանել զքաղաքն ամենայն սրով սուսերի, կամ զամենայն մարմին կենդանի։ Հասանէին հարկանէին ի զօրաց անտի թշնամեաց, կամ ի զօրացն հեթանոսաց, եւ այլն։

Եհար զդդմենին, եւ ցամաքեցաւ։ Հարայ ես որպէս խոտ։ Եհար կարկուտն յամենայն երկիրն եգիպտացւոց։ Հարից զամենայն սահմանս քո գորտիւ։ Հարցէ զքեզ տէր կեղով։ Հարին կուրութեամբ կամ շլացութեամբ։ Հարի զքեզ ապականութեամբ։ Հար կարկտիւ զայգիս նոցա։ Եհար տէր զմանուկն։ Հարաւ այս չար յաստուծոյ ի վերայ սաւուղայ։ Հա՛ր հարուածովք քով։ Ի մեծամեծ հարուածս հարկանէին զհեղիոդորոս։ Արագ արագ եհար զիս ի ծնունդս.եւ այլն։

Հարկանէր ջուրն մինչեւ ցերանս, կամ մինչեւ զգօտին. (Եզեկ. ՟Խ՟Է. 4։)

Սատերքն եւ ընդ վաճառս հարկանիցին, եւ ընտիր գտանիցին ի փորձ վաճառականաց. (Կիւրղ. ծն.։)

Զմարմնաւոր ծարաւոյ հարկանել զփափաք։ Զի՞նչ ուտիցեմք, կամ ի՞ւ հարկանիցեմք զքաղցն. (Ոսկ. մ. ՟Բ. 20. 24։)

ՀԱՐԿԱՆԵԼ ԸՆԴ ՄԻՏ. Հաստատել, դնել ի մտի. ածել զմտաւ. ըմբռնել. խելամուտ կամ հատու լինել.

Յիշեցէ՛ք զդորա աղունս՝ ընդ միտ հարկանելով զվայրավատմունս ընչիցն։ Ընդ միտ հարկանելով ի ձեզ ինքեանս դիտիցէք. (Պիտ.։)

Առնուլ զոտից մանկանց նորին, եւ հարկանել զկարծըր վիմին. (Յիսուս որդի.։)

Անտիոքայ եւ հռոմայեցւոց դաշինք ի միջի կռէին, հարկան նմա նոցա ՟Ռ տաղանդ. (Եւս. քր. ՟Բ։)

ՀԱՐԿԱՆԵԼ. ի բառէ անտի Հարկ, ըստ ՟Բ նշ. որպէս Սպասահարկել. ծառայել. պաշտել. առնել. կատարել. վարել.


Հարկապահանջ, ից

s.

exacter, tax gatherer, collector, receiver.

· Calfa

NBHL (2)

Հարկապահանջս եւ ոստիկանս առաքեալ. (Արծր. ՟Ե. 9։)

Կամ որպէս Հարկաւ պահանջօղ. ստիպօղ.


Հարկատրութիւն, ութեան

s.

act of paying tribute;
thraldom, servitude.

· Calfa

NBHL (1)

Կամ Հարկաւորելն. ստիպումն.


Հարկաւոր, աց

adj. s.

necessary, important, essential;
intimate;
ministering, serving;
necessaries.

· Calfa

NBHL (1)

Թոյլ ետ մարմնոյն շարժիլ ըստ հարկաւորն իւր ըղձի. (Լմբ. ստիպ.։)


Հարկաւորեմ, եցի

va.

to necessitate, to oblige, to force.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐԿԱՒՈՐԵՄ ἁναγκάζω βιάζω, -ομαι urgo, adigo, cogo, -or. որ եւ ՀԱՐԿԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Հարկեցուցանել. հարկել. բռնադատել. ստիպել.


Հարկեմ, եցի

va.

cf. Հարկեցուցանեմ.

· Calfa

NBHL (4)

ՀԱՐԿԻՄ կ.հ. յն. պէսպէս. φόρον πράττω, φέρω tributum exigo, pendo ἑργάζομαι opus facio, laboro. Հարկս հանել, եւ տալ. հարկատու առնել, եւ լինել. եւ Սպասահարկել. ծառայել, աշխատիլ.

Հարկիս ի բարութենէ, ստիպիս ի սիրոյ։ Ոչ հարկիս ի բարկութենէ. (Նար. ՟Ծ՟Ը. ՟Հ՟Զ։)

ἁναγκάζω cogo. Հարկ առնել. հարկեցուցանել. հարկաւորել, բռնադատել. ստիպել. թախանձել.

Ոչ ախորժելի թուէր նմա հարկել յումեքէ, եւ ծանրացուցանել զինքն կերակրովք. (Վրք. ոսկ. (որ լինի եւ իբրու բռնադատիլ։))


Հարկիք, կեաց

s.

necessity;
yoke;
yoke of oxen.

· Calfa

NBHL (1)

Չի՛ք անդ արօր, չի՛ք մաճ ունել, եւ ո՛չ եզինս հարկեաց լծել. յն. եզինս լծել. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Հարուած, ոց

s. fig. mus.

blow, knock, beating, striking, percussion;
bastinado;
slash, cut, wound;
bruise, contusion;
sore;
scourge, blow, chastening, tribulation, misfortune;
repulse, rout, defeat, overthrow, considerable loss;
—ք, — paean;
—ք եգիպտոսի, the plagues of Egypt;
օրհասաբար —, mortal blow;
—ս ածել, to give many blows, to cudgel, to chastise;
հարկանել ի —ս մեծամեծս, to make great slaughter, havoc, carnage, butchery.

· Calfa

NBHL (3)

πληγή, μάστιξ, πτῶσις, σύντριμμα plaga, percussio, flagellum, caedes δῆγμα morsus θραῦσις vulnus եւ այլն. Հարումն, եւ վնասն ի հարմանէ, ըստ ամենայն նշանակութեան Հարկանելոյ. որպէս բախումն. ծեծ. գան. կոտորած. սպանութիւն. պատիժ. տանջանք. խայթուած. վէրք. եւ այլն.

ՀԱՐՈՒԱԾՔ παιών, -ωνος Անուն երդոյ առ հելլենացիս ի պատիւ ապողոնի պէովնի՝ այսինքն հարողի նետիւ զպիւթոն վիշապն.

Հարին բազում հարուածս ի զօրէն յունաց։ Եհար զծառն հարուածս եօթն։ Հարուած գանին, կամ օձի։ Վիրացն հարուածք։ Հարուածք բեւեռաց, նետից։ Շփել խորգով զհարուածսն։ Հարուած անբժշկական. եւ այլն։


Հարուածեմ, եցի

va.

to beat, to strike;
to cudgel, to cane;
to chastise, to punish.

· Calfa

NBHL (1)

Զհարուածեալսն ի դիւբախ սաստիցն. (Շար.։)


Հարումն, ման

s.

blow, beating.

· Calfa

NBHL (2)

Հարմամբ ծնօտի քո պատկերին ի ծառայէն՝ եւ յիս գըթա՛. (Շ. այբուբ.։)

Ի սաստիկ հարմանէ ընդ միմեանս խաւարեցուցանէ զմիտս. (Վրք. հց. ՟Բ։)


Հարուստ, րստաց

adj.

powerful, potent;
strong, vigorous;
monied, rich, opulent, fortunate;
much, abundant;
numerous;
long since, remote, old;
— մի, enough, sufficient, much;
— մի ժամ, ժամանակ, log, a long while or time, a great while;
ի — դարուց, many centuries since;
— մի յառաջ, long time before;
յետ — ժամանակաց, long time after;
— միտք, ingenious;
գունդ —, a strong force;
— ձգմամբ, for a long time;
— ինչ ամաց ի վերայ անցելոց, after many years.

· Calfa

NBHL (5)

Մի՛ երեսաց աչառիցես հարստի։ Ահաւասիկ եւ ես դատեցայց ի մէջ հարուստ եւ անաւագ ոչխարաց։ Երթայց առ հարուստսն. (Ղեւտ. ՟Ժ՟Թ. 15։ Եզեկ. ՟Լ՟Դ. 20։ Երեմ. ՟Ե. 5։)

Զանաւագն հարուստ արար, եւ զհարուստն անաւագ։ Առնուցու զհարստի աւար. (Ոսկ. ես.։)

Այս անուն ասեն՝ կարի հարուստ է. յն. մեծամեծս զօրէ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Բազմութիւն արանց քաջաց, նորատիք եւ հարուստք յոյժ. (Խոր. ՟Ա. 12։)

Նստուցանէր հարուստ խորութեամբ միում թաղեալ. (Յհ. կթ.։ (ուստի Հարստել։))


Հարսանեակ, եկաց

s.

bridesman, one of the wedding-party.

· Calfa

NBHL (1)

Առին վրէժ ի հարսանեկաց անտի. (Նախ. ՟ա. մակ.։)


Հարսանիք, նեաց

s.

wedding, nuptials;
hymen, marriage, union, wedlock;
հանդէս —նեաց, espousals, wedding-feast, nuptial-feast or bridal-feast;
չաստուած —նեաց, Hymen;
ջահ —նեաց, the torch of hymen;
երգ —նեաց, marriage-song, epithalamium;
ճառ —նեաց, discourse on marriage;
հանդերձ —նեաց, wedding garb or garment;
շօթ, բլիթ —նեաց, bride-cake;
օրհնութիւն —նեաց, nuptial blessing;
առագաստ —նեաց, wedding-bed, bridal-bed or marriage-bed;
—նիս առնել, to celebrate a wedding;
չառնել —իս, not to celebrate the wedding;
երթալ ի —իս, to go to a wedding;
գողանալ զ—իս, to be beforehand with one's spouse, *to get some jobs before the wedding-day.

· Calfa

NBHL (2)

γάμος nuptiae. արաբ. պրս. ասրոսի, հարսոսի. ռմկ. հարսնիք թ. տիւկիւն. Խրախութիւն վասն գալստեան հարսին. հանդէս եւ կոչունք պսակելոյ հարսին ընդ փեսայի.

Հարսանիս արարին։ Դարձան հարսանիքն ի կոծ։ Աւուրք հարսանեաց։ Բարձրացոյց նա զհարսանիսն եսթերայ։ Հարսանիք էին ի կանա գալիլեացւոց։ Արար հարսանիս որդւոյ իւրում, եւ այլն։ Լինին հարսանիք մաքսիմինայ դստերն դիոկղետիանոսի. (Խոր. ՟Բ. 80։)


Հարսնագեղեմ

va.

to array or adorn as a bride.

· Calfa

NBHL (1)

Զոր յեգիպտոս եգիտ աստուած ի տգեղութեան, եւ հարսնագեղեալ եհան անտի. (Վրդն. երգ.։)


Հարսնազգեաց

cf. Հարսնազգեստ.

· Calfa

NBHL (1)

Սեղեխք ախտիցն ապականեցին զհարսնազգեստ հոգիսն՝ որ ի մեզ։ Իմաստուն կուսանքն հարսնազգեստ զարդարեալ՝ արժանացան ի կոչումն փեսային. (Լծ. կոչ.։)


Հարսնազգեստ

adj.

dressed like a bride.

· Calfa

NBHL (1)

Սեղեխք ախտիցն ապականեցին զհարսնազգեստ հոգիսն՝ որ ի մեզ։ Իմաստուն կուսանքն հարսնազգեստ զարդարեալ՝ արժանացան ի կոչումն փեսային. (Լծ. կոչ.։)


Հարստակող

adj.

long-sided, heavy-flanked, robust, stout, vigorous.

· Calfa

NBHL (1)

Հարստակող գոլ զըմբիշ մարտիկն (ասեմք) փոխանակ հզօրի։ Զոյժն ոմանք կող կոչեն. յորմէ եւ զըմբիշ զմարտիկ հարստակող զուժգինն կոչեն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։ յորմէ եւ Վրդն. ծն.։)


Հարստահարեմ, եցի

va.

to oppress, to subdue by violence, to vex, to molest, to crush, to overburden, to surcharge, to extort, to maltreat;
— զիւր կամս, to persist doggedly, to be obstinately resolved, to be stubborn.

· Calfa

NBHL (1)

Հարստահարեալ սուսերն ի գետին։ Հարստահարեալ սուրն յողն երիվարին. (Մեսր. երէց.։)


Հարստանամ, ացայ

vn.

to become powerful, to be predominant, to domineer, to lord it, to rule over, to reign;
to get or grow rich, to prosper, to thrive;
to abound;
— զբարեպաշտութիւն, to be rich in piety, to be very pious.

· Calfa

NBHL (2)

πλουτέω, δυναστεύω ditesco, dominor, impero. Մեծանալ, ճոխանալ. զօրանալ. իշխել. տիրել. բռնակալել. հարուստնալ, մեծնալ, ափ ձգել, տիրել.

Հարստացեալ տիրէ ի վերայ երկոցունցն եւս. (Խոր. ՟Ա. 5։)


Հարստացուցիչ, չի, չաց

adj.

enriching.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս ինձ զաղքատին տուն հարստացուցչին զերկինս. (Պրպմ. ձ։)


Հարստեմ, եցի

va.

to drive in, to thrust down, to push, to fix, to establish, to consolidate;
to tie tight.

· Calfa

NBHL (1)

Միաւորեցի զքեզ ընդ իս, եւ ընդ իս հարստեցի. (Ոսկ. ՟ա. տիմ. յն. զօդել։)


Հարստութիւն, ութեան

s.

dynasty;
power, sway, rule, domination;
riches, wealth, opulence, fortune;
abundance.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ. δυναστεία potentia, imperium, dynastia. Իշխանութիւն. տէրութիւն. գոռոզութիւն. բռնակալութիւն. տիրապետութիւն. հզօր ինքնակալութիւն կամ թագաւորութիւն.


Հարցագիտութիւն, ութեան

s.

inquisitiveness.

· Calfa

NBHL (1)

Փորձպետին հարցագիտութիւն. (Թէոդոր. մայրագ.։)


Հարցաքնին լինիմ

sv.

cf. Հարցաքննեմ.

· Calfa

NBHL (1)

(որ գրի եւ Հարցաքնին) Հարցանելով քննօղ. ուստի ՀԱՐՑԱՔՆԻՆ ԼԻՆԵԼ, է Հարցաքննել. զոր տեսցես.


Հարցաքննութիւն, ութեան

s.

examination;
interrogation.

· Calfa

NBHL (1)

Ի միմեանց հարցաքննութենէ՝ ծածկելոց իմաստիցն գիւտն յայտնի. (Վրք. ածաբ.։)


Հարցուած, ոց

s.

demand, interrogation, question;
—ս առնել, մտտուցանել, to ask or address questions, to question.

· Calfa

NBHL (1)

Մատուցանէր հարցուածս վարդապետին. (Ոսկ. յհ. ՟Բ. 42։)


Հարցուկ, ցկաց

s.

soothsayer, conjurer;
sorceress;
այս —, spirit of divination, Pythoness.

· Calfa

NBHL (1)

ԱՅՍ ՀԱՐՑՈՒԿ, կամ ՀԱՐՑՈՒԿ ԴԵՒ. πνεῦμα Πύθωνος spiritus Apollinis. Դեւ պատգամախօս հանդիսացեալ ի պիւթոն կամ ի դեղփիս քաղաքի յանուն ապողոնի, կամ պիւթոն վիշապի սպանելոյ յապողոնէ. ըստ յն. կոչեցեալ ոգի պիւթոնի, կամ վիթովնիա. (իսկ յն. πυνθάνομαι է հարցանել. ուստի ի մեզ բառդ Հարցուկ։)


Հարցումն, ման

s.

cf. Հարցուած.

· Calfa

NBHL (2)

Եթէ ի հարցումն բանի կոչիմ, կարկիմ։ Ի քահանայապետին հարցմանէ. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ղ՟Գ։)

Յաճախեն զհարցմունս իւրեանց։ Յայնմանէ իսկ ի հարցումն եկին։ Ուստի՞ եկին նոքա յայս հարցումն. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։ ՟Բ. 10։)


Հարցուփորձ

cf. Հարցափորձ.

· Calfa

NBHL (1)

Ուստի ի հարցփորձ մատուցեալ, եւ տանջանաց սկիզբն արարեալ. (Շ. վիպ.։)


Հարցփորձ

cf. Հարցափորձ.

· Calfa

NBHL (1)

Ուստի ի հարցփորձ մատուցեալ, եւ տանջանաց սկիզբն արարեալ. (Շ. վիպ.։)


Հաց, ից

s.

bread;
food, victuals, livelihood;
meal, repast, table;
— առաջաւորութեան, առաջադրութեան or երեսաց, show-bread;
— կենաց, երկնաւոր —, the bread of life;
the Eucharist;
— սգոյ, նեղութեան, the bread of pain, of affliction;
թարմ, կակուղ, քաջեփ or կսկուծ, ջերմ —, new, soft, well baked, hot bread;
օթեկ՝ գահ or քարտու, կարծր, անեփ —, stale, hard, half-baked bread;
սպիտակ, սեաւ or թուխ —, white, brown bread;
տան, հացագործի —, household, baker's bread;
— համեմաւոր, gingerbread;
անխմոր —, unleavened bread;
գետնոյ —, hog's-wort, sow-bread;
կեղեւ —ի (կողինձ), bread-crust;
ներքին կամ վերին կեղեւ, under-crust or upper-crust;
միջուկ —ի, crumb;
շերտ —ի կոգեզանդ, slice of bread and butter;
կոտոր —ի, a morsel of bread;
փշրանք —ի, crumbs;
— յարգանակի, sopped bread, panado;
— խորովեալ, toast, slice of toast;
քրտամբք երեսաց իւրոց գտանել զ— իւր, to get one's bread by the sweat of one's brow;
— թրել, գործել, to make, to bake bread;
— ունել, to have bread;
առանց —ի լինել, not to have bread to eat;
չոր — ուտել, to eat dry bread;
թանալ զ— իւր արտասուօք, to eat the bread of affliction;
—ի բերան վարձու գործել, to serve for his bread;
ի — կոչել զոք, to invite to dinner;
— մեծ գործել, to give a grand dinner;
հաղորդլ ընդ ումեք —իւ, to eat with one;
արկանել —, to serve up;
to give to eat;
— կտրել, բեկանել, բրդել, to cut or break bread;
to crumble, to crum;
կեղեւել զ—, to cut off the crust, to chip it off;
հատանել զ— քաղցելոց, to keep the bread from the hungry;
անարժան է —ին զոր ուտէ, he is not worth his salt.

· Calfa

NBHL (1)

Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո։ Եհան հաց եւ գինի։ Հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ։ Հաց հաստատէ զսիրտ մարդոյ։ Կերիցեն ի հացից անտի։ Ի հացից անտի հօր իւրոյ կերիցէ։ Հացիւք սրբովք. (եւ այլն. (թո՛ղ զի ի յն. ստէպ դնի յոքնակի, այլ ի մեզ թարգմանեալ է եզակի։))


Հացակարօտ

adj.

wanting bread.

· Calfa

NBHL (1)

Հացակարօտք երեւէին (եւ տիկնայք). (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Հացիկ, ցկան

s.

roll, small loaf;
morsel of bread.

· Calfa

NBHL (2)

Աղքատին կամ դոյզն ինչ հաց. ... (ի յն. պարզապէս հաց ասի)

Վասն օր ըստ օրէն հացկան։ Զհացիկն միայն եւ զջուր։ Ոսն հացիկ եւ աղիկ եւ այլն։ (Ոսկ.մ. ՟Ա. 19։ եւ Ոսկ. եբր. ՟Բ։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Հացհամեմ, ի

s.

anise, dill;
fenugreek.

· Calfa

NBHL (1)

ἅνηθον anethum. Արջնդեղ. սեւ գնտիկ, սեւ սոնիճ։ (Բժշկարան.։)


Հացտու, աց

adj.

bread or dinner giving.

· Calfa

NBHL (1)

Մեծն եւ բազմապատիկ բնութեանն հացտու (աստուած). (Նիւս. կազմ.։)


Հացքուլեփ, ի

adj.

gluttonous, insatiable, insatiate.

· Calfa

NBHL (1)

Առն անմտի եւ հացքուլեփի միտս մի՛ դներ. (Սիր. ՟Լ՟Ա. 18։)


Հաւադէտ, դիտաց

s.

augur, diviner by augury;
— լինել, to augur, to divine by -.

· Calfa

NBHL (1)

οἱωνοσκόπος augur, auspex. կամ բայիւ ὁρνιθοσκοπέω ex inspectis avibus auguror, auspicor. (գրի վրիպակաւ եւ հաւագէտ) Դիտօղ զհաւս, զթռիչս եւ զկեր նոցա՝ առ ի հմայել. ուստի ՀԱՒԱԴԷՏ ԼԻՆԵԼ՝ է Հմայել ի ձեռն հաւուց կամ թռչնոց.


Հաւալոց, աց

s.

hen-house;
lurking or hiding-place.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ Հաւու ալոցք, կամ վանդակ. տեղի թաքստի. (cf. ԱՒՈԼՈՑ. իբր տեղի փախստի)


Հաւալուսն, լսան

s.

pelican;
onocrotalus.

· Calfa

NBHL (1)

Նմանեցայ ես հաւալսան յանապատի. (Սաղ. ՟Ժ՟Ա. 3։)


Հաւակ, աց

s.

commencement, rise, origin;
author.

· Calfa

NBHL (1)

Պատճառք կորստեան, եւ հաւակ լինօղ անբաւ հիքութեանց։ Մարդասպանութեան հաւակ լինել։ Հաւակ այնքանեացն եղեալ աղունցն։ Ոչ իբրեւ զօգտակար արհեստիցն հաւակս յիշեցեալ լինին գտակք սորա. (Պիտ.։)


Հաւահմայ

s.

cf. Հաւադէտ.

· Calfa

NBHL (1)

Մերժել զհաւահմայն, զհաւահարցն. (Ոսկ. տիտ.։)


Հաւամրգի

s. bot. heath.

· Calfa

NBHL (1)

Բոյս նման մրտի, յորմէ կազմի աւել. եւ սերմն նորա լինի միրգ հաւուց, այսինքն ուտելի ամենայն թռչնոց։ Մխ. առակ.։ Եւ լայնաբար՝ Ամենայն տունկ վայրի, որոց ունդն է կուր թռչնոց, կամ այլոց կենդանեաց։ Գաղիան. իբր յն. βαλανηρά եւ այլն.


Հաւանական, ի, աց

adj.

persuasible, likely, probable, plausible;
— է, չէ —, it is likely;
unlikely.

· Calfa

NBHL (1)

ՀԱՒԱՆԱԿԱՆ. πειθανός, πειθός probabilis, acceptus, persuasorius. Հաւանելի, ընդունելի, վասն որոյ եւ հաւանեցուցիչ, համոզիչ, կամ պատիր. հրապուրիչ.


Հաւանիմ, եցայ

vn.

to be persuaded, convinced;
to acquiesce, to hear, to consent, to agree, to condescend;
to accept, to admit, to approve;
չ-, to disapprove;
որպէս —եալ եմ, as I believe, as I think;
որ լռէ՝ —ի, silence gives consent;
—իմ, —իմ ընդ այս, I agree to it.

· Calfa

NBHL (1)

Հաւանին տեսլեամբն, թէ բարւոք են երեւելիքս։ Ստիպեաց զնա առնուլ, եւ ոչ հաւանեցաւ։ Հաւանեցան նմա։ Որ ընդ նմայն հաւանեալ էին։ Մի՛ հաւանիցիս նմա, եւ մի՛ լուիցես նմա։ Հաւանեալ մեզ՝ լե՛ր ընդ մեզ։ Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի լինել վկայ անիրաւ։ Ճշմարտութեանն չհաւանել, եւ այլն։ Ես՝ ո՛վ արք աթենացիք, համբուրելով սիրեմ զձեզ, բայց հաւանիմ աստուծոյ մանաւանդ՝ քան եթէ զձեզ. (Պղատ. սոկր.։)


Հաւանութիւն, ութեան

s.

persuasion, consent, agreement, acquiescence;
approbation, suffrage;
միաշունչ, միաբան հաւանութեամբ, unanimously, by common accord or agreement, in concert, by a common or unanimous consent, jointly;
by mutual agreement;
ի հասարակ հաւանութենէ, by common consent;
— բերել, to consent, to accord, to agree;
ձեռն տալ հաւանութեան, to consent to, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
առանց քոյն հաւանութեան, without your consent.

· Calfa

NBHL (2)

Ոչինչ կարօտիմք նորոգ բան ի պէտս հաւանութեան ի մէջ ածել. (Լմբ. յանառակն։)

Որ զանազան իմաստիւք հաւանութիւն տան քեզ այսոցիկ. այսինքն տան հաւանել. (Սարգ. ՟ա. պետր. ՟Դ։)


Հաւանումն, ման

s.

consent;
persuasion.

· Calfa

NBHL (1)

Ի զանազան ախտից հաւանումն դրդելով։ Մատնեալ ի մարտ խորհրդոցն եւ ի հաւանումն։ Չար խորհրդոց հաւանումն. (Լմբ. սղ.։)


Հաւասարաբաշխ

adj.

equally distributing.

· Calfa

NBHL (1)

Հաւասար կամ անխտիր բաշխօղ.


Հաւասարակից, կցի, կցաց

s.

companion, fellow, comrade, mate, partner.

· Calfa

NBHL (1)

Զհաւասարակից մարդկութեանս մերոյ յանձն իւր առեալ զչարչարանս. ըստ յն. պիտի հաւասարակիր, կամ նմանակիր։


Հաւասարակշիռ

adj.

of the same weight;
equivalent, equal;
— լինել, to counterbalance, to countervail;
կատարելութիւնք նորա — ախտիցն են, his good qualities compensate his vices.

· Calfa