Definitions containing the research նոյնպէս : 583 results

Կրպակ, աց

s.

shop;
tavern, wine shop or wine vault.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տաթև. ամ. էջ 25, 36 և 139 ստուգա-բանում է «գողի բակ». «Որ ի վաճառն տանի, զրկօղ է. զի որ քան զարժէսն ի վեր ծախէ և պակաս գնէ, գող է և զըր-կօղ, և որ զչափն կրկին դնէ՝ մեծ և փո-քըր, նոյնպէս զլիտրն, նոյնպէս զևան-գունն, որ մեծովն առնու և փոքրովն


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թէ ուժով հզօրի կամ ի ռմկ. ձայնիցս հրզ, խըզ, կիւ, ազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 32, 23 զնդ. ha-zaīha «բռնութիւն, յափշտակութիւն»։ Տէրվ. Նախալ. 109 հնխ. sagi։ «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատից է դնում սանս. sah, զնդ. haz, յն. ἔχω, ἰτχω և հյ. հազ, հազիւ։ Հիւնք թրք. az «քիչ, սակաւ» բառից։ Bugge KZ 32, 12 յն. ἀχος «ցաւ, դժգոհութիւն, վիշտ» ձևի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 174 յիշում է իբր փոխառութիւն զնդ. hazah-«բըռ-նութիւն» ձևից, իսկ էջ 462 կցում է ըստ Bugge՝ յն. ἀχος գոթ. agis «վախ, եր-կիւղ, անձկութիւն», ōg «վախել», հիռլ. ágor «երկնչիմ» ձևերին, իբր բնիկ հայ. երկուսն էլ կասկածով։ Pokorny 1, 40 յիշում է նոյնպէս Bugge-ի մեկնութիւ-նը, բայց գտնում է շատ խնդրաևան։ Պատահական նմանութիւն ունի աբաբ. ❇ [arabic word] 'azāza «հազուագիւտ լինել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 187)։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։


Պարարտ, ից, աց

adj.

fattened, fat, obese, lusty, plump, oily, greasy, unctuous;
nutritious, succulent;
rich, fertile, fruitful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *parar, անց. դերբ. *parart հո-մանիշ ձևերից, որոնք թէև կորած են, բայց նոյնն է մատնանշում սոգդ. նորագիւտ pa-rast «պարարտ». սրանց մէջ r և § ձայների փոխանակութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս է հրաժարիլ և հրաժեշտ բառերի մէջ, որոնք նոյնպէս իրանեան են և որոնց ր-շ ձայների փոխանակութիւնը իրանեան երևոյթ է։


Կանեփ, ի

cf. Կանափ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կապելայ

s.

tavern, public-house;
eating-house;
brothel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ դնում են յունարէն ձևից։ Հիւբշ. 355 նոյնպէս յունարէնից է դը-նում, երկրորդաբար միայն յիշելով ա-սորին՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։ Վերի ձևով դրաւ Վարդա-նեան ՀԱ 1920, 331։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Canini, Et. étym. էջ 12 արաբ. gära «վէրք» բառի հետ։ Karst. Յուշարձ. 4Ո0 ասուր. kar-tu, kuru «տառապանք. սաւ»։ Բառիս հետ շատ համապատաս-խան են գալիս հսլ. gore, ռուս. rope, ուկր. hore «ցաւ, վիշտ», բայց այս ռո-լորը պատահական են, ըստ որում ծա-գում են հսլ. goréti, ռուս. гоpeть «վա-ռել» բայից. հնխ. արմատն է g*'here, որ տալիս է հյ. ջեր, ջեր-մն ևն (Berne-ker 333)։ Պատահական նմանութիւն ունին նոյնպէս ասուր. kúru. ասոռ. ❇ ︎ karyūtā, արամ. [hebrew word] kərīuta «ցաւ, վիշտ»։


Կար, ի, իւ

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Canini, Et. étym. էջ 12 արաբ. gära «վէրք» բառի հետ։ Karst. Յուշարձ. 4Ո0 ասուր. kar-tu, kuru «տառապանք. սաւ»։ Բառիս հետ շատ համապատաս-խան են գալիս հսլ. gore, ռուս. rope, ուկր. hore «ցաւ, վիշտ», բայց այս ռո-լորը պատահական են, ըստ որում ծա-գում են հսլ. goréti, ռուս. гоpeть «վա-ռել» բայից. հնխ. արմատն է g*'here, որ տալիս է հյ. ջեր, ջեր-մն ևն (Berne-ker 333)։ Պատահական նմանութիւն ունին նոյնպէս ասուր. kúru. ասոռ. ❇ ︎ karyūtā, արամ. [hebrew word] kərīuta «ցաւ, վիշտ»։


Կարաս, ոյ

s.

large jar for wine, cask, barrel;
tun;
cf. Ծակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 110 յն. ϰεραμος «բրուտի կաւ, պտուկ» բառի հետ։ Հիւնք. դնում է պրս. քիւ-րաս «ազգ ինչ խեցեղէն անօթոյ յառ-տընին պէտս»։ (ԳԴ չունի այսպիսի բառ. պէտք է հասկանալ պրս. [arabic word] kurāz «նեղաբերան կուժ», որ Հիւնք. հայերէնին աւելի մօտեցնելու համար, ըստ իր սովորութեան, ուզած ձևին է վերածել։ Բայց այս բառը զուտ իրա-նեա՞ն է արդեօք։ Սրա դէմ ունինք ա-րաբ. [arabic word] kurāz կամ [arabic word] kurraz (յոգ. kirzān) «նեղաբերան կուժ», որ նոյն է պրս. բառիս հետ։ Թւում է թէ պրս. բառը փոխառեալ է արաբերէնից մանաւանը եթէ սրա արմատը համա-րենք krz, որից արաբ. ❇ kiruz «պահվտիլ», [arabic word] mukāraza «վազե-լով մի տեղ երթալ պահվտիլ», թերևս նաև [arabic word] kurz «քուրձ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 197)։ Ըստ այսմ ա-րաբ. և պրս. բառերը պատահական նը-մանութիւն ունին, ինչպէս նաև արաբե-ռենիո փոխառեալ սպան. alcarraza, որից էլ ֆրանս. alcarraza «մի տեռաև արևելեան հողէ աման՝ ջուրը հով պա-հելու համար»։ Արաբերէնից ուշ ժամա-նակի փոխառութիւն է հյ. քռազ «գինու թակոյկ», որ իբբև գաւառական բառ յիշում է Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 119 ա ֆր. broc բառի տակ։ Պատահա-կան նմանութիւն ունին նոյնպէս արաբ.


Պախ, ից

adj. s.

sodden, boiled;
boiled beef.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է պրս. puxtan «եփել»։ Lag. Urgesch. 334 pac «եփել» արմա-տից. հմմտ. յն. πέσσειν, պրս. puxtan։ Նոյնպէս և Տէրվ. Նախալ. 45, իբր հնխ. nak և Հիւնք. պրս. puxtan։


Պակշոտ, աց

adj.

impudent, salacious, lascivious, libidinous, lewd, lecherous, licentious, libertine, obscene.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, 235 -շոտ մասնիկով պագանել բայից, իբր «համ-բուրելու հետամուտ». հմմտ. լեզուա-շոտ։ ՆՀԲ «պակուցեալ և ափշեալ շուայ-տութեամբ կամ որ պագանէ զօշոտաւ-թեամբ»։ Էմին, Քերակ. էջ 51 նոյնպէս -շոտ դնում է մասնիկ, որով արմատը պակ։ Lauer (տե՛ս Տէրվ. Alarm. էջ 39) պագանել բայից։ Տէրվ. անդ՝ (քն)-քուշ, (փաղա)քուշ բառերի քուշ արմա-տին միացնելով՝ դնում է gus ձևից հմմտ. լտ. gustare, գոթ. kiusan, kaus-van, յն. γεύω «ճաշակել»։ Հիւնք. յն. βαϰ-xευω «անկղիտանալ ի հեշտութինն մարմնոյ»։


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) ოՈԽ.-Վրաց. Յაჭრაკი պահրակի (Մառ Иппoл. 62 և ЗАН 8, 108), 3არაკად պա-րակադ (Մարկ. ժե. 21) կամ ჭაჭრაკად պահրակադ (Մատթ. իէ. 32) «բռնի, պահակ վարելով», որոնք տառադարձուած են հաւ թարգմանութիւնից, ուր նոյնպէս երկու տե-այլոց Աճառ. Արրտ. 1898, 367բ և յետոյ, Մառ ЗВО 11, 170)։-Իբրև վայրանուն Ճո-րայ կամ Վիրոյ պահակի՝ յիշուած է օտար մատենագիրների մէջ. ինչ. յն. Bιραπαράχ և ասոր. ❇ ︎ Vīrūpahrag (ՀԱ 1922. 157)։


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։


Պարոն, աց

s.

baron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իբր, հանգոյն, նման» Ոսկ. փիլ. ժ, ժե. և մ. բ. 23. Վեցօր. (իբր նախադրութիւն առանձին հազուագիւտ է հների մօտ. յետին-ների մէջ բաւական առատ, արևմտեան գրա-կանում միակ գործածականն է, իսկ արևե-լեան գրականում մրցում է նման բառի հետ). որից այսպէս, այդպէս, այնպէս, որ-պէս, նոյնպէս, այսպիսի, այդպիսի, այնպի-նի, որպիսի ՍԳր. Ագաթ. զինչպիսի Փարպ. Խոր. դոյնպէս Խոր. պէսգունակ Ասող. պէս զայս օրինակ Եւս. քր. պէսպէս ՍԳր. որպի-սութիւն Փիլ. աւելի գործածական է իբր. մասնիկ, ինչ. խստապէս Ոսկ. ա. կոր։ Փարպ. խաչապէս, զուգապէս, վերջապէս, քաջապէս, ընդհանրապէս, այլապէս ևն ևն։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მიტაკი պիտակի «աղերս. խնդիրք, прocьбa» (Ս. Գէորգի Վարուց մէջ գործածուած) ըստ Չուբինովի2 1020 հայե-րէնից է։ Նոյնպէս Մառ, Հայ-վրաց. յարա-բերութ. էջ 41 հայերէնից է դնում վրաց. պիտակի, բայց նշանակութիւնը դրուած չլի-նելով, յայտնի չէ թէ ա՛յս բառն է։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։


Վախճան, ի

s. adv.

end, term;
end, scope, object;
issue, event, end, result;
accomplishment, finishing, conclusion, close;
end, extremity;
end, demise, decease, death, exit;
ցմեծ —, long time, a long while;
—, ի —ի, in fine, finally, at last, at length, after all, in the last place;
ց-, to the end;
ի — ամին, at the year's end;
ի —ի աւուրց, in the future;
ի — աւուրցս այսոցիկ, in these latter times;
— բանիս, in a word;
the pith of my argument;
— եհաս նմա, he died;
ընկալաւ զարժանահասն —, he died as he merited;
ի — կենաց իւրոց, in his last days, towards the close of his life;
մերձ ի — լինել, to be at one's final agony;
— առնուլ, to draw to a close or end, to cease, to end, to expire;
— առնել, to make an end of, to put an end or term to, to come to a conclusion, to decide, to end;
առնել զոք ի —, to send to perdition, to put to death;
— դնել, to bring to a close, to conclude, to terminate, to finish, to end.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. վախճանել, Ալշ. Կր. Մշ. վախ-ճանիլ, Մրղ. վախճանւրէլ, Մկ. վmխճmնիլ, Սլմ. վmխճանվել, Ղրբ. վըխճա՛նվէլ, Ագլ. վըխճա՛նվիլ, վօխճա՛նվիլ, Ասլ. Պլ. Սեբ. վախջանիլ, Զթ. վախջանըլ, Տիգ. վmխջmնիլ, Ախց. վաղճանիլ, Ննխ. վաղջանէլ, վօղջանէլ, Սվեդ. վmղջmնիլ, Տփ. վօխճանվիլ, Երև. վօխճանվէլ, Շմ. օխճանվիլ, բոլորն էլ «մեռ-նիլ» նշանակութեամբ և միայն կրօնաւոր-ների համար, փոխառեալ եկեղեցական լե-ցուից։ Նոյնպէս է նաև թրքախօս հայերից Ատն. վախջանիլ օլմաք «կրօնաւորի մեռնի-յը»։ Արմատական ձևով պահուած է Ջղ. մախ ու վախճանք «մահ, վախճան»։


Սմբուկ

cf. Պատնջան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գաւառական ձևերը, նոյնպէս և այս սումբ արմատը զուտ ենթադրութիւններ ին։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստի, ստուոյ

s.

honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Ստոր

s.

bottom, the under or lower part;
ի —, under, underneath, below;
ի —է, from under, from below or beneath;
downwards;
ի ստորեւ, ի ստորէ, cf. Ստոր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «տակը, ներքև, վայռ» Նա-նալ. Վրք. հց. Մագ. Նար. մծբ. (մէկ ան-գամ ընտիր մատենագրութեան մէջ ունինը բց. ի ստորէ կամ ի ստորուէ Սղ. ժգ. 37, որի դէմ այլ ձ. ի ստորև. նոյնպէս ի ստորէ ձևն ունի Նորագիւտ բ. մնաց. ի. 6՝ ըստ սրբա-գրութեան Վարդանեանի՝ ՀԱ 1911, 49)։ Այս արմատից են ստորին ՍԳր. ստորնեայ կամ ստորնետւք Եռն. 92 (տպ. ասորնեայք), Ոսկ. յհ. ա. 9. ստորոտ ՍԳր. Ոսկ. մ. ա. 17. ստորաքարշ Կրչ. 231. ստորև Փիլ. Մեկն. ղգ. Նար. Մագ. կիսաստոր Գրչ. արիստ. գետնաստոր «խսիր» Փիլ. տես. ստորնակ «տակի պատմուճան» Փիլ. ել. ստորանալ, ստորացում, ստորացուցիչ, ստորնայարկ (նոր բառեր) ևն։-Յետոսկեդարեան մատե-նագրութեան մէջ ստոր դարձած է նախա-մասնիկ՝ համապատասխան յն. Նπο-և ϰατα-մասնիկներին. հմմտ. ստորաբաժանել = ύπομερίζω, ստորագրել =ύπογράφω ստղրա-ռասել =Նποτασοω ϰατατασσω, ստորակէտ = ύποστιγμή, ստորասել =ϰαταφήμι ևն։


Վառ, ի

adj. s.

ardent, burning, inflamed, on fire;
shining, brilliant;
fire, ardour, brilliancy, splendour;
— ի —, glittering, sparkling, resplendent, cf. Փայլուն, cf. Շողշողենի, cf. Պայծառ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

var «վառել, եռալ» արմատի տակ, հմմտ. ռոթ. varmjan «տաքացնել», vu-lan «եռալ», լիթ. virti «եփիլ», յն. ատտ. ἀλέα «տապ», սանս. ulka «հըր-դեհ», լտ. Vulcanus «Հրոյ դիք»։ Mül-ler WZKM 9, 297 գոթ. varmjan, գերմ. warm «ջերմ», պրս. var «տաքութիւն» ևն։ Bugge, Etrusk. u. Armen. 77 ետ-րուսկ. verse «կրակ»։ Bugge KZ 32, 56 մերժում է համեմատել հսլ. virja ևն բառերի հետ՝ իրարից տարբեր հա-մարելով «վառել» և «եփել» նշանակու-թիւնները։-Հիւբշ. 494 նոյնպէս անա-պահով է համարում։ Հիւնք. վարանիլ բայից։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. haurva, արաբ. վուռէ, վառ են։ Patrubány IF 14, 60 լտ. ver, յն. εαρ «գարուն» բառերի հետ է կապում։ Scheftelovitz BВ 29 (1905), էջ 42 սանս. varnu «արև», varni «ոսկի», հսլ. varú «տաքութիւն», variti «եփել» բառերի հետ իբր բնիկ հայ։ (Մերժում է Pokorny 1, 269, որովհետև հնխ. u տալիս է հյ. գ)։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. bar, թրք. parlamaq «փայ-լիլ», Karst, Յուշարձան 401, 403 սու-մեր. bar «փայլիլ, փայլակ, արեգակ», 408 սումեր. ur «տաքութիւն, կրակ. այրել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 362 փառք բառից! Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. (կամիս). var «վառել»։ Նոյնը անկախաբար Աճառ. Նորք 1925, մ 5, էջ 393։ Scheftelowitz KZ 53 (1925), էջ 269, 252, 255 ալբան. vale, հյ. գոլ, մբգ. walm, հսլ. varù «տաքութիւն», պրս։ var «տաքութիւն», սանս. varnū «արեգակ», urvási «տռիփ»։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. ❇varī «բոցավառիլ» (Կամուտ, թրք. թրգմ. Գ. 946), [arabic word] vār «կրակ վառելու համար օջախ պատրաստել» (անդ, Բ. էջ 137)։ Տե՛ս և վառել «կպցնել»։ Կամիս. war «այրել» ձևին է կցում նաև Benveniste BSL 33, л 99, էջ 136 և դնում հնխ. wer-s-արմատից, առանց անդրադառ-


Վառ

s.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

var «վառել, եռալ» արմատի տակ, հմմտ. ռոթ. varmjan «տաքացնել», vu-lan «եռալ», լիթ. virti «եփիլ», յն. ատտ. ἀλέα «տապ», սանս. ulka «հըր-դեհ», լտ. Vulcanus «Հրոյ դիք»։ Mül-ler WZKM 9, 297 գոթ. varmjan, գերմ. warm «ջերմ», պրս. var «տաքութիւն» ևն։ Bugge, Etrusk. u. Armen. 77 ետ-րուսկ. verse «կրակ»։ Bugge KZ 32, 56 մերժում է համեմատել հսլ. virja ևն բառերի հետ՝ իրարից տարբեր հա-մարելով «վառել» և «եփել» նշանակու-թիւնները։-Հիւբշ. 494 նոյնպէս անա-պահով է համարում։ Հիւնք. վարանիլ բայից։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. haurva, արաբ. վուռէ, վառ են։ Patrubány IF 14, 60 լտ. ver, յն. εαρ «գարուն» բառերի հետ է կապում։ Scheftelovitz BВ 29 (1905), էջ 42 սանս. varnu «արև», varni «ոսկի», հսլ. varú «տաքութիւն», variti «եփել» բառերի հետ իբր բնիկ հայ։ (Մերժում է Pokorny 1, 269, որովհետև հնխ. u տալիս է հյ. գ)։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. bar, թրք. parlamaq «փայ-լիլ», Karst, Յուշարձան 401, 403 սու-մեր. bar «փայլիլ, փայլակ, արեգակ», 408 սումեր. ur «տաքութիւն, կրակ. այրել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 362 փառք բառից! Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. (կամիս). var «վառել»։ Նոյնը անկախաբար Աճառ. Նորք 1925, մ 5, էջ 393։ Scheftelowitz KZ 53 (1925), էջ 269, 252, 255 ալբան. vale, հյ. գոլ, մբգ. walm, հսլ. varù «տաքութիւն», պրս։ var «տաքութիւն», սանս. varnū «արեգակ», urvási «տռիփ»։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. ❇varī «բոցավառիլ» (Կամուտ, թրք. թրգմ. Գ. 946), [arabic word] vār «կրակ վառելու համար օջախ պատրաստել» (անդ, Բ. էջ 137)։ Տե՛ս և վառել «կպցնել»։ Կամիս. war «այրել» ձևին է կցում նաև Benveniste BSL 33, л 99, էջ 136 և դնում հնխ. wer-s-արմատից, առանց անդրադառ-


Սանդալ, ի, ոյ

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փռխառեալ է կա՛մ պհլ. *sandal ձևից, որի ներկայացուցիչն է պրս. [arabic word] sandal, և կամ յն. σάνδαλον, σανδάλιον հոմանիշ ձևե-րից, որոնք նոյնպէս ասիական ծառում աւ-նին (Boisacq 851)։ Յոյնից փոխառեալ լտ. sandalium, ֆրանս. sandale, անգլ. sandal «հողաթափ» ևն։


Սանտր, ի, ոյ, տերք

s.

comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո, ի, ր հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մեայն գրծ. սանտրով և բց. ի սանդրէ. իսկ ուռ. սանտերք ցոյց է տալիս ր հլ.) «սանտր» Փարպ. Եփր. ապաշխ. որից սանտրել Յայսմ. Ճառընտ. գրւում է նաև սանդր, որից օձա-սանդր «մի տեսակ միջատ» Կանոն. Մագ. թղ. էջ 214. սանդրատարազ «սանտրի ձևով մի տեսակ խնկեղէն» ԱԲ.-նոր ոռաևանև մէջ ընդունուած է միայն սանտր. առևեւեան ռռաևանում ոմանք երբեմն գրում են սանր, պատճառաբանելով որ ինչպէս ծանդր, ման-դըր գաւառական ձևեր են, որոնց գրականն է ծանր, մանր, նոյնպէս սանտր գաւառա-կան է, որի գրականն է սանր։ Ուրիշներ էլ մտածում են, որ ինչպէս հնագոյն ծանր, մանր ձևերից յառաջացել են յետոյ ծանդր, մանդր, նոյնպէս և գրբ. սանտր լառազառած պիտի լինի հնագոյն հյ. *սանր ձևից։ Երկու ևարծիքն էլ սխալ է. 1) սանտր գաւառական ձև չէ և կարելի չէ համեմատել գւռ. ծանդր, մանդր բառերի հետ. 2) ն և ր բաղաձայն-ների միջև արդարև ապագայում ներմուծւում է ատամնական (հմմտ. լտ. cinis, cineris և lener>ֆրանս. cendre «մոխիր» և tendre «քնքոյշ»), բայց այդ ատամնականը լինում է դ և ոչ տ.


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։


Դարան, աց

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. დარანი դարանի «քարաւս. ժայռի կամ հողի մէջ ճեղք», სადარილო սադարիլո, სადარნო սադարնո, სადარნო-ვანი սադարնովանի «ծածուկ տեղ՝ դարա-նակալաթեան համար», დადარნება դադար-ներա «դարանակալել». დადარნებულა դա-դարներուլի «դարանակալ», დარნეულა դար-նեուլի «դարան, դարանակալութիւն», ❇არ. ნეულება դարնեուլեբա «դարան մտնելը».-ըոտ Մառ, Иппoл. 63 կայ նաև դարանի «պաշարում», დარნებული դարներուլի «դա-րանակալ», որոնք նոյնպէս հայերէնից փո-խառեալ է համարում։


Դարապան, աց

s.

porter

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. darpan «դոնապան», պրս. [arabic word] ︎ darbān, ըրդ. derban, հպրս. *duvara-pana կազմուած են člar, der, duvara-«դուռ» և pān, ban, pāna. «-պան, պահող, պահա-պան» բառերից։ Իրանեանից փոխառեալ են նոյնպէս լեհ. daraban, ռում. daraban, de-r>ban, հունգ. durəancs։-Հիւբշ. 137.


Դարիճենիկ

s.

cinnamon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ S։ Martin, Mê-moires, 2, 394. նոյնպէս նաև ՆՀԲ, Եւրո-պա (թերթ Վիեննայի), 1850, 15։


Դարում, այ

s.

end, term, limit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դեհպետ

cf. Դեհկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ dehəpat (WZKM. 25 248), մանիք. պհլ. [hebrew word] dh bzd (Sale-mann, Manich. Stud. ЗAH, 8, 67), պա-ռենդ. dehvaδ, փարսի dahivad, զնդ. dan-hupaiti-, որոնք կազմուած են deh և pat բառերից և նշանակում են «գաւառի կամ երկրի պետ» (տե՛ս նաև առանձին դեհ և պետ բառերը)։ Իրանեանից փոխառեալ է նոյնպէս արաբ. [arabic word] dahufaδrya «նա-հանդապետութիւն»։-Հիւբշ. 139։


Դենար, ի

s.

penny, denier, denarius.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δηνάριον հոմանիչից, որ փոխասեալ է լատ. dēnārius «աասանոց (դրամ և կ-իռ)» բառից. այս էլ ծազամ է čeni «տասնեակ» բառից։ Յունարենից փոխառեալ են նոյնպէս արաբ. պրս. [arabic word] dīnār, վրաց. დინარი դինարի, ֆրանս. denier, սպան. dinero, պորտ. dinheiro, իտալ. danaro, denaro, ռում. denariu, հսլ. dinaro, նսլ. denar, սերբ. dinar, պհլ. denār «դենար» (Nyberg, Hilfsb 1, 38 և 2, 55), մինչև սանս. dina-ra և թոխար. քուչ. tinar։ -Հիւբշ. 346։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.


Խլեփ, ի

s.

salix caprea latifolia ( species of willow).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] xilāf «անուշահոտ ուռև նի» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 756) ն. ասոր. xelap'a «մի տեսակ ուռի»։ Արա-բերէնից է նոյնպէս վարաղի խլաֆ «ուռու տերև» <արաբ. [arabic word] varaq «տերև»+xilā' բառերից, որ ՀԲուս. § 2868 սխալմամբ գրում է վարազի խլաֆ և համարում է ա-ռանձին բոյս։


Խնամ, ոց

s.

care, attention, solicitude;
nursing, attendance, duty, task;
mindfulness, diligence, assiduity;
—ով, carefully, mindfully, attentively;
— ածել՝ ունել՝ տանել, to take care of, to be mindful of, to look after;
to nurse, to tend, to attend;
to provide, to procure;
զամենայն փոյթ եւ զ— ունել զումեքէ, to take every care of;
to take great pains with;
տարածել ի վերայ ուրուք քլխնամս իւր՝ զգութ խնամոց, to surround with loving cares or kind offices, to be particularly attentive to, to wait assiduously upon;
հաստատեալ ի խնամս չարին, prone to evil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

խնայել բառի հետ. հմմտ. անզգամ և ան-զգայ։ Հիւնք. նոյնպէս խնայել բա-յից։ Paturubány SA 2, 242 նոյն է դը-նում խուղ, խուց բառերի հետ։ Peder-sen, Հայ. դր. լեզ. էջ 80 խնայել բառի հետ մեասին կցում է լտ. conor «ջա-նալ, փորձել» բառին, խնամ և խնայ ձևերին համապատասխան դնելով cona-mei, conātus։-Այս մեկնութիւնը մեր-ժում է Walde, էջ 187։


Ծուռ, ծռոյ

adj.

crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. սանս. dur, լտ. curvus «ծուռ»։ Brosset JAs. 1834, 389 և Pe-term. 62 լծ. հյ. թիւր։ Հիւնք. ծիր ռա-ռից։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 ա-րաբ. [arabic word] zar', zur'։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet MSL 7, 165 և Esquisse, էջ 34։ Müller, Armen. VI. 3 սրանց է կցում նաև հյ. ծիր, որ Հիւբշ. 457 չի ընդունում։ Patrubány ՀԱ 1906, 367 մերժելով γυτός ձևը, կցում է ծեր բառին։ Lidén, Arm. Stud. 121 նոյնպէս մերժում է համեմատել յն. γορός ձևի հետ, որովհետև՝ հա-կառակ ուրիշ հնդևրուագէտների. այս յն. բառի նախաձայն γ համա-րում է <հնխ. g' և ո՛չ թէ g. յն. γορός ձևին կցում է հյ. կոր, կորի, կորիզ, կուռն, կրուկն ևն, իսև ծուռ համեմատում է ծիր և կամ ծառայ բա-ռի հետ, իբր հնխ. g'ers-«դառնալ» միջև տատանւում են Boisacq 159, Trautmann 80, Berneker 363.-Pe-tersson. KZ 47. 257 ընդունելով Li-dén-ի մեկնութիւնը, ծուռ դնում է հնխ. g'orso-)։ Patrubány ՀԱ 1908. 215 հյ. ծառ և հանգլ. čerran «դառնալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, օսմ. ters «հակառակ, հակադարձ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] savar «ծռիլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 941)։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Լմբ. մատ. 83 «Ի սոյն աստիճան են կաթո-ղիկոսք, որ թարգմանին ընդհանրա-կանք». նոյնպէս Տաթև. ամ. 52 «Ընդ-հանուր ասի կաթուղիկոսն»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder. Thesaur. էջ 47 և 382. յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Նո-րայր, Կոր. վրդ. էջ 71 համարում է թէ յն. «ընդհանրական» իմաստը նախ Ա-սորիները դարձրին «հայրապետ», որոն-ցից էլ փոխ առին հայերը. սրան ապա-ցոյց է համարում ու ձայնը, որ կաւ նաև պսորու մէջ։ (Բայց այն ժամա-նակ ի՛նչպէս պէտք է բացատրել -ոս վերջաւորութիւնը՝ որ չունի ասորին)։


Կալ, ոց, ից

s. ast.

threshing-floor, barn-floor;
corn-sheaves, rick, stack;
Halo;
արկանել, հոսել, սրբել զ—, to winnow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լն. άλων, άλως, վրաց. կա-լօ։ Pictet 2, 115 սանս. khala «կալ», պրս. kālidan «ոտնակոխ անել. ցրուել, կոտրատել». (բայց այս բառը նշա-նակում է «պարտիլ ի մարտի»)։ Հիւնք. յն. ἀλως բառից։ Müller, Armen. VI, էջ 3 կցում է նոյնպէս սանս. khal» «կալ» բառին, որ մերժում է Հիւբշ. 457, որովհետև հյ. կ և սնս. kh իրար չեն համապատասխանում։ Scheftelowitz ZDMG 59, 707 և BВ 28, 302 յն. ϰαλία «հիւղ, բոյն», սանս. kulaya «բոյն», հպրուս. čalene «կալ» բառերի հետ։


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։


Կաճ, իւ

s.

felt;
—ակուռ թաղիք, compact felt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է համարել թրք. [arabic word] keče «թաղիք». արև թրք. [arabic word] kiče «թաղիք», չաղաթ. [arabic word] ki-rā «գորգ». իսկ թուրքերէնի միջոցով վրաց. քեճա, նյն. ϰετοες, լեհ. kiecza, հունգ. kecse, խրվաթ. սերբ. kéča, čéča, գնչ. ke-č̌as, բոլորն էլ «թաղիք» կամ «եափունջիի նման վերարկու» (Berneker 498)։ Թաղե-զործութիւնը հայոց մէջ մշակուած արհեստ էր, ինչպէս որ է այժմ էլ. հմմտ. թաղիք, որ Արմատական բառարան-32 նոյնպէս անցած է զանազան օտար լեզու-Ների։