Your research : 3 Results for ստի

Entries' title containing ստի : 91 Results

Definitions containing the research ստի : 472 Results

Աստ

adv.

here, in this place;
— է, he or it is here;
— եւ անդ, here and there, this way, that way.

• Karolides 98 հյ. աստի «հաստատուն» կցում է կպդվկ. στί, στή «յատակ, գե-տին» բառին (Γλωσσ. συγϰριτ.)


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• = Փոխառեալ է փռիւգերէնից. հմմտ. նշա-նատո թրակօ-փռիւգական աստուածութիւնը λαβάζιος, λαβάβιος, λεβάζιος, λεβάδιος, λευά-διος. Ըαυάζιος, λαοαζιος, λαάζιος (տե՛ս Ա-րիստոփան, Vespae 9, Aves 875, Lysistrata 388, Թէոփրաստի Նկարազիրք 16, Ոպպիա-նոս, Որսականք 1, 26, Կղեմէս Աղէքս. Protreotioue 14, Ստրաբոն 471). այս աս-տուածութեան անունը յետոյ յատկացուեց Բագոսին։

• Մեր հին մատենագիրները հետևեալ ձե-վերով են ստուգաբանում։ Խոսրով Ան-ձևացի, Մեկն. ժամակարգ. էջ 99 «Աս-ույծ անըյնն ըիայն ք և մեզ ստուգաբանի թէ աստ էած զմեզ»։ Նոյն հեղինակի Մէկն. պտրգ. էջ 16 «Տէ-րըն անուն վասն տիրելոյն է, իսկ աս-տոսածն՝ վասն ստեղծանելոյն և յաստիս ածելոյ զեղեալքս»։ Յովհ. Վանակ. վրդ. Բացատր. աղօթից Ամբակումայ՝ «Աս-տուած է անուն, որ թարգմանի զմեզ յաստիս ածող»։ Ս. Ներս. Լամբր. Մեկն. Պաւտարագի «Աստուած, այսինքն աստ ածող զոչէսն յէութիւն և ի գոյութիւն» (Լմբ. մատ. էջ 349)։ Յովհ. Վնկն. վրդ. հարց և պտսխ. «Ո՞վ եդ զա-նունս Աստուած. Պատասխան. Ասեն թէ օձն ասաց Եւայի. Զի՛ է զի ասաց ձես որ զքեզ աստ ած։ Զայն, ասեն, ածն առին և Աստուած անուանեցին։ Բայց դու մի՛ ընդունիր զայս. զԱստուած ա-նունն Ադամ եդ (և ոչ օձը)»։-Սկևռ. աղ. 53 «ըստ քերթողական արհեստի ծա-նեաք զանուն յիրէ և ի ձայնէ և ի ներ-գործութենէ. ըստ որում յաստիս ած-մանէ՝ Աստուած», Այսպէս և Առ որս. ե.

• ըստ հյ. թրգմ. Նար. Վահր. երրդ. Վրդն. պտմ. էջ 1՝ աստ էած։ Միխայէլ ասորի, Երուս. 1870, էջ 536՝ «Աստուած, որ է ածիչի գոյութիւն յանգոյից»։ Տաթև հարց. 49 Աստուածն յաստ էած զմեզ և կամ ստեղծօղ և կամ ճանաչօղ լսի. իսկ Տաթև. ամ. էջ 78 ա «Աստուած տեսօղ թարգմանի»։-Ագաթանգեղոս (տպ. 9 փ. 1909, էջ 40) բառախաղով ունի «զոր կոչես դու աստուածս՝ ստոյգ իսկ են հաստուածր. վասն զի հաստեալք են ի մարդկանէ»։-Նոր քննիչներից նախ Schröder, Thesaurus էջ 43 ազդու ած «efficaciter proϑucens, ազդու կերպով արտադրող»։ La Croze, Ձեռագ. աշ-խատ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 մարա-կան Աժդահակ յատուկ անունի հետ։ ՀՀԲ հների համեմատ՝ աստ էած։ Ինճի-ճեան, Եղանակ Բիւզանդ. 1820, էջ 211 հաստել բայից, իբր հաստուած, հաս-տիչ։ ՆՀԲ «իբր հաստիչ կամ աստ և յաս-տիս ածօղ, այսինքն գոյացուցիչ... և կամ... աստոյ, աստևոր, հաստատուն»։ E. Boré JAs. I1, 652 ծ դնելով=sի՝ Աստուած բառը կարդում է astvast և թարգմանում է «Աստուած Աստուածոց», արմատը դնելով Ast «Աստուած», իբր պրս. yazd, yazdan «արարիչ Աստուած»։ Ազգասեր Կալկաթայ, հտ. Բ. թիւ 42, էջ 180 աս «ասել, խօսք, շունչ» և տուած, որ է «տուող» բառերից։ Windischm. էջ 20 «լինել» բառից, ինչ. զնդ. astvañt «աշխարհ»։ Gosche էջ 7 նոյն կարծիքն ունի։ Կովկաս լրագիր, Տփ. 1847, թ. 15 աշտուած, այսինքն յաշտիւք պատուեալ կամ հաշտեալ։ Bötticher, Arioa 63 և Lagarde, Urqesch. Arm. 503 զնդ. astvat «գոյութիւն ունեցող»։ Մսեր Մսերեանց, Ճռաքաղ 1861, էջ 8-10 հաւաքում է մինչև այն ժամանակ եղած ստուռառա-նութիւնները, որոնցից լաւագոյնն է հա-մարում Խոսրով Անձևացու մեկնութիւ-նը՝ աստ էած. բայց աստ համարելով «հառտումն. ստեղծումն» և ո՛չ թէ «աստ, այստեղ»։ Տե՛ս նոյնպէս նոյն հեղինա-


Եռիէս

s.

priest.

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հներից Լմբ. մատ. 83 «Հինգերորդ դաս աստի-ճանի եկեղեցւոյ երեփսունք և պապասք, որ թարգմանին քահանայք և երիցունք»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ, ՆՀԲ։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

• =Կայ պհլ. ❇ raxik կամ rahīk=մա-նիք. [hebrew word] raxīg «տղայ, մանչ, ծառայ» (ИАН, 1912, 48), որ սակայն չի ծածկում հայերէն ձևը։ Ուստի ենթադրում եմ, որ կար ասոր. raxa ձևը, որից փոխառեալ են մի կողմից հյ. երախայ և միւս կողմից պհլ. ra-xīk ձևերը։-Աճ.


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

• , ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

• = Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

• , ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։

• Հիւնք. պրս. ras «չուան», raza «ա-պաւանդակ» բառերից։ Աճառ. MSL, 20, 160 կցում է լտ. rīca «գլխաշոր», լիթ. riszն. riszti «կապել», ryszys «կապ», լեթթ. risu, rist, հպրուս-rēist «կապել» ևն բառերին, որոնց. նախաձևը Walde, 652 դնում է հնխ-wreikā (նախաձայն w-ի համար հմմտ. անգլսք. wrīon, կիմր. gwregys «գօտի», կորն. grugus «գօտի»). հայե-րէնի համար Աճառ. ենթադրում է հնխ. wreig'ha. բայց wr >եր ձայնափոխու-թիւնը կասկածելի է։ Պատահական նը-մանութիւն ունի արաբ. [arabic word] harad, ha-raz «հագուստի եզերքը կարուած երիզ» Կամուս. թրք. թրգմ. Բ. 417։


Երիթ, աց

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։

• Հիւնք. հանում է երիզ բառից։ Շահի-նեան, Բիւր. 1900, 341 կցում է թրք. yərt-maq «պատռել» բային։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 86 կցում է շերտ և հերձ բառերին։


Դկուղ

s.

kidney-bean.

• ՆՀԲ պրս. տէնր։ Աճառ. SA, 1, 304 համեմատելով արաբ. [arabic word] dujr. duiur հոմանիշի հետ (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 853), ենթադրում է, որ ասո-րական փոխառութիւն լինի։ Բառիս նման է հնչում նաև պրս. [arabic word] tulk «լո-բի», բայց որովհետև ճշտիւ յայտնի չէ նոյն իսկ՝ թէ ի՛նչ էր հայերէն բառի բուն ձևը, ուստի չի կարելի նմանութեանց մասին վճիռ տալ։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

• , ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։

• = Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։


Դագ

cf. Դեգ.

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

• ՓՈԽ.-Աղայեան, Աղբիւր, 1889, էջ 6 մև. զանից փոխառեալ է դնում վրաց. დანდალი դանդալի, որ ըստ Չուբինով, էջ 396 նշանա-կում է «աստիճան» և փոխառեալ է հայերէ, նից'-կայ նաև վրաց. դատանտալեբա «կըմ. կըմալ, տնտնալ, ասդին անդին սլքտալ», մո-տանտալե «սլքտացող, ծանրաշարժ», բայց նախաձայնը անհամապատասխան է։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

• = Պհլ. dašn հոմանիշից, որ աւանսո ած է մէկ անգամ սխալագիր [arabic word] pašn գրչու-թեսմբ և որ Nyberg, Hilfsbuch, 2, 173 մեկնում է ❇etwa Vertrag, Vereinbarung' Այս մեկնութիւնը ճշտիւ նոյն է հյ. դաշև «պայման, համաձայնութիւն» նշանակութե-ան հետ։ Nvberg ասում, է թէ իր ընթեր» ցումը ենթադրական է (meine Lesung ist hypothetisch), ուստի ուղղոմ եմ փոքրիկ աարբերությամբ [arabic word] dašn (» d փոխանակ ❇)։ Սրանց հետ նոյն է նաև վրաց. დამნი ռաշնի «coучacтникъ, cоумышлениикъ, մասնակից. խորհրդակից», որ փոխառեալ է իրանեանից։-Ոճ


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

• ԳՒՌ.-Անօնելով «ժամ, ժամանակ» ի-մաստից, որ պահուած է Չառսանճա-քում, վատ առումով դարձել է Ակն. Արբ. Ջղ. «փորձանք, պատահար»։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

• , ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դարաստան, աց

s.

garden;
orchard, place planted with trees.

• ԳՒՌ.-Կայ միայն ղարաստան Սթ., բայզ նշանակում է «լեռներ կամ լեռնոտ տեղեր». ուստի պէտք է կապել դար «բարձունք, բլուր» բառի հետ։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• = Ասոր. [syriac word] ︎ dargušta «պատ-գարակ, օրօրոց», արամ. [hebrew word] dargas «անկողին». այս բառերը բնիկ սեմական չեն. ուստի կարող են հայերէնի հետ փոխա-ռեալ լինել իրանեանից։-Հիւբշ. 137։


Դարձ, ից

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

• , ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։


Դարում, այ

s.

end, term, limit.

• -Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դեկան

cf. Դահեկան.

• = Դահեկան բառի կրհատ ժողովրղական ձևն է. միջին աստիճանը ներկայացնում է վրաց. დაეკანი դաեկանի, որ փոխառեալ է հյ, դահեկան բառից՝ հ-ի սովորական սրղ-մամու-Հմմտ. նաև ստակ, որ սղուած է սպիտակ հոմանիշից։-Աճ


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

• ՓՈԽ.-Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկալեզուի մէջ շատ գործածական է antin «էսրար, հաշիշ, ծխելու ափիոն», որ հյ. ան-ղին բառն է. հաշիշ ծխելը սաստիկ արգի-լուած լինելով՝ հեռացում կամ զգուշութիւն ցոյց տւող անդի՜ն բասը սաացել է այս նշա-նակութիւնը (տե՛ս Թէոդիկ, Ամէնուն տարե-ռոյցը, 1920, էջ 221)։


Դեղին, ղնոյ, ղնի

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

• Lag. Urgesch. 211 դալար, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղ-նականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881, մայիս 6 դալար, դեղ, դալուկն բառերի հետ ռալ կամ դաղ արմատից։ Thomaschek, leutsche Litteraturz. 1883, էջ 1251 ուտ. däi «կանաչ» բառի հետ։ Հիւնք. դեղ բառից։ Patrubány, SA, 1, 213 լտ. flavus, իբր հնխ. dhlevnos ձևից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, 370-371։ Petersson, KZ, 47, 291 անոսօ. oeall «փայլուն», իռլ. dellrad «պայծառութիւն» բառերի հետ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 97 <*ձեղին=ռուս. желтыи «դեղին»։


Դերբուկ, բկաց

adj. s.

rough, stiff, rude;
scabrous place.

• Buςxe, Lуk. Stud. 1, 73 Եւրետ կղզու Ἀερφος լեռան անուան հետ Scheftclowitz. BВ, 29, 20 հհիւս. pjarfr «անխմոր, հում, հասարակ», անգլոք, peorf «անխմոր», հրդ. derb, derp, ՀՖրիզ. derք «բուռն» բառերի հետ՝ հնխ. terbho-ձևից։ Այս մերժելով leters-son, KZ, 47, 283, միացնում է հհիւս. djarir, շվէդ. djart «կտրիճ», հսաքս. derbi «քաջ, ուժեղ, չար», հֆրիղ. der-ve «հաստատան, աւղղակի»։ Շատ աւե-լի նման է գերմ. derb «ուժեղ, կոշտ, կոպիտ, խիստ», բայց ինչպէս ցոյց է աալիս Kluge, 93, այս իմաստը փոխա-բերական է և ծագում է «անխմոր» հում (հաց)» իմաստից։


Դժնդակ, աց

adj.

painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.

• (ոստ ՆՀԲ ի-ա հլ. թէև առանց վկայութեան) «դժուար, անտանելի, գեշ, սաստիկ, չարաչար» Եսթ. ժգ. 4, 5. Ոսկ. յհ. բ. 24, Եղիշ. Փիլ., որից՝ դժնդակագոյն Եւս. քր., դժնդակութիւն Առակ. իգ. 29. Ոսկ. ա-կոր., դժնդակատես Ոսկ. յհ. խէ, դժնդակա-ւուր Պիտ., դժնդակապէս Փիլ. ևն։ բարոյ, ցասուցեալ». մեր բառը նախապէս *դժանդակ ձևն ունէր, որից ա-ի անկումով յառաջացաւ դժնդակ. հմմտ. օժանդակ և օ-ժընդակ։


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

• . ա. ի-ա հլ. «երկնքի վարի մասը, ամպերից վեր եղած օդի խաւը» Վեցօր. էջ 20 (սեռ. եթերայ), 48, 50, 57 (սեռ. եթերաց. սակայն որովհետև յոգնակի չէ, ուստի կար-դա՛ եթերայ), 172 (սեռ. եթերաց), Եղիշ. հրց. 57. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. Շիր. (հրտր. Պատկ. էջ 47), Կիւրղ. ղկ. (արդի գրակա-նում «օդից դուրս եղած տարածութիւնը և այդ տարածութիւնը լցնող անյայտ նիւթը. 2. մի տեսակ քիմիական մարմին»), որից՝ ե-թերական էր ընդ եղբ. 47. Աթան. Բենիկ. Տոմար., եթերաճեմ Նար. յովէդ., եթերային Արիստ. աշխ. Մաքս. դիոն., եթերեան Գնձ. եթերընթաց Գնձ., եթերանման ԱԲ ևն. լտ. aether, վրաց. ვთერი եթերի, գերմ aether, ֆրանս. éther, ռուս. зфиоъ ևն։-Հիւբշ. 347։


Գով

s.

praise, eulogy.

• Müller, sWAW, 1862, σ75 պրս. [arabic word] goyam «ասեմ», փարս. gōyant «խո-սին», հպրս. gut։ Տէրվ. Մասիս, 1882 օգոստ՛՛ 30 հպրս. gub և պրս.* guftan «խօսիլ, ասել»։ Նոյն, Նախալ. 50, 81 սանս. hu, զնդ. zu, հսլ. zvati «հնչել» բառերի հետ հնխ. ghu «գոչել» արմա-տից։ Bugge, KZ, 32, 36 գ յաւելուա-ծով լտ. ovare «ցնծալ», ovatio «գո-վեստ»։ Meillet, MSL, 8, 280 հսլ. σονὲti «խնամել, զբաղուիլ», լտ. faveo «նպաստել»։ Հիւնք. քաւել բառից։ Pat-rubány, KZ, 37 (1904), էջ 428 նոյն-պէս հսլ. govêti։ Scheftelovitz, BВ, 29 16 սանս. ghošati «ծանուցանել, կոչել», զնդ. gaoša, յն. πιφαύσϰο «բա-ցատրել, յայտարարել, ապացուցել»։ հնխ. g*haus-արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 90 միացնելով գոհ բա-ռին՝ նախաձևը դնում է -ը-ձայնով, որ մի տեղ տուել է հ, միւս տեղ ι ուստի և մերժում է հսլ. govêti։ Meil-let, Dial. indo-eur. 73 դժւարանում է ընդունել հսլ. govêti։ Karst, Յուշարձ. 405 սումեր. gu, gugu, gug «ձայն, ասել, խօսիլ», 418 ույգուր. ökmek, ögmek, չաղաթ. ögumek, օսմ. óymek «գովել, գովաբանել»։


Գուլ

adj.

blunt, dull.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Խրբ. Կր. Հճ. Սեբ. Սչ։ գ'ուլ, Ննխ. Պլ. գուլ, Երև. գաւլ, Վն. գյիւլ և Մշ. քօլ (վերջինը ասեղի համար ասուած), Ռ. խուլ (շփոթելով խուլ «ականջը ծանր» բառի հետ, որ իմաստի որոշ նմանութիւն ունի)։

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

• դպրոցների միջոցով վերակենդանացած է քումար. քումարէլ (թուաբանական գործոռս-թիւնը)։ Թանկագին մնացորդ է Ննխ. գու-մարիլ «հաւի ամփոփուիլ, կուչ գալ նստիլը. 2. փխբ. (մարդոց համար) վարանիլ, ան-ճրրկիլ, շշկլուիլ»։


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 238 գումար բառից՝ տակ մասնիկով, որի համար երկրորդ օրինակ չունի։ ՆՀԲ գումարել բայից։ Այսպէս նաև էմին, Քերակ. Մոսկ. 1846, 16, իբր գումար-տակ։ Նոյնպէս ունին նաև ուրիշներ, որոնք տե՛ս Գամապետ բառի տակ, Ա-ռաջին անգամ Պատկանեան, Սեբէոս։ 1879, էջ 199 ուզեց դնել պհլ. gumārtan «կազմել, շարել (զզօրս կամ այլ ինչ)» ձևից։ Տէրվ. Մասիս л 3161, 1882 թ. ապրիլ 16 պրս. gumāstah «ոստիկան,


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դուստր, դստեր, աց

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

• = Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։


Դպիր, դպրաց

s.

lecturer;
scholar, one brought up at a seminary;
transcriber;
notary;
scribe, copyist;
արքունի or յիշատակաց —, chancellor;
հրովարտակաց —, secretary of State.

• , ի-ա հլ. «գրագէտ, ատենադպիր. պաշտօնական թղթերը կարդացող պաշտօն-եան, հրէից մէջ օրէնսգէտ մարդ» ՍԳր, «ե-կեղեցական պաշտօնէութեան մէջ տիրա-ցուից վերև գտնուած աստիճանը» Նար. գնձ Շար. Կանոն., որից՝ դպրութիւն ՍԳր. Եւս. քր. Ագաթ. Եզն., դպրապետ ՍԳր, ոպրանոց Ոսկ. յհ. բ. 24, դպրոց Փարպ. Պիտ., դիւա-նադպիր Վրդն. սղ., ատենադպիր ԱԲ։ Նոր գրականի մէջ՝ դպրատուն, դպրոցաւարտ, դպրանոցաւարտ ևն։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• = Իրանեան փոխառութիւն է հմմտ. զնդ. ❇ zavarə «ուժ, զօրութիւն», հպոս. *zayar-? պհլ. պազենդ. [other alphabet] zōr «ուժ, զօ-րութիւն», պրս. [arabic word] zōr «ուժ, զօրութիւն, կարողութիւն, բռնութիւն», zōrāvar «ուժեղ. զօրաւոր»։ Այս բառի բուն ծագումը անյայտ է. բայց հմմտ. զնդ. zavah «ոյժ, զօրութիւն», ինչ. zavarə aojasča «զորութիւն և ուժ» (Horn § 674 bis և Bartholomae 1689)։-Մեր բառը ենթադրում է *zawr ձևը, որ գըտ-նըւում է հին պրս. *zavar-և պհլ. zor ձևերի միջև։ -Իրանեան բառը փոխառութեամբ տարածուած է նաև Հնդկաստան, Կովևաս և մինչև Բալքանները. օր. քրդ. աֆղան. բե-լուճ. zor «ուժ, զօրութիւն», զազա zor «ու-ժեղ», հինդուստ. zor «ուժ, կորով, կարողու-թիւն», zorawur «զօրաւոր», գնչ. zor «ուժ կարողութիւն», zoralo «զօրաւոր», ուտ. զօր «ուժ», թուշ. ზორა զօրա «զօրաւոր», արևել թրք. կամ չաղաթայ. zor «ուժ, բռնութիւն, զօրեղ, զօրաւոր», zorlamaq «ստիպել, մի բան բռնի անել, բռնադատել», օսմ. zor «ռժուառ. ոռնութիւն», zorlu «բռնի, խիստ», բուլգար, zor, ալբան. čorre, corro, միջին ռում. zore. նյն. čοε, Հόρι, արաբ. [arabic word] τur «ուժ, բռնութիւն, խելք, իմաստութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 152։


Թախանձ, ից

s.

importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.

• (գրուած նաև թախանծ, թա-ղանձ), ի հլ. «ձանձրացնելու աստիճան ա-ղաչանք, պաղատանք» Եւս. քր. Ոսկ. կող, «տխրութիւն, նեղութիւն» Եփր. թգ. Արշ. Ճա-ռընտ, որից թախանձել «ձանձրացնել» ՍԳր. Ոսկ. ես. և մ. գ. 3. «նեղուիլ, կարօտիլ» Ոսկ. եբր. թախանձելի «տաղտկալի» Ոսկ. մ. ա 15. թախանձեցուցանել «ձանձրացնել» Դատ. ժզ. 16. թախանձութին «թախանձանք» Ոսկ. Ա. տիմ. «նեղութիւն, դժկամակութիւն» Սե-բեր. թախանձալից «թախծալից» Փարպ. ո-գեթախանձ Մարաթ. բազմաթախանձ «մարդ նեղացնող» Ոսկ. Ա. տիմ. (անստոյգ է ՋԲ-ի թախանձք «օժիտ» ձևը)։ Բառիս կրկին նշա-նակութեանց համար հմմտ. ֆրանս. ennui «ձանձրոյթ. 2. մեծ նեղութիւն, ցաւ, տա-ռապանք»։


Թակալակ

s.

dalmatica.

• = Պրս. [arabic word] tagālā «կարճ հանդերձ» (ԳԴ 1ջ 114, 686), չաղաթայ. և թթր. [arabic word] կամ [arabic word] tekele, նաև [arabic word] ︎ կամ [arabic word] degele «մի տե-սակ կարճ վերնազգեստ, որ կարող է նաև ոսկիով կարուած լինել» (Будaговъ 1, 562), որից էլ վրաց. თაგალა թագալա «կարճ մուշտակ, душeгpeя, шубка на ватe, omy-шенная мexомъ» (Չուբինով 534)։ Իմաստի ձևափոխության համար հմմտ. պրս. [arabic word] kurta «կարճ զգեստ, կոռտիկ», որ եղել է հլ. կոռտիկ «աբեղայի վերարկու»։-Աճ.


Թարթափ

s.

twinkling of an eye, wink, twinkling, trice;
ի — ական, in a twinkling, in a trice, in a wink, in no time;
—ք, eye-lid.

• ԳՒՌ.-Մկ. Մրղ. Ողմ. թարթափ, Սլմ. թառթափ, Դվ. թէրթէփ «թարթիչ». այս ի-մաստի համար հմմտ. նաև Զքր. սարկ. Բ. 50 «Փետել զմօրուսն և զմռուղսն, զթարթա-փրսն և զունսն»։-Իսկ Շմ. թmրթmփիլ նշա-նակում է «թփրտալ, թափահարել»։


Թափուր

adj. s.

vacant, empty;
abandoned, forsaken;
uninhabited, desert, unpeopled;
deprived of;
wanting in;
— առնել, թողուլ, to make or render desert, to devastate;
— լինել, մնալ, to be deserted, desolate, unpeopled;
— առնել զտուն, to remove from a house;
— ի հանճարոյ, deprived or devoid of talent;
wooden tray, tea-tray.

• ՓՈԽ.-Լազ. տեփուրի «Լազերին յատուկ մի տեսակ կլոր սեղան՝ մի կարճ ոտքով». (այս իմաստի համար հմմտ. Խրբ. դէփուր «փայտե կլորիկ սինի՝ որի վրայ հաց են ու-տում». Արևելքում ճաշի սեղանը գետնեն դրուած մի մեծ մատուցարան է)։-Հայերէ-նից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tepir «ար. մաւի տերևով հիւսուած սեղանի նման գոր-ծեք, որի վրայ ալիւր են մաղում» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 63). հայերէնից փոխառեալ լինելու ապացոյցն է ֆ-ի փոխարէն թ-փ ձայնը։


Թեզան, աց

s.

woof, warp;
cf. Թեզանիք.

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կտա-Կողոս. 605. Կիւրղ. ղևտ. «հագուստի երկար թև» Յայսմ. որից թեզանիք «հագուստի եր-կար թև» Ոսկ. ա. տիմ. ը. Եփր. ծն. էջ 103 (=միջ. հյ. թեզնիք Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 59). ոսկեթեզան (նորագիւտ բառ) Կղնկտ. հրտր. Էմ. 138. թեզանատ «թևը կարճ» Մաշտ. սքեմ. «առանց թևի» (վերարկու) Տաթև. ձմ. ի. ամ. 176. թեզա-նատր Եղիշ. միանձ. 159. թեզանեայ Վրոն. ծն. թեզնեբերան «թեզանիքի՝ թևերի բերանը կամ ծայրերը» Մխ. դտ. 266։

• ԳՒՌ.-Չթ. Մշ. Մշկ. Ննխ. Տր. թէզնիք, Մկ. թէզնինք, «շապիկի երկար թևը», Խրբ. թէզ-նիք՝ և Տիգ. թէզնիգ «սուտ թև՝ որ գործի ժա-մանակ հագուստի վրայից հագնում են՝ մա-քուր պահելու համար». որից անթեզանի Սեբ. «առանց թեզանիքի մի զգեստ է»։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

• Որովհետև բառը հայցական հոլով է, ուստի ՆՀԲ դնում է զառքաշ կամ առ-քաշ. իբր թէ առ նախդիրով կազմուած՝ քաշել բայից. յիշում է նաև պրս. zer «ոսկի»։ Բայց հանդերձ գոյականը ա-ռաջ դրուելուց յայտնի է որ զ նախդիր չէ. բացի սրանից, պրս. և վրաց. ձևերը կասկած չեն թողնում, որ բառի բուն ձևն է զառքաշ, որի մօտ դրուած «առ ստորոտովք, ի վերջաւորս» բառերն էլ այնպես լաւ յարմարում են յիշեալ «ա-սեղնագործ» իմաստին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 658։


Թօշ

adj.

broad, wide (coat, boot).

• «թոյլ, արձակ, լայն (զգեստի և կօշի-կի համար ասուած)» Մարթին, որից թօշկօ-շիկ «կօշիկը ոտքին թոյլ, լխլխ» ԱԲ։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max


Երմոս

cf. Եռմոս.

• = Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Եւ

conj. adv. conj. adv.

and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
conj. adv. — եւս, also, more, over, still, moreover, likewise;
— զի, — քանզի, since, because.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. èpi «նաև, ևս» ձե-ւից. հմմտ. սանս. [other alphabet] api «նաև, դեռ ևս, էլ, մօտը», հպրս. apiy, զնդ. aipi «հենց, ըստ, մօտը, միջոցին», յն. έπί «վրայ, սրա վրայ», թոխար. pi «նաև», ալբան. êperε (Walde, 532, 605, Boisacq, 264)։ Հայերէնի հետ յատկապէս նման են գալիս յն. ἐπ' τουτω=հյ. ևս և թոխար. pi, որ թուականնե-րի մէջ ծառայում է իբր կցորդ՝ ճիշտ ինչպէս հայ. իննևտասն, քսանևինն ևն ձևերի մեջ։ Սոյն հնխ. èpi ձևի ձայնդարձներն են opi (միջին աստիճան) և pi (ստորին աստիճան), որոնց վրայ տե՛ս ու և ըստ (Pokorny, 1, 122)։-Հիւբշ. 445։


Թիւ, Թուոց

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

• ո հլ. «համրանք», ՍԳր. «թուանշան» Փիլ. Սահմ. «թուաբանութիւն» Փիլ. ել. «տա-բեթիւ, թուական» Շնորհ. «գրքի գլուխ» Խոր. որից ի թիւ ասել «առանց եղանակի կարղալ (սաղմոս ևն)» Յհ. իմ. ի թիւ ուսանիլ, գիտել «բերան իմանալ» Վրք. հց. ընդ թիւ մտա-նել «համարուիլ» ՍԳր. թուել «համրել, հա-շուել» ՍԳր. Վեցօր. թուիլ «համարուիլ, կար-ծեւիլ» (հմմտ. համար, համարել և համրել). մհյ. թվենալ «հաւանիլ» Անսիզք 79. թուե-գուցանել Ոսկ. ես. թուիք «կարծիք» Յհ. կթ թուական Սահմ. տոհմաթիւ Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. բազմաթիւ Եդիշ. Մանդ. կապ-հաթիւ Եղիշ. մարդաթիւ ել. ժբ. 4. մեծաթի Բ. մակ. բ. 25. եղբայրաթիւ «եղբայր համա-րուած» Եփր. ել. քոյրաթիւ Եփր. ծն. երկ-թուեան Ագաթ. § 656. թուով «քիչ, սակաւ» (և ո՛չ թէ «շատ»). Փարպ. էջ 12, 63, 133, 144, 152, 157, 168 (ըստ դիտողութեան Թ. Աւդալ-բեգեանի, Տեղեկ. ինստիտ. 1, 59). նոր բա-ռեր են թուաբան, թուաբանութիւն, թուաբա-նական, թուահամար, թուանշան, թուարկել, թուարկութիւն ևն։ Այստեղ է պատևանում վերջապէս թուելեաց երգ Խոր. որ ծագում է թուել «ասել, պատմել» բայից (ըստ Մ. Ա-բեղեան, Հայ ժողովրդական առասպելները 1901, էջ 67-68= Արրտ. 1899, 141). հմմտ. յն. λεγω «ասել, պատմել, կարդալ, թուել, համարել», լտ. computare «թուել, հաշուել, ծանր արտասանել», ֆրանս. compter «թուեւ-հաշուել, համրել» և čonter «պատմել», comp-te «հաշիւ» և conte «վէպ», գեռմ. Zahl «թիւ», zählen «թուել, համրել» և erzáhlen «պատմել», անգլ. to tell «թուել, համարել, ասել, պատմել»։ Այս նշանակութեան հա-մար հմմտ. յատկապէս հետևեալ վկայու-թիւնները (ըստ Անդրիկեան, Բազմ. 1906, 107). «Քրիստոս արտաքս ընկեցեալ (հա-րուստների տներից) և պառաւն մտեալ՝ թուէ առասպելս» (հեքիաթ է պատմում). Ոսև մեկն. կողոս. ճառ 8, հտ. Ա. էջ 619. «Ջի եթէ միոյն (աւետարանչի) զամենայն էր ա-սացեալ, ապա աւելորդ էր և այլոցն ևս թիւ» («պատմութիւնը, պատմելը»). Ոսկ. մտթ. Ա. «Զի թէ միայն զամենայն ինչ ասացեալ էր՝


Թիւր, ից

adj. adv.

twisted;
crooked, oblique;
stunted;
erroneous, mistaken;
perverse, froward;
wrongfully;
awry, obliquely;
crookedly;
— մեկնել, խօսել, to interpret malignantly, to misconstrue, to put an ill construction on;
to preach a perverse doctrine;
— ճանապարհ, unfrequented, winding, tortuous road.

• Brosset JAs. 1834, 389 և Peterm 62 լծ. ծուռ։ ՆՀԲ սնս. թի՛ռաս։ Հիւնք. թե-րի, թերանալ բառերից։ Յակոբետն, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur'. հյ. ծուռ։ Karst, Յուշարձան 419 թթր. töl, tul, tor, tur, եաքութ. tuora, չու-վաշ. tül «դէմը, ընդդէմ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. Բ. 80 կրկնում է Հիւն-քեարպէյէնտեանի ստուգաբանութիւնը Pokorny 1, 716 հնխ. teg-«հիւսել» արմատից, որից նաև հյ. թեքել, հբզ. taht, գերմ. Docht, հիսլ. bāttr «պատ-րոյգ, թել» ևն։


Թլիփ, թլփի

s.

hem, border;
the privy parts;
prepuce;
— ածել, to border, to hem;
to ornament, to trim, to embellish;
— ածեալ պաճուճել զանառս արտեւանանց, to tint the eye-lashes carefully.

• «օձիքի և գրպանի եզերքին՝ ամրու-թեան կամ զարդի համար կարուած երիզ» Փիլ. ել. 545. «թարթիչների տակ ծարիրով քաշուած աղեղ» Մծբ. 356 (Թլիփ ածեալ (ծարրով) պաճուճեաց զանտառս արտեւա-նանց)։ Այս վերջին օրինակից հետևցնելով Հին բռ. =Բառ. երեմ. էջ 120 գրում է «թլիփ. զարդ», որին հետևում է նաև ՀՀԲ՝ դնելով «թլիփ. զարդ կամ պաճուճանք»։ Բայց իրա-պէս թլիփ բառի բուն նշանակութիւնն է «ե-ղերք, ծայր, մանաւանդ շրջաբոլոր ծաւր». և այս իմաստից է թլփատել «անդամի ծայրը շրջաբոլոր կտրել» (ըստ հրէական և իսլա-մական ծիսի) ՍԳր. թլփատութիւն ՍԳր. (հմմտ. յն. περιτέμνν և լտ. circumcido, որոնք բուն նշանակում են «շրջահատել»)։ Յետինները սխալ ստուգաբանելով բառս՝ են-թադրել են թլփատ «ծածուկ անդամ» Մամիկ, էջ 23, 24, 25, 48, թլիփ «ծածուկ անդամ» ԱԲ կամ «ծածուկ անդամի ծայրի կաշին» (ըստ արդի հայկաբանների)։


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

• ԳՒՌ.-Առլ. Ախց. Երև. Զթ. Կր. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. թշնամի, Մրղ. թշնամը. (Ագլ. շեշ-աւում է երկու ձևով՝ թշնա՛մի և թշնամի).-իմաստի փոփոխմամբ՝ Մկ. թշնամը՝, Ոզմ. թշնամէ «սատանայ». հմմտ. Եզն. 53 «Սա-տանաւ լեբրայեցւոց և յԱսորւոց լեզուէ խո-տորեալ թարգմանի... և ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյ՝ իւրն կամօք եղև բանսար-կու»։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

• Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։