Definitions containing the research նու : 10000 results

Մխրճիմ, եցայ

va.

to plunge, to sink, to drive, to rush, or dash into water, to duck;
— ախտիւ, to plunge headlong into vice.

· Calfa

NBHL (1)

(Պետրոս ի ծովն) իջեալ մխրճէր. քանզի երկեաւ։ Յորժամ այնու ախտիւ մխրճեալ ընդ ջրով կայցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 25. եւ 15։)


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

· Calfa

NBHL (1)

Է առ այս եւ մծղնէիցն անբերելի անօրէնութիւն. (Իգն.։)


Մկան, ի

s.

reins, loin, haunch, flank.

· Calfa

NBHL (15)

Մկանունք ազգաց բազմաց, իբրեւ զջուր գոչեսցեն։ Ի վերայ ջուրցն մկանանց. (Ես. ՟Ժ՟Է. 12. (յն. թիկունք) եւ ՟Ժ՟Ը. 2. (յն. ի վերայ։) Սոյնպէս եւ յայլ գիրս՝ ըստ ՟Ա առման.)

Կոկորդիլոսի մկանանցն թեփ անարգել աղխեալք եւ կապեալք։ Դելփիսի զմանուկն բազում անգամ ի ծովեզերէն ի ներքս ի խորս ի վերայ բառնալով մկանանցն՝ վերամբարձ բերէր ի վերայ ալեացն. (Փիլ. լիւս.։)

Ոստէրոս կերպարանս պատենից գաղտակրի ունի ի միջնողունսն ... սկսանի բանալ զպատեանսն՝ զոր ունի ի մկանունսն ի նմանութիւն գաղտակրի. (Վեցօր. ՟Է։)

Չտայցէ գամագիտ լինել իւղն այն ի մկանունս մեր՝ ունելեացն նորա. (Ոսկ. մ. ՟Գ. 11։)

Ծառայ՝ որ ընդ ունկն ոչ լսէ, ընդ մկանունսն տան լսել նմա (գանիւ). (Եզնիկ.։)

cf. ՄՈՒԿՆ, մկունք, որ ըստ յետնոց՝ մկանունք։

Ծովային մկանունքն (յն. թիկունք) զգուշութեամբ ունի զնաւարկութիւնն (ի գարնան) տարածեալ ալեօքն. (Ոսկ. ծն. ՟Ա։)

Գնալ ի վերայ լոյծ մկանացն յորձանուտն ալեաց. (Պիտ.։)

Ի վերայ մկանաց կոհակալիր կուտակմանցն։ Ի վերայ անհաստատ մկանաց հոսանուտ ջուրց։ Պետրոս ի վերայ խոնաւական մկանանցն գնաց. (Արծր. ՟Դ. 11։ Իգն.։ Ոսկ. մտթ.։)

Քաղցրաշունչ սողոխ վէտս վէտս զմկանունսն ճօճեալ։ Ճեմեալ ճօճեալ ի վերայ վայելուչ ջուրցն մկանաց. (Վեցօր. ՟Դ. ՟Զ։)

Ծով՝ օրինակիմն իբրեւ ձի դիւրերասան ի ներքոյ քո ունի զմկանունսն (կամ զմկունսն). (Նիւս. երգ.։)

Ըստ ՟Ա. եւ ՟Բ. միանգամայն, կամ նմանութեամբ իւիք.

Ոտք նորա՝ որ կարող եղեն գնալ ի վերայ մկանաց ալեացն, զի մի՛ ընկղմեսցէ զնա, կարող էին կոխել զմկանունս թշնամեացն, զի մի՛ հանցեն զնա ի խաչ. (Եփր. համաբ.։)

Զկէսն (տիեզերաց) ի վեր ի մկանունս իւր (բարձեալ բերէ), եւ զկէսն ի խոնարհ. (Կիւրղ. ծն.։)

ՄԿԱՆՈՒՆՔ նանց, կամ ՄԿԱՆՔ, նաց. գ. յոքն. վերնոյն. Թիկունք. ողն. մէջք քամակին, կամ վերին երեսք միջաց. միջնողն. թիկնամէջ. որ եւ Նուս. (լծ. յն. նօ՛դօս ). կռնակ, քամակ, շալակ .... եւ նմանութեամբ՝ Վերին երեսք ջուրց. կոհակք իբրեւ կողք. կուտակեալ ալիք թիկնաձեւ. վըրան. ... νῶτος, -ον dorsum, tergum, regio lumborum, եւ ἑπάνω (մակ. ի վերայ) super, superficies.


Մկնասոխ

s. bot. squill, sea-onion, scilla;
գինի — ի, wine of squills, vinum scilliticum.

· Calfa

NBHL (1)

Ա՛րկ զմզմկնասոխն ի քացախն։ Օշինդրի շարապն, կամ մկնասոխին։ Մկներն գան եւ սատակին (ի սեաւ խարբաբէ). այլ եւ մկնասոխն այնպէս արա՛, եւ օգտէ։ Յաղագս մկնասոխին գինի շինելոյ. ա՛ռ մկնասոխ ի լեռնէն. եւ թէ չգտնուի, ի պաղճաներէն ա՛ռ. քանզի մկնասոխ փռասային ասեն. (Վստկ. ՟Ը. ՟Ճ՟Ժ. ՟Հ՟Ճ՟Թ։)


Մկնսոխ

s. bot. daffodil, daffadown-dilly.

· Calfa

NBHL (1)

Ա՛րկ զմզմկնասոխն ի քացախն։ Օշինդրի շարապն, կամ մկնասոխին։ Մկներն գան եւ սատակին (ի սեաւ խարբաբէ). այլ եւ մկնասոխն այնպէս արա՛, եւ օգտէ։ Յաղագս մկնասոխին գինի շինելոյ. ա՛ռ մկնասոխ ի լեռնէն. եւ թէ չգտնուի, ի պաղճաներէն ա՛ռ. քանզի մկնասոխ փռասային ասեն. (Վստկ. ՟Ը. ՟Ճ՟Ժ. ՟Հ՟Ճ՟Թ։)


Մկրտեմ, եցի

va.

to christen, to baptize;
to wash, to purify by ablution;
to bathe;
— զկաթն, զգինի, to put water into milk, wine;
վերստին —, to rebaptize.

· Calfa

NBHL (3)

Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն. բայց որ զկնի իմ գայ, նա մկրտեսցէ զձեզ ի հոգին սուրբ եւ ի հուր։ Եկի ես ջրով մկրտել, Նա է՝ որ մկրտէ հոգւովն սրբով։ Մկրտեցէ՛ք զնոսա յանուն հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ. եւ այլն։

Դառնութիւնն իսկ (մաղձի կամ լեղւոյ) արեամբ մկրտեալ՝ գոյն կարմիր ընկալաւ. (Պղատ. տիմ.։)

(գրի եւ հնչի Մկրտել. բայց գտանի գրեալ եւ ՄԿՐԸՏԵԼ. որպէս լծ. ընդ Մխրճել, եւ ընդ մաքրոտել. βαπτίζω baptizo. ի յն. βάπτω . թ. պաթըրմագ. mergo, immergo, tingo, lavo եւ φωτίζω illumino (որ է լուսաւորել). ... Ջրով լուանալ եւ մաքրել. մխել ի ջուր ի լուացումն. կր. լուանիլ, մաքրիլ։ Անխտիր ասի զմկրտութենէ յովհաննու, եւ քրիստոսի, եւ զլոկ լուացմանէ, եւ զջրացանութենէ. եւս եւ զմարտիրոսութենէ.


Մկրտութիւն, ութեան

s.

baptism;
washing, ablution, purification;
martyrdom.

· Calfa

NBHL (4)

Մկրտութիւն յովհաննու յապաշխարութիւն.

Տեսեալ զբազումս եկեալս ի մկրտութիւն իւր։ Մկրտութիւնն յովհաննու ուստի՞ էր.եւ այլն։

Զի եւ մարտիրոսութիւն ինքնին գիտէ մկրտութիւն անուանիլ. (Կոչ. ՟Գ։)

βαπτισμός baptismus βάπτισμα baptisma. Մկրտելն, իլն. մխումն ի ջուր, լուացումն ջրով։ Երբեմն որպէս արտաքին լուացումն ըստ խտրանաց հրէից, կամ ջրացանութիւն.


Մղեղակ, աց

s. adj.

fine ashes;
burned to ashes.

· Calfa

NBHL (1)

Զմերս աւերել կարասցեն քաղաք, եւ հուրբ մղեղակ զգեղեցկատեսակն կիզուլ շինուածս. (Պիտ.։)


Մղեղեմ, եցի

va.

to levigate, to pulverize, to reduce into powder;
to burn to ashes.

· Calfa

NBHL (2)

Զհեթանոսական բոյսն՝ մղեղել, եւ արտաքս ընկենուլ։ Անցեալ ի բաց գնաց մղեղեալ եւ լուծեալ. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. ատ.։)

Ցուցանեն զնախնեացն մեռելոց զապականութիւն, որոց հրովն մղեղեցան նշխարքն. (Նիւս. կազմ.։)


Մղեմ, եցի

va.

to push, to give a push to, to thrust, to push forward;
արտաքս —, to unload, to discharge, to empty, to cast forth;
— զմիմեանս, to press or crowd on one another;
— զպատերազմ, զճակատ, to fight, to make or wage war, to give battle to;
— զախոյեան, to win, to conquer, to subdue, to depress, to prostrate;
զհոգաւոր կռիւն —, to fight against temptation;
ընդդէմ իրերաց զբարկութիւնն մղել, to be exasperated one against another;
— զանասուն, to train to labour, to break in or teach animals to work;
cf. Ճաշ.

· Calfa

NBHL (2)

Մղեմք եւ ընկենումք, եւ յարուցանեմք զգլորեալսն՝ նովին ձեռամբ. (Սեբեր. ՟Է։)

Մղել ընկենուլ ի կորստեան գուբ։ Ի գահից կամ ի վախից մղել. (Սարկ. քհ.։ Բրսղ. մրկ.։ Երզն. մտթ.։)


Մղձկիմ, եցայ

vn.

to choke, to be suffocating;
to be violently affected with spite, envy, grief or rage.

· Calfa

NBHL (3)

Հեղձնում եւ մղձկիմ (դժկամութեամբ կամ ցասմամբ). (Ոսկ. մ. ՟Ա. 8։ ՟Բ. 10։)

Առ մղձկել սրտին չգիտէր՝ թէ յո՛ թափեսցէ զթոյնս դառնութեան. (Եղիշ. ՟Ը.)

ἁποπνίγομαι suffocor, valde angor. Հեղձամղձուկ լինել. հեղձնուլ. խեղդիլ սրտի, կամ փղձկիլ մաղձիւ. նեղիլ եւ պղտորիլ սրտի դառնութեամբ. խեղդուիլ.


Մնամ, ացի

vn.

to remain, to stay;
to stop, to wait, to expect;
to hope;
to rest, to be at rest;
to last, to consist, to hold out;
cf. Բարեաւ, cf. Խաղաղութիւն, cf. Կամ.

· Calfa

NBHL (3)

Գիտէ ի միտս իւր՝ թէ մնացելոց է ի կործանումն (այսինքն պահեալ կայ). (Յոբ. ՟Ժ՟Ե. 23։)

ՄՆԱԼ. ὐπομένω, περιμένω expecto, sustineo եւ այլն. Սպասել. համբերել. ակնունել.

μένω maneo ἑπιμένω, παραμένω permaneo եւ այլն. որ եւ ԿԱԼ ՄՆԱԼ. (լծ. յն. լտ. մէնօ, մանէօ. պ. մանտէն, մանիտէն ). Զկայ առնուլ ի նմին տեղւոջ, կամ ի վիճակի. հաստատուն կամ անշարժ կալ. դեգերիլ. դադարել. հանդարտել. յետնիլ. յետս կալ.


Մնացական, ի, աց

adj.

permanent, stable, lasting, durable, solid.

· Calfa

NBHL (4)

Չէ՛ աստ մարդկան ազգ մնացական, այլ հաստատուն է առաքինութիւն. (Նախ. ժող.։)

Մնացականացն յանախտական առողջութեան՝ զգուշութեանտայր պատուէր։ Ընտրին շինուածք գործոց այրելեաց եւ մնացականաց. (Սարկ. քհ. եւ Սարկ. աղ.։)

Զփոփոխականացն իբրեւ զմնացականաց հոգ յանձն առնումք, եւ զմնացականէն իբրեւ զազացաւորէ անփոյթ առնեմք։ Այնոքիկ ժամանակեայք, եւ այս՝ մնացականք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։ Նանայ.։)

Մնացական եւ յաւէժական բարեբանութիւն. (Պիտ.։)


Մնացորդ, աց

cf. Մնացուած.

· Calfa

NBHL (2)

Իսկ զի կոչի գիրք մնացորդք՝ յիէն առեալ զանունն. զի բազում ինչ զմնացեալսն ի մէջ ածէ. (Նախ. ՟ա. մնաց.։)

Սողոմոն առաւել արտասուս հեղոյր, որպէս եւ գրեալ է ի գիրս մնացորդացն. իմա՛ ի յաւելուածս գրոցն մնացորդաց, ըստ օրինակի իւիք. ուստի առնու եւ Նար. եւ այլն։


Մնացուած, ոց

s.

rest, remnant, remainder;
residue, relics;
remains, fragments;
—որդք or գիրք —որդաց, Paralipomena.

· Calfa

NBHL (1)

Մնացուածք բարի գործոց առաջնոյն՝ առնու լրումն ի վերջնոցս աստի։ Զմնացուածս մարգարէիցն լցին առաքեալք. (Յճխ. ՟Ժ՟Գ։)


Մնացուցանեմ, ուցի

va. s.

to cause to remain, to stop, to put a stop to;
կաց մնաց, կաց եւ մնաց, remnants of troops, wreck of an army;
cf. Ժողովեմ.

· Calfa

NBHL (1)

Այլ դեռ մանուկ էր իբրեւ ամաց հնգից, մնացուցանէր կատարման ամացն. (Ճ. ՟Ա.։)


Մնչեմ, եցի

vn. fig.

to coo;
to wail, to groan, to cray;
մնչէ աղաւնի, the dove coos;
to sigh after, to long or burn for, to covet eagerly.

· Calfa

NBHL (1)

Զհեղումն արեան անձինն ի վերայ շինութեան ուխտի եկեղեցւոյ մընչէր ըմբռնել. (Փարպ.։)


Մնչիւն

s.

cooing;
wail, groan, cry.

· Calfa

NBHL (1)

Տեսեալ ճըչեմ առ թշնամին, նուաղ ձայնիւ որպէս մընչիւն. (Յիսուս որդի.։)


Մնջիկ

cf. Մնջուկ.

· Calfa

NBHL (1)

Մնջուկ, միայնուկ. որպէս ռմկ. միակուկ։


Մնջուկ

adv.

without noise, silently, softly, gently, noiselessly.

· Calfa

NBHL (1)

Մնջուկ, միայնուկ. որպէս ռմկ. միակուկ։


Մշակական, ի, աց

adj. s.

agricultural, rural, country;
—ն, the Georgics.

· Calfa

NBHL (1)

Զմշակականն հանգամանաց տեղեկութիւն։ Մշակական գործառնութեամբ վարէին։ Մշակն ի ձեռն առնու զմշակական գործիս. (Պտմ. աղեքս.։ Վրդն. սղ.։)


Մշակութիւն, ութեան

s. fig.

cultivation, husbandry, tillage, agriculture;
culture, cultivation;
servitude.

· Calfa

NBHL (1)

Բաղդատութեան մշակութեան եւ զինուորութեան. (Պիտ.։)


Մշտաբորբոք

adj.

perpetually burning;
inextinguishable.

· Calfa

NBHL (1)

Գեհեան զմշտաբորբոք եւ զյարակէզ հնոցն անուանէ. (Երզն. մտթ.։)


Մշտաբուխ

cf. Մշտաբուղխ.

· Calfa

NBHL (1)

Փիւթագորեանք ասէին, երդուեալ յաւանդօղն մել զքառեակն՝ զմշտաբուղխ աղբիւրն բնութեան։ Մշտաբուղխ կոչէին զչորս զթիւսդ վասն չորից տարերցդ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)


Մշտաբուղխ

adj.

flowing, gushing out continually, never failing, perennial.

· Calfa

NBHL (1)

Փիւթագորեանք ասէին, երդուեալ յաւանդօղն մել զքառեակն՝ զմշտաբուղխ աղբիւրն բնութեան։ Մշտաբուղխ կոչէին զչորս զթիւսդ վասն չորից տարերցդ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)


Մշտաբուն

adj.

eternal, immutable.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ փոփոխի բնութիւն մշտաբուն բարւոյդ՝ սակս սնոտի անձին իմոյ դառնութեան. (Բենիկ.։)


Մշտազուարճ

adj.

always merry;
ever reviving.

· Calfa

NBHL (1)

Մշտազուարճ առաքինութեանն ծաղկօք նորափետուր զարդարեալ. (Խոր. վրդվռ.։)


Մշտախաղաց

cf. Մշտագնաց.

· Calfa

NBHL (2)

Մշտախաղաց եւ նուրբ հրային բնութեանն նմանութիւն իմն բերէ օդդ։ Վասն մշտախաղաց օդոյն ի բարձրութեան նոցա շնչելոյ. (Նիւս. կազմ. ՟Բ։ Վեցօր. ՟Թ։)

Մանկանցն բնականաբար շարժեալ ի գութ ծնողին, եւ հարկաւորաբար զբնութիւնն ունելով մշտախաղաց յայսոսիկ. (Անան. ի պետր.։)


Մշտածան

adj.

well known.

· Calfa

NBHL (1)

Միշտ ծանուցեալ իբր նոյնպիսի. քաջածանօթ.


Մշտակոխ

adj.

trodden continually, frequented;
— ճանապարհ, thoroughfare, public way.

· Calfa

NBHL (1)

Զանուանակիրն աստուածակիր պատգամացն՝ զմիջամուխ իմաստութեան զմշտակոխ որոճումնն. (Նախ. գծ.։)


Մշտակոյս

s.

Ever Virgin.

· Calfa

NBHL (3)

Մարմնաւորութիւն էմմանուէլի յանամուսնական որովայնէ մշտակուսէն. (Պրպմ. ՟Խ՟Դ։)

Յամենանուշակ մշտակուսէ, երիկածին մանուկ, կուսամօր որդի՝ աստուած գոլով. (Պիտառ.։)

ἁειπαρθένος semper virgo. Միշտ կոյս. մշտնջենաւորակոյս. (իրօք՝ սեպհական սուրբ աստուածածնի. եւ նմանութեամբ՝ եօթն թուոյ).


Մշտամատոյց

adj.

often offered or offering.

· Calfa

NBHL (2)

Միշտ մատուցեալ՝ ընծայեալ՝ նուիրեալ՝ պատարագեալ. մշտանուէր.

Մշտամատոյց աղօթիցս սահման։ Ի մշտամատոյց աղօթանուէր հիւսիցն. (Ոսկիփոր.։ Գանձ.։)


Մշտայուշ

adj.

of eternal memory;
ever memorable.

· Calfa

NBHL (1)

Զանուան իւրոյ մշտայուշ քաղաք շինեսցէ։ Զիւրոյ անուանն մշտայուշ քաղաք շինեսցէ (զաղեքսանդրիա). (Պտմ. աղեքս.։)


Մշտաշարժ

adj.

perpetually in motion.

· Calfa

NBHL (6)

Իսկ զարարածոց՝ իբրու հաղորդ իմացականութեան առաւելապէս. կամ դիւրաշարժ. դիւրաշրջիկ. դիւրափոփոխ. եւ մշտայած. կամ ինքնաբերեալ. յօժարափոյթ.

Ո՛վ մշտաշարժ՝ երկնի բնութեան. (Պիսիդ.։)

Զօդս յօրինեաց անուաձեւ բոլորել մշտաշարժ խաղացմամբ. (Ժող. շիրակ.։)

Ի մշտաշարժ յարձակմանն եւ ոչ մի ինչ ի բնութենէ կայան գտեալ. (Նիւս. կազմ.։)

Մշտաշարժ պարտ է լինել յառաքինութիւն, եւ դիւրաշարժ։ Մշտաշարժ լիցուք յառաքինութիւնս. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Մշտաշարժ իշխանութիւն. այսինքն անձնիշխանութիւն. (Ոսկիփոր.։)


Մշտաշարժութիւն, ութեան

s.

perpetual motion.

· Calfa

NBHL (1)

Մշտաշարժութիւն նոցա առ ի բարիս ըստ հրոյ բնութեան. (Շ. հրեշտ.։)


Մշտապայծառ

adj.

permanently shining, clear or luminous.

· Calfa

NBHL (1)

Դու լոյս իսկ բնութեամբ, եւ արեգակն մշտապայծառ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Մշտապիշ լինիմ

vn.

continually to fix one's eyes upon, to look at steadfastly or intently, to gaze at.

· Calfa

NBHL (1)

ՄՇՏԱՊԻՇ ԼԻՆԵԼ. Միշտ կամ յերկար պշնուլ, պշուցեալ հայել.


Մշտաջան

adj.

very diligent, assiduous, indefatigable, unwearied.

· Calfa

NBHL (1)

Մշտաջան ճգնութեամբ բնակէին ի նմա. (Ուռպ.։)


Մշտավառ

adj.

always lighted or burning.

· Calfa

NBHL (1)

Անշիջանելի պահեցէ՛ք զճառագայթս աստուածութեանն մշտավառ առաքինութեամբ. (Շ. ընդհանր.։)


Մշտափայլ

cf. Մշտապայծառ.

· Calfa

NBHL (1)

Այսու (առաքինութեամբ) զքեզ մշտափայլ տեսանեմք. (Մագ. ՟Ի՟Է։)


Մշտնջեան

adj.

eternal, perpetual.

· Calfa

NBHL (1)

Այսպէս ածէր զմտաւ, թէ մշտնջեան իցէ իւրոց խորհրդոցն իշխանութիւն. (՟Գ. Մակ. ՟Գ. 7.) ա՛յլ ձձ. մշտնջենական, կամ մշտնջենաւոր. յն. մշտնջենապէս δηνεκῶς.


Մշտնջենաբար

adv.

perpetually, eternally, to eternity, for ever, without end.

· Calfa

NBHL (1)

Անմեկնելիք մշտնջենաբար ընդ աստուածն բանում միացեալ մարդկայինքն. (Խոսրովիկ.։)


Մշտնջենական, ի, աց

cf. Մշտնջենաւոր.

· Calfa

NBHL (2)

Կորուսին զանուն եւ զկեանս մշտնջենական. (Յհ. կթ.։)

Մշտնջենական եւ ոչ առժամայն զենումն զ՝ի սմա զենեալն հաւատայ եկեղեցի. (Անյաղթ բարձր.։)


Մշտնջենատես

adj.

eternally visible.

· Calfa

NBHL (1)

Վայրկենի նմանութեամբք ի մշտնջենատես կերպարանսն փութային հասանել. (Ագաթ.։)


Մշտնջենաւորական, ի, աց

adj.

perpetual, continual, eternal, everlasting, endless;
— շարժումն, perpetual motion.

· Calfa

NBHL (1)

Վաստակքն առ ժամանակ մի են, եւ պսակքն մշտնջենաւորականք։ Մշտնջենաւորական օրհնութիւնք (այսնիքն անդադար). (Ոսկ. մ. ՟Ա. 29. եւ Ոսկ. հերոդ.։)


Մշտնջենաւորիմ, եցայ

va. vn.

to perpetuate, to eternize;
to last perpetually, to be for ever;
to be perpetuated;
to continue, to exist, to be extant;
to persist, to persevere.

· Calfa

NBHL (1)

(Ոմանք ի ձկանց) յառաջին կայանսն՝ յոր սկսանին, ի նմին մշտնջենաւորին։ Կորիւն կոչեն անուանագէտք իրաց բազմաց, որ հանապազ ի նոյնն մշտնջենաւորին (ուսումն). (Վեցօր. ՟Է. եւ ՟Ե։)


Մշտնջենաւորութիւն, ութեան

s.

perpetuity, perpetuation, continuation, permanence, eternity.

· Calfa

NBHL (1)

ἁειδιότης, τὸ ἁείδιον aeternitas եւ այլն. μονή perennitas, perseverantia. որպէս Յաւիտենականութիւն աստուծոյ անսկիզբն անվախճան. եւ որպէս անկատարծ տեւողութիւն սկսելոցն. մնացականութիւն. հանապազորդութիւն. եւ ἁποσχόλασις vacatio, studium. անընդհատ պարապումն.


Մոգութիւն, ութեան

s.

profession of a sorcerer;
magic art, demonology, witchcraft, charm.

· Calfa

NBHL (1)

Մոգութիւն եւ սհանութիւն գործէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Մոգպաշտէ, ից

s.

priest's attendant.

· Calfa

NBHL (1)

Աշակերտ մոգի ուրումն երազահանի, որ յայն սակս եւ մոգպաշտէ անուն կարդային. (Խոր. ՟Բ. 45։)


Մոլաթզենի, նւոյ

cf. Մոլաթուզ.

· Calfa

NBHL (1)

Գոյ ի թզենիս, որ անուանեալ կոչի կատաղենիս, այսինքն վայրի մոլաթուզ. զթուզն մոլաթզենւոյն քաղեն բերեն կախեն ընդ ընտանի թզենւոյն. (Վեցօր. ՟Ե։)