Definitions containing the research տիւ : 1769 results

Կամշանամ

vn.

to be stubborn, obstinate, obdurate.

· Calfa

NBHL (1)

Կուրացեալ հրէիցն կամշացեալ սրտիւք, կամին սպանանել զկեանս ազգի մարդկան. (Տաղ.։)


Կամք, մաց

s.

will, determination, intention, design;
wish, desire;
humour, fantasy, whim, caprice;
ի կամաց, կամօք եւ ախորժիւք, voluntarily, willingly;
կամօք, on purpose, designedly;
ըստ կամի, ըստ կամս, at will, ad libitum, arbitrarily, at pleasure;
at discretion;
յոչ կամաց, unwillingly, in spite of oneself, against one's will, reluctantly, grudgingly;
յօժար —, readiness, inclination, willingness;
յեղյեղուկ —, caprice, fickleness;
ինքնիշխան, բացարձակ —, absolute will, arbitrariness, despotism;
անձնիշխան —, free-will;
անձնահաճ —, humour, whim, caprice, fancy;
ըստ կամս անձին գնալ, to indulge one's fancy or caprice;
փոխել զկամս, to change one's mind;
անձնատուր լինել ի կամս ուրուք, to submit to the guideness of;
to comply with all the whims of;
ի կամս ուրուք դնել զիմն, to depend on another's will;
եթէ Տէառն — իցեն, if God wills, God willing;
Տէռն — լիցին, God's will be done;
եթէ — իցեն քո, if you wish or like;
ըստ հաճոյից կամց քոց, at your will or pleasure;
as well as you could wish;
— էին ինձ, I wished to, I wanted to;
— են ինձ ասել, I would say, I mean;
— եղեն նմա, it pleased him to, he liked to;
— էին նորա, he desired or wished;
հակառակ կամաց նորա, against his will;
որ ինչ ի կամս մեր, as much as we can.

· Calfa

NBHL (1)

Առ համապատիւսն ի կամաց է հնազանդութիւնն, եւ ոչ ի հարկէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

NBHL (1)

Երկուք ոտիւք անվթար անսխալ զկայ հաստատելով։ Զաղցաւոր զէիցն զկայ յառաջագոյն ասաց. (Նիւս. կազմ.։)


Կայթեմ, եցի

vn.

to clap the hands or stamp the feet in sign of joy, to applaud, to load with applause;
to dance, to leap, to jump, to caper, to cut capers.

· Calfa

NBHL (1)

κροτέω, ἑπικροτέω applaudo, complaudo, concrepito. Կայթս հարկանել. բաբախել զձեռս եւ զոտս. դոփել ոտիւք. ոստոստել ուրախութեամբ. եւ Ծափել. շաչել. չառաչել. լծ. եւ կայտռիլ. խայտալ. ցաթկել, ցաթկտել, ծափ զարնել.


Կայթիւն

s.

clapping of hands;
stamping;
shouting, applause, cheers, acclamations;
caper;
clattering.

· Calfa

NBHL (1)

ԿԱՅԹԻՒՆ եւ ԿԱՅԹՈՒՄՆ. κρότος crepitus, strepitus, plausus, qui fit manu, pedibus, remis etc. Կայթք. կայթելն. ճայթիւն, ցայտիւն. բաբախիւն ձեռաց կամ ոտից, եւ այլն դոփիւն. ծափք.


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

NBHL (1)

Մի ախտիւն իբրեւ զհաւ կապարաւ ի վայր ձգիցես ի բարձրութենէ զմիտսդ յերկրայինսս. (Եփր. աւետար.։)


Կապարճաւոր

adj.

furnished with a quiver, (archer).

· Calfa

NBHL (1)

Կապարճեալք եւ լիաձիգք՝ եւ լիագիրկք մտցեն անդր. (Ոսկ. ես. (յն. նետիւք եւ աղեղամբ)։)


Կապարճեալ

adj.

cf. Կապարճաւոր

· Calfa

NBHL (1)

Կապարճեալք եւ լիաձիգք՝ եւ լիագիրկք մտցեն անդր. (Ոսկ. ես. (յն. նետիւք եւ աղեղամբ)։)


Կապեմ, եցի

va. fig. gr.

to bind, to tie, to fasten;
to bind or tie up;
to bind fast, to pinion;
to cord, to bind with cords;
to bind, to connect or link with;
to chain, to put in irons, to imprison;
to bind by friendship, by contract;
to spell.

· Calfa

NBHL (1)

Կապել կարմիր ի ձեռին, կամ նշան կարմիր ի պատուհանին։ կապել կապով, կարովք նորովք, սամետիւք լուծ նմա, անուր ի քիթս։ Ի՞ւ կապիցիս։ Կապել պատանու զաչս, զորթոյ զյավանակ, զլար զպատուհանէ։ Որայ կապել ի դաշտի։ Կապեցէ՛ք զայդ՝ խրձունս, կամ ի խրձունս։ Միով խաւարային շղթայիւ ամենեքեան կապեցան։ Կապեալ ոտիւք, եւ կապեալ ձեռօք։ Եւ մեռեալն ոտիւք կապելովք։ Զամենայն ականս պատուականս ի քեզ կապեցեր։ Վեց աստիճանք էին աթոռոյն կապեալք ոսկւով.եւ այլն։


Կապեալ

adj.

bound;
imprisoned, enchained;
կապեալ ձեռօք եւ կապեալ ոտիւք, bound hand & foot.

· Calfa


Կառանչ

s.

cry, outcry;
bellowing;
croaking.

· Calfa

NBHL (1)

Արք չարաձայնք կառանչիւք եւ վայիւք եւ փետիւք խեղդին. (Մանդ. ՟Ի՟Գ. ա՛յլ ձ. կառաչիւք։)


Կառաչ

cf. Կառանչ.

· Calfa

NBHL (1)

Արտասուք այրւոյ զծնոտիւք իջանեն, եւ կառաչ նորա ի վերայ իջուցանելեաց նորա. (Սիր. ՟Լ՟Բ. 18։)


Կատարելիմաստ

cf. Կատարելամիտ.

· Calfa

NBHL (1)

Կատարեալ իմաստիւք եւ իմացողուտեամբ.


Կատարելութիւն, ութեան

s.

perfection, integrity;
crowning, perfecting;
completion, accomplishment, consummation;
martyrdom;
consecration;
initiation;
—դ or քո —, your Holiness.

· Calfa

NBHL (1)

Մի կարգ, մի պաշտօն (կամ պատիւ)... գկատարելութիւն, սրբութիւն (կամ սրբութեան). (Ածաբ. պենտեկ.։ եւ Շար.։)


Կարապետութիւն, ութեան

s.

office of precursor;
fore-running.

· Calfa

NBHL (1)

προδρομή praecursio, antecessus. Պատիւ եւ գործ կարապետի. յառաջընթացութիւն. առաջնորդիթիւն. Նախապատրաստութիւն.


Չորրեակ

s. adj.

the number four;
four.

· Calfa

NBHL (1)

Մեծապատիւ էր առ պիւթագորեանսն չորրեակդ։ Չորրեակ՝ թուոց է ամենայարմարագոյնն, իբրու կատարելագոյն։ Զչորրեակն ոչ առնու, զի թէ առնու, հարկաւորի հատանել զմիակն. (Սահմ. ՟Ժ՟Գ։ Փիլ. լին.։ Քեր. քերթ.։)


Չորք, րից

adj.

four;
— անգամ, four times;
ի չորս գնալ, to go upon all fours;
բարձեալ ի չորից, borne by four men;
որ օր — էին ամսոյն, on the fourth, on the fourth of the month.

· Calfa

NBHL (1)

Ի ՉՈՐՍ. Ի ՉՈՐԻՍ. մ. Չորիւք թաթովք կամ ոտիւք. յափսիթերս. որ եւ ՉՈՐԵՔՅԱՓՔ. չորս ոտքով.


Չքաւորական, ի, աց

adj.

profitless, unprofitable.

· Calfa

NBHL (1)

Զգիշերս աշխատեալ՝ ոչինչ կալար. զի գիշեր չքաւորական՝ հրէական խորհրդածութիւնքն են. իսկ տիւ շնորհացն է. (Ոսկ. ղկ.։)


Չքնաղիմաց

adj.

bewildering, astonishing.

· Calfa

NBHL (1)

Գեղեցիկ իմաստիւք. սխրացուցիչ մտաց.


Պագանեմ, գի

va.

to kiss;
to adore;
cf. Երկիր;
cf. Համբուրեմ.

· Calfa

NBHL (1)

լծ. ռմկ. պաչիկ ընել. պ. պուսիտէն. եւ իտ. պաչիարէ. որպէս համբուրել. համբոյր տալ. եօփմէք, պուս էթմէք։ Այլ ի մեզ սեպհականեալ է համբուրելոյ զերկիր ի պատիւ ուրուք. վասն որոյ միշտ յարի յանունդ Երկիր՝ որ յառաջոյ կամ զկնի. զոր օրինակ.


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

· Calfa

NBHL (1)

ՊԱՀԱԿ ՈՒՆԵԼ. ՊԱՀԱԿ ՎԱՐԵԼ. Նոյն է ընդ Տարապարհակ վարել. ունել եւ վարել զոք ի գործ ինչ արտաքոյ դիտաւորութեան նորա, եւ առանց վարձուց. ἁγγαρεύω angario, adigo, impello. անկարիայի բռնել. սիւրթտիւրմէք.


Պահանջիմ, եցայ

vn.

to be exacted, claimed;
դատաստան —, to be compelled to give account of;
հզօրք հզօրագոյնս պահանջեսցին, the rich shall suffer great torments.

· Calfa

NBHL (1)

Որչափ մեծ է պատիւս՝ որոյ արժանաւորեցաք, նոյնչափ բազում առաքինութիւնս գործոց պահանջիմք. յն. բազում առաքինութեան եմք պարտական։


Պաղատիտ, տտի

s.

dried fig, string of dried figs, a frail.

· Calfa

NBHL (1)

ՊԱՂԱՏԻՏ ՊԱՂԱՏՏԻԿ. Նոյն բառ է եւ ի յն. բալա՛թի. παλάθη massa ficuum. Չոր թուզ ի շարս անցուցեալ կամ կոխեալ յամանս. տիւզի կամ տապան ինճիրի. եբր. տէվլա.


Պաղատտիկ, տտկի

cf. Պաղատիտ.

· Calfa

NBHL (1)

ՊԱՂԱՏԻՏ ՊԱՂԱՏՏԻԿ. Նոյն բառ է եւ ի յն. բալա՛թի. παλάθη massa ficuum. Չոր թուզ ի շարս անցուցեալ կամ կոխեալ յամանս. տիւզի կամ տապան ինճիրի. եբր. տէվլա.


Պաղպաջուն

adj.

shining, sparkling, brilliant.

· Calfa

NBHL (1)

Պաղպաջուն զգեստիւք պճնաւորեալ. (Յհ. կթ.։)


Պաճարանք, նաց

s.

the gaining or procuring one's livelihood;
subsistence, maintenance;
food, victuals;
means, way, remedy, expedient.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարացեալ հերքել զօրութեամբ՝ արուեստիւ պաճարանս գտանէր. (Ոսկիփոր.։)


Պաճարեմ, եցի

vn.

to provide, to get, to come by;
to try, to endeavour, to remedy, to find means;
— զկեանս, to earn one's livelihood, to provide where with to live.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարացեալ հերքել զօրութեամբ՝ արուեստիւ պաճարէր նոցա. (Ոսկիփոր.։)


Պաճարիմ, եցայ

vn.

cf. Պաճարեմ.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարացեալ հերքել զօրութեամբ՝ արուեստիւ պաճարէր նոցա. (Ոսկիփոր.։)


Պայազատեմ, եցի

va.

to succeed, to inherit;
to make oneself master of, to master, to domineer, to lord, to rule over.

· Calfa

NBHL (1)

Պայազատեսցեն ազգէ յազգ զայս պատիւ (քահանայապետութեան). (Լմբ. պտրգ.։)


Պայթիւն

s.

burst, crash, crack, eruption, rupture, explosion.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ պայթիւն բանից, եւ ոչ պարպատիւն պատգամաց տեսանեմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Պայծառազգեաց, գեցից

adj.

dressed splendidly, wearing brilliant garments;
luminous, glorious.

· Calfa

NBHL (1)

Ի ներքս մտէք յանարատ հարսնարանն, պայծառազգեաց լեալք մաքուր եւ անաղտ իմաստիւք. (Նիւս. երգ.։)


Պայծառազգեստ

adj.

dressed splendidly, wearing brilliant garments;
luminous, glorious;
cf. Պայծառազգեաց.

· Calfa

NBHL (1)

Զարդարեցաք զսա սպասիւք պայծառազգեստիւք. (Յիշատ.։)


Պայծառազգենում, ցայ

vn.

cf. Պայծառազգեստիմ.

· Calfa

NBHL (1)

Ի ներքս մտէք յանարատ հարսնարանն, պայծառազգեաց լեալք մաքուր եւ անաղտ իմաստիւք. (Նիւս. երգ.։)


Պայծառանշան

adj.

glorious, illustrious.

· Calfa

NBHL (1)

Այնպէս բարձրապատիւ եւ պայծառանշան առաքեցաւ (Պօղոս) ի Տեառնէ. (Ագաթ.։)


Պաշտատական, ի, աց

s.

appanage.

· Calfa

NBHL (1)

Պաշտատականս այս Անուշայ ի նոյն մարաց, որ առ ոտամբ լերինն բնակեցան. (Խոր. ՟Ա. 27.) (ուր հին տպ. պաշտական. եւ մի ձ. պաշտօնեայս. բանն է զպաշտօնէից, զորս ի պատիւ Անուշայ ետ Տիգրան իբրեւ օժիտս)։


Պաշտօնական, ի, աց

adj.

ministerial, official;
— օրագիր, official paper, gazette.

· Calfa

NBHL (1)

Իսկ պաշտօնականին զարդու գերագոյնքն՝ հանդերձ քահանայիւքն՝ դնեն ի վերայ աստուածայնոյն սեղանոյ զսրբազանն հաց, եւ զօրհնութեանն բաժակ։ Քահանայիցն երկոքումբք ոտիւք ծունրդրութիւնքն՝ վեհագոյն քան զպաշտօնականին զարդու միով ոտամբն կրկնելն. (Դիոն. եկեղ.։)


Ջրամարգք, գաց

s.

marshy meadow;
marsh.

· Calfa

NBHL (1)

Եղիցի անջուրն յեղտիւրս, այսինքն ի ջրամարգս. (Գէ. ես.։)


Ջրդիմ, եցայ

vn.

to strive, try or assiduously endeavour.

· Calfa

NBHL (1)

Ագահութեանն ախտիւ վարեցեալք՝ ջրդին կրթել զանհաս արհեստին զեղխ հմտութիւն. (Պիտ.։)


Ռետին, տնի, իւ

s.

resin, rosin, cedar-resin, colophony;
— բեւեկն, pine-resin;
— կենաց, balm of life.

· Calfa

NBHL (1)

Ջուրք յորդանանու ռետին մեզ փայլեն դեղ անմահութեան։ Ռետին մակաւասար արկեալ (ի վերայ ձկանց ի պէտս համեմից), եւ ոքսեմելի։ Ռետնիւ լնանիմ, եւ ոչ բժշկիմ։ Ռետնիւ քաղցու (կամ ռետիւք քաղցիւք) բժշկական զհիւանդութիւնս ողջացուցէք։ Ռետինըդ քաղցու (կամ ռետինըս քաղցոյ) ռամ հոգւոյս արբո. (Զքր. կթ.։ Մագ. ՟Ժ՟Բ։ Նար. ՟Կ՟Բ։ Շ. տաղ առաք.։ Ժմ.։)


Սախտեմ

va.

to saddle.

· Calfa

NBHL (1)

ՍԱԽՏԵԼ. Հանդերձել զերիվարս սախտիւք.


Սակաւամասնեայ

adj.

summary, concise, brief, short, abridged.

· Calfa

NBHL (1)

Զսակաւամասնեայ բանիցս յօդուած։ Սակաւամասնեայ իմաստիւ։ Սակաւամասնեայ այսր կամ մերս գովեստի. (Նար.։)


Սակաւամտութիւն, ութեան

s.

narrow entry.

· Calfa

NBHL (1)

Զխռչափողն արար պատուածով եւ գօտիւք (այսինքն գօտեօք). (ի սակաւամտութիւն օդոյն. Ոսկիփոր.։)


Սամետայք, տայց

cf. Սամետիք.

· Calfa

NBHL (4)

Կապիցե՞ս սամետիւք լութ նմա. (Յոբ. ՟Լ՟Թ. 10։)

Եզինս սամետիւք ի գործ լծել։ Ոչ պնդեն սամետէք զպարանոց. (Սեբեր. ՟Է. ՟Ծ։)

Ածեալ կացուցաք երկու եղն ամոլեաց պնդեալ սամետիւք. (Ճ. ՟Ա.։)

Իբրեւ սամետէիւք երջնոց լծոյ։ Հաստատեալ զլուծ սամետիւք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)


Սամիք, մեաց

s. fig.

yoke, wooden collar for draught oxen;
whip-staff, tiller-shaft, tiller ropes.

· Calfa

NBHL (1)

Կապիցես սամետիւք լուծ նմա. լուծ զաստուածընկալ խաչն կենարարին ասէ. սամիք աստուածութիւնն եւ մարդկութիւն անորոշելի միութեամբ միացեալ ... քանզի էր աստուածութիւնն ի մարմնի առանց բաժանելոյ. (Նար. յովէդ.։)


Սայթաքեմ, եցի

vn. fig. va.

to slip, to stumble, to trip, to take a false step, to fall;
to falter, to waver, to be unsettled, to go astray, to err. cf. Սայթաքեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

περιτρέπομαι, περιφέρομαι, παρακίνομαι titubo, vacillo, erro ὁλισθέω labor, lapso, labefio. Գայթել աքեաց կամ աքեօք. գթել ոտիւք. դողդոջել. շարժլիլ. դրդուիլ. դեդեւիլ. տատանիլ. գայթագղիլ. սաղապիլ. խախտիլ. խոտորիլ. ցնորիլ. սահիլ, սկրդիլ, գլորտըկիլ.


Պարեգօտիկ, տկունք

s.

short tunic.

· Calfa

NBHL (1)

Այն է ձեր պատիւ ... եւ ո՛չ սպիտակ պարեգօտկունքդ, զոր կոկեալ ողորկեալ ընդ անձն արկեալ՝ փերեւերտեալ շրջիք. (Ոսկ. մ. ՟Գ. 29։)


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

· Calfa

NBHL (2)

Եւ մեք պարզ սրտիւք յոժարամիտք եղեաք. (յն. պարզութեամբ՝ սրտիւ). (՟Ա. Մնաց. ՟Է՟Թ. 17։)

Պարզ մտօք, միամիտ սրտիւ։ Ըստ պարզ մտաց հօր տամք զնոյնն։ Ինքն ըստ արդարութեան վարելով՝ պարզ մնայ. (Պտրգ.։ Լմբ. պտրգ.։)


Պարզական, ի, աց

adj.

cf. Պարզ.

· Calfa

NBHL (1)

Եւզի ոտիւք է պարզական, եւ ոչ բանիւ անչափական. (Շ. խոստ.։)


Պարկեշտ, ից, աց

adj.

modest, virtuous, chaste, pudic, maidenly, pure;
sober, moderate, temperate, frugal;
discreet, well-behaved.

· Calfa

NBHL (1)

Քահանայն ընդ զարդարելի ձեւով ընդ պարկեշտիւ եւ ընդ համեստիւ մտցէ. (Փիլ. քհ.։)


Պարոյկ, ուկի

mus.

s. gr. circumflex;
an Armenian note.

· Calfa

NBHL (1)

ոլորակք են երեք. շե՛շտ, բու՝թ, պարո՞կ։ Ոլորակ է բացագանչութիւն պատկանաւոր ձայնի. թէ ըստ վերսաստութեան՝ շեշտիւն, թէ ըստ հարթութեան՝ բըթիւն, թէ ըստ պարբեկութեան, պարուկաւն. (Թր. քեր.։)